Changes
Եթե մեքենան ամենահզոր միջոցն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, այսինքն՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու համար, ապա, որպես կապիտալի կրող, նա ամենից առաջ արդյունաբերության իր զավթած ճյուղերում դառնում է աշխատանքային օրը ամեն մի բնական սահմանից ավելի երկարացնելու ամենահզոր միջոց։ Մեքենան, մի կողմից, ստեղծում է նոր պայմաններ, որոնք կապիտալին թույլ են տալիս լիակատար ազատություն ընձեռելու իր այդ մշտական տենդենցին, մյուս կողմից, ստեղծում է նոր դրդապատճառներ, որոնք սաստկացնում են ուրիշի աշխատանքին տիրանալու նրա անհագ ծարավը։
Ամենից առաջ աշխատանքի միջոցի շարժումն ու արտադրական գործունեությունը հանձին մեքենայի ինքնուրույն բնույթ է ձեռք բերում բանվորի հանդեպ։ Աշխատանքի միջոցն ինքնըստինքյան դառնում է արդյունաբերական perpetuum mobile [անընդհատ գործող մեխանիզմ], որն անընդհատ կարտադրեր, եթե նա իր մարդ-օգնականների կողմից չբախվեր որոշ բնական սահմանների՝ մարդկանց մարմնի թուլությանն ու նրանց ինքնակամությանը։ Ուստի, իբրև կապիտալ,— իսկ այսպիսին՝ ավտոմատը հանձին կապիտալիստի օժտված է գիտակցությամբ ու կամքով,— աշխատանքի միջոցը ոգևորված է նրան դիմադրող, բայց առաձգական մարդկային բնության հակազդեցությունը մինիմումի հասցնելու ձգտումով<ref>«Այն ժամանակից սկսած, երբ թանկ մեքենաներն ընդհանուր տարածում գտան, մարդուն հարկադրեցին իր միջին ուժերից վեր աշխատելուս աշխատելու» (Robert Owen: «Observations on the Effect of the Manufacturing System», 2-րդ հրատ., London 1817 [էջ 16])։</ref>։ Հիշյալ հակազդեցությունն առանց այն էլ թուլացած է մեքենայով կատարվող աշխատանքի առերևույթ հեշտությամբ և կանանց ու երեխաների զիջողականությամբ ու հնազանդությամբ<ref>Անգլիացիները, որոնք հակամետ են դրսևորման ամեն մի պատահած արտաքին ձև պատճառ համարելու, հաճախ գործարաններում եղած երկար աշխատաժամանակի պատճառ են համարում երեխաների հերովդեսյան այն մեծ կոտորածը, որ գործարանային սիստեմի սկզբնավորման ժամանակ կապիտալը կիրառում էր աղքատանոցներում ու որբանոցներում և որի միջոցով նա ձեռք էր բերում բոլորովին հլու-հպատակ մարդկային նյութ։ Այսպես, օրինակ, Ֆիլդենը, որ հենց ինքն էլ անգլիական գործարանատեր է, ասում է. «Պարզ է, որ աշխատաժամանակի երկարացումը հետևանք էր այն հանգամանքի, որ երկրի զանազան մասերից բերվող անապաստան երեխաների թիվն այնքան մեծ էր, որ գործատերերն օգտվում էին բանվորների նկատմամբ իրենց անկախությունից և այդ եղանակով ստացված դժբախտ երեխաների օգնությամբ երկարատև, աշխատանքի սովորույթ սահմանելով, շատ հեշտությամբ կարողանում էին այդ սովորույթը փաթաթել իրենց հարևանների վզին» (J. Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 11)։ Կանանց աշխատանքի վերաբերմամբ գործարանային տեսուչ Սոնդերսը 1844 թվականի գործարանային հաշվետվության մեջ ասում է. «Բանվորուհիների մեջ կան կանայք, որոնք երկար շաբաթներ իրար հետևից, միայն սակավաթիվ օրերի բացառությամբ, աշխատում են առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը, 2 ժամից պակաս ընդմիջումով կերակուր ուտելու համար, այնպես որ շաբաթվա մեջ 5 օր նրանց միայն 6 ժամ է մնում 24 ժամից՝ տուն գնալ-գալու և անկողնում հանգստանալու համար»։</ref>։
Ինչպես տեսանք, մեքենաների արտադրողականությունը հակառակ հարաբերական է արժեքի այն բաղկացուցիչ մասի մեծությանը, որ նրանք փոխանցում են արդյունքին։ Որքան ավելի երկար է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում գործում է մեքենան, այնքան ավելի մեծ է արդյունքի այն մասսան, որի վրա բաշխվում է մեքենայի միացրած արժեքը, և այնքան ավելի փոքր է արժեքի այն մասը, որ մեքենան միացնում է ապրանքի միավորին։ Իսկ մեքենայի կենսագործունեության ակտիվ ժամանակամիջոցը, պարզ է, որոշվում է աշխատանքային օրվա երկարությամբ կամ աշխատանքի ամենօրյա պրոցեսի տևողությամբ՝ բազմապատկած այն օրերի թվով, որոնց ընթացքում կրկնվում է այդ պրոցեսը։
Մեքենաների մաշվածքը երբեք էլ մաթեմատիկական ճշտությամբ չի համապատասխանում նրանց օգտագործման ժամանակին։ Բայց նույնիսկ այն ենթադրության դեպքում, թե այդպիսի համապատասխանություն գոյություն ունի, այն մեքենան, որը 7½ տարվա ընթացքում օրական աշխատում է 16 ժամ, արտադրության նույնքան մեծ ժամանակաշրջան է ընդգրկում և հավաքական արդյունքին նույնքան արժեք է միացնում, որքան նույն այդ մեքենան, եթե նա աշխատեր 15 տարի օրական միմիայն 8 ժամ։ Բայց առաջին դեպքում մեքենայի արժեքը երկու անգամ արագ կվերարտադրվեր, քան երկրորդ դեպքում, և կապիտալիստը առաջին դեպքում այդ մեքենայի օգնությամբ 7½ տարում նույնքան, հավելյալ արժեք կկլաներ, որքան երկրորդ դեպքում՝ 15 տարում։
Մեքենայի նյութական մաշվածքը երկու տեսակ է լինում։ Մեկն առաջանում է նրա գործածվելուց, ինչպես դրամները մաշվում են շրջանառությունից, մյուսը՝ չգործածվելուց, ինչպես սուրը պարապ մնալուց ժանգոտում է պատյանում։ Վերջին դեպքում տարերքի կերակուր է դառնում այն։ Առաջին տեսակի մաշվածքը նրա գործածությանը ավելի կամ պակաս չափով ուղիղ հարաբերական է, իսկ վերջին տեսակի մաշվածքը մի որոշ աստիճան հակառակ հարաբերական է գործածությանը<ref>«Մետաղե մեխանիզմի շարժական նուրբ մասերին... վնաս պատճառելը մեխանիզմի անգործությամբ» (Ure: Philosophy of Manufactures», էջ 28)։</ref>։
Բայց մեքենան, բացի նյութական մաշվածքից, ենթարկվում է նաև, այսպես ասած, բարոյական մաշվածքի։ Նա կորցնում է փոխանակային արժեքն այն չափով, որչափով նույն կոնստրուկցիան ունեցող մեքենաներն սկսում են ավելի էժան վերարտադրվել, կամ ավելի լավ մեքենաները կոնկուրենցիայի մեջ են մտնում նրա հետ<ref>Արդեն առաջ հիշատակված «Manchester Տpinner»-ը [«Մանչեստրի մանող»] («Times», 26 November 1882) մեքենաների ծախքերի շարքն է դասում «այն (խոսքը «մեքենաների մաշվածքի դիմաց ծախսագրումների» մասին է), ինչ հատկացված է այն կորուստները ծածկելու համար, որոնք շարունակ առաջանում են մեքենաներից մի քանիսը ուրիշ, նոր ու ավելի լավ կոնստրուկցիա ունեցող մեքենաներով փոխարինելուց, նախքան առաջինները կփոխհատուցեն իրենց գինը»։</ref>։ Երկու դեպքում էլ մեքենայի արժեքը, որքան էլ նա դեռ նոր ու կենսունակ լինի, այլևս չի որոշվում նրա մեջ փաստորեն առարկայացած աշխատաժամանակով, այլ նրա սեփական վերարտադրության համար կամ ավելի լավ մեքենայի վերարտադրության համար այժմ անհրաժեշտ ժամանակով։ Ուստի այդ մեքենան ավելի կամ պակաս չափով կորցնում է իր արժեքը։ Որքան ավելի կարճ է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերարտադրվում է մեքենայի ամբողջ արժեքը, այնքան ավելի քիչ է բարոյական մաշվածքի վտանգը, և որքան ավելի երկար է աշխատանքային օրը, այնքան ավելի կարճ է այդ ժամանակամիջոցը։ Եթե արտագրության արտադրության որևէ ճյուղի մեջ առաջին անգամ են մտցվում մեքենաները, ապա իրար հետևից հաջորդում են նրանց վերարտադրության էժանացման նորանոր մեթոդներ<ref>«Ընդհանուր առմամբ հաշվում են, որ նոր հնարված առաջին մեքենայի կառուցումը հինգ անգամ ավելի թանկ է նստում, քան երկրորդի կառուցումը» (Babbage. «on the Economy of Machinery». London 1832, էջ 349)։</ref> և նոր կատարելագործումներ, որոնք ոչ միայն առանձին մասեր կամ ապարատներ են ընդգրկում, այլև ամբողջ կոնստրուկցիան։ Ուստի մեքենայի կյանքի առաջին շրջանում ամենամեծ ուժով է ներգործում աշխատանքային օրը երկարացնելու այս առանձնահատուկ դրդապատճառը<ref>«Մի քանի տարվա ընթացքում տյուլի արտադրության մեջ այնքան լուրջ ու բազմաթիվ կատարելագործումներ արվեցին, որ լավ պահպանված մեքենան, որն սկզբում 1 200 ֆ. ստեռլինգ արժեր, մի քանի տարի հետո ծախվում էր 60 ֆ. ստեռլինգով... Կատարելագործումներն իրար հաջորդում էին այնպիսի արագությամբ, որ մեքենաներն անավարտ էին մնում մեքենաշինարարների մոտ, որովհետև հաջող գյուտերի շնորհիվ արդեն հնացած էին լինում»։ Փոթորկի ու գրոհի այդ ժամանակաշրջանում տյուլագործարանատերերը 8-ժամյա սկզբնական աշխատանքային օրը, բանվորների երկու հերթափոխությամբ, երկարացրին մինչև 24 ժամ (նույն տեղում, էջ 233)։</ref>։
Այլ հավասար պայմաններում և աշխատանքային օրվա տվյալ մեծության դեպքում բանվորների կրկնապատկված թվի շահագործումը պահանջում է նաև հաստատուն կապիտալի այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, և նրա այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է հումքի, օժանդակ նյութերի վրա և այլն։ Աշխատանքային օրվա երկարացումով արտադրության մասշտաբն ընդլայնվում է, այնինչ կապիտալի այն մասը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, մնում է անփոփոխ<ref>«Ինքնըստինքյան ակներև է,... որ շուկայի մակընթացությունների ու տեղատվությունների ժամանակ և պահանջարկի իրար հաջորդող ընդարձակման ու կրճատման ժամանակ միշտ կարող են պատահել դեպքեր, երբ գործարանատերը կարող է կիրառում գտնել լրացուցիչ շրջանառու կապիտալի համար, առանց մեծացնելու գործի մեջ գտնվող հիմնական կապիտալը,... եթե հում նյութի լրացուցիչ քանակը կարող է մշակվել՝ շենքերի ու մեքենաների լրացուցիչ ծախսումներ չպահանջելով» (R. Torrens: «on «On Wages and Combination». London 1834, էջ 64)։</ref>։ Դրա շնորհիվ ո՛չ միայն աճում է հավելյալ արժեքը, այլև նվազում են հավելյալ արժեք ստանալու համար անհրաժեշտ ծախսումները։ Իհարկե, այս երևույթը ավել կամ պակաս չափով նկատվում է աշխատանքային օրվա ամեն մի երկարացման ժամանակ ընդհանրապես, բայց տվյալ դեպքում նա է՛լ ավելի վճռական նշանակություն ունի, որովհետև կապիտալի այն մասը, որ աշխատանքի միջոցների է փոխարկվում, ընդհանրապես այստեղ ավելի մեծ դեր է խաղում<ref>Տեքստում հիշատակված հանգամանքը այստեղ միայն լրիվության համար է բերվում, որովհետև ես միայն երրորդ գրքում եմ քննում շահույթի նորման, այսինքն՝ հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։</ref>։ Իրոք, մեքենայական արտադրության զարգացումը կապում է կապիտալի մշտական աճող մասը մի այնպիսի ձևով, որը այդ մասը, մի կողմից, կարող է շարունակ կիրառվել իր արժեքի ինքնաճեցման համար, իսկ մյուս կողմից, կորցնում է իր սպառողական ու փոխանակային արժեքը, հենց որ ընդհատվում է նրա շփումը կենդանի աշխատանքի հետ։ «Երբ հողագործը,— ուսուցանում էր բամբակեղենի անգլիական մի մագնատ՝ պ. Էշվորտը, պրոֆեսոր Նասսաու Վ. Սենիորին,— երբ հողագործը ցած է նետում իր բահը, նա այդ ժամանակամիջոցում անօգուտ է դարձնում 18 պենսի մի կապիտալ։ Երբ մեր մարդկանցից (այսինքն՝ գործարանային բանվորներից) մեկը թողնում է գործարանը, նա անօգուտ է դարձնում մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել»<ref>Senior: «Letters on the Factory Act». London 1837, էջ 13, 14։</ref>։ Մի մտածեցե՜ք։ «Անօգուտ» դարձնել, թեկուզ մե՜կ ակնթարթ, մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել։ Այո՛, այդ մի աղաղակող բան է, եթե մեր մարդկանցից որևէ մեկն ընդհանրապես երբևիցե թողնո՜ւմ է գործարանը։ Մեքենայական սարքավորման ծավալի մշտական աճումը,— կարծում է Էշվորտի խրատած Սենիորը,— «ցանկալի» է դարձնում աշխատանքային օրվա հարաճուն երկարացումը<ref>«Հիմնական կապիտալի գերակշռությունը շրջանառու կապիտալի նկատմամբ... ցանկալի է դարձնում երկարատև, աշխատանքային օրը»։ Մեքենայական սարքավորման ու այլ հարմարանքների աճման հետ «ուժեղանում են աշխատանքային օրը երկարացնելու դրդապատճառները, որովհետև. այդ միակ միջոցն է հիմնական կապիտալի հարաբերական մեծացումից շահույթ կորզելու համար» (նույն տեղում, էջ 11—14)։ «Ամեն մի գործարանում կան զանազան ծախսեր, որոնք հաստատուն են մնում, անկախ այն բանից, թե աշխատանքի ժամանակը ավելի երկար է, թե ավելի կարճ գործարանում, օրինակ, շենքերի վարձավճարը, տեղական ու պետական հարկերը, ապահովագրումը կրակից, զանազան մշտական բանվորների աշխատավարձը, մեքենաների փչացումը և մի շարք այլ ծախսեր, որոնց հարաբերությունը շահույթի նկատմամբ այնքան ավելի է նվազում, որքան ավելի է աճում արտադրության ծավալը», («Reports of the Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19)։</ref>։
Մեքենան հարաբերական հավելյալ արժեք է արտադրում ո՛չ միայն նրանով, որ նա ուղղակի կերպով գցում է աշխատուժի արժեքը և անուղղակի կերպով էժանացնում է այն, էժանացնելով աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ապրանքները, այլև նրանով, որ առաջին անգամ մտցվելիս, երբ նրա գործածությունը դեռ սպորադիկ բնույթ ունի, նա մեքենատիրոջ կողմից կիրառվող աշխատանքը դարձնում է աստիճանի բարձրացրած աշխատանք (in potenzierte Arbeit), մեքենայական արդյունքի հասարակական արժեքը բարձրացնում է նրա անհատական արժեքից վեր և այդպիսով կապիտալիստին հնարավորություն է տալիս աշխատուժի օրական արժեքը փոխհատուցելու օրական արդյունքի արժեքի համեմատաբար ավելի փոքր մասով։ Այս պատճառով էլ այնպիսի անցումային շրջանում, երբ մեքենայական արտադրությունը մնում է որպես իր տեսակի մոնոպոլիա, շահույթներն արտակարգ չափերի են հասնում, և կապիտալիստը ձգտում է «erste Zeit der jungen Liebe» [«երիտասարդ սիրո արշալույսը»]) որքան կարելի է հիմնավոր կերպով օգտագործել աշխատանքային օրն ամենահնարավոր չափերով երկարացնելու միջոցով։ Մեծ շահույթը է՛լ ավելի մեծ շահույթի անհագ ծարավ է բորբոքում։
Որքան արտադրության որոշ ճյուղում մեքենան ընդհանուր տարածում է ստանում, այնքան ընկնում է մեքենայական արդյունքի հասարակական արժեքը՝ հասնելով արդյունքի անհատական արժեքին, և այդ ժամանակ երևան է գալիս այն օրենքի ներգործությունը, ըստ որի հավելյալ արժեքը ծագում է ոչ թե այն աշխատուժերից, որ կապիտալիստը փոխարինել է մեքենայի միջոցով, այլ, ընդհակառակը, այն աշխատուժերից, որ նա բանեցնում է մեքենայի վրա։ Հավելյալ արժեքի աղբյուրը միայն կապիտալի փոփոխուն մասն է, իսկ մենք արդեն տեսանք, որ հավելյալ արժեքի մասսան որոշվում է երկու, գործոնով՝ հավելյալ արժեքի նորմայով և միաժամանակ զբաղված բանվորների թվով։ Աշխատանքային օրվա տվյալ երկարության դեպքում հավելյալ արժեքի նորման որոշվում է այն հարաբերությամբ, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Իսկ ֊միաժամանակ միաժամանակ զբաղված բանվորների թիվը, իր հերթին, որոշվում է կապիտալի փոփոխուն մասի հարաբերությամբ նրա հաստատուն մասի նկատմամբ։ Հիմա պարզ է, որ մեքենայական արտադրությունը, օգտվելով աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումից, որքան էլ ընդարձակի հավելյալ աշխատանքի չափերը անհրաժեշտ աշխատանքի հաշվին, միայն այն եղանակով է հասնում այդ հետևանքին, օր պակասեցնում է տվյալ կապիտալի զբաղեցրած բանվորների թիվը) թիվը։ Կապիտալի մի որոշ մասը, որ առաջ փոփոխուն էր, այսինքն՝ փոխարկվում էր կենդանի աշխատուժի, նա դարձնում է մեքենաներ, այսինքն՝ հաստատուն կապիտալ, որը ոչ մի հավելյալ արժեք չի արտադրում։ Բայց, օրինակ, երկու բանվորից անհնարին է նույնքան հավելյալ արժեք քամել, որքան 24-ից։ Եթե 24 բանվորից ամեն մեկը յուրաքանչյուր 12-ժամյա աշխատանքի ընթացքում ընդամենը մեկ ժամ հավելյալ աշխատանք է տալիս, ապա նրանք միասին տալիս են 24 ժամ հավելյալ աշխատանք, այնինչ երկու բանվորի ամբողջ աշխատանքը ընդամենը կազմում է 24 ժամ։ Այսպիսով, հավելյալ արժեքի արտադրության համար մեքենաները կիրառելու մեջ կա այն ներհատուկ հակասությունը, որ տվյալ մեծության կապիտալի տված հավելյալ արժեքի երկու գործոններից մեքենաները մեծացնում են մի գործոնը, հավելյալ արժեքի նորման, միմիայն այնպիսի եղանակով, որ փոքրացնում են մյուս գործոնը, բանվորների թիվը։ Այդ ներհատուկ հակասությունը երևան է գալիս, երբ արդյունաբերության մի որոշ ճյուղի մեջ մեքենաներն ընդհանուր տարածում են գտնում, մեքենաների արտադրած ապրանքի արժեքը դառնում է նույն տեսակի բոլոր ապրանքների հասարակական կարգավորող արժեք. և հենց այդ հակասությունը, առանց կապիտալիստի գիտակցությանը հասնելու<ref>Թե ինչո՛ւ այդ ներհատուկ հակասությունը չի գիտակցում առանձին կապիտալիստը, ուստի և քաղաքատնտեսությունը, որը կապիտալիստի պատկերացումների ազդեցության տակ է գտնվում ,— այդ մենք կտեսնենք երրորդ գրքի առաջին բաժիններից։</ref>, կապիտալին դարձյալ մղում է աշխատանքային օրը ծայրահեղ չափով երկարացնելու, որպեսզի շահագործվող բանվորների հարաբերական թվի նվազումը նա փոխհատուցի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ հավելյալ աշխատանքի ավելացումով։
Այսպես ուրեմն, մեքենաների կապիտալիստական կիրառումը, մի կողմից, ստեղծում է աշխատանքային օրն անչափ երկարացնելու նորանոր հզոր դրդապատճառներ և հեղաշրջում է աշխատանքի բուն իսկ եղանակը և հասարակական աշխատանքային օրգանիզմի բնույթը այնպիսի ձևով, որ ընկճում է աշխատանքային օրը երկարացնելու այդ տենդենցի դեմ ուղղված ամեն մի դիմադրություն. մյուս կողմից,— մասամբ կապիտալին ենթարկելով բանվոր դասակարգի այնպիսի խավեր, որոնք առաջ մատչելի չէին նրան, մասամբ էլ առանց աշխատանքի թողնելով մեքենաների դուրս մղած բանվորներին,— նա ստեղծում է բանվորական ավելցուկ բնակչություն<ref>Ռիկարդոյի մեծ ծառայություններից մեկն այն է, որ նա մեքենաները համարում էր ոչ միայն ապրանքներ արտադրելու միջոցներ, այլև «redundant population» [«ավելցուկ բնակչություն»] արտադրելու միջոցներ։</ref>, որն ստիպված է ենթարկվելու կապիտալի թելադրած օրենքներին օրենքներին։ Սրանից էլ առաջ է գալիս այն ուշագրավ երևույթն արդի արդյունաբերության պատմության մեջ, որ մեքենան տապալում է աշխատանքային օրվա բոլոր բարոյական ու բնական սահմանները։ Սրանից էլ առաջ է գալիս այն տնտեսական պարադոքսը, որ աշխատաժամանակը կրճատելու ամենահզոր միջոցը դառնում է բանվորի ու նրա ընտանիքի կյանքի ամբողջ ժամանակը կապիտալին տրամադրելի աշխատաժամանակ դարձնելու ամենահուսալի միջոցը՝ կապիտալի արժեքը մեծացնելու համար։ «Եթե,— երազում էր հնադարի մեծագույն մտածող Արիստոտելը,— եթե ամեն մի գործիք հրամանով կամ կանխատեսությամբ կարողանար կատարել իրեն պատշաճ գործը, ինչպես որ Դեդալոսի ստեղծած իրերը շարժվում էին իրենք իրենց, կամ Հեփեստոսի եռոտանիները սեփական մղումով լծվում էին սրբազան աշխատանքի,— եթե, այդպիսով, ջուլհակի մքուքներն իրենք իրենց գործեին, ապա ո՛չ վարպետին օգնականներ հարկավոր կլինեին, ո՛չ էլ տերերին՝ Ստրուկներստրուկներ<ref>F. Biese: «Die Philosophie des Aristoteles». Berlin 1842, հ, II, էջ 408։</ref>»։ Եվ Անտիպատրոսը, Տիցերոնի Ցիցերոնի ժամանակվա մի հույն բանաստեղծ, ողջունում էր հացահատիկ աղալու համար հնարված ջրաղացի գյուտը, արտադրողական բոլոր մեքենաների այդ տարրական ձևը՝ որպես ստրկուհիներին ազատագրողի՜ ու ոսկեդարը վերականգնողի՜<ref>Այստեղ մեջ եմ բերում այդ ոտանավորը Շտոլբերդի Շտոլբերգի թարգմանությամբ, որովհետև այս ոտանավորն աշխատանքի բաժանմանը վերաբերող դրանից առաջ բերված ցիտատների նման բնորոշում է անտիկ հայացքների ու արդի հայացքների հակադրությունը։
<poem>