Changes
/* Գեշտալտների կառուցում֊քայքայում */
Խանգարված նյարդային համակարգ ունեցող անձը, ով դժվար կացության մեջ է գտնվում, կամ «նևռոտիկ անձը», այն մարդն է, ով կորցրել է գեշտալտներ կառուցելու և քանդելու ընդունակությունը։ Այդ ժամանակ այս պարը, այս անընդհատ տատանում է, այս կառուցման֊քայքայման գործընթացը կասեցվում է, հատկապես անշարժ, ֆիքսված վիճակներով։ Դիտարկենք այս էվոլյուցիայի, ավելի կոնկրետ՝ գեշտալտների կառուցման֊քայքայման մի քանի դետալ, որպեսզի ծանոթանանք գեշտալտ֊թերապևտի կողմից պարբերաբար օգտագործվող միջոցի հետ։ Գեշտալտների կառուցման֊քայքայման հերթականությունը (որը երբեմն կոչվում է «կոնտակտի ցիկլ», քանի որ նկարագրում է օրգանիզմի՝ շրջակա միջավայրի հետ առնչման գործընթացը) ընթանում է չորս փուլով։ Բնականաբար, իրականում այդ չորս փուլերը բաժանված չեն միմյանցից։ Այստեղ դրանք առանձին֊առանձին են նկարագրված դիդակտիկ նպատակներով։
==Կոնտակտի հերթականություն==
===Նախակոնտակտ===
Առաջին փուլը կոչվում է նախակոնտակտ։ Այս փուլում ներառված է այն, ինչ կազմում է ֆոնը, հետին պլանը, դա հիմնականում մարմինն է և հենց մարմնում է սկսում առաջանալ զգայությունը։ Այդ զգայությունը հանդիսանում է ներկա պահին զարգացող օրգանիզմի առավել արդիական պահանջմունքի ցուցիչը։ Ես այստեղ օգտագործում եմ «պահանջմունք» եզրը շատ լայն իմաստով, այսինքն՝ պահանջմունք, մղում, ախորժակ, ցանկություն, անավարտ իրավիճակ, այն, ինչ կազմում է էությունը, իրավիճակի «կորիզը», իրավիճակի «այն»֊ը։ Հետևաբար, գեշտալտը այստեղ կառանձնանա ֆոնից, որպեսզի սկսի գոյանալ և ապա «կոնտակտի գնա» շրջակա միջավայրի հետ՝ ձեռք բերելով ավելի ու ավելի հստակ ուրվագիծ։ Նախնական կողմնորոշման այս փուլի ընթացքում մարդկանց մոտ կարող են առաջանալ հստակ գծագրված գեշտալտ կառուցելու անկարողության հետ կապված դժվարություններ։
===Կոնտակտի կառուցում կամ հպում===
Հաջորդ փուլում, որը կոչվում է կոնտակի կառուցում, այդ գեշտալտը, այդ ֆիգուրը, որը առանձնացել է չտարբերակված ֆոնից, իր հերթին անցնում է հետին պլան, որպեսզի սնի ֆոնը, դրան էներգիա տա։ Այս պահից սկսած գրգիռը, էներգիան մոբիլիզացվում են և օրգանիզմին թույլ են տալիս դիմել շրջակա միջավայրին և ուսումնասիրել միջավայրի տրամադրած հնարավորությունները սեփական պահանջմունքների բավարարումը գտնելու համար։
Շրջապատող միջավայրի հետ հպման փուլում մարդը արարում է այն, ինչը տեխնիկական եզրերով սահմանվում է, որպես սահմանում և դեն նետում, պարզ ասած՝ իրականացվում է «այո» կամ «ոչ» ընտրության գործառույթը։ «Այո, սա կարող է ինձ հարմար լինել։ Ոչ, սա ինձ չի համապատասխանում»։ Օրգանիզմը իրականացնում է շրջակա միջավայրի ռեսուրսների վերազննում և մաղում, որպեսզի բավարարի իրավիճակի «այն»֊ը։
===Վերջնական կոնտակտ կամ առնչություն===
==Ծանոթագրություններ==
<references/>