Changes
/* Գիտակցում */
Առաջին եզրերից մեկը, որը մենք կօգտագործենք, «գիտակցումն» է, անմիջական գիտակցումը։ Մենք գեշտալտ֊թերապիայում՝ որպես դրան համահունչ կիրառում ենք անգլիական "awareness" բառը, որպեսզի ընդգծենք դրա տարբերությունը գիտակցման այլ՝ ռեֆլեքսիվ ձևից, որը անգլերեն կոչվում է "conciousness", և որը ավելի շուտ «մտածողությունն է ․․․․ մասին»։ Awareness֊ը՝ գիտակցման ձև է, որը ունեն նաև կենդանիները, որը միաժամանակ հանդիսանում է և շարժողական, և զգայական, դաշտի բոլոր ցուցանիշները միավորող ամբողջություն։ Կարելի է ասել, որ այդ գիտակցումը անմիջապես և իմպլիցիտ գիտելիք է։
Հոգեթևապևտը փորձում է օգնել մարդուն դառնալ ավելի և ավելի «գիտակցաբար գիտակցող», վերականգնել այն ամենի գիտակցության անընդհատությունը, ինչ տեղի է ունենում րոպե առ րոպե։ Ելնելով դրանից՝ ինչպե՞ս է հնարավոր օգնել մարդուն կրկին ձեռք բերել ստեղծագործական հարմարման կարողությունը, այսինքն՝ դուրս գալ ֆիքսացիայից, անշարժ վիճակից, և հասնել շրջապատող միջավայրի հետ իսկական հպման։
==Գեշտալտների կառուցում֊քայքայում==
Վերևում մենք սահմանեցինք, թե ինչ ենք մենք հասկանում գեշտալտ ասելով․ գեշտալտը նշանակում է ֆիգուր, որը սուբյեկտը ստեղծում է շրջապատող միջավայրի հետ առնչվելուց։ Ֆիգուրը գլխավորապես սահմանվում է կախված մարդու պահանջմունքներից, ցանկություններից, «ախորժակից» կամ անավարտ իրավիճակներից տվյալ պահին։ Հոգեթևապևտի խնդիրն է փորձել ամրացնել մարդու՝ ֆիգուրներ ձևավորելու, ֆիգուրները ֆոնից տարբերակելու, դրանց ծավալվել և կոնտակտի մեջ մտնել, կառուցվել և քանդվել թույլ տալու, հենց այդ կարողությունը, քանի որ ֆիգուրը կառուցվում է այն բանի համար, որպեսզի հնարավորություն ունենա հայտնվել և անհետանալ։
Երբ ես ընտանիքիս հետ արձակուրդ գնալուց ես նստած եմ լինում ավտոմեքենայի ղեկին՝ գեշտալտները, որոնք ես կառուցում եմ, բաղկացած են բնության տեսարաններից և ճարտարապետական կոթողներից, որոնք գրավում են իմ ուշադրությունը։ Եթե հանկարծ ճանապարհին վտանգ է հայտնվում, «մեքենա վարելու» գեշտալտը անմիջապես փոխարինում է նախորդը, և ֆիգուրան, որի հետ ես առնչվում եմ, կրկին վերածվում է ճանապարհի։
Եթե ես տեսնում եմ, որ իմ մեքենայի վառելիքի ցուցանիշները կերպով մոտենում են զրոյին, իմ հետաքրքրությունը բնապատկերի հանդեպ քչանում է՝ ի հաշիվ բենզալցակայանի հանդեպ հետաքրքրության։ Իսկ երբ մոտենում է ուտելու ժամը, այդ ֆիգուրները այլևս գերակա չեն հանդիսանում, այլ գլխավոր է դառնում փոքրիկ հյուրանոցի կամ պարզապես գյուղական ճանապարհի որոնումները, որի մոտակայքում կարելի է խնջույք կազմակերպել։
Ավելի մանրամասն դիտարկենք սովի հետ կապված այդ օրինակը։ Որոշակի պահի սովը ձևավորում է ֆիգուր և ընդհատում է իմ այլ զգայությունները և զբաղմունքները, այն առաջին պլան է գալիս, և ես առնչվում է շրջապատող միջավայրի հետ, որպեսզի լուծում գտնեմ դրա բավարարման համար։ «Սովի» ֆիգուրը կզարգանա, ինձ էներգիայով կլցնի, կստիպի միջավայրի հետ կոնտակտի մեջ մտնել, որտեղից ես սնունդ կճարեմ, իսկ հետո՝ իմ ուտելուն և սնունդը յուրացնելուն զուգընթաց, «սովի» գեշտալտը կքայքայվի և թույլ կտա ինձ անցնել այլ գեշտալտի։
Խանգարված նյարդային համակարգ ունեցող անձը, ով դժվար կացության մեջ է գտնվում, կամ «նևռոտիկ անձը», այն մարդն է, ով կորցրել է գեշտալտներ կառուցելու և քանդելու ընդունակությունը։ Այդ ժամանակ այս պարը, այս անընդհատ տատանում է, այս կառուցման֊քայքայման գործընթացը կասեցվում է, հատկապես անշարժ, ֆիքսված վիճակներով։ Դիտարկենք այս էվոլյուցիայի, ավելի կոնկրետ՝ գեշտալտների կառուցման֊քայքայման մի քանի դետալ, որպեսզի ծանոթանանք գեշտալտ֊թերապևտի կողմից պարբերաբար օգտագործվող միջոցի հետ։ Գեշտալտների կառուցման֊քայքայման հերթականությունը (որը երբեմն կոչվում է «կոնտակտի ցիկլ», քանի որ նկարագրում է օրգանիզմի՝ շրջակա միջավայրի հետ առնչման գործընթացը) ընթանում է չորս փուլով։ Բնականաբար, իրականում այդ չորս փուլերը բաժանված չեն միմյանցից։ Այստեղ դրանք առանձին֊առանձին են նկարագրված դիդակտիկ նպատակներով։
==Ծանոթագրություններ==
<references/>