: ― Դիպաք ցավոտ տեղիս․․․ Թույլ տվեք հարցնել՝ ինչպես եք այդ ամենն իմանում և ինչ է ձեզ հայտնի։
: Այդ հարցը տվեց կիսակատակ տոնով, բայց աչքերի խորքում թաքնված էր սարսափը։
: ― Ամեն ինչ շատ պարզ բացատրություն ունի, ― պատասխանեցի ես։ Երբ քշտեցիք ձեր թևքերը, որպեսզի ձուկը քարշ տաք նավակ, ձեր ծալված բազքին բազկին տեսա Ջ․ Ա․ տառերը։ Դրանք դեռ նկատելի էին, բայց լղոզված և շուրջը՝ մաշկի վրա, տարածված էր մի բիծ՝ ակներև էր, որ փորձել էիք ոչնչացնել։ Ինձ համար միանգամայն պարզ դարձավ, որ այդ սկզբնատառերը ձեզ ինչ-որ ժամանակ թանկ էին, բայց հետագայում ցանկացել եք մոռանալ այն։: ― Ինչպիսի դիտողականություն, ― թեթևացած հոգոց քաշեց միստր Թրևորը։ ― Ամեն ինչ ձեր ասածի նման է։ Դե, հերիք է այդ մասին։ Բոլոր ուրվականներից ամենավատը կապվածությունն է մեր անցած-գնացած ուրվականների հետ։ ԳնանաքԳնանք, ծխենք բիլիարդանոցում։
: Այդ օրվանից միստր Թրևորի՝ իմ նկատմամբ ցուցաբերած անփոփոխ սրտաբացությանը խառնվեց կասկածամտությունը։ Նույնիսկ նրա որդին ուշադրություն դարձրեց դրա վրա։
: ― Հորս խնդիր առաջարկեցիք, ― ասաց ընկերս։ ― Նա դեռ ի վիճակի չէ հասկանալու, ինչն է հայտնի ձեզ, ինչը՝ անհայտ։