Changes
Մոբի Դիկ

{{Անավարտ}}

Նաթանայել Հոթորնին՝
ի նշան նրա հանճարի նկատմամբ
խորին ակնածանքի
նվիրվում է սույն գիրքը

== Ծագումնաբանություն ==
(''Տեղեկությաններբ հավաքել է դասական գիմնազիայի ուսուցչի օգնականը, որը մեռավ թոքախտից'')
''Ես նրան տեսնում եմ այնպես, ասես հիմա էլ կանգնած լինի աչքերիս առաջ՝ գունատ, հնամաշ սերթուկը հագին, և նույնքան հնամաշ ուղեղով, հոգով և մարմնով։ Օրեր շարունակ նա հին բառարաններից ու քերականներից սրբում էր փոշին իր արտասովոր թաշկինակով, որն, ասես ծաղրի ճամար, զարդարված էր ամբողջ աշխարհի ազգային խայտաբղետ դրոշակներով։ Նա սիրում էր հին քերականներից սրբել փոշին, այդ խաղաղ զբաղմունքը խորհրդածությունների առիթ էր տալիս մահվան մասին։''

«''Եթե դու հանձն ես առնում խրատել և ուսուցանել ուրիշներին, թե մեր լեզվով կետաձուկը կոչվում է whale, և միաժամանակ, սեփական անկրթության պատճառով արհամարհում ես h տառը, որն արտահայտում է այդ բառի գրեթե ամբողջ նշանակությունը, ապա ոչ թե գիտելիքներ ես պատվաստում, այլ մոլորություն''»։

''Հեքլյույթ''

''Whale *** շվեդ․ և դանիերեն hval։ Այս կենդանու անուհը կապված է կլորության կամ բոլորակության հասկացության հետ, քանզի դանիերեն hvalt նշանակում է «կոր, գմբեթաձև»''։

''Վեբսթերի բառարան''

''Whale *** անմիջականորեն ծագում է հոլանդերեն և գերմաներեն wallen-ից, անգլոսաքս. «walw-ian»— «լողալ, թպրտալ»''։

''Ռիչարդսոնի բառարան''

|תנים
|Hebrew.

|XnTos
|Greek.

|CETUS
|Latin.

|WHÆL
|Anglo-Saxon.

|HVALT
|Danish.

|WAL
|Dutch.

|HWAL
|Swedish.

|WHALE
|Icelandic.

|WHALE
|English.

|BALEINE
|French.

|BALLENA
|Spanish.

|PEKEE-NUEE-NUEE
|Fegee.

|PEKEE-NUEE-NUEE
|Erromangoan.

== Քաղվածքներ ==
''Որ կատարել է գրադարանավարի կրտսեր օգնականը''
''Ընթերցողը առանց դժվարության կարող է համոզվել, որ այդ թշվառ Կրտսեր Օգնականը, այդ պարզամիտ տառակերը և գրքի որդը աչքի է անցկացրել ոչ միայն վատիկանյան գրապահոցները, այլև ամբողջ աշխարհի բուկինիստական կրպակները, որոնելով կետուսների մասին թեկուզև պատահական ամեն մի հիշատակություն, որը կարող էր հանդիպել միայն նրան և այն էլ անխտիր բոլոր գրքերում՝ սկսած սուրբ գրքերից, վերջացրած սրբապիղծներով։ Ուստի չի կարելի կետաձկնային այս անկանոն, թեև, անշուշտ, ստույգ մեջբերումները ընդունել որպես ավետարանային անվերապահ ճշմարտություններ։ Իհարկե, այդպես չէ։ Բոլոր հնագույն հեղինակների և գրողների երկերից քերված հատվածները մեզ համար հետաքրքրություն և արժեք են ներկայացնում այնքանով, որքանով հնարավորություն է ընձեռվում թռչնային բարձրությունից ընդհանուր մի ճայացք նետել այն ամենի վրա, ինչ երբևէ եղել է. եղել է որևէ առնչությամբ և ցանկացած առիթով. ինչը ասվել է, մտածվել է, հիշատակվել է և երգվել է Լևիաթանի մասին բոլոր ազգերի ու սերունդների կողմից, ներառյալ նաև այժմյան սերունդը։''
== Գլուխ առաջին․ Ուրվագծերը նշմարվում են ==
==Գլուխ երրորդ․ «Կետաձկան շատրվան» պանդոկում==
Մտնելով պանդոկ, ես հայտնվեցի ընդարձակ, ցածր առաստաղով մի սենյակում, որի պատերը ծածկված էին տախտակե դրվագներով և հիշեցնում էին խարխլված նավակողեր։ Մի պատից կախված էր խոշոր, ծխից սևացած ու այնպես ջնջված մի կտավ, որ բծախնդիր ուսումնասիրությամբ, բազմիցս անդրադառնալով և հարևաններին հարցուփորձ անելու միջոցով միայն հնարավոր էր ի վերջո ըմբռնել նկարչի մտահաղացումը։ Իմ ենթադրությամբ, կտավի մտահաղացումը հետևյալն էր․ Հորդ հրվանդանից քիչ հեռու նավն ընկել է կատաղի փոթորկի մեջ․ պատուհասի ենթարկված նավն արդեն կիսով չափ սուզվել է, և նրա մերկացած երեք կայմերն են իայն ցցվել օվկիանոսի մոլեգնած մակերևույթին։ Որպես ամփոփումն այդ աղետի, գազազած կետաձուկը վճռել է ցատկել անցնել խորտակված նավի վրայով, և գեղանկարչի հայացքը նրան բռնել է այն սոսկալի պահին, երբ սրածայր կայմերը ուր որ է կշամփրեն կենդանու սև մարմինը։
<references/>