Changes

/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
XVIII դարի լուսաբացին, 1701 թվականին, Պետրոս Մեծին ուղղած լատինագիր մի թղթում Ւսրայել Օրին հայտնում էր.
«Չեմ կասկածում, հայտնի է Ձերդ մեծության, որ ժամանակին Հայաստանում եղել են թագավոր և քրիստոնյա իշիյաններ։ իշխաններ։ Սրանց անմիաբանության պատճառով ամբողջ Հայաստանի թագավորությունն ընկավ հեթանոսների իշխանության տակ։ Երկու հարյուր և հիսուն տարուց ավելի է, որ քրիստոնյա ամբողջ այդ աշխարհը հևում է անհավատների լծի տակ։ Ւնչպես Ադամի որդիներր հույսով սպասում են Մեսիայի գալուստին, որը պիտի ազատի նրանց հավերժական կորստից, այնպես Էլ թշվառ այդ ժողովուրդն է ապրել և հիմա իսկ ապրում է Զերդ մեծության ձեռնտվության և օժանդակության հուսով։ Այդպես նախագուշակել են մարգարեները, թե ժամանակներ հետո անհավատները խիստ պիտի դաժանանան և հարկադրեն քրիստոնյաներին ընդունել իրենց վատթար օրենքը, և ահա այդ ժամանակ մոսկովյան օգոստափառ տնից պիտի գա մեծ մի իշխան ավելի քաջարի, քան Ալեքսանդր Մակեդոնացին, պիտի իր ձեռքը վերցնի Հայաստանի թագավորությունը և վերականգնի քրիստոնյաների ազատությունը։ Այս մարգարեությանը մինչև հիմա հավատացել և հիմա իսկ հավատում են ստուգապես»<ref> Տե'ս Г. А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898, վավերագիր №35, հմմտ. ն. տ. №36։</ref>։
Ուշագրավ և հետաքրքրական է այս հայտարարությունը։ Օրին ճանաչված է որպես '''առաջինը''' հայ քաղաքական ականավոր այն գործիչներից, որոնք Մոսկովիայում որոնեցին հայ ժողովրդի ազատագրական տենչերի իրագործողին։ Բայց ահա մի գրություն, ուր ինքը Օրին, հեռու քաղաքական նովատորի հավակնությունից, ներկայանում է մոսկովյան ցարին որպես հայ '''տրադիցիոն''' ակնկալությունների արտահայտիչ, որպես հայերի մոսկովյան '''վաղեմի''' կողմնորոշման թարգման, որպես նրանց '''հին''' ձգտումների և երազների ձայնատար։ Մինչդեռ ռուս ժողովրդի որոշ հատվածներում տարածված էր այն հավատքը, թե մի օր «Արարատ լեռներից» և «Հայոց աշխարհներից» պիտի գա Մեսիան աշխարհը Նեռի բռնակալությունից ազատելու համար՝ հայ ազատագրական շարժման պարագլուխը, ելնելով հակադարձ պատկերցումներից, գալիս էր «Արարատ լեռներից» և «Հայոց աշխարհներից» ազդարարելու, թե Մոսկվայից է հենց հայտնվելու տիեզերափրկիչ այն Մեսիան, որ պիտի ելնի որպես նոր մի փրկարար՝ Նեռի դաժան թագավորությանը վերջ դնելու համար։ Օրին կամենում էր հավաստիացնել ռուս ցարին, թե XV դարից ի վեր հայերի ազատագրման տենչանքը կողմնորոշված է եղել դեպի Մոսկովյան պետությունը և Պետրոս Մեծն է այն փրկիչը, որ պիտի իրագործեր հայ ժողովրդի վաղեմի ձգտումը։
Վստահելի
199
edits