Changes
/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
«Չեմ կասկածում, հայտնի է Ձերդ մեծության, որ ժամանակին Հայաստանում եղել են թագավոր և քրիստոնյա իշխաններ։ Սրանց անմիաբանության պատճառով ամբողջ Հայաստանի թագավորությունն ընկավ հեթանոսների իշխանության տակ։ Երկու հարյուր և հիսուն տարուց ավելի է, որ քրիստոնյա ամբողջ այդ աշխարհը հևում է անհավատների լծի տակ։ Ւնչպես Ադամի որդիներր հույսով սպասում են Մեսիայի գալուստին, որը պիտի ազատի նրանց հավերժական կորստից, այնպես էլ թշվառ այդ ժողովուրդն է ապրել և հիմա իսկ ապրում է Ձերդ մեծության ձեռնտվության և օժանդակության հուսով։ Այդպես նախագուշակել են մարգարեները, թե ժամանակներ հետո անհավատները խիստ պիտի դաժանանան և հարկադրեն քրիստոնյաներին ընդունել իրենց վատթար օրենքը, և ահա այդ ժամանակ մոսկովյան օգոստափառ տնից պիտի գա մեծ մի իշխան ավելի քաջարի, քան Ալեքսանդր Մակեդոնացին, պիտի իր ձեռքը վերցնի Հայաստանի թագավորությունը և վերականգնի քրիստոնյաների ազատությունը։ Այս մարգարեությանը մինչև հիմա հավատացել և հիմա իսկ հավատում են ստուգապես»<ref> Տե՛ս Г. А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898, վավերագիր №35, հմմտ. ն. տ. № 36։</ref>։
Ուշագրավ և հետաքրքրական է այս հայտարարությունը։ Օրին ճանաչված է որպես '''առաջինը''' հայ քաղաքական ականավոր այն գործիչներից, որոնք Մոսկովիայում որոնեցին հայ ժողովրդի ազատագրական տենչերի իրագործողին։ Բայց ահա մի գրություն, ուր ինքը Օրին, հեռու քաղաքական նովատորի հավակնությունից, ներկայանում է մոսկովյան ցարին որպես հայ '''տրադիցիոն''' ակնկալությունների արտահայտիչ, որպես հայերի մոսկովյան '''վաղեմի''' կողմնորոշման թարգման, որպես նրանց '''հին''' ձգտումների և երազների ձայնատար։ Մինչդեռ ռուս ժողովրդի որոշ հատվածներում տարածված էր այն հավատքը, թե մի օր «Արարատ լեռներից» և «Հայոց աշխարհներից» պիտի գա Մեսիան աշխարհը Նեռի բռնակալությունից ազատելու համար՝ հայ ազատագրական շարժման պարագլուխը, ելնելով հակադարձ պատկերցումներիցպատկերացումներից, գալիս էր «Արարատ լեռներից» և «Հայոց աշխարհներից» ազդարարելու, թե Մոսկվայից է հենց հայտնվելու տիեզերափրկիչ այն Մեսիան, որ պիտի ելնի որպես նոր մի փրկարար՝ Նեռի դաժան թագավորությանը վերջ դնելու համար։ Օրին կամենում էր հավաստիացնել ռուս ցարին, թե XV դարից ի վեր հայերի ազատագրման տենչանքը կողմնորոշված է եղել դեպի Մոսկովյան պետությունը և Պետրոս Մեծն է այն փրկիչը, որ պիտի իրագործեր հայ ժողովրդի վաղեմի ձգտումը։
Մեր ուսումնասիրության ընթացքում առիթ պիտի ունենանք համոզվելու, որ իր այս վկայությամբ հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչը ջանում էր գրական հանրագումարի բերել պատմական իրողությունները։