Changes

/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
Նզովքի մասին ակնարկում է նաև Խորենացին, բայց հասցեագրում ոչ թե Պապին, այլ նրա հորը՝ Արշակին<ref>Մ. Խորենացի, Պատմութիւն Հայոց, Տփխիս, 1913, գիրք Գ., գլ. 24 և 25։</ref>։ Խորենացին պատմում է Ներսեսի թունավորման դեպքը, բայց ոչ մի խոսք նզովքի մասին<ref> Հմմտ. նույն տեղում, գլ. Գ., 38։</ref>։ Խորենացու ժամանակ վերացած էր ոչ միայն հայ Արշակունիների պետական իշխանությունը, այլև Հայ Պարթևների եկեղեցական գավազանը։ Պատմիչը ողբում է այս իրադարձությունները, բայց չի կապում դրանք ներսիսյան '''կանխատեսությունների''' հետ, որոնք անհայտ էին նրան։
Փավստոսի պես Ղազար Փարպեցին խոսում է դարձյալ Ներսեսի «անէծքի» մասին, որի համաձայն, նրա ասելով, վերացավ Արշակունյաց թագավորությունը<ref> Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1907, էջ 46 և հետ., 52 և հետ.։</ref>։ Ներսեսին հաջորդած Սահակ Պարթևի մասին է միայն Փարպեցին ասում, թե «տեսանող ակամբ ի զօրութենէ սուրբ հոգւոյն տեսանէր այրն Աստուծոյ ի սպառ ի սպուռ զկործանումն աշխարհիս Հայոց»<ref> Նույն տեղում, էջ 41։</ref>։ Այս մասին Փարպեցու պատմության գրքում գտնում ենք նույնիսկ Սահակի «տեսիլն» ու դրա «մեկնությունը», ըստ որում Սահակը որպես թե նախատեսած է եղել ոչ միայն Արշակունյաց թագավորության և Լուսավորչի տան անկումը, այլև նրանց վերանորոգումը «մերձ երևումն պղծոյն անապատի»<ref> Նույն տեղում, էջ 40 և հետ.։</ref>։ Սակայն վաղուց և բազմիցս դիտված է, որ թե պյդ այդ «տեսիլը» և թե դրա «մեկնությունը» Փարպեցու գործերը չեն, այլ հետսամուտ միջարկություններ։ Հռչակավոր իր «Թղթում» թե՛ Ներսեսի և թե՛ Սահակի և ուրիշ շատերի մասին ինքը Փարպեցին ասում էր սոսկ, թե նրանք «ոչ բացեալ ի բարեբան զբերանս իւրեանց ի վերայ աշխարհիս այսորիկ՝ վախճանեցան»<ref> Ղ. Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1907, էջ 203։</ref>, ասել է թե նրանք մեռան իրենց բերանը հայոց աշխարհին օրհնություն տալու համար չբացած։
Այնուհետ և մինչև X դարը ոչ մի հիշատակություն ներսիսյան կանխատեսությունների մասին։ Նշելով Արշակին և հայոց աշխարհին ուղղված նզովքը՝ այդ դարում ապրած Ասողիկը հարում է թե՝ «Զոր լուեալ մեծ հայրապետին Կեսարացւոց սրբոյն Բարսղի՝ նզովէ զՊապ և զիւրսն ամենայն. երդմամբ հաստատէ՝ այլ ոչ ևս ձեռնադրել կաթողիկոս յաթոռն Կեսարու. որոյ նզովքն արագ կատարեալ»<ref>Ասողիկ, Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885, էջ70 և 73 և հետ.։</ref>։ Այստեղ դարձյալ նզովքն է, որ հալածում է Արշակունիներին և վերացնելով սրանց թագավորությունը, տառապանքների անդունդը գլորում հայոց աշխարհը։
Վստահելի
199
edits