Changes
/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
Թե որ չափով ընդունակ էին զարգացման ու իմաստափոխության Ներսեսի անվան հետ կապված կանխատեսությունները՝ ակնհայտ է մանավանդ այն փաստից, որ խմբագրական այս կարգի միջարկություններից զատ կարիք եղավ Մեսրոպ երեցի գրած վարքի և մանավանդ դրա մեջ տեղ գտած մարգարեությունների նոր և անհամեմատ ավելի ընդարձակ մի խմբագրության<ref>Սրա հնագույն տպագիր օրինակը լույս տեսավ 1737 թվականին Կ. Պոլսում «Պատմութիւն երջանիկ վարուց և մահուաներանելի առն Աստուծոյ սուրբ Մեծին Ներսէսի» վերնագրով: Նոր այդ խմբագրության օրինակն է, որ 1775 թվականին լույս տեսավ նաև Մադրասում «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրաց արարեալ յումեմնէ Մեսրոպայ քահանայէ ի Հոգոց գեղջէ ի Վայոց-Ձորոյ յաշխարհէ ի Սիւնեաց» վերնագրով։</ref>։
«Տեսիլքի» նոր այս խմբագրությունը կարող էր կատարվել միայն սելջուկների ժամանակ, երբ «այր զարամբ ելանէր տիրել աշխարհի»: Հայաստանի կուլտուրական ռայոնները ենթարկվում էին ավերման ու կողոպուտի։ Կործանվում էր ու անճետվում հայ ֆեոդալական տների մեծ մասր։ Սրանց տեղերը բոնում էին թուրք, քուրդ կամ պարսիկ էմիրները, որոնցից կախման մեջ էին մտնում ի վերջո նաև հայ ֆեոդալների նվազած մնացուկները։ Նկարագրելով աշխարհավեր նետողների գալիք ներխուժումը՝ «Տեսիլքի» նոր տեքստում, ասված է թե՝ «յարուսցէ յարևելից կողմանէ... թագաւոր այլադէմ և այլալեզու, անուն նորա սուր և թեթև և զգաստ... ի մնացորդաց իսմայէլեան ի ծննդոցն Հագարայ և ի զաւակէ յԵղեմայ առաջին տոհմից»։ Չնույնացնելով «ժիր և սէգ, և լիրբ և երկայնահեր, սուսեր թևաւոր ընդ մէջ իւրեանց ածեալ» եկվորներին հագարացի (արաբ) կամ էլամացի (պարսիկ) աշխարհակալների հետ՝ գուշակողը նրանց համարում է դրանց ժառանգորդներ միայն։ Պատմվում է այնուհետև, որ նվաճող ու ավերող նրանց թագավորներից հետո Հայաստանին տիրելու է խաղաղասեր և քրիստոնյաներին խնամակալող «որդի երկրորդ սուլթանի ի տանէ Խորասանէ» մի թագավոր։ Ակնարկը Տուղրիլին և Ալփասլանին հաջորդած Մելիք-Շահի մասին է անշուշտ։ Ինչպես ժամանակի հայ պատմիչները, «Տեսիլքի» հեղինակը ևս ներկայացնում է սրան դրական դիմագծերով։ Սրա խաղաղասեր թագավորությունից հետո նետողները չորս տարի շարունակ բերելու են նոր արհավիրք, մինչև որ փրկության դուռ կբանա «ազգն արիական հռոմայեցւոց, որ կոչին '''որմանք'''», կամ, ինչպես ասված է մի ձեռագրում՝ «որմանք, այսինքն՝ '''արամանանք'''»: Ծագել է այդ ազգը հայոց այն զորքերից, որոնք հռոմ Հռոմ էին ուղեկցել Տրդատին և Լուսավորչին։ Հույները խանգարելու են նրա ափէջքը Մեծ Օվկիանոսի — Միջերկրականի — Գեղեցիկ նավահանգստում։ Որմանները դեսպան են ուղարկելու հունաց թագավորի մոտ և հնազանդության հրավիրելու նրան։ Ի վերջո գրավելու են նրա մայրաքաղաքը, և դիմելով զենքի ուժին՝ նվաճելու արաբացոց երկիրը մինչև Դամասկոս և Երուսաղեմ, միաժամանակ գրավելով նաև պարսից թագավորանիստ Դավրեժը։ Եվ այդպիսով «Եղիցին աշխարհք քրիստոնէից, որպես զդրախտն և բնաջինջ լինի ազգն նետողաց յերեսաց յերկրէ յարիական յազգէն հռոմայեցոց։ Խաղաղանա երկիր ի բարի գնացս. կանգնին հաւատա-ցեալք և վկայարանք սրբոցն, անկցի աշխարհ անօրինաց ընդ լծով ծառայութեան հայոց»<ref>Շարադրում ենք «Տեսիլքի» ընդարձակ այս վարիանտը՝ հիմք ընդունելով հայկական ՍԱՌ Մատենադարանի հնագույն օրինակը՝ գրված 1220 թվականին (ձեռ. № 1912, էջ 309—319)։ Ձեռագիր այդ օրինակի ընդհանուր վերնադիրն է՝ «Յաղագս զարմից սբ. Գրիգորի Հայոց Լուսավորչին և տեսիլ սրբոյն Ներսիսին»։ Գիրը՝ միջին երկաթագիր։ Գրիչը կամ գրչության վայըը՝ անհայտ։ Մադրասի տպագիր վարիանտն ունի որոշ տարբերություններ։ Այսպես՝ հունաց թագավորի մոտ դեսպան են ուղարկում ոչ թե «որմանները», այլ նետողները։ Դեսպանը դարձի է գալիս, երկրպագում քրիստոնեական խաչին, և վերադառնալով իր թագավորի մոտ՝ սպանում նրան, փութացնելով նետողների պարտությունը։ Տե՛ս «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրացոց», էջ 114 և հետ.։ Վերջին վարիանտը, որ ավելի նոր է, ունի նաև Պարիզի ազգային մատենադարանի օրինակը, որից քաղվածքներ կան Շահան Ջրպետի մոտ (տե՛ս Chahan de Cirbied, Notice de deux manuscrits Arméniens, Paris, 1812, էջ 5 և 59 ծան.)։</ref>։
Այս միջադեպը հանդիպում ենք նաև Ներսեսի մի այլ վարքագրության մեջ<ref> Տե՛ս Սոփերք հայկականք, Լ, Վենետիկ, 1853, էջ 24 և հետ.։</ref>։ Դրա նպատակն էր՝ ցույց տալ, թե աստված օգնության է գալիս քրիստոնյաներին, նույնիսկ դարձի եկող թշնամու ձեռքով։ Նման բան Մանազկերտի պաշարման կապակցությամբ ասում էր նաև Լաստիվերտցին<ref> Լաստիվերտցի, էջ 101 և հետ.։</ref>։