Changes

Դրվագներ հայ ազատագրության մտքի պատմության, գիրք առաջին

Ավելացվել է 39 810 բայտ, 08:02, 15 Օգոստոսի 2014
/* 2. Ագաթոն և Կոզեռն */
== 2. Ագաթոն և Կոզեռն ==
 
''Ագաթոնին վերագրված գուշակությունների բովանդակությունը: Արշակունիների և Պարթևների վերականգնման գաղափարը Սահակ Պարթևի տեսիլքում: Ովքե՞ր են գուշակությունների «արմանները»: Կոզեռնի տեսիլքը և նրա առաջացման ժամանակը: Քաղաքական կողմնորոշումների հերթափոխությունը տեսիլների մեջ: Ագաթոնի գուշակությունների նոր խմբագրությունը, նրա ժամանակն ու միջավայրը: Ագաթոնի և Կոզեռնի նույնացման ապարդյուն փորձը: Ագաթոնի վերջին խմբագրությունը: ''
 
Ներսես Պարթևի վերախմբագրված «Տեսիլքի» մեջ ուշագրավ է հատկապես Երուսաղեմի «որմանք» կամ «արամանք» նվաճողների հայկական ծագումը։ Այդ հանգամանքը մատնանշված է նաև միջնադարյան Հայաստանի մյուս կանխատեսությունների մեջ։ Սրանց մեջ հետաքրքրական են հատկապես Ագաթոն կամ Ագադրոն «անյաղթ փիլիսոփայի» գուշակությունները<ref>Տե՛ս դրանց տպագիր բնագիրը «Բագմավէպ», 1913, էջ 396 և հետ.։ Ուսումնասիրության ընթացքում աչքի առաջ ունեցել ենք նաև Հայկական ՍՍՌ Մատենադարանի № 1382 ձեռագիր օրինակը՝ գրված 1219 թվականին Հառիճա վանքում։ Համեմատության համար ձեռքի տակ ունեցել ենք նաև Մատենադարանի №№ 2270, 2839 և 706 ձեռագրերը։</ref>։ Դրանց քննությունը միջոց է տալիս պարզելու «որմանք» կամ «արամանք» կոչված ժողովրդի առեղծվածը։
 
Նշենք նախ Ագաթոնի գուշակությունների նյութը։
 
Քրիստոնեությունը պետական կրոն դարձնելուց հետո, ֆրանկների Կոստանդինոս մեծ կայսրը և Սեղբեստրոս պապը Հայաստանի Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորջի ուղեկցությամբ ուխտի են գնում Երուսաղեմ։ Կոստանդինոսը կառուցում է Երուսաղեմի Հարության տաճարը։ Տրդատը շինում է Բեթղեհեմի տաճարը։ Կայսրի հրավերով Տրդատը և Լուսավորիչը Երուսաղեմից ուղևորվում են Հռոմ։ Նրանց ուղեկցում է 64 հազարի (ըստ տպագիր վարիանտի 70 հազարի) հասնող հայ զորքը։ Ճանապարհելով հյուրերին Հայաստան՝ կայսրը հետ է պահում Հռոմում նրանց ուղեկցած հայ զինվորներից 200 մարդ։ Սրանցից է ահա, որ սերվում է «որմանք» կամ «արամանք» (ըստ տպագրի՝ «որմանք» և «ալամանք») կոչված ժողովուրդը, որի միջից, ժամանակներ հետո (ըստ տպագրի՝ «ի լնուլն յետին դարին յութ հարիւր ամին») հառնելու է նոր մի Կոստանդինոս, որը հետևելով իրեն ենթարկված 12 խաչապաշտ թագավորների պաղատանքին, ձեռնարկելու է տիեզերքի փրկությանը և ազատելու է հայերին նետողների լծից։ Ափ իջնելով Գեղեցիկ նավահանգստում՝ կայսրը արշավում է Տրդատի կառուցած Դավրեժ քաղաքը, ժողովում ցաք ու ցրիվ եղած հայ ժողովուրդն ու զորքը, «որ լինի յազգէն Մամիկոնէից» և վերականգնում հայ նախարարական տները: Կայսրը հայ բանակի զորավար է նշանակում Արշակունի թագավորազն Վաղարշակին։ Վերականգնելով հայրենի գաը՝ սա պատերազմում է Բյուզանդիայի դեմ՝ առնելով նախնիների վրեժը։ Գալով Եկեղյաց գավառի '''Ճմին''' գյուղատեղին՝ Տրդատի և Պարթև հայրապետների դամբարանավայրը<ref>Ճմին հունարեն (Zotumina) գտնվում էր հռոմեացիների ժամանակ Սատալա տանող մեծ ճանապարհի վրա. Հուստինիանոսի օրոք դարձավ առաջին Հայքի վարչական կենտրոնը (Տե՛ս Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908, էջ 145)։ XIII դարի մի հիշատակարանում նշվում է որպես Երզնկայի մոտ գտնված գյուղաքաղաք [տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարան, № 6273, էջ 52բ], իսկ XVII դարքի հիշատակարանում՝ որպես Երզնկա երկրում գտնվող գյուղ (նույն տեղում, № 6668, էջ 284ա)։ Դա ներկայիս Երզնկայից դեպի արեևելք գտնված Չիմին (սեռ. հոլ. Չման) գյուղն է, որ Կիրակոս պատմիչի մոտ հիշատակված է որպես քաղաքագեղ (Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 265)։ Արդյոք Թիլ ավանից զատ այս վայրը ևս չէ՞ր հանդիսացել Պարթև կաթողիկոսների կամ Արշակունի թագավորների գերեզմանոցներից մեկը։</ref>, նա վերականգնելու է Լուսավորչի տան իշխանությունը՝ կաթողիկոս նշանակելով «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» մի եկեղեցականի։ Մամիկոնյանների սպարապետությամբ Վաղարշակը վերականգնելու է Հայաստանի հին սահմանները մինչև Ալանաց Դուռը, Ասորոց Միջագետքն ու Բյուզանդական ծովը։ Մինչև այդ մեռնելու է Կոստանդինոսը: Սրան հաջորդելու են Տիբերիոս և Վիզանդ կայսրները։ Վերջինիս օրոք նորից պիտի երևան իսմայելացիները, ավերեն Կարինը, վերականգնեն կռապաշտությունը, զոհ բերեն հին աստվածներին բազմաթիվ հայերի։ Սրի քաշված Հայաստանից պիտի վերապրեն քչերը միայն՝ «ի ձորն Մանանաղոյ և ի լերինս Սասնոյ և ի գոգն Կարմեղայ և հիւսիսոյ»։ Վիզանդը վրեժխնդիր է լինում հայերի համար։ Սակայն նոր տառապանք են բերում հյուսիսից խուժած 24 ազգերը՝ աճուճ մաճուճները, մագոգները և այլն։ Վիզանդի առաջնորդությամբ սրանց ևս պարտություն պիտի հասցնեն մյուս ժողովուրդները։ Վիզանդին հաջորդելու է Թեոդենը (տպագրում՝ Թեոդոս)։ Սրա ժամանակ ծնվելու է Նեռը, որի թագավորությանը վերջ է տալու Քրիստոսի հաղթող զորությունը։
 
Հարկ չկա կանգ առնել այս գուշակության մանր վարիանտների վրա։ Սրանցից կարևորն է թերևս միայն մեկը, ուր ասված է, թե Թեոդոսի ժամանակ, հիսունվեց տարի թագավորելուց հետո մահանալու է Վաղարշակը։ Սրան հաջորդելու է Արշակունի ծագումով խաղաղասեր և շինարար մեկը,— «որդի Արշաւանա, որդւոյ Շիրակայ, յազգէ և ի տոհմէ Թորքոմայ»։ Սրա օրոք է, որ սպառվելու է Արշակունյաց և Լուսավորչի իշխանությունը<ref>Հայկական ՍՍՌ Մատենադարան, № 706, էջ 17 աբ.։</ref>։
 
Ուսումնասիրելով Ագաթոնի գուշակությունները, մխիթարյան բանասեր Բ. Սարգիսյանը իջեցնում է նրա օտարալեզու աղբյուրները մինչև VIII դարը։ Նշում է, որ այս գուշակությունները հիշեցնող եթովպական հին մի վեպի մեջ Ագաթոնի «որմանք»-ը հանդիպում է «արմենք» ձևով<ref>Բ. Սարգիսյան, Ուսումնասիրութիւն հին կտակարանի անվավեր Գրոց վրա, էջ 182։</ref>։ Դիտում է, որ վրաց մատենագրության մեջ կա «արմանք» ձևը, գործածված դարձյալ «արմենք» իմաստով<ref>Նույն տեղում, էջ 184, ծան.։</ref>։ Հայտնում է, որ Վաղարշակ անունը հանդիպում է նաև Տրդատ ձևով<ref>Նույն տեղում, էջ 187։</ref>։
 
 
Այս դիտողությունները կարևոր են և արժեքավոր, սակայն անարժեք այն եզրակացությունները, որ հանում է դրանցից հեղինակը, հետևցնելով, օրինակ, թե հանձին Վաղարշակի՝ Ագաթոնը նկատի է ունեցել VII դարում հույների դեմ պատերազմած Թեոդորոս Ռշտունուն, որ այլ վարիանտում նշված Տրդատը Ջիվանշերի պատմության գրքում և Եպիֆան Կիպրիացու հայերեն խմբագրության մեջ հիշված Տրդատ Արշակունին է, որ ապրում էր VIII դարի կեսերին, կամ որ «ազատարար» Կոստանդինոս կայսրը Հերակլի թոռ Կոստանդինոսն է, իսկ Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «խոյաքիթ» կաթողիկոսը՝ Ներսես Շինողը և այլն։ Արհամարհված է այն փաստը, որ Թեոդորոս Ռշտունին պայքարում էր հույների դեմ՝ հենված արաբների վրա, մինչդեռ Ագաթոնի Վաղարշակը (կամ Տրդատը) պայքարում է հույների դեմ հենված «հռոմեացիների» վրա։ Նույնպես արհամարհված է, որ հույներից վրեժ առնող Վաղարշակը (կամ Տրդատը) չէր կարող կաթողիկոս նշանակել Ներսես Շինողին, որը հայտնի էր հենց իր հունասիրությամբ և դժվար թե նկատվեր Լուսավորչի տան վերականգնող։
 
Ագաթոնի վիպական ոճով գրված գուշակությունները մեզ փոխադրում են մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում արծարծվում էր «հռոմեացիների» օգնությամբ «իսմայելացիների» լծից ազատվելու և հայ Արշակունի թագավորություն կամ հայ Պարթևների կաթողիկոսություն վերականգնելու մտայնությունը։ Վաղարշակ անունը հայ Արշակունյաց դինաստիայի հիմնադրի անվան կրկնությունն է։ Եթե ընդունենք, որ սկզբնապես «Վաղարշակ» անվան տեղ եղել է «Տրդատ»՝ այդ ևս զուրկ չէր լինի որոշ իմաստից. նոր Տրդատը կլիներ հայ Արշակունի համանուն այն թագավորի կրկնակը, որի ժամանակ քրիստոնեությունը պետական կրոն դարձավ Հայաստանում և հիմք դրվեց Լուսավորչի կաթողիկոսական դինաստիային։ Թե՛ մի և թե՛ մյուս դեպքում, Ագաթոնի նշած անունները իմաստավորված կլինեն, այսպիսով, ոչ թե որպես այլևայլ ժամանակնե-րում ապրած պատահական մարդկանց մասին եղած հիշողություններ, այլ որպես գուշակությունների խմբագրման դարաշրջանի քաղաքական պատվերին ընդառաջող և ժամանակի մտածության համար հատկանշական ու իմաստալից կերպարներ։ Նույն տեսակի կերպարներ չե՞ն նաև բյուգանդական դրոշմներ կրող «ազատարար» կայսրների մտացածին այն անունները, որոնց գործերի մասին պատմում է իր գուշակությունների մեջ հայացքը գալիքին հառած մեր հեղինակը՝ Ագաթոնը։
 
Արշակունիների և Պարթևների իշխանությունը վերականգնելու գաղափարն առկա էր արդեն VIII դարում։ Այս մասին է վկայում այդ պահին վերջնականապես ձևավորված և հետագա դարերում լայն շրջանառություն ունեցած այն տեսիլքը, որ կապված էր Սահակ Պարթևի անվան հետ և իբրև հետսամուտ միջարկություն, հասել է մեզ Ղազար Փարպեցու պատմության գրքում<ref>Տե՛ս Փարպեցի, նույն տեղում, գլ. Դ։</ref>։ Անվավեր այդ գրության համաձայն Արշակունյաց անկումից հետոՍահակը որպես թե գուշակած է եղել Լուսավորչի հիմնադրած եկեղեցու զավ-թումը աշխարհի փառքին հետամուտ քահանայապետների ձեռքով, բայց և միաժամանակ կանխատեսած Արշակունյաց և Լուսավորչի աշխարհիկ և հոգևոր դինաստիաների վերականգնումը՝ «մերձ երևումն պղծոյն անապատի», ասել է՝ աշխարհի կատարածին մոտ ժամանակներում։ Ներկայիս պարզված պիտի համարել, որ Արշակունիներին և Լուսավորչի տանը վերաբերող քաղաքական այս հեռանկարները ձևավորվել և մտել են Սահակի «Տեսիլքի» մեջ VIII դարի սկզբներին<ref>Տե՛ս Ն. Ակինեան, Քննութիւն տեսլեան ս. Սահակայ, տպագրվ. «Հանդէս Ամսօրեայ», 1936, էջ 467 և հետ. 1937, էջ 5 և հետ.:</ref>։
 
Հայ Արշակունիների ժառանգության իրավունքը շահարկելու մտայնությունը IX դարում քաղաքական խոշոր այժմեականություն էր ստանում նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս՝ Բյուզանդիայում, Մակեդոնական դինաստիայի հաստատման ժամանակ։ 867 թվականին առաջացած նոր այդ դինաստիային վերագրվում էր ոչ միայն հայկական, այլև Արշակունի ծագում։ Փոտն այն մարդն էր, որ հայերին ուղղած իր դիմումներով նպատակ էր հետապնդում կախման մեջ դնել հայ եկեղեցին հունական եկեղեցուց։ Տարածելով Վասիլի հավակնությունը Արշակունյաց ժառանգության վրա, պատրիարքը ենթադրում էր մեծապես դյուրացնել այդ նպատակի իրագործումը։ Փոտի կեղծիքը մուտք է գործում Վասիլին ժամանակամերձ պատմագրության մեջ՝ փոխանցվելով Գինեզիոս և Կոստանդին Ծիրանածին պատմիչների երկերին։ Վերջինիս ասելով, Վասիլը սերում էր հոր կողմիg Տրդատ Պարթևից, մոր կողմից Կոստանդին Մեծից և երկու գծով էլ՝ Ալեքսանդր Մեծի փայլն ուներ։ Ծիրանածին կայսրը կապում էր իր պապի ծնունդը հայ կանխատեսությունների հետ. «Եվ այսպիսով կատարվեց այն մարգարեությունը,— գրում էր նա,— որ արել էր 350 տարի առաջ Իսահակը. նշանավոր այդ եկեղեցականը, ինքն ևս Արշակունյաց ցեղից, գուշակել էր, թե այնքան տարուց հետո Արշակի սերնդից մեկը գրավելու է հռոմեական կայսրության գայիսոնը»<ref> Հմմտ. Ն. Ադոնցի, L’ âge et l’origine de l’empreure Basile I, տե՛ս Byzantion, 1934, էջ 220 և հետ.։</ref>։
 
Վասիլ կայսրի ծագման այս վերսիան ծանոթ է նաև հայ աղբյուրներից։ Վարդան պատմիչը հաղորդում է, որ հայկական 325 (մ. թ. 876) թվականին, Վասիլը հատուկ դեսպանի միջոցով թագ է խնդրել իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուց։ Կայսրը, հարում է Վարդանը, իմացել էր հայ մի եպիսկոպոսից իր մոր Արշակունի ծագումը, ուստի և կամենում էր ստանալ իշխանաց իշխանի համապատասխան վավերացումը<ref>Վարդակ Բարձրբերդեցի, Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 116։</ref>։
 
Չգիտենք իսկապես Աշոտի պատասխանը Վասիլին։ Սակայն Վարդանի պատմածից պարզվում է, որ կայսրի առաջարկը նոր թափ էր հաղորդել Հայաստանում Սահակ Պարթևի անունով նվիրագործված երազանքին. «ԵԼ կատարիլ թուէր տեսլեանն Սահակայ սրբոյն՝ նստիլ թագաւոր Արշակունի»— հարում է Վարդանը<ref>Վարդան, ն. տ., էջ 116։</ref>։ Հավանական է թվում մեզ արդեն իսկ հայտնված այն միտքը, թե բյուգանդական հավակնությունները կանխելու և Աշոտ Բագրատունուն իր հետ ամուր կապած լինելու համար է, որ խալիֆ Մութամիդը Հայաստանի թագ հղեց նրան։ Մերձիմահ Վասիլ կայսրին մնում էր միայն ողջունել ու վավերացնել իր «սիրեցյալ որդի» Աշոտի թագադրությունը<ref>„История СССР с древнейших времен до образования древне-русского государства”, изд. ГАИМК. М. и Л., ч. III-IV, էջ 314։</ref>։
 
 
Վարդանի հաղորդածը հասկանալու համար պիտի վերհիշել, որ ժամանակին Բագրատունիներն էին հենց Արշակունիների թագադիրները<ref>Հմմտ. Մ. Խորենացի, գիրք 4, գլ. Գ։</ref>: Մտադրված լինելով արաբներից հետ ստանալ երբեմն Բյուզանդիային պատկանած հայ երկրամասերը և միաժամանակ նաև իրազեկ դարձնել հայերին այդ մասին՝ Վասիլը ճիշտ էր հասցեագրում իր դիմումը։ Այլ խնդիր է, թե որքան կարող էր դուրեկան լինել այդ դիմումը Արշակունիների թագադրին։ Հայկական գահի ժառանգ համարելով իրեն՝ վերջինս տրամադիր չպիտի լիներ ուրիշին զիջելու Արշակունյաց թագի իրավունքը։
 
 
Նույն այս լեգենդի Հայաստանում առաջ բերած արձագանքի հետքերը մնացել են նաև Ներսես Պարթևի տեսիլքի և Ագաթոնի գուշակությունների մեջ։ Շոշափելի և ակնառու են այդ հետքերը այն ամենի մեջ, ինչ պատմում են մեզ այս աղբյուրները «որմանք», «արմանք», իսկ երբեմն նաև «ալամանք» ազգի մասին։ Ինչպես ակներև է նաև Բ. Սարգիսյանի մատնանշած օտար աղբյուրներից՝ աղճատված այդ բառը առաջացել է պարզապես «արմենք» կամ հունական աղբյուրների «armеnoi»=հայք բառից։ Տեսլական գրականության մեջ այդ անունով նշված ազգին վերագրված ազատարար սխրագործությունները վկայում են այն արձագանքի մասին, որ ունեցել էին Հայաստանում հայ կայսերական դինաստիայի՝ արաբների դեմ վարած հաղթական պատերազմները IV—V դարերից ի վեր Հայաստանի քաղաքական անկախության անկման պայմաններում։ Այդ նախարարական և մասնավորապես հայ Արշակունյաց տան ժառանգները ապավինում էին Բյուզանդիա՝ գրավելով այնտեղ հատկապես Արմենիակ թեմում զինվորական և վարչական բարձր պաշտոններ։ VI դարում Իրիսի գետահովտում կայսերական Բյուզանդիայի Արմենիակոն թեմում կայան ունեցող զորաբանակը հիմնականում կազմված էր հայերից և գլխավորված հայ զորահրամանատարներից։ Տասնյակների էր հասնում սրանց միջից ելած այն մարդկանց թիվը, որոնք ձեռք կարկառեցին Կոստանդինոսի թագին կամ բազմեցին Բյուզանդիոնի գահին։ «Արմեն»-ներից էին ծագում ոչ միայն կայսերական Բյուզանդիայի IX—XI դարերի բազմաթիվ տիրակալներ, այլև հաճախ բյու-գանդական կայսրուհիները։ Նշենք Թեոփիլես կայսեր կնոջը, Մամիկոնյան ծագում ունեցող նշանավոր Թեոդորա կայսրուհուն և համանուն ուրիշներին։ Ոչ պակաս ազդեցություն պիտի գործած լինեին արաբների դեմ վարած պատերազմների ընթացքում հռչակ ստացած և մասնավորապես Արշակունի ծագում ունեցած կամ Արշակունի տոհմանուն առինքնած հայ զորավարները։
 
Սրանով էլ պիտի բացատրել առաջին հայացքից օտարոտի երևացող այն փաստը, որ տեսիլների և գուշակությունների մեջ ազատարար «հռոմաեցիների» զորքերը սերված են համարվում «որմանք»—«արմենք» ցեղից, որից առաջացած նշանավոր մեկին, պայմանական «Վաղարշակ» կամ «Տրդատ» Արշակունուն, Ագաթոնը դարձնում է ազատագրվելիք Հայաստանի գահակալ։
 
Տակավին Հուստինիանոսի ժամանակ բյուզանդական բանակը գլխավորող հայազգի Նարզեսին շրջապատում էին Արշակունի տոհմանուն կրող Հովհան, Արշակ և Արտավան զորավարները<ref> F. Laurent, L’Arménie entre Byzance et l’Islam depuis la congueste arabe jusqu’a 887, Paris, 1919, էջ 195, ծան.։</ref>։ VIII դարում բուլղարների դեմ անուն վաստակեց Տաճատ Անձևացին. Արտավան Մամիկոնյանի հետ սա գլխավորում էր բյուզանդական այն զորքերին, որոնք կռվում էին Կիլիկիայում<ref>Նույն տեղում, էջ 197։</ref>։ Լևոն IV կայսրի օրոք (775—780) արաբների դեմ պայքարող բանակի մեջ հինգ զորավարներից չորսը հայեր էին՝ Արտավազդ, Տաճատ, Վարազտիրոց և Մուշեղակ։
 
IX դարում պետական բարձր դիրքի հասավ արաբների դեմ տարած իր հաղթանակներով նշանավոր Մանվել Մամիկոնյան զորավարը։ Սակայն անհամեմատ ավելի նշանակալից են այն պարտությունները, որ հասցնում էր Խալիֆաթի դեմ ձեռնարկած իր արշավանքներով հայ Արշակունի լինելու հավակնություն ունեցած Վասիլը, որ ռազմական, վարչական մեծ ունակությունների շնորհիվ արքունական ախոռապանի պաշտոնից հասավ բյուգանդական զորավարի դիրքի և ապա .սպանելով իր արբեցող հովանավորին՝ Միխայիլ III կայսրին, դարձավ Մակեդոնական դինաստիայի հիմնադիր։ Արաբական մի շարք ամրություններ խորտակելուց հետո Վասիլը մտավ Միջագետք և սպառնական դիրք գրավեց խալիֆաթի դեմ։
 
Հայերի դերը բյուզանդական բանակներում նկատելի էր նաև հետագայում։ X դարում հայ զինվորները մասսայաբար մուտք են գործում բյուզանդական բանակը, կազմելով սրա լավագույն զորամասերը<ref>Ш. Диль, Основные вопросы византийской истории. Мocква, 1947, էջ 82 և 141։</ref>։ Հայկական ծագում ուներ արաբների դեմ վարած իր պատերազմներով այդ դարում հռչակված Հովհանն Կուրկուասը, որին ժամանակակիցները համեմատում էին Տրայանոսի և Բելիզարիոսի հետ։ 930—954 թվականներին նա օգնության հասավ Կարսի Աբաս թագավորին։ Բասենում, Դվինում, Խլաթում և Բաղեշում նա խաչ տնկեց մզկիթների գմբեթներին, ավերեց Տիգրանակերտը և որպես ռազմական թանկագին ավար, Պոլիս բերեց... Քրիստոսի դաստառակը։ Կուրկուասից ավելի բարձր դիրքի հասան կայսերական գայիսոն նվաճած Ռոմանոս Լեկապեն, Նիկիֆոր, Փոկաս և Հովհան Չմշկիկ հայազգի ուզուրպատորները։ Նիկիֆորը և Չմշկիկը նվաճեցին Կիպրոս և Կրետե կղզիները , Կիլիկիայի, Սիրիայի և Միջագետքի քաղաքները, հենված այն բանակների վրա, որոնց էական մասը կազմում էին հայերն ու վրացիները։
 
Անհավանական չէ, որ քրիստոնյաների փրկության, Նեռի երևման և աշխարհանցումի մասին Ագաթոնը, ինչպես և ժամանակակից մյուս մի շարք աղբյուրները արձագանքում էին այն հայացքներին ու տրամադրություններին, որոնք առկա էին Արևմուտքում 666 թվականին և Քրիստոսի «ծննդյան» հազարամյակին։ Անսահման շատ են հայ ձեռագրերի մեջ Նեռի երևման մասին արվող հուշարկումները, թեմատիկ գրվածքներն ու դրանց ընդօրինակումները, որոնք արտահայտել կամ հրահրել կարող էին էսխատոլոգիական նման մտապատկերներ։ Բնորոշ են Լաստի վերտցու տողերը. «Չիք ինչ ժամանակ կամ գործ որ զմերն հնացուցանել կարէ, բայց թէ, որ պղծոյն անապատի զգուշացուցանեն գիրք»<ref>Լաuտիվերտցի, նույն տեղում, էջ 95։</ref>։
 
Եղել են կարծողներ, թե Նեռի երևման հեռանկարի ազդեցության տակ է հենց, որ բարեպաշտ հայ ֆեոդալները ձեռնարկում էին վանքերի ու եկեղեցիների հոյակերտ այն կառուցումներին, որոնց ծաղկման ժամանակները համընկնում են 666 և 1000 թվականների նախընթաց տասնամյակներին։ Ենթադրվել է նաև, թե մոտալուտ ահեղ դատաստանի մասին եղած հայացքների ներշնչմամբ էր հենց «ողորմած» Աշոտ Բագրատունի թագավորը ձեռնարկում անկելանոցների և ուրկանոցների շինարարության և այլն<ref>А. Н. Грен, Династия Багратидов в Армении, ЖМНП, 1893, ч. 230, էջ 100, 105, 111, 123, հմմ. նաև A. Akսliaո. Einverleibung armenischer Territorien durch Byzangin XI Jahrhunderte, Grüningen, 1912, էջ 102։</ref>։ Մոռացված է, որ միայն անկելանոցներ և ուրկանոցներ չէ, որ կառուցում էր այդ թագավորը, այլև իր նստոցի հոյակերտ շրջապարիսպն ու ամրոցները թշնամիներին դիմադրելու համար։ Հայտնի է Աշոտ Ողորմածի պատերազմը Կովկասի լեռնականների և Համդուն արաբ զորավարի հետ։ Երբ պատրաստվելով հարձակում գործել Միջագետքի վրա Չմշկիկ կայսրը սպառնում էր գրավել «հայոց աշխարհի մուտքը»՝ Սասունը և Մուշի մոտ գտնված Այծաց բերդը, որ պատկանում էր Աշոտին, վերջինիս գլխավորությամբ հայ իշխողները պատրաստվեցին դիմադրել բյուզանդացիներին։ Աշոտի հետ միասին Աղվանքի, Սյունյաց, Կարսի, Անձևացյաց, Վասպուրականի և Սասունի իշխողները Բյուզանդիայի դեմ քսանհազարանոց բանակ կազմեցին Հարքում։ Չմշկիկը խոհեմություն ունեցավ հայ ֆեոդալների դեմ մղելիք պատերազմը վերածել նրանց հետ կնքած ռազմական դաշինքի<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 107 և հետ., Սամուել Անեցի, էջ 102. Սմբատ Գունդստաբլ, Տարեգիրք, Փարիզ, 1859, էջ 56, հմմտ. նաև Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժող. պատմ., Երեվան, 1952, III, 14 և հետ., և N. Adօոz, Notes Armeno-Byzantines, տե՛ս „Byzantion“, 1934, էջ 371 և հետ.։</ref>։
 
Թվում է, թե ոչ դրանից երբևէ առաջ և ոչ էլ դրանից երբևէ հետո՝ հայ ֆեոդալների միացյալ ուժը հանդես չէր եկել որպես ավելի զորեղ ռազմական և քաղաքական մի գործոն, որի հետ հարկադրված լիներ հաշվի նստել կայսերական Բյուզանդիան։ Հայ ֆեոդալների օժանդակությամբ է, որ Չմշկիկ կայսրն արշավեց Միջագետք՝ գրավելով ու ավերելով բազմաթիվ բերդեր և ամրություններ։ Այս ամենից հետո դժվար է պատկերացնել Ողորմածին սոսկ աշխարհանցումի տենդով բռնված մարդու վիճակում։
 
Աշոտի բարեպաշտ հաջորդները ևս, ընդհուպ մոտենալով ահավոր 1000 թվականին, ոչ միայն վանքեր ու եկեղեցիներ շինեցին, այլև բերդեր ու աշտարակներ, կամուրջներ ու դարպասներ, ջրմուղներ ու բաղնիքներ։ Մարդիկ գուցե ականջ էին կախում աշխարհի կատարածի մասին եղող հուշարկումներին, բայց և չէին հրաժարվում առօրյա հոգսերից, դիզում էին հարստություն, ձգտում փառքի և իշխանության։ Ստեփանոս Ասողիկ պատմիչը նշում է այդ ժամանակ Անիում եկեղեցիներ կառուցող «բարեպաշտ» Գագիկ I-ի անխոստովանելի մի չարագործությունը և նույնիսկ թափանցիկ ակնարկով նշում արքայական գահին տիրանալու նպատակով նրա մի հանցագործությունը՝ հարազատ եղբոր սպանությունը։
 
Միստիցիզմից ու անկումային տրամադրություններից զերծ են մասնավորապես այս ժամանակաշրջանից մեզ հասած Անիի, Աղթամարի, Հաղբատի և Սանահնի քանդակները, արձաններն ու ճարտարապետական շինությունները։ Ֆեոդալների կրոնական ջերմեռանդությունից ոչ նվազ դրանք վկայում էին և նրանց «աշխարհային» հատկությունների — հարստության և ուժի, իշխանակալության ու փառատենչության մասին։ Արտահայտելով դարաշրջանի իշխող մտայնությունն ու ճաշակը, դրանք կրում էին իրենց վրա նաև ժամանակի մտավոր և ֆիզիկական աշխատանքի կնիքը և հանդիսանում ժողովրդի ստեղծագործ եռանդի ու կենսահաստիչ տրամադրությունների շոշափելի հետքերը։
 
Հարստությունների աննախընթաց կուտակման ու դասակարգային սրված կռվի պայմաններում միանգամայն ակներև է էսխատոլոգիական երկերի քարոզչական-դիդակտիկական նպատակը։ Բիբլիական հնավանդ պատկերներով աշխարհի տիրակալները կամենում էին սանձահարել ու հնազանդության բերել հեստող հպատակներին, անձնավորելով սրանց մեջ «Նեռի կարապետներին» կամ հենց իրեն Նեռին։ Սաստիչ տեսիլների ու հայտնությունների մեջ նրանք ծրարում էին իրենց ներքին կամ արտաքին թշնամիներին հասցեագրված ինվեկտիվներ ու խրատներ, սոցիալական կամ քաղաքական երազանքներ ու ձգտումներ, որոնց աշխարհային իմաստը պարզ է ու ակներև։ Հայալեզու տեսիլներն ու գուշակու-թյունները ևս քաղաքական ուտոպիաներ, ծրագրեր կամ քարոզներ էին։ Բիբլիական պատկերացումների օգնությամբ դրանք արձանացնում էին ոչ այնքան անցյալը, որքան ներկան, ոչ այնքան եղածը, որքան լինելիքը, ավելի ճիշտ՝ բաղձալին։
 
Ւնչպես Ներսես Պարթևի տեսիլների, այնպես և Ագաթոնի մեզ հասած գուշակությունների առանցքը ոչ թե աշխարհի կատարածի համաքրիստոնեական հայացքներն են, այլ Հայաստանի ազատագրման քաղաքական հեռանկարները։ Պիտի կարծել, որ աշխարհի կատարածի սպասումները Հայաստանում ավելի խոր արձագանք գտան, ոչ թե VII կամ X դարերում, այլ ավելի ուշ՝ սելջուկ թուրքերի ներխուժման ժամանակ, ամբողջ Հայաստանում, Վասպուրականում և Անիում առաջացած քաղաքական և սոցիալական սուր ճգնաժամի հանգամանքներում։ Գտնվեցին մարդիկ, որոնք այդ ճգնաժամը ևս լծորդեցին հայտնության խորհրդավոր տարեթվերի հետ։ «Ել յետ հազար ամին լուցցէ զստանայ և հանցէ ի բանտէ անտի. ելցէ և մոլորեսցուսցէ զազգս ամենայն ընդ չորս կողմանս երկրի» — ասված է Հովհաննու Հայտնության մեջ<ref>Գլ. Ի, 7։</ref>: Հայտնության հազարամյակն հաշվում էին Քրիստոսի «խաչելութեան» ժամից։
 
Խոսելով Վասպուրականի Սենեքերիմ թագավորի մասին` Ուռհայեցին պատմում է, թե ահավոր այդ պահին նա «ոչ եկեր և ոչ էարբ, այլ կայր մտախոհ, լի տրտմութեամբ և զգիշերն ամենայն անքուն անցուցանէր և նստեալ քննէր զժամանակագրութիւնս և զասացուածս աստուածախօս տեսանողացն, զսրբոց վարդապետացն և գտանէր գրեալ ի գիրսն զժամանակն ելանելոյ Թուրքաց զօրաց և զօրականաց. և ծանեաւ զկորուստ և զկատարած ամենայն երկրի. և գտանէր ի գիրսն գրեալ այսպէս, եթէ «Ի ժամանակին յայնմիկ փախիցէն յարևելից յարևմուտս, ի հիւսիսոյ ի հարաւ, և հանգիստ ոչ գտանեն ի վերայ երկրի, վասն զի արեամբք ծածկին դաշտք և լերինք»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 48։</ref>։ Թե ինչ հետևություններ էր հանում Սենեքերիմը տեսիլների ու գուշակությունների հին գրքերից կամ ինչ իմաստ մտցնում հյուսիսից հարավ կամ արևելքից արևմուտք ապավինելու մասին գրոց ցուցումների մեջ՝ դրա բացատրությունը ստանում ենք Թովմա Արծրունու պատմությունից, ուր Իրանից Հայաստան խուժած թուրք հրոսակախմբերի մասին ասված է թե «Մատնեաց զմեզ Տէր և զմնացեալսն ի ձեռս անօրէն արծաթակուրծ եղեռնաթիւր և մեղսասէր զարմին Ելիմա, որ ազգք թուրքաց»։ Թոմայի շարունակողի ասելով, Վասպուրականի թագավորը հանգեց այն մտքին, թե չիք «այլ ուստեք օգնականութիւն բաց ի տեառնէ, և օգնականութիւն տեառն ի թիկունս արքային յունաց»<ref>Թովմա Արծրունի, նույն տեղում, էջ 307։</ref>։
 
== 3. Դաշանց թուղթը ==
== 4. Լեգենդի արձագանքները ուշ միջնադարում ==
Վստահելի
199
edits