Changes

/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
Այս մի ժամանակ էր, որ խոշոր անկյունադարձ էր կազմում Արևելյան կայսրության անցյալում։ Պատմության բեմից հեռանում էր հին սենատական արիստոկրատիան։ Հողին ամրացած կոլոնների տեղը առաջանում են ազատ հողաբաժնետերեր։ Զարգացման պրոգրեսիվ այս ընթացքին մեծապես նպաստում էր սլավոնական ներգաղթն ու Բալկանների սլավոնացումը։ Գյուղական ազատ համայնքները դառնում են պետական սահմանների պաշտպանության և պետական եկամուտների ապահովման գլխավոր հենարանը։ Մասամբ հենց այդ ուժին հենված՝ Բյուզանդիան կարողացավ մի քանի դար պաշտպանվել արտաքին գրոհներից<ref>Հմմտ. Е. Э. Липшиц, Византийское крестьянство и славянская колонизация, см. „Визант. сборник”, М.—Л., 1945, I, 142 և հետ.։</ref>։
Վասիլ I կայսրի օրոք (867—886) Բյուզանդիան հաղթական մի շարք պատերազմներ մղեց արաբների դեմ, ընդարձակելով կայսրության սահմանները մինչև Եփրատի վերին հոսանքը։ Ռոմանոս Լեկապեն կայսրի ժամանակ (919—944) արաբական բերդերի երկաթե շղթան պատռեց բյուգանդական բյուզանդական զորավար Հովհան Կուրկուասը: Կայսերական զորքերը հասնում են Դվին ու Կարին, գրավում հյուսիսային Միջագետքը։ Հետ մղելով արաբական հակահարձակումը՝ հույն բանակը տևականորեն գրավում է Սամոսատը, Մալաթիան և ամբողջ Արևմտյան Հայաստանը, հասցնելով պետության սահմանները մինչև Եփրատի և Տիգրիսի միջին հոսանքները։
Հայաստանից և Վրաստանից տակավին վերացված չէր արաբների գերիշխանությունը, երբ հրապարակ եկան բյուգանդական բյուզանդական կայսրները՝ խալիֆների տեղը բռնելու համար։ Տասերորդ դարում Կոստանդին Ծիրանածին (913—959) և Ռոմանոս II (959—963) կայսրները գերիշխանության պահանջներ էին անում Կոգովիտի և Տարոնի, Մոկսի, Վայոց ձորի, Անձեվացյաց, Խաչենի, Սյունյաց գավառների, այլև Սեվորդյաց երկրի, Սամցխեի, Տայքի, Ղվելիս-Ցիխեի և Աճարայի նկատմամբ<ref> E. Honigmann, Die Ostgrenzen des Byzantinischen Reiches von 363 bis 1071. nach griechischen, arabischen, syrischen und armenischen Quellen, Bruxelles, 1935, էջ 147։</ref>։
964—65 թվականներին, Մեսրոպ երեցի կազմած վարքն աշխարհ գալուց առաջ, Նիկիֆոր Փոկաս (963—969) կայսրը գրավեց Կիլիկիան և Տարոնը։ Շարժվելով Բաղդադի ուղղությամբ, Հովհան-Չմշկիկը (969—976) գրավեց Ամիդը, Եդեսիան և Մծբինը և ինչպես ուզում էր հավատացնել ինքը կայսրը՝ Սիրիայի վրայով մոտեցրել էր հույն հաղթական բանակները Երուսաղեմի դռներին։ Վասիլ II կայսրի (976—1025) մասին Լաստիվերտցին գրում էր. «Երանելին Վասիլ յիսուն ամ թագաւորեալ, ոչ ոք ի թշնամեաց համարձակեցաւ յաշխարհն նորա մտանել»<ref>Պատմութիւն Արիստակեայ վարդապետի Լաստիվերտցւոյ, Թիֆլիս, 1912, էջ 108։</ref>։ Բավական չէ, հարկավ, ասել, թե ոչ մի թշնամի չէր համարձակվում մտնել Վասիլ II-ի աշխարհը. հարկ է ավելացնել նաև, որ նա ինքն էր խուժում ուրիշների աշխարհը։ Հիշենք նրա դաժան պայքարը բուլղարների դեմ կամ հափշտակողական նրա քաղաքականությունը Արևելքում։ Օգտագործելով տեղական տիրապետությունների ներքին կամ արտաքին ճգնաժամերը (հակաֆեոդալական շարժումները, միջֆեոդալական գժտությունները, սելջուկների ներխուժման վտանգը), Բյուզանդիան գրավում է Տայքի, Վասպուրականի, Անիի և Կարսի թագավորությունները, ինչպես նաև Բերկրիի, Մանազկերտի, Խլաթի և Արճեշի էմիրությունները։ Դավիթ Կյուրապաղատը հարկադրված եղավ «կտակել» կայսրին Տայքի տիրապետությունը։ Ւ վերջո նման մի «կտակ» կազմեցին հայ ֆեոդալները նաև Անիի թագավորի անունից։ Մյուս գրավումներին ևս տրվում են կամավոր օտարացումների ձև։ Այսպես, Սենեքերիմ Արծրունին փոխանակեց Վասպուրականի թագավորությունը Սեբաստիայի իշխանության հետ է։ Բայց հատկանշական է, որ հոժարակամ ակտերին նախորդում էին դիվանագիտական բանակցությունները, բանագնացների սիրաշահումն ու կաշառումը։ Այլ կապակցությամբ առիթ պիտի ունենանք վերապատկերելու այն իրադրությունը, որ երկրի մի շարք վայրերում շարժառիթներ էր ստեղծում հայ իշխող դասի հայրենադավ քաղաքականության համար։ Այնուամենայնիվ մի շարք դեպքերում բյուզանդացիները տիրացան Հայաստանի հողերին միայն բռնի ուժով. նրանք պիտի հաշվի նստեին հայ ժողովրդական մասսաների զինված դիմադրության հետ, դիմադրություն, որը երբեմն գլխավորում էին ֆեոդալներից ոմանք։ Վերհիշենք Վահրամ Պահլավունու գլխավորած պայքարը Անին պաշարող բյուզանդացիների դեմ։ Նվաճած երկիրը քաղաքականապես գլխատելու նպատակով հույները Բյուզանդիայի խորքերն էին փոխադրում տեղական ֆեոդալներին, երկրի վարչությունն ու պաշտպանությունը հանձնելով ժառանգական իրավունքներ չունեցող հույն պաշտոնյաներին։ Այսպես, Վասպուրականում ստեղծված մարզերի մեջ մտնող մոտ քառասուն բերդերի ու ամրոցների պաշտպանությունը հանձնված էր հույն զինվորականներին և կառավարիչներին (կատեպաններին)<ref>1 Извлечение из Летописи Яхъи Антиохийского. Տե՛ս В. Р. Розен, Император Василий Болгаробойца, СПБ, 1883, стр. 62.</ref>։ Նույն բանը տեղի էր ունենալու նաև Շիրակում։
Այս պայմաններում Հայաստանը դարձավ անտեր ու անպահապան մի երկիր, որ կարելի էր նվաճել ու կողոպտել հեշտությամբ. «զի զարս քաջս և զհզօրս քակեալ հանին յարևելից հոռոմք և կուրտ զօրապետօք ջանային պահել զաշխարհն Հայոց և զամենայն տունն արևելից»<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 102։</ref>։ Սելջուկ նվաճողների առաջ նեղմիտ ու կարճատես բյուգանդական բյուզանդական այս քաղաքականությունը զինաթափ արեց Հայաստանը։ Գրավելով Անին, հույն նվաճողները վստահություն չունեցան անգամ դավանակից Իբերիայի տեղական զորամասերի նկատմամբ։ Վերջին պահին Բյուզանդիան ջանք արեց ընդառաջել արևելքի ժողովուրդներին, վերականգնել նրանց ռազմական և քաղաքական զորությունը, իրավունքներ ու արտոնություններ շնորհել սահմանամերձ քաղաքներին ու ֆեոդալներին։ Բայց ուշ էր արդեն։ Անգամ սելջուկների տիրապետության ժամանակ բյուզանդացիները սոսկ համաքրիստոնեական ճակատ ստեղծելու նպատակով չէ, որ առաջ էին քաշում հայ ֆեոդալական իշխանությունները։ Ճիշտ դիտված է, օրինակ, որ XI դարի կեսերին նրանք հովանավորում էին Լոռիի Կյուրիկե II-ին, պատվար համարելով նրա թագավորությունը ոլ միայն սելջուկ թուրքերի, այլև հզորացող վիրա-աբխազյան պետության դեմ<ref> Ս. Երեմյան, Լիպարիտ զորավարի հաջորդները և Դանիշմանյան տոհմի ծագման խնդիրը. Հայկական ՍՍՌ Գիտ. ակադ. «Տեղեկագիր», 1947, № 8, էջ 71։</ref>։
Հայերի և առաջավոր ասիական մյուս ժողովուրդների հիասթափությունը մեկն էր այն պատճառներից, որոնք նախապատրաստել էին Մանազկերտի անկումը, շրջափոխելով Մերձավոր Արևելքի քաղաքական պատմության կերպարանքը։ Մեկընդմիշտ կայսրությունը կորցնում էր ասիական այն նահանգները, որոնք կազմում էին կայսրության տնտեսական ամուր հենարանը և մատակարարում նրան զինվորների և նավաստիների լավագույն կոնտինգենտներ։
Ներսիսյան տեսիլքի մեջ երևան է գալիս տրամադրությունների այն հեղաբեկումը, որ վերապրել էին հայերը Բյուզանդիայի նկատմամբ։ Կորցնելով Պաղեստինը, Միջագետքը և, մանավանդ, հարուստ ու եկամտաբեր Եգիպտոսն ու Սիրիան՝ կայսրությունը հարկերի ամբողջ ծանրությունը վերաբարդում էր փոքրասիական և արևելյան թեմերի վրա։ Սրան միանում էին դավանաբանական այն ճնշումները, որ գործադրում էր նա քաղկեդոնականությանը հակադրված «մոնոֆիզիտ» եկեղեցիների- այդ թվում նաև հայադավան եկեղեցու նկատմամբ- դեռ արաբական նվաճումների ժամանակ՝ VI—IX դարերում, և ապա սելջուկների տիրապետության շրջանում՝ XI—XII դարերում։ «Եւ թագաւորք յունաց,— ասված է այնտեղ,— սակաւակեացք եղիցին և պատերազմաց ոչ հոգասցեն, այլ զհարկաց միայն և փոխելոց կարգաց և զքննութեան հաւատոց քրիստոնէից և այս լիցի ջան նոցա և վաստակ»<ref>Սոփերք հայկականք, Զ, 90։</ref>։ Պատմական հրափորձության դաժան նույն այն մեղեդին է այս, որ լսում ենք նաև հետագա հայ մատենագիրների մոտ։ XII դարի սկզբներին Պողոս Տարոնեցին բյուզանդական կայսրների մասին գրում էր. «Իսկ սին՝ և ժանդ, պիղծ՝ և վատթար արանցդ, որք են ի մեր ժամանակս թագաւորքդ՝ և իշխանքդ, մորոսամիտք եղեալք՝ հայհոյեն զհայս և նախատեն։ Եւ թողեալ նոցա զհոգս պատերազմացն՝ որ է ընդդէմ ուրացողաց խաչին Քրիստոսի և փոխանակ նոցա դառնան և ընդ մեզ պատերազմէն։ ԶՔրիստոս ուրանան՝ և զմեզ հրէայս ասեն. և զիւրեանս սուրբք ուղղափառք, որք են սուտ ուղղափառք։ Որպէս ժանդաբարոյ շունս՝ որ զգայլն ո՛չ կարեն հալածել, դառնան և զմարզիկ խածանելով պատառեն։ Այսպէս և առաջնորդքն հոռոմոց՝ զազգն հայոց<ref>Պօղոս Տարօնեցի, «Թուղթ ընդդէմ Թէոփիստեայ հոռոմ փիլիսոփային», Կ. Պոլիս, 1752, էջ 274։</ref>։ Նույն դարի կեսերին Ուռհայեցին նշավակում է բյուզանդացիների «անողորմ», «չար» բնավորությունը, նրանց նենգամտությունը։ Հայաստանի պաշտպանները չեն «թուլամորթ» ու տկար հույները, այլ նրա «սուտ պահապանքը»։ «Սովոր են ազգն Հոռոմաց երդմամբ կորուսանել զամենայն մեծամեծս աշխարհի»- գրում էր նա<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 135։</ref>։ Ուռհայեցու ժամանակագրության շարունակող Գրիգոր երեցը, որը քաջ ծանոթ էր նաև Ներսեսի անվան հետ կապվող գուշակությանը՝ ընդհանրացնելով անցյալի մռայլ փորձը՝ գրում էր. «Յառաջ ժամանակաց գիտեմք և ի ժամանակագիր պատմագրաց, որ Յունաց թագաւորքն '''ոչինչ''' փրկութիւն են գործեալ քրիստոնէից, այլ մանաւանդ խլումն և առումն քաղաքաց և գաւառաց. և նոցա շնորհիւն ելան Հայք երկրէն իւրեանց և այլազգիքն զօրացան և եկեալ տիրեցին ամենայնի»<ref>Նույն տեղում, էջ 421։</ref>։ Ավելի մեղմ լեզու չի բանեցնում բյուգանդական բյուզանդական «ազատարարների» մասին նույն դարի վերջերում Սամվել Անեցին։ Աչքի առաջ ունենալով Անիի հունասերների ժողովրդադավ վարքագիծը՝ նա գրում էր. «Յորժամ տեսին զանհնարին աղետ կործանման զգլխաւորի տեղոյս՝ անձնատուր եղեալք ընդ ձեռամբ վիշապին, կամաւ ելին փախստեամբ առ կայսրն յունաց»<ref>Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1803, էջ 109։</ref>։
Մեսրոպ երեցի անունով մեզ հասած տեսիլքի բնագրում արտահայտվում են ոչ միայն հայերի հուսախաբությունը, այլև ազատագրական նոր ակնկալություններ։ «Եւ Երուսաղէմ ոչ ևս կացցէ յիշխանութեան յունաց և իսմայէլացիք տիրեսցեն նմա, և արկցին ընդ հարկիւ զյոյնսն մինչև ի ժամանակս մերձենալոյ արիական ազգին. և ապա առցեն զԵրուսաղէմ ազգն հռովմայեցւոց, որ անուանին '''փռանկք''', և բարձցեն ըզհարկադրութիւն յունաց»<ref>Սոփերք հայկականք, Զ, 90 և հետ.։</ref>։
Կանխատեսության ձևով շարադրված այս մոմենտները համընկնում են պատմական անցքերին։ Պատմական են Մելիք-Շահի մահից հետո նրա ժառանգների միջև առաջացած քառամյա խռովությունները<ref> Հմմտ. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Թիֆլիս, 1909, էջ 98 և հետ.։</ref>։ Պատմական են «հռովմայեցիների» (իմա՝ խաչակիրների) պատերազմները, որոնց մասին կարծում էին, թե քրիստոնյաների կրած տառապանքների համար վրեժ են լուծում «ի սկիւթացւոց (իմա՝ սելջուկ թուրքերից) և ի պարսից հանդերձ Տաճկաստանաւ (իմա՝ պարսիկներից և արաբներից)»<ref>Նույն տեղում, էջ 99</ref>։ Պատմական են «հռոմայեցիների» բախումները «հունաց թագավորի» (իմա՝ Ալեքսիոս Կոմնենի) հետ»։
Հին լեգենդի հետքերը վերացած չեն նորի մեջ։ «Տեսիլքի» ընդարձակ խմբագրության մեջ իսկ Բյուզանդիոնը շարունակում է լինել «տեղապահ թագաւորին Քրիստոսի»<ref> Տե՛ս «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրացոց», էջ 103։</ref> և բյուգանդական բյուզանդական կայսրի կրած մեծ պարտությունը (իմա՝ Մանազկերտի առումը) սուգի մեջ է ձգում քրիստոնյաներին, քանի որ դրանով կորստի էր մատնվում եկեղեցու ազատությունը<ref>Նույն տեղում, էջ 106, հմմտ. էջ 109։</ref>։ Սակայն ակներև է, որ «ազատարարների» դերը նոր լեգենդը վերապահում է Քրիստոսի ոչ թե հին, այլ նոր տեղապահի զինվորներին՝ խաչակիրներին։ Պարզ է, որ «Տեսիլքի» նոր խմբագրությունը ձեռնարկված կարող էր լինել դարձյալ առաջին խաչակրաց արշավանքից հետո։
«Տեսիլքի» վերախմբագրման ժամանակը որոշելու համար կռվան են տալիս Դամասկոսի և Դավրեժի մասին բնագրում հանդիպող նշումները։
Վստահելի
199
edits