Changes

/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
Նշենք այն աղբյուրները, որոնք կարող էին նյութ մատակարարել ներսիսյան զարմանալի «հստակատեսությանը»։
Հնագույն և սկզբնական աղբյուրը Ներսեսի մասին՝ Փավստոս Բուզանդն է։ Փավստոսի մոտ Ներսեսը հանդես է գալիս որպես մեկը հայ եկեղեցու կազմակերպողներից ու կարգավորողներից, որպես հեղինակավոր մի գործիչ, որը հայ Արշակունիների պետական քաղաքականությանը հակադրում էր Լուսավորչի կաթողիկոսական դինաստիայի տարած քաղաքականությունը, որը եկեղեցական կալվածատիրությունից զատ հենված էր մերթ կենտրոնախույս նախարարների, մերթ հույն ինտերվենտների զինակցության վրա։ Պայքարն աշխուժանում էր մանավանդ, երբ նախարարների շարքերում և արքունիքում ուժ էր ստանում իրանական կողմնորոշումը՝ վտանգելրվ վտանգելով Լուսավորչի տան պատկանող կաթողիկոսների և նրանց պաշտպանող նախարարների դիրքը և հող պատրաստելով Իրանի կողմից հովանավորված Աղբիանոսի տան կաթողիկոսական թեկնածուների հաղթանակի համար։ Եկեղեցու և պետության — հին Հայաստանի խոշորագույն երկու կազմակերպությունների և դրանք գլխավորող երկու դինաստիաների՝ Պարթևների և Արշակունիների պայքարը Ներսես Պարթևի ժամանակ հասավ ծայրահեղ լարման՝ հանգելով հայ թագավորի՝ Պապ Արշակունու բանադրման։ Մեծարելով Ներսեսին, Փավստոսը դնում է նրա բերանը մի նզովք, որի մեջ, ի շարս այլոց, ասված է. «Եւ կործանումն՝ որ բերանով մարգարէին ածի ի վերա ձեր, ըմպել ազգիդ Արշակունեաց զյետին բաժակն, արբջիք, արբեսջիք և կործանեսջիք, և այլևս մի կանգնեսջիք»<ref> Փ. Բուզանդացի, Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1832, Դ, 15։</ref>։
Փավստոսի պատմության մեզ հասած խմբագրությունը կատարվել է հայ Արշակունիների անկումից հետո, և Ներսեսի նզովքը արձանագրում է սոսկ կատարված փաստը։
Վստահելի
199
edits