Changes
}}
[[Կատեգորիա:Պատմագիտություն]]
[[Կատեգորիա:Պատմություն]][[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]{{անավարտ}}
== Առաջաբան ==
</ref>։
Կեղծ Մեթոդիոսի այս վարիանտը '''ուշ միջնադարյան''' խմբագրություն էր՝ թարգմանված հույն կամ ասորական բնագրից<ref>Հմմտ. Բ. Սարգիսյանի վերը նշված հոդվածը «Բագմավէպ»«Բազմավէպ», 1894 թ., էջ 25։</ref>։
Այս ամենի մեջ որոշ արտահայտություն են գտել Բյուզանդիայի և Արաբիայի միջև VIII դարից ի վեր արծարծված պատերազմներն ու այդ կապակցությամբ Հայաստանում առաջացած ազատագրական բաղձանքներն ու հույսերը կամ, ընդհակառակը, նման հույսերին հակադարձ տրամադրությունները։
Վասիլ I կայսրի օրոք (867-886) Բյուզանդիան հաղթական մի շարք պատերազմներ մղեց արաբների դեմ, ընդարձակելով կայսրության սահմանները մինչև Եփրատի վերին հոսանքը։ Ռոմանոս Լեկապեն կայսրի ժամանակ (919-944) արաբական բերդերի երկաթե շղթան պատռեց բյուզանդական զորավար Հովհան Կուրկուասը: Կայսերական զորքերը հասնում են Դվին ու Կարին, գրավում հյուսիսային Միջագետքը։ Հետ մղելով արաբական հակահարձակումը՝ հույն բանակը տևականորեն գրավում է Սամոսատը, Մալաթիան և ամբողջ Արևմտյան Հայաստանը, հասցնելով պետության սահմանները մինչև Եփրատի և Տիգրիսի միջին հոսանքները։
Հայաստանից և Վրաստանից տակավին վերացված չէր արաբների գերիշխանությունը, երբ հրապարակ եկան բյուզանդական կայսրները՝ խալիֆների տեղը բռնելու համար։ Տասերորդ դարում Կոստանդին Ծիրանածին (913-959) և Ռոմանոս II (959-963) կայսրները գերիշխանության պահանջներ էին անում Կոգովիտի և Տարոնի, Մոկսի, Վայոց ձորի, Անձեվացյաց, Խաչենի, Սյունյաց գավառների, այլև Սեվորդյաց երկրի, Սամցխեի, Տայքի, Ղվելիս-Ցիխեի և Աճարայի նկատմամբ<ref> E. Honigmann, Die Ostgrenzen des Byzantinischen Reiches von 363 bis 1071. nach griechischen, arabischen, syrischen und armenischen Quellen, BruxellesBrŭelles, 1935, էջ 147։</ref>։
964-65 թվականներին, Մեսրոպ երեցի կազմած վարքն աշխարհ գալուց առաջ, Նիկիֆոր Փոկաս (963-969) կայսրը գրավեց Կիլիկիան և Տարոնը։ Շարժվելով Բաղդադի ուղղությամբ, Հովհան-Չմշկիկը (969-976) գրավեց Ամիդը, Եդեսիան և Մծբինը և ինչպես ուզում էր հավատացնել ինքը կայսրը՝ Սիրիայի վրայով մոտեցրել էր հույն հաղթական բանակները Երուսաղեմի դռներին։ Վասիլ II կայսրի (976-1025) մասին Լաստիվերտցին գրում էր. «Երանելին Վասիլ յիսուն ամ թագաւորեալ, ոչ ոք ի թշնամեաց համարձակեցաւ յաշխարհն նորա մտանել»<ref>Պատմութիւն Արիստակեայ վարդապետի Լաստիվերտցւոյ, Թիֆլիս, 1912, էջ 108։</ref>։ Բավական չէ, հարկավ, ասել, թե ոչ մի թշնամի չէր համարձակվում մտնել Վասիլ II-ի աշխարհը. հարկ է ավելացնել նաև, որ նա ինքն էր խուժում ուրիշների աշխարհը։ Հիշենք նրա դաժան պայքարը բուլղարների դեմ կամ հափշտակողական նրա քաղաքականությունը Արևելքում։ Օգտագործելով տեղական տիրապետությունների ներքին կամ արտաքին ճգնաժամերը (հակաֆեոդալական շարժումները, միջֆեոդալական գժտությունները, սելջուկների ներխուժման վտանգը), Բյուզանդիան գրավում է Տայքի, Վասպուրականի, Անիի և Կարսի թագավորությունները, ինչպես նաև Բերկրիի, Մանազկերտի, Խլաթի և Արճեշի էմիրությունները։ Դավիթ Կյուրապաղատը հարկադրված եղավ «կտակել» կայսրին Տայքի տիրապետությունը։ Ւ վերջո նման մի «կտակ» կազմեցին հայ ֆեոդալները նաև Անիի թագավորի անունից։ Մյուս գրավումներին ևս տրվում են կամավոր օտարացումների ձև։ Այսպես, Սենեքերիմ Արծրունին փոխանակեց Վասպուրականի թագավորությունը Սեբաստիայի իշխանության հետ է։ Բայց հատկանշական է, որ հոժարակամ ակտերին նախորդում էին դիվանագիտական բանակցությունները, բանագնացների սիրաշահումն ու կաշառումը։ Այլ կապակցությամբ առիթ պիտի ունենանք վերապատկերելու այն իրադրությունը, որ երկրի մի շարք վայրերում շարժառիթներ էր ստեղծում հայ իշխող դասի հայրենադավ քաղաքականության համար։ Այնուամենայնիվ մի շարք դեպքերում բյուզանդացիները տիրացան Հայաստանի հողերին միայն բռնի ուժով. նրանք պիտի հաշվի նստեին հայ ժողովրդական մասսաների զինված դիմադրության հետ, դիմադրություն, որը երբեմն գլխավորում էին ֆեոդալներից ոմանք։ Վերհիշենք Վահրամ Պահլավունու գլխավորած պայքարը Անին պաշարող բյուզանդացիների դեմ։ Նվաճած երկիրը քաղաքականապես գլխատելու նպատակով հույները Բյուզանդիայի խորքերն էին փոխադրում տեղական ֆեոդալներին, երկրի վարչությունն ու պաշտպանությունը հանձնելով ժառանգական իրավունքներ չունեցող հույն պաշտոնյաներին։ Այսպես, Վասպուրականում ստեղծված մարզերի մեջ մտնող մոտ քառասուն բերդերի ու ամրոցների պաշտպանությունը հանձնված էր հույն զինվորականներին և կառավարիչներին (կատեպաններին)<ref>1 Извлечение из Летописи Яхъи Антиохийского. Տե՛ս В. Р. Розен, Император Василий Болгаробойца, СПБ, 1883, стр. 62.</ref>։ Նույն բանը տեղի էր ունենալու նաև Շիրակում։
Թե որ չափով ընդունակ էին զարգացման ու իմաստափոխության Ներսեսի անվան հետ կապված կանխատեսությունները՝ ակնհայտ է մանավանդ այն փաստից, որ խմբագրական այս կարգի միջարկություններից զատ կարիք եղավ Մեսրոպ երեցի գրած վարքի և մանավանդ դրա մեջ տեղ գտած մարգարեությունների նոր և անհամեմատ ավելի ընդարձակ մի խմբագրության<ref>Սրա հնագույն տպագիր օրինակը լույս տեսավ 1737 թվականին Կ. Պոլսում «Պատմութիւն երջանիկ վարուց և մահուաներանելի առն Աստուծոյ սուրբ Մեծին Ներսէսի» վերնագրով: Նոր այդ խմբագրության օրինակն է, որ 1775 թվականին լույս տեսավ նաև Մադրասում «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրաց արարեալ յումեմնէ Մեսրոպայ քահանայէ ի Հոգոց գեղջէ ի Վայոց-Ձորոյ յաշխարհէ ի Սիւնեաց» վերնագրով։</ref>։
«Տեսիլքի» նոր այս խմբագրությունը կարող էր կատարվել միայն սելջուկների ժամանակ, երբ «այր զարամբ ելանէր տիրել աշխարհի»: Հայաստանի կուլտուրական ռայոնները ենթարկվում էին ավերման ու կողոպուտի։ Կործանվում էր ու անճետվում հայ ֆեոդալական տների մեծ մասր։ Սրանց տեղերը բռնում էին թուրք, քուրդ կամ պարսիկ էմիրները, որոնցից կախման մեջ էին մտնում ի վերջո նաև հայ ֆեոդալների նվազած մնացուկները։ Նկարագրելով աշխարհավեր նետողների գալիք ներխուժումը՝ «Տեսիլքի» նոր տեքստում, ասված է թե՝ «յարուսցէ յարևելից կողմանէ... թագաւոր այլադէմ և այլալեզու, անուն նորա սուր և թեթև և զգաստ... ի մնացորդաց իսմայէլեան ի ծննդոցն Հագարայ և ի զաւակէ յԵղեմայ առաջին տոհմից»։ Չնույնացնելով «ժիր և սէգ, և լիրբ և երկայնահեր, սուսեր թևաւոր ընդ մէջ իւրեանց ածեալ» եկվորներին հագարացի (արաբ) կամ էլամացի (պարսիկ) աշխարհակալների հետ՝ գուշակողը նրանց համարում է դրանց ժառանգորդներ միայն։ Պատմվում է այնուհետև, որ նվաճող ու ավերող նրանց թագավորներից հետո Հայաստանին տիրելու է խաղաղասեր և քրիստոնյաներին խնամակալող «որդի երկրորդ սուլթանի ի տանէ Խորասանէ» մի թագավոր։ Ակնարկը Տուղրիլին և Ալփասլանին հաջորդած Մելիք-Շահի մասին է անշուշտ։ Ինչպես ժամանակի հայ պատմիչները, «Տեսիլքի» հեղինակը ևս ներկայացնում է սրան դրական դիմագծերով։ Սրա խաղաղասեր թագավորությունից հետո նետողները չորս տարի շարունակ բերելու են նոր արհավիրք, մինչև որ փրկության դուռ կբանա «ազգն արիական հռոմայեցւոց, որ կոչին '''որմանք'''», կամ, ինչպես ասված է մի ձեռագրում՝ «որմանք, այսինքն՝ '''արամանանք'''»: Ծագել է այդ ազգը հայոց այն զորքերից, որոնք Հռոմ էին ուղեկցել Տրդատին և Լուսավորչին։ Հույները խանգարելու են նրա ափէջքը Մեծ Օվկիանոսի - Միջերկրականի - Գեղեցիկ նավահանգստում։ Որմանները դեսպան են ուղարկելու հունաց թագավորի մոտ և հնազանդության հրավիրելու նրան։ Ի վերջո գրավելու են նրա մայրաքաղաքը, և դիմելով զենքի ուժին՝ նվաճելու արաբացոց երկիրը մինչև Դամասկոս և Երուսաղեմ, միաժամանակ գրավելով նաև պարսից թագավորանիստ Դավրեժը։ Եվ այդպիսով «Եղիցին աշխարհք քրիստոնէից, որպես զդրախտն և բնաջինջ լինի ազգն նետողաց յերեսաց յերկրէ յարիական յազգէն հռոմայեցոց։ Խաղաղանա երկիր ի բարի գնացս. կանգնին հաւատացեալք և վկայարանք սրբոցն, անկցի աշխարհ անօրինաց ընդ լծով ծառայութեան հայոց»<ref>Շարադրում ենք «Տեսիլքի» ընդարձակ այս վարիանտը՝ հիմք ընդունելով հայկական ՍԱՌ Մատենադարանի հնագույն օրինակը՝ գրված 1220 թվականին (ձեռ. № 1912, էջ 309-319)։ Ձեռագիր այդ օրինակի ընդհանուր վերնադիրն է՝ «Յաղագս զարմից սբ. Գրիգորի Հայոց Լուսավորչին և տեսիլ սրբոյն Ներսիսին»։ Գիրը՝ միջին երկաթագիր։ Գրիչը կամ գրչության վայըը՝ անհայտ։ Մադրասի տպագիր վարիանտն ունի որոշ տարբերություններ։ Այսպես՝ հունաց թագավորի մոտ դեսպան են ուղարկում ոչ թե «որմանները», այլ նետողները։ Դեսպանը դարձի է գալիս, երկրպագում քրիստոնեական խաչին, և վերադառնալով իր թագավորի մոտ՝ սպանում նրան, փութացնելով նետողների պարտությունը։ Տե՛ս «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրացոց», էջ 114 և հետ.։ Վերջին վարիանտը, որ ավելի նոր է, ունի նաև Պարիզի ազգային մատենադարանի օրինակը, որից քաղվածքներ կան Շահան Ջրպետի մոտ (տե՛ս Chahan de Cirbied, Notice de deux deŭ manuscrits Arméniens, Paris, 1812, էջ 5 և 59 ծան.)։</ref>։
Այս միջադեպը հանդիպում ենք նաև Ներսեսի մի այլ վարքագրության մեջ<ref> Տե՛ս Սոփերք հայկականք, Լ, Վենետիկ, 1853, էջ 24 և հետ.։</ref>։ Դրա նպատակն էր՝ ցույց տալ, թե աստված օգնության է գալիս քրիստոնյաներին, նույնիսկ դարձի եկող թշնամու ձեռքով։ Նման բան Մանազկերտի պաշարման կապակցությամբ ասում էր նաև Լաստիվերտցին<ref> Լաստիվերտցի, էջ 101 և հետ.։</ref>։
Քրիստոնեությունը պետական կրոն դարձնելուց հետո, ֆրանկների Կոստանդինոս մեծ կայսրը և Սեղբեստրոս պապը Հայաստանի Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ ուխտի են գնում Երուսաղեմ։ Կոստանդինոսը կառուցում է Երուսաղեմի Հարության տաճարը։ Տրդատը շինում է Բեթղեհեմի տաճարը։ Կայսրի հրավերով Տրդատը և Լուսավորիչը Երուսաղեմից ուղևորվում են Հռոմ։ Նրանց ուղեկցում է 64 հազարի (ըստ տպագիր վարիանտի 70 հազարի) հասնող հայ զորքը։ Ճանապարհելով հյուրերին Հայաստան՝ կայսրը հետ է պահում Հռոմում նրանց ուղեկցած հայ զինվորներից 200 մարդ։ Սրանցից է ահա, որ սերվում է «որմանք» կամ «արամանք» (ըստ տպագրի՝ «որմանք» և «ալամանք») կոչված ժողովուրդը, որի միջից, ժամանակներ հետո (ըստ տպագրի՝ «ի լնուլն յետին դարին յութ հարիւր ամին») հառնելու է նոր մի Կոստանդինոս, որը հետևելով իրեն ենթարկված 12 խաչապաշտ թագավորների պաղատանքին, ձեռնարկելու է տիեզերքի փրկությանը և ազատելու է հայերին նետողների լծից։ Ափ իջնելով Գեղեցիկ նավահանգստում՝ կայսրը արշավում է Տրդատի կառուցած Դավրեժ քաղաքը, ժողովում ցաք ու ցրիվ եղած հայ ժողովուրդն ու զորքը, «որ լինի յազգէն Մամիկոնէից» և վերականգնում հայ նախարարական տները: Կայսրը հայ բանակի զորավար է նշանակում Արշակունի թագավորազն Վաղարշակին։ Վերականգնելով հայրենի գահը՝ սա պատերազմում է Բյուզանդիայի դեմ՝ առնելով նախնիների վրեժը։ Գալով Եկեղյաց գավառի '''Ճմին''' գյուղատեղին՝ Տրդատի և Պարթև հայրապետների դամբարանավայրը<ref>Ճմին հունարեն (Zotumina) գտնվում էր հռոմեացիների ժամանակ Սատալա տանող մեծ ճանապարհի վրա. Հուստինիանոսի օրոք դարձավ առաջին Հայքի վարչական կենտրոնը (Տե՛ս Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908, էջ 145)։ XIII դարի մի հիշատակարանում նշվում է որպես Երզնկայի մոտ գտնված գյուղաքաղաք [տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարան, № 6273, էջ 52բ], իսկ XVII դարքի հիշատակարանում՝ որպես Երզնկա երկրում գտնվող գյուղ (նույն տեղում, № 6668, էջ 284ա)։ Դա ներկայիս Երզնկայից դեպի արևելք գտնված Չիմին (սեռ. հոլ. Չման) գյուղն է, որ Կիրակոս պատմիչի մոտ հիշատակված է որպես քաղաքագեղ (Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 265)։ Արդյոք Թիլ ավանից զատ այս վայրը ևս չէ՞ր հանդիսացել Պարթև կաթողիկոսների կամ Արշակունի թագավորների գերեզմանոցներից մեկը։</ref>, նա վերականգնելու է Լուսավորչի տան իշխանությունը՝ կաթողիկոս նշանակելով «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» մի եկեղեցականի։ Մամիկոնյանների սպարապետությամբ Վաղարշակը վերականգնելու է Հայաստանի հին սահմանները մինչև Ալանաց Դուռը, Ասորոց Միջագետքն ու Բյուզանդական ծովը։ Մինչև այդ մեռնելու է Կոստանդինոսը: Սրան հաջորդելու են Տիբերիոս և Վիզանդ կայսրները։ Վերջինիս օրոք նորից պիտի երևան իսմայելացիները, ավերեն Կարինը, վերականգնեն կռապաշտությունը, զոհ բերեն հին աստվածներին բազմաթիվ հայերի։ Սրի քաշված Հայաստանից պիտի վերապրեն քչերը միայն՝ «ի ձորն Մանանաղոյ և ի լերինս Սասնոյ և ի գոգն Կարմեղայ և հիւսիսոյ»։ Վիզանդը վրեժխնդիր է լինում հայերի համար։ Սակայն նոր տառապանք են բերում հյուսիսից խուժած 24 ազգերը՝ աճուճ մաճուճները, մագոգները և այլն։ Վիզանդի առաջնորդությամբ սրանց ևս պարտություն պիտի հասցնեն մյուս ժողովուրդները։ Վիզանդին հաջորդելու է Թեոդենը (տպագրում՝ Թեոդոս)։ Սրա ժամանակ ծնվելու է Նեռը, որի թագավորությանը վերջ է տալու Քրիստոսի հաղթող զորությունը։
Հարկ չկա կանգ առնել այս գուշակության մանր վարիանտների վրա։ Սրանցից կարևորն է թերևս միայն մեկը, ուր ասված է, թե Թեոդոսի ժամանակ, հիսունվեց տարի թագավորելուց հետո մահանալու է Վաղարշակը։ Սրան հաջորդելու է Արշակունի ծագումով խաղաղասեր և շինարար մեկը,— - «որդի Արշաւանա, որդւոյ Շիրակայ, յազգէ և ի տոհմէ Թորքոմայ»։ Սրա օրոք է, որ սպառվելու է Արշակունյաց և Լուսավորչի իշխանությունը<ref>Հայկական ՍՍՌ Մատենադարան, № 706, էջ 17 աբ.։</ref>։
Ուսումնասիրելով Ագաթոնի գուշակությունները, մխիթարյան բանասեր Բ. Սարգիսյանը իջեցնում է նրա օտարալեզու աղբյուրները մինչև VIII դարը։ Նշում է, որ այս գուշակությունները հիշեցնող եթովպական հին մի վեպի մեջ Ագաթոնի «որմանք»-ը հանդիպում է «արմենք» ձևով<ref>Բ. Սարգիսյան, Ուսումնասիրութիւն հին կտակարանի անվավեր Գրոց վրա, էջ 182։</ref>։ Դիտում է, որ վրաց մատենագրության մեջ կա «արմանք» ձևը, գործածված դարձյալ «արմենք» իմաստով<ref>Նույն տեղում, էջ 184, ծան.։</ref>։ Հայտնում է, որ Վաղարշակ անունը հանդիպում է նաև Տրդատ ձևով<ref>Նույն տեղում, էջ 187։</ref>։
Այս դիտողությունները կարևոր են և արժեքավոր, սակայն անարժեք այն եզրակացությունները, որ հանում է դրանցից հեղինակը, հետևցնելով, օրինակ, թե հանձին Վաղարշակի՝ Ագաթոնը նկատի է ունեցել VII դարում հույների դեմ պատերազմած Թեոդորոս Ռշտունուն, որ այլ վարիանտում նշված Տրդատը Ջիվանշերի պատմության գրքում և Եպիֆան Կիպրիացու հայերեն խմբագրության մեջ հիշված Տրդատ Արշակունին է, որ ապրում էր VIII դարի կեսերին, կամ որ «ազատարար» Կոստանդինոս կայսրը Հերակլի թոռ Կոստանդինոսն է, իսկ Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «խոյաքիթ» կաթողիկոսը՝ Ներսես Շինողը և այլն։ Արհամարհված է այն փաստը, որ Թեոդորոս Ռշտունին պայքարում էր հույների դեմ՝ հենված արաբների վրա, մինչդեռ Ագաթոնի Վաղարշակը (կամ Տրդատը) պայքարում է հույների դեմ հենված «հռոմեացիների» վրա։ Նույնպես արհամարհված է, որ հույներից վրեժ առնող Վաղարշակը (կամ Տրդատը) չէր կարող կաթողիկոս նշանակել Ներսես Շինողին, որը հայտնի էր հենց իր հունասիրությամբ և դժվար թե նկատվեր Լուսավորչի տան վերականգնող։
Ագաթոնի վիպական ոճով գրված գուշակությունները մեզ փոխադրում են մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում արծարծվում էր «հռոմեացիների» օգնությամբ «իսմայելացիների» լծից ազատվելու և հայ Արշակունի թագավորություն կամ հայ Պարթևների կաթողիկոսություն վերականգնելու մտայնությունը։ Վաղարշակ անունը հայ Արշակունյաց դինաստիայի հիմնադրի անվան կրկնությունն է։ Եթե ընդունենք, որ սկզբնապես «Վաղարշակ» անվան տեղ եղել է «Տրդատ»՝ այդ ևս զուրկ չէր լինի որոշ իմաստից. նոր Տրդատը կլիներ հայ Արշակունի համանուն այն թագավորի կրկնակը, որի ժամանակ քրիստոնեությունը պետական կրոն դարձավ Հայաստանում և հիմք դրվեց Լուսավորչի կաթողիկոսական դինաստիային։ Թե՛ մի և թե՛ մյուս դեպքում, Ագաթոնի նշած անունները իմաստավորված կլինեն, այսպիսով, ոչ թե որպես այլևայլ ժամանակներում ապրած պատահական մարդկանց մասին եղած հիշողություններ, այլ որպես գուշակությունների խմբագրման դարաշրջանի քաղաքական պատվերին ընդառաջող և ժամանակի մտածության համար հատկանշական ու իմաստալից կերպարներ։ Նույն տեսակի կերպարներ չե՞ն նաև բյուգանդական բյուզանդական դրոշմներ կրող «ազատարար» կայսրների մտացածին այն անունները, որոնց գործերի մասին պատմում է իր գուշակությունների մեջ հայացքը գալիքին հառած մեր հեղինակը՝ Ագաթոնը։
Արշակունիների և Պարթևների իշխանությունը վերականգնելու գաղափարն առկա էր արդեն VIII դարում։ Այս մասին է վկայում այդ պահին վերջնականապես ձևավորված և հետագա դարերում լայն շրջանառություն ունեցած այն տեսիլքը, որ կապված էր Սահակ Պարթևի անվան հետ և իբրև հետսամուտ միջարկություն, հասել է մեզ Ղազար Փարպեցու պատմության գրքում<ref>Տե՛ս Փարպեցի, նույն տեղում, գլ. Դ։</ref>։ Անվավեր այդ գրության համաձայն Արշակունյաց անկումից հետոՍահակը որպես թե գուշակած է եղել Լուսավորչի հիմնադրած եկեղեցու զավ-թումը զավթումը աշխարհի փառքին հետամուտ քահանայապետների ձեռքով, բայց և միաժամանակ կանխատեսած Արշակունյաց և Լուսավորչի աշխարհիկ և հոգևոր դինաստիաների վերականգնումը՝ «մերձ երևումն պղծոյն անապատի», ասել է՝ աշխարհի կատարածին մոտ ժամանակներում։ Ներկայիս պարզված պիտի համարել, որ Արշակունիներին և Լուսավորչի տանը վերաբերող քաղաքական այս հեռանկարները ձևավորվել և մտել են Սահակի «Տեսիլքի» մեջ VIII դարի սկզբներին<ref>Տե՛ս Ն. Ակինեան, Քննութիւն տեսլեան ս. Սահակայ, տպագրվ. «Հանդէս Ամսօրեայ», 1936, էջ 467 և հետ. 1937, էջ 5 և հետ.:</ref>։
Հայ Արշակունիների ժառանգության իրավունքը շահարկելու մտայնությունը IX դարում քաղաքական խոշոր այժմեականություն էր ստանում նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս՝ Բյուզանդիայում, Մակեդոնական դինաստիայի հաստատման ժամանակ։ 867 թվականին առաջացած նոր այդ դինաստիային վերագրվում էր ոչ միայն հայկական, այլև Արշակունի ծագում։ Փոտն այն մարդն էր, որ հայերին ուղղած իր դիմումներով նպատակ էր հետապնդում կախման մեջ դնել հայ եկեղեցին հունական եկեղեցուց։ Տարածելով Վասիլի հավակնությունը Արշակունյաց ժառանգության վրա, պատրիարքը ենթադրում էր մեծապես դյուրացնել այդ նպատակի իրագործումը։ Փոտի կեղծիքը մուտք է գործում Վասիլին ժամանակամերձ պատմագրության մեջ՝ փոխանցվելով Գինեզիոս և Կոստանդին Ծիրանածին պատմիչների երկերին։ Վերջինիս ասելով, Վասիլը սերում էր հոր կողմից Տրդատ Պարթևից, մոր կողմից Կոստանդին Մեծից և երկու գծով էլ՝ Ալեքսանդր Մեծի փայլն ուներ։ Ծիրանածին կայսրը կապում էր իր պապի ծնունդը հայ կանխատեսությունների հետ. «Եվ այսպիսով կատարվեց այն մարգարեությունը,— - գրում էր նա,— - որ արել էր 350 տարի առաջ Իսահակը. նշանավոր այդ եկեղեցականը, ինքն ևս Արշակունյաց ցեղից, գուշակել էր, թե այնքան տարուց հետո Արշակի սերնդից մեկը գրավելու է հռոմեական կայսրության գայիսոնը»<ref> Հմմտ. Ն. Ադոնցի, L’ âge et l’origine de l’empreure Basile I, տե՛ս Byzantion, 1934, էջ 220 և հետ.։</ref>։
Վասիլ կայսրի ծագման այս վերսիան ծանոթ է նաև հայ աղբյուրներից։ Վարդան պատմիչը հաղորդում է, որ հայկական 325 (մ. թ. 876) թվականին, Վասիլը հատուկ դեսպանի միջոցով թագ է խնդրել իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուց։ Կայսրը, հարում է Վարդանը, իմացել էր հայ մի եպիսկոպոսից իր մոր Արշակունի ծագումը, ուստի և կամենում էր ստանալ իշխանաց իշխանի համապատասխան վավերացումը<ref>Վարդակ Բարձրբերդեցի, Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 116։</ref>։
Չգիտենք իսկապես Աշոտի պատասխանը Վասիլին։ Սակայն Վարդանի պատմածից պարզվում է, որ կայսրի առաջարկը նոր թափ էր հաղորդել Հայաստանում Սահակ Պարթևի անունով նվիրագործված երազանքին. «ԵԼ «Եւ կատարիլ թուէր տեսլեանն Սահակայ սրբոյն՝ նստիլ թագաւոր Արշակունի»— Արշակունի»- հարում է Վարդանը<ref>Վարդան, ն. տ., էջ 116։</ref>։ Հավանական է թվում մեզ արդեն իսկ հայտնված այն միտքը, թե բյուգանդական բյուզանդական հավակնությունները կանխելու և Աշոտ Բագրատունուն իր հետ ամուր կապած լինելու համար է, որ խալիֆ Մութամիդը Հայաստանի թագ հղեց նրան։ Մերձիմահ Վասիլ կայսրին մնում էր միայն ողջունել ու վավերացնել իր «սիրեցյալ որդի» Աշոտի թագադրությունը<ref>„История СССР с древнейших времен до образования древне-русского государства”, изд. ГАИМК. М. и Л., ч. III-IV, էջ 314։</ref>։
Վարդանի հաղորդածը հասկանալու համար պիտի վերհիշել, որ ժամանակին Բագրատունիներն էին հենց Արշակունիների թագադիրները<ref>Հմմտ. Մ. Խորենացի, գիրք 4, գլ. Գ։</ref>: Մտադրված լինելով արաբներից հետ ստանալ երբեմն Բյուզանդիային պատկանած հայ երկրամասերը և միաժամանակ նաև իրազեկ դարձնել հայերին այդ մասին՝ Վասիլը ճիշտ էր հասցեագրում իր դիմումը։ Այլ խնդիր է, թե որքան կարող էր դուրեկան լինել այդ դիմումը Արշակունիների թագադրին։ Հայկական գահի ժառանգ համարելով իրեն՝ վերջինս տրամադիր չպիտի լիներ ուրիշին զիջելու Արշակունյաց թագի իրավունքը։
Նույն այս լեգենդի Հայաստանում առաջ բերած արձագանքի հետքերը մնացել են նաև Ներսես Պարթևի տեսիլքի և Ագաթոնի գուշակությունների մեջ։ Շոշափելի և ակնառու են այդ հետքերը այն ամենի մեջ, ինչ պատմում են մեզ այս աղբյուրները «որմանք», «արմանք», իսկ երբեմն նաև «ալամանք» ազգի մասին։ Ինչպես ակներև է նաև Բ. Սարգիսյանի մատնանշած օտար աղբյուրներից՝ աղճատված այդ բառը առաջացել է պարզապես «արմենք» կամ հունական աղբյուրների «armеnoi»=հայք բառից։ Տեսլական գրականության մեջ այդ անունով նշված ազգին վերագրված ազատարար սխրագործությունները վկայում են այն արձագանքի մասին, որ ունեցել էին Հայաստանում հայ կայսերական դինաստիայի՝ արաբների դեմ վարած հաղթական պատերազմները IV-V դարերից ի վեր Հայաստանի քաղաքական անկախության անկման պայմաններում։ Այդ նախարարական և մասնավորապես հայ Արշակունյաց տան ժառանգները ապավինում էին Բյուզանդիա՝ գրավելով այնտեղ հատկապես Արմենիակ թեմում զինվորական և վարչական բարձր պաշտոններ։ VI դարում Իրիսի գետահովտում կայսերական Բյուզանդիայի Արմենիակոն թեմում կայան ունեցող զորաբանակը հիմնականում կազմված էր հայերից և գլխավորված հայ զորահրամանատարներից։ Տասնյակների էր հասնում սրանց միջից ելած այն մարդկանց թիվը, որոնք ձեռք կարկառեցին Կոստանդինոսի թագին կամ բազմեցին Բյուզանդիոնի գահին։ «Արմեն»-ներից էին ծագում ոչ միայն կայսերական Բյուզանդիայի IX-XI դարերի բազմաթիվ տիրակալներ, այլև հաճախ բյուզանդական կայսրուհիները։ Նշենք Թեոփիլես կայսեր կնոջը, Մամիկոնյան ծագում ունեցող նշանավոր Թեոդորա կայսրուհուն և համանուն ուրիշներին։ Ոչ պակաս ազդեցություն պիտի գործած լինեին արաբների դեմ վարած պատերազմների ընթացքում հռչակ ստացած և մասնավորապես Արշակունի ծագում ունեցած կամ Արշակունի տոհմանուն առինքնած հայ զորավարները։
Եղել են կարծողներ, թե Նեռի երևման հեռանկարի ազդեցության տակ է հենց, որ բարեպաշտ հայ ֆեոդալները ձեռնարկում էին վանքերի ու եկեղեցիների հոյակերտ այն կառուցումներին, որոնց ծաղկման ժամանակները համընկնում են 666 և 1000 թվականների նախընթաց տասնամյակներին։ Ենթադրվել է նաև, թե մոտալուտ ահեղ դատաստանի մասին եղած հայացքների ներշնչմամբ էր հենց «ողորմած» Աշոտ Բագրատունի թագավորը ձեռնարկում անկելանոցների և ուրկանոցների շինարարության և այլն<ref>А. Н. Грен, Династия Багратидов в Армении, ЖМНП, 1893, ч. 230, էջ 100, 105, 111, 123, հմմ. նաև A. Akսliaո. Einverleibung armenischer Territorien durch Byzangin XI Jahrhunderte, Grüningen, 1912, էջ 102։</ref>։ Մոռացված է, որ միայն անկելանոցներ և ուրկանոցներ չէ, որ կառուցում էր այդ թագավորը, այլև իր նստոցի հոյակերտ շրջապարիսպն ու ամրոցները թշնամիներին դիմադրելու համար։ Հայտնի է Աշոտ Ողորմածի պատերազմը Կովկասի լեռնականների և Համդուն արաբ զորավարի հետ։ Երբ պատրաստվելով հարձակում գործել Միջագետքի վրա Չմշկիկ կայսրը սպառնում էր գրավել «հայոց աշխարհի մուտքը»՝ Սասունը և Մուշի մոտ գտնված Այծաց բերդը, որ պատկանում էր Աշոտին, վերջինիս գլխավորությամբ հայ իշխողները պատրաստվեցին դիմադրել բյուզանդացիներին։ Աշոտի հետ միասին Աղվանքի, Սյունյաց, Կարսի, Անձևացյաց, Վասպուրականի և Սասունի իշխողները Բյուզանդիայի դեմ քսանհազարանոց բանակ կազմեցին Հարքում։ Չմշկիկը խոհեմություն ունեցավ հայ ֆեոդալների դեմ մղելիք պատերազմը վերածել նրանց հետ կնքած ռազմական դաշինքի<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 107 և հետ., Սամուել Անեցի, էջ 102. Սմբատ Գունդստաբլ, Տարեգիրք, Փարիզ, 1859, էջ 56, հմմտ. նաև Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժող. պատմ., Երեվան, 1952, III, 14 և հետ., և N. Adօոz, Notes Armeno-Byzantines, տե՛ս „Byzantion“, 1934, էջ 371 և հետ.։</ref>։
Աշոտի բարեպաշտ հաջորդները ևս, ընդհուպ մոտենալով ահավոր 1000 թվականին, ոչ միայն վանքեր ու եկեղեցիներ շինեցին, այլև բերդեր ու աշտարակներ, կամուրջներ ու դարպասներ, ջրմուղներ ու բաղնիքներ։ Մարդիկ գուցե ականջ էին կախում աշխարհի կատարածի մասին եղող հուշարկումներին, բայց և չէին հրաժարվում առօրյա հոգսերից, դիզում էին հարստություն, ձգտում փառքի և իշխանության։ Ստեփանոս Ասողիկ պատմիչը նշում է այդ ժամանակ Անիում եկեղեցիներ կառուցող «բարեպաշտ» Գագիկ I-ի անխոստովանելի մի չարագործությունը և նույնիսկ թափանցիկ ակնարկով նշում արքայական գահին տիրանալու նպատակով նրա մի հանցագործությունը՝ հարազատ եղբոր սպանությունը։
Միստիցիզմից ու անկումային տրամադրություններից զերծ են մասնավորապես այս ժամանակաշրջանից մեզ հասած Անիի, Աղթամարի, Հաղբատի և Սանահնի քանդակները, արձաններն ու ճարտարապետական շինությունները։ Ֆեոդալների կրոնական ջերմեռանդությունից ոչ նվազ դրանք վկայում էին և նրանց «աշխարհային» հատկությունների — - հարստության և ուժի, իշխանակալության ու փառատենչության մասին։ Արտահայտելով դարաշրջանի իշխող մտայնությունն ու ճաշակը, դրանք կրում էին իրենց վրա նաև ժամանակի մտավոր և ֆիզիկական աշխատանքի կնիքը և հանդիսանում ժողովրդի ստեղծագործ եռանդի ու կենսահաստիչ տրամադրությունների շոշափելի հետքերը։
Հարստությունների աննախընթաց կուտակման ու դասակարգային սրված կռվի պայմաններում միանգամայն ակներև է էսխատոլոգիական երկերի քարոզչական-դիդակտիկական նպատակը։ Բիբլիական հնավանդ պատկերներով աշխարհի տիրակալները կամենում էին սանձահարել ու հնազանդության բերել հեստող հպատակներին, անձնավորելով սրանց մեջ «Նեռի կարապետներին» կամ հենց իրեն Նեռին։ Սաստիչ տեսիլների ու հայտնությունների մեջ նրանք ծրարում էին իրենց ներքին կամ արտաքին թշնամիներին հասցեագրված ինվեկտիվներ ու խրատներ, սոցիալական կամ քաղաքական երազանքներ ու ձգտումներ, որոնց աշխարհային իմաստը պարզ է ու ակներև։ Հայալեզու տեսիլներն ու գուշակու-թյունները գուշակությունները ևս քաղաքական ուտոպիաներ, ծրագրեր կամ քարոզներ էին։ Բիբլիական պատկերացումների օգնությամբ դրանք արձանացնում էին ոչ այնքան անցյալը, որքան ներկան, ոչ այնքան եղածը, որքան լինելիքը, ավելի ճիշտ՝ բաղձալին։
Ւնչպես Ներսես Պարթևի տեսիլների, այնպես և Ագաթոնի մեզ հասած գուշակությունների առանցքը ոչ թե աշխարհի կատարածի համաքրիստոնեական հայացքներն են, այլ Հայաստանի ազատագրման քաղաքական հեռանկարները։ Պիտի կարծել, որ աշխարհի կատարածի սպասումները Հայաստանում ավելի խոր արձագանք գտան, ոչ թե VII կամ X դարերում, այլ ավելի ուշ՝ սելջուկ թուրքերի ներխուժման ժամանակ, ամբողջ Հայաստանում, Վասպուրականում և Անիում առաջացած քաղաքական և սոցիալական սուր ճգնաժամի հանգամանքներում։ Գտնվեցին մարդիկ, որոնք այդ ճգնաժամը ևս լծորդեցին հայտնության խորհրդավոր տարեթվերի հետ։ «Ել «Եւ յետ հազար ամին լուցցէ զստանայ և հանցէ ի բանտէ անտի. ելցէ և մոլորեսցուսցէ զազգս ամենայն ընդ չորս կողմանս երկրի» — - ասված է Հովհաննու Հայտնության մեջ<ref>Գլ. Ի, 7։</ref>: Հայտնության հազարամյակն հաշվում էին Քրիստոսի «խաչելութեան» ժամից։
Խոսելով Վասպուրականի Սենեքերիմ թագավորի մասին` Ուռհայեցին պատմում է, թե ահավոր այդ պահին նա «ոչ եկեր և ոչ էարբ, այլ կայր մտախոհ, լի տրտմութեամբ և զգիշերն ամենայն անքուն անցուցանէր և նստեալ քննէր զժամանակագրութիւնս և զասացուածս աստուածախօս տեսանողացն, զսրբոց վարդապետացն և գտանէր գրեալ ի գիրսն զժամանակն ելանելոյ Թուրքաց զօրաց և զօրականաց. և ծանեաւ զկորուստ և զկատարած ամենայն երկրի. և գտանէր ի գիրսն գրեալ այսպէս, եթէ «Ի ժամանակին յայնմիկ փախիցէն յարևելից յարևմուտս, ի հիւսիսոյ ի հարաւ, և հանգիստ ոչ գտանեն ի վերայ երկրի, վասն զի արեամբք ծածկին դաշտք և լերինք»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 48։</ref>։ Թե ինչ հետևություններ էր հանում Սենեքերիմը տեսիլների ու գուշակությունների հին գրքերից կամ ինչ իմաստ մտցնում հյուսիսից հարավ կամ արևելքից արևմուտք ապավինելու մասին գրոց ցուցումների մեջ՝ դրա բացատրությունը ստանում ենք Թովմա Արծրունու պատմությունից, ուր Իրանից Հայաստան խուժած թուրք հրոսակախմբերի մասին ասված է թե «Մատնեաց զմեզ Տէր և զմնացեալսն ի ձեռս անօրէն արծաթակուրծ եղեռնաթիւր և մեղսասէր զարմին Ելիմա, որ ազգք թուրքաց»։ Թոմայի շարունակողի ասելով, Վասպուրականի թագավորը հանգեց այն մտքին, թե չիք «այլ ուստեք օգնականութիւն բաց ի տեառնէ, և օգնականութիւն տեառն ի թիկունս արքային յունաց»<ref>Թովմա Արծրունի, նույն տեղում, էջ 307։</ref>։
Նախընթաց դրվագում մասամբ արդեն պարզեցինք պատմական ռեալ այն իրականությունը, որ հարկադրում էր Բագրատունյաց և Արծրունյաց հայ թագավորներին՝ «կամովին» զիջել իրենց իշխանությունը Բյուզանդիային։ Ուռհայեցու և Թովմա Արծրունու վկայությունները դրսևորում են ոչ այնքան Սենեքերիմ Արծրունու, որքան Վասիլ կայսրի հետ գրական հեռանկարներ կապող հայ եկեղեցական ֆեոդալական որոշ խմբակցությունների հայացքները։ Վասիլն անուն էր վաստակել ոչ միայն իսլամի դեմ մղած իր պատերազմներով, այլև պավլիկյանների դեմ հանած իր հալածանքներով։ Թվում էր, թե Վասիլ կայսրի ձեռներումն էր գտնվում աշխարհի խաղաղության բանալին։ Մեզ արդեն ծանոթ է այն համարումը, որ ուներ նրա ուժի մասին Լաստիվերտցին: Նման հայացք ուներ նրա մասին նաև Գր. Նարեկացին, որը հատկանշում էր այդ կայսրին որպես «յաղթող և մեծ կայսր»։ Ընդարձակելով կայսրության արևելյան և հյուսիսային սահմանները, ասում է Նարեկացին, բյուզանդական բանակը ոտքի տակ տվեց եկեղեցու թշնամիներին, և հաստատեց ամենուրեք «անդորութեան միջոց»<ref> Գր. Նարեկացի, Մատենագրութիւն, Վենետիկ, 1840, էջ 268։
Նշելով, որ Նարեկացին նշավակում էր «արաբացոց քանասար գայլերի գազանությունը», պրոֆ. Մ. Մկրյանը ուզում է հավատացնել, թե «Մատեան ողբերգութեան» հեղինակը ատելությամբ էր վառված դեպի «օտար զավթիչներն» առհասարակ: Աչքի առաջ ունենալով բյուգանդական բյուզանդական կայսրի նկատմամբ Նարեկացու բռնած դիրքը, նման ընդհանրացումը պիտի թյուր իմացության պտուղ համարել (Հմմտ. Մ. Մկրյան, «Գրիգոր Նարեկացի», Երևան, 1955, էջ 218): Մի տեղ (Մատեան ողբերգութեան, ԾԶ, բ. հատված) Նարեկացին ղատապարտում է «ոգեկործան» կայսրներին, սակայն դրանից չի կարելի անել այն եգրակացությունը, թե նա դատապարտում էր '''բոլոր''' կայսրներին, ինչպես նաև այն փաստից, որ '''նույն տեղում''' նա դատապարտում էր «ըմբոստ» աղքատներին, չի կարելի անել այն հետևությունը, թե նա դատապարտում էր '''բոլոր''' աղքատներին: Նվազ բռնաձիգ չէ հեղինակի այն հավաստիացումը, թե իբր Նարեկացին «չի կարողացել հաշտվ ֆեոդալական կեղեքման հետ» և կամ որ նրա միստիկ աշխարհայեցությունը «արտացոլել է գյուղացիական—աշխատավորական գյուղացիական-աշխատավորական խավերի թախիծն ու վիշտը ու նրանց՝ իրականության նկատմամբ ունեցած խոր դժգոհությունն ու ցասկոտ բողոքը» (տե՛ս նույն տեղում, էջ 171 և 198)։ Կարծում ենք, որ Նարեկացուն իբրև բանաստեղծի դրվատելու համար անհրաժեշտ չէ, որ անպատճառ գյուղացիական-աշխատավորական խավերի գաղափարախոս եղած լիներ նա:</ref>։
«Ապարանից խաչի պատմության» մեջ Նարեկացին նվազ մեծարանքով չի խոսում Վասիլ II և Կոստանդին VIII կայսրների՝ արաբների, սկյութացիների, խազիրների, վրացիների, լազերի և հայերի վրա տարած հաղթությունների, հաստատած խաղաղության և մասնավորապես «ասքանազյան զարմին» արած պարգևների մասին<ref>Գր. Նարեկացի, նույն տեղում, էջ 374 և հետ.։ Մենք դեռ առիթ կունենանք դրսևորելու Նարեկացու և մյուս եկեղեցականների այս կողմնորոշման սոցիալական խոր շարժառիթները։</ref>։
Որ թուրքական վտանգը նպաստավոր մթնոլորտ էր ստեղծել տեսիլների խմորման համար՝ այդ տեսանք արդեն Ներսես Պարթևի կանխատեսությունները քննելիս։ Հետագայում սկսում են հայտնի դառնալ նաև Հովհաննես Կոզեռն վարդապետի անվան հետ կապված տեսիլները։ Իբր թե հայոց 470 թ. (=մ. թ. 1023 թ.) տեղի ունեցած շարժն ու արեգակի լիակատար խավարումը գիտուն այդ վարդապետը բացատրած է եղել նրանով, թե մոտենում է ժամանակը, երբ, համաձայն Հովհաննու հայտնության, պիտի ազատ արձակվեր Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանան<ref> Մ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 52 և հետ.։</ref>։ Նշելով 1030 թվականին — - «Քրիստոսի մկրտության հազարամյակին» թուրքերի գրոհը Բերկրիի վրա, Սամուել Անեցին կատարված անցքի հետ կապում է Կոզեռն ի Կոզեռնի բացատրությունը<ref> Ս. Անեցի, նույն տեղում, էջ 106։</ref>։ 1037 թվականին թուրքերը վերցրին Եդեսիան։ Նույն տարում կրկնվեց ահեղ շարժն ու արեգակի խավարումը։ Հետնորդներն այս անցքերը ևս կապեցին Կոզեռնի նախազգուշացումների և հայտնության հազարամյակի հետ, երբ շղթայազերծ սատանան պիտի ավերեր աշխարհը<ref> Մ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 66։</ref>։ Անեցու տարեգրության մեջ Եդեսիայի գրավումն ու Կոզեռնի տեսիլները նշված են դարձյալ որպես ներքնապես կապակցված փաստեր<ref> Ս. Անեցի, նույն տեղում, էջ 106 և հետ.։</ref>։
Միայն Կոզեռնը չէր, որ տագնապալից այս ժամանակներին լուսատուների շարժումները կամ երկրի ընդերքում տեղի ունեցող երևույթները կապում էր հայ ժողովրդի քաղաքական բախտի մեջ կատարված շրջափոխությունների հետ։ «Քրիստոսի խաչելութեան» հազարամյակին, 1033 թվականին, նշելով «յամսեանն Արաց յաւուրն ուրբաթու ի դառնալ աւուրն» տեղի ունեցած արեգակի խավարումը, Լաստիվերտցին գրում էր. «Զոր տեսեալ '''բազումք''' ի գիտնոց, կարծեցին գոլ զծնունդն Նեռինն զայն, կամ մեծամեծ չարեաց գուշակ» <ref> Լաստիվերտցի, նույն տեղում, էջ 42։</ref>։ Նույն այդ դեպքն է, որի մասին, առնելով հին տարեգրու-թյուններիցտարեգրություններից, Մխիթար Այրիվանեցին նվազ որոշակի նշում էր 1031-1041 թվականների արանքում. «Արեգակն խաւարեցաւ ի Քաղոց ժգ յուրբաթու, ի միջօրէի, և արձակեցաւ սատանայ ի կապանաց խաչելութեան Քրիuտոսի»<ref> Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860, էջ 58։ Աստղաբաշխական և ժամանակաբանական գրականության մեջ արեգակի խավարումների մասին եղած այս նշումների ճշտությունը վիճարկվում է (տե՛ս այս մասին «Մանր ժամանակագրություններ XIlI—XVIII XIlI-XVIII դարերի», Երևան, 1956, II, էջ 163. Վ. Հակոբյանի ծանոթագրությունը)։ Սակայն այդ վեճերն ըստ էության չեն շոշափում մեզ զբաղեցնող հարցի էությունը, որչափ, ինչպես պիտի տեսնենք, Կոզեռնի անվամբ մեզ հասած տեսիլները կապված չեն ոչ արեգակնային խավարումների և ոչ իսկ նրա անձնավորության կամ ապրած ժամանակի հետ։</ref>։
Կոզեռնի տեսիլը վկայակոչող հայ աղբյուրների մեջ նախատեսվում են կրոնական պատվիրանների խախտումներ, հարստահարումների, կաշառակերությունների և հափշտակությունների հաճախում, կարգավորների գործած զեղծումներ, արծաթասիրություն ու սիմոնականություն, անբարոյություն և աշխարհային զվարճանքների ծավալում վանքերում ու դղյակներում. «Առաջնորդք և. իշխանքն լինելոց են կաշառակերք և ստախոսք և սուտերդմունք և ի ձեռս կաշառաց թիւրեն զդատաստանս իրաւանցն աղքատին...։ Իշխանք և դատաւորք պոռնկասէրք առաւել քան աստուածասէրք... մեծարեն զմատնիչսըն և զգողսն, յաւիշաակեն անիրաւաբար զաշխատողաց զինչսն, անողորմ ի վերայ ուղիղ դատաստանացն»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 69 և հետ.։</ref>։ Փաստապես այս ամենը ընթացիկ կյանքում դիտված և հոգևոր ու աշխարհիկ իշխող խավերի դեմ սրված մերկացումներ էին տեսիլքի մեջ՝ գալիքի գոգը առաջաձգված։
Երկրում հաստատվելիք օտար տիրապետությունը այն պատուհասն է, որ հղվելու է երկնքից՝ ի պատիժ մարդկային զանցառումների։ Կասկած չկա, որ ընթացիկ փորձից են առնված նաև գունեղ այն ներկերը, որոնցով պատկերացվում են քրիստոնյաների ներքին բախումներն օտար տիրապետության ժամանակ. «Գրգռին որդիք ընդ հարցն, ատեցողք լինին հարք առ որդիս, յարիցեն եղբարք ի վերայ միմեանց, սպանութեամբ և արեան հեղութեամբ ջանան կորուսանել զիրեարս, ուրանան զգութ և զսէր եղբայրութեանն, ցամաքեսցի արիւն եղբայրութեան նոցա, և այսպիսի գործովք հաւասարակից լինին անօրինացն»<ref>Նույն տեղում, էջ 72։</ref>։ Ո՞վքեր են այս «անօրենները»։ Ուռհայեցու մոտ պահված վերսիայի համաձայն՝ Հայաստանում հաստատվելու է նախ '''թուրքերի''' վաթսունամյա տիրապետությունը, որին հաջորդելու է Երուսաղեմի անցումը ֆրանկներին, իսկ հիսուն տարի հետո՝ քրիստոնյաների համատարած ազատագրումը։ Իհարկե, XI դարի առաջին կեսում Կոզեռնը չէր կարող նախատեսած լինել ոչ թուրքերի վաթսունամյա տիրապետությունը, ոչ Քրիստոսի գերեզմանի նվաճումը ֆրանկների ձեռքով։ Ըստ երևույթին նրան վերագրված տեսիլներն ընդառաջում էին հարստահարումների ու ճնշումների դեմ տրտնջացող այլ վայրի և այլ ժամանակի հայ մասսաների տրամադրություններին, ջանալով միաժամանակ կապել նրանց ակնկալությունները ֆրանկ խաչակիրների ներշնչած ազատագրական պատրանքների հետ։
Հետազոտելով Կոզեռնի տեսիլքը՝ Ն. Մառը համարում էր այդ Կիլիկիայի Սև լեռան վանքերից մեկում 1147 թվականի խաչակրաց արշավանքի հաջող ելքի հուսով գրված ապոկրիֆ<ref> Н. Я. Maрр, Сказание о католикосе Петре и ученом Иване Козерне, см. „Вост. Записки”, СПБ, 1905, стр. 8.</ref>։
Կարծում ենք սակայն, որ կիլիկեցի հեղինակն իր առաջ ունեցել էր Արևելյան Հայաստանի դրական գրական որևէ աղբյուր, դրված XI դարի կեսերին, Անիի բյուգանդական բյուզանդական օկուպացման ժամանակ։ Ըստ երևույթին գրական մի գործ էր դա, որը Կոզեռնին վերագրված տեսիլքի ձևով հաշվի էր առնում Անիի բնակչության տրտունջները և միաժամանակ ներշնչում նրանց այն մտայնությունը, թե ներքին և արտաքին բոլոր նեղիչների դեմ փրկության ապավեն կարող է լինել միայն '''բյուզանդական''' զենքը։ Կոզեռնը այն մարդն էր հենց, որ ընկերակցել էր Պետրոս Գետադարձին, երբ վերջինս մեկնել էր Տրապիզոն՝ Վասիլ II կայսրի հետ Անիի թագավորի անունից «հայոց կորստեան գիր և նամակը» (Լաստիվերտցի) ստորագրելու համար։ Մեզ զբաղեցնող ապոկրիֆում նա հանդես է դալիս իբրև Անիի բյուզանդասերների՝ Պետրոս կաթողիկոսի, Մագիստրոսի և Վեստ Սարգսի, ինչպես և սրանց ինտրիգներին և բյուգանդական բյուզանդական ճնշումներին զոհ դարձած Հովհաննես Սմբատ թագավորի մոտ, որպես քաղաքական գուշակ։ Հասկանալի է, որ «պարսիկներից» (իմա՝ Իրանին տիրացած թուրքերի սպառնալիքից) ազատվելու համար Կոզեռնը կարող էր «գուշակած» լինել ոչ թե ֆրանկների, այլ՝ '''հույների''' միջամտությունը։ Զուր չեն այն գործի մեջ երկարորեն պատմված Պետրոսի հանդիպումը Վասիլ կայսրի հետ, կաթողիկոսի հրաշագործությունները, հայկական ծագում ունեցող կայսրի «ծածկաբար» դարձը դեպի իր պապերի դավանանքը, որից հետո նշված է, թե նա «եղև որպէս զհայր աշխարհիս հայոց»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 50։</ref>։ Նկատենք, որ Ուռհայեցու պատմության մեջ Կոզեռնի 1023 թվականի տեսիլքը արդարացված է թուրքերի '''առաջին''' ներխուժման և «հայասեր» Վասիլ Il-ի ներարշավի պատմությամբ<ref>Նույն տեղում, էջ 54 և հետ.։</ref>։ Պատմելով Կոզեռնի 1037 թվականի տեսիլքը՝ ապոկրիֆի մեզ չհասած նախնական վարիանտը կարող էր հույսեր կապած լինել միայն սելջուկների հանդեպ տանելիք բյուգանդական բյուզանդական («հռոմայեցիների») հաղթանակի հետ։
Այսպիսով՝ նախնական ձևով մեր ձեռքը չհասած տեսիլքը հայ բյուզանդասերների նպատակներին ու տրմադրություններին ընդառաջող մի գրվածք պիտի եղած լիներ։ Կոզեռնին վերագրված տեսիլների նոր վարիանտներում պահվել են նախնական վերսիայի բեկորները միայն։ Սելջուկ-թուրքերի մասսայական գրոհներից և նրանց Հայաստանում հաստատած պետություններից հետո, հույն տեսիլներում (մասնավորապես Մեթոդիոսի) նշված «պարսիկները» Կոզեռնի մեզ հասած տեսիլների մեջ դառնում են «թուրքեր», Երուսաղեմը նվաճող «հռոմայեցիները» և քնից արթնացող հոռոմ թագավորը (սրա մասին Մեթոդիոսը գրում էր— էր- «զարթեսցէ որպէս այր ի քնոյ») դառնում են Երուսաղեմի համար պատերազմող «ֆրանկներ»<ref>Հմմտ. նույն տեղում, էջ 72։</ref>։ Նույն կերպարանափոխությունն է այս, որ վիճակվել էր նաև Ներսիսյան տեսիլքին։ Կոզեռնին վերագրված քննադատական սուր ինվեկտիվները պատկանում են ոչ թե Կոզեռնին, այլ Ուռհայեցու մոտ պահված տեսիլները շարադրող կամ խմբագրող գրչին։
Նման կերպարանավախության ենթարկվել էր նաև Ագաթոնի՝ պատմական իրադարձությունների ազդեցությամբ փոփոխություններ կրած հին գուշակությունների սկզբնագիրը։ Ագաթոնի «ելամացոց» կամ «իսմայելացոց» դեմ պայքարում էին, ինչպես տեսանք, «որմանները» կամ «արմանները»։ XI—XII XI-XII դարերում «ելամացոց» և «իսմայելացոց» անվան տակ հասկանում էին արդեն ոչ թե «ելամացոց» երկրին տիրացած արաբ «իսմայելացիներին», այլ նույն այդ երկիրը նվաճած սելջուկ «իսմայելացիներին»<ref>Տերմինների նոր այս իմաստավորումը տե՛ս, օրինակ, Լաստիվերտցու մոտ, ն. տ., էջ 69 և հետ., 109 և passim, նաև՝ Մանանդյան և Աճառյան, Հայոց նոր վկաներ, գիտական հրատ., Վաղարշապատ, 1903, էջ 23։</ref>։ Փոխված էր նաև «հռոմայեցիների»=հույների ֆունկցիան։ Հայերին բարեկամ հույների տեղը Ագաթոնի մեզ հասած ձեռագրերում բռնում են հայերին թշնամի հույները, որոնցից վրեժ էր հանելու «Վաղարշակը» կամ «Տրդատը»։
Հույն ազատարարների փոխարեն ասպարեզ են իջնում «ֆրանկ» (որոշ վարիանտներում «ալաման») «ազատարարները», որոնց առաջնորդելու են Հայաստանի փրկումը հաղթանակով պսակող հայ զորավարները։ Նոր այս խմբագրությունը ստանում էր «Ագադրոնի հայրապետին ասացեալ վասն հարուցման առաջիկա թագաւորից ֆրանգաg» ֆրանգաց» վերնագիր։ Մինչդեռ առաջ Ագաթոնի երկը, ինչպես ցույց է տալիս XII—XIII XII-XIII դարերին վերադրվող վերագրվող մի գրչագիր, կոչվում էր «Պատմութիւն վասն զօրանալոյ հայոց ազգին և թագաւորելոյ ի զարմից նոցա և յերկիրն Հոռոմայ (Հոռոմոց) որ և նոր Կոստանդիանոս անուանի, որոյ ի ձեռն փրկութիւն լիցի ամենայն քրիստոնէից»<ref> Տե՛ ս Բ. Սարգիսեան, Ուսումնասիրութիւնք և այլն, էջ 178 և «Մայր ցուցակ Վենետիկի», բ. 803։</ref>։
Այսպիսով, Ագաթոնի անվան հետ կապված գուշակությունները անցել են զարգացման նույն ճանապարհը, որպիսին անցել են նաև ներսիսյան տեսիլները։ Ագաթոնի հին վարիանտների մեջ արտացոլված է հայերի '''հունական''' կողմնորոշումը։ Նորերը՝ դիմուղղված դեպի ֆրանկները՝ դրսևորում են շեշտված '''հակահունական''' տենդենցը, այստեղ ազատարար Արշակունիները նվաճում են Յոթը բլուրների վրա փռված Բյուզանդիոնը։
Բացառիկ այն ուշադրությունը, որ հատկացված է Ագաթոնի մոտ Սասունի և շրջակա երկրների ազատագրական պայքարներին, փոխադրում է մեզ Տարոնի և Սասունի Մամիկոնյան-Թոռնիկյան իշխանների վերելքի ժամանակները՝ XI դարի կեսերից մինչև XII դարի կեսերը<ref>Ագաթոնը ակնարկում Է նաև Մամիկոնյան-Թոռնիկյանների «հյուսիսային» տիրապետությունները։ Այդ ակնարկը հասկանալու համար պիտի հիշենք, որ հունական կողմնորոշում ունեցող հայ քաղկեդոնականները, մասնավորապես Մամիկոնյան-Թոռնիկյանները, կալվածներ ունեին նաև հյուսիսում, Բյուզանդիային սահմանակից Տայքում և Սպերում։ Մամիկոնյանների այդ շրջաններում տակավին V դարում ունեցած կալվածների մասին տե՛ս Փավստոս, Գ. 18, Դ. 2։</ref>։ Նշենք նաև «յազգէն Մամիկոնէից» կազմված հայոց զորքի մեծարումը Ագաթոնի մոտ։ Գիտենք ապա, որ X դարից ի վեր հիշատակվող Մամիկոնյան-Թոռնիկյանները պատկանում էին հենց հայ-քաղկեդոնական այն ֆեոդալների թվին, որոնք քաղաքական խնամեական կապեր ունեին բյուգանդական բյուզանդական ազնվականների հետ և հաճախ կարևոր դիրք ու պաշտոններ էին ստանձնում կայսերական մայրաքաղաքում ու բանակում<ref> F. Laurent. L’Alliance et filiation de premier Taronites, («Ecos d’Orient», 37 (1939), էջ 127 և հետ.։</ref>։ Մակեդոնական տան կայսրների հայ ծագման մասին եղած վերսիան, որպես ավանդություն, կապվում էր հենց Տարոնի, այսինքն` Մամիկոնյան-Թոռնիկյանների տիրապետած երկրի հետ։ Նկատի ունենք Սամուել Անեցու` Վասիլ կայսրի մասին բերած վկայությունը. «ԶՎասիլն (ասեն) ի Տարօնոյ ի գեղջէ Թլայ»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 95, նույնը Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 75։</ref>։ Տարոնի Թիլը չպիտի շփոթել Եկեղյաց գավառի համանուն անվան հետ, ուր գտնվում էին պարթևական ծագում ունեցող կաթողիկոսներից երկուսի՝ Արիստակեսի և Ներսեսի դամբարանները։ Նման շփոթությունների միջոցով էր հիմնավորվում Վասիլ կայսրի Արշակունի ծագումը, որ նժարի վրա էին նետում Վասիլ Մակեդոնացին և նրա հաջորդները հայկական երկրամասերին և, առաջին հերթին, Տարոնին տիրանալու համար, որ և գլուխ բերվեց 964—965 964-965 թվականներին։
XI դարի կեսերին Տարոնը և Սասունը մտնում էին Գրիգոր Մագիստրոսի վարչությանը հանձնված Բյուզանդիայի արևելյան բդեշխության մեջ, գտնվելով անմիջորեն Մագիստրոսի փեսա Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության ներքո։ հայտնի Հայտնի է սրա առաջնորդությամբ սասունցիների վարած պայքարը սելջուկների դեմ<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 130, Լաստիվերտցի, էջ 141, Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871, էջ 395։</ref>։ Հիշվում է նաև Փիլարտոսի, ֆրանկների և թուրք Ամր-Փաքրի դեմ Թոռնիկի մղած պատերազմը, որի ժամանակ նրա բանակում եղած պիտի լինի 50 հազար հետևակ, 6 հազար ձիավոր<ref>Ուռհայեցի, էջ 206 և հետ.։</ref>։
Ի վերջո սելջուկները տիրացան բդեշխությանը։ Սակայն տարեկան տուրք վճարելու հանձնառությամբ՝ Մամիկոնյանները շարունակեցին անմիջական տեր լինել Սասունում և Տարոնում։ Այս մի դրություն էր, որ հաճախ խախտվում էր թշնամու ոտնձգությունների և Մամիկոնյանների նրան ցույց տված դիմադրության միջադեպերով։ Ցայտուն կերպով բնութագրում է դիմադրական իր պայքարը Թոռնիկին հաջորդած Չորտուանել II Մամիկոնյանը, 1104 թվականին գրած իր մի պարգևագրում. «Ես Չորտուանել բազում աւուրց լեալ տիրեալ հայրենի աշխարհիս մերում Տարօնոյ և այլ բազում աշխարհաց, զօրավիգն ունելով զՔրիստոս և զսուրբ Խաչն կենարար և հրամանաւ ինքնակալացն Ցունաց ոչ զանգիտեցի ի սպառնալեաց և յարշաւանաց ազգին իսմայելացւոց.., և մեր ապաւինեալ վերին օգնականութեան, կացեալ արիաբար ընդդէմ բազմահնար և չարաչար մարտի նոցա՝ զամենայն աւուրս կենաց իմոց մինչև յետին օր ծերութեան իմոյ ոչ եղև խաղաղութիւն իմ ընդ նոսա և զամենայն աշխարհն որ ընդ մեր ձեռամբ էր՝ ի խաղաղութեան պահեալ<ref>Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 396։</ref>։ Մամիկոնյանների այս պայքարը շարունակվեց մինչև XII դարի կեսերը, երբ Ելտկուզ Աթաբեկը Խեդենեկ Արծրունուց խլեց Ամուկ բերդը և Վիգեն Մամիկոնյան֊Թոռնիկյանի ձեռքից առավ Սասունը<refՎարդանref>Վարդան, նույն տեղում, էջ 162, հմմտ. նույն տեղում, էջ 174։</ref>։ Ժամանակակից մի վկայութամբ, անկարող լինելով պատերազմ ով ընկճել Վիգենին՝ թուրքերն «աւարեցին տեղիս տեղիս ի գաւառաց նորա և գերեցին բազումս ի քրիստոնէից»<ref>Գ. Յովսեփեան, Հիշատակարանք ձեռագրաց I, էջ 401։</ref>։
Թոռնիկյանները տոհմային արժանապատվության գիտակցությամբ լի մարդիկ էին, ինչպես Բջնիի և Անիի Պահլավունիներին, սրանց ևս ժամանակակիցները վերագրում էին Արշակունի և Պարթևական ծագում։ 1101 թվականին Պողոս Տարոնեցին Չորտուանելի մասին գրում էր. «Եւ ահա իշխանն հայոց Չորտվանելս , որ յազգէ և ի շառաւիղէ Սենեքարիմայ է, յասորոց թագաւորացն։ Եւ ի ծննդաբանութենէն Սափասարայ, հայրենեօք և մայրենեօք բնութեամբ և ի յազգյէն Աբրահամու քետուրական Արշակունի։ Եւ ի շառաւիղէն սրբոյն Գրիգորի Լուսաւորչի՝ որդի Թոռնկա, որոյ գովութիւն ոչ անկանի»<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 274։</ref>։ Ինքն իրեն Չորտուանելը կոչում էր «Իշխան Տարոնւոյ և ամենայն հայոց<ref>Մայր ցուցակ Վենետիկի, բ. 473 և հետ.։</ref>։ Ձևականորեն «ամենայն հայոց» այս իշխանները կրկնակի վասալական կախման մեջ էին մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ բյուգանդական բյուզանդական իշխողներից։ Նույն Պողոս Տարոնեցին գրում էր. «ԵԼ «Եւ ահա վկայ դուք էք ամենեքեանքն՝ այս մեծանուն լերինն Տիւրոսի. վասն զի սեպհական տրութեամբ ի գահընկալ նովիլիսիմոսէ՝ պատուեալ մեծաւ մեծաւ պատուով ի կայսերացդ հոռոմոց։ Դարձեալ՝ և ի պարսից թագաւորացն յամիրայականէ ընկալեալ զիշխանութիւնս<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 275։</ref>։
Սելջուկների դեմ մղած պայքարի ընթացքում Մամիկոնյան-Թոռնիկյանները փաստապես հանդես էին գալիս որպես «իրանական» նորահայտ սուվերենների դեմ ապստամբած բյուգանդական բյուզանդական առաջապահիկներ։ Որպես բյուգանդական բյուզանդական վասալներ նրանք բախվում էին նաև ֆրանկների հետ, մինչդեռ Ագաթոնի նոր վերսիան կրում էր իր վրա այն ժամանակների դրոշմը, երբ հայերի բյուզանդական կողմնորոշումը նահանջել էր արևմտաեվրոպական կողմնորոշման առաջ։ Հին վերսիայի «արմանները» կամ «որմանները» դարձել էին «ալամանների» կամ «ֆրանկների» առաջապահիկներ։ Հույների հայ զինատարները զիջել էին իրենց տեղը հույներից վրիժառու Վաղարշակին կամ Տրդատին։ Ի՞նչ է նշանակում այս շրջադարձը։ Ըստ երևույթին վերախմբագրված Ագաթոնը կատարել էր նույն Էվոլյուցիանէվոլյուցիան, որպիսին կատարել էր վերախմբագրված Կոզեռնը։ Կիլիկյան իրադրության մեջ երկուսն էլ ընդառաջում էին առկա հարաբերություններին ու պահանջներին։ Մասնավորապես Ագաթոնի նոր վերսիան՝ հանձին Վաղարշակի կամ Տրդատի, նպատակ ունի անդրապատկերել Բյուզանդիայի դեմ ապստամբած և խաչակիրների օժանդակությամբ Կիլիկիայում հայ ուրույն իշխանություն հիմնադրող Ռուբենի և Ռուբինյանների՝ բյուզանդական կայսրության դեմ տարած դարավոր պայքարը։ Ագաթոնի գուշակությունները առիթ են տալիս կարծելու, թե հետագայում Կիլիկիայի այդ պայքարին իրենց մասնակցությունն էին բերում նաև Տարոնի Մամիկոնյանները։ Ի վերջո, սրանք պարտվում են։ Միխայել Ասորին 1163 թվականի ներքո գրում է. «Ի սոյն ամին բերդեր զոր ունէին հայք յերկիրն Սասնոյ, նեղեալ Մուֆարկինայ (=Նփրկերտի) ամիրայէ, տուին ի Շահի Արմեն յամիրայն Խլաթայ, զայն որ ունէին ի հին ժամանակաց»<ref>Միխ. Ասորի, Ժամանակագրութիւն, էջ 476։</ref>։ Ավելի ուշ, խալիֆաթի կրած պարտություններից հետո, Սասնո երկիրը հպատակություն հայտնեց մոնղոլներին, Հուլաղու խանի կողմից տրվելով Սադուն Արծրունուն<ref>Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 370։</ref>։
Թոռնիկյանների անկման և Ռուբինյանների վերելքի դարաշրջանն է փոխադրում մեզ նաև Ագաթոնի ակնարկը Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» եկեղեցականի մասին։ Այստեղ խոսքը վերաբերում է Լուսավորչի տան վերականգնողի համբավ վայելած և կաթողիկոսական նոր, Պահլավունի դինաստիայի հիմք ձգած Գրիգոր Վկայասերին (1065—11051065-1105)։ Թոռնիկ Մամիկոնյանը Վկայասերի փեսան էր։. 1189 թվականին Հեթում Թոռնիկյանը գաղթեց Կիլիկիա։ Ռուբինյանների և Թոռնիկյանների մեջ XII դարի վերջերին ստեղծվեցին խնամեական նոր կապեր<ref> Ալիշան, Շնորհալի և պարագայք իւր, Վենետիկ, 1873, էջ 14 և Սմբատ պատմիչ, էջ 105։</ref>։
Ագաթոնի վերախմբագրման առաջին ժամանակասահմանը (terminus post quem) որոշելու համար կարող ենք հիմք ընդունել տպագիր «որմանք-ալամանք» վարիանտը, որ մատնում է Ֆրիդրիխ Բարբարոսայի անվան հետ կապված խաչակրաց արշավանքի ազդեցության հետքը։ Այս հանգամանքը կարող էր ենթադրել տալ, թե վերախմբագրումը տեղի է ունեցել մոտավորապես XII դարի վերջին տասնամյակներում։ Սակայն տպագրի վարիանտը չկա Ագաթոնի մեզ հասած հնագույն, 1219 թվականին ընդօրինակված ձեռագրում։ Չկա այդտեղ նաև բնորոշ այս սկսվածքը, որ գտնում ենք 1626 թվականի մի ձեռագիր օրինակում։ «Արդ ի լնուլ յետին դարին ԸՃ (=800) ամին յայնժամ թագավորեսցէ մեծ Կոստանդիանոս հզաւրն, '''յազգէ սուրբ և անուանի թագաւորացն որ ալմանք կոչի''', զոր արգելեալ էր մեծ թագաւորին Տրդատա» <ref> Մայր ցուցակ Վենետիկի, բ. 83։</ref>։ Այս առիթ է տալիս կարծել, թե «ալաման»-ների վարիանտը ավելի ուշ ժամանակի միջարկություն է։
Իշխող պատկերացումով «յետին դարը» հայտնության այն դարաշրջանն էր, երբ պիտի տեղի ունենա աշխարհի կատարածը։ Յուրաքանչյուր դարաշրջանի սկիզբը նշվում էր «դարագլուխ» կազմող բիբլիական «անցքերով»։ Երբեմն «դարը» ընդգրկում էր ամբողջ մի հազարամակ<ref>Տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարանի ձեռ. № 3519, թ. 362ա և № 3276, թ. 72ա, «Յաղագս շրջանաց» և «Վասն դարուց» վերնագրված հատվածները։</ref>։ Միջնադարյան հասկացությամբ՝ աստված ինքն է սահմանել աշխարհի համար յոթնադարյան կյանք, որի ընթացքում մարդիկ պիտի ապրեն տաժանելի աշխատանքով. յոթը դարը լրանալուց հետո պիտի գար աշխարհածուփ կենցաղի կատարածը և արդարների հավերժական հանգիստը<ref>Տե՛ս օրինակ. Զաքարիա Ձագեցու՝ Ի թաղումն Քրիստոսի ճառը։ Հայկական ՍՍՌ Մատենադարանի ձեռ. № 2020, թ. 229բ.։</ref>։
«Յետին դարի» սկիզբը դնում էին Քրիստոսի ծնունդը։ Աշխարհի կատարածը դրվում էր Քրիստոսի ծննդից ծայր առնող «յոթներորդ դարի» վերջում, այսինքն՝ 1000 թվականին։ Քանի որ 1000 թվականից հետո աշխարհն անխախտ մնաց իր տեղում, հայ հեղինակներից ոմանք անհրաժեշտ համարեցին «յետին դարը» սկսել հայկական տոմարով սկիզբ առնող «դարագլխից»։ «Իսմայելացիների» կամ «աղեղնավորների» ներխուժումը կանխագուշակելով՝ Ներսես Պարթևին վերագրված տեսիլքի հեղինակը գրում էր. «Ոչ յարիցէ ազգն աղեղնաւորաց ի ժամանակս ձեր կամ որդւոց և թոռանց ձերոց, այլ իբրև լնուցուն թիւք եոթնհարիւր ամաց ժամանակաց»։ Այս չի նշանակում թե աղեղնավորների ներխուժումը նախատեսվում էր Ներսես Պարթևի ժամանակից 700 տարի հետո, այլ համաշխարհային-պատմական VII դարագլխի լրումից հետո, VIII կամ «յետին» դարաշրջանում։ Այլ խոսքով ասած՝ «աղեղնավորների» ներխուժումը ազդանշելու էր այն դարաշրջանի սկիզբը, երբ, քրիստոնեական միջնադարում իշխող պատկերացումների համաձայն, կատարվելու էր «ժամանակների լրումը», այսինքն՝ աշխարհի վախճանը։ Վ. Այգեկցին, հենվելով Ներսեսին վերագրված մարգարեության վրա, աշխարհի կատարածը նախատեսնում էր հայոց տոմարի սկզբից հաշված «ի վերջին կիրակէն ի կատարումն եօթն դարու, ի մուտ ութ դարուն յառաւօտուն ժամուն յորժամ յարեալ ի գերեզմանէն Քրիստnu»<ref>Մատենադարան, ձեռ. № 1880, էջ 330։</ref>։ Ըստ Վարդանի «Աշխարհագրության» Հովհաննու հայտնության նախատեսված գոգ և մագոգ կոչված ազգերը պիտի երևան «յորժամ յետին դարէն անցանի ՊԿԴ (=864) ամ»։ Սրանից շատ տարբեր չէր, երբ Ագաթոնը «Նոր Կոստանդիանոսի» երևումը նախատեսում էր «յետին դարի» 800 թվականին։ Հանդիպում է նաև «ի լնուլ ամաց էԷ-անց դարին, մտնելուց ԸՌԸՃ և Խ ամին» վարիանտը, որ վերծանում ենք յոթերորդ հազարամյակը (դարը) լրացած, ութերորդի 840 թվականը։
Ագաթոնի վերախմբագրման վերջին եզրի համար ելակետ պիտի ունենանք հնագույն օրինակի թվականը։ Չնայած իր հնության՝ այդ օրինակը ևս ազատ չէ աղճատումներից, այսպես, այդ օրինակն ունի «որմանք» տերմինը, փոխանակ «արմենք»-ի կամ գեթ «արմանք»-ի։ Ըստ երևույթին Հառիճում ընդօրինակված վարիանտից առաջ Ագաթոնի կանխատեսությունները բավական երկար պատմություն ունեն իրենց ետևում։
հայկաբանությունը<ref>Ալիշան, Հայապատում, էջ 219։</ref>։ Կորովի հայկաբանության դրոշմը մնում է նաև Կոզեռնի անունը կրող տեսիլքների մեզ հասած խմբագրության վրա<ref>Տարօրինակ է Մխիթարյան մի այլ բանասերի` Ն. Ակինյանի այն կարծիքը, թե Կոզեռնը պրտի եղած լինի Շապուհ Բագրատունի անունով հրապարակված զրուցարան պատմության հեղինակը։ Ակինյանը չի համաձայնում IX դարում ապրած Բագրատունի իշխանի գործ համարել հրապարակված պատմությունը, արդարացիորեն ելնելով այն փաստից, որ նորատիպ պատմությունը Արծրունյաց տան պատմություն է և ոչ Բագրատունեաց, ինչպես, ըստ տվյալների, պիտի որ եղած լինի Շապուհի անգյուտ գիրքը։ Բայց հերքելով ինքն իրեն՝ Ակինյանը չի վարանում Շապուհ Բագրատունուն վերագրված զրուցաբանությունը նույնացնել Կոզեռնի «Բագրատունյաց պատմութեան» հետ (Ն. Ակինյան, Մատենագրական հետազոտություններ, Վիեննա,1922, I, էջ 219 և հետ.): Երևանի Մատենադարանի ձեռ. № 1775-ը բովանդակում է իրոք «Յովհաննու Տարօնեցւո վարդապետի շարադրութիւն պատմութեան յաղագս թագաւորութեան տանն Բագրատունեաց ի վերա Հայաստանեաց» գործը, գրված «հրամանաւն Պետրոսի հայոց կաթողիկոսի»: Պահված է միայն սկիզբը, որ սկսվում է աշխարհի ստեղծագործությունից և սլացիկ ակնարկով հասնում մինչև հայոց թվականի սկզբնավորությունը։ Սակայն այա գործը ևս ոչ մի առնչություն չի մատնում վերը նշված զրուցաբան պատմության հետ։ Որ Լաստիվերացու և Սամուելի արանքում եղել է Կոզեռնի անունով հայտնի հայոց պատմության գիրք՝ այդ ակներև է XII դարի պատմիչ Մխիթար Անեցուց (Տե՛ս Մխիթարայ Անեցւոյ պատմութիւն. ՍՊԲ, 1879, էջ 15)։ Բայց ապացուցված չէ Տարոնեցու և Կոզեռնի նույնությունը։ Ուշագրավ է, որ Կոզեռնին և Տարոնեցուն չէր նույնացնում նաև լավատեղյակ Վարդան Բաղիշեցին։ Նրա «Պատմագիրք հայոց» վերնագրված ձեռագիր ցուցակում կարդում ենք. «Յոհան Կոզեռն՝ արաբ պատմագիրք որ ինչ ի ժամանակս իւր» , և «Յոհան Տարօնացի որ է պատմութիւն Բագրատունեաց» (հայկական ՍՍՌ Մատենադարան, № 2220, 292բ.: Հմմտ. նույնը հանդ. «Հանդ. Ամսօրեայ, 1952, էջ 57)։ Այստեղ Հոհան Կոզեռնը և Հոհան Տարոնեցին հանդես են գալիս որպես տարբեր հեղինակներ։</ref>։
Ոչ մեկը այս հատկություններից չեք գտնի Ագաթոնի գուշակությունների մեջ, որոնց հեղինակը ոչնչով չի արդարացնում նրան հատկացված «անհաղթ փիլիսոփայի» հորջորջումը։ Հռետորական և հայկաբանական հնարքներից թափուր մի գործ է դա՝ թե իբրև մտահղացում, թե՛ իբրև ստեղծագործություն։ Գրական սեռի տեսակետից դա մոտենում է ֆանտաստիկ վեպի, մի մանրժանր, որ չէր կարող համընկնել Բագրատունյաց պատմիչի, գիտունի, աստվածաբանի և «բանիբուն հռետորի» ճաշակին։ Դիտելի հանգամանք է, որ ձեռագրերի մեջ Ագաթոնի գուշակությունները շատ հաճախ հանդիպում են հենց ընթերցողների լայն շրջանների համար կազմվող խառն ժողովածուների մեջ, ուր զետեղված են լինում տոմարական գիտելիքներ, օրացույցներ, երազահաններ, աշխարհագրական տեղեկություններ և այլն:
Կարող է այնուամենայնիվ հարց ծագել միայն այն մասին, չկա՞ արդյոք որևէ առնչություն Կոզեռնի անվան հետ կապված ապոկրիֆի և Ագաթոնի գուշակությունները խմբագրող գրչի միջև։ Որոշ նմանություն արձանագրեցինք այն հանգամանքի մեջ, որ Ագաթոնի և Կոզեռնի վերջին խմբագրությունները մատնում են Կիլիկյան միջավայրի ընդհանուր ազդեցությունը։ Սակայն հիմք չկա պնդելու, թե միևնույն գրիչն է հենց, որ կատարում էր դրանց վերախմբագրումը։
<hr/>
Բյուզանդական ագրեսիայի և սելջուկների արշավանքների ճնշման տակ հայ ժողովրդի և ֆեոդալների մի մասը XI դարի ընթացքում գաղթեց հայրենի երկրից և համակենտրոնանալով հյուսիսային Միջագետքում, Սիրիայում և Կիլիկիայում՝ հաստատեց այդ երկրներում ֆեոդալական մասնավոր իշխանություններ։ Տասերկուերորդ դարի ընթացքում կարևորություն ստացավ հատկապես հայ ֆեոդալական դիանստի աներից դիանստիաներից մեկի՝ Ռուբինյանների՝ Կիլիկիայում կազմակերպած իշխանությունը։ Օգտագործելով սելջուկների և հույների հակամարտը, Ռուբինյանները սկզբնապես ամրացան լեռնային Կիլիկիայում, իսկ հետագայում տարածեցին իրենց իշխանությունը ամբողջ Կիլիկիայի վրա, որի բնակչության խոշոր մի մասը բաղկացած էր դարձյալ նորագաղթ հայերից։ հայկական Հայկական այս իշխանության համար միառժամանակ նպաստավոր եղավ խաչակրաց առաջին արշավանքը, որը հետ մղելով սելջուկներին Փոքր Ասիայի և Սիրիայի ծովամերձ շրջաններից՝ հնարավորություն տվեց Լեռնային Կլիկիայում իշխող Ռուբինյաններին նվաճելու բյուզանդացիների և սելջուկների տիրապետության տակ գտնված դաշտային Կիլիկիայի տիրույթները։ Սակայն խաչակիրներին Կիլիկիային հասցրած տևական վնասն ավելի մեծ եղավ, քան նրանց տված ժամանակավոր օգուտը։ Նրանց «բարեկամությունը» մեկուսացնում էր Ռուբինյանների պետությունը՝ թշնամանքի վիհ փորում նրա և հարևան պետությունների միջև և ի վերջո հարձակման անցած մուսուլման ֆեոդալների կատաղության զոհ դարձնում խաչակիրների քրիստոնյա «դաշնակիցներին», դրանց թվում նաև հայերին։ Անկախ սրանից, հաճախ խաչակիր ֆեոդալներն իսկ հանդես էին գալիս արևելյան քրիստոնյաներին ճնշողների ու կեղեքողների դերում։ Հայտնի է, օրինակ, այն պայքարը, որ տանում էին հույների դեմ Եդեսիայի խաչակիրները։ Նրանք են դարձյալ, որ ոչնչացրին ու հողմացրիվ արին Միջագետքի և Սիրիայի հայ իշխանությունները։ Հազվադեպ չէին սուր բախումները նաև խաչակիրների և կիլիկեցիների միջև։
Կարող էր թվալ, թե Կիլիկիայի հետ խաչակիր Եվրոպայի կնքած առևտրական դաշնագրերը պիտի զարկ տային տեղական առևտրին ու արդյունագործությանը, նպաստեին կիլիկյան քաղաքների զարգացմանը։ Սակայն խաչակիր առևտրականները նույնքան քիչ էին շահագրգռված դրանց մեջ, որքան և նրանց հետագա ժառանգորդները՝ կապիտալիստական Արևմուտքի գաղութարարները։
Ուշագրավ հանգամանք է, որ, հակառակ բուրժուական պատմագիրների հավաստիացման, միջազգային առևտրի մեջ Կիլիկիայի Այաս նավահանգիստը խոշոր նշանակություն ստացավ ոչ թե խաչակիր թագավորությունների կամ լատինական իմպերիայի ժամանակ, այլ ղրանց անկումից հետո։ Դաշնագրերի մեջ Այասի անունը առաջին անգամ հիշատակվում է լատինական կայսրության անկման տարում՝ 1261 թվականին։ Նրա նշանակությունը սկսում է բարձրանալ Ակկայի անկումից հետո՝ հասնելով իր ազդեցության գագաթնակետին XIV դարի սկզբներին<ref>Հմմտ. Г. Микаелян, История Киликийского армянского государства, Ереван, 1953, էջ 372 և հետ.։</ref>։
XI—XII դարերում Ռուբինյանները կարողացան ապահովել իրենց պետության անկախություն՝ պայքարելով ոչ միայն Ռումի սուլթանների, այլև Անտիոքի ֆրանկների դեմ։ Առավել չափով այս քաղաքականությունը հաջողեց Կիլիկիայի հայ թագավորության հիմնադիր Լևոն II-ին։ «Լևոն II-ի գործունեությունը,— - իրավացիորեն գրում էր Կիլիկյան Հայաստանի պատմության սովետահայ հետազոտող պրոֆ. Գ. Միքայելյանը,— - ինչպես հայտնի է, տեղի ուներ միջազգային բարդ իրադրության մեջ։ Նա գործ ուներ Սալահ-ադ-դինի, Ֆրիդրիխ Բարբարոսայի, Ինոկենտիոս Ill-ի և Փոքր Ասիայի սելջուկյանների հետ, ընդ սմին դրսևորելով դիվանագիտական արտակարգ ընդունակություններ։ Նա տարավ մի շարք հաղթանակներ, որոնց հետևանքով զգալապես բարձրացավ կիլիկյան հայ պետության ռազմաքաղաքական պրեստիժը»<ref>Նույն տեղում էջ 172։</ref>։ Դժբախտաբար Լևոնի հաջորդները արծարծեցին միայն նրա քաղաքականության նվազ արդյունավոր կողմը՝ նրա մերձեցումը խաչակիրներին ու պապական Հռոմին։
Հռոմին արած ձևական խոստումների և խաչակիրներին հատկացրած մի քանի արտոնությունների գնով Լևոն Il-ը ջանում էր պաշտպանվել իսլամ Արևելքից ու քրիստոնյա Բյուզանդիայից և ամրացնում ոչ միայն իր իշխանությունը, այլև հայադավան եկեղեցին։ Հիշենք հունասեր Լամբրոնացուն ուղղած նրա կշտամբանքը, հայ վանքերին հատկացրած նրա նվերները, նրա պայքարը Տաճարականների դեմ և մանավանդ նրա դիմադրությունը Ինոկենտիոս III պապին։ Սակայն տարբեր եղավ Լևոնին հաջորդած Հեթումի և հեթումյանների ընթացքը։ Հռոմին ու Արևմուտքին արած իրենց զիջումներով սրանք հաճախ ոչ թե դիմադրում, այլ օժանդակում էին խաչակիր գաղութարարներին ու ճորտատերերին։
Հասկանալի է, թե ինչու Կիլիկիայի քաղաքական դիմազրկումը պսակող հայ «միաբանողական» եկեղեցաժողովները առաջ էին բերում կիլիկահայ մասսաների բուռն զայրույթը, հասնելով երբեմն ակտիվ դիմադրության։
Հարկավ Միներվայի բուն գիշերն է դուրս թռչում, և գալիքի տխուր հեռապատկերները միշտ չէ, որ նշմարում են արթուն ժամանակակիցները։ Մի պահ հայերը տարված էին այն պատրանքով, թե «տիրոջ» գերեզմանի ազատագրման և արևելյան քրիստոնյաների փրկության համար է, որ սուր են վերցրել և խաչ բարձրացրել Արևմուտքի կաթոլիկ ասպետները։ «Իւրաքանչիւր զօրօքն գային յօգնութիւն քրիստոնէից և առ փրկել յայլազգեաց զսուրբ քաղաքն Երուսաղէմ և ազատել ի Տաճկաց զսուրբ գերեզմանն աստուածընկալ, արք փառաւորք և թագաւորազունք, հաւատով և ամենայն աստուածապաշտութեամբ զարդարեալք և էին սնեալք ի գործս բարութեան» — - գրում էր առաջին խաչակիրների մասին Ուռհայեցին»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 254։</ref>։ «Հռոմեացիք ելին ընդ Թիրակ ի կոմանս Ասիացւոց խնդրել զքէն վրիժուց տառապանաց քրիստոնէից ի Սկիւթացւոց և ի Պարսից՝ հանդերձ Տաճկաստանու», ձայնակցում է նրան հաջորդ երկու արշավանքների ժամանակակից Սամուել Անեցին»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 120, հմմտ. էջ 134։</ref>։ Այսպես էին ըմբռնում խաչակիրների նպատակները նաև շատ ուրիշները։ Ողբալով խաչակիրների գրաված Եդեսիայի անկումը, Շնորհալին ուզում էր հուսալ, թե պիտի ուժեղանան նորից հռոմայեցիները և նրանց հաղթական բանակները «իբրև ըզծովու՝ ալեաց կուտակ», պիտի հասնեն մինչև Խորասան, Բաբելոն և Մեքքա, պիտի լինի ընդհանուր խաղաղություն, վտարանդի ժողովուրդը պիտի դառնա կրկին հայրենիք ու ապրի երջանիկ։
Իր պոեմում Շնորհալին նկարագրում է խաչակիր «մեծատանց գնդերի» դաժան այն պատերազմը, որով հաստատվելու է երազած այս խաղաղությունը.
Վարեն մինչ յայնկոյս անբընակ...
Տիրեն ամեն երկրի ծագաց,
Ել ընդհանուր կող աշխարհաց Քրիստոնէից՝ հանուր ազգաց
Փրկիչ լինին՝ յանօրինաց։
Յեկեղեցիսըն խաւարած
Յուտել յըմպելըն պարարած...
</pre>
Երկրորդ խաչակրաց արշավանքին մասնակցած ժամանակագիր Օտտո Ֆրեյզինգը պատմում է Եդեսիայի անկումից հետո Եվգենիոս III պապի մոտ ուղարկված մի պատգամավորության մասին, որը նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու խնդիր էր դնում Արևմուտքում։ Այս կապակցությամբ, հարում է պատմիչը, հրապարակվեց Լուի VII թագավորին վերաբերող մի մարգարեություն. ոմանք մատնանշում էին դրա սիբիլյան ծագումը, ուրիշները համարում էին գա դա հայազգի հայտնություն<ref>Otto v. Freising, Die Weltchronik, հրատ.Teubner-ի, գիրք VII, գլ. 33։</ref>։ Կասկած չկա, որ այդ պատգամավորության մեջ մասնակցություն ունեին նաև հայ պատվիրակներ, քանի որ, ինչպես հավաստիացնում է Ֆրեյզինգը, Լուի Vll-ը և գերմանական Կոնրադ III կայսրը, որոնք գլուխ էին անցնելու երկրորդ արշավանքին՝ ենթադրում էին գրավել Դամասկոսը և ձեռք մեկնել Հայաստանի և Եդեսիայի իրենց բարեկամներին։ Սակայն, թագակիր խաչակիրների ջանքերը զուր անցան, ուժ տալով նրանց բարեկամների տրտունջներին։
Գրիգոր երեցը 1160 թվականին մոտ ժամանակներում հույների ու ֆրանկների պարտությունները պատմելիս վերհիշում է դարձյալ Պարթև հայրապետի կանխատեսությունները— կանխատեսությունները- հույն կայսրների թուլությունը և կրելիք պարտությունը<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 423։</ref>։ Հարկավ այս վկայակոչությունը հակասում էր գուշակությունների ժամանակաբանական հաջորդականությանը։ Սակայն դժվար է հաջորդականության ու ստուգության պահանջ դնել, երբ գործ ես ունենում այս կարգի վկայակոչումների հետ։
Խաչակրաց երկրորդ արշավանքի առաջ բերած հուսախաբությունները տևական չեղան։ Հայտնի են այն հատկանշումները, որ հաջորդ, երրորդ արշավանքի կապակցությամբ, լծորդում էր խաչակիր Բարբարոսայի անվան հետ Լամբրոնացին, հռչակելով նրան «ազատիչ», «այս աշխարհի փրկիչ» <ref>Ալիշան, Հայապատում, էջ 417, հմմտ. նույն տեղում, էջ 433։</ref>։ Բարբարոսայի մասին էր գրում նաև Վարդան պատմիչը, թե «գայր ի գոյժ սգոյ սուրբ գերեզմանին և ամենայն քրիստոնէից»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 177։</ref>։ Արդեն դիտենք այն արձագանքի մասին, որ գտան այս սպասումները նաև ազատագրական լեգենդի խմբագրությունների մեջ, ծագման պատմական անցագիրը կորցրած «արմանք» տերմինն այս պահին վերածվում էր «ալամանք»-ի՝ հարկավ՝ առանց «հնչյունաբանական հոլովույթի» միջամտության... Բարբարոսայի մահը և «ալամանների» կրած չարաչար կորուստները վհատություն չբերին Կիլիկիայի ֆրանկասերներին։ Հովհաննես Արքայեղբայրը փրկության հույսեր էր կապում ֆրանսիական Փիլիպ II Ավգուստ և անգլիական Ռիչարդ Առյուծասիրտ «խաչընկալ» թագավորների հետ։
1204 թ. Գրիգոր դպիրը Հռոմկլայում գրած իր հիշատակարանում նշելով Կ. Պոլսի ավարառումը, չի կամենում, այնուամենայնիվ, երես դարձնել խաչակիր զավթիչներից։
«Եւ մեր այսոցիկ տեղեկացեալ՝ յառաջին տրտմութեանցն սակաւիկ մի սթափեալ ուրախացաք,- գրում է նա,— - և ըստ նախագուշակ մարգարէութեան սրբոյն Ներսէսի սպասեմք փրկութեան սուրբ և աստուածակոխ քաղաքին Երուսաղէմի, նաև ամենայն աշխարհիս»<ref>Գ. Յովսեփեան, Յիշատակարանք ձեռագրաց, I, էջ 693։</ref>։
Սակայն ավելի հեռահաս արձագանք են գտել այս ակնկալությունները խաչակիրների երրորդ և չորրորդ արշավանքների ժամանակ խմբագրված անվավեր այն գրվածքում, որը մուտք գործելով Ագաթանգեղոսի պատմութեան ձեռագիր օրինակների մեջ, հայտնի դարձավ «Դաշանց թուղթ» անունով<ref>Տե՛ս Ագանթանգեղոս, գիրք վիպասանութեան, Կ. Պոլիս, 1799, էջ 399 և հետ.։</ref>։
«Սիրո և միաբանության» այդ «Դաշինքը», որ իբր թե գրել ու կնքել են Կոստանդինոս կայսրն ու Սեղբեստրոս պապը մի կողմից, և Տրդատ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը մյուս կողմից, շարադրում Տրդատի և Լուսավորչի Հռոմ գնալու առասպելը, հրամցնելով այդ որպես եղելություն։ Պապը որակավորվում է այդտեղ որպես «աթոռակալ գլխաւորաց առաքելոցն՝ Պետրոսի և Պօղոսի որ երկրաւոր և երկնաւոր բանալեօք ունի իշխանութիւն յարևմտից մինչև յարևելս ի վերայ ամենայն ազգաց քրիստոսադաւանից, կապօղ և արձակօղ ի յերկինս և ի յերկրի և հրամանահան հզօր յընթանուր յեկեղեցիս Քրիստոսի»<ref>Նույն տեղում, էջ 400։</ref>։ Պապի և մյուս հայրապետների հանդեպ հլու վասալի դերի մեջ է անգամ Հռոմի կայսրը. սա հայտարարում է իր իսկ բերանով թե՝ «Արդ յայսմ հետէ հնազանդեմք հօրս մերոյ հոգևորի և դնեմք զթագ թագաւորութեանս մերոյ ընդ ոտիւք հայրապետացս սրբոց. և մեք կամք ի ներքոյ ձեռին սոցա՝ կամակատար ծառայ աստուածոյն և աստուածարեալ սրբոցս»<ref>Նույն տեղում, էջ 413։</ref>։ Ովքե՞ր են գերազոր այդ հայրապետներն ու սրբերը։ Կոստանդինոս կայսրի անունից հայտարարվում է. «Հալատամք ճշտութեամբ թէ եօթն սւն են յաշխարհի ի մերում ժամանակի. սուրբն Սեղբեստրո՝ճ Սեղբեստրո՝ յարևմուտս, և սուրբն Գրիգոր՝ յարևելս։ Ել սուրբն Անտոն՝ ի հարաւ։ Ել սուրբն Նիկողայոս՝ ի հիւսիս։ Եւ սուրբն Մակար՝ յԵրուսաղէմ։ Եւ սուրբն Յակոբ ի Մծբին։ Եւ սուրբն Եփրեմ ի յՈւրհայ»<ref>Նույն տեղում։</ref>։
Հռոմում պապը կաթողիկոս է ձեռնադրում Լուսավորչին և հռչակում նրան «համապատիւ մեր հզօր աթոռոյս Երուսաղէմին, և Անտիոքին և Աղեքսանդրին»։ Կաթողիկոսները պիտի ձեռնադրվեն հայ թագավորների առաջարկությամբ՝ եպիսկոպոսների ձեռքով։ Հայաստանի կաթողիկոսը ձեռնադրում է վրաց և Աղվանից կաթողիկոսներին։ Երուսաղեմի, Անտիոքի և Աղեքսանդրիայի պատրիարքները պիտի ձեռնադրվեն հայ կաթողիկոսի կամքով և ընտրությամբ, և խոստովանեն նրան իրենց հավատի դավանությունը որպես պապի «գլխափոխանորդի» և ասիական միջնաշխարհի «հրամանատարի»<ref>Տե՛ս Ագանթանգեղոս, գիրք վիպասանութեան, Կ. Պոլիս, 1709, էջ 415 և հետ.։</ref>։
Իր հերթին կայսրը թագադրում է Տրդատին, հատկացնում նրան այլևայլ իրավունքներ ու պարգևներ, շնորհում նրան Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմի իշխանությունը, բաժին հանում նրան խաչափայտից, օժտում նրան «ծովային օդաթռիչ երիվարօք, ոսկեսարօք հաւելենօք<ref>Ըստ Մատենադարանի № 516 գրչագրի, թ. 15, ուղղելի «սուսերօք, հաւհալենօք»։</ref> և նիզակօք վիշապամխօք»<ref>Ագանթանգեղոս, նույն տեղում, էջ 406։</ref>։ Իր կողմից Տրդատը տրամադրում է Կոստանդինոսին առաջամարտ զինվորներ։ Կոստանդինոսի անունից արձանագրված է. «Խնդրեցի յարքայէն Տրդատայ արս ԳՃ (=300) հասակաւ և արիութեամբ հոյակապք, զորս և '''արմենք''' անուանեցի, և կարգեցի ի սպասաւորութիւն արքունական գահոյից իմոց, զօրեղ հսկիչք ի տուէ և ի գիշերի, և առաջապահեստքի պատերազմի։ Ժամ է այսուհետև գալ ինձ ի տեսիլս, և յայտնութիւնս՝ զոր տէր եցոյց ինձ. յետ բազում ամաց իշխանքն հայոց տարագրեն զտունն Տրդատայ... և ինքեանք անկանին ընդ լծով ծառայութեան այլազգեաց ամս բազումս... տառապանօք տառապի ազգն հայոց մինչև յելս հոգւոց իւրեանց, որոց փրկութիւն ի տեառնէ եղիցի և յօգնութիւն յազգատոհմէ իմմէ. բայց այս եղիցի ի ժամանակս յետինս՝ յորժամ յայտնեսցին նշխարք սրբոց Սուքիասանց քօշիցն, զոր ես ամփոփեցի առաջնորդութեամբ հրեշտակի տեառն ի Զարևանդ (պիտի լիներ՝ Զարեհավան. Ա. Հ.) գաւառի<ref>Նույն տեղում։</ref>։ Այսպիսով մարգարեական շունչ առած Կոստանդինոսը ևս գուշակում է Արշակունիների անկումը և հայերի գերումը, խոստանալով միաժամանակ նրանց ազատումը իր հաջորդների, հռոմեական կայսրների ձեռքով<ref>Նույն տեղում։</ref>։
Կնքված դաշինքը սահմանում է նաև այն սկզբունքները, որոնց վրա հանգչելու է Հայաստանի հանրակարգը. «Արդ եկեղեցի և եկեղեցականք ամենայն գոյիւք իւրեանց ազատ և անհարկ լիցին ամենայն դիմոսական հաբկաց հարկաց արքունի։ Նաև որք ունին զնշան կուսութեան և պարկեշտութեան արք և կանայք չուխազգեստք և պարեգօտահանդերձք ամենեքեան ազատ լիցեն և արքունուստ զգեցցին և կերակրեսցին... իսկ համօրէն մարդիկք սեփհական ազգաց դաղմատացւոց (ըստ ձեռագիր օրինակների՝ «և հայոց») ամենևին անգլխահարկ լիցին, յամենայն վաստակոց իւրեանց հնգեակ տացեն ի դրունս արքունի. և այլ դիմոս մի երթիցէ ի դրունս նոցա։ Իսկ այլ ազգ և լեզուք՝ զորս մեծաւ պատերազմաւ հնազանդեցուցաք մեք և հայք՝ նոքա պարտին մեզ զգինս գլխոց իւրեանց բաց ի հնգեկէն։ Ել տան մեզ ոսկի և արծաթ ըստ կարի ի տարին երեք անգամ. գարունն ի զլխէ, և յամառն յանասնէ. և աշունն յարդեանց մտէ։ Իսկ աղքատքն և օտարքն ընդ այսոսիկ մի յիշեսցին։ Բայց վաճառականք որ շրջեն անահ և շահեն ի մեր աշխարհիս յամենայն իշխանութեան մերում և ոսկեհանք և արծաթահանք բաժինս հանցեն մեզ»<ref>Նույն տեղում, էջ 413 և հետ.։</ref>։
«Արիական լատինացոց» (= դաղմատացոց) և «անհաղթելի թորգոմացոց» (=հայոց) միջև կնքած «սիրո և միաբանութեան» այս դաշինքի զորությունը վավերացնող կողմերը տարածում են մինչև «ի կատարած աշխարհի»։ Փաստապես թղթի անվավերականությունը վաղուց արդեն նշված է ու մերկացված<ref> Տակավին XVII դարում էր ասվում, թե՝ „Outre qu’il y a plusieurs choses dans cet Acte qui. paroissent fabuleuses, il y a de l’apparence qui cette prince a esté fabriquée pour la grand parte dans les siecles suivans, principaleme t au temps du pare Innocent III lorsque I’Eglise arménienne a voulu se reunir avec l’Eglise Romaine: car I’ont y trouve maniers le parier fouchant la souverainité des papas, qui n’estoient pas en usage dans ces temps-la (Տե՛ս Histoire critique de la creance et des coutumes des naiions du Levant, publiée par le Sr. De Moni, Francfort, 1634», p. 134։ Քննադատական վերաբերմունք ուներ դեպի «Դաշանց թուղթը» նաև XVIII դարի սկզբներում ապրած Վարդան Բաղիշեցի վարդապետը, «Պատմագիրք հայոց» ձեռագիր ցուցակի հեղինակը։ Նշելով Ագաթանգեղոսի պատմության գիրքը, վերջինս հարում է. «Բայց Դաշանցն սիրոյ և միաբանութեան զգոյշ պարտէ լինել, զի ի հին օրինակսն ոչ ուրեք գտանի, այլ ի նորագոյնսն ախթարմայից բազում ինչ ըստ իւրեանց ախորժակացն շարադրեալ խորամանկութեամբ երևի». (ՀՍՍՌ Մատենադարան, № 2271, թ. 213ա) XIX դարում «Դաշանց թղթի» ժամանակավրիպումների հերքումով զբաղվեց մանավանդ Ե. Շահնազարյանը (տե՛ս նրա «Դաշանց թղթի քննությունն ու հերքումը», Պարիզ, 1862, էջ 55 և հետ.)։</ref>։
Հիրավի Տրդատի և Կոստանդինոսի , Սեղբեսարոսի և Լուսավորչի հանդիպումը հայերի ինքնասիրությունը շոյող մի լեգենդ էր, որի մասին անգամ Ալիշանը գրում էր թե՝ «Որչափ ինչ որ աւանդված է նկատմամբ խնդրոյս՝ ոմանց բաւական չերևիր ի ստուգութիւն. սակայն եթե ստոյգ այլ չըլլար, այնքան յարմար և վայելուչ էր, որ զրեթէ անկարելի այլ կըրնար ըսուիլ չըլլալն»։ Պատմությունը և առասպելը հաշտեցնելու բարեպաշտ այս եղանակը զավեշտական է գրեթե<ref>Ալիշան, Արշալոյս քրիստոնէութեանն հայոց, Վենետիկ, 1901, էջ 196։</ref>։
Տրդատի և Կոստանդինոսի դաշինքի մասին վկայում են արդեն հին հեղինակները։ Պիտի կարծել, թե դաշինքի պատմությունն այլ ինչ չէր, քան քրիստոնեացրած մի զրույց հանդիսավոր այն ընդունելության մասին, որին մեր թվականության առաջին դարում արժանացել էր հեթանոս Տրդատ 1-ը, քրիստոնեահալած Ներոն կայսրի կողմից։ Հայտնի է, որ այս Տրդատն էր հենց, որ հռոմեական կայսրի ձեռից ստացավ արքայական իր պատվանշանները։ Հռոմեական հեղինակները հաղորդում են նաև, որ դեպի Հռոմ կատարած տասնամսյա ճանապարհորդության ժամանակ նրան ուղեկցում էր մեծ շքախումբ և երեք հազարանոց '''պարթևական''' մի ջոկատ<ref> К. В. Тревер, Надпись о построении армянской крепости в Гарни, Ленинград, 1919, стр. 25 и др.</ref>։ Ըստ երևույթին այն Տրդատի օրոք, որն իսկապես եղել է Հռոմում, Արշակունի ծագում ունեցող դինաստիան տակավին այնքան քիչ վստահություն ուներ դեպի իր երկրի ժողովուրդը, որ անձնական պաշտպանության համար կարիք էր զգում ոչ թե հայ, այլ '''պարթև''' թիկնապահների։ Նոր մի փաստ, թե որքան էին հեռանում հետագա զրույցները պատմական իրադարձերից<ref> Քրիստոնյա Տրդատին հայ ժողովրդական բանահյուսությունը վերագրում է հատկություններ, որոնք գալիս են դարձյալ հեթանոս տրդատից։ Այսպես՝ Բուլանըխում պատմվում էր, թե «Ծրդատ (Տրդատ) մեծ թագավորը 40 գոմեշի ուժ ուներ և '''պալեր''' (վեմ քար) կշրջեր» (Ազգագրական հանդես, VII, էջ 30)։</ref>։
Սակայն «Դաշանց թուղթը» գերազանցում է Տրդատի մասին պատմվող մյուս զրույցներից։ Այստեղ գործ ունենք ոչ միայն ժողովրդական լեգենդների, այլև մի կեղծիքի հետ, որի վրա դժվար չէ նշմարել ուշ ժամանակների եկեղեցաքաղաքական տենդենցը։ Կոստանդինոսյան հանրահայտ «կեղծ նվիրագրի» հետ մրցող «սիրո և միաբանության» այս թուղթը կառուցված է «աստուածընտիր ժողովրդի», ներկա դեպքում Հռոմի՝ գերիշխանության, նրա տիեզերական եկեղեցապետության գաղափարի վրա։ Աշխարհիկ-քաղաքական իշխանությունը ստորադրված է հոգևոր-եկեղեցական իշխանության։ «Աստուածընտիր ժողովրդի» և հպատակ ժողովրդի հակադրումը հետևողականորեն սրված է մանավանդ՝ քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների հակադրման մեջ։ Ազատագրվելիք Հայաստանում սահմանվելու է մի իրավակարգ, որը լոկ շրջումն է լինելու մուսումանական օրենքի. քրիստոնյաների փոխարեն գլխահարկ են վճարելու մուսուլմանները. ասել է մուսուլման նվաճողների սահմանած անհավասարության տեղը բռնելու է հայերի սահմանելիք անհավասարությունը։ Արդեն իսկ այս մանրամասնությունը փոխադրում է մեզ Տրդատի և Կոստանդինոսի ժամանակներից խաչակիր ֆեոդալների և նրանց դաշնակիցների «ազատագրված» աշխարհը։ Խաչակիր այդ պետությունների մեջ նվաճվածները դրված են բանող գրաստի և խոսուն գործիքի վիճակում։ Աշխատավոր գյուղացիները—մուսուլման արաբներ կամ քրիստոնյա հույներ և սիրիացիներ— սիրիացիներ- դատապարտված էին ճորտ-պառիկոսների դրության։ Նույն դրությունը իշխում էր նաև Կիլիկիայում։ Հայերն այդտեղ տիրող տարր էին՝ ոչ միայն պառիկոսների վիճակում գտնված մուսուլմանների, այլև քրիստոնյա հույների, սիրիացիների և անգամ ֆրանկների հանդեպ, որոնք դուրս էին մնում էքստերիտորիալ իրավունքների շրջանակից<ref>Վերջիններիս մասին տե՛ս՝ Լanglois, V. Լa Trésor des Chartes d‘Arménie Venise, 1863, p. 33.</ref>։ Հայ շինականներն այդտեղ տակավին գամված չէին հողին. նրանք ունեին մի վիճակ, որ հիշեցնում է արևմտյան կոլոնների վիճակը<ref>Հմմտ. Langlois V, Essai historique et critique sur la constitution socials et politique de l‘Arménie sous les rois de la Dynastie Roupénienne, S. Petersbourg, 860, էջ 46։</ref>։ Վարդան պատմիչը Լևոն II-ի մասին գրում էր՝ «և էր ճոխ և հաղթազգաց և հարկադիր և լծատանջ ամենայն շրջակա ազգացն»<ref>Վարդան,նույն տեղում, էջ 182։</ref>։ Այս վիճակը պատերազմական իրավունքի պարզ հետևություններից էր. «Եւ գիտել պարտ է,— - գրում էր Սմբատի «Դատաստանագիրքը»,— - որ այլ հալալ կումաշ չկա և մուտք՝ քան զայն, որ մարդ իր թրովն շահի յանօրինաց<ref>Josef Karst. Sempadischer Kodex aus dem 13 Jahrhundert. Strassburg, 1905, էջ 164։</ref>։ Ցայտուն կերպով շեշտված է մուսուլման հպատակների ստորադաս վիճակը այն փաստի մեջ, որ նրանց արյան գինը նշանակված էր 100 դահեկան, մինչդեռ քրիստոնյաներինը՝ 300 դահեկան<ref>Նույն տեղում, էջ 19։</ref>։
Ավելի մեծ բարիք է խոստանում «Դաշանց թուղթը» հայ եկեղեցականներին։ Այստեղ կարևոր չէ այն հանգամանքը, որ սրանք ազատ էին հայտարարվում դիմոսական կամ արքունի տուրքերից։ Հայ եկեղեցականները վայելում էին այդ ազատությունը նաև առանց «Դաշանց թղթի»։ Նորություն էր, սակայն, արտոնված այն դրությունը, որ խոստանում էր «Դաշանց թուղթը» հայ եկեղեցուն՝ արևելյան մյուս եկեղեցիների համեմատությամբ։
Հայտնի է, որ հայ եկեղեցին սկզբնապես ենթարկվում էր Կեսարիայի եպիսկոպոսապետին և անչափ հեռու էր արտոնված այն դիրքից, որ իբրև թե հատկացրած են եղել նրան Կոստանդինոսն ու Սեղբեստրոսը։ Միայն կեղծ, խաբուսիկ ու միտումնավոր մի թուղթ կարող էր շաղկապել հայ եկեղեցու սկզբնավորման պատմությունը Հռոմի հետ, ընդ սմին տիեզերական եկեղեցու մեջ վերագրելով հայ եկեղեցուն այնպիսի դիրք, որպիսին նա ունեցած չէ երբեք։ Հայ կաթողիկոսությունը ոչ միայն գերիշխող, այլ նույնիսկ հավասարազոր չի ճանաչվել երբևէ Երուսաղեմի, Անտիոքի կամ Ալեքսանդրիայի պատրիարքությունների հանդեպ։ Բայց այս մեծարանքի ժամանակ իսկ «Դաշանց թղթի» խմբագրողը պարզում է ստախոս իր լեզուն։ հայտնի Հայտնի է, որ չորրորդ դարի սկզբում, բացի Հռոմի պապից և Անտիոքի ու Ալեքսանդրիայի պատրիարքություններից, գոյություն ուներ նաև նրանց հավասարազոր Եփեսոսի պատրիարքությունը, որի իրավունքները մի քանի տասնամյակ հետո անցան Կ. Պոլսի պատրիարքությանը։ «Դաշանց թուղթը» լռում է թե՛ Եփեսոսի և թե՛ նրան հաջորդած Կ. Պոլսի պատրիարքության մասին։ Այս լռությունը մեզ փոխադրում է չորրորդ դարից խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակները , երբ գրավելով Պոլիսը՝ խաչակիրները ենթարկեցին նրա պատրիարքությունը պապի գերիշխանությանը, փաստապես ի չիք դարձնելով պատրիարքական իշխանությունը։ Պատահական չէ, որ Պոլսի պատրիարքության փոխարեն «Դաշանց թղթի» հեղինակները նպատակահարմար են համարում հիշատակել խաչակրաց արշավանքների դարաշրջանում կարևորություն ստացած Երուսաղեմի պատրիարքությունը և միաժամանակ հավաստիացումներ անել արևելյան մյուս աթոռների նկատմամբ հայոց կաթողիկոսության վայելած գահերեցության մասին։ Բնորոշ է նաև, երբ «Դաշանց թուղթը» տուրքերից ազատ էր հայտարարում աղքատներին և օտարներին։ Օտարներին խոստացվող իմունիտետը ցույց է տալիս արևմտյան ներշնչումների առկայությունը, առանց որոնց անհնարին էր «Դաշանց թղթի» առաջացումը։ Ինչ վերաբերում է աղքատների հիշատակման, այս ձրի մի խոստում էր, որով «Դաշանց թղթի» հեղինակները ձգտում էին կարթել հայ ժողովրդական մասսաների համակրանքը։
Քննելով Ագաթոնի գուշակությունները՝ ուշադրություն դարձրինք Լուսավորչի տոհմի կաթողիկոսությունը վերականգնելու շուրջը արծարծվող մտայնության վրա և մատնանշեցինք այն ակնկալությունները, որ կապվում էին այդ առիթով քաղկեդոնական Բյուզանդիոնի և Հռոմի հետ։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (1166—1173), որի արևմտյան կողմնորոշումը ծանոթ է մեզ արդեն, հպարտորեն վերագրում էր իրեն Պահլավունի֊Արշակունի ծագում։
Համատոհմից Արշակnւնւոյս»</pre><ref>Կլայեցի (Ն. Շնորհալի), Բանք չափաւ, Վենետիկ, 1830, էջ 226։</ref>։
Շնորհալու եղբայր Գրիգոր Փոքր կոչված կաթողիկոսի (1113— 1113-1166) մասին Գանձակեցին ասում է, թե Երուսաղեմի ֆրանկներն ու նրանց պատրիարքը «առաւել սէր հաստատեցին ընդ ազգիս մերում վասն նորա..., զհին դաշինս Տրդատայ և սրբոյն Գրիգորի և Կոստանդիանոսի ՝ կայսեր և Սեղբեստրոսի հայրապետին վերստին հաստատեցին և նորոգեցին առ սովաւ»<ref> Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 109 և հետ.։</ref>։ Գրիգոր Տղա Պահլավունի կաթողիկոսի (1173—1193) մասին միջնադարյան անանուն մի ժամանակագրության մեջ կարդում ենք. «Որդի էր սա Պահլաւունոյն հզօր սպարապետին Վասիլին ունելով ի ձեռին ըզգունդն Արշակունին, զոր և մեծն Սահակ ետես դատարկացեալ։ Զսա պատւեալ պապն Հռոմա և զազգն իւր և գրեաց Երուսաղէմ և Անտիոք ունել գնա որպես զանձն իւր»<ref>«Պատմութիւն սուրբ հարցն», գրչագիր, գրված 1409 թ., հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեռ. № 7620, թերթ 24։</ref>։ Նույն այս Գրիգոր Տղայի մասին Վարդան պատմիչը գրում է. «Առաքէր և նոյն պատրիարգն եպիսկոպոս մի՝ Գրիգոր անուն, ի պապն Հռոմա վասն վտանգին որ ի Յունաց կրէին Հայք և զի խնդրեսցեն աղօթս և աւրհնութիւնս՝ որպես և առաջինքն, զոր կարի մեծարեաց պապն և ետ պատարագ առնել և հաղորդեցաւ, և հագոյց նմա զիւր քահանայական իշխանութեան հանդերձն։ Եւ հաւաքեաց առ ինքն զամենայն պատուաւորս.— - զկայսրն Ալամանաց և զթագաւորն Անգլիզաց և զթագաւորն Փռանցիսաց իւրանցանովքն, և զպատրիարգն Ալամանաց, որ ունի քսան և հինգ հազար ձիաւորէ և զարհի եպիսկոպոսն Սպանիոյ, որ ունի քսան հազար ձիաւոր և զարքեպիսկոպոսն սուրբ Ցակոբայ, որ տիրէ հինգ հազար ձիաւորաց, և յայսմ կողմ անէ զպատրիարգն Երուսաղէմի։ Եւ ի խորհուրդ մտեալ նոքօք գրեաց գիր (var. «գրեցին գիր») հրամանաւ սուրբ առաքելոցն ի նոցա երեսաց.— - «Եթէ հայոց պաարիարգն յայնկոյս ծովու իշխանութիւն կալցի՝ ի վերայ Հայոց և Ցունաց և ամենայն ազգաց քրիստոնէից, որպես մեք յայսմ կողմանէ երկնաւոր և երկրաւոր բանալեօք։ Եւ վասն զի երկայն ճանապարհ ի մէջ իմ և եղբօր իմոյ՝ Հայոց պատրիարգին, առաքեցի նմա զիմ պատրիարգական վակասըն և զպսակն և զկօշիկն, զի զայն զգեցեալ պատրիարգեսցէ մատանեաւ հանդերձ»։ Եւ ասէ ցեպիսկոպոսն Գրիգոր «Տար և զգեցո պատրիարգին, և յայնմ հետ է նմա լիցի պատիւ իշխանութեան յավիտեանս յավիտենից»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 175 և հետ.։</ref>։
XIII դարի և ավելի ուշ ժամանակների այս և նման ապոկրիֆների մեջ տեսնում ենք արդեն «Դաշանց թղթի» և նրա հիմք ծառայած շրջուն լեգենդների ներգործությունը։
Երուսաղեմը Սալահ-ադ-Դինի կողմից առնվելու կապակցությամբ Գրիգոր Տղա կաթողիկոսի «Ողբ»-ում արտահայտվում էր այն հավատը, թե Երուսաղեմը պիտի նվաճվի նորից խաչակիրների ձեռքով։ Բանաստեղծը այս առիթով վրեժի կոչ էր ուղղում քրիստոնյաներին և միաժամանակ գովերգում Լևոն իշխանի հաղթանակը «հագարացիների» վրա<ref>Տե՛ս Dulaurier E. Recueil des histoire de Croisades, Paris, 1869, I, էջ 284, 293, 300։</ref>։ Կասկած չկա, որ Տղան վառ ակնկալություններ ուներ երրորդ խաչակրաց արշավանքը կազմակերպողներից։ Նշենք նաև այն, ինչ պատմվում էր նրա և Կիլիկիայի Լևոն իշխանի մասին՝ այս վերջինիս թագավորական տիտղոս շնորհվելու կապակցությամբ։ Պատմելով Ֆր. Բարբարոսայի մասին, Լամբրոնացին գրում է. «Եւ զի խոստումն էր ինքնակալին ոսկի կնքեալ գրով՝ հայոց թագաւոր դնել պահանջեաց ի նմանէ՝ կաթողիկոսն սուրբ (իմա՝ Տղան Ա. Հ) զլրումն խոստմանն և ինձ հրաման ետ զսոյն թարգմանել»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 431։</ref>։ Վարդանը հաղորդում է մեզ այդ նամակի տպավորությունը Բարբարոսայի վրա։ «Եւ թագաւորն ժողովեալ զամենայն մեծամեծս իւր՝ ետ կարդալ, և ի խնդութենէն լացին. և գրեաց պատասխանի». «Ահա ունիմ թագ և զգեստ, զի օծցես թագաւոր Հայոց զոր որ ընտրես»։ Եւ ասէր ի լսելիս ամենեցուն. « Մինչ ոչ տեսանեմ... պատրիարքն Գրիգոր, ոչ ասեմ ինչ կա ի սրտի իմում»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 179 և հետ.։</ref>։
Բարբարոսայի վախճանին հաջորդում է Գրիգոր Տղայի մահը։ Սակայն երկուսի կամքը կատարում են հին և նոր Հռոմի կայսրները՝ Հայնրիխ Հոհենշտաուֆենը և Ալեքսիոս III Անգելը։ «Ի լրումն թուիս ՈԽԷ (1198)... գրում է Լամբրոնացին,— - վերապատուեցաւ թագաւոր Հայոց Լևոն՝ որ յՌուբինեանց, բարեպաշտ և յաղթող Աստուծով. որոյ հռչակ արութեանն շարժեաց զմեծ ինքնակալն հին Հռոմայ զՀեռի, նոր հռոմայ զԱլեքս, որք պսակեցին զնա քարամբ պատուականաւ եկեղեցի Տարսոնի՝ որ իմ անարժանութեամբս հովուի»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 427։</ref>։ ։ Անցքի նշանակությունը դրվատում էին այդ նույն տարում գրված ուրիշ հիշատակարաններ. ՈԽէ (1198) թվականին դրանցից մեկը գրում է Լևոնի մասին. «Ընկալավ օծումն որպէս զմեծն Տրդատ, կապակցութեամբ արիական ազգին Յունաց»<ref>Նույն տեղում, էջ 422։</ref>։ Մի ուրիշը արձանագրում էր. «օծին զԼևոն թագաւոր Հայոց, ի հնազանդութիւն եկեղեցւոյ Հռոմայ և ըմբրուրին Ալամանաց. և եղև ուրախութիւն մեծ ազգիս Հայոց, զի տեսին վերստին կանգնեալ և նորոգեալ զտէրութիւն իւրեանց յերեսս Լևոնի բարեբարոյ և աստուածասէր արքայի»<ref>Նույն տեղում, էջ 437, հմմտ. Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Փարիզ, 1859, էջ 109։</ref>...
Տղային հաջորդած Գրիգոր Ապիրատ կաթողիկոսը, Պահլավունիներից վերջին գահակալը, այդ նույն տարում տեղեկացնելով Ինոկենտիոս պապին Լևոնի թագադրության մասին, միաժամանակ օգնություն է խնդրում նրանից մուսուլմանների դեմ։
«Դաշանց թուղթ» կոչված հերյուրանքը գալիս էր «հիմնավորելու» և «վավերացնելու» հայ-հռոմեական կողմնորոշման հետ լծորդված պահանջներն ու սպասումները։
IV դարի գրական հետնա խորքի հետնախորքի վրա «Դաշանց թղթի» անհայտ հեղինակը փաստապես արծարծում էր XII—XIII դարերի պատմական սահմանագծի վրա հուզված թեոկրատական իդեաներն ու ակնկալությունները։ «Դաշանց թղթի» Լուսավորիչ կամ Տրդատ, Սեղբեստրոս կամ Կոստանդինոս անունները անհայտ հեղինակի համար ժամանակակից Գրիգոր Ապիրատի և Լևոն Ռուբինյանի, Ինոկենտիոս պապի և «ալաման» կայսրի կեղծանուններն էին պարզապես։
Միջնադարյան մանրանկարների մեջ Տրդատը և Լուսավորիչը պատկերվում էին ծաղկողին ժամանակակից տարազով ու շրջադրությամբ։ «Դաշանց թղթի» մեջ նրանց հռոմեական ուղևորությունը նկարագրվում էր նույն կերպ՝ XII—XIII դարերի մտայնության ու նպատակադրումների համեմատ։
Հյուսիսային կողմանց վարդապետներին ուղղած իր գրության մեջ Գրիգոր Տղան, Լուսավրրչի Լուսավորչի մասին խոսելով, համամիտ էր նույն այն գաղափարին, որը թև էր տալիս նաև «Դաշանց թղթի» հերյուրողներին. «Միթէ,— հարցնում էր նա,— ամբարտաւանեաց այսու ամենայնիւ և բաւական համարեցաւ յանձին իւրում զայս ի պատիւ աստիճանի, և կամ թէ ոչ խոնարհ սրտիւ և աներկբայ մտօք էառ յանձն գնալ ի Կեսարիա, և դարձեալ ի Հռոմ և առնուլ ձեռնադրութիւն ի սրբոյն Սեղբեստրոսի և կամ թէ իւրքն ամենայն ոչ կացին ի նոյն միաբանութեան սէր»<ref>Գրիգոր Տղա, նամականի, Վենետիկ, 1865, էջ 73։</ref>։
Գրիգոր Տղային հաջորդած Գրիգոր Ապիրատը Ինոկենտիոս III-ին ուղղած թղթով հպատակություն հայտնեց Հռոմին։ Ընդառաջելով Լևոնի ցանկությանը՝ նա համաձայնեց նույնիսկ ծիսական որոշ զիջումներ անել լատին եկեղեցուն։ Պետք էր հիմնավորել Կիլիկյան կաթողիկոսների հպատակությունը Հռոմի եկեղեցուն և միաժամանակ վավերացնել կիլիկյան թագավորների վասալական կախումը դրախտի բանալիին տիրացած Պետրոսի գահաժառանգին։ Այդ նպատակին էլ ծառայելու էր հենց «Դաշանց թուղթը», որ փորձում էր նվիրագործել Պահլավունի վերջին կաթողիկոսի ապիրատությունը նրա քաղաքականության երևակայական կանխողի — - Լուսավորչի — անունով։
Կիլիկիայում արծարծված միաբանողական և խաչակրական պրոպագանդի շիկացած մթնոլորտում խմբագրված ապոկրիֆի մեջ մեծապես կեղեքված են երկրում շրջող հին ու նոր լեգենդները։ Կոստանդինոսի տեսիլքը հանդիպում ենք դեռ Սուկավետի լեռան հետ կապված վրացերեն թարգմանված մի վկայության մեջ, որի ծագումն իջնում է մինչև VII—VIII դարերը<ref>Н. Марр, Из поездки на Афон, 1899, էջ 33 և հմմտ. «Սոփերք հայկականք», Լ. Ա., էջ 17</ref>, երբ արաբների դեմ պայքարելիս, հայերը օգնություն էին սպասում Բյուզանդիայից։ Ագաթոնի մոտ հանդիպում ենք «Դաշանց թղթի» ակնարկն այն մասին, թե Արևմուտքի օգնությունը լինելու է Սուքիասեանց նշխարների Քոշից լեռան վրա (Կաղզվանից արևելք գտնված Քյոսե դաղում) հայտնվելու ժամանակ։ Ինչպես հավատացնում էր Հայսմավուրքը, այս լինելու էր «ի վերջին աւուրս, մերձ ի կատարումն աշխարհիս»<ref>Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 537։</ref>։ Ավելի հետաքրքրական է այն, որ առանց որևէ աղճատման «արմենք» ձևով «Դաշանց թղթում» հանդիպում ենք նույն այն «արմաններին» կամ «որմաններին», որոնց հետ գործ ունեցանք Ագաթոնի և Ներսեսի անունների հետ կապված կանխատեսությունները քննելիս։ «Դաշանց թուղթը» ևս տոգորվում է «հռոմայեցի» ազատարարներին հայացնելու մտայնությամբ։ Այս և այլ զուգադիպությունները առաջացել են անշուշտ նրանից, որ սրանք բոլորն էլ արձագանքում են տարածուն ու արմատացած միևնույն հայացքներին ու տրամադրություններին։ Նույն կերպ պիտի բացատրել նաև այն հանգամանքը, որ և՛ «Դաշանց թղթում», և՛ Ագաթոնի գուշակությունների մեջ կրկնված էր հիմնականում Լուսավորչի և Տրդատի հռոմեական ուղևորության հնավանդ առասպելը։ «Դաշանց թղթից» '''առաջ''' գրված ու վերախմբագրված Ագաթոնի մոտ նույնպես հանդիպում ենք ակնարկված հայերի և հռոմեացիների միջև կնքված «մեծագահ նամակ քաջ և ռամիկ ազատաց» կոչված դաշնադրության մասին։ Կա սակայն մի այլ հին աղբյուր։ Տարոնի Առաքելոց վանքում պահված «Դաշինք Տրդատայ և Կոստանդինոսի և թեմ Առաքելոց վանաց Տարօնի» վերնագրով մի գրություն՝ իբրև թե թարգմանված 1080 թվականին Չորտուանել Թոռնիկյանի հրամանով հունարեն բնագրից։ Այդտեղ Գրիգոր Լուսավորչի անունից պատմվում էր նրա և Տրդատի ուղևորությունը Հռոմ «հանդերձ բազում ազատագունդ զօրօք հայոց, ութ (sic) հազարաւ»։ Նույն թղթում հաղորդվում է նաև Կոստանդինոսի և Սեղբեստրոսի սիրո և միաբանության դաշինքի մասին՝ գրված ու կնքված «Քրիստոսի արեամբն», «զի անգրելի լիցի ուխտ և միաբանութիւն հայոց և ֆրանկաց, մինչև ի կատարած աշխարհի»։ 1080 թվականին գրված թղթում «ֆրանկ» անվան հիշատակումը կասկածելի է դարձնում թարգմանության հարազատությունը։ Ալիշանն իսկ ստիպված էր նկատել — - «այլ ըստ կանխելոյ համրաւու արիական ազգին ֆրանկաց, զայս անուն փոխանակ հռոմայեցւոց մուծեալ է թարգմանն ի բանիդ»<ref>Ալիշան, Հայապատում, 98 և Այրարատ, էջ 387 և Արշալույս քրիստոնեության հայոց, էջ 202 և հետ.։</ref>։ Բոլոր պարագաներում ակներև է, որ հին լեգենդ էր այս, որ ընդելուզվելով մի այլ դաշնագրի՝ «Դաշանց թղթի» մեջ՝ դառնալու էր պապական եկեղեցու ունիվերսալ հավակնությունները և հայ-հռոմեական եկեղեցական միությունը հիմնավորող ագիտացիոն միջոցներից մեկը։
«Դաշանց թղթի» մեջ օգտագործվում էին նաև '''բանավոր''' աղբյուրներ։ Այս ակներև է Վարդանի պատմության գրքից. այդտեղ լեգենդար դաշնագրությունը շարադրված է '''բանավոր պատումի''' հիման վրա։ «Եդին երկու արքայքն և երկու պապքն,— - գրում է Վարդանը, — - Գրիգորիոս և Սեղբեստրոսն դաշն և ուխտի կեալ և մեռանել ի միմիանց վերա. գգիր ուխտին '''ասեն''' (sic) ի գրելն թացին յահաւոր խորհուրդն»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 58։</ref>։ Ըստ երևույթին բանավոր պատումների հիման վրա էր Շնորհալին «Սակս Հայկազեան սեռի և Արշակունեաց զարմի» վիպասանության մեջ անում Տրդատի և Կոստանդինոսի դաշինքի նկարագրությունը, ուր խոսք կա դարձյալ հայոց թագավորի և Լուսավորչի 70-հազարանոց բանակով Հռոմ ուխտի գնալու, դաշինք կնքելու և
<pre>
հայրենիք վերադառնալու մասին<ref>Ն. Շնորհալի, «Բանք չափաւ», էջ 524։</ref>։ Որ «Դաշանց թղթի» մասին հետագայում ևս կուտակվում էին նորանոր լեգենդներ, դրան ապացույց կարող է լինել XV դարի առաջին քառորդում Հայաստան այցելած բավարացի Հանս Շիլդբերգերի ճամբորդական նոթերը, ուր Տրդատի և Լուսավորչի Հռոմ ուղևորվելու մասին հեղինակը պատմում է բանավոր աղբյուրներից առած մանրամասնություններ, որոնք բացակայում են «Դաշանց թղթում»<ref>«Հանս Շիլդբերգերի կյանքի և ճանապարհորդության մասին» տե՛ս «Հանդես գրականական և պատմական», երրորդ գիրք, Մոսկվա, 1890, էջ 154 և հետ. Վ. Սուրենյանի հոդվածը։ </ref>։
Այդպիսի մի լեգենդ էր, անշուշտ նաև «Դաշանց թղթի» մեջ մտած «հավհալենի թրի» պատմությունը։ Հայ ժողվրդական պատկերացումների մեջ հավհալենի—հավհալնի—հավլունի խաչանիշ թուրը, մարդկանցից անտես, փայլում է Սեպուհ լեռան գլխին՝ օդի մեջ։ Իբրև թե՝ Լուսավորիչն էր խաչի ձև տվել դրան, օծել և «կախել» լեռնագագաթից վեր<ref> Տե՛ս «Մանր ժամանակագրություններ, XIII-XVIII դդ.» (կազմեց Վ. Ա. Հակոբյան), Երևան, 1956, II, էջ 551։</ref>։ Այլ վարիանտով՝ Լուսավորչի հետ միասին ճգնելու համար Սեպուհ լեռը բարձրացած Տրդատ թագավորը պատյանից հանել ու դուրս էր նետել իր թուրը, որը գետին չընկնելով՝ ցցվել էր օդի մեջ՝ Լուսավորչի «անչվան» կանթեղից ճառագված<ref> Սրվանձտյան, Թորոս Աղրար, Բ. 55 և հետ.։ «Սոս և Վարդիթեր»—ի Վարդիթեր»-ի ծանոթագրություններից մեկում Արագածի հետ կապելով «անպարան կանթեղի» ավանդությունը, Պ. Պռոշյանը հաղորդում է, որ Արագածոտն գավառին ասում են Ապարան։ Հայտնի են Մ. Նալբանդյանի առարկությունները ժողովրդական այս ստուգաբանության դեմ։ Պիտի կարձելկարծել, սակայն, որ ոչ թե Ապարան անունն էր ծագել «անպարան կանթեղից», այլ «անպարան» և «Ապարան» անունների պատահական համահնչյունությունն է առիթ տվել Արագածի գլուխը փոխադրելու Սեպուհ լեռան մասին պատմվող լեգենդը։ «Ապարան» անվան ստուգաբանության մասին տե՛ս նաև Ալ. Սահինյանի Քասախի բազիլիկայի ճարտարապետությունը, Երևան, 1955, էջ 42 և հետ.։</ref>։
Հավլհալենի թրի պատմության մի այլ վարիանտը, հայ ազատագրական լեգենդի հետ միախառնված, հաղորդում է մեզ նաև Վարդանի XIV դարի կեսերից ոչ վաղ գրված «Աշխարհագրությունը». «Աստվածաբնակ լեռն Սեպուհ,— - գրում է այդ հեղինակը,— - ուր հանգեաւ սուրբ Լուսաւորիչն և անդ կա հաւհալանի թուրն Տրդատա, զոր ետ նմա Կոստանդինոս թագաւորն, է յորժամ խնդիր արար Տրդատ թագաւոր Լուսավորչին, և գնացեալ եգիտ (զնա) ի Սեպուհ և նա ասաց նմա զջնջումն ազգին Արշակունեաց, և առեալ զթուրն օծեաց որպես զխաչ և եդ յօդն բանիւն Աստուծոյ. և ասաց թէ ելանելն արիական ազգին որ են փռանկք երևի նշանս այս, զոր առեալ շրջեցուցանեն ընդ ինքեանս»<ref>Տaiոt-Martiո, Mémoires historigues et géographiques sur l’Arménie, Paris, 1819, t. II, 432, Վարդանը նշում է, որ նույն այդ թուրն էր աչքի առաջ ունեցել Հովհաննես Պլուզ (Երզնկացի) վարդապետը՝ Լուսավորչին նվիրած «Անձինք» շարականում իր «ի զեն արքայական սպանման գորձի» բառերով</ref>։ Ուշագրավ է, որ, հիշատակելով ալամանների մասին, «Աշխարհագրությունը» նրանցից է սերում տեսիլների «արման»-ներին, հաղորդելով թե նրանք սերված են «յազգէն Արշակունեաց յարիական ազգէն Տրդատայ , զոր խնդրեաց Կոստանդինոս և Տրդատ ետ նմա չորս հարիւր այր» <ref>Տaiոt-Martiո, նույն տեղում, t. II, էջ 450։</ref>։ Սրանք Բարբարոսայի արշավանքից հետո առաջացած պատումներ են, որ Վարդանին ժամանակակից Դարդելը պատմելով Տրդատի տրամադրած զորականների մասին, որոնց բնակության համար որպես թե հատկացված է եղել ստորին Գերմանիան, հարում է՝ «Եւ յասմանէ կարծիք են առ բազումս թէ գերմանացիք սերեալք իցեն ի Հայոց»<ref>Հովհաննես Դարդելի, Ժամանակագրութիւն հայոց, ՍՊԲ, 1891, էջ 70։</ref>։ Այս բացատրությունը, ինչպես տեսանք, մուտք է գործել նաև Ագաթոնի որոշ վարիանտների մեջ։
Այնուամենայնիվ «Դաշանց թուղթը» չէր ընդունել իր մեջ բացառապես միայն ազատագրական լեգենդի շրջուն վերսիաները։ «Դաշանց թուղթը» ներծծել էր իր մեջ այդ վերսիաները, սակայն նրա գաղափարական առանցքը կազմում են միսիոներական-թեոկրատական այն իդեաները, որոնց բուն ջերմոցը Ինոկենտիոս III-ի Հռոմն էր։ «Դաշանց թղթի» հեղինակը ունեցել էր ձեռքի տակ նաև այդ իդեաները սնող հայերեն գրավոր աղբյուրներ։ Այսպես, Ագաթոնի մոտ «որմանները» հայերի փրկության համար աղերսանքով դիմում են սուրբ երրորդությանը, Պետրոս և Պողոս առաքյալներին, Տիրամորը, Հովհաննես Մկրտչին, Ստեփանոս Նախավկային, Թադեոս առաքյալին և Լուսավորչին։ Նույնը հանդիպում ենք նաև «Դաշանց թղթում»։ Այս զուգադիպությունը վկայում է արդեն այն մասին, որ կամ վերջինիս հեղինակը ձեռքի տակ ունեցել է Ագաթոնի բնագիրը, կամ որ երկուսն էլ ցայտել են գրավոր ընդհանուր աղբյուրից։
== 4. Լեգենդի արձագանքները ուշ միջնադարում ==
''Տեսիլների գրական էվոլյուցիան մոնղոլների ժամանակ: Ռուբրուքի վկայու-թյունը հայ կանխատեսությունների մասին: Մոնղոլների անհանգստությունը գուշակությունների կապակցությամբ: Գուշակությունների վերախմբագրումները XIV—XV դարերում: Թոմա Մեծոփեցի և Առաքել Բաղիշեցի: Գուշակությունները իրանա-թուրքական տիրապետման ժամանակ: Ազատագրական լեգենդի մոսկովյան վարիանտը:''
<hr/>
Մոնղոլական արշավանքների ժամանակ հայ ազատագրական սպասումները մտան զարգացման նոր շրջան։
Վաչկատուն նվաճողներն ավերեցին Հայաստանի շատ քաղաքներ ու գյուղեր, սրի ածեցին բնակիչների մի մասը, ճնշեցին և ծանր հարկերի տակ դրին մնացածներին։ Հայաստան հրոսած նոր «նետողների» մեջ ոմանք տեսան Նեռի գալուստը ազդանշող այն «կարապետներին», որոնց մասին նախազգուշացնում էին երբեմն։
Ոչինչ դժվարություն չառաջացրեց այն հանգամանքը, որ խաբուսիկ էին դուրս եկել երջանիկ գալիքի բոլոր այն խոստումները, որոնք պիտի իրականացած լինեին Նեռի հայտնվելուց առաջ, «չորրորդ տիեզերական պետության» սահմաններում։ Բայց գուցե հենց այդ պատճառով Նեռի մասին չէր առայժմ խոսքը, այլ նրա «կարապետների»։ Ահավոր էին սրանց գործերը, ուստի և անկասկած նրանց նույնությունը տեսիլներոսմ նկարագրված արհավիրքների հետ։ Վաղուց արդեն մոռացել էին սելջուկներին, որոնց նետերի տարափը մի ժամանակ տարածվում էր Միջին Ասիայի անապատ ներից մինչև «Մեծ օվկիանոսի» - Միջերկրականի - ափերը։ Նոր նեղիչների սարսափը ավելի մեծ էր ու տարերային, ուստի և պատ-ճառ կար նշմարելու նրանց մեջ հների գուշակած «նետողներին»։ Արդեն 1236 թվականին - Հայաստանի նվաճման առաջին իսկ տարում - անանուն մի ժամանակագիր, նկարագրելով «նետողների» արշավանքը, այն կապում էր Ներսեսի կանխատեսության հետ. «ՈՁԵ (1236) թուին անառիկ բերդն, որ կոչի Կայեան և Լաւռէ քաղաք և Անի մայրաքաղաք Հայոց և այլ բնալ աշխարհքս Հայոց, գաւառք և անառ բերդորայք և քարայրք և անմուտ մայրիք ի միում ամ առան, և կոտորեցան անհամար և անթիւ արք և կանայք և մանկունք. և ո՛վ կարէ պատմել զնեղութիւնս և զտառապանս, զոր եհաս մեզ յանողորմ ազգէն նետողաց, որպես ասաց սուրբ հայրապետն Ներսէս, տեսեալ հոգոյ ակամբ ի ժամ վաղճանին իւրոյ, ասէ քակեսցին հայք ի հիմանց յազգեն նետողաց, դատարկեսցին ճանապարհը բազմագնացք առ ի չգոյ մարդանց և այսպես եղև որպես հրամայեաց»<ref>«Մանր ժամանակագարություններ», I, էջ 26։</ref>։ «Զի ի գլուխ ելին ամենայն սրբոց մարգարէութիւնք, որք յառաջագույն գուշակեցին վասն նեղութեանցս, որ հանդերձեալ էր լինել. և առ մեզ գործովք կատարեցաւ» - հայտարարում էր մոնղո-լական շրջանի պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր գրքի առաջաբանում։ Գանձակեցին համարում էր իր ժամանակի աղետները. «սկիզբն երկանց յայտնութեան որդւոյն կորստեան որ երկնչիմք՝ մի՞ գուցե երևեսցի նա ի մերում աւուրս. զի գործք ամենայն որ գործին այժմ, զնոյն նշանակեն... զի զոր գուշակեաց այրն Աստուծոյ սուրբն Ներսէս վասն ազգին նետողաց և աւերման աշխարհիս Հայոց, այժմ կատարեցաւ յազգէ որ Թաթարն կոչի»<ref>Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ VII և VIII և էջ 218։</ref>։ Ներսես Պարթևի տեսիլքի հետ է կապում մոնղոլների ներխուժումը նաև Վարդան պատմիչը. ըստ այգմ Ներսեսը գուշակել էր «զոր ինչ կրեցաքս յազգէն նետողաց, զորոց զանուանսն կոչէ սուր և թեթև, զի թերևս թաթարն սուր և թեթև ասի ըստ լծորդաց փոփոխման և կամ տուր և տար, որ է տաթար, քան զի հարին անյագապէս և տարան աներկիւղապէս զորգիսն Սիոնի ի ստրկութիւն գերութեան»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 452։</ref>։ Օգտագործելով մեզ ծանոթ տեսիլքի վերախմբագրված վերսիան, Վարդանը, ինչպես տեսնում ենք, վերիմաստավորում է «սուր և թեթև» կոչված նետողների մասին այդ վերսիայում հանդիպող վարիանտը։
Տեսիլները միջոց էին տալիս ոչ միայն բացատրելու նեղիչների երևումը, այլ և կռահելու նրանց կործանումը։ Չէ՞ որ «արիական» ազատարարները կամ նրանց առաջապահ «արմանները» պիտի հայտնվեին «նետողներից» - ներկա դեպքում մոնղոլ թաթարներից հետո։ Կիրակոս Գանձակեցին գիտեր Սահակի տեսիլն այն մասին, «թէ մերձ երևումն Նեռինն դարձեալ կանգնելոց է Աստուած զթագաւորութիւն Արշակունեաց և զքահանայապետութիւն յազգէ սրբոյն Գրիգորի» <ref>Կ. Գանձակեցի, նույն տեղում, էջ 35։</ref>։ Այդ նույնը գիտեր նաև մոնղոլական սարսափները նկարագրող նրա դասընկեր ու գրչեղբայր Վարդան պատմիչը. Սահակի մասին Վարդանը կրկնում էր. «Սա ետես զբառնալ թագաւորութեան և զքահանայութեան յազգէն Պահլավունեաց և վերստին անդրէն նորոգիլ ի '''լրումն աւուրց'''»։
Տեղի տալով մոնղոլ հորդաների առաջ, հայերը, իրոք, չհրաժարվեցին ազատագրական հեռանկարներից։ Այս մասին ունենք նաև կողմնակի մի դիտողի - Ռուբրուքի վկայությունը։ Լյուդովիկոս խաչակիր թագավորի կողմից դեսպանի հանգամանքով 1254 թվականին Հայաստանի վրայով ֆրանցիսկյան բոկոտն այդ կրոնավորը գնում էր Կարակորում՝ հանձնարարություն ունենալով դաշինք կնքելու մոնղոլ մեծ խանի հետ և քրիստոնեության դարձնելով նրան, ներշնչելու նրան Քրիստոսի գերեզմանը «անօրենների» ձեռքից ազատելու գաղափարը։ Այս չնայած այն բանի, որ տակավին մոնղոլ Գույուկ խանն (1246-1248) էր գրել Ինոկենտիոս II պապին ու քրիստոնյա թագավորներին, թե կամոքն աստուծո երկրի ամբողջ տարածությունը իրեն է վիճակված, և պիտի որ քրիստոնյա աշխարհի իշխողները դառնան Չինգիզ աստվածորդու հլու հպատակները և տրամադրեն խանին իրենց ուժը։ «Դու (դառնում էր խանը պապին) անձամբ թագավորների գլուխ անցած, ամենքդ առանց բացառության եկեք ծառայություն առաջարկելու մեզ և են-թարկվելու մեզ որպես հպատակներ»<ref>Նամակը դրված է պարսկերեն և Վատիկանի դիվանից հանել ու հրապարակել է P. Pelliot-ը իր «Les Mongols et la apauté, Paris. 1923, վերնագրված գրքում։ Մեջբերված տողերն առնում ենք А. Н. Насонов-ի
Монголы и Русь, М. и Л., 1940, գրքից, էջ 26, ծան.։></ref>։
Նախիջևանի մոտերքում հայ մի եպիսկոպոսից Ռուբրուքը տեղեկացավ երկու հայ «մարգարեների» մասին։ Այն, ինչ հաղորդում է մեզ ֆրանցիսկյան քարոզիչը, լիովին գաղափար է տալիս ազատագրական լեգենդի մեջ կատարված տեղաշարժի մասին։ «Այդ մարգարեներից մեկը,- պատմում է Ռուբրուքը,- Մեթոդիոսն է, հայ մի նահատակ, որը ամենայն պարզությամբ նախատեսել էր իսմայելացիների ներխուժումը։ Մյուսը կոչվում է Ակակրոն (var. Ակարոն) մի մարդ, որը մահվան անկողնում, գուշակել է նետողների հյուսիսից խուժելու մասին։ Սրանք, ասել է նա, նվաճելու են ամբողջ Արևելքը, բայց խնայողաբար են վարվելու, որպեսզի նվաճեն նաև Արևմուտքը։ Սակայն, ինչպես ասել է նա, մեր եղբայր կաթոլիկ ֆրանկները չեն ենթարկվելու նրանց։ Նետողները գրավելու են բոլոր երկրները, հյուսիսից մինչև հարավ, մինչև Կ. Պոլիսը, որպեսզի իրենց տիրապետության տակ առնեն այստեղ նրա նավահանգիստը։ Նրանց գլխավորներից խելահաս մեկը մկրտություն է ընդունելու այդտեղ և ցույց է տալու ֆրանկներին թաթարների պետին սպանելու և նրանց շփոթության մեջ գցեյու հնարը։ Այս խորհրդին հետևելու են աշխարհի կենտրոնում (ասել է՝ Երուսաղեմում) գտնվող ֆրանկները։ Նրանք հարձակվելու են նաև իրենց հարևան թաթարների վրա, ապա մեր ժողովրդի (այսինքն՝ հայերի) օգնությամբ հետ են քշելու նրանց ավելի հեռու։ Այսպիսով, ֆրանկների թագավորը առաջ է գնալու մինչև Թավրիզ քաղաքը և հիմնելու այդտեղ իր գահը։ Ապա նրանք քրիստոնեության են դարձնելու ամբողջ Արևելքը ու բոլոր անօրեններին, հաստատելով երկրի վրա այնպիսի մի խաղաղություն, որ վերապրողներն ավաղելու են մեռածներին, որոնց չէր վիճակված տեսնել նոր դարաշրջանի երանությունը<ref>Rubruk, De gestis sive de moribus Tartarorum, Recueil de voyage et de mémoires, publiê par la societê de geographie, tome IV, Paris, 1839, էջ 385 և հետ.։</ref>։
Ռուբրուքի հաղորդածն այլ ինչ չէ, քան մեզ վաղածանոթ տեսիլների վերսիան, փոքր ինչ շփոթված և մոնղոլ-թաթարական արշավանքների իրադրության համեմատ մեկնաբանված։ Շփոթության արդյունք է, երբ Ռուբրուքը (կամ նրան պատմողը) հայացնում են Մեթոդիոսին։ Բայց փաստ է, որ Մեթոդիոսին վերագրված գուշակությունները մասնակցել էին հայ ազատագրական լեգենդի կազմավորմանը։ Փաստ է և այն, որ, ինչպես տեսանք, մեծապես հայացված էին արդեն եթե ոչ ինքը Մեթոդիոսը, գեթ նրա գուշակությունները։ Պարզ է նաև, որ Ակակրոն անունը եղծում է՝ առաջացած Ագաթոն անունից։ Ակներև է նաև, որ Ռուբրուքը խառնում էր Ագաթոնի տեսիլքը Ներսես Պարթևի այն գուշակությունների հետ, որ արել էր վերջինս «մահվան անկողնում»։ Դժվար չէ բացատրել այդ շփոթությունը. հայ ճառընտիրներում տեսիլները հաճախ հաջոր-դում են իրար, կարդացվում կամ պատմվում են մի շնչով, առաջացնելով մոտիվների և պատկերացումների փոխթափանցումներ՝ '''կոնտամինացիա''': Այս ճանապարհով Մեթոդիոսի անունը շատ հեշտ կարող էր կապվել ներսիսյան տեսիլքի հետ կամ այս վերջինի սյուժեն՝ Ագաթոնի անվան հետ։ Բնորոշ է, այս տեսակետից նաև թաթար դեսպանի մանրավեպը, որ Ռուբրուքը կամ, ավելի ճիշտ, նրա հայ զրուցակիցները, Ներսեսի տեսիլքից փոխանցում են Ագաթոնի գուշակություններին։
Ռուբրուքը նշում է իր լսած մարգարեությունների ժողովրդականությունը։ Ինքը կարդացած է եղել այգ մասին դեռ Կ. Պոլսում, այդտեղի հայերի մոտ, բայց քիչ արժեք տվել դրան։ «Բայց,- գրում է Ռուբրուքը,- հիմա ամբողջ Հայաստանում ավետարանի պես են հավատում դրան»։ «Ինչպես որ մեռելներն են անձկորեն սպասում Քրիստոսի գալուն,- հարում է կաթոլիկ քարոզիչը,- այնպես էլ հայերն են սպասում ֆրանկներին, որպեսզի ազատվեն այն ստրկությունից, որի մեջ նրանք երկար ժամանակ դեգերում են»<ref>«Et par totam Hermeniam habent istam propheciam ita procerto sicut Evangelium. Dicebant etiam nobis: „Sicut anima in limibo expertabant adventum Chpisti ut liberamur, ita expectamus advemtum vestrum ut liberamur ab ista servitute in qua tarn diu furimus.” Նույն տեղում, էջ 386։</ref>։
Ինքյան պարզ է, որ ստրկությունից ազատվելու հույսը չէր գալիս լեգենդից, այլ հանդիսանում էր խաչակիրների և գուցե արդեն իսկ այդ պահին Նախիջևանի մոտ ոտք, դրած ունիտորների քարոզության արձագանք։
Ռուբրուքի շարադրանքի մեջ նկատելի է առանձնահատուկ մի տենդենց, որ մատնում է մեզ ոչ այնքան հայերի, որքան ֆրանսիացի հեղինակի ձգտումը՝ մտցնելու հայերի ակնկալությունները իր թագավորի քաղաքական տեսադաշտը։ Այդ տենդենցն ակներև է կոնկրետ այն իմաստից, որ մտցնում է Ռուբրուքը Արևելքում և Հայաստանում գործածական «ֆրանկ» տերմինի մեջ։ Ամենից հաճախ ֆրանսիացիներն էին զորավիգ հանդիսանում խաչակիրներին կամ գլուխ անցնում նրանց հիմնած պետություններին։ Ուստի Բյուզանդիայից արևմուտք ընկած բոլոր երկրները հայերի, ինչպես և արևելյան մյուս ժողովուրդների աչքում դարձան «Ֆրանկստան» և նրա բոլոր ժողովուրդները՝ «ֆրանկներ»<ref>Այսպես, նրանց համար «ֆրանկներ» էին նաև «ալամաններն» ու «հունգարները», տե՛ս Օրբելյան, նույն տեղում, էջ 401, և Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Վաղարշապատ, 1896, էջ 615։ XVII դարի մի ձեռագրում «ֆրանկ»-ներ են կոչված լեհերը. «ի թագաւորութեանն ֆրանկաց ազգի, երրորդ Զիգմունդին. Տե՛ս Conyebeare. Fr. C. „A. Catalogue of the Armen. Mns. In the Brit. Museum.”, էջ 183 և 195, նույնը նաև Սրվանձտյան, Թորոս Աղբար, II, էջ 385 և 425։»</ref>։ Նույն այդ «ֆրանկներն» իրենց հռոմեական-կաթոլիկ դավանանքի համար հետագայում կոչվում էին նաև «հռոմայեցիներ», հասկացություն , որ նախապես չուներ դավանաբանական երանգ և տարածվում էր նաև հռոմեական կայսրության բոլոր քաղաքացիների, դրանց թվում նաև «բյուզանդացիների» վրա, որոնց այդ պատճառով էլ հենց կոչում էին «հոռոմք»։ Միջնադարյան պատմիչների մոտ «հոռոմներն» արդեն «ֆրանկներ» չէին։ Այս մասին ունենք Այրիվանեցու ուշագրավ վկայությունը. «Ի Գայոսէ մինչև ցյետինն Յուստին 50 թագաւորք փռանկք էին, իսկ ի Տիբերէ ի այսր թագաւորքն հոռոմ լինէին»- գրում է նա<ref>Մխիթար Այրիվանեցի, նույն տեղում, էջ 49։</ref>։
Մինչդեռ սովորաբար հայերր գործ էին ածում «ֆրանկ» և «ֆրանկստան» անունները համապարփակ և ընդհանրացնող իմաստով՝ հասկանալով դրա տակ ամբողջ կաթոլիկ Եվրրոպան՝ Ռուբրուքը, ընդհակառակը, որոշակի կամենում էր տեսնել այդ անվան մեջ իրեն սրտամերձ ֆրանսիացիներին, «սրբակենցաղ» իր թագավորի գլխավորությամբ: Այս վերջինն է հենց, որ, ինչպես հավաստիացնում էր նրա բանագնացը, մտնելով Թավրիզ՝ ֆրանկների աթոռանիստ էր դարձնելու այդ քաղաքը, ուսկից և ձեռնարկելու էր հետո ողջ Արևելքի և բոլոր անհավատների քրիստոնեացմանը։ Առաջին հեղինակն է Ռուբրուքը, որի մոտ նկատում ենք հետագա միսիոնարներին տարբերանշող տենդենցը՝ շահավետել հայ ազատագրա-կան լեգենդը հօգուտ այն պետության կամ ի նպաստ այն երկրի, որին ինքն է պատկանում կամ որի շահախնդրությունն ինքն է բորբոքում։
{{ԵրեքԱստղ}}
1273 թվականին Թիլ ավանում հրաշապատումների մեջ պարուրված հայտնվեցին ինչ որ «նշխարներ»։ Եկեղեցական զգուշավոր խրոնիստը գրում է այդ մասին. «Աստանաւր յայտնեցան նշխարհք սրբոց ի Թիլն Երզնկային և համբաւեցին, թէ սրբոյն Ներսէսին է»<ref>«Մանր ժամանակագրություններ», I, էջ 44։</ref>։ Կասկածելի հայտնագործումն առիթ տվեց հավատալ, թե մոտ է արդեն հայերի տենչալի ազատությունը։ Այդ առթիվ պատմում էին, թե իրենք մոնղոլներն իսկ, թարգմանած լինելով Ներսեսի տեսիլը, «տագնապէին խորհրդով, զսկիզբն իրին վախճան իւրեանց իշխանութեանն համարելով»։ Նրանցից շատերը խորհուրդ էին տալիս ավանի բնակիչներին՝ գիշերով հափշտակել ու անհետացնել սրբի կորստագուշակ ոսկորները. «Թերևս կարասցեն ծածկել զհամբաւն աշխարհալուր»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 479 և հետ.։</ref>։
Սակայն նշխարները չսասանեցին մոնղոլների տիրապետության հիմքերը։ Փրկության ժամը չհնչեց, և սպասված փրկիչները չերևացին ոչ մի տեղ չնայած նշխարների հայտնագործման «աշխարհալուր համբավին»։ Մինչ այդ իր «կարապետների» միջոցով Նեռը շարունակում էր գուժել մեղապարտ մարդկանց չարաղետ իր երևումը։
Այդպիսի «կարապետներ» նշմարեց Թոմա Մեծոփեցին միջինասիական նորանոր այն հրոսախմբերի մեջ, որոնք պարբերաբար ոտքի տակ էին տալիս Հայաստանի դաշտերն ու լեռները<ref>Թովմայ Մեծոփեցի, Պատմութիւն Լամկ-Թամուրայ և հաջորդաց իւրոց, Փարիզ, 1860, էջ 85 և Ալիշան, Հայապատում, էջ 553։</ref>։ Նույն կերպ էին մեկնաբանում Լանկ-Թամուրի աղետավոր այցելությունները ժամանակակից Գր. Խլաթեցին և ուրիշները<ref>Ալիշան, Հայապատում, էջ 536 և Փիրղալեմյան, Ղ. Նոտարք հայոց, Կ. Պոլիս, էջ 206։</ref>։ ։ Ներսես Պարթևին նվիրած իր գանձում Խլաթեցին վերագրում է այդ սրբին ոչ միայն թաթարների, այլև դրան հաջորդող «հերձվածի» ու Նեռի երևման գուշակումը։ Ներկա դեպքում «հերձվածող»- ունիտորներն էին, որ կարապետում էին աշխարհակործան Նեռին։
Մեծոփեցուն ծանոթ էր նաև Սահակի տեսիլը։ Այսպես, 1410 թվականին նա ազգի տառապանքները լծորդում էր Սահակի «հառաջատես տեսիլքի» հետ<ref>ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Լ. Խաչիկյան, Երևան, 1950, Ա. Էջ 103։</ref>։ Կամ երբ 1441 թվականին հայոց կաթողիկոսական աթոռը փոխադրվեց Սսից Էջմիածին, նա գրում էր. «Կատարեցաւ մարգարէութիւն և տեսիլ առն Աստուծոյ սրբոյ Սահակի Պարթևի, որ ետես ի Վաղարշապատ քաղաքի... Այժմ ողորմեցաւ արարիչն Աստուած և վերստին հաստատեաց զաթոռ Պարթևին Գրիգորի և սքանչելի հրաշիւք յայտնեաց խստակրօն և զխարազանազգեաց ճգնաւորն տէր Կիրակոս կաթողիկոսն Վիրապեցի... և ամենայն անէծք և նզովք որ կայր ի վերա ազգիս ի յանուղղայ առաջնորդաց և ի տգէտ կարգաւորաց ի յօրհնութիւն փոխեցաւ»<ref>Թ. Մեծոփեցի, էջ 59 և հետ.։</ref>։
Բայց Մեծոփեցին ծանոթ էր նաև Ներսեսի տեսիլքին։ Նույն անցքի մասին պատմագիրը իր «Հիշատակարան»-ում գրում էր. «Լրումն եհաս ժամանակի փրկութեան թորգոմեան ազգիս։ Զի ասաց սուրբն Ներսէս՝ յամենայն շնորհաց հոգևորաց և մարմնաւորաց փարթամութեանց ազդգ հայոց պակասեալ գտանի և մնալ սակաւ նշոյլ բարեպաշտութեան յոտն Վարագայ ի կողմն հարաւոյ. և անտի ելեալ ոմանք, գնան ի կողմն հիւսիսոյ. և սակաւ մի նորոգումն առնու ուղղափառութեամբ տառապեալ ազգն Արամեան մինչև գալուստ պղծոյն անապատի և օրինաց և կանոնաց որ քակեալ լինի և խախտեալ յանուղղայ առաջնորդաց, միաբանութեամբ նոցին վերստին հաստատութիւն և նորոգումն առնու»<ref>Թովմա Մեծոփեցու Ցիշատակարանը, Թիֆլիս, 1892, էջ 56 և հետ.։</ref>։ Այս տողերը գրելիս Մեծոփեցին ձեռքի տակ ուներ երևի Ներսեսի տեսիլքի մեզ ծանոթ շարադրանքը, ուր խոսվում էր հենց Վարագա կրոնավորների մասին։ Այդպիսիներից մեկն էր նաև Մեծոփա վանքից դուրս եկած մեր հեղինակը, որը ներգործոն մասնակցություն ունենալով Էջմիածնի աթոռի վերահաստատման գործին, անձնապես համոզված էր կամ կամենում էր համոզել ուրիշներին, թե դրանով կենսագործում էր հենց տեսիլների հին խոստումը։
Ինչպես ազատագրական լեգենդի զարգացման նախընթաց էտապները, այնպես և սրանց հաջորդածները, ստանում էին այս կամ այն ուղղությունը, ամեն անգամ արձագանքելով հայ քաղաքական կյանքի բախտորոշ շրջադարձերին։ Հերթական այդպիսի մի շրջադարձ էր օսմանյան թուրքերի աշխարհակալությունը։
Նշելով բյուզանդական մայրաքաղաքի անկումը, Առաքել Բաղիշեցին ակնկալում էր աշխարհի փրկությունը ֆրանկներից, որոնք համաձայն սուրբ հայրապետների խոստման՝
<pre>
Գայցեն ծովով և ցամաքով որպես զաստեղս որ ոչ թուին
Յորդորելով զամենայն աստուածառաք պատերազմին։
Նախ զԸստամպօլ քաղաքն առնեն ամենազօր կամօք փրկչին։
Ապա յառաջ համարձակին և ի բոլոր աշխարհ սփռին։
</pre>
Հալածելով օսմանցիներին, նոր այս խաչակիրները առնելու են Հոռոմոց աշխարհը մինչև Մըսըր, գրավելու են Թավրիզը, հասնելու Խորասան։
<pre>
Ազգըս Հայոց պայծառանա, զի յայլազգեացն ազատեսցին,
Բերկրե ալ ցնծան ամենեքեան, որպէս յաւուրս Լուսաւորչին։
</pre>
Բաղիշեցու հավաստիացումով ֆրանկ զորքերի առաջնորդները հանդիսանալու են Տրդատի ժամանակներից ի վեր Հռոմում թողնված հայ ռազմիկների ժառանգները.
<pre>
յԱշակունեաց Պահլավունին,
Արդ առաշնորդք նոքա լինին արիական ֆրանկ ազգին.
Գայցեն ծովով և ցամաքով և օգնական մեզ լինիցին։
</pre>
Ողբասացը գտնվում է լիովին նույն պատրանքների իշխանության տակ, որոնք ծանոթ են մեզ արդեն Ներսեսի և Ագաթոն ի գուշակություններից<ref>Ուրիշ մի տաղասաց ևս արտահայտել է նման մտքեր՝ որոշակիորեն կապակցելով դրանք Ներսեսի տեսիլքի հետ. տե՛ս Տաշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց Մխիթարեան Մատենադարանի, Վիեննա, 1895, էջ 795։</ref>։ Նա գրել է նաև Ներսեսի չափական վարքը, ուր անդրադառնում էր նորից նրա գուշակություններին՝
<pre>
Ասաց գալ թաթարին, որ կատարեցաւ.
ԵԼ զազգի նետողաց, որ երևեցաւ,
ԵԼ ջաղաթայ ազգին, որ աչք մեր տեսաւ.
Անուն գլխաւորին Թամուր կոչեցաւ.
Այլև նորոգութիւն ասաց հա(յ)կ ազին,
Որ լինիցի ի գալ ֆռանգաց ազգին։
Զինչ որ ասաց եղև, այլև լինիցին,
Զոր սուրբ հոգին յայտնեաց մեծին Ներսեսին</pre><ref> Հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեո. № 2398, թ. 100ա։</ref>։
Բաղիշեցու «Ողբի» մեջ դրսևորվում է նաև այն մտայնությունը, որ հանդիպեցինք Մեծոփեցու մոտ։ Ֆրանկների հայազգի առաջնորդները հաստատելու են իրենց իշխանությունը Արշակունիների մայրաքաղաք Վաղարշապատում, որտեղ, ինչպես երբեմն, գահակալելու են նաև Լուսավորչի ժառանգները.
<pre>
Առցեն զգաւառն Այրարատեան,
որ է տեղիք Լուսաւորչին,
Թագաւորեն յԷջմիածին
Վաղարշապատ սուրբ քաղաքին.</pre>
ասում է Բաղիշեցին ֆրանկ զորքերի հայազարմ առաջնորդների մասին<ref>«Անահիտ», 1901, էջ 217 և հետ.։</ref>։
Նույն տրամադրություններն արտահայտված են նաև Բաղիշեցու մի ներբողում, ուր Գրիգոր և Սահակ Պարթևների տեսիլների կապակցությամբ նա գովերգում է Էջմիածինը, որպես ցիր ու ցան եղած ազգի «ժողովարան» և «տեղի նորոգման»<ref>Տե՛ս «Արարատ», 1895, էջ 190 և հետ.։</ref>։ Չպիտի կարծել, թե Բաղիշեցուն համամիտ էին նրան ժամանակակից բոլոր հայերը կամ գեթ բոլոր հայ եկեղեցականները։ Աբրահամ Անկյուրացին «Ողբ ի վերայ անկման Կ. Պոլսոյ ի տաճկաց» գրվածքում ոչ միայն փրկում չէր տեսնում ֆրանկների միջամտության մեջ, այլ հենց «անգութ լատինների» միջամտությամբ էր բացատրում բյուգանդական մայրաքաղաքի ողբերգությունը<ref>Տե՛ս Ք. Պ. Նշխարք մատենագրութեան հայոց, էջ 69 և հետ.։</ref>։ Պոլսի անկումը Անկյուրացին կապում էր այն իրողության հետ, որ երկյուղ կրելով հույն ժողովրդից, բյուզանդական կառավարությունը քաղաքի գլխավոր մարտկոցների պաշտ-պանությունը հանձնել էր վարձկան ֆրանկների (իտալացիների, սպանիացիների, ֆրանսիացիների և գերմանացիների) ձեռքը։ Անկյուրացին նշում էր նաև այն հանգամանքը, որ «լատինները» օգնություն էին խոստանում հույներին՝ միայն դավանափոխության գնով։ «Լատինների» դրած պայմանը պառակտում առաջացրեց պաշարված քաղաքում։ Ակամա վերհիշում ենք Մարքսի դիտողությունը Ղալաթիայի ջենովացի կոլոնիստների դավաճանական ընթացքի մասին։ Քաղաքի պաշարման նախօրեին սուլթանից առևտրական արտոնությունների խոստում ստացած, նրանք ցերեկը օգնություն էին ցույց տալիս հույներին, գիշերը՝ թյուրքերին։ Պապի ներկայացուցիչ կարդինալ Իսիդորի Պոլսում կատարած դերի մասին Մարքսը գրում էր թե «ծիրանի քղամիդի ներկայությունը քաղաքում հենց այն ժամանակ, երբ ամեն օր թյուրքերը գրոհում էին քաղաքի վրա, պառակտում առաջացրեց այդտեղ»<ref>Архив Маркса и Энгельса, VI, էջ 206 և հետ.։</ref>։
Եթե XV-րդ դարի կեսերից ի վեր Հայաստանի արևմտյան բաժնում հաստատվում էին օսմանյան զավթիչները, X դարի սկզբներին երկրի արևելյան բաժնի վրա ոտք էին դնում Սեֆեվյան ուզուրպատորները։ XVI դարում գրված մի ոտանավորի մեջ անանուն հեղինակը խոսում է «ղզլբաշ» (կարմիր գլուխ) ազգի, Հայտնության չորրորդ վիշապի մասին, որը չարությամբ ստվերի տակ պիտի դներ բոլոր նախորդներին։
<pre>
«Զձայն որ Դանիէլն ասէր, թէ չորրորդ գազանն ահեղ է
Յայտնապէս սորա ասէ որ անունըն Շահ կոչեալ է.
Ներսէս հայրապետն մեր մարգարէիս բանին վկայ է,
Թէ կարմիր գլուխն ելցէ և զՀայոց երկիրն աւերէ</pre><ref>Ալիշան, Հայապատում, էջ 593 և հետ</ref>.
Նույն դարում Հովասափ Սեբաստացին դրեց «Տեսիլ տեառն Ներսէսի կարճ ի կարճոյ վասն վերջին ժամանակին» չափական երկը, որտեղ նշելով մահմեդականների դեմ «արիական ազգի» վարած կռիվը, նախատեսվում էր սրանց առաջանալը «մինչև յաշխարհ Պարսկաստան», «տաճկաց աղոթարանի» ավերումն ու Երուսաղեմի առումը։ Սկսվելու է 65 ամյա բարօրության մի շրջան, որի մասին Հովասափը գրում է.
<pre>
Ոչ գտանի զրկող և ոչ մարդասպան,
Ոչ աւազակ և գող թշնամական,
Զի ոչ պիտոյանան սուսեր և այլ բան,
Ամենեքեան հաւասար փառս Աստուծո տան</pre><ref>Հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեո. № 1661, Տաղարան, էջ 144 և հետ.։</ref>։
XVII դարի սկզբին՝ Շահ Աբասի արշավանքի ժամանակ, այցելելով Իրան՝ պորտուգալացի կրոնավոր Գոուվեյան դիտում էր, թե հայերը իրենց վիճակի բարելավման այլ միշոց չեն տեսնում, մինչև որ Լուսավորչի (sic) նախատեսության համաձայն չերևա քրիստոնյա մի իշխան և չհպատակեցնի շրջապատող մահմեդականներին։ Հին այս մարգարեությունը, ասում է Գոուվեյան, խիստ տարածված է ժողովրդի մեջ, որը հավատում է դրա մոտալուտ իրագործման։
Գոուվեյան կապում է իր հիշատակած մարգարեությունը Լուսավորչի անվան հետ։ Այդ՝ ըստ երևույթին այն պատճառով, որ իր տեղեկանքը նա չէր առել գրքերից, այլ հայ այն զրուցակիցներից, որոնց աչքում Անակի որդու անունը առավել մեծ հեղինակություն էր<ref>Une ancienne prophetie fort commune parmy le peuple- ասված է Գոուվեյայի գրքում. Տե՛ս. Fr. Antoine de Gouvea. „Relation de Grandes guerres et victoires obtenus par le roi de Perse de Cha-Abbas contre les empreurs de Turquie Mahomet et Achmet son fils” Trad. de l’org. portugais, Rouen, 1646, էջ 343 և հետ. և 416։</ref>։
Ո՞ւսկից պիտի գա քրիստոնյա այն «ազգը», «թագավորը» կամ «իշխանը», որից հայերը ակնկալում էին իրենց ազատագրումը։
Ինչպես առաջ, այնպես և XVII դարում այդ հարցին տրվում էին տարբեր պատասխաններ, նայած իրադրության, այսինքն նայած թե երբ կամ ում կողմից էր դրվում հարցը, կամ ով և ինչ հանգամանքներում էր տալիս պատասխանը։ Սակայն նախքան կանցնենք տրված պատասխանների քննությանը, կարծում ենք ընդհանուր գծերով հիմա իսկ պարզված կարող ենք համարել Պետրոս Մեծին ուղղված թղթում Իսրայել Օրիի արած այն հայտարարությունը, որի վրա կանգ առանք մեր հետազոտության սկզբում։ Ակներև, է, որ այլ ինչ չէր այդ հայտարարությունը, քան հայ ազատագրական բազմադարյան լեգենդի կարևոր մի վարիանտը, որ ազդանշում էր հայ քաղաքական մտքի մեջ կատարված հերթական շրջադարձը: Լեգենդի նոր մի խմբագրություն էր այդ, որը ցույց է տալիս, թե XVIII դարի սկզբում հայ ազատագրական մաքի հորիզոններում ռուս պետությունն էր դառնում այն հուսակայանը, որի հետ կապվելու էին հայ ժողովրդի ինքնորոշման նոր հեռանկարները:
= II. Լեգենդի սոցիալական միջավայրը =
= Ծանոթագրություններ =
<references/>