Changes

/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Այս դիտողությունները կարևոր են և արժեքավոր, սակայն անարժեք այն եզրակացությունները, որ հանում է դրանցից հեղինակը, հետևցնելով, օրինակ, թե հանձին Վաղարշակի՝ Ագաթոնը նկատի է ունեցել VII դարում հույների դեմ պատերազմած Թեոդորոս Ռշտունուն, որ այլ վարիանտում նշված Տրդատը Ջիվանշերի պատմության գրքում և Եպիֆան Կիպրիացու հայերեն խմբագրության մեջ հիշված Տրդատ Արշակունին է, որ ապրում էր VIII դարի կեսերին, կամ որ «ազատարար» Կոստանդինոս կայսրը Հերակլի թոռ Կոստանդինոսն է, իսկ Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «խոյաքիթ» կաթողիկոսը՝ Ներսես Շինողը և այլն։ Արհամարհված է այն փաստը, որ Թեոդորոս Ռշտունին պայքարում էր հույների դեմ՝ հենված արաբների վրա, մինչդեռ Ագաթոնի Վաղարշակը (կամ Տրդատը) պայքարում է հույների դեմ հենված «հռոմեացիների» վրա։ Նույնպես արհամարհված է, որ հույներից վրեժ առնող Վաղարշակը (կամ Տրդատը) չէր կարող կաթողիկոս նշանակել Ներսես Շինողին, որը հայտնի էր հենց իր հունասիրությամբ և դժվար թե նկատվեր Լուսավորչի տան վերականգնող։
Ագաթոնի վիպական ոճով գրված գուշակությունները մեզ փոխադրում են մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում արծարծվում էր «հռոմեացիների» օգնությամբ «իսմայելացիների» լծից ազատվելու և հայ Արշակունի թագավորություն կամ հայ Պարթևների կաթողիկոսություն վերականգնելու մտայնությունը։ Վաղարշակ անունը հայ Արշակունյաց դինաստիայի հիմնադրի անվան կրկնությունն է։ Եթե ընդունենք, որ սկզբնապես «Վաղարշակ» անվան տեղ եղել է «Տրդատ»՝ այդ ևս զուրկ չէր լինի որոշ իմաստից. նոր Տրդատը կլիներ հայ Արշակունի համանուն այն թագավորի կրկնակը, որի ժամանակ քրիստոնեությունը պետական կրոն դարձավ Հայաստանում և հիմք դրվեց Լուսավորչի կաթողիկոսական դինաստիային։ Թե՛ մի և թե՛ մյուս դեպքում, Ագաթոնի նշած անունները իմաստավորված կլինեն, այսպիսով, ոչ թե որպես այլևայլ ժամանակներում ապրած պատահական մարդկանց մասին եղած հիշողություններ, այլ որպես գուշակությունների խմբագրման դարաշրջանի քաղաքական պատվերին ընդառաջող և ժամանակի մտածության համար հատկանշական ու իմաստալից կերպարներ։ Նույն տեսակի կերպարներ չե՞ն նաև բյուգանդական բյուզանդական դրոշմներ կրող «ազատարար» կայսրների մտացածին այն անունները, որոնց գործերի մասին պատմում է իր գուշակությունների մեջ հայացքը գալիքին հառած մեր հեղինակը՝ Ագաթոնը։
Արշակունիների և Պարթևների իշխանությունը վերականգնելու գաղափարն առկա էր արդեն VIII դարում։ Այս մասին է վկայում այդ պահին վերջնականապես ձևավորված և հետագա դարերում լայն շրջանառություն ունեցած այն տեսիլքը, որ կապված էր Սահակ Պարթևի անվան հետ և իբրև հետսամուտ միջարկություն, հասել է մեզ Ղազար Փարպեցու պատմության գրքում<ref>Տե՛ս Փարպեցի, նույն տեղում, գլ. Դ։</ref>։ Անվավեր այդ գրության համաձայն Արշակունյաց անկումից հետոՍահակը որպես թե գուշակած է եղել Լուսավորչի հիմնադրած եկեղեցու զավթումը աշխարհի փառքին հետամուտ քահանայապետների ձեռքով, բայց և միաժամանակ կանխատեսած Արշակունյաց և Լուսավորչի աշխարհիկ և հոգևոր դինաստիաների վերականգնումը՝ «մերձ երևումն պղծոյն անապատի», ասել է՝ աշխարհի կատարածին մոտ ժամանակներում։ Ներկայիս պարզված պիտի համարել, որ Արշակունիներին և Լուսավորչի տանը վերաբերող քաղաքական այս հեռանկարները ձևավորվել և մտել են Սահակի «Տեսիլքի» մեջ VIII դարի սկզբներին<ref>Տե՛ս Ն. Ակինեան, Քննութիւն տեսլեան ս. Սահակայ, տպագրվ. «Հանդէս Ամսօրեայ», 1936, էջ 467 և հետ. 1937, էջ 5 և հետ.:</ref>։
Վասիլ կայսրի ծագման այս վերսիան ծանոթ է նաև հայ աղբյուրներից։ Վարդան պատմիչը հաղորդում է, որ հայկական 325 (մ. թ. 876) թվականին, Վասիլը հատուկ դեսպանի միջոցով թագ է խնդրել իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուց։ Կայսրը, հարում է Վարդանը, իմացել էր հայ մի եպիսկոպոսից իր մոր Արշակունի ծագումը, ուստի և կամենում էր ստանալ իշխանաց իշխանի համապատասխան վավերացումը<ref>Վարդակ Բարձրբերդեցի, Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 116։</ref>։
Չգիտենք իսկապես Աշոտի պատասխանը Վասիլին։ Սակայն Վարդանի պատմածից պարզվում է, որ կայսրի առաջարկը նոր թափ էր հաղորդել Հայաստանում Սահակ Պարթևի անունով նվիրագործված երազանքին. «Եւ կատարիլ թուէր տեսլեանն Սահակայ սրբոյն՝ նստիլ թագաւոր Արշակունի»- հարում է Վարդանը<ref>Վարդան, ն. տ., էջ 116։</ref>։ Հավանական է թվում մեզ արդեն իսկ հայտնված այն միտքը, թե բյուգանդական բյուզանդական հավակնությունները կանխելու և Աշոտ Բագրատունուն իր հետ ամուր կապած լինելու համար է, որ խալիֆ Մութամիդը Հայաստանի թագ հղեց նրան։ Մերձիմահ Վասիլ կայսրին մնում էր միայն ողջունել ու վավերացնել իր «սիրեցյալ որդի» Աշոտի թագադրությունը<ref>„История СССР с древнейших времен до образования древне-русского государства”, изд. ГАИМК. М. и Л., ч. III-IV, էջ 314։</ref>։
Վարդանի հաղորդածը հասկանալու համար պիտի վերհիշել, որ ժամանակին Բագրատունիներն էին հենց Արշակունիների թագադիրները<ref>Հմմտ. Մ. Խորենացի, գիրք 4, գլ. Գ։</ref>: Մտադրված լինելով արաբներից հետ ստանալ երբեմն Բյուզանդիային պատկանած հայ երկրամասերը և միաժամանակ նաև իրազեկ դարձնել հայերին այդ մասին՝ Վասիլը ճիշտ էր հասցեագրում իր դիմումը։ Այլ խնդիր է, թե որքան կարող էր դուրեկան լինել այդ դիմումը Արշակունիների թագադրին։ Հայկական գահի ժառանգ համարելով իրեն՝ վերջինս տրամադիր չպիտի լիներ ուրիշին զիջելու Արշակունյաց թագի իրավունքը։
Նույն այս լեգենդի Հայաստանում առաջ բերած արձագանքի հետքերը մնացել են նաև Ներսես Պարթևի տեսիլքի և Ագաթոնի գուշակությունների մեջ։ Շոշափելի և ակնառու են այդ հետքերը այն ամենի մեջ, ինչ պատմում են մեզ այս աղբյուրները «որմանք», «արմանք», իսկ երբեմն նաև «ալամանք» ազգի մասին։ Ինչպես ակներև է նաև Բ. Սարգիսյանի մատնանշած օտար աղբյուրներից՝ աղճատված այդ բառը առաջացել է պարզապես «արմենք» կամ հունական աղբյուրների «armеnoi»=հայք բառից։ Տեսլական գրականության մեջ այդ անունով նշված ազգին վերագրված ազատարար սխրագործությունները վկայում են այն արձագանքի մասին, որ ունեցել էին Հայաստանում հայ կայսերական դինաստիայի՝ արաբների դեմ վարած հաղթական պատերազմները IV-V դարերից ի վեր Հայաստանի քաղաքական անկախության անկման պայմաններում։ Այդ նախարարական և մասնավորապես հայ Արշակունյաց տան ժառանգները ապավինում էին Բյուզանդիա՝ գրավելով այնտեղ հատկապես Արմենիակ թեմում զինվորական և վարչական բարձր պաշտոններ։ VI դարում Իրիսի գետահովտում կայսերական Բյուզանդիայի Արմենիակոն թեմում կայան ունեցող զորաբանակը հիմնականում կազմված էր հայերից և գլխավորված հայ զորահրամանատարներից։ Տասնյակների էր հասնում սրանց միջից ելած այն մարդկանց թիվը, որոնք ձեռք կարկառեցին Կոստանդինոսի թագին կամ բազմեցին Բյուզանդիոնի գահին։ «Արմեն»-ներից էին ծագում ոչ միայն կայսերական Բյուզանդիայի IX-XI դարերի բազմաթիվ տիրակալներ, այլև հաճախ բյու-գանդական բյուզանդական կայսրուհիները։ Նշենք Թեոփիլես կայսեր կնոջը, Մամիկոնյան ծագում ունեցող նշանավոր Թեոդորա կայսրուհուն և համանուն ուրիշներին։ Ոչ պակաս ազդեցություն պիտի գործած լինեին արաբների դեմ վարած պատերազմների ընթացքում հռչակ ստացած և մասնավորապես Արշակունի ծագում ունեցած կամ Արշակունի տոհմանուն առինքնած հայ զորավարները։
Սրանով էլ պիտի բացատրել առաջին հայացքից օտարոտի երևացող այն փաստը, որ տեսիլների և գուշակությունների մեջ ազատարար «հռոմաեցիների» զորքերը սերված են համարվում «որմանք»-«արմենք» ցեղից, որից առաջացած նշանավոր մեկին, պայմանական «Վաղարշակ» կամ «Տրդատ» Արշակունուն, Ագաթոնը դարձնում է ազատագրվելիք Հայաստանի գահակալ։
Տակավին Հուստինիանոսի ժամանակ բյուզանդական բանակը գլխավորող հայազգի Նարզեսին շրջապատում էին Արշակունի տոհմանուն կրող Հովհան, Արշակ և Արտավան զորավարները<ref> F. Laurent, L’Arménie entre Byzance et l’Islam depuis la congueste arabe jusqu’a 887, Paris, 1919, էջ 195, ծան.։</ref>։ VIII դարում բուլղարների դեմ անուն վաստակեց Տաճատ Անձևացին. Արտավան Մամիկոնյանի հետ սա գլխավորում էր բյուզանդական այն զորքերին, որոնք կռվում էին Կիլիկիայում<ref>Նույն տեղում, էջ 197։</ref>։ Լևոն IV կայսրի օրոք (775-780) արաբների դեմ պայքարող բանակի մեջ հինգ զորավարներից չորսը հայեր էին՝ Արտավազդ, Տաճատ, Վարազտիրոց և Մուշեղակ։
IX դարում պետական բարձր դիրքի հասավ արաբների դեմ տարած իր հաղթանակներով նշանավոր Մանվել Մամիկոնյան զորավարը։ Սակայն անհամեմատ ավելի նշանակալից են այն պարտությունները, որ հասցնում էր Խալիֆաթի դեմ ձեռնարկած իր արշավանքներով հայ Արշակունի լինելու հավակնություն ունեցած Վասիլը, որ ռազմական, վարչական մեծ ունակությունների շնորհիվ արքունական ախոռապանի պաշտոնից հասավ բյուգանդական բյուզանդական զորավարի դիրքի և ապա .սպանելով իր արբեցող հովանավորին՝ Միխայիլ III կայսրին, դարձավ Մակեդոնական դինաստիայի հիմնադիր։ Արաբական մի շարք ամրություններ խորտակելուց հետո Վասիլը մտավ Միջագետք և սպառնական դիրք գրավեց խալիֆաթի դեմ։
Հայերի դերը բյուզանդական բանակներում նկատելի էր նաև հետագայում։ X դարում հայ զինվորները մասսայաբար մուտք են գործում բյուզանդական բանակը, կազմելով սրա լավագույն զորամասերը<ref>Ш. Диль, Основные вопросы византийской истории. Мocква, 1947, էջ 82 և 141։</ref>։ Հայկական ծագում ուներ արաբների դեմ վարած իր պատերազմներով այդ դարում հռչակված Հովհանն Կուրկուասը, որին ժամանակակիցները համեմատում էին Տրայանոսի և Բելիզարիոսի հետ։ 930-954 թվականներին նա օգնության հասավ Կարսի Աբաս թագավորին։ Բասենում, Դվինում, Խլաթում և Բաղեշում նա խաչ տնկեց մզկիթների գմբեթներին, ավերեց Տիգրանակերտը և որպես ռազմական թանկագին ավար, Պոլիս բերեց... Քրիստոսի դաստառակը։ Կուրկուասից ավելի բարձր դիրքի հասան կայսերական գայիսոն նվաճած Ռոմանոս Լեկապեն, Նիկիֆոր, Փոկաս և Հովհան Չմշկիկ հայազգի ուզուրպատորները։ Նիկիֆորը և Չմշկիկը նվաճեցին Կիպրոս և Կրետե կղզիները , Կիլիկիայի, Սիրիայի և Միջագետքի քաղաքները, հենված այն բանակների վրա, որոնց էական մասը կազմում էին հայերն ու վրացիները։
Նախընթաց դրվագում մասամբ արդեն պարզեցինք պատմական ռեալ այն իրականությունը, որ հարկադրում էր Բագրատունյաց և Արծրունյաց հայ թագավորներին՝ «կամովին» զիջել իրենց իշխանությունը Բյուզանդիային։ Ուռհայեցու և Թովմա Արծրունու վկայությունները դրսևորում են ոչ այնքան Սենեքերիմ Արծրունու, որքան Վասիլ կայսրի հետ գրական հեռանկարներ կապող հայ եկեղեցական ֆեոդալական որոշ խմբակցությունների հայացքները։ Վասիլն անուն էր վաստակել ոչ միայն իսլամի դեմ մղած իր պատերազմներով, այլև պավլիկյանների դեմ հանած իր հալածանքներով։ Թվում էր, թե Վասիլ կայսրի ձեռներումն էր գտնվում աշխարհի խաղաղության բանալին։ Մեզ արդեն ծանոթ է այն համարումը, որ ուներ նրա ուժի մասին Լաստիվերտցին: Նման հայացք ուներ նրա մասին նաև Գր. Նարեկացին, որը հատկանշում էր այդ կայսրին որպես «յաղթող և մեծ կայսր»։ Ընդարձակելով կայսրության արևելյան և հյուսիսային սահմանները, ասում է Նարեկացին, բյուզանդական բանակը ոտքի տակ տվեց եկեղեցու թշնամիներին, և հաստատեց ամենուրեք «անդորութեան միջոց»<ref> Գր. Նարեկացի, Մատենագրութիւն, Վենետիկ, 1840, էջ 268։
Նշելով, որ Նարեկացին նշավակում էր «արաբացոց քանասար գայլերի գազանությունը», պրոֆ. Մ. Մկրյանը ուզում է հավատացնել, թե «Մատեան ողբերգութեան» հեղինակը ատելությամբ էր վառված դեպի «օտար զավթիչներն» առհասարակ: Աչքի առաջ ունենալով բյուգանդական բյուզանդական կայսրի նկատմամբ Նարեկացու բռնած դիրքը, նման ընդհանրացումը պիտի թյուր իմացության պտուղ համարել (Հմմտ. Մ. Մկրյան, «Գրիգոր Նարեկացի», Երևան, 1955, էջ 218): Մի տեղ (Մատեան ողբերգութեան, ԾԶ, բ. հատված) Նարեկացին ղատապարտում է «ոգեկործան» կայսրներին, սակայն դրանից չի կարելի անել այն եգրակացությունը, թե նա դատապարտում էր '''բոլոր''' կայսրներին, ինչպես նաև այն փաստից, որ '''նույն տեղում''' նա դատապարտում էր «ըմբոստ» աղքատներին, չի կարելի անել այն հետևությունը, թե նա դատապարտում էր '''բոլոր''' աղքատներին: Նվազ բռնաձիգ չէ հեղինակի այն հավաստիացումը, թե իբր Նարեկացին «չի կարողացել հաշտվ ֆեոդալական կեղեքման հետ» և կամ որ նրա միստիկ աշխարհայեցությունը «արտացոլել է գյուղացիական-աշխատավորական խավերի թախիծն ու վիշտը ու նրանց՝ իրականության նկատմամբ ունեցած խոր դժգոհությունն ու ցասկոտ բողոքը» (տե՛ս նույն տեղում, էջ 171 և 198)։ Կարծում ենք, որ Նարեկացուն իբրև բանաստեղծի դրվատելու համար անհրաժեշտ չէ, որ անպատճառ գյուղացիական-աշխատավորական խավերի գաղափարախոս եղած լիներ նա:</ref>։
«Ապարանից խաչի պատմության» մեջ Նարեկացին նվազ մեծարանքով չի խոսում Վասիլ II և Կոստանդին VIII կայսրների՝ արաբների, սկյութացիների, խազիրների, վրացիների, լազերի և հայերի վրա տարած հաղթությունների, հաստատած խաղաղության և մասնավորապես «ասքանազյան զարմին» արած պարգևների մասին<ref>Գր. Նարեկացի, նույն տեղում, էջ 374 և հետ.։ Մենք դեռ առիթ կունենանք դրսևորելու Նարեկացու և մյուս եկեղեցականների այս կողմնորոշման սոցիալական խոր շարժառիթները։</ref>։
Հետազոտելով Կոզեռնի տեսիլքը՝ Ն. Մառը համարում էր այդ Կիլիկիայի Սև լեռան վանքերից մեկում 1147 թվականի խաչակրաց արշավանքի հաջող ելքի հուսով գրված ապոկրիֆ<ref> Н. Я. Maрр, Сказание о католикосе Петре и ученом Иване Козерне, см. „Вост. Записки”, СПБ, 1905, стр. 8.</ref>։
Կարծում ենք սակայն, որ կիլիկեցի հեղինակն իր առաջ ունեցել էր Արևելյան Հայաստանի դրական որևէ աղբյուր, դրված XI դարի կեսերին, Անիի բյուգանդական բյուզանդական օկուպացման ժամանակ։ Ըստ երևույթին գրական մի գործ էր դա, որը Կոզեռնին վերագրված տեսիլքի ձևով հաշվի էր առնում Անիի բնակչության տրտունջները և միաժամանակ ներշնչում նրանց այն մտայնությունը, թե ներքին և արտաքին բոլոր նեղիչների դեմ փրկության ապավեն կարող է լինել միայն '''բյուզանդական''' զենքը։ Կոզեռնը այն մարդն էր հենց, որ ընկերակցել էր Պետրոս Գետադարձին, երբ վերջինս մեկնել էր Տրապիզոն՝ Վասիլ II կայսրի հետ Անիի թագավորի անունից «հայոց կորստեան գիր և նամակը» (Լաստիվերտցի) ստորագրելու համար։ Մեզ զբաղեցնող ապոկրիֆում նա հանդես է դալիս իբրև Անիի բյուզանդասերների՝ Պետրոս կաթողիկոսի, Մագիստրոսի և Վեստ Սարգսի, ինչպես և սրանց ինտրիգներին և բյուգանդական բյուզանդական ճնշումներին զոհ դարձած Հովհաննես Սմբատ թագավորի մոտ, որպես քաղաքական գուշակ։ Հասկանալի է, որ «պարսիկներից» (իմա՝ Իրանին տիրացած թուրքերի սպառնալիքից) ազատվելու համար Կոզեռնը կարող էր «գուշակած» լինել ոչ թե ֆրանկների, այլ՝ '''հույների''' միջամտությունը։ Զուր չեն այն գործի մեջ երկարորեն պատմված Պետրոսի հանդիպումը Վասիլ կայսրի հետ, կաթողիկոսի հրաշագործությունները, հայկական ծագում ունեցող կայսրի «ծածկաբար» դարձը դեպի իր պապերի դավանանքը, որից հետո նշված է, թե նա «եղև որպէս զհայր աշխարհիս հայոց»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 50։</ref>։ Նկատենք, որ Ուռհայեցու պատմության մեջ Կոզեռնի 1023 թվականի տեսիլքը արդարացված է թուրքերի '''առաջին''' ներխուժման և «հայասեր» Վասիլ Il-ի ներարշավի պատմությամբ<ref>Նույն տեղում, էջ 54 և հետ.։</ref>։ Պատմելով Կոզեռնի 1037 թվականի տեսիլքը՝ ապոկրիֆի մեզ չհասած նախնական վարիանտը կարող էր հույսեր կապած լինել միայն սելջուկների հանդեպ տանելիք բյուգանդական բյուզանդական («հռոմայեցիների») հաղթանակի հետ։
Այսպիսով՝ նախնական ձևով մեր ձեռքը չհասած տեսիլքը հայ բյուզանդասերների նպատակներին ու տրմադրություններին ընդառաջող մի գրվածք պիտի եղած լիներ։ Կոզեռնին վերագրված տեսիլների նոր վարիանտներում պահվել են նախնական վերսիայի բեկորները միայն։ Սելջուկ-թուրքերի մասսայական գրոհներից և նրանց Հայաստանում հաստատած պետություններից հետո, հույն տեսիլներում (մասնավորապես Մեթոդիոսի) նշված «պարսիկները» Կոզեռնի մեզ հասած տեսիլների մեջ դառնում են «թուրքեր», Երուսաղեմը նվաճող «հռոմայեցիները» և քնից արթնացող հոռոմ թագավորը (սրա մասին Մեթոդիոսը գրում էր- «զարթեսցէ որպէս այր ի քնոյ») դառնում են Երուսաղեմի համար պատերազմող «ֆրանկներ»<ref>Հմմտ. նույն տեղում, էջ 72։</ref>։ Նույն կերպարանափոխությունն է այս, որ վիճակվել էր նաև Ներսիսյան տեսիլքին։ Կոզեռնին վերագրված քննադատական սուր ինվեկտիվները պատկանում են ոչ թե Կոզեռնին, այլ Ուռհայեցու մոտ պահված տեսիլները շարադրող կամ խմբագրող գրչին։
Այսպիսով, Ագաթոնի անվան հետ կապված գուշակությունները անցել են զարգացման նույն ճանապարհը, որպիսին անցել են նաև ներսիսյան տեսիլները։ Ագաթոնի հին վարիանտների մեջ արտացոլված է հայերի '''հունական''' կողմնորոշումը։ Նորերը՝ դիմուղղված դեպի ֆրանկները՝ դրսևորում են շեշտված '''հակահունական''' տենդենցը, այստեղ ազատարար Արշակունիները նվաճում են Յոթը բլուրների վրա փռված Բյուզանդիոնը։
Բացառիկ այն ուշադրությունը, որ հատկացված է Ագաթոնի մոտ Սասունի և շրջակա երկրների ազատագրական պայքարներին, փոխադրում է մեզ Տարոնի և Սասունի Մամիկոնյան-Թոռնիկյան իշխանների վերելքի ժամանակները՝ XI դարի կեսերից մինչև XII դարի կեսերը<ref>Ագաթոնը ակնարկում Է նաև Մամիկոնյան-Թոռնիկյանների «հյուսիսային» տիրապետությունները։ Այդ ակնարկը հասկանալու համար պիտի հիշենք, որ հունական կողմնորոշում ունեցող հայ քաղկեդոնականները, մասնավորապես Մամիկոնյան-Թոռնիկյանները, կալվածներ ունեին նաև հյուսիսում, Բյուզանդիային սահմանակից Տայքում և Սպերում։ Մամիկոնյանների այդ շրջաններում տակավին V դարում ունեցած կալվածների մասին տե՛ս Փավստոս, Գ. 18, Դ. 2։</ref>։ Նշենք նաև «յազգէն Մամիկոնէից» կազմված հայոց զորքի մեծարումը Ագաթոնի մոտ։ Գիտենք ապա, որ X դարից ի վեր հիշատակվող Մամիկոնյան-Թոռնիկյանները պատկանում էին հենց հայ-քաղկեդոնական այն ֆեոդալների թվին, որոնք քաղաքական խնամեական կապեր ունեին բյուգանդական բյուզանդական ազնվականների հետ և հաճախ կարևոր դիրք ու պաշտոններ էին ստանձնում կայսերական մայրաքաղաքում ու բանակում<ref> F. Laurent. L’Alliance et filiation de premier Taronites, («Ecos d’Orient», 37 (1939), էջ 127 և հետ.։</ref>։ Մակեդոնական տան կայսրների հայ ծագման մասին եղած վերսիան, որպես ավանդություն, կապվում էր հենց Տարոնի, այսինքն` Մամիկոնյան-Թոռնիկյանների տիրապետած երկրի հետ։ Նկատի ունենք Սամուել Անեցու` Վասիլ կայսրի մասին բերած վկայությունը. «ԶՎասիլն (ասեն) ի Տարօնոյ ի գեղջէ Թլայ»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 95, նույնը Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 75։</ref>։ Տարոնի Թիլը չպիտի շփոթել Եկեղյաց գավառի համանուն անվան հետ, ուր գտնվում էին պարթևական ծագում ունեցող կաթողիկոսներից երկուսի՝ Արիստակեսի և Ներսեսի դամբարանները։ Նման շփոթությունների միջոցով էր հիմնավորվում Վասիլ կայսրի Արշակունի ծագումը, որ նժարի վրա էին նետում Վասիլ Մակեդոնացին և նրա հաջորդները հայկական երկրամասերին և, առաջին հերթին, Տարոնին տիրանալու համար, որ և գլուխ բերվեց 964-965 թվականներին։
XI դարի կեսերին Տարոնը և Սասունը մտնում էին Գրիգոր Մագիստրոսի վարչությանը հանձնված Բյուզանդիայի արևելյան բդեշխության մեջ, գտնվելով անմիջորեն Մագիստրոսի փեսա Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության ներքո։ հայտնի է սրա առաջնորդությամբ սասունցիների վարած պայքարը սելջուկների դեմ<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 130, Լաստիվերտցի, էջ 141, Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871, էջ 395։</ref>։ Հիշվում է նաև Փիլարտոսի, ֆրանկների և թուրք Ամր-Փաքրի դեմ Թոռնիկի մղած պատերազմը, որի ժամանակ նրա բանակում եղած պիտի լինի 50 հազար հետևակ, 6 հազար ձիավոր<ref>Ուռհայեցի, էջ 206 և հետ.։</ref>։
Ի վերջո սելջուկները տիրացան բդեշխությանը։ Սակայն տարեկան տուրք վճարելու հանձնառությամբ՝ Մամիկոնյանները շարունակեցին անմիջական տեր լինել Սասունում և Տարոնում։ Այս մի դրություն էր, որ հաճախ խախտվում էր թշնամու ոտնձգությունների և Մամիկոնյանների նրան ցույց տված դիմադրության միջադեպերով։ Ցայտուն կերպով բնութագրում է դիմադրական իր պայքարը Թոռնիկին հաջորդած Չորտուանել II Մամիկոնյանը, 1104 թվականին գրած իր մի պարգևագրում. «Ես Չորտուանել բազում աւուրց լեալ տիրեալ հայրենի աշխարհիս մերում Տարօնոյ և այլ բազում աշխարհաց, զօրավիգն ունելով զՔրիստոս և զսուրբ Խաչն կենարար և հրամանաւ ինքնակալացն Ցունաց ոչ զանգիտեցի ի սպառնալեաց և յարշաւանաց ազգին իսմայելացւոց.., և մեր ապաւինեալ վերին օգնականութեան, կացեալ արիաբար ընդդէմ բազմահնար և չարաչար մարտի նոցա՝ զամենայն աւուրս կենաց իմոց մինչև յետին օր ծերութեան իմոյ ոչ եղև խաղաղութիւն իմ ընդ նոսա և զամենայն աշխարհն որ ընդ մեր ձեռամբ էր՝ ի խաղաղութեան պահեալ<ref>Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 396։</ref>։ Մամիկոնյանների այս պայքարը շարունակվեց մինչև XII դարի կեսերը, երբ Ելտկուզ Աթաբեկը Խեդենեկ Արծրունուց խլեց Ամուկ բերդը և Վիգեն Մամիկոնյան֊Թոռնիկյանի ձեռքից առավ Սասունը<refՎարդան, նույն տեղում, էջ 162, հմմտ. նույն տեղում, էջ 174։</ref>։ Ժամանակակից մի վկայութամբ, անկարող լինելով պատերազմ ով ընկճել Վիգենին՝ թուրքերն «աւարեցին տեղիս տեղիս ի գաւառաց նորա և գերեցին բազումս ի քրիստոնէից»<ref>Գ. Յովսեփեան, Հիշատակարանք ձեռագրաց I, էջ 401։</ref>։
Թոռնիկյանները տոհմային արժանապատվության գիտակցությամբ լի մարդիկ էին, ինչպես Բջնիի և Անիի Պահլավունիներին, սրանց ևս ժամանակակիցները վերագրում էին Արշակունի և Պարթևական ծագում։ 1101 թվականին Պողոս Տարոնեցին Չորտուանելի մասին գրում էր. «Եւ ահա իշխանն հայոց Չորտվանելս , որ յազգէ և ի շառաւիղէ Սենեքարիմայ է, յասորոց թագաւորացն։ Եւ ի ծննդաբանութենէն Սափասարայ, հայրենեօք և մայրենեօք բնութեամբ և ի յազգյէն Աբրահամու քետուրական Արշակունի։ Եւ ի շառաւիղէն սրբոյն Գրիգորի Լուսաւորչի՝ որդի Թոռնկա, որոյ գովութիւն ոչ անկանի»<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 274։</ref>։ Ինքն իրեն Չորտուանելը կոչում էր «Իշխան Տարոնւոյ և ամենայն հայոց<ref>Մայր ցուցակ Վենետիկի, բ. 473 և հետ.։</ref>։ Ձևականորեն «ամենայն հայոց» այս իշխանները կրկնակի վասալական կախման մեջ էին մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ բյուգանդական բյուզանդական իշխողներից։ Նույն Պողոս Տարոնեցին գրում էր. «ԵԼ ահա վկայ դուք էք ամենեքեանքն՝ այս մեծանուն լերինն Տիւրոսի. վասն զի սեպհական տրութեամբ ի գահընկալ նովիլիսիմոսէ՝ պատուեալ մեծաւ մեծաւ պատուով ի կայսերացդ հոռոմոց։ Դարձեալ՝ և ի պարսից թագաւորացն յամիրայականէ ընկալեալ զիշխանութիւնս<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 275։</ref>։
Սելջուկների դեմ մղած պայքարի ընթացքում Մամիկոնյան-Թոռնիկյանները փաստապես հանդես էին գալիս որպես «իրանական» նորահայտ սուվերենների դեմ ապստամբած բյուգանդական բյուզանդական առաջապահիկներ։ Որպես բյուգանդական բյուզանդական վասալներ նրանք բախվում էին նաև ֆրանկների հետ, մինչդեռ Ագաթոնի նոր վերսիան կրում էր իր վրա այն ժամանակների դրոշմը, երբ հայերի բյուզանդական կողմնորոշումը նահանջել էր արևմտաեվրոպական կողմնորոշման առաջ։ Հին վերսիայի «արմանները» կամ «որմանները» դարձել էին «ալամանների» կամ «ֆրանկների» առաջապահիկներ։ Հույների հայ զինատարները զիջել էին իրենց տեղը հույներից վրիժառու Վաղարշակին կամ Տրդատին։ Ի՞նչ է նշանակում այս շրջադարձը։ Ըստ երևույթին վերախմբագրված Ագաթոնը կատարել էր նույն Էվոլյուցիան, որպիսին կատարել էր վերախմբագրված Կոզեռնը։ Կիլիկյան իրադրության մեջ երկուսն էլ ընդառաջում էին առկա հարաբերություններին ու պահանջներին։ Մասնավորապես Ագաթոնի նոր վերսիան՝ հանձին Վաղարշակի կամ Տրդատի, նպատակ ունի անդրապատկերել Բյուզանդիայի դեմ ապստամբած և խաչակիրների օժանդակությամբ Կիլիկիայում հայ ուրույն իշխանություն հիմնադրող Ռուբենի և Ռուբինյանների՝ բյուզանդական կայսրության դեմ տարած դարավոր պայքարը։ Ագաթոնի գուշակությունները առիթ են տալիս կարծելու, թե հետագայում Կիլիկիայի այդ պայքարին իրենց մասնակցությունն էին բերում նաև Տարոնի Մամիկոնյանները։ Ի վերջո, սրանք պարտվում են։ Միխայել Ասորին 1163 թվականի ներքո գրում է. «Ի սոյն ամին բերդեր զոր ունէին հայք յերկիրն Սասնոյ, նեղեալ Մուֆարկինայ (=Նփրկերտի) ամիրայէ, տուին ի Շահի Արմեն յամիրայն Խլաթայ, զայն որ ունէին ի հին ժամանակաց»<ref>Միխ. Ասորի, Ժամանակագրութիւն, էջ 476։</ref>։ Ավելի ուշ, խալիֆաթի կրած պարտություններից հետո, Սասնո երկիրը հպատակություն հայտնեց մոնղոլներին, Հուլաղու խանի կողմից տրվելով Սադուն Արծրունուն<ref>Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 370։</ref>։
Թոռնիկյանների անկման և Ռուբինյանների վերելքի դարաշրջանն է փոխադրում մեզ նաև Ագաթոնի ակնարկը Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» եկեղեցականի մասին։ Այստեղ խոսքը վերաբերում է Լուսավորչի տան վերականգնողի համբավ վայելած և կաթողիկոսական նոր, Պահլավունի դինաստիայի հիմք ձգած Գրիգոր Վկայասերին (1065-1105)։ Թոռնիկ Մամիկոնյանը Վկայասերի փեսան էր։. 1189 թվականին Հեթում Թոռնիկյանը գաղթեց Կիլիկիա։ Ռուբինյանների և Թոռնիկյանների մեջ XII դարի վերջերին ստեղծվեցին խնամեական նոր կապեր<ref> Ալիշան, Շնորհալի և պարագայք իւր, Վենետիկ, 1873, էջ 14 և Սմբատ պատմիչ, էջ 105։</ref>։
Վստահելի
199
edits