Changes

Գլորիա Սկոտ

No change in size, 11:53, 22 Հունվարի 2013
:    Հիմա, սիրելի որդիս, մոտենում եմ պատմությանս ամենազարմանալի մասին։ Տուրուդմփոցի ժամանակ «Գլորիա Սկոտը» նավախելով կանգնած էր քամու ուղղությամբ։ Հենց որ մենք նստեցինք մակույքը, նավը փոխեց իր ուղղությունը և սկսեց դանդաղ հեռանալ։ Հյուսիս-արևելքից փչում էր թեթև քամի, մեր մակույքը մեկ բարձրանում, մեկ իջնում էր ալիքների վրա։ Իվանսն ու ես, որպես առավել գրագետներ, նստել էինք քարտեզի շուրջը, փորձում էինք որոշել, թե որտեղ ենք գտնվում և թե որ ափին ավելի լավ կլինի կանգ առնել։ Թվում էր խնդիրը հեշտերից չէ․ հյուսիսում, մեզնից 500 մղոն հեռավորությամբ, գտնվում էին Կանաչ հրվանդանի կղզիները, իսկ արևելքում, մոտավորապես յոթ հարյուր մղոնի վրա՝ Աֆրիկայի ափերը։ Վերջ ի վերջո, քանի քամին փչում էր հարավից, ընտրեցինք Սիերա-Լեոնեն և նավարկեցինք նրա ուղղությամբ։ «Գլորիա Սկոտը» հիմա այնքան հեռու էր, որ աջ նավակողից երևում էին միայն նրա կայմերը։ Հանկարծակի «Գլորիայի» վրա վեր խոյացավ հրեշավոր ծառի պես թանձրավուն մի սև ամպ։ Մի քանի րոպե անց լսվեց պայթյուն, իսկ երբ ծուխը ցրվեց, «Գլորիա Սկոտը» անհետացավ։ Մենք անմիջապես մակույքն ուղղեցինք այնտեղ, որտեղ ջրի տակից տակավին բարձրանում էր թեթև ամպը, կարծես մատնացույց անելով աղետի վայրը։
:    Մենք լողում էինք տանջալիորեն երկար և սկզբից մեզ թվում էր, որ արդեն ուշ է, ոչ մեկին չի հաջողվի փրկել։ Ալիքների վրա ալեկոծվող կոտրված մակույկը, մեծ քանակությամբ հյուսված կողովներն ու բեկորները մատնացույց էին անում, թե նավը որտեղ գնաց ջրի տակ, բայց մարդիկ չէին երևում, և մենք կորցնելով հույսը, ցանկանում էինք ետ դառնալ, երբ հանկարծ ճիչ լսեցինք․ «Օգնությո՜ւն», և մենք հեռվում տախտակի կտոր տեսանք, վրան՝ մարդ։ Դա երիտասարդ նավաստի Հադսոնն էր։ Երբ նրան քարշ տվեցինք մակույկ, այնքան տանջված էր ու ամբողջությամբ այրուցքներով ծածկված, որ նրանից ոչինչ իմանալ չկարողացանք։
:    Առավոտյան նա մեզ պատմեց, որ հենց հեռացել ենք, Պրենդենգասթը Պրենդերգասթը և նրա ավազակախումբը սկսել են տանջամահ անել մարտից ողջ մնացած հինգ մարդկանց․ երկու պահնորդայինի գնդակահարել են և նավակողից նետել ջուրը, դրանից չի խուսափել նաև նավապետի երրորդ օգնականը։ Պրենդերգասթն իր ձեռքով կտրել է դժբախտ բժշկի կոկորդը։ Միայն նավապետի առաջին օգնականը, խիզախ ու քաջ մի մարդ, թույլ չի տվել իր վերջը տան։ Երբ տեսել է, որ կալանավորն արնոտ դանակը ձեռքին ուղղվել է իր կողմը, նետել է շղթաները, որն ինչ-որ հնարքով թուլացրել էր, և վազել է նավախելի կողմը։
:    Ձերբակալվածներից տասը մարդ, ատրճանակներով զինված, նետվել են նրա ետևից և տեսել, որ նա կանգնած է վառոդի բաց տակառի մոտ, ձեռքին՝ լուցկու տուփ։ Նավի վրա կար հարյուր մարդ, և նա երդվել է, որ եթե թեկուզ մեկն իրեն մատով դիպչի, բոլորը միասին օդ կթռչեն։ Եվ այդ պահին պայթուն է տեղի ունեցել։ Հադսոնը ենթադրում էր, որ այդ պայթունն առաջացել է ինչ-որ ձերբակալվածի կողմից արձակված պատահական գնդակից, ոչ թե նավապետի օգնականի լուցկուց։ Ինչպիսին էլ լիներ պատճառը, դա «Գլորիա Սկոտի» և այն զավթած խուժանի վախճանը եղավ։
:    Թանկագինս, ահա այդ հանցագործության կարճ պատմությունը, ուր ներքաշվել էի։ Հաջորդ օրը մեզ վերցրեց Ավստրալիա մեկնող «Հոթսփուր» բրիգը։ Նավապետին դժվար չէր պատկերացնել, որ մենք փրկվել ենք խորտակվող մարդատար նավից։ Ծովակալությունում «Գլորիա Սկոտ» փոխադրական նավը կորած համարեցին, նրա իսկական ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց։ «Հոթսփուրը» մեզ բարեհաջող հասցրեց Սիդնեյ։ Ես ու Իվանսը փոխեցինք մեր ազգանուններն ու ուղեվորվեցինք ոսկու հանքերը։ Այնտեղ, այդ բազմազգ շրջապատում, երկուսիս համար էլ հեշտ էր մեր հետքերը կորցնել։
140
edits