Changes
: Միստր Թրևորը մրթմրթաց, որ այս մարդու հետ բարեկամացել է նավի վրա, երբ նավարկում էին դեպի հանքերը, իսկ հետո գնաց տան կողմը։
: Երբ մի ժամից հետո մտանք հյուրասենյակ, տեսանք, որ նա մահու չափ հարբած ընկել էր բազմոցին։
: Այդ դեպքը վրաս տհաճ տպավորություն թողեց, և հաջորդ օրն արդեն չէի զղջում, , որ մեկնում եմ Դոնիֆորպից, զգում էի, որ ներկայությունս ճնշում է ընկերոջս։
: Այս դեպքերը կատարվեցին մեր արձակուրդի առաջին ամսին։ Ես վերադարձա Լոնդոն և այնտեղ մոտ երկու ամիս օրգանական քիմիայից փորձեր արեցի։
: Աշունն արդեն մտել էր իր իրավունքների մեջ, և արձակուրդները մոտենում էին ավարտին, երբ անսպասելի հեռագիր ստացա ընկերոջիցս․ ինձ կանչում էր Դոնիֆորպ, քանի որ ըստ իր խոսքերի, օգնությանս և խորհուրդներիս կարիքն ուներ։ Հասկանալի է, ամեն ինչ թողեցի և մեկնեցի հյուսիս։ Ընկերս ինձ կառքով դիմավորեց կայարանում և առաջին իսկ հայացքից հասկացա, որ վերջին երկու ամիսները նրա համար շատ ծանր են եղել։ Նիհարած, տանջված տեսք ուներ և արդեն այնպես բարձր ու աշխույժ չէր խոսում։