Changes

/* 3. Դաշանց թուղթը */
— գրում է նա՝ վկայաբերելով Ներսես Պարթևի տեսիլքը<ref>Տե՛ս Ներսես Շնորհալի, «Ողբ Եդեսիոյ», Տփխիս, 1829, էջ 99 և հետ.։</ref>։
Երկրորդ խաչակրաց արշավանքին մասնակցած ժամանակագիր Օտտո Ֆրեյզինգը պատմում է Եդեսիայի անկումից հետո Եվգենիոս III պապի մոտ ուղարկված մի պատգամավորության մասին, որը նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու խնդիր էր դնում Արևմուտքում։ Այս կապակցությամբ, հարում է պատմիչը, հրապարակվեց Լուի VII թագավորին վերաբերող մի մարգարեություն. ոմանք մատնանշում էին դրա սիբիլյան ծագումը, ուրիշները համարում էին գա դա հայազգի հայտնություն<ref>Otto v. Freising, Die Weltchronik, հրատ.Teubner-ի, գիրք VII, գլ. 33։</ref>։ Կասկած չկա, որ այդ պատգամավորության մեջ մասնակցություն ունեին նաև հայ պատվիրակներ, քանի որ, ինչպես հավաստիացնում է Ֆրեյզինգը, Լուի Vll-ը և գերմանական Կոնրադ III կայսրը, որոնք գլուխ էին անցնելու երկրորդ արշավանքին՝ ենթադրում էին գրավել Դամասկոսը և ձեռք մեկնել Հայաստանի և Եդեսիայի իրենց բարեկամներին։ Սակայն, թագակիր խաչակիրների ջանքերը զուր անցան, ուժ տալով նրանց բարեկամների տրտունջներին։
Գրիգոր երեցը 1160 թվականին մոտ ժամանակներում հույների ու ֆրանկների պարտությունները պատմելիս վերհիշում է դարձյալ Պարթև հայրապետի կանխատեսությունները— հույն կայսրների թուլությունը և կրելիք պարտությունը<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 423։</ref>։ Հարկավ այս վկայակոչությունը հակասում էր գուշակությունների ժամանակաբանական հաջորդականությանը։ Սակայն դժվար է հաջորդականության ու ստուգության պահանջ դնել, երբ գործ ես ունենում այս կարգի վկայակոչումների հետ։
Վստահելի
199
edits