Changes

/* 3. Դաշանց թուղթը */
Երուսաղեմը Սալահ-ադ-Դինի կողմից առնվելու կապակցությամբ Գրիգոր Տղա կաթողիկոսի «Ողբ»-ում արտահայտվում էր այն հավատը, թե Երուսաղեմը պիտի նվաճվի նորից խաչակիրների ձեռքով։ Բանաստեղծը այս առիթով վրեժի կոչ էր ուղղում քրիստոնյաներին և միաժամանակ գովերգում Լևոն իշխանի հաղթանակը «հագարացիների» վրա<ref>Տե՛ս Dulaurier E. Recueil des histoire de Croisades, Paris, 1869, I, էջ 284, 293, 300։</ref>։ Կասկած չկա, որ Տղան վառ ակնկալություններ ուներ երրորդ խաչակրաց արշավանքը կազմակերպողներից։ Նշենք նաև այն, ինչ պատմվում էր նրա և Կիլիկիայի Լևոն իշխանի մասին՝ այս վերջինիս թագավորական տիտղոս շնորհվելու կապակցությամբ։ Պատմելով Ֆր. Բարբարոսայի մասին, Լամբրոնացին գրում է. «Եւ զի խոստումն էր ինքնակալին ոսկի կնքեալ գրով՝ հայոց թագաւոր դնել պահանջեաց ի նմանէ՝ կաթողիկոսն սուրբ (իմա՝ Տղան Ա. Հ) զլրումն խոստմանն և ինձ հրաման ետ զսոյն թարգմանել»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 431։</ref>։ Վարդանը հաղորդում է մեզ այդ նամակի տպավորությունը Բարբարոսայի վրա։ «Եւ թագաւորն ժողովեալ զամենայն մեծամեծս իւր՝ ետ կարդալ, և ի խնդութենէն լացին. և գրեաց պատասխանի». «Ահա ունիմ թագ և զգեստ, զի օծցես թագաւոր Հայոց զոր որ ընտրես»։ Եւ ասէր ի լսելիս ամենեցուն. « Մինչ ոչ տեսանեմ... պատրիարքն Գրիգոր, ոչ ասեմ ինչ կա ի սրտի իմում»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 179 և հետ.։</ref>։
Uրտի Սրտի իր գաղտնիքը Բարբարոսան թաղեց Սելեֆ գետի հատակում։ 1193 թվականին անանուն հայ մի պատմիչ, ավելի սառնարյուն և ճշմարտախոս, քան նախընթացները, հայտնում էր այդ մասին. «Եւ ապա շարժեալ մի ոմն ի թագաւորացն Հռոմայեցւոց ալաման կոչեցեալ գա մինչև ի սահմանս Կիլիկեցւոց և ոչինչ արիութիւն ցուցեալ կատարի մահուամբ գետասոյզ եղեալ զօրքն ցրուեալ բաժանեցան»<ref>Ջալալեան Սարգիս, եպ. Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, Տփխիս, 1858, հ. I, էջ 464։</ref>։
Բարբարոսայի վախճանին հաջորդում է Գրիգոր Տղայի մահը։ Սակայն երկուսի կամքը կատարում են հին և նոր Հռոմի կայսրները՝ Հայնրիխ Հոհենշտաուֆենը և Ալեքսիոս III Անգելը։ «Ի լրումն թուիս ՈԽԷ (1198)... գրում է Լամբրոնացին,- վերապատուեցաւ թագաւոր Հայոց Լևոն՝ որ յՌուբինեանց, բարեպաշտ և յաղթող Աստուծով. որոյ հռչակ արութեանն շարժեաց զմեծ ինքնակալն հին Հռոմայ զՀեռի, նոր հռոմայ զԱլեքս, որք պսակեցին զնա քարամբ պատուականաւ եկեղեցի Տարսոնի՝ որ իմ անարժանութեամբս հովուի»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 427։</ref>։ ։ Անցքի նշանակությունը դրվատում էին այդ նույն տարում գրված ուրիշ հիշատակարաններ. ՈԽէ (1198) թվականին դրանցից մեկը գրում է Լևոնի մասին. «Ընկալավ օծումն որպէս զմեծն Տրդատ, կապակցութեամբ արիական ազգին Յունաց»<ref>Նույն տեղում, էջ 422։</ref>։ Մի ուրիշը արձանագրում էր. «օծին զԼևոն թագաւոր Հայոց, ի հնազանդութիւն եկեղեցւոյ Հռոմայ և ըմբրուրին Ալամանաց. և եղև ուրախութիւն մեծ ազգիս Հայոց, զի տեսին վերստին կանգնեալ և նորոգեալ զտէրութիւն իւրեանց յերեսս Լևոնի բարեբարոյ և աստուածասէր արքայի»<ref>Նույն տեղում, էջ 437, հմմտ. Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Փարիզ, 1859, էջ 109։</ref>...
Վստահելի
199
edits