Changes

/* 3. Դաշանց թուղթը */
«Դաշանց թուղթ» կոչված հերյուրանքը գալիս էր «հիմնավորելու» և «վավերացնելու» հայ-հռոմեական կողմնորոշման հետ լծորդված պահանջներն ու սպասումները։
IV դարի գրական հետնա խորքի հետնախորքի վրա «Դաշանց թղթի» անհայտ հեղինակը փաստապես արծարծում էր XII—XIII դարերի պատմական սահմանագծի վրա հուզված թեոկրատական իդեաներն ու ակնկալությունները։ «Դաշանց թղթի» Լուսավորիչ կամ Տրդատ, Սեղբեստրոս կամ Կոստանդինոս անունները անհայտ հեղինակի համար ժամանակակից Գրիգոր Ապիրատի և Լևոն Ռուբինյանի, Ինոկենտիոս պապի և «ալաման» կայսրի կեղծանուններն էին պարզապես։
Միջնադարյան մանրանկարների մեջ Տրդատը և Լուսավորիչը պատկերվում էին ծաղկողին ժամանակակից տարազով ու շրջադրությամբ։ «Դաշանց թղթի» մեջ նրանց հռոմեական ուղևորությունը նկարագրվում էր նույն կերպ՝ XII—XIII դարերի մտայնության ու նպատակադրումների համեմատ։
Վստահելի
199
edits