: ― Ես ատրճանակ ունեմ։ Մի քայլ ևս, և ես կկրակեմ։
: ― Սա արդեն չափից ավելի է, միստր Բլեսինգթոն, ― զայրացավ բժիշկ Թրևելյանը։
: ― Ա՛Ա՜, այդ դուք եք բժիշկ, ― խոսեցին խավարի միջից և թեթևացած հառաչ լսվեց։ ― Իսկ ջենտլմենները, որոնք ձեզ հետ են, իրո՞ք այն մարդիկ են, ում տեղն իրենց դնում են։
: Զգացինք, որ խավարի միջից զննում են մեզ։
: ― Այո, իրենք են։