Changes
: Այդպիսի հետքեր, իհարկե, նա չէր կարող թողնել, և ակնհայտորեն դրանք թարմ էին։ Ինչպես գիտեք, այսօր ուժեղ անձրև տեղաց, և մոտս միայն հայրն ու որդին էին եկել։ Ուրեմն, մինչ ես զբաղված էի հորով, ընդունարանում սպասող որդին ինչ-որ անհայտ նպատակով մտել էր մշտական խնամառուիս սենյակը։ Այնտեղից ոչինչ չէր կորել, սակայն հետքերը վկայում էին, որ այնտեղ ինչ-որ մեկը եղել է։
: Ինձ թվաց, թե միստր Բլեսինգթոնը ինչ-որ չափից ավելի է անհանգստացած, ասենք, այս դեպքում ամեն մեկն էլ կկորցներ հանգիստը։ Ընկնելով բազկաթոռին, բառացիորեն հեկեկաց և մեծ դժվարությամբ կարողացա ուշքի բերել նրան։ Այդ ինքն ինձ առաջարկեց ուղևորվել ձեզ մոտ, և նրա առաջարկությունը միանգամայն տեղի համարեցի, քանի որ կատարվածն իսկապես շատ տարօրինակ էր, չնայած ոչ այնքան սարսափելի, ինչպես թվում էր միստր Բլեսինգթոնին։ Եթե հիմա մեկնեք ինձ հետ, կհաջողվի հանգստացնել նրան։ Թեև, ըստ իս, դժվար թե ընդունակ լինի բացատրել իր անհանգստության պատճառը։
: Շերլոկ Հոլմսն այդ երկար պատմությունը լսեց շատ ուշադիր, և հասկացա, որ գործը հրապուրեց նրան։ Ինչպես միշտ, նրա դեմքը ոչինչ չէր արտահայտում, միայն կոպերն էին լայնացել և բժշկի պատմած հերթական արտասովոր պատահարից հետո ծխամորճը ծխացնում էր, ավելի թանձր ծուխ արձակելով։ Երբ մեր հյուրը վերջացրեց խոսքը, Հոլմսը լուռ վեր թռավ, ձեռքս խոթեց իմ գլխարկը, սեղանից վերցրեց իրենն ու Թրևելյանի ետևից գնաց դեպի դուռը։ Քառորդ ժամ էլ չէր անցել, երբ մոտեցանք բժշկի՝ Բրուք-սթրիթի վրա գտնվող տանը։ Դա համեստ, ոչնչով չզանազանվող տուն էր, որտեղ ապրում են Վեստ-Էնդում պրակտիկա ունեցող բժիշկները։ Ծառայող տղան բացեց դուռը, և մենք անմիջապես բարձրացանք ընտիր գորգերով ծածակված ծածկված լայն սանդուխքներով։
: Բայց այստեղ ինչ-որ տարօրինակ բան պատահեց․․․ Վերևում լույսը անսպասելիորեն հանգավ և խավարի միջից մեզ հասավ ականջ ծակող, դողացող մի ձայն։
: ― Ես ատրճանակ ունեմ։ Մի քայլ ևս, և ես կկրակեմ։