Changes
Հետո ձիաքարշ բազմաթիվ սայլակներով ինչ-որ փակ տակառներ բերին ու տեղավորեցին հավելված վագոններում, պարկերով թխած հաց, էլի պարկեր, մի խոսքով հո՛ւմ... հո՛ւմ... հումանի՛զմ։ Ճաշին բավականին առատությամբ բաժանեցին մանր, աղի ձուկ, որն ունեցավ խանդավառ ընդունելություն։ Վաղուց մենք չէինք կերել նման սուր բան։ Ուտելիս ես հիշեցի կալանավոր Բելուգովին, խե՜ղճ Բելուգով, տեսնես ուր ես հիմա։ Ամեն մի վագոն երկու դույլ ոչ սառը ջուր ստացավ, որը մենք ուղարկեցինք մանր ձկների ետևից, որովհետև ինչպես կենդանի, այնպես էլ աղ դրած ձկները չեն կարող ապրել առանց ջրի։ Առանց մեր խնդրանքի մեր մատակարարները բաց արին դուռը, վերցրին դատարկ դույլերը և վերադարձրին ջրով լեցուն, պատվիրելով միաժամանակ ջուրը խնայողությամբ գործածել, որովհետև, նրանց ասելով, մեզ ուղեկցում են սակավաթիվ մատակարարներ, իսկ հազարավոր կալանավորներին ջրով ապահովելու համար հարկավոր է մատակարարների ամբողջ բանակ։ Ճամբարային գործերի հմուտ մասնագետ Արխիպովն ընտրվեց վագոնի կոլեկտիվի ավագ, որի առաջին գործն այն եղավ, որ ջրով լեցուն երկու դույլերն առավ իր հսկողության և քարտային սիստեմի տակ...
Տեղավորվեցինք ինչպես պատահեց, ոմանք վերև, ոմանք ներքև։ Մեզ համար մեծ ուրախություն էր, որ իրավունք ունենք խոսելու բարձր ձայնով, մենք կարող ենք անգա՛մ երգել, եթե ուզենք, և ինչո՞ւ չերգել։ Ու մոռացած ամեն տարաձայնություն, դարձած մի՛ հոգի, մի՛ սիրտ և մի՛ ձայն, ագռավներն ու դեղձանիկները երգում են '''երկու ուրիշ թռչունների ''' սրտառուչ ու հնամենի նաիրյան երգերը. «Ծիծեռնակ» և «Կռունկ»։ Վագոնում լռում են բոլոր ազգությունները և կարծես հասկանում են ու զգում, թե ինչի մասին են երգում այն սև աչքերով, մեղրամոմե, կեռ քթերով ուրարտական թոռան թոռները...
Երեկոյան՝ նույնպես ձուկ։ Բարձրացավ բավականության մի նոր ալիք, որը սակայն արագորեն իջավ, երբ ընթրիքից հետո ստացանք բոլորին ծառայող թիթեղե երեք բաժակներով այնքան ջուր, որ հազիվ կոկորդներս թրջեց։
... Լույսի գորշավուն շերտեր և քուլաներ են լողում ճաղապատ երկու փոքրիկ պատուհաններից՝ վագոնից ներս։ Այդ նշանակում է, որ լուսաբաց է։ Մի տեղ գնացքը կանգնեց։ Դրսում ոչ մի շարժում։ Երևում է, որ կանգնած ենք խուլ, փոքրիկ մի կայանում և ոչ թե կայարանում։ Կարծես հաստատելու համար իմ միտքը՝ ականջիս հասնում է կովի երկարատև, առողջ մի բառաչ։ Իմ սիրտը լցվում է տարօրինակ, անօրինակ մի հուզումով։ Ես ուզում եմ, որ նորից կրկնվի այդ սրտառուչ, հոգեցունց, ընդամենը՝ կովի բառաչը, բայց չի կրկնվում, դրա փոխարեն ես լսում եմ աքաղաղի գործնական, զնգուն մի ծուղրուղու։ Ես մտածում եմ այն մասին, որ այս խուլ կայանից ոչ հեռու մարդիկ են ապրում և կան խաղաղ տներ, որոնց տանիքների տակ կովեր են բառաչում և աքլորներ են ծուղրուղու կանչում։ Ասես քթիս է հասնում այդ խաղաղ աշխատանքով և սիրով ապրող տների հաճելի, գաղջ բուրմունքը։ Ուրեմն՝ կեցցե՜ կյանքը, կեցցե՜ ծուղրուղու կանչով լուսաբացն ազդարարող այն աքաղաղը։ Ես կարող եմ ի պատիվ նրա արտասանել դեռ տատիցս սովորած իր պարզունակությամբ հանճարեղ մի բանաստեղծության չորս տողերը, ահա.
<poem>
''Աքլոր կատար տնկած է՜,''
''Վիզն ու գլուխ բարձրացուցած է՜,''
''Կարմիր բերան բացած է՜,''
''Կուկլի կուկու֊կկանչե...''
</poem>
Վայելի՛ր։
Ու տեսնելով երևի, որ իրենցից մեկը մոտենում է, գոռում է.
— Ջուր չի արվումտրվում, ջուր չկա՛։— Ու շրխկոցով փակում է դուռը։
... Հիմա մենք էլ ենք գոռում, մենք էլ ծեծում ենք դուռը, հայհոյում բոլոր հայտնի և անհայտ ուղղություններով։ Մենք էլ մեզ տրված ձուկը շպրտեցինք դուրս, որովհետև, ինչպես հայտնի է, ինչպես կենդանի ձուկը, այնպես էլ աղի ձուկը չեն կարող ապրել առանց ջրի։ Սա ի՞նչ կայարան է։ 0՞մսկՕ՞մսկ, Տո՞մսկ։ Սողում են երկաթ գծի լայնքով պատգարակները, ըստ երևույթին, բոլոր վագոնների դռները բաց են, ջուրը օդով փոխարինելու հում... հում... հումանիտար ձգտումով։— «Ջո՜ւր, ջո՜ւր»։ Թվում է, թե հրդեհ է, մարդիկ այրվում են բոցերում ու վերջին մոլուցքով «ջո՜ւր, ջո՜ւր» են աղաղակում։ Հետո խուլ ու աղիողորմ, ասես ծարավից, ճչում է սուլիչը։ Վագոնների դռները նորից փակվում են, շարժվում է գնացքը և խլացնում տագնապահար կանչերը, մինչև հաջորդ կայարանը։ Սկսվում է նույն պատմությունը, նորից բացվում են վագոնների դռները, ետ ու առաջ են վազում մարդիկ պատգարակներով, և ջուր խնդրող, պահանջող ձայներն ավելի խլացուցիչ են դառնում, ավելի տագնապահար։ Ու քանի անցնում են ժամերը, օրերը, կայարանները, այնքան ավելի գազազում ենք մենք ու կորցնում մեզ։ Մենք ամեն ինչ զգում ենք, ամեն բան մտածում, բայց ոչ ոքի մտքով չի անցնում վերցնեք դույլը և վազել դեպի կայարան։ Թող կրակեն, թող գնդակահարեն, ավելի լավ է մեռնել փրկարար ջրի ազատարար ճանապարհին, քան մահանալ վագոնում, տաք ավազին նետված անլեզու, համր ձկան նման։ Ջո՜ւր տուր, լայնատարած ու հարազա՜տ երկիր, քո խոնարհ ու ծարավից մեռնող թշվառական զավակներին, օվկիանոսնե՜ր են լվանում քո անծայրածիր ափերը, ծովերով ես հարուստ ու լճերով, գետերով ու սառնաջուր աղբյուրներով, մի՛ զլանա նրանց քո ջուրը, չէ՞ որ դեռ բոլորիս հայրն է ասել՝ «Մարդն ամենաթանկ կապիտալն է...»։
Պատասխանի փոխարեն ես սեղմում եմ բռունցքս և ցցում ցուցամատս, ― այսինքն՝ շա՛տ լավ։
Աշոտ դային տխուր ժպտում է։ Աշոտ դայուն չեդ չես խաբի։
― Տա աստված, որ այդպես լինի, ― ասում է նա, ― վերցրո՛ւ իմ ձեռնոցները․ ավելի տաք են։ Հագիր իմ շուբը․․․ Ես տանը նստած եմ․․․
― Ո՞վ է, ― հարցնում է մեկը քնկոտ ձայնով։
― Կալանավոր Բալաշով, ― զեկուցում է նա, ― հրամայված է առաջին Առաջին գնալ․․․
― Ֆու, խոլերա, ― փնթփնթում է նույն ձայնը, հետո մեր ականջին հասնում է, Բալաշով, Ադ․․․ Ադ․․․ (նա երևի աշխատում է կարդալ իմ ազգանունը․․․): Դու մենա՞կ ես․․․
Հերթապահը բացեց ելքի դուռը, և մենք դուրս եկանք ճամբարից։
Ցուրտ, պարզկա գիշեր է։ Սառը քամին թիկունքային է․ այս էլ մի հաջողություն է։ Ինձ պատել էր օտարոտի մի զգացողություն։ Մոտավորապես այսպես եմ ես ինձ զգացել երևի, երբ մանկությանս օրերին ինձ հագցրին դեռ լույսը չբացված, դրեցին հորեղբորս՝ Պանտիչի ձիու թամբին, և մենք բռնեցինք Արճակի Էրմանց գյուղի ճանապարհը։ Գոնե ես ուզում եմ համոզվեմ, որ ինձ այդպես զգամ։ Այն ժամանակ մենք գնում էինք խաղաղ, դաշտային ճանապարհով, հիմա գնում ենք ձյուների միջով, սակայն ի՜նչ կարեևոր կարևոր է, այն ժամանակ մենք գնում էինք ձիով, հիմա՝ ոտով․ ի՜նչ մեծ բան է որ, այն ժամանակ․․․ հիմա․․․
Մեր ճանապարհով սահնակներ են անցել, իսկ ճանապարհի երկու կողմը և հեռվում՝ հորիզոնից հորիզոն ձյուն է, անսահման, անարատ, անծայրածիր ձյուն, որը հիմա թվում է մութ֊մուգ կապտավուն։ Երկնքում աստղեր կան, նրանք վառվում են մեծ ու փոքր, վառ ու աղոտ ճրագների նման ցփնված երկնքի տիեզերական ափսեին։ Բալաշովի հետ մենք քայլում ենք կողք֊կողքի, մեր թաղիքե ոտնամանների տակ ճռճռում է ձյունը, նայած տեղին՝ խրթխրթում, մռմռում։ Մեր ականջին հաճախ հասնում է ուղեկցող մարտիկի ոտնաձայնը, իսկ երբեմն լսում ենք միայն մեր սեփական ոտնաձայնը։ Այդ նշանակում է, որ նա մեզ հետևում է երբեմն հեռվից, երբեմն մոտից։ Մենք անցնում ենք հրդեհաշեջ աշտարակը, մտնում անմարդ ու ամայի գործարար բակի սահմանները։ Ահա փոսից դուրս երևացող բրուտանոցի տանիքը, կոնուսաձև քուրայի վերջավորությունը։ Հիմա մենք դուրս ենք եկել գործարար բակի սահմաններից և գնում ենք դեպի երրորդ ստանը։ Բալաշովը նախ քթի տակ ինչ֊որ մռլտում է, հետո միայն պարզվում է, որ նա երգում է։ Ի՞նչ է երգում, որոշել դժվար է, ամեն դեպքում երգը միօրինակ է, միանվագ, սիրտ ցավեցնելու աստիճանի միապաղաղ։
― Սատանան քեզ հետ, ― մեղմանում է ուղեկցող պահակը, ― երգիր․․․ միտք չկա մեջը, բայց մարդու սիրտը կտոր֊կտոր է լինում։
Հիմա Բալաշովը չի երգում, թվում է, թե մի ամբողջ հավիտենականություն մենք քայլում ենք լուռ։ Արևելքում արճըճագույն արճճագույն մի շերտ է ձգվում։ Շերտը գնալով լայնանում է, այդ առավոտն է բացվում ծանր երկունքով։ Ուղեկցող պահակն արագությամբ նայում է Բալաշովի դեմքին․
― Չե՞ս լսում, ասացի՝ երգի՛ր։
Իսկ կարգադրիչն ավելի փոքրակազմ է, փոքրամարմին, բայց ավելի արագ ու շարժուն։
― Ա՜, եկա՞ր, պրոֆեսոր, ― ասում է նա՝ դիմելով Բալաշովին վաղուցվա ծանոթի պես, ― իսկ սրա՞ն ինչու են ուղարկել։
― Չգիտեմ, ― կարճ կապում է Բալաշովը՝ հիշելով երևի Աշոտ դայու ցուցամատը։
― Գնա՛ գործիքային ցեխ և վերցրու անհրաժեշտ գործիքներ։ Ահա տեսնո՞ւմ ես այս տախտակները․ դու ահա այստեղից այնտեղ և այնտեղից այստեղ․․․ մի խոսքով, շինելու ես բյուրոկրատական արգելք, որը պիտի բաժանի կալանավոր հաճախորդներին՝ գրասենյակային առնետներից․․․ այստեղ և այստեղ՝ շարժական մուտք։ Մի խոսքով հիմա գնացեք խոհանոցի պատուհանի մոտ, ես կկարգադրեմ, որ ձեզ կերակրեն․․․ Իսկ քո մասին (նա մատիտով երեք անգամ չխկացրեց Աշոտ դայու մուշտակի կոճակներից մեկին) մի բան կմտածենք։
Մենք հանում ենք մեր տոպրակներից մեր ճաշամաններն ու գդալները, դուրս ենք գալիս կարգադրիչի հետ գրասենյակից և մեր քայլերն ուղղում դեպի խոհանոցը։ Կարգադրիչը տիրական քայլերով մտավ խոհանոց, իսկ մենք մտանք ծածկի տակ, ուր և գտնվում է այն պատուհանը, որից բրիգադները ճաշ են ստանում։ Շատ չանցած, պատուհանը բացվում է և Մեսրոպի գլխին ոչ մի բանով չնմանվող մի գլուխ գոռում է․
― Ճիշտ է, ― ասում է նա, ― դա Յանկա Կուպալայի տունն էր։ Գնանք, գնանք ինձ մոտ, կնախաճաշենք, կխոսենք․․․
Ես, հլու֊հնազանդ հետևում եմ նրան։
Լարիսա Սեմյոնովնան այստեղ թագուհի է ու աստված։ Նրա ոչ մեծ սենյակի խորքում, տախտակյա հատուկ հարմարանքի վրա, կանոնավոր կերպով դասավորված են զանազան հանդերձանքներ։ Մի անկյունում նրա երկաթե հասարակ մահճակալն է, մյուս անկյունում՝ թիթեղե վառվաող վառվող վառարանը։ Նա արագ և առարկություն չընդունող շարժումներով վերցնում է իմ նախաճաշն ու իր նախաճաշը, լցնում է մի ալյումինե ամանում, հետո փոքրիկ պահարանից հանում է երկու միջին մեծության սոխի գլուխ և ուղղակի մանրում մեր նախաճաշի վրա, ապա մի քանի բարակ շերտ խոզի ճարպ․․․ ու ծածկում կափարիչով։
― Մինսկում, ― պատասխանում եմ ես։
― Այո, Մինսկում, Մինսկում․․․
Լարիսա Սեմյոնովնան պատկանում է 37 թվականի հունձին, ամուսինը՝ կուսաշխատող, նույնպես հնձվել է։ Ւնքը՝ Ինքը՝ միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, մայր երկու զավակների, զավակները գտնվում են քրոջ մոտ, որի հետ և կապ ունի․․․ ոչ, ոչ մի կապ, ոչ մի տեղեկություն չունի ամուսնուց, չի էլ ուզում օրորել իրեն սին հույսերով։ Նրան տանջում է միայն երեխաների կարոտը․․․ ուրիշ ոչ մի ռոմանտիկա, ոչ մի, ոչ մի հույս ու պրետենզիա․․․ Լարիսա Սեմյոնովնան չի առարկում, գուցե փոխվի իրադրությունը, համաձայն դիալեկտիկայի ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ շարժվում, բայց միշտ չէ, որ պատմությունը պրոգրես է ապրում․ կա 1905 թվականի ռեակցիան, կա37 կա 37 թիվ․․․ տարբեր են ժամանակները, բայց պատմությունը զիգզագներ չի ճանաչում, պատմությունը հակամետ է ավելի ստանդարտ զուգահեռների, այլապես կկորչեն օրենտիրները․․․ պետք է նայել երևույթներին ռեալիստորեն, ո՛չ մի միստիֆիկացիա․․․ մնացյալը ֆիկցիա է․․․ ֆանտազիաներով ապրելը հիմարություն է։
Նախաճաշն արքայական էր, եթե չասենք՝ ավելին։ Հետո Լարիսա Սեմյոնովնան օգնում է, որ ես զգեստավորվեմ, անձամբ կապում է գլխարկիս կապերը, և ճիշտ այդ րոպեին ես ժամանակ եմ գտնում ասելու, որ ես մի կերպ պետք է տեսնեմ ծննդաբերական տանն ապրող գերմանուհի Լյուդմիլա Շարթին․․․ այո՛, նրան մեր ճամբարից բերին․․․ վերջերս է ազատվել․․․ ուզում եմ ասել՝ մայր է դարձել․․․
Նա քայլերն ուղղում է դեպի երեք տախտակաշեն արտաքնոցները։
― Արտաքնոցները չեն գործում, ― բացատրում է կարգադրիչը, ― տեսնո՞ւմ ես, կեղտոտում են ուր հանդիպի, արտաքնոցների շուրջը։ Աղտեղությունները սառած են և հավաքելը՝ հեշտ։ Ահա այս երկաթե լոմով․․․ տես․․․
Նա խփեց երկաթե ձողով և սառած կոշտը թռավ մի մետր այն կողմ։
― Հետո, շարունակեց կարգադրիչը, ― ահա այս փայտե թիակով կհավաքես, կկիտես․․․ ահա քո աշխատանքը․․․ Հասկանալի՞ է։
― Հասկանալի է, ― ասում եմ ես։
Նա հեռանում է ինքն իրենից գոհ, գործնական մարդու քայլերով, և ես անցնում եմ աշխատանքի։
Աշխատանքն իսկապես ծանր չէր, եթե չհաշվենք երկաթե ձողի ծանրությունը։ Շուտով ես համոզվեցի, որ Աշոտ դային օժտված է մեծ հեռատեսությամբ։ Ծանր երկաթի սառնությունը թափանցում էր նրա անհամեմատ ավելի տաք ձեռնոցների միջով, և ձեռներս սառչում էին, ի՜նչ կլիներ դրությունս, եթե ես ստիպված լինեի աշխատել իմ ձեռնոցներով։ Նույնը կարելի է ասել նաև նրա մուշտակի մասին․ իմ բամբակած վերարկուով ես հազիվ ինձ ճամբարից նետում էի գործարար բակը և ետ․ ինչպե՞ս ես պիտի դիմանայի ցրտին այս բացօթյա աշխատանքի պայմաններում։ Երրորդ անգամ լինելով, ես, անկասկած, կհիվանդանայի թոքերի բորբոքումով և․․․ և ես այս անգամ կգնայի, կհասնեի Լյալյային, Ջանփոլադյանին և մնացած հազար֊հազարներին․․․
Կամաց֊կամաց իմ աշխատանքը դուր է գալիս ինձ․ ես սկսում եմ հնարագետ դառնալ և կատարելագործվել, բարձրացնել իմ վարպետության աստիճանը, ես հիմա կարող եմ կարգադրիչից ավելի վարժ կերպով մի հարվածով թռցնել սառած, քարի նման ամուր, բայց թեթև կոշտերը։ Այսպե՛ս։ Այսպե՛ս․․․
Լարիսա Սեմյոնովնան շողացնում է ինձ վրա իր կապույտ, խոշոր աչքերը, կապում իմ գլխարկի կապերը, և ես դուրս եմ գալիս ու անցնում իմ պարտականությունների կատարմանն անորոշ զգացումով։
Հիմա աշխատանքն ավելի դանդաղ է ընթանում։ Ես մտածում եմ գերմանուհու, ու նրա դատապարտված մանկան մասին։ Աչքիս առաջ կանգնում են նրա փոքրիկ արձանիկները և հատկապես Մամոյի գլուխը՝ կախված, տխուր բեղերով։ Հետո ես ինձ որսում եմ այն բանի վրա, որից ներսս տաքանում է․ ես ասես դիտմամբ մտածում եմ գերմանուհու, նրա արձանիկների, Մամոյի և նրանց նորածնի մասին, որ չհիշեմ Լարիսա Սեմյոնովնայի կապույտ, խոշոր աչքերը։
Մինչ այս, մինչ այն՝ հնչում է ճաշի գոնգը։ Այստեղի գոնգն է՛լ ավելի փոքր է և հնչում է ծիծաղելի՝ ճը՛նկ, ճը՛նկ։ Ուրիշ է մեր ճամբարի գոնգը՝ ծանր, անգամ հանդիսավոր՝ դը՛նգ֊դը՛նգ։ Ես ազատվում եմ երկաթաձողի ծանր սառնությունից կամ սառը ծանրությունից և դիմում եմ դեպի․․․
Օդը հագեցած է հոտավետ օճառի բուրմունքով։ Լարիսա Սեմյոնովնան, ըստ երևույթին, զվաղվել զբաղվել է արդուզարդով։ Նա հագել է մութ֊ծաղկավոր զգեստ և հիմա թվում է ավելի քան երիտասարդ։
― Ես իմ ճաշն արդեն ստացել եմ, գնացեք, ստացեք ձեր ճաշը, որից հետո․․․ որից հետո կասեմ, թե ի՛նչ պետք է անեք։
― Բարև, ― ասում եմ, ― Լյուդմիլա Կարլովնա․․․ ահա այս՝ ձեզ։ Շնորհա․․․
― Ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ․․․ մի՛ շնորհավորեք, դուք կարող եք միայն ցավակցել․․․ անչափ֊անչափ շնորհակալ եմ ուշադրության համար։ Ինիպե՞ս Ինչպե՞ս եք, ինչպե՞ս է Մումուն․․․
― Մենք բոլորս էլ լավ ենք․․․ Մամոն արդեն տանն է․․․
Նա փաթեթը դրեց ձյան վրա, ավելի մոտեցավ ցանկապատին և բացեց երեխայի երեսը։
― Ահա, տեսնո՞ւմ եք, հոր մանրանկարը․․․ ականջները միայն իմն են․․․
― Իսկ․․․ ի՞նչ դրիք անունը։
― Սրանք անուն չունեն, սրանք համարներ ունեն։ Իսկ ես՝ Մո՛ւ եմ կանչում․․․ Մո՛ւ․․․
Նրա գրավիչ, տխուր աչքերն ավելի են տխրում։
― Մո՛ւ․․․
Ինձ հիմա թվում է, որ մի բան էլ կա ասելու կամ անելու ես մտքումս որոնում եմ ու․․․ գտնում։ Գլխարկիս պատռվածքներից մեկի խորքից ես դուրս եմ հանում եռանկյունի, կարված նամակը։
― Եվ նամա՞կ․․․ Անչափ, անչափ շնորհակալ եմ․․․ իսկ հիմա գնացեք, բարևներ մայեստրոյին, Իոհանեսին․․․ մնաս բարով չեմ ասում, ցտեսություն․․․ Շուտով երևի տեսնեմ բոլորիդ․․․ Մումույին այդպես էլ ասեք․․․ ըստ երևույթին, մեզ վիճակված է ապրել առանց Մուի․․․ Ես էլ երկար չեմ ապրի, ըստ երևույթին․․․ Բոլոր նշանները կան․․․ անընդհատ ջերմություն ու արյուն․․․ իսկ արյունը սև է․․․
― Երևի լնդերից է, ― ասում եմ ես, գոհ իմ գյուտով։
― Ոչ, ոչ, ― բողոքում է նա, ― ներսից է․․․ ինչ֊որ բան այրվում է ներսս, և նրա ծխից սևացել է արյունը։ Այդ կարևոր չէ։ Կարևորն այն է․․․ Ես ինքս էլ չգիտեմ, ո՛րն է կարևոր․․․ ցուրտ է․․․ ցտեսություն․․․
― Օ՜, ես վաղուց սիրային նամակ չեմ ստացել, ― թեթևանում եմ ես, ― ես շատ ուրախ կլինեմ․․․
― Ես ձեզ կգրեմ, ― կրկնում է նա խորին լրջությամբ և մենք բաժանվում ենք։
Հիմա ես կանգնած եմ պահակատան դռան մոտ և սպասում եմ Բալաշովին, որ միասին ներս մտնենք։ Քամին սուրում է բարձր ցանկապատի և փշալարերի միջով։ Ձյունը սառել է լարերի ու երկաթե փշերի վրա, և մի րոպե թվում է, որ նրանք ծաղկել են ինչպես խնձորենին է ծաղկում գարնանը։ Եվ ճիշտ այս րոպեին ինձ մոտենում է հնամաշ շորերի մեջ կորած մի լուռ կալանավոր։ Ես ուշադրությամբ նայում եմ նրա նիհար, սև, մազակալած դեմքին և մեծ բանաստեղծի ասածի պես՝ նրա աչքերում հառնում է նա, հեռու ու հարազատ երկիր Նաիրին։
― Հա՞յ ես, քե մատաղ, ― հարցնում է նա, անհուն մի ցավով նայելով դեմքիս։
― Հայ եմ, ― պատասխանում եմ ես վախենալով, որ տեսածս տեսիլք կարող է լինել։
― Հայ եմ, ― հաստատում եմ նորից։ ― Ո՞րտեղացի ես․․․
― Ղարաբաղցի՛ եմ, քե՛ մատաղ, ղարաբաղցի՛․․․
― Աշխարհը՝ չէ, գուցե Ղարաբա՞ղը, ― անցնում եմ ես բանակցության։
― Բա Ղարաբաղն աշխարհ չի, ի՞նչ ա․․․ ինձ ասել են քի թե ես ուզալ ըմ Ղարաբաղը պոկեմ Ադրբեջանից ու Հայաստանին կցեմ։ Այ քե մատաղ, ես հի՞նչ կտրող֊կցո՜ղ եմ։ Հի՞նչը կտրեմ, հինչի՞ն կցեմ։ Բա սա ասելու բա՞ն ա․․․ Բա սրա համար մարդու կհանեն տնից, հողից, աշխատանքից ու Սիբիրնե՞ր կքշեն․ այ քե մատաղ․․․ էն քորփեն հինչ ա, նա էլ գիտի, որ Ղարաբաղը է՜է՜է՜, աթադան֊բաբադան Հայաստան ա եղել ու Հայաստան էլ կա․․․ Ե՞ս պիտի կտրեմ, կցեմ․․․ Բո՜ո՜, ― անդրադարձավ նա ատամերը ցրտից չխկչխկացնելով, ― ցուրտը ջանս մտավ․․․ ես քինացի․․․ տաքերն ընկնեն՝ կնստենք, կխոսենք․․․ ասում եմ՝ տաքերն ընկնեն, միտքս լավ հասկացի․․․ Բալունց Հեթում որ ասում են, ես եմ, իմացած կաց․․․
Ու քամու հետ գլորվելով՝ նաիրյան ոգին տեսիլքի նման դյութական՝ անհետացավ մոտակա գետնափոր բարաքներից մեկում։
Առաջինից ես հեռացա հարստացած ևս երեք վերքով։ Երգով չհասկանաք, խոսքը վերքի մասին է։ Եվ խոսքը հարստության մասին է։ ― Պարադո՛քս, ― կասեր Լարիսա Սեմյոնովնան։ Թող այդպես լինի։ Առաջին վերքը հասցրեց ինձ նույն Լարիսա Սեմյոնովնան իր կապույտ աչքերի լուսավոր արցունքներով։ Ի՜նչ մեծ հարստություն։ Երկրորդ վերքը տվեց ինձ գերմանուհին, ինձ խոցեց նրա կերպարանքը, նա տառապանքից քարացած աստվածամոր կերպարանք ուներ, որի որդին խաչվել է յոթ անգամ․․․ երրորդ վերքը ես ստացա իրեն Բալունց Հեթում անվանողի անանուն, հեռու ու հարազատ ցավով լեցուն աչքերից։
Ես Աշոտ դայուն պատմեցի այն ամենի մասին, ինչ տեսել ու լսել էի Առաջինում՝ մի օրվա ընթացքում։ Մամոյին պատմեցի մի քիչ այլ կերպ։ Ընդհանրապես նման դեպքերում չպետք է վախենալ ստից։ Վատ է, եթե դու ստում ես ի նպաստ քեզ, մի օգուտ ստանալու համար, բայց երբ դու ստում ես հօգուտ մերձավորներիդ, դա պետք է համարել անձնազոհություն։ Ամենասարսափելին դա, իհարկե, պետական սուտն է․ կապիտալիստական և իմպերիալիստական կարգերը ձեզ օրինակ։ Ես Մամոյին ասացի, որ իր խանումը շա՜տ, շատ բարևներ ասաց, որ թող չմտածի ոչ մի բանի մասին և որ շուտով կարժանանան իրար տեսության։ Գալով «չոճուխին», ես ասացի, որ այո՜, այո՜, աչքովս տեսա, որ իրեն շատ նման է և միայն ականջները մայրենական են։ Մամոն շատ զգացվեց, այնքան, որ նրա բեղերը դողացին։ Նա համբուրեց իմ մի աչքը և ասաց, ― երանի՜ քո երկու աչքերին։ Մամոն չուզեց օգտվել տրամաբանությունից, ըստ որի, եթե խանումը վերադառնում է, ուրեմն երեխան․․․ նա բարվոք համարեց իրեն հանձնել երջանիկ անգիտության կամ՝ «Ինչ կլինի, թող լինի» փիլիսոփայական ինքնահոսին։ Շնորհակալություն Մամոյին, այլապես եթե նա քրքրեր խնդիրը, ես հանուն անձնվիրության, նոր ստեր պիտի հնարեի, սուտը ստով փրկելու համար։ Բառախաղ չէ՛ ժամանակակից, ապրող մի իմաստունի այն ասույթը, ըստ որի՝ սերը սիրով կարելի է պահպանել, սուրը՝ սրով, իսկ սուտը՝ ստով։ ՒհարկեԻհարկե, եթե ես իրավունք ունենայի բարձրանալու պահակային աշտարակը, ես այդ բարձրությունից կթքեի հիշյալ իմաստունի վրա․ բայց դա կապված է տեխնիկական անհաղթահարելի դժվարության հետ։ Ես չեմ կարող աշտարակի բարձրությունից թքել ինքս ինձ վրա։
Երբ ես Աշոտ դայուն պատմեցի Բալունց Հեթումի մասին, նա փորձեց ծիծաղել, բայց դա նրան չհաջողվեց։ Նա երևի բավականանար ժպտալով, բայց դա էլ բանի նման չէր։ Նա նայեց ինձ խոնավ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ տամուկ աչքերով, որտեղ չէր կարելի չզգալ անսահման ցավ ու դառնություն։ Նա հազաց և բարձր, ոչ իր ձայնով հարցրեց․
Մամոյից ամեն բան կարելի էր սպասել, բացի երգելուց։ Եթե ընդունենք, որ երգը մարդու հավիտենական ուղեկիցն է նրա և՛ լավ, և՛ վատ օրերին, ապա Մամոն մենակ էր, Մամոն երգ չուներ։ Երբ աշխատելիս Աշոտ դային քթի տակ «Ձախորդ օրեր» էր քաշում, երբ Սանոն իր «Քննիչ Տիզբանից» Տիգրանից» կալանավորական արիաներ էր երգում, Աշոտ դային դառնում էր Մամոյին։ ― Մամո՛, մի բան էլ դու ասա․․․ ― Պատասխանը մեկն էր, ― Մամոն իր կյանքում մի անգամ է երգել, ուստա, այդ բռնվելու առաջին օրն էր․․․ մեկ էլ կերգի, երբ կազատվի․․․ Չէ՛, մի՛ ստիպեք, չի երգի Մամոն, ինչպես չի երգի ահա այս անշունչ կավը։ Բայց եկավ գերմանուհին և նրա մատների տակ անշունչ կավը շունչ առավ ու երգեց։ Բավարարո՞ւմ էր այդ երգը արվեստի բարձր պահանջներին և ինչ չափով, այդ չէր կարևորը, կարևորն այն էր, որ կավը երգեց, իսկ Մամոն․․․ Մամոն լուռ մնաց։
― Երգում է․․․ իմ ականջներն ինձ չեն խաբում։
Նախ Աշոտ դային, ապա ես առանց նկատվելու մոտեցանք, ականջներս սրեցինք․․․ ՒսկապեսԻսկապես, ինչ֊որ երգի ինչ֊որ հնչյուններ հասան մեզ ու հանգան։ Հիմա որ՝ ոչինչ չի լսվում։ Մենք նայեցինք միմյանց և լռությամբ որոշեցինք եղածը համարել խաբկանք ու հալյուցինացիա։ Անցավ ևս երկու օր։ Առաջինում աշխատող մեր ճամբարի գրասենյակային աշխատողների միջոցով խուլ շշուկներ հասան փոքրիկ Մուի խիստ անժամանակ մահվան մասին։ Մեր եռյակը հանկարծակի չեկավ․ Լարիսա Սեմյոնովնան արդեն ինձ հաղորդել էր այդ տխուր լուրը։ Մենք որոշեցինք Մամոյին ոչինչ չասել այդ մասին։ Մամոն շրջում էր մռայլ ուրվականի նման, աշխատում էր ամենայն բարեխղճությամբ, անգամ շեշտված եռանդով, և այս մեզ ավելի էր անհանգստացնում, քան եթե թերանար իր պարտականություններում։ Նա ավելի շատ էր առանձնանում իր անկյունում։ Մի երկու անգամ ես նկատեցի նրան աղոթելիս, երեսը դեպի հարավ, ծնկաչոք, բայց այդ մասին ինքս էլ չգիտեմ ինչու՝ անգամ Աշոտ դայուն ոչինչ չասացի։ Ի՞նչ կար զարմանալու․ գուցե այն, որ առաջներում նա չէ՞ր աղոթում և հիմա՞ է փորձում կապ հաստատել մեծն ալլահի հետ․․․ դարձյալ երևույթը միանգամայն բնական է և բանական․ հայտնի է, որ կան մարդիկ, որոնք աստծուն հիշում են, երբ ընկնում են նեղ կացության մեջ։ Դյուժինգրադում, ինչպես հիշում ենք, ապրում էին զանազան մարդիկ, զանազան հասկացողությամբ։ Կային հավատացյալներ և կային երդվյալ աթեիստներ։ Այս բանը շեշտվեց, երբ մեր կամերան բերին Էջմիածնի հոգևորականներից մեկին։ Կալանավոր հոգևորականի ներկայությունը բավական եղավ, որ երևային հականեր և համաներ։ Համաները շրջապատեցին տեր հորը գուրգուրանքով և հարգանքով։ Դյուժինգրադի բնակիչները հերթով հերթապահում էին․ այս հերթապահությունը կայանում էր այն բանի մեջ, որ օրվա երկու հերթապահներն ավլում էին կամերան, հետևում մաքրությանը և, որ ամենից կարևորն է, առավոտյան և երեկոյան, երբ մարդկանց տանում էին զուգարան, առաջից հանդիսավոր կերպով քայլում էին երկու հերթապահներ, նշանավոր թիթեղե ամանի երկու ականջներից բռնած։ Համաները միջնորդություն հարուցեցին, որ կամերկոմը, որպես բացառություն, ազատի հոգևոր հորն այդ ան․․․ ան․․․ ամհարմար անհարմար աշխատանքից։ Անաստվածները ծառացան այս միջնորդության դեմ։ ― Մեր մեջ, ― ասացին նրանք, ― կան կուսակցական և կառավարական պատասխանատու աշխատողներ, որոնք տանում են այդ պղնձե ան․․․ ան․․․ անհարմար ամանն առանց քաշվելու։ Ի՞նչ բացառության մասին է խոսքը։ Ո՛չ մի բացառություն։ ― Համաները ելքը գտան․ երբ գալիս էր տեր հոր հերթապահության օրը, շարքային հավատացյալներն ազատ կերպով և առանց քաշվելու օգտվում էին հոգևոր հոր հոգևոր ծառայություններից․ նրանք ամեն օր, հերթով, մի կերպ գտնում էին տեր հոր ականջներից մեկը և պատմում իրենց տեսած երազը։ Տեր հայրը մեկնում էր երազները գիտական ամենաբարձր մակարդակով։ Աթեիստները նայում էին այս արարողություններին անսքող արհամարհանքով․ հատկապես քաղխորհդի նախագահը, «ճապոնացին», տանելով չէր տանում հավատացյալների միամտությունն ու «փարաջավորի ժուլիկությունը»։ Բայց․․․ բայց ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում։ Մի օր, վաղ լուսաբացին զարթնած մի երկու կալանավորներ չհավատացին իրնց աչքերին։ Մեծ դժվարությամբ «ճապոնացին» կարողացել էր զգուշությամբ, հաղթահարելով դժվարությունները, հասնել տեր հորն ու կռացած, շշուկով պատմել իր երազը։ Ինչ խոսք, տեր հայրն ընդունել էր նրան քրիստոնեական մեծահոգությամբ և անհիշաչարությամբ ու տվել նրա երազներին սպառիչ բացատրություն։ «Ճապոնացու» «դարձը» Դյուժինգրադում տարածվեց կայծակի արագությամբ և դրանով էլ սառույցը ջարդվեց։ Դյուժինգրադն ունեցավ իր խոստովանահայրը, որին հավատում էին և՛ հավատացյալները և՛ անհավատները։ Մամոն աթեիստ չէր, Մամոյի կապերը կարող էին ալլահի հետ թուլացած լինել, բայց հիմա, երբ նա ապրում էր հոգեկան ծանր տագնապներ, ձեռքը նետել էր աստծո փեշին։ Ի՞նչ կա զարմանալու։
Այո՛, խուլ պետք էր լինել չլսելու համար Մամոյի երգը չորանոցից։ Մամոն երգում է։ Սա երկու անգամ երկու՝ չորսի պես պարզ է հիմա։ Մնում է պարզել, թե ի՞նչ է երգում։ Այդ էլ դժվար չէ։ Նա հիմա երգում է ինքնամոռաց եռանդով, մի ձեռքն ականջին, գլուխը ցնցելով․ երգն էլ ծանոթ է, ծանոթ ու տարածված։
<poem>
Մի՛ լա, աչքի՛ս լույս, մի՛ լա,
Օր է, կանցնի, մի՛ լա,
Ով որ փակեց այս դուռը,
Մի օր կբանա, ― մի՛ լա․․․
</poem>
― Աղ֊լա՜մա, ախ, աղլա֊մա՜․․․ ― քաշում է Մամոն, և ապա տիրում է ծանր մի լռություն ոչ միայն չորանոցում։
Իոնա՞սն է ժամանակ գտել, թե՞ վառարանն է խուլ երգում․ կեսգիշեր է, բայց աքաղաղներն անգամ գիտեն, որ լուսաբացը հեռու չէ։ Իսկ ես մարդ տեղովս հուսահատվել եմ։
<TABLE border=0>
<TR>
<TD align=middle>20 մայիսի — 5 օգոստոսի</TD>
</TR>
<TR>
<TD align=middle>1965 թ.</TD>
</TR>
<TR>
<TD>Պալանգա-Վիլնյուս</TD>
</TR>
</TABLE>