Changes

Շան սիրտ

Ավելացվել է 33 բայտ, 14:17, 12 Հոկտեմբերի 2014
==2==
Կարդալ սովորել ամենևին պետք չէ, երբ մսի հոտը վերստից էլ փչում է։ Այնուամենայնիվ, եթե դուք ապրում եք Մոսկվայում և ուղեղի նշույլ կա ձեր գլխում, կամա թե ակամա գրաճանաչությnւն գրաճանաչություն կսովորես, այն էլ առանց ամեն տեսակ դասընթացների: Մոսկովյան քառասուն հազար շներից գուցեև մի կատարյալ ապուշ չի կարող տառերից «երշիկ» բառը կազմել։
Շարիկը սովորել սկսեց գույներով: Նոր-նոր էր լրացել չորս ամիսը, Մոսկվայով մեկ կախկխեցին կանաչ-երկնագույն ցուցանակներ՝ «Մ․ Ս․ Պ․ Օ․ Մսի առևտուր» մակագրությամբ: Կրկնենք, որ այդ ամենը հարկավոր չէր, որովհետև մսի հոտն առանց այդ էլ գալիս է։ Եվ մի անգամ շփոթմունք եղավ․ հարմարվելով հազվագյուտ երկնագույնին, Շարիկը, ում հոտառությունը խախտվել էր շարժիչների բենզինի ծխից, մսավաճառի փոխարեն մտավ Մյասնիցկայա փողոցի Գոլուբիզներ եղբայրների էլեկտրական պիտույքների խանութ։ Այնտեղ, եղբայրների մոտ, շունը ճաշակեց մեկուսացրած մետաղալարի շամփրոցը՝ շատ ավելի վատ կառապանի մտրակից։ Այդ նշանավոր պահն էլ հարկ է համարել Շարիկի գրաճանաչության սկիզբը։ Արդեն մայթի վրա, Շարիկն սկսեց հասկանալ, որ «երկնագույնը» միշտ չէ, որ «մսեղեն» է նշանակում և խանձող ցավից պոչը քաշած ետևի թաթերի արանքը, վնգստալով մտաբերեց, որ բոլոր մսավաճառների մոտ ձախից առաջինը ոսկեգույն կամ շիկավուն մի զուգահետ կա, նման բաց ունելիի «Մ»:
Անհայտ պարոնը, որը շանը քարշ էր տալիս իր շքեղ, կիսահարկում գտնվող բնակարանի դռանը, զանգ զարկեց, իսկ շունն իսկույն աչքերը տնկեց խոշոր, սև և ոսկեզօծ տառերով քարտին՝ փակցված լայն, ալիքաձև և վարդագույն ապակեպատ դռանը։ Առաջին երեք տառերն անմիջապես միացրեց՝ «Պրո»։ Բայց հետո գալիս էր մի ցմփոր երկտող անպետքություն, որ հայտնի չէր, ինչ է նշանակում։
«Չինի՞ պրոլետար է,— մտածեց Շարիկը զարմացած,— չի կարող պատհել»։ պատահել»։ Նորից վեր ցցեց քիթը, հոտոտեց մուշտակը և վստահ մտածեց․ «Չէ, պրոլետարի հոտ անգամ չկա»։ Գիտական բառ է և Աստված գիտե, ինչ է նշանակում։
Վարդագույն ապակու մյուս կողմում անսպասելի ու բերկրալի լույս շողաց, ավելի ընդգծելով սև քարտը։ Դուռը միանգամից անձայն բացվեց, և մի երիտասարդ, գեղեցիկ կին, ճերմակ գոգնոցով և ժանեկազարդ գլխարկով, կանգնեց շան և պարոնի առաջ։ Շանը պարուրեց դրախտային ջերմությունը, իսկ կնոջ շրջազգեստը բուրեց հովտաշուշանի պես։
— Փորձիր միայն: Ես քեզ ուտել ցույց կտամ։ Այդ թույնը մարդկային ատամոքսի համար չէ: Հասուն աղջիկ է, բայց երեխայի պես ձեռքն ընկածը բերանն է տանում: Չհամարձակվես։ Նախազգուշացնում եմ, ոչ ես, ոչ բժիշկ Բորմենտալը չենք զբաղվի քեզնով, երբ փորդ սկսի ցավել։ «Բոլորին, ով կասի, թե մեկը կհամեմատվի քեզ․․․»
Այդ ժամանակ մանրիկ ու փափուլկ ղողանջներ սփռվեցին բնակարանով մեկ, իսկ նախասենյակից մեթընդմեր լվում մերթընդմերթ լսվում էին ձայներ: Զնգաց հեռախոսը: Զինան անհետացավ։
ֆիլիպ Ֆիլիպ Ֆիլիպովիչը գլանակի մնացորդը նետեց դույլի մեջ, կոճկեց խալաթը․ պատի հայելուն նայլելով նայելով հարդարեց փափլիկ բեղերը և ձայն տվեց շանը․
— Քուչի,քուչի․․․ դե, լավ, լավ, ոչինչ։ Գնանք ընդունենք։
Շունը կանգնեց անհաստատ ոաքերին, ճոճվեց ու սրսփաց, բայցիսկույն շտկվեց ու գնաց Ֆիլիպ Ֆիլիպովիչի ծածանվող փեշի ետևից: Շանը Շունը կրկին հատեց նեղ միջանցքը, բայց հիմա տեսավ, որ վառ լուսավորված է։ Իսկ երբ բացվեց լաքապատ դուռը, շունը Ֆիլիպ Ֆիլիպովիչի հետ մտավ աշխատասենյակ, և կահավորանքը կուրացրեց շանը: Առաջին հերթին, ամբողջոին ամբողջովին ողողված էր լույսերով․ Վառվում վառվում էր ծեփաքանդակ առասատաղի տակ, վառվում էր սեղանի վրա, պատին, կրակվում էին, պահարանների ապակիները: Լույսը ողողել էր մեծ քանակությամբ ապակիներ, որոնցից ամենագրավիչը հսկայական բուն էր, նստած պատին, ճյուղի վրա:
— Պառկի՛ր,— հրամայեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Ներս եկածը շատ հարգալիր և շփոթված խոնարհվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին:
― Հի-հի՛․․․ Դուք կախարդ եք հրաշագործ, պրոֆեսոր,— շփոթահար արտբերեց արտաբերեց նա։
— Հանեք շալվարը, սիրելիս,— կարգադրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և վեր կացավ տեղից։
— Տյաու, տյաու․․․— շունը կամացուկ վնգաց։
— Ձայնդ: Ւնչպե՞ս Ինչպե՞ս է քունդ, սիրելիս:
— Հե-հե․․․ Մենք երկու՞unվ երկու՞սով ենք, պրոֆեսոր։ Սա աննկարագրելի է,— շփոթահար ասաց այցելուն։— Պարոլ դ'օննоորօննոր, քսանհինգ տարի նման ոչինչ չի եղել,— մարդն անցավ շալվարի կոճակներին,— կհավատա՞ք, արդյոք, պրոֆեսոր, ամեն գիշեր երամ-երամ մերկ աղջիկներ․․․ Ես վերջնականապես հմարյած հմայված եմ։ Ղուք Դուք կախարդ եք։
ՀրմմՀըմմ,— մտահոգ մրմնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, զննելով հյուրի բիբերը:
Սա վերջապես գլուխ հանեց կոճակներից և հանեց զոլավոր շալվարր։ շալվարը։ Դրա տակից երևաց երբեք չտեսած ոտաշորը։ Կրեմագույն էին, վրակար սև մետաքսե կատուներով, օծանելիքի հոտ եկավ։
Շունը տանել չէր կարող կատուներին և հաչաց այնպես, որ մարդը վեր թռավ:
Այցելուի գրպանից գորգին ընկավ մի փոքրիկ ծրար, որի վրա հերարձակ գեղեցկուհի էր պատկերված։ Մարդը վեր թռավ, կռցավ, վերցրեց և թունդ կարմրեց։
— Բայց դուք տեսեք, հա՜,— նախազգուշական և խոժոռ ասաց ֆիլիպ Ֆիլիպ Ֆիլիպովիչը, մատը թափ տալով,— համենայն դեպս, չշտապեք:
— Ես չեմ չարա․․․- չարա․․․— շփոթահար մրմնջաց մարդը, շարունակելով հանվել,— թանկագին պրոֆեսոր, ես միայն փորձի համար․․․
— Եվ ի՞նչ, ինչպիսի՞ արդյունք ունեք,— խստաձայն հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը:
— Հըմմ․․․ Լրիվ ածիլեք:
— Պրոֆեսոր,- խղճալի բացականչեց այցելուն,— նորից սպիտակ պիտի աճեն: բացի Բացի դրանից, աշխատասենյակում չեմ կարող երևալ, առանց այդ էլ երեք օր չեմ գնացել։ Մեքենան գալիս է տանելու, ետ եմ ուղարկում: էհԷհ, պրոֆեսոր, եթե մի եղանակ հայտնաբերեիք, որ մազերն էլ երիտասարդանան։
— Ոչ միանգամից, ոչ միանգամից, թանկագինս, — մրմնջաց Ֆիլիպ ^Ֆիլիպովիչը։ Կռացած, նա փայլփլող աչքրերով աչքերով զննում էր այցելուի մերկ փորը։- էփորը։— Է, ինչ, ամեն բան հրաշալի է, լրիվ կարգին․․․ ճիշտն Ճիշտն ասած, ես այպիսի արդյունք չէի սպասում․․․ «Արյան գետեր, բազում երգեր․․․»: Հագնվեք, սիրելիս:
— «Նրան, ով սքանչելի է բոլորից․․․»,— տապակի պես զնգզնգացնող ձայնով երգեց այցելուն և բերկրանքից շողալով, սկսեց հագնվել: Կարգի բերելով իրեն, թռչկոտելով և օծանելիքի հոտ արձակելով, մի տրցակ ճերմակ թղթադրամ հաշվեց, տվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին և գորովանքով սեղմեց նրա երկու ձեոքերը։
— Երկու շաբաթ կարող եք չգալ,- ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը բայց և այնպես, խնդրում եմ, զդույշ զգույշ եղեք:
— Պրոֆեսոր,— դռան ետեիցետևից, զմայլագին բացականչեց հյուրը,- լիովին հանգիստ եղեք,— նա դուրեկան քրքջաց ու անհետացավ։
Ցրիվ ու հատ-հատ զանգակի ղողանջ սփռվեց բնակարանում, բացվեց լաքապատ դուռը և ներս մտավ կծվածը, մի թերթ թուղթ տվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին և հայտնեց․
— Տարիները սխալ են նշված։ Հավանաբար, 54-55: Սրտի զարկերը խլավուն են:
Նա գնաց և նրան փոխարինեց խշխշացող մի տիկին, կողք թեքած գլխարկով, շողշողացող մանյակի չորրացծ չորացած ու ճմլված մաշկին։ Ահավոր սև տոպրակներ էին կախված աչքերի տակ, այտերը տիկնիկաինտիկնիկային-կարմիր գույնի էին:
Շատ ուժեղ հուզվում էր։
— Պրոֆեսոր, ես․․․ երդվում եմ, եթե իմանայիք, ինչպիսի դրամայի մեջ եմ․․․
— Ձեր տարի՞քը, տիկին,- ավելի խիստ կրկնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
— Ազնիվ խոսք․․․ է, քառասունհինգ։
«Սևիլյայից Գրենադա․․․»,— ցրված երգեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը սեղմեց մարմարե լվացարանի ոտնակը։ Ջուրը խշշաց։
— Աստծով եմ երդվում,— ասաց կինը, և կենդանի պուտր պուտեր երևացին նրա դեմքին՝ արհեստականների արանքից,— գիտեմ, որ դա իմ վերջին կիրքն է․․․ Շատ անպիտանն է նա։ Օ՜, պրոֆեսոր։ Խաղանենգ է նա, ամբողջ Մոսկվան է ճանաչում նրան։ Ոչ մի գարշելի դերձակուհի բաց չի թողնում: Չէ՞ որ սատանայի պես ջահել է։— Կինը քրթմնջում էր և խշխշացնող շրջազգեստների տակից բաց թողեց ճմլված ժանյակի կտորը։
Շունը կատարելապես մշուշվեց և գլխի մեջ ամեն ինչ տակնուվրա եղավ։
«էհ«Էհ, սատանան ձեզ հետ,— անհաստատ մտածեց նա, գլուխը դրեց թաթերին և ննջեց ամոթից,— չեմ էլ փորձի հասկանալ, թե ինչ բան է, մեկ է՝ չեմ հասկանա»:
Արթնացավ զրնգոցից ու տեսավ, որ Ֆիլիպ Ֆիլիպովիչն ինչ-որ փայլուն ու փոքր խողովակներ շպրտեց ամանի մեջ։
— Իսկ վիրահատությունը երբ է,— գունատված, նվազ ձայնով հարցրեց կինը։
— «Սևիլյայից գրենադա․․․» ո՜ւհո՜ւմմ․․․ Երկուշաբթի։ Կպառկեք կինիկայում առավոտիտկլինիկայում առավոտից, իմ ասիստենտը կնախապատրաստի ձեզ։
― Ահ, ես կլինիկայում չեմ ուզում: Արդյոք չի՞ կարելի ձեզ մոտ, պրոֆեսոր։
— Ես հայտնի հասարակական գործիչ եմ, պրոֆեսոր: Հիմա ի՞նչ պիտի անեմ։
— Պարոնայք,- բորբոքված բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, — չի կարելի այդպես: Պետք է զսպել իրեն։ Նա քանի՞ տարեկան է:
— Տասնչորս, պրոֆեսոր․․․ Հասկանում եք, հրապարակումն ինձ կկործանի։ Օրերս պիտի գործուղում ստանամ Լոնդոն․․․
— Բայց ես իրավաբան չեմ, սիրելիս․․․ էԷ, սպասեք երկու տարի և ամուսնացեք։
— Ամուսնացած եմ, պրոֆեսոր։
Շունը վերջանականապես արթնացավ ուշ երեկոյան, երբ զանգի զնգոցները դադարել էին, ճիշտ այն պահին, երբ դռնից ներս մտան միանգամից չորս հոգի։ Բոլորն էլ ջահել էին, շատ համեստ հագնված:
«Արա՞նց «Սրա՞նց ինչ է պետք», — դժկամությամբ և զարմացած մտածեց շունը։ Առավել դժկամությամբ դիմավորեց հյուրերին Ֆիլիպ Ֆիլիպովիչը: Նա կանգնած էր գրասեղանի մոտ և նրանց նայում էր, ինչպես զորավարը թշնամիներին։ Նրա արծվենի քթի ռունգերը փքվել էին: Ներս մտածները դոփդոփում էին գորգի վրա։
— Մենք ձեզ մոտ ենք եկել, պրոֆեսոր,— խոսեց մեկը նրանցից, ում գլխին էր քառորդ արշին բարձրությամբ խիտ ու գանգուր, սև մազերի խուրձը,— ահա, թե ինչ հարցով․․․
— Դուք, պարոնայք, իզուր եք առանց կրկնակոշիկների ման գալիս այսպիսի եղանակին,— խրատաբար ընդհատեց նրան Ֆիլիպ Ֆիլիպովիչը- ,— նախ, կմրսեք, երկրորդը՝ հետքեր եք թողել իմ գորգերի վրա, իսկ իմ գորգերը բոլորը պարսկական են:
Նա, ում գլխին խուրձ կար, լռեց, և չորսն էլ ապշահար Ֆիլիպ Ֆիլիպովիչին էին նայում։ Լռություւնը տևեց մի քանի վայրկյան, և դա ընդհատում էր սոսկ Ֆիլիպ il) Ֆիլիպովիչի մատների կտկտոցը սեղանին դրված նախշազարդ փայտյա մատուցարանին։
— Նախ և առաջ, մենք պարոններ չենք,— վերջապես արտաբերեց չորսից ամենադեռատին՝ դեղձի տեսքով:
— Ի՞նչ տարբերություն, ընկեր,— հարցրեց հպարտությամբ:
ես Ես կին եմ,— խոստվաանեց խոստվանեց կաշվե բաճկոնակով դեղձանման դեռահասը և սաստիկ կարմրեց: Նրանից հետո, չգիտես ինչու, ավելի թունդ կարմրատակեց ներս եկածներից մյուսը, փափախով շիկահերը:
Այդ դեպքում, դուք կարող եք մնալ կեպիով, իսկ ձեզ, ողորմած պարոն, կխնդրեմ հանել ձեր գլխարկը,— ազդու տոնով ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը:
― Ես «ողորմած պարոն» չեմ,— շփոթահար մրթմրթաց շիկամազը՝ հանելով փափախը:
— Մենք եկել ենք ձեզ մոտ,- նորից սկսեց խրձակիր սևը։
— Նախ և առաջ, ովքե՞ր են այդ «մենք»-ը։
— Մեզ,— պատասխանեց Շվոնդերը։
— Աստված իմ, կործանվեց կալաբուխովյան տունը,— հուսահատված բացականչեց Ֆիլիպ Ֆիյիպովիչը Ֆիլիպովիչը և ձեռքերի ափերը զարկեց իրար:
— Ի՞նչ է, պրոֆեսոր, ծիծաղո՞ւմ եք, — բորբոքվեց Շվոնդերը։
— Մենք՝ տան վարչությունը,— ատելությամբ սկսեց Շվոնդերը,— ձեզ մոտ ենք եկել մեր տան բնակիչների ընդհանուր ժողովից հետո, ուր դրված էր տանը բնակարանների խտացման հարցը։
—Ի՞նչն էր ինչի վրա դրված,— բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,—աշխատեք — աշխատեք ավելի հստակ արտահայտել ձեր մտքերը։
— Հարցը դրված էր խտացման մասին․․․
— Բավական է: Հասկացա: Ձեզ հայտնի՞ է այս տարվա օգոստոսի տասներկուսի որոշումըրորոշումը, ըստ որի՝ իմ բնակարանն ազատված է ամեն տեսակ խտացումներից և բնակեցումներից։
— Հայտնի է,— պաաասխանեց Շվոնդերը,— բայց ընդհանուր ժողովը քննելով ձեր հարցը, հանդեց հանգեց եզրակացության, որ ընղհանրապես ընդհանրապես և ամբողջապես դուք զբաղեցնում եք չափազանց մեծ տարածություն։ Միանգամայն չափազանց: Մենակ դուք ապրում եք յոթը սենյակում:
— Ես մենակ ապրում և աշխատում եմ յոթը սենյակներում,— պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— և կուզենայի ութերորդն էլ ունենալ։ Դա անհրաժեշտ է ինձ՝ գրադարանի համար։
Չորսն էլ համրացան։
— Ութերո՞րդը։ էԷ-հե-հե,— արտաբերեց գլխարկից զրկված սևամազը,— բայց սա շատ հետա-քըր-քիր էր։
— Աննկարագրելի էր,— բացականչեց պատանին, որը կին էր։
— Նույնիսկ Այսեդորա Դունկանը,— զրնգուն բղավեզ կինը։
Ինչ -որ բան կատարվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչի հետ, որի հետևանքով դեմքը նուրբ շառագունեց, բայց նա ոչ մի ձայն չարձակեց, սպասելով թե ինչ է լինելու։
— Զննարանից նույնպես,— շարունակեց Շվոնդերը,— զննարանը հրաշալի կարելի է միացնել աշխատասենյակին։
— Այդ դեպքում, պրոֆեսոր, հաշվի առնելով ձեր համառ դիմադրությունը,— ասաց հուզված Շվոնդերը,— ձեզ վրա բողոք կներկայացնենք վերին ատյաններ:
— Ըհը՛,— արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— այդպե՞ս,— Նրա ձայնն ընդունեց կասկածելի բարեկիրթ երանգ,— ձեզ կխնդրեմ մի րոպե սպասել :
«Ի՜նչ տղա է, է՜,— զմայլված մտածեց շունը,— իսկն ինձ նման: Օ՛հ, հո չի հասցնելու դրանց, օ՛հ, ոնց է հասցնելու։ Դեռ չգիտեմ, թե ինչպես, բայց հասցնելու է։ Տուր դրանց: էդ Էդ բարձրասրունքին, հիմա ատամներս խրեմ սապոգիցդ վեր, ջլերը․․․ Ռ- ռռ- ռ- ռ ․․․»։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը շխկոցով վերցեց խոսաթողը և այսպես ասաց․
— Խնդրում եմ․․․ այո․․․ շնորհակալ եմ: Վիտալիյ Ալեքսա՞նդրովիչ։ Շատ ուրախ եմ, որ ձեզ գտա։ Շնորհակալ եմ, առողջ եմ: Վիտալի Ալեքսանդրովիչ, ձեր վիրրահատությունը վերացվում է։ Ի՞նչ։ Ոչ, լիովին վերացվում է, ճիշտ ինչպես մյուս վիրահատությունները: Ասեմ՝ ինչու, ես դադարեցնում եմ աշխատանքը Մոսկվայում և րնդհանրապես ընդհանրապես Ռուսաստանում․․․ նոր Նոր ինձ մոտ եկան չորս հոգի, մեկը կին է, տղամարդու հագուստով, երկուսը՝ ատրճանակներով, և ինձ ահաբեկեցին իմ բնակարանում, մի մասը խլելու նպատակով․․․
— Ներեցեք, պրոֆեսոր,— սկսեց Շվոնդերը, այլայլված դեմքով:
Չորսը քարացան։ Ձյունը հալչում էր նրանց սապոգների վրա։
— Իսկ ի՞նչ անել․․․ Ինձ էլ է շատ տհաճ․․․ Ինչպե՞ս։ Օ՜, ոչ, Վիտալիյ Ալեքսանդրովիչ: Օ՜, ոչ: Այլևս համաձայն չեմ այդպես։ Համբերությունս հատել է: Սա արդեն երկրորդ դեպքն է, օգոստոս ամսից սկսած։ Ինչպե՞ս։ Հըմ․․․ Ինչպես կուզեք: Թեկուզև․․․ Բայց միայն մի պայմանով․ ում կողմից կուզեք, ինչ կուզեք, երբ կուզեք, բայց որպեսզի լինի այնպիսի մի թուղթ, որի առկայությամբ ոչ Շվոնդերը, ոչ մեկ ուրիշը չկարողանա նույնիսկ մոտենալ իմ բնակարանի դռանը։ Վերջնական թուղթ։ Փաստակա՛ն։ Իսկակա՛ն։ Ամրացո՛ւմ: Որպեսզի իմ անունը նույնիսկ չհիշատակվի: Վերջացավ: Ես նրանց համար մեռած եմ։ Այո, այո։ Խնդրում եմ։ Ո՞ւմ։ Ըհը․․․ Դե, դա ուրիշ բան: Ըհը: Լավ: Հիմա կտամ լսափողը։ Բարի եղեք,— օձի ձայնով Ֆիլիպ Ֆիլիպովիչը Շվոնդերին,— հիմա ձեզ հետ կխոսեն։
— Կներեք, պրոֆեսոր,— ասաց Շվոնդերը, մեկ բռնկվելով, մեկ մարելով,— դուք խեղաթյուրեցիք մեր ասածները։
— Ձեզ կխնդրեմ նման արտահայտություններ չգործածել։
Շվոնդերը շշլկված շշկլված վերցրեց լսապողն ու մրմնջաց․
— Ես լսում եմ։ Այո։ Տնային կոմիտեի նախագահը․․․ Մենք գործում ենք կանոններով․․․ առանց այդ էլ պրոֆեսորը կատարելապես բացառիկ վիճակում է․․․ Մենք գիտենք նրա աշխատանքների մասին․․․ լրիվ հինգ սենյակ էինք ուզում թողնել նրան․․․ դե, լավ․․․ եթե այդպես է․․․ լավ․․․
— Սա խայտառակություն է․․․,— անհամարձակ մրթմրթաց սա։
— Եթե հիմա դիսկուսիա լիներ,- սկսեց կինը, հուզվելով և շառագունած,— ես կապացուցեի Վիատլիյ Վիտալիյ Ալեքսանդրովիչին․․․
— Կներեք, հենց հիմա՞ եք ուզում բացել այդ դիսկուսիան,- քաղաքավարությամբ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Կնոջ աչքերը կրակվեցին։
— Իսկ ինչի՞ համար, — հետաքրքրքությամբ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպվիչը:
— Որպես պրոլետարիատին ատողիի։ատողի։
— Այո, ես չեմ սիրում պրոլետարիատին,— տրտմաձայն համաձայնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և սեղմեց զանգի կոճակը։ Ինչ-որ տեղ զնգզնգաց: բացվեց Բացվեց միջանցքի դուռը։
— Զինա,— բարձրաձայն ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— մատուցիր ճաշը։ Թույլ կտա՞ք, պարոնայք։
Վստահելի
1396
edits