Changes

Յոթերորդ Բաժին: Կապիտալի Կուտակման Պրոցեսը

12 bytes removed, 17:55, 16 Հոկտեմբերի 2014
==ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ==
Փողի մի որոշ գումարի փոխարկումը արտադրության միջոցների ու աշխատուժի ներկայացնում է այն առաջին շարժումը, որ կատարում է մի որոշ քանակի արժեք, որը պետք է գործի որպես կապիտալ։ Այդ շարժումը տեղի է ունենում շուկայում, շրջանառության ոլորտում։ Այդ շարժման երկրորդ փուլը, արտադրության պրոցեսը, ավարտված է, որչափով արտադրության միջոցները փոխարկված են ապրանքների, որոնց արժեքը գերազանցում է իրենց բաղկացուցիչ մասերի արժեքը, այսինքն՝ պարունակում է սկզբում ավանսավորած կապիտալը պլյուս հավելյալ արժեքը։ Այդ ապրանքները հետո նորից պետք է շրջանառության ոլորտը նետվեն։ Պետք է դրանք վաճառել, դրանց արժեքն իրացնելով փող դարձնել, այդ փողը դարձյալ կապիտալի փոխարկել և այդպես կրկին նորիք նորից սկսել։ Շարունակ միևնույն հաջորդական փուլերով անցնող այգ այդ շրջապտույտը կազմում է կապիտալի շրջանառությունը։
Կուտակման առաջին պայմանն այն է, որ կապիտալիստին հաջողվի իր ապրանքները վաճառել և նրանց դիմաց ստացած փողի մեծ մասը նորից կապիտալի փոխարկել։ Այնուհետև ենթադրվում է, որ կապիտալը շրջանառության իր պրոցեսը կատարում է նորմալ կերպով։ Այգ Այդ պրոցեսի մանրամասն վերլուծությունը վերաբերում է երկրորդ գրքին։
Կապիտալիստը, որ հավելյալ արժեք է արտադրում, այսինքն՝ անվճար աշխատանք է ծծում անմիջաբար բանվորներից և այդ աշխատանքը ամրակայում է ապրանքների մեջ, հավելյալ արժեքի առաջին յուրացնողն է, բայց բնավ նրա վերջին սեփականատերը չէ։ Նա այդ հավելյալ արժեքը հետագայում պետք է բաժանի ուրիշ կապիտալիստների հետ, որոնք ամբողջ հասարակական արտադրության մեջ այլ ֆունկցիաներ են կատարում՝ հողային սեփականատիրոջ հետ և այլն։ Հետևաբար, հավելյալ արժեքը տրոհվում է տարբեր մասերի։ Նրա տարբեր մասերն ընկնում են տարբեր կատեգորիաների անձերի ձեռքը և ընդունում են տարբեր, միմյանցից անկախ ձևեր, ինչպես՝ շահույթ, տոկոս, առևտրական շահույթ, հողային ռենտա և այլն։ Հավելյալ արժեքի այդ փոխակերպված ձևերը կարող են միայն երրորդ գրքում քննվել։
Այսպես, մենք այստեղ, մի կողմից, ենթադրում ենք, որ ապրանքներ արտադրող կապիտալիստը դրանք վաճառում է իրենց արժեքով, ընդ որում մենք այստեղ չենք քննելու կապիտալիստի կրկին վերադարձը ապրանքային շուկա,— չենք քննելու ո՛չ այն նոր ձևերը, որոնք կապիտալին հատկացվում են շրջանառության ոլորտում , ո՛չ էլ վերարտադրության այն կոնկրետ պայմանները, որոնք թաքնված են այդ ձևերի մեջ։ Մյուս կողմից, մենք ընդունում ենք, որ կապիտալիստական արտադրողն ամբողջ հավելյալ արժեքի սեփականատերն է կամ, եթե կուզեք, նրա բաժանքի բոլոր մասնակիցների ներկայացուցիչը։ Այսպիսով, մենք կուտակումը կքննենք նախ վերացականորեն, այսինքն՝ լոկ որպես արտադրության անմիջական պրոցեսի մի մոմենտ։
Ասենք՝ որչափով կուտակումը տեղի է ունենում, նույն չափով ակներև է, որ կապիտալիստին հաջողվում է արտադրված ապրանքը վաճառել և այդ վաճառքից ստացած փողը նորից կապիտալի փոխարկել։ Այնուհետև. հավելյալ արժեքի տրոհումը տարբեր մասերի բոլորովին չի փոխում նրա բնույթը, ինչպես և այն անհրաժեշտ պայմանները, որոնց մեջ նա դառնում է կուտակման տարր։ Հավելյալ արժեքը ինչ համամասնությամբ էլ տրոհվի հենց կապիտալիստական արտադրողի կողմից իր համար պահվող մասի և ուրիշներին բաժին հանվող մասի, համենայն դեպս հավելյալ արժեքը առաջին հերթին նրա կապիտալիստական արտադրողի կողմից է յուրացվում։ Հետևապես, ինչ որ մենք ենթադրում ենք շրջանառության պրոցեսը պատկերելիս, այն տեղի է ունենում նաև իրականության մեջ։ Մյուս կողմից, հավելյալ արժեքի տրոհումն ու շրջանառության միջնորդավորող շարժումը մթագնում են կուտակման պրոցեսի պարզ հիմնական ձեր։ ձևը։ Ուստի կուտակման զուտ ձևի վերլուծությունը պահանջում է նախապես վերանալ կուտակման մեխանիզմի ներքին խաղը քողարկող բոլոր երևույթներից։
===ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ===
Արտադրության պայմանները միաժամանակ վերարտադրության պայմաններ են։ Ոչ մի հասարակություն չի կարող անընդհատ արտադրել, այսինքն՝ վերարտադրել առանց իր արդյունքի մի որոշ մասն անընդհատ նորից արտադրամիջոցներ կամ նոր արտադրության տարրեր դարձնելու։ Այլ հավասար պայմաններում նա իր հարստությունը կարող է վերարտադրել կամ անփոփոխ մակարդակի վրա պահել այն դեպքերում միայն, եթե, օրինակ, մի տարվա ընթացքում գործադրված արտադրամիջոցները, այսինքն՝ աշխատամիջոցները, հում և օժանդակ նյութերը in natura [բնեղեն արտահայտությամբ] փոխարինվում են նույն տեսակի նոր նմուշահատերի հավասար քանակով. այս վերջին մասը պետք է, այսպիսով, անջատվի արդյունքների տարեկան մասսայից և նորից մտնի արտադրության պրոցեսի մեջ։ Այսպես ուրեմն, տարեկան արդյունքի մի որոշ քանակ արտադրությանն է պատկանում։ Հենց սկզբից նախանշված լինելով արտադրողական սպառման համար, այդ քանակը գոյություն ունի սովորաբար այնպիսի նատուրալ ձևերով, որոնք ինքնըստինքյան բացառում են անհատական սպառումը։
Եթե արտադրությունը կապիտալիստական ձև ունի, ապա վերարտադրությունը ևս նույն ձևն ունի։ Ինչպես որ արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում աշխատանքի պրոցեսը հանդես է գալիս լոկ որպես միջոց արժեքի աճման պրոցեսի համար, ճիշտ այդպես էլ վերարտադրությունը հանդես է գալիս միայն որպես ավանսավորած արժեքը վերարտադրելու միջոց, վերարտադրելու որպես կապիտալի այսինքն՝ որպես աճող արժեք։ Կապիտալիստի տնտեսական բնորոշ դերը տվյալ անձնավորությանը հատկացվում է միայն այն պատճառով, որ նրա փողը անընդհատ գործում է իբրև կապիտալ։ Եթե, օրինակ, ավանսավորած 100 ֆունտ ստեռլինգ փողի գումարն այս տարի կապիտալ է դարձել և 20 ֆունտ ստ. հավելյալ արժեք է արտադրել, ապա նա պետք է միևնույն գործառնությունը կրկնի հաջորդ տարին և այլն։ Որպես կապիտալային արժեքի պարբերական աճ կամ գործող կապիտալի պարբերական պտուղ, հավելյալ արժեքը կապիտալից ծագող եկամտի ձև է ընդունում<ref>«Ուրիշի աշխատանքի արդյունքներն սպառող հարուստները այդ արդյունքներն ստանում են փոխանակության ակտի (ապրանքների գնման) միջոցով միայն։ Հետևապես, նրանց պահեստաֆոնդը պետք է, ըստ երևույթին, արագ կերպով ցամաքի... Բայց արդի հասարակարգում հարստությունը ուրիշի աշխատանքի միջոցով վերարտադրվելու ուժ է ձեռք բերել... Հարստությունը, աշխատանքի նման ու աշխատանքի միջոցով, ամեն տարի պտուղ է բերում, որը տարվա ընթացքում կարելի է ոչնչացնել՝ առանց հարստության տիրոջը ավելի աղքատացնելու։ Այդ պտուղը կապիտալից ծագող մի եկամուտ է» (SimondiSismondi: «Noiveaux «Nouveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 81, 82)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соцэкгиз, 1936 թ., հ. I, էջ 181 , 182։]</ref>։
Եթե այդ եկամուտը կապիտալիստի համար ծառայում է լոկ որպես սպառման ֆոնդ, եթե նա նույնպես պարբերաբար սպառվում է, ինչպես ձեռք է բերվում, ապա այլ հավասար պայմաններում տեղի ունի պարզ վերարտադրություն։ Եվ թեև վերջինը արտադրության պրոցեսի պարզ կրկնությունն է անփոփոխ մասշտաբով, այնուամենայնիվ, այդ սոսկ կրկնությունն ու անընդհատությունը պրոցեսին տալիս են նոր գծեր կամ, ավելի շուտ,, վերացնում են նրա որոշ գծերը, որոնք բնորոշ են թվում նրա համար, միայն որպես եզակի ակտի համար։
Արտադրության պրոցեսի ելակետը աշխատուժի գնումն է որոշ ժամանակով, և այդ ելակետը միշտ նորոգվում է, հենց որ լրանում է աշխատանքի գնման ժամկետը, իսկ դրա հետ միասին լրանում է նաև արտադրության մի որոշ ժամանակաշրջան, օրին.՝ մի շաբաթ, մի ամիս և այլն։ Սակայն բանվորի վարձը վճարվում է այն բանից հետո միայն, երբ նրա աշխատուժը արտահայտել է իր ներգործությունը և ապրանքների մեջ իրացրել է ինչպես իր արժեքը, այնպես էլ հավելյալ արժեքը։ Հետևապես, բանվորն արտադրել է ինչպես հավելյալ արժեքը, որ առայժմ մեզ համար միայն կապիտալիստի սպառման ֆոնդն է, այնպես էլ իր սեփական վարձատրության ֆոնդը, այսինքն՝ փոփոխուն կապիտալը, այն էլ արտադրել է ավելի վաղ, քան այդ վերջինը ետ է հոսում դեպի նա աշխատավարձի ձևով, և միայն այնքան ժամանակ, որքան նա անընդհատ վերարտադրում է այդ կապիտալը, նա աշխատանք ունի։ Այստեղից էլ առաջ է գալիս տնտեսագետների այն ֆորմուլան, որ մենք հիշատակեցինք տասնվեցերորդ գլխում «II» թվանշանի տակ, և որն աշխատավարձը ներկայացնում է որպես հենց բանվորի բաժինը արդյունքի մեջ<ref>«Աշխատավարձը... ճիշտ այնպես, ինչպես և շահույթը, կարելի է դիտել որպես պատրաստի արդյունքի իրական բաժին» (G. Ramsay: «An Essay օո on the Distribution of Wealth». Edinburgh 1836, էջ 142)։ «Արդյունքի այն բաժինը, որ բանվորին հասնում է աշխատավարձի ձևով» (James Mill: «Éléments d’Économie Politique», Parissot-ի ֆրանս. թարգմանություն։ Paris 1823. էջ 34)։</ref>։ Այդ մասը բանվորի ձեռքով անընդհատ վերարտադրվող արդյունքի այն մասն է, որ անընդհատ ետ է հոսում դեպի նա աշխատավարձի ձևով։ Իհարկե, կապիտալիստը այդ ապրանքային արժեքը բանվորին վճարում է փողով։ Բայց այդ փողն աշխատանքի արդյունքի փոխակերպված ձևն է միայն։ Այն ժամանակ, երբ բանվորն արտադրության միջոցների մի մասն արդյունքի է վերածում, նրա առաջվա արդյունքի մի մասը նորից փողի է փոխարկվում։ Նրա աշխատանքը անցյալ շաբաթվա կամ վերջին կես տարվա ընթացքում,— ահա թե ինչ աղբյուրից է վարձատրվում նրա այսօրվա աշխատանքը կամ առաջիկա կես տարվա աշխատանքը։ Փողային ձևի ստեղծած պատրանքը իսկույն չքանում է, հենց որ առանձին կապիտալիստի և առանձին բանվորի տեղ մենք սկսենք քննության առնել կապիտալիստների դասակարգն ու բանվորների դասակարգը։ Կապիտալիստների դասակարգը շարունակ փողային ձևով չեկեր է տալիս բանվոր դասակարգին՝ բանվորների արտադրած և կապիտալիստների յուրացրած արդյունքի որոշ մասն ստանալու համարr համար։ Այդ չեկերը բանվորը նույնքան կանոնավոր կերպով վերադարձնում է կապիտալիստների դասակարգին, փոխարենն ստանալով իր սեփական արդյունքից իրեն հասնող մասը։ Արդյունքի ապրանքային ձևն ու ապրանքի փողային ձևն սքողում են այդ պրոցեսի իսկական բնույթը։
Այսպես ուրեմն, փոփոխուն կապիտալը կենսամիջոցների ֆոնդի կամ աշխատանքի ֆոնդի երևան գալու մի առանձին պատմական ձև է միայն, ֆոնդի, որը անհրաժեշտ է բանվորին իր կյանքը պահպանելու և վերարտադրելու համար, և որը հասարակական արտադրության բոլոր սիստեմների պայմաններում նա միշտ պետք է արտադրի ու վերարտադրի։ Աշխատանքի ֆոնդը շարունակ դեպի բանվորն է հոսում նրա աշխատանքի վճարամիջոցների ձևով, որովհետև բանվորի սեփական արդյունքը շարունակ հեռանում է նրանից կապիտալի ձևով։ Սակայն աշխատանքի ֆոնդի դրսևորման այդ ձևը ամենևին չի փոխում այն իրողությունը, որ կապիտալիստը բանվորին ավանսավորում է հենց նրա առարկայացած աշխատանքը<ref>«Երբ կապիտալը գործադրվում է բանվորների, աշխատավարձը. կանխավճարելու համար, նա ոչինչ չի ավելացնում այն ֆոնդի վրա, որ հատկացված է աշխատանքը պահպանելու համար» (Կեյզնովը ծանոթագրության մեջ, որ կցել է Մալթուսի՝ իր հրատարակած «Definitions in Political Economy». London 1853 աշխատությանը, էջ 22)։</ref>։ Վերցնենք կոռվոր ճորտ գյուղացուն։ Նա, օրինակ, շաբաթվա մեջ 3 օր աշխատում է իր սեփական դաշտում արտադրության իր սեփական միջոցներով։ Շաբաթվա մյուս երեք օրվա ընթացքում նա կոռային աշխատանք է կատարում հողատիրոջ դաշտում։ Նա շարունակ վերարտադրում է իր սեփական աշխատանքի ֆոնդը, սակայն այդ վերջինը նրա նկատմամբ երբեք չի ընդունում նրա աշխատանքի դիմաց երրորդ անձի ավանսավորած վճարամիջոցի ձև։ Դրա փոխարեն նրա անվճար հարկադիր աշխատանքն էլ երբեք չի ընդունում կամավոր ու վճարված աշխատանքի ձև։ Բայց եթե կալվածատերը մի գեղեցիկ օր յուրացնի դաշտը, լծկան անասունները, սերմացուն, մի խոսքով՝ կոռվոր գյուղացու արտադրության միջոցները, ապա այդ գյուղացին պետք է այնուհետև իր աշխատուժը վաճառի կալվածատիրոջը։ Մինչդեռ մյուս հավասար պայմաններում նա առաջվա նման հիմա էլ 6 օր կաշխատի շաբաթվա մեջ, 3 օր՝ իրեն համար, 3 օր՝ նախկին կալվածատիրոջ համար, որը հիմա վարձող է դարձել։ Առաջվա նման գյուղացին հիմա էլ արտադրամիջոցները կօգտագործի իբրև արտադրամիջոցներ, նրանց արժեքը փոխանցելով արդյունքին։ Հիմա էլ արդյունքի մի որոշ մասն առաջվա նման կմտնի վերարտադրության պրոցեսի մեջ։ Բայց, ինչպես որ կոռային աշխատանքը այս դեպքում վարձու աշխատանքի ձև է ընդունում, ճիշտ այդպես էլ այժմ, ինչպես և առաջ, կոռվոր գյուղացու արտադրած ու վերարտադրած աշխատանքի ֆոնդն ընդունում է նախկին կալվածատիրոջ կողմից գյուղացուն ավանսավորած կապիտալի ձև։ Բուրժուական տնտեսագետը, որի սահմանափակ ուղեղը անզոր է դրսևորման ձևը տարբերել այն բանից, ինչ որ դրսևորվում է այդ ձևի մեջ, աչքերը փակում է այն փաստի հանդեպ, որ նույնիսկ ներկայումս աշխատանքի ֆոնդը ամբողջ երկրագնդի վրա միայն որպես բացառություն է հանդես գալիս կապիտալի ձևով<ref>«Բանվորների գոյության միջոցները երկրագնդի դեռ մեկ չորրորդ մասում էլ կապիտալիստները չեն, որ նրանց ավանսավորում են» (Richard Jones: «Text-book of Lectures օո on the Political Economy of Nations». Hertford 1852, էջ 36)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономическиие сочинения», Соцэкгиз, 1937 թ., էջ 313։]<br>4a «Թեև մանուֆակտուրային բանվորի աշխատավարձը ավանսավորում է նրան գործատերը, բայց բանվորը իրոք ոչ մի ծախք չի նստում նրա վրա, որովհետև այդ աշխատավարձի արժեքը սովորաբար շահույթի հետ միասին նրան է վերադարձվում այն առարկայի ավելացած արժեքի մեջ, որի վրա բանվորն աշխատանք է կիրառել» (A. Smith: «Wealth of Nations», գիրք II, գլ. III, էջ 311)։ [А. Смит: «Исследованиие о природе и причинах богатства народов», հ. I, գիրք II, գլ. III, էջ 278։ Соцэкгиз, 1935 թ.։]</ref>։
Ինչպես էլ որ լինի, փոփոխուն կապիտալը կորցնում է կապիտալիստի սեփական ֆոնդից ավանսավորած արժեքի նշանակությունը [''Տես 4a ծանոթ.''] միայն այն դեպքում, եթե մենք արտադրության կապիտալիստական պրոցեսը քննում ենք նրա անընդհատ նորոգման ընթացքում։ Բայց այդ նորոգումը պետք է որևէ տեղ և որևէ ժամանակ սկսվեր։ Հետևաբար, ելնելով այն տեսակետից, որի վրա մենք մինչև այժմ կանգնած էինք, հավանական է դառնում, որ կապիտալիստը մի որոշ մոմենտում փողատեր է դարձել ուրիշի անվճար աշխատանքից անկախ կատարված որոշ նախասկզբնական կուտակման միջոցով, և դրա շնորհիվ կարող էր հանդես գալ շուկայում, որպես աշխատուժի գնորդ։ Մինչդեռ արդեն արտադրության կապիտալիստական պրոցեսի սոսկ անընդհատությունը կամ պարզ վերարտադրությունն առաջ է բերում նաև ուրիշ յուրահատուկ փոփոխություններ, որոնք վերաբերում են ոչ միայն կապիտալի փոփոխուն մասին, այլև ամբողջ կապիտալին։
Եթե 1 000 ֆ. ստեռլինգ կապիտալի պարբերաբար, օրինակ՝ ամեն տարի, ստեղծած հավելյալ արժեքը հավասար է 200 ֆ. ստեռլինգի, և եթե այդ հավելյալ արժեքը տարվա ընթացքում սպառվում է առանց մնացորդի, ապա պարզ է, որ այդ պրոցեսը հինգ տարի կրկնվելուց հետո սպառված հավելյալ արժեքի գումարը հավասար կլինի 200 × 5 կամ սկզբում ավանսավորած 1 000 ֆ. ստեռլինգ կապիտալային արժեքին։ Եթե տարեկան հավելյալ արժեքը մասամբ միայն սպառվեր, օրինակի միայն կիսով չափ, ապա մատնանշված հետևանքը կստացվեր արտադրական պրոցեսը տասը տարվա ընթացքում կրկնվելուց հետո միայն, որովհետև 100 × 10 = 1 000։ Ընդհանրապես, ավանսավորած կապիտալային արժեքը, բաժանած ամեն տարի սպառվող հավելյալ արժեքի վրա, տալիս է այն mարիների տարիների թիվը կամ վերարտադրության այն պարբերությունների թիվը, որոնց լրանալուց հետո սկզբնապես ավանսավորած կապիտալը կապիտալիստի կողմից սպառվում և, հետևաբար, չքանում է։ Կապիտալիստի այն պատկերացումը, թե իբր նա ուրիշի չվարձատրված աշխատանքի արդյունքը, հավելյալ արժեքն է միայն սպառում, սկզբնական կապիտալային արժեքը թողնելով անձեռնմխելի, բացարձակապես չի կարող վախել այդ փաստը։ Որոշ թվով տարիներ անցնելուց հետո նրան պատկանող կապիտալային արժեքը հավասար է միևնույն թվով տարիների ընթացքում նրա կողմից առանց համարժեքի յուրացված հավելյալ արժեքի գումարին։ Իսկ նրա սպառած արժեքի գումարը հավասար է սկզբնական կապիտալային արժեքին։ Ճիշտ է, նրա ձեռքին պահպանվում է իր մեծությամբ անփոփոխ մի կապիտալ, ընդ որում այդ կապիտալի մի մասը շենքերը, մեքենաները և այլն — արդեն կար, երբ նա ձեռնարկեց իր գործին։ Բայց այստեղ խոսքը վերաբերում է կապիտալի արժեքին և ոչ թե նրա նյութական բաղկացուցիչ մասերին։ Եթե որևէ մեկն իր ամբողջ գույքը վատնել է, այնքան պարտքեր անելով, որոնք հավասար են այդ գույքի արժեքին, ապա նրա ամբողջ գույքը լոկ նրա պարտքերի ընդհանուր գումարն է ներկայացնում։ Նմանապես, եթե կապիտալիստն իր ավանսավորած կապիտալի համարժեքն սպառել է, ապա այդ կապիտալի արժեքը նրա ձրիաբար յուրացրած հավելյալ արժեքի լոկ ընդհանուր գումարն է ներկայացնում։ Հին կապիտալի արժեքի ոչ մի ատոմ արդեն գոյություն չունի։
Այսպես ուրեմն, բոլորովին անկախ որևէ կուտակումից, արտադրական պրոցեսի պարզ կրկնությունը կամ պարզ վերարտադրությունն արդեն, կարճ կամ երկար ժամանակաշրջան անցնելուց հետո, ամեն մի կապիտալ անխուսափելիորեն դարձնում է կուտակված կապիտալ կամ կապիտալացված հավելյալ արժեք։ Եթե արտադրության պրոցեսի մեջ մտնելիս կապիտալը նույնիսկ կիրառող անձի դատած սեփականությունն է եղել, ապա, այնուամենայնիվ, վաղ թե ուշ նա դառնում է առանց որևէ համարժեքի յուրացված արժեք, ուրիշի չվարձատրված աշխատանքի նյութականացում՝ փողի կամ այլ ձևով։
Ինչպես տեսանք չորրորդ գլխում, փողը կապիտալի փոխարկելու, համար բավական չէ ապրանքային արտադրության և ապրանքային շրջանառության առկայությունը։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է, որ որպես գնորդ ու վաճառորդ իրար դեմ կանգնած լինեն, մի կողմից, արժեքների կամ փողի տերը, մյուս կողմից՝ արժեք ստեղծող սուբստանցի տերը, այստեղ՝ արտադրության միջոցների ու կենսամիջոցների տերը, այնտեղ միայն աշխատուժի տերը, որը ուրիշ ոչինչ չունի։ Հետևապես, աշխատանքի արդյունքի բաժանումը բուն աշխատանքից, աշխատանքի օբյեկտիվ պայմանների անջատումը սուբյեկտիվ գործոնից — աշխատուժից, եղել է արտադրության կապիտալիստական պրոցեսի փաստորեն տվյալ հիմքը, նրա ելակետը։
Բայց այն, ինչ սկզբում ելակետ էր, հետագայում, պրոցեսի պարզ անընդհատության, պարզ վերարտադրության շնորհիվ, շարունակ նորից ու նորից արտադրվում և հավերժացվում է որպես կապիտալիստական արտադրության բուն հետևանք։ Մի կողմից, արտադրության պրոցեսը իրային հարստությունը շարունակ փոխարկում է կապիտալի՝ արժեքի աճման միջոցների և սպառման միջոցների՝ կապիտալիստի համար։ Մյուս կողմից, բանվորը շարունակ այդ պրոցեսից դուրս է գալիս այն ձևով, ինչ ձևով մտել է նրա մեջ՝ որպես հարստության անձնական աղբյուր, սակայն զրկված լինելով այդ հարստությունը հենց իրեն համար իրականացնելու ամեն մի միջոցից։ Որովհետև բանվորի սեփական աշխատանքը պրոցեսի մեջ նրա մտնելուց առաջ է օտարվել նրանից, յուրացվել կապիտալիստի կողմից և կապիտալի կազմի մեջ մտցվել, ուստի այդ աշխատանքը պրոցեսի ընթացքում շարունակ առարկայանում է ուրիշի արդյունքի մեջ։ Որովհետև արտադրության պրոցեսը միաժամանակ աշխատուժի սպառման պրոցես է կապիտալիստի կողմից, ուստի բանվորի աշխատանքի արդյունքը անընդհատ փոխարկվում է ո՛չ միայն ապրանքի, այլև կապիտալի, այսինքն՝ արժեքի, որը ծծում է արժեք ստեղծող աժը, կենսամիջոցների, որոնք անձեր են գնում, արտադրության միջոցների, որոնք արտադրողներին են կիրառում<ref>«Արտադրողական սպառման առանձնապես ուշագրավ հատկությունն է այդ։ Այն, ինչ որ արտադրողաբար է սպառվում, կապիտալ է և կապիտալ է դառնում սպառման միջոցով» (James Mill: «Éléments d’Économie Politique», Parissot-ի ֆրանսերեն թարգմանությունը, Paris 1823» էջ 242)։ Բայց Ջեմս Միլլն այնպես էլ չպարզեց, թե որն է «առանձնապես ուշագրավ հատկությունը»։</ref>։ Այսպիսով, ինքը՝ բանվորը օբյեկտիվ հարստությունը շարունակ արտադրում է որպես կապիտալ, որպես իր համար օտար, իր վրա իշխող և իրեն շահագործող ուժ, իսկ կապիտալիստը նմանապես շարունակ արտադրում է աշխատուժը որպես հարստության սուբյեկտիվ աղբյուր, որն անջատված է իր սեփական առարկայացման ու իրականացման միջոցներից, վերացական է, գոյություն ունի միայն բանվորի օրգանիզմի մեջ,— կարճ ասած՝ կապիտալիստը բանվորին արտադրում է որպես վարձու բանվորի<ref>«Ճիշտ է, իհարկե, որ նորամույծ մանուֆակտուրան աշխատանք է տալիս բազմաթիվ աղքատների, բայց վերջինները չեն դադարում աղքատ լինելուց, մինչդեռ մանուֆակտուրային ձեռնարկությունների հետագա գործարկումը ուրիշ շատերին աղքատներ է դարձնում։ («Reasons for a limilted limited Exportation of Wool». London 1677, էջ 19)։ «Անհեթեթ է ֆերմերի այն պնդումը, թե իբր ինքը պահում է աղքատներին։ Իրոք, աղքատները պահվում են չքավորության մեջ» («Reasons for the late Increase of the Poor-Rates: or a comparative View on the Prices of Labour and Provisions». London 1777, էջ 31)։</ref>։ Բանվորի այդ մշտական վերարտադրումը կամ հավերժացումը կապիտալիստական արտադրության conditio sine qua non [անհրաժեշտ պայման]-ն է։
Բանվորի սպառումը երկու տեսակ է լինում։ Բուն արտադրության մեջ նա իր աշխատանքով սպառում է արտադրության միջոցները և դրանք փոխարկում է ավելի բարձր արժեք ներկայացնող արդյունքների, քան եղել է ավանսավորած կապիտալի արժեքը։ Այդ նրա արտադրողական սպառումն է։ Այդ միաժամանակ նրա աշխատուժի սպառումն է կապիտալիստի կողմից, որը գնել է այդ աշխատուժը։ Մյուս կողմից, բանվորն իր աշխատուժը դնելիս իրեն վճարված փողը ծախսում է կենսամիջոցներ ձեռք բերելու վրա։ Այդ նրա անհատական սպառումն է։ Հետևապես, բանվորի արտադրողական ու անհատական սպառումը բոլորովին տարբեր բաներ են։ Առաջին սպառման ժամանակ նա գործում է որպես կապիտալի շարժիչ ուժ և կապիտալիստին է պատկանում. երկրորդ սպառման ժամանակ նա պատկանում է ինքն իրեն և կենսական ֆունկցիաները կատարում է արտադրության պրոցեսից դուրս։ Աոաջին սպառման հետևանքը կապիտալիստի գոյությունն է, երկրորդինը հենց իր՝ բանվորի գոյությունը։
Աշխատանքային օրը և հարակից հարցերը քննելիս ի միջի այլոց պարզվեց, որ հաճախ բանվորը հարկադրված է իր անհատական սպառումն արտադրության պրոցեսի մի զուտ պատահական միջադեպը դարձնելու։ Այս դեպքում նա կենսամիջոցները կլանում է միայն նրա համար, որ գործուն վիճակում պահի իր աշխատուժը, ինչպես շոգեմեքենան կլանում է ածուխն ու չուրըջուրը, ինչպես անիվը՝ յուղը։ Այստեղ, նրա սպառման միջոցները արտադրության միջոցներից մեկի սպառման միջոցներ են լոկ, նրա անհատական սպառումն անմիջականորեն արտադրողական սպառում է։ Սակայն այդ սպառումը թվում է որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի էության հետ չկապված մի չարաշահություն<ref>Ռոսսին այս առթիվ այնպես չէր ճոռոմաբանի, եթե նա իսկապես թափանցած չլիներ «արտադրողական սպառման» գաղտնիքի մեջ։</ref>։
Բանն ուրիշ կերպ է երևում, եթե մենք քննության ենք առնում ո՛չ թե առանձին կապիտալիստին և առանձին բանվորին, այլ կապիտալիստների դասակարգն ու բանվորների դասակարգը, ո՛չ թե արտադրության եզակի պրոցեսները, այլ արտադրության կապիտալիստական ամբողջ պրոցեսն իր հոսուն վիճակում ու իր հասարակական ծավալով։ Երբ կապիտալիստն իր կապիտալի մի մասն աշխատուժի է փոխարկում, դրանով մեծացնում է իր ամբողջ կապիտալի արժեքը։ Նա մի հարվածով երկու նապաստակ է սպանում։ Նա շահույթ է կորզում ո՛չ միայն այն բանից, որ ստանում է բանվորից, այլև այն բանից, որ ինքը տալիս է բանվորին։ Աշխատուժի հետ փոխանակելու համար օտարված կապիտալը դառնում է կենսամիջոցներ, որոնց սպառումը ծառայում է արդեն առկա բանվորների մկանները, ներվերը, ոսկրները, ուղեղը վերարտադրելու և նոր բանվորներ արտադրելու, համար։ Հետևաբար, բանվոր դասակարգի անհատական սպառումը բացարձակ անհրաժեշտության սահմաններում մի գործողություն է, որով կապիտալի կողմից աշխատուժի դիմաց օտարված կենսամիջոցները կրկին փոխարկվում են կապիտալի կողմից նորից շահագործվելու համար պիտանի աշխատուժի։ Այդ — կապիտալիստի համար ամենաանհրաժեշտ արտադրամիջոցի — բուն իսկ բանվորի արտադրումն ու վերարտադրումն է։ Այսպիսով, բանվորի անհատական սպառումը՝ ընղհանուր ընդհանուր առմամբ և ամբողջովին վերցրած, կազմում է կապիտալի արտադրության ու վերարտադրության մի մոմենտը, անկախ այն բանից՝ արդյոք այդ արհեստանոցի, գործարանի և այլ շենքերի ներսո՞ւմ թեԺ թե՞ նրանցից դուրս, աշխատանքի պրոցեսի ներսո՞ւմ թե՞ նրանից դուրս է կատարվում, այնպես, ինչպես մեքենայի մաքրումը արտադրության բաղկացուցիչ մասն է, անկախ այն բանից՝ աշխատանքի պրոցեսի ընթացքո՞ւմ է կատարվում թե՞ նրա որոշ ընդմիջումների ժամանակ։ Գործը ամենևին չի փոխվում նրանից, որ բանվորն իր անհատական սպառումը իրագործում է հենց իրեն համար և ոչ թե կապիտալիստի համար։ Չէ՞ որ բանող անասունների սպառումն էլ չի դադարում արտադրության պրոցեսի անհրաժեշտ մոմենտը լինելուց այն պատճառով, որ անասուններն իրենք են վայելում իրենց կերածը։ Բանվոր դասակարգի անընդհատ պահպանումն ու վերարտադրումը միշտ մնում է կապիտալի վերարտադրության անհրաժեշտ պայմանը։ Կապիտալիստը կարող է այդ պայմանի կատարումը հանգիստ կերպով բանվորներին իրենց թողնել, վստահելով նրանց ինքնապահպանման ու բազմանալու բնազդին։ Նա լոկ այն մասին է հոգում, որ նրանց անհատական սպառումն ըստ կարելույն ամենաանհրաժեշտ քանակով սահմանափակվի և, ինչպես երկինքը երկրից հեռու է հարավ-ամերիկյան այն կոպտությունից, որով բանվորներին ստիպում են պակաս սննդարար կերակրի փոխարեն ավելի սննդարարն ուտելու<ref>«Հարավային Ամերիկայի հանքերի բանվորները, որոնց ամենօրյա աշխատանքը (գուցե ամենածանրը աշխարհում) այն է, որ 450 ոտնաչափ խորությունից հանքանյութի 180—200 ֆունտ ծանրությամբ բեռը իրենց ուսերին դրած երկրի մակերեսը դուրս բերեն,— ապրում են միայն հացով ու լոբով, նրանք կգերադասեին ցամաք հացով սնվել, բայց նրանց տերերը նրանց հետ վարվում են ինչպես ձիերի հետ. գտնելով, որ նրանք ցամաք հաց ուտելով չեն կարող այնպես ինտենսիվորեն աշխատել, նրանց ստիպում են բակլա ուտել, որն զգալիորեն ավելի հարուստ է ֆոսֆորով, քան հացը» (Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ., 1862, I մաս, էջ 194, ծանոթագրություն)։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870, էջ 132։]</ref>։
Այդ պատճառով էլ կապիտալիստն ու նրա իդեոլոգը՝ քաղաքատնտեսը, բանվորի անհատական սպառման լոկ այն մասն են արտադրողական սպառում համարում, որն անհրաժեշտ է բանվոր դասակարգի հավերժացման համար, որը բանվորը պետք է իրոք սպառի, որպեսզի կապիտալը կարողանա աշխատուժն սպառել. իսկ այն բոլորը, ինչ բանվորն իր սեփական բավականության համար կարող է սպառել ղրանից դրանից դուրս, անարտադրողական սպառումն է<ref>James MllMill: «Éléments d’Économie Polilique». ParissotիParissot-ի ֆրանսերեն թարգմանությունը, Paris 1823, էջ 238 և հաջ.։</ref>։ Եթե կապիտալի կուտակումն առաջ բերեր աշխատավարձի բարձրացում և, հետևապես, բանվորի սպառման միջոցների քանակության ավելացում, չառաջացնելով աշխատուժի սպառման ավելացում կապիտալի կողմից, ապա ավելադիր կապիտալն անարտադրողաբար կսպառվեր<ref>«Եթե աշխատանքի գինն այնքան շատ բարձրանար, որ, չնայած կապիտալի ավելանալուն, այլևս հնարավոր չլիներ ավելի շատ աշխատանք կիրառել, ապա ես կասեի, որ կապիտալի այդպիսի ավելացումն անարտադրողաբար կսպառվի» (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 163)։ [Հմմտ, . Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., էջ 87։]</ref>։ Եվ իսկապես, բանվորի անհատական սպառումը հենց իրեն՝ բանվորի համար անարտադրողական սպառում է, որովհետև այդ սպառումը միայն սպառման միջոցների կարիք ունեցող անհատ է արտադրում. այդ սպառումն արտադրողական է կապիտալիստի համար և պետության համար, որովհետև այդ սպառումը ուրիշի համար հարստություն ստեղծող ուժի արտադրություն է<ref>«Միակ արտադրողական սպառումը բառի բուն իմաստով այն է միայն, որ կապիտալիստը հարստությունն սպառում կամ քայքայում է (նա նկատի ունի արտադրության միջոցների սպառումը) վեր արտադրության վերարտադրության նպատակով... Բանվորը... արտադրողական սպառող է նրան բանեցնողի համար և պետության համար, բայց, իսկապես ասաձասած, ոչ իր՝ բանվորի համար» (Malthus: «Definitions in Political Economy». London 1853, էջ 30)։</ref>։
Այսպես ուրեմն, հասարակական տեսակետից բանվոր դասակարգը — նույնիսկ աշխատանքի անմիջական պրոցեսից դուրս — կապիտալի նույնպիսի պատկանելիք է, ինչպես և մեռյալ աշխատագործիքը։ Բանվորների նույնիսկ անհատական սպառումը որոշ սահմաններում մի մոմենտ է միայն կապիտալի վերարտադրության պրոցեսում։ Եվ արդեն հենց այդ պրոցեսը, բանվորների աշխատանքի արդյունքը շարունակ նրանց բևեռեց հեռացնելով դեպի կապիտալի հակառակ բևեռը, հոգում է այն մասին, որ գիտակցությամբ օժտված արտադրության այդ գործիքները չփախչեն։ Բանվորների անհատական սպառումը, մի կողմից, ապահովում է նրանց պահպանումն ու վերարտադրումը, մյուս կողմից, կենսամիջոցները ոչնչացնելով՝ անհրաժեշտ է դարձնում բանվորների մշտական հայտնվելը աշխատանքի շուկայում։ Հռոմեական ստրուկը շղթաներով էր կապված, վարձու բանվորը անտեսանելի թելերով է կապված իր տիրոջ հետ։ Բանվորի անկախության պատրանքը նրանով է պահպանվում, որ անհատական վարձող-գործատերերը շարունակ փոխվում են, ինչպես և նրանով, որ գոյություն ունի պայմանագրի fictio juris-ը [իրավաբանական ֆիկցիան]։
Առաջներում կապիտալը այնտեղ, որտեղ հարկավոր էր լինում նրան, ազատ բանվորի նկատմամբ սեփականության իր իրավունքը կենսագործում էր հարկադիր օրենքի միջոցով։ Այսպես, օրինակ, մինչև 1815 թվականը Անգլիայի մեքենաշինարար բանվորների արտագաղթն արգելված էր ծանր պատժի սպառնալիքով։
Բանվոր դասակարգի վերարտադրությունն իր մեջ պարունակում է նաև հմտության կուտակումն ու ավանդումը մեկ սերնդից մյուսին<ref>«Միակ բանը։ բանը, որի մասին կարելի է ասել, թե նա կուտակվում և պատրաստվում է նախօրոք, բանվորի հմտությունն է... Հմուտ աշխատանքի կուտակումն ու պահպանումը, այդ կարևորագույն գործառնությունը, բանվորների գերակշռող մեծամասնության նկատմամբ իրագործվում է առանց կապիտալի որևէ ծախսման» (Hodgskin: «Labour Defended etc.», էջ 12, 13)։</ref>։ Թե կապիտալիստն ինչ աստիճան է տրամադիր այդպիսի հմտությամբ օժտված բանվոր դասակարգի գոյությունը արտադրության իրեն պատկանող պայմանների շարքը դասելու և նրա այդ գոյությունը իր փոփոխուն կապիտալի իրական գոյություն համարելու,— մի առանձին ցայտունությամբ երևան է գալիս, երբ ճգնաժամը սկսում է արտադրության այդ պայմանի կորուստն սպառնալ։ Ինչպես հայտնի է, ամերիկյան քաղաքացիական պատերազմի և նրան ուղեկցող բամբակի սովի ազդեցության տակ Լանկաշիրում և այլ վայրերում բամբակեղենի արտադրության բանվորների մեծամասնությունը փողոց շպրտվեց։ Հենց բանվոր դասակարգի ընդերքից, ինչպես և հասարակության այլ խավերից հնչեց պետության օգնությամբ կամ ազգային կամավոր հանգանակությունների միջոցով «ավելցուկ» բանվորների արտագաղթ կազմակերպելու կոչը՝ դեպի անգլիական գաղութները կամ Միացյալ Նահանգները։ Այն ժամանակ (1863 թ. մարտի 24-ին) «Times»-ը հրապարակեց Մանչեստրի առևտրական պալատի նախկին նախագահ Էդմունդ Պոտտերի նամակը։ Ստորին պալատում այդ նամակն իրավամբ անվանվեց «գործարանատերերի մանիֆեստ»<ref>«Այս նամակը կարելի է դիտել որպես գործարանատերերի մանիֆեստ» (Ֆերրենդ, առաջարկ բամբակի սովի առթիվ, համայնքների պալատի 1863 թվականի ասպրիլի 27-իի նիստը)։</ref>։ Մենք այստեղ կբերենք այդ նամակից մի քանի բնորոշ կտորներ, որոնց մեջ կատարյալ անսքողությամբ արտահայտված է այն հայացքը, թե աշխատուժը կապիտալի սեփականությունն է։
«Բամբակեղենի արտադրության բանվորներին ներշնչում են, թե նրանց աշխատանքի առաջարկն անչափ մեծ է... թե այդ առաջարկը պետք է պակասեցնել, գուցե, մի երրորդով, որպեսզի մնացած երկու երրորդի համար կարելի լինի առողջ պահանջարկ սահմանելու Հասարակական կարծիքը պնդում է արտագաղթի վրա... Գործատերը (այսինքն՝ բամբակեղենի գործարանատերը) չի կարող հոժարակամ համաձայնել, որ իր աշխատող ձեռքերի առաջարկը պակասի. նա այն հայացքն անի, որ այդ նույնքան անիրավացի կլիներ, որքան և սխալ... Եթե արտագաղթը հասարակական  ֆոնդերից է օժանդակություն ստանում, ապա գործատերն իրավունք ունի պահանջելու, որ իրեն լսեն, և, գուցե, բողոքելու իրավունք»։ Նույն այդ Պոտտերն այնուհետև պատմում է, թե ինչպես օգտակար է բամբակեղենի արդյունաբերությունը, թե ինչպես «նա անկասկած քաշել է բնակչությունը Իռլանդիայից և անգլիական հողագործական շրջաններից», թե որքան վիթխարի են նրա չափերը, թե ինչպես 1860 թվականին նա տվել է անգլիական ամբողջ արտահանության <math>^5/_{13}</math>-ը, և թե ինչպես մի քանի տարի հետո նա նորից կրնդարձակվի շուկայի, հատկապես Հնդկաստանի շուկայի ընդլայնման և հարկադիր կարգով «ֆունտը 6 պենսով բավականաչափ բամբակ ներմուծելու շնորհիվ»։ Նա շարունակում է. «ժամանակը «Ժամանակը — մեկ, երկու, գուցե երեք տարին — կստեղծի անհրաժեշտ քանակը... Ուստի ես կուզեի հարց դնել, թե չարժե՞ արդյոք այդ արդյունաբերությունը, որ նրան օժանդակեն։ Չարժե՞ արդյոք նեղություն կրել մեքենաները (նկատի ունի կենդանի աշխատամեքենաները) սարքին պահելու, և արդյոք մեծագույն հիմարություն չէ՞ դրանք դուրս գցելու միտքը։ Ես կարծում եմ, որ այդպես է։ Ես պատրաստ եմ համաձայնելու, որ բանվորները սեփականոլթյոլն սեփականություն չեն («I allow that the workers are not a property»), ո՛չ Լանկաշիրի ու ո՛չ էլ գործատերերի սեփականությունը, բայց նրանք այդ երկուսի ուժն են. նրանք այնպիսի մտավոր ու վարժված ուժ են, որին մի սերնդի ընթացքում չի կարելի փոխարինել. ընդհակառակը, մյուս մեքենաները, որոնց վրա նրանք աշխատում են («the mere machinery which they work»). , մեծ մասամբ կարելի է հաջողությամբ փոխարինել և նույնիսկ կատարելագործել տասներկու ամսվա ընթացքում<ref>Ընթերցողը հիշում է, որ նույն կապիտալը բոլորովին ուրիշ երգ է երգում սովորական հանգամանքներում, երբ հարցը վերաբերում է աշխատավարձն իջեցնելուն։ Այս դեպքում «գործատերերը» միաձայն հայտարարում են (տե՛ս չորրորդ բաժին, էջ 465). «Գործարանային բանվորները թող չմոռանան, որ նրանց աշխատանքը վարժ աշխատանքի մի շատ ստորին տեսակն է իրոք. որ ոչ մի ուրիշ աշխատանք ավելի հեշտ չի յուրացվում և, նրա որակը նկատի ունենալով, ավելի լավ չի վարձատրվում. որ ոչ մի ուրիշ աշխատանք չի կարելի ձեռք բերել այնքան կարճ ուսուցմամբ և այնպիսի առատությամբ։ Գործատիրոջ մեքենաները (որոնք, ինչպես հիմա մեզ ասում են, 12 ամսվա ընթացքում կարող են հաջողությամբ փոխարինվել լավագույն մեքենաներով) փաստորեն շատ ավելի կարևոր դեր են խաղում արտադրության գործում, քան բանվորի աշխատանքն ու հմտությունը (մեզ ասում են այժմ, որ 30 տարում էլ չի կարելի այդ հմտությունը վերականգնել), որ կարելի է սովորեցնել 6 ամսում, և որ կարող է սովորել ամեն մի գյուղական բատրակ»։</ref>։ Եթե աշխատուժի արտագաղթը խրախուսվի կամ նույնիսկ պարզապես թույլատրվի (!), ի՞նչ կլինի կապիտալիստների վիճակը («Encourage or allow the working power to emigrate, and what of the capitalist?» Սրտի այդ աղաղակը հիշեցնում է հոֆմարշալ Կալբին)... Քաշեցեք բանվորության սերուցքը, և հիմնական կապիտալը ծայրահեղ չափով կարժեքազրկվի, շրջանառու կապիտալը չի դիմանա վատթարացած տեսակի աշխատանքի անբավարար առաջարկի դեմ մղվող պայքարին... Մեզ ասում են, թե բանվորներն իրենք են ցանկանում արտագաղթել։ Այդ շատ բնական է նրանց կողմից... Կրճատեցեք, սեղմեցեք բամբակեղենի արտադրությունը՝ նրանից աշխատուժերը խլելով (by taking away its working power), պակասեցրեք, .ասենք, <math>^1/_3</math>-ով կամ 5 միլիոնով նրանց տրվող աշխատավարձը, և այն ժամանակ ի՞նչ կլինի բանվորներից վեր կանգնած ամենամոտիկ դասակարգի՝ մանր կրպակատերերի վիճակը։ Ի՞նչ կլինի հողային ռենտայի վիճակը, կոտտեջների բնակարանավարձերի դրությունը... Ի՞նչ կլինի մանր ֆերմերների՝ տնատերերի ու հողային սեփականատերերի այդ լավագույն խավի, դրությունը։ Այսպես ուրեմն, ասացե՛ք, կարո՞ղ է երկրի բոլոր դասակարգերի համար ավելի ինքնասպանիչ որևէ ուրիշ պլան լինել, քան ազգը՝ նրա լավագույն գործարանային բանվորներին արտահանելու և նրա ամենաարտադրողական կապիտալի ու հարստության մի մասն արժեքազրկելու միջոցով թուլացնելու, այդ նախագիծը»։ «Ես խորհուրդ եմ տալիս 5—6 միլիոնի մի փոխառություն՝ բաշխված 2 կամ 8 տարվա վրա. փողը պետք է ծախսվի հատուկ կոմիսարների հսկողությամբ, որոնք ենթարկվելու են բամբակեղենի արդյունաբերության շրջանների աղքատախնամ հոգաբարձություններին. պետք է այս գործը հատուկ օրենքով կարգավորել, սահմանելով մի որոշ հարկադիր աշխատանք՝ պահպանելու համար ողորմություն ստացող բանվորների բարոյական արժեքը... Կարո՞ղ է արդյոք որևէ ավելի վատ բան լինել հողային սեփականատերերի և գործատերերի համար («can anything be worse for landowners or masters»), քան իրենց լավագույն բանվորներից զրկվելը և մնացածների մեջ բարոյալքում ու դժգոհություն սերմանելը՝ ամայացնող լայն արտագաղթի և մի ամբողջ նահանգում կապիտալն արժեքազրկելու միջոցով»։
Պոտտերը, բամբակեղենի... գործարանատերերի այդ անզուգական ներկայացուցիչը, տարբերում է «մեքենաների» երկու տեսակ, որոնք երկուսն էլ հավասարապես կապիտալիստին են պատկանում մի մասը շարունակ գտնվում է նրա գործարանում, մյուսը գիշերներն ու կիրակի օրերը փոխադրվում է կոտտեջները։ Աոաջինները մեռյալ են, երկրորդները՝ կենդանի։ Մեռյալները ոչ միայն օրեցօր վատանում և արժեքազրկվում են, այլև նրանց առկա մասսայի մի զգալի մասը տեխնիկայի մշտական առաջադիմության շնորհիվ այն աստիճան հնացած է, որ կարող է մի քանի ամսվա ընթացքում օգտավետ կերպով փոխարինվել նոր մեքենաներով։ Կենդանի մեքենաները, ընդհակառակը, այնքան ավելի լավ են, որքան ավելի երկար են ծառայում, որքան ավելի շատ են նրանք իրենց մեջ ներծծել սերունդների կուտակած հմտությունը։ «Times»-ը այդ գործարանային մագնատին տված պատասխանի մեջ, ի միջի այլոց, գրում էր.
«Պ-ն Է. Պոտտերը այնքան է տոգորված բամբակեղենի ձեռնարկատերերի արտակարգ ու բացարձակ կարևորության գիտակցությամբ, որ նա այս դասակարգին օժանդակելու և նրա զբաղմունքը հավերժացնելու համար պատրաստ է մի կես միլիոն բանվորի բռնությամբ փակելու մի բարոյական վիթխարի աշխատատան մեջ։ Արդյոք այդ արդյունաբերությունն արժանի՞ է, որ նրան օժանդակեն,— հարցնում է պ. Պոտտերը։ Իհարկե, բոլոր ազնիվ միջոցներով,— պատասխանում ենք մենք։ Արժե՞ արդյոք նեղություն կրել մեքենաները սարքին պահելու,— նորից հարցնում է պ. Պոտտերը։ Այստեղ մենք մնում ենք տարակուսած։ Մեքենաներ ասելով պ. Պոտտերը հասկանում է մարդկային մեքենաները, նա երդվում է, որ նրանց գործարանատերերի բացարձակ սեփականությունը չի համարում։ Մենք, պետք է խոստովանենք, գտնում ենք, որ «չարժե նեղություն կրելս կրել» և նույնիսկ հնարավոր չէ մարդկային մեքենաները սարքին պահել, այսինքն նրանց փակել ու յուղել, մինչև նրանց կարիքն զգացվի։ Մարդկային մեքենաներն այն հատկությունն ունեն, որ անգործությունից ժանգոտում են, որքան էլ նրանց յուղեն ու մաքրեն։ Բացի դրանից, մարդկային մեքենաները, ինչպես փորձն է սովորեցնում մեղմեզ, կարող են ինքնակամորեն շոգի առաջացնել ու պայթել կամ մոլեգնաբար վիտտյան վայրագ պար պարել մեր մեծ քաղաքների փողոցներում։ Գուցե և իրավացի է պ. Պոտտերը՝ պնդելով, որ ավելի զգալի ժամանակ է պահանջվում բանվորների վերարտադրության համար, բայց, ձեռքի տակ ունենալով փորձված մեքենավարներ ու փող, մենք միշտ կգտնենք բավականաչափ եռանդուն, համառ, աշխատասեր մարդիկ, որոնցից կարելի է ավելի շատ գործարանային վարպետներ պատրաստել, քան կարող է պետք լինել... Պ-ն Պոտտերը շատախոսում է 1, 2, 3 տարուց հետո արդյունաբերության աշխուժացման մասին և մեզանից պահանջում է աշխատուժի արտագաղթը չխրախուսել կամ նույնիսկ չթույլատրել։ Որ բանվորներն ուզում են արտագաղթել. , այդ, նրա կարծիքով, բնական է, բայց նա գտնում է, որ ազգը պետք է այդ կես միլիոն բանվորներին ու նրանց ընտանիքի անդամների թվին պատկանող 700 000 հոգուն, նրանց ցանկության հակառակ, փակի բամբակեղենի օկրուգներում և,— անհրաժեշտ հետևանք,-— նրանց դժգոհությունը ուժով ճնշելով՝ նրանց գոյությունը ողորմությունով պահպանի,— այդ նկատի ունենալով, որ կարող է գալ մի օր, երբ բամբակեղենի գործարանատերերին նրանք նորից պետք կգան... Եկել է այն ժամանակը, երբ այս կղզիների հասարակական մեծ կարծիքը պետք է որևէ բան անի «այս աշխատուժն» ազատելու համար նրանցից, ովքեր ուզում են նրա հետ այնպես վարվել, ինչպես նրանք ածխի, երկաթի ու բամբակի հետ են վարվում» («to save this «working power» from those who would deal with it as they deal with iron, coal and cotton»)<ref>«Times» 24 մարտի 1863 թ.։</ref>։
«Times»-ի հոդվածը մի jeu d'esprit [մտքի դատարկ խաղ] էր միայն։ «Հասարակական մեծ կարծիքն» իրոք համամիտ էր պ. Պոտտերի այն կարծիքին, թե գործարանային բանվորը լոկ գործարանի շարժուն կցորդն է։ Բանվորների արտագաղթին արգելք էին հանդիսանում<ref>Պառլամենտը ոչ մի ֆարտինգ չքվեարկեց արտագաղթի համար, այլ միայն օրենքներ հրապարակնց, որոնք մունիցիպալիտետներին լիազորում էին բանվորներին կյանքի ու մահվան միջև պահելու կամ նրանց շահագործելու՝ նորմալ վարձատրություն չվճարելով նրանց։ Երբ հետո, երեք տարի անց, անասունների անկում սկսվեց, պառլամենտը, ուշք չդարձնելով նույնիսկ պառլամենտական էտիկետի կոպիտ խախտման վրա, անմիջապես միլիոններ քվեարկեց այն միլիոնատեր լենդլորդերի վնասները հատուցելու համար, որոնց վարձակալներն առանց այն էլ ոչ մի վնաս չէին կրում մսի գնի բարձրանալու հետևանքով։ 1863 թվականին պառլամենտի բացման ժամանակ հողային սեփականատերերի գազանային մռնչոցն ապացուցեց, թե հարկավոր չէ հնդիկ լինել՝ Աաբալա Սաբալա կովին երկրպագելու համար, և ո՛չ էլ Յուպիտեր՝ եզի փոխարկվելու համար։</ref>։ Նրանց փակեցին բամբակեղենի օկրուգների «բարոյական աշխատատան» մեջ, և նրանք առաջվա պես կազմում էին «Լանկաշիրի բամբակեղենի գործարանատերերի ուժը (the strength)»։
Այսպես ուրեմն, արտադրության կապիտալիստական պրոցեսն իր իսկ ընթացքով վերարտադրում է աշխատուժի անջատումը աշխատանքի պայմաններից։ Հենց դրանով էլ նա վերարտադրում և հավերժացնում է բանվորին շահագործելու պայմանները։ Նա բանվորին շարունակ հարկադրում է վաճառելու իր աշխատուժը՝ ապրելու համար, և կապիտալիստին շարունակ հնարավորություն է տալիս գնելու աշխատուժը՝ հարստանալու համար<ref>«Բանվորը գոյության միջոցներ էր պահանջում ապրելու համար, գործարանատերն աշխատանք էր պահանջում շահվելու համար» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 91)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии» Соцэкгиз, 1936., հ, I, գիրք 2, էջ 186։]</ref>։ Այժմ արդեն հասարակ դեպքը չէ, որ կապիտալիստին ու բանվորին միմյանց դեմ կանգնեցնում է ապրանքային շուկայում որպես գնորդի ու վաճառորդի։ Բուն իսկ պրոցեսի երկաթե ընթացքը վերջնին, որպես իր աշխատուժի վաճառորդի, ետ է շպրտում ապրանքային շուկա և նրա սեփական արդյունքը շարունակ դարձնում է գնման միջոց առաջևի ձեռքում։ Իրապես բանվորը կապիտալին է պատկանում, նախքան նա իրեն վաճառում է կապիտալիստին։ Բանվորի «տնտեսական» անազատությունը<ref>Այս կախման բիրտ մուժիկական ձևը գոյություն ունի Դերհեմ կոմսությունում։ Դա այն սակավաթիվ կոմսություններից մեկն է, որտեղ տեղական պայմանները չեն ապահովում վարձակալների սեփականության անվիճելի իրավունքը գյուղատնտեսական բատրակների վերաբերմամբ։ Հանքագործության գոյությունը վերջիններին հնարավորություն է տալիս ընտրություն անելու։ Այս պատճառով, ընդհանուր կանոնի հակառակ, ֆերմերն այստեղ վարձակալում է այն հողերը միայն, որտեղ բանվորների կոտտեջներն են գտնվում։ Կոտտեջների վարձագինը կազմում է աշխատավարձի մի մասը։ Այս կոտտեջները կոչվում են «hind’s houses» [«ծառաների տներ»]։ Դրանք բանվորներին վարձու են տրվում ֆեոդալական որոշ պարհակներ կատարելու պայմանով՝ ըստ մի պայմանագրի, որը կոչվում է «bondage» [ճորտություն] և, ի միջի այլոց, բանվորին պարտավորեցնում է այն ժամանակի ընթացքում, երբ ինքն զբաղված է մի ուրիշ տեղ, իր փոխարեն գործի ուղարկելու իր աղջկան և այլն։ Ինքը՝ բանվորը կոչվում է «bondsman», այսինքն՝ ճորտ։ Այս հարաբերությունը մի բոլորովին նոր կողմից մեզ ցույց է տալիս դարձյալ բանվորի անհատական սպառումը որպես սպառում կապիտալի համար կամ որպես արտադրողական սպառում։ «Հետաքրքրական է նշել, որ այս bondsman-ի նույնիսկ կղկղանքը նրա հաշվանկատ տերն իր եկամտի մեջ է մտցնում... Ֆերմերն ուրիշ ոչ մի արտաքնոց սարքել թույլ չի տալիս բացի իր շինածներից, և այս բնագավառում իր սյուզերենային իրավունքների ոչ մի ամենափոքր խախտում չի հանդուրժում» («Public Health. 7th Report 1864», էջ 188)։</ref> միաժամանակ և՛ պայմանավորվում, և՛ քողարկվում է նրա ինքնավաճառքի պարբերական նորոգմամբ, նրա անհատական վարձող-գործատերերի փոխվելով և նրա աշխատանքի շուկայական գների տատանումներով<ref>Հիշեցնենք, որ երեխաների և այլոց աշխատանքի նկատմամբ ինքնավաճառման նույնիսկ ձևականությունն էլ է չքանում։</ref>։
Հետևաբար, արտադրության կապիտալիստական պրոցեսը, ընդհանուր կապակցությամբ կամ որպես վերարտադրության պրոցես վերցրած, ո՛չ միայն ապրանքներ, ոչ միայն հավելյալ արժեք է արտադրում, նա արտադրում և վերարտադրում է հենց կապիտալիստական հարաբերությունը,— մի կողմում՝ կապիտալիստին, մյուս կողմում՝ վարձու բանվորին<ref>«Կապիտալը ենթադբում ենթադրում է վարձու աշխատանք իսկ վարձու աշխատանքը ենթադրում է կապիտալ։ Նրանք պայմանավորում և ստեղծում են իրար։ Արդյոք բանվորը բամբակագործարանում միայն բամբակեղեն կտո՞ր է արտադրում։ Ո՛չ նա կապիտալ է արտադրում։ Նա արտադրում է արժեքներ, որոնք նորից այս նպատակին են ծառայում, որ իշխեն բանվորի աշխատանքի վրա և նրա աշխատանքով նոր արժեքներ ստեղծեն» (Karl Marx: «Lohnarbeit und Kapital» «Neue Rheinische Zeitung»-ում, № 266, 1849 թ, ապրիլի 7-ին)։ [Կ. Մարքս, . «Վարձու աշխատանք և կապիտալ»։— Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկեր, հ. V, էջ 432։] «Neue Rheinische Zeitung»-ում այդ վերնագրով հրապարակված հոդվածներն այն դասախոսությունների հատվածներն են, որ ես 1847 թվականին նույն թեմայով կարդացել եմ գերմանացի բանվորների բրյուսելյան միության մեջ. նրանց տպագրությունն ընդհատվեց Փետրվարյան ռևոլյուցիայի պատճառով։</ref>։
===ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՔԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ===
Վստահելի
1396
edits