Changes
====1. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ====
Սրանից առաջ մենք հետազոտեցինք, թե ինչպես է հավելյալ արժեքը ծագում կապիտալից, հիմա տեսնենք, թե կապիտալն ինչպես է ձագում հավելյալ արժեքից։ Հավելյալ արժեքին որպես կապիտալի կիրառումը, կամ հավելյալ արժեքի հակադարձ փոխարկումը կապիտալի կոչվում է կապք տալի կապիտալի կուտակում<ref>«Կապիտալի կուտակումը եկամտի մի մասի՝ որպես կապիտալի գործադրումն է» (Malthus: «Definitions etc.», հրատ. Gazenove, էջ 11)։ «Եկամտի փոխարկումը կապիտալի» (Malthus: «Principles of Political Economy», 2-րդ հրատ., London 1836, էջ 320)։<br>21a Այստեղ մենք վերանում ենք արտաքին աոէտրիքառևտրից, որի միջոցով ազգը կարող է պերճանքի առարկաները փոխարկել արտադրության միջոցների ու կենսամիջոցների, կամ ընդհակառակը։ Մեր հետազոտության առարկան իր զուտ կերպարանքով քննելու համար, անկախ գործը մթագնող կողմնակի հանգամանքներից, մենք պետք է ամբողջ առևտրական աշխարհը դիտենք որպես մի ազգ և ենթադրենք, որ կապիտալիստական արտադրությունն ամրապնդվել է ամենուրեք և տիրել է արտադրության բոլոր ճյուղերին։<br>21b Կուտակման այն վերլուծությունը, որ կատարել է Սիսմոնդին, այն խոշոր թերությունն ունի, որ հեղինակը չափազանց շուտ է բավարարվում «եկամտի փոխարկումը կապիտալի» ֆրազով և չի հետազոտում այդ գործառնության նյութական պայմանները։<br>21c «Նախասկզբնական աշխատանքը, որին նրա կապիտալը պարտական է իր ծագումով» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 109)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соцэкгиз, 1936 թ., հ. I, էջ 195։]</ref>։
Այդ պրոցեսը նախ քննենք առանձին կապիտալիստի տեսակետից։ Ենթադրենք, օրինակ, մանագործարանատերը ավանսավորել է 10 000 ֆունտ ստեռլինգ մի կապիտալ, որի <math>^4/_5</math>-ը ծախսել է բամբակի, մեքենաների և այլ բաների վրա, <math>^1/_5</math>-ը աշխատավարձի վրա։ Ընդունենք, որ նա տարեկան արտադրում է 240 000 ֆունտ մանվածք 12 000 ֆունտ ստեռլինգ արժեքով։ Հավելյալ արժեքի 100% նորմայի դեպքում հավելյալ արժեքը պարունակված է հավելյալ արդյունքի կամ զուտ արդյունքի մեջ, որ կազմում է 40 000 ֆունտ մանվածք կամ համախառն արդյունքի մեկ վեցերորդ մասը. այդ հավելյալ արժեքը 2 000 ֆունտ ստեռլինգ արժե, որն իրացվելու է վաճառելիս։ 2 000 ֆունտ ստ. արժեքի գումարը 2 000 ֆունտ ստ. արժեքի գումար է և ուրիշ ոչինչ։ Նրա ո՛չ տեսքից, ո՛չ հոտից չի կարելի իմանալ, որ այդ հավելյալ արժեք է։ Այն փաստը, որ տվյալ արժեքը հավելյալ արժեք է, միայն այն է մատնանշում, թե ինչ ճանապարհով է ընկել այդ արժեքն իր սեփականատիրոջ ձեռքը, բայց նա ամենևին չի փոխում արժեքի կամ փողի բուն էությունը։
Այսպիսով, իր նոր ստացած 2 000 ֆունտ ստ. գումարը կապիտալի փոխարկելու համար մանագործարանատերը պետք է մյուս բոլոր հավասար պայմաններում նրա <math>^4/_5</math>-ը հատկացնի բամբակ և այլ բաներ գնելու համար և <math>^1/_5</math>-ը՝ մանող նոր բանվորներ գնելու համար, ընդ որում վերջինները շուկայում պետք է գտնեն այն կենսամիջոցները, որոնց արժեքը նա ավանսավորել է նրանց։ Այն ժամանակ 2 000 ֆունտ ստ. այդ նոր կապիտալը կգործի մանածագործության մեջ և, իր հերթին, 400 ֆունտ ստ. հավելյալ արժեք կբերի։
Կապիտալային արժեքն սկզբում ավանսավորվել էր վաղի փողի ձևով, . հավելյալ արժեքը, ընդհակառակը, հենց սկզբից .գոյություն ունի որպես համախառն արդյունքի մի որոշ մասի արժեք։ Եթե այդ արդյունքը վաճառվում, փող է դառնում, ապա կապիտալային արժեքը նորից իր սկզբնական ձևն է ստանում, իսկ հավելյալ արժեքը փոխում է իր գոյության սկզբնական եղանակը։ Սակայն այդ վայրկյանից սկսած նրանք երկուսն էլ, թե կապիտալային արժեքը, թե հավելյալ արժեքը, փողային գումար են, և նրանց հակադարձ փոխարկումը կապիտալի կատարվում է բոլորովին միատեսակ եղանակով։ Կապիտալիստը թե՛ մեկ և թե՛ մյուս արժեքը ծախսում է այնպիսի ապրանքներ գնելու համար, որոնց շնորհիվ հնարավորություն է ստանում նորից սկսելու իր արդյունքի պատրաստումը և այս անգամ արդեն ընդլայնված մասշտաբով։ Բայց այդ ապրանքները գնելու համար նա պետք է դրանք գտնի շուկայում։
Նրա սեփական մանվածքը շրջանառություն է կատարում լոկ այն պատճառով, որ նա իր տարեկան արդյունքի շուկա է հանում, ինչպես որ մյուս բոլոր կապիտալիստներն են անում իրենց ապրանքների նկատմամբ։ Բայց նախքան շուկա ընկնելը այդ ապրանքները արդեն գտնվում էին արտադրության տարեկան ֆոնդի մեջ, այսինքն՝ այն ամեն տեսակ առարկաների ընդհանուր մասսայի մեջ, որոնց փոխարկվում է տարվա ընթացքում առանձին կապիտալների ընդհանուր գումարը կամ հասարակական ամբողջ կապիտալը,— այն կապիտալը, որի միայն մի որոշ մասն է գտնվում յուրաքանչյուր առանձին կապիտալիստի ձեռքին։ Շուկայում կատարվող պրոցեսներն իրագործում են միայն տարեկան արտադրության այդ առանձին բաղկացուցիչ մասերի շրջանառությունը, մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք են ուղարկում նրանց, բայց ո՛չ կարող են տարեկան արտադրության գումարն ավելացնել, ո՛չ էլ արտադրված առարկաների բնույթը փոխել։ Այսպիսով, թե ինչպես կգործադրվի տարեկան ամբողջական արդյունքը, այդ կախված է վերջնիս սեփական կազմից, բայց ոչ երբեք նրա շրջանառությունից։
Կուտակելու համար պետք է հավելյալ արդյունքի մի մասը կապիտալ դարձնել։ Բայց, առանց հրաշք գործելու, կարելի է կապիտալ դարձնել միայն այն առարկաները, որոնք կարող են կիրառվել աշխատանքի պրոցեսում, այսինքն՝ արտադրության միջոցները, և այնուհետև, այնպիսի առարկաներ, որոնք կարող են բանվորի կյանքը պահպանել, այսինքն՝ կենսամիջոցները։ Հետևաբար, տարեկան հավելյալ աշխատանքի մի մասը պետք է գործադրվի արտադրության լրացուցիչ միջոցներ և կենսամիջոցներ պատրաստելու վրա, որոնք հավելութային են այն քանակի նկատմամբ, որն անհրաժեշտ է ավանսավորած կապիտալը փոխարինելու համար։ Մի խոսքով, հավելյալ արժեքը միայն այն պատճառով կարող է կապիտալի փոխարկվել, որ հավելյալ արդյունքը, որի արժեքն է այդ հավելյալ արժեքը, արդեն իր մեջ պարունակում է նոր կապիտալի իրային բաղկացուցիչ մասերը [''Տես 21a ծանոթ.'']։
Բայց որպեսզի կապիտալիստների դասակարգը այդ տարրերին ստիպի փաստորեն որպես կապիտալ գործելու, նա կարիք ունի աշխատանքի լրացուցիչ քանակի։ Եթե արդեն զբաղված բանվորների շահագործումը չի կարող էքստենսիվ կամ ինտենսիվ կերպով ավելացվել, ապա, ակներև է, պետք է լրացուցիչ աշխատուժեր ներգրավվեն գործի մեջ։ Բայց այս մասին ևս հոգացել է կապիտալիստական արտադրության բուն մեխանիզմը. նա վերարտադրում է բանվոր դասակարգին՝ որպես աշխատավարձից կախում ունեցող դասակարգ, որի սովորական վարձը բավարար է ո՛չ միայն նրա ինքնապահպանման, այլև նրա բազմացման համար։ Տարբեր տարիքների այդ լրացուցիչ աշխատուժերը ամեն տարի կապիտալին մատակարարում է ինքը՝ բանվոր դասակարգը, այնպես որ մնում է միայն դրանք միացնել արտադրության տարեկան արտադրանքի մեջ պարունակված լրացուցիչ արտադրամիջոցների հետ,— և պատրաստ է հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի։ Այսպես ուրեմն, կոնկրետորեն քննելով, տեսնում ենք, որ կապիտալի կուտակումը հանգում է նրա վերարտադրությանը ընդլայնվող մասշտաբով։ Պարզ վերարտադրության շրջապտույտը փոխվում և դաոնում դառնում է, Սիսմոնդիի արտահայտությամբ, մի պարուրագիծ [''Տես 21b ծանոթ.'']։
Հիմա վերադառնանք նորից մեր օրինակին։ Դա հին պատմություն է. Աբրահամ ծնավ զԻսահակ, Եսահակ ծնավ զՀակոբ և այլն։ 10 000 ֆունտ ստ. սկզբնական կապիտալը բերում է 2000 ֆունտ ստ. հավելյալ արժեք, որը կապիտալացվում է։ 2 000 ֆունտ ստ. նոր կապիտալը բերում է 400 ֆունտ ստ. հավելյալ արժեք. այս հավելյալ արժեքը, իր հերթին, կապիտալացվում է, այսինքն՝ դառնում է մի երկրորդ լրացուցիչ կապիտալ, որը դարձյալ բերում է 80 ֆունտ ստ. նոր հավելյալ արժեք և այլն։
Սկզբնական կապիտալը գոյացավ 10 000 ֆ. ստ. ավանսավորելու միջոցով։ Որտեղի՞ց գտավ այդ փողը նրա տերը։ Այդ ստեղծված է նրա սեփական աշխատանքով և նրա նախորդների աշխատանքով,— միաձայն պատասխանում են մեզ քաղաքատնտեսության ներկայացուցիչները [''Տես 21c ծանոթ.''], և նրանց այդ ենթադրությունը թվում է իսկապես միակ, ապրանքային արտադրության օրենքների հետ համաձայն ենթադրությունը։
Բոլորովին այլ է բանը 2 000 ֆունտ ստ. լրացուցիչ կապիտալի նկատմամբ։ Նրա ծագման պրոցեսը հայտնի է մեզ լիակատար ճշգրտությամբ։ Դա կապիտալացված հավելյալ արժեք է։ Հենց իր սաղմնավորման պահից նա չի պարունակել արժեքի և ոչ. մի ատոմ, որ առաջացած չլիներ ուրիշի անվճար աշխատանքից։ Արտադրության այն միջոցները, որոնց միացվում է լրացուցիչ աշխատուժը, ինչպես և այն կենսամիջոցները, որոնցով այդ աշխատուժը պահպանում է ինքն իրեն,— հավելյալ արդյունքի, ա՛յն տուրքի բաղկացուցիչ մասերն են, որ կապիտալիստների դասակարգն ամեն տարի շորթում է բանվորների դասակարգից։ Եթե կապիտալիստների դասակարգը այդ տուրքի մի մասով բանվոր դասակարգից լրացուցիչ աշխատուժ է գնում նույնիսկ լրիվ գնով, այնպես որ համարժեքը փոխանակվում է համարժեքի հետ,— ապա, այնուամենայնիվ, նա այդ դեպքում էլ վարվում է համաձայն այն աշխարհակալի հին դեղատոմսի, որը պարտվածների ապրանքները գնում է նրանց սեփական, հենց նրանցից կողոպտած փողով։
Եթե լրացուցիչ կապիտալն զբաղմունք է տալիս հենց այն բանվորին, որ արտադրել է այդ կապիտալը, ապա նույն բանվորը պետք է, ամենից առաջ, շարունակի սկզբնական կապիտալի արժեքն ավելացնել և, բացի դրանից, պետք է իր առաջվա անվճար աշխատանքի արդյունքը ետ գնի ավելի մեծ, լրացուցիչ աշխատանքով, քան այդ արդյունքը նստել է նրա վրա։ Երբ մենք այդ դիտում ենք որպես կապիտալիստների դասակարգի և բանվոր դասակարգի միջև կատարվող գործարք, ապա գործի էությունը բոլորովին չի փոխվում այն բանից, որ մինչև այդ զբաղված բանվորների անվճար աշխատանքի հաշվին նոր լրացուցիչ բանվորներ են զբաղմունք ստանում։ Չէ՞ որ կարող է պատահել նաև, որ կապիտալիստը լրացուցիչ կապիտալը փոխարկի մեքենայի, որն այդ լրացուցիչ կապիտալ արտադրողներին փողոց նետի և նրանց փոխարինի մի քանի երեխայով։ Բոլոր դեպքերում բանվոր դասակարգը տվյալ տարվա ընթացքում իր հավելյալ աշխատանքով ստեղծել է մի կապիտալ, որը հաջորդ տարում զբաղմունք է տալու աշխատանքի լրացուցիչ քանակին<ref>«Աշխատանքը կապիտալ է ստեղծում, նախքան կապիտալը կիրառում է աշխատանքը» (E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 110)։</ref>։ Ահա այն բանի էությունը, որ անվանում են «կապիտալի միջոցով կապիտալ ծնել»։
2 000 ֆունտ ստ. առաջին լրացուցիչ կապիտալի կուտակման նախադրյալը կապիտալիստի կողմից ավանսավորված 10 000 ֆունտ ստեռլինգ արժեքների գումարի առկայությունն էր, որը նրան էր պատկանում նրա «նախասկզբնական աշխատանքի շնորհիվ» 400 ֆունտ ստ. երկրորդ լրացուցիչ կապիտալի նախադրյալը, ընդհակառակը, ոչ այլ ինչ է, եթե ոչ նախընթաց կուտակումը առաջին լրացուցիչ կապիտալի, այդ 2 000 ֆունտ ստեռլինգի, որի կապիտալացված հավելյալ արժեքն է այդ 400 ֆ. ստեռլինգը։ Անցյալ անվճար աշխատանքի նկատմամբ ձեռք բերված սեփականությունն այժմ միակ պայմանն է կենդանի անվճար աշխատանքի ընթացիկ յուրացման համար ավելի ու ավելի աճող ծավալով։ Որքան շատ է կուտակել կապիտալիստը, այնքան ավելի շատ կարող է կուտակել նա։
Որչափով այն հավելյալ արժեքը, որից կազմված է № I լրացուցիչ կապիտալը, սկզբնական կապիտալի մի մասով աշխատուժ գնելու հետևանք է, մի գնում, որ լիովին համապատասխանում էր ապրանքային փոխանակության պայմաններին և իրավաբանական տեսակետից լոկ այն է ենթադրում, որ բանվորը ազատ կերպով տնօրինում է իր սեփական ընդունակությունները, իսկ փողատերը կամ ապրանքատերը իրեն պատկանող արժեքները, որչափով № II լրացուցիչ կապիտալը և այլն № I լրացուցիչ կապիտալի պարզ արդյունքն է, այսինքն՝ նույն հարաբերությունների հետևանքը. որչափով ամեն մի առանձին գործարք այստեղ շարունակ կատարվում է ապրանքային փոխանակության օրենքին լիովին համապատասխանորեն, այսինքն՝ որչափով կապիտալիստը միշտ աշխատուժ է գնում, իսկ բանվորը միշտ վաճառում է այն, և այն էլ — ընդունենք նույնիսկ և այս — աշխատուժի իսկական արժեքով,— այդ չափով ակներև է, որ ապրանքային արտադրության և ապրանքային շրջանառության վրա հիմնված յուրացման օրենքը կամ մասնավոր սեվ։ականության սեփականության օրենքը սեփական, ներքին, անխուսափելի դիալեկտիկայի հետևանքով փոխարկվում է իր ուղղակի հակադրությանը։ Համարժեքների փոխանակությունը, որը նախասկզբնական գործառնության էությունն էր, այնպիսի փոփոխություններ է կրել, որ այդ փոխանակությունը դարձել է լոկ արտաքին երևութականություն, իրոք՝ կապիտալի այն մասը, որ փոխանակվել է աշխատուժի հետ, ինքը, նախ, միայն մի մասն է ուրիշի այն աշխատանքի արդյունքի, որ առանց համարժեքի է յուրացվել, երկրորդ, այդ մասը ո՛չ միայն պետք է փոխհատուցվի այն արտադրող բանվորի կողմից, այլև փոխհատուցվի մի նոր ավելցուկով։ Այսպիսով, կապիտալիստի ու բանվորի միջև կատարվող փոխանակության հարաբերությունը դառնում է լոկ շրջանառության պրոցեսին պատկանող մի երևութականություն, մի դատարկ ձև, որը խորթ է իր սեփական բովանդակությանը և միայն մթագնում է այն։ Աշխատուժի մշտական գնումն ու վաճառումը ձև է։ Իսկ բովանդակությունն այն է, որ կապիտալիստը ուրիշի արդեն առարկայացած աշխատանքի մի մասը, որ ինքը շարունակ յուրացնում է առանց համարժեքի, նորից և նորից փոխանակում է ուրիշին ավելի մեծ քանակով կենդանի աշխատանքի հետ։ Սեփականության իրավունքը սկզբնապես մեզ երևաց որպես սեփական աշխատանքի վրա հիմնված իրավունք։ Առնվազն այդ ենթադրությունը պետք է ճիշտ լիներ, որովհետև. շուկայում իրար հանդեպ կանգնած են միայն իրավահավասար ապրանքատերերը ընդ որում ուրիշի ապրանքի յուրացման միջոցը բացառապես սեփական ապրանքի օտարումն է, իսկ այս վերջինը միայն աշխատանքով կարող է ստեղծվել։ Իսկ հիմա պարզվում է, որ սեփականությունը կապիտալիստի համար ուրիշի անվճար աշխատանքը կամ նրա արդյունքը յուրացնելու իրավունք է, բանվորի համար՝ իր սեփական արդյունքը յուրացնելու անհնարինություն։ Սեփականության անջատումը աշխատանքից դառնում է անհրաժեշտ հետևանքը մի օրենքի, որի ելակետը, ըստ երևույթին, նրանց նույնությունն էր<ref>Ուրիշի աշխատանքի արդյունքի նկատմամբ կապիտալիստի ունեցած սեփականության իրավունքը «անհրաժեշտ հետևանքն է յուրացման օրենքի, որի հիմնական սկզբունքը, ընդհակառակը, ամեն մի բանվորի իր սեփական աշխատանքի արդյունքի նկատմամբ ունեցած սեփականության բացառիկ իրավունքն էր» (Cherbuliez: «Richesse ou Pauvretés. Paris 1841, էջ 58։ Ասենք՝ այս դիալեկտիկական փոխակերպումը ճիշտ չի զարգացրած այդ աշխատության մեջ)։</ref>։
Այսպիսով, որքան էլ թվա, որ յուրացման կապիտալիստական եղանակը հակասում է ապրանքային արտադրության սկզբնական օրենքներին, այդ եղանակը առաջանում է բնավ ոչ այդ օրենքների խախտումից, այլ, ընդհակառակը, նրանց կիրառումից։ Թռուցիկ հետադարձ հայացքը շարժման ա՛յն փուլերի հաջորդականության վրա, որոնց ավարտակետն է կապիտալիստական կուտակումը, կրկին անգամ պարզ կերպով ցույց կտա մեզ այդ բոլորը։
Բանը ամենևին չի փոխվի, եթե պարզ վերարտադրությունը փոխարինվի ընդլայնված մասշտաբով վերարտադրությամբ կամ կուտակումով։ Առաջին դեպքում կապիտալիստը քամուն է տալիս ամբողջ հավելյալ արժեքը, երկրորդ դեպքում նա երևան է բերում իր քաղաքացիական առաքինությունը նրանով, որ հավելյալ արժեքի մի մասն է միայն սպառում, մնացածը փող դարձնելով։
Հավելյալ արժեքը նրա սեփականությունն է, այն երբեք ուրիշ որևէ մեկին չի պատկանել։ Եթե նա հավելյալ արժեքը ավանսավորում է արտադրության համար, ապա նա այդ ավանսավորումն անում է իր սեփական ֆոնդից ճիշտ այնպես, ինչպես այն օրը, երբ նա առաջին անգամ ոտք դրեց շուկա։ Որ այս անգամ նրա ֆոնդն առաջ է գալիս նրա բանվորների անվճար աշխատանքից, բացարձակապես ոչ մի նշանակություն չունի։ Եթե B բանվորը վարձվում է A բանվորի արտադրած հավելյալ արժեքի հաշվին, ապա, նախ՝ A-ն այդ հավելյալ արժեքը ստեղծել է՝ մինչև վերջին կոպեկն ստանալով իր ապրանքի արդարացի գինը, երկրորդ՝ այդ բանն ամենևին չի վերաբերում B բանվորին։ Այն բոլորը, ինչ Ա-ն պահանջում է և իրավունք ունի պահանջելու, այն է, որ կապիտալիստը նրան վճարի նրա աշխատուժի արժեքը։ «Երկուսն էլ դեռ շահեցին. բանվորը՝ այն պատճառով, որ նրան ավանսավորել են նրա աշխատանքի (պետք էր ասել ուրիշ բանվորների անվճար աշխատանքի) պտուղները ավելի վաղ, քան այդ աշխատանքը կատարվել էր (պետք էր ասել ավելի վաղ, քան նրա աշխատանքն իր պտուղներն էր տվել). գործատերը՝ այն պատճառով, որ այդ բանվորի աշխատանքն ավելի արժեր, քան նրա աշխատավարձը» (պետք էր ասել ավելի շատ արժեք է արտադրել, քան աշխատավարձի արժեքրարժեքը) (Sismondi: "Nonveaux Nouveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 135)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соуэкгиз, 1936 թ., հ. I, էջ 206։]
Ճիշտ է, բանը բոլորովին այլ կերպ է երևում, երբ մենք կապիտալիստական արտադրությունը քննում ենք նրա նորոգման անընդհատ հոսանքի մեջ և առանձին կապիտալիստի ու առանձին բանվորի փոխարեն վերցնում ենք նրանց ամբողջությունը, կապիտալիստների դասակարգը և բանվորների դասակարգը։ Բայց դրանով մենք կիրառած կլինեինք ապրանքային արտադրությանը մի բոլորովին խորթ չափանիշ։
Այդ հետևանքն անխուսափելի է, որչափով աշխատուժը հենց բանվորի կողմից ազատորեն վաճառվում է որպես ապրանք։ Բայց հենց այդ վայրկյանից էլ ապրանքային արտադրությունն ընդհանուր բնույթ է ընդունում և դառնում արտադրության տիպիկ ձև. միայն այդ պահից ամեն մի արդյունք հենց սկզբից արտադրվում է վաճառքի համար, և արտադրվող ամբողջ հարստությունն անցնում է շրջանառության ոլորտով։ Միայն այն ժամանակ, երբ վարձու աշխատանքը դառնում է ապրանքային արտադրության բազիսը, այդ արտադրությունը փաթաթվում է ամբողջ հասարակության վզին. բայց միայն այդ ժամանակ նա կարող է ծավալել նաև իր մեջ թաքնված բոլոր կարողությունները։ Ասել, թե վարձու աշխատանքի երևան գալն աղավաղում է ապրանքային արտադրության իսկական բնույթը — նույնն է թե ասել որպեսզի ապրանքային արտադրության իսկական բնույթը չաղավաղվի, այդ արտադրությունը չպետք է զարգանա։ Այն չափով, որով ապրանքային արտադրությունը, իրեն ներհատուկ սեփական օրենքների համաձայն զարգանալով, կապիտալիստական արտադրության է փոխարկվում, նույն չափով էլ ապրանքային արտադրությանը հատուկ սեփականության օրենքները փոխվում են կապիտալիստական յուրացման օրենքների<ref>Ուստի չի կարելի չզարմանալ Պրուդոնի խորամանկամտության վրա, որը ուզում է կապիտալիստական սեփականությունը ոչնչացնել, նրան հակադրելով... ապրանքային արտադրության սեփականության հավերժական օրենքները։</ref>։
Մենք տեսանք, որ նույնիսկ պարզ վերարտադրության ժամանակ ամբողջ ավանսավորած կապիտալը, ինչպիսի սկզբնական ծագում էլ ունենա, դառնում է կուտակված կապիտալ կամ կապիտալացված հավելյալ արժեք։ Բայց արտադրության ընդհանուր հոսանքի մեջ սկզբնապես ավանսավորած ամբողջ կապիտալը մի անվերջ փոքր մեծություն է (magnitudo evanescens մաթեմատիկական իմաստով) անմիջաբար կուտակված կապիտալի համեմատությամբ, այսինքն` նորից կապիտալ դարձած հավելյալ արժեքի կամ հավելյալ պրոդուկտի համեմատությամբ, ընդ որում այդ կապիտալu կապիտալը նրա ձեռքին է գործում, ով կուտակել է այն, թե ուրիշի ձեռքին, միևնույն է։ Այս պատճառով քաղաքատնտեսությունը ընդհանրապես կապիտալu կապիտալը ներկայացնում է որպես «կուտակված hարստություն» հարստություն» (փոխակերպված հավելյալ արժեք կամ եկամուտ), «որը նորից կիրառվում է հավելյալ արժեք արտադրելու համար»<ref>«Կապիտալ, այսինքն՝ կուտակված հարստություն, որ գործադրվում է շահույթ ստանալու նպատակով» (Malthus: «Principles of Political Economy» [էջ 252])։ «Կապիտալը... կազմված է եկամտից անտեսված հարստությունից և գործադրվում է շահույթ ստանալու նպատակով» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, էջ 16)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 295։]</ref>, իսկ կապիտալիստին՝ որպես «հավելյալ արդյունքի տիրոջ»<ref>«Ավելցուկ արդյունքի կամ կապիտալի տերեր» («The Source and Remedy of the National Difficulties. A Letter to Lord John Russel». London 1831)։</ref>։ Նույն այս հայացքն են արտահայտում, բայց միայն այլ ձևով, երբ ասում են, թե ամբողջ առկա կապիտալը կուտակված կամ կապիտալացված տոկոս է, որովհետև տոկոսը հավելյալ արժեքի մի մասն է միայն<ref>«Կապիտալը, տնտեսված կապիտալի ամեն մի մասի բարդ տոկոսների հետ միասին, այն աստիճան է աճել, որ աշխարհի եկամուտ, տվող ամբողջ հարստությունը վաղուց արդեն դարձել է պարզապես կապիտալի տոկոս» (Լոնդոնի «Economist», 19 հուլիսի 1859 թ.)։</ref>։
====2. ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ====
Կուտակման կամ հավելյալ արժեքի՝ կապիտալի հետադարձ փոխարկման մերձավոր սահմանումին անցնելուց առաջ անհրաժեշտ է վերացնել կլասիկ քաղաքատնտեսության ծնած երկիմաստությունը։
Որչափով այն ապրանքները, որ կապիտալիստը հավելյալ արժեքի մի մասով դնում գնում է սեփական սպառման համար, չեն կարող նրա համար արտադրության և արժեքի աճման միջոցներ ծառայել, նույն չափով էլ իր բնական ու սոցիալական պահանջմունքները բավարարելու համար նրա գնած աշխատանքը արտադրողական աշխատանք չէ։ Այդպիսի ապրանքներ կամ աշխատանք գնելով կապիտալիստը նրանց վրա գործադրած հավելյալ արժեքը չի դարձնում կապիտալ, այլ, ընդհակառակը, այն սպառում կամ ծախսում է որպես եկամուտ։ Հակառակ հին-ազնվական սկզբունքի, որի էությունը, ըստ Հեգելի իրավացի դիտողության, «առկա բարիքների սպառումն է» և որը առանձնապես ցայտունորեն երևան է գալիս անձնական սպասարկումների շքեղության մեջ, բուրժուական քաղաքատնտեսությունը բացառապես կարևոր է համարել ազդարարել ու անդուլ քարոզել, թե կապիտալի կուտակումը քաղաքացու առաջին պարտականությունն է. չի կարող կուտակել նա՛, ով ուտում է իր ամբողջ եկամուտը՝ փոխանակ դրա մի զգալի մասը ծախսելու լրացուցիչ արտադրողական բանվորներ ձեռք բերելու վրա, որոնք ավելի օգուտ են բերում, քան իրենք նստում են դնողի գնողի վրա։ Մյուս կողմից, քաղաքատնտեսությունը ստիպված էր պայքարելու ժողովրդական այն նախապաշարմունքի դեմ, որը կապիտալիստական արտադրությունը շփոթում է գանձի կուտակման հետ<ref>«Մեր ժամանակի ոչ մի տնտեսագետ չի կարող տնտեսում ասելով սոսկ գանձի կուտակում հասկանալ. բայց, տվյալ տերմինի այդ սահմանափակ ու անբավարար գործածությունից դուրս, այն կիրառելով ազգային հարստության նկատմամբ, կարելի է պատկերացնել միայն մեկ նշանակություն, հենց այն, որը բխում է տնտեսածի տարբեր գործադրությունից և հիմնվում է տնտեսումների հաշվին վճարվող աշխատանքի տեսակների իրական զանազանության վրա» (Malthus: «Principles of Political Economy», էջ 38—39)։<br>28a Այսպես, Բալզակի մոտ, որը հիմնավորապես ուսումնասիրել էր ժլատության բոլոր երանգները, հին վաշխառու Գոբսեկը պատկերվում է որպես արդեն երեխայացած այն շրջանում, երբ նա սկսում է գանձեր ստեղծել՝ ապրանքները դիզելով։</ref>, ուստի և գտնում է, որ կուտակված հարստությունը մի հարստություն է, որը պաշտպանված է քայքայումից իր տվյալ նատուրալ ձևի մեջ և, հետևապես, հանված է սպառման ոլորտից և նույնիսկ շրջանառության ոլորտից։ Իրականում փողը շրջանառության ոլորտից հանելը նրա՝ որպես կապիտալի գործադրման ճիշտ հակադրությունը կլիներ, իսկ ապրանքների կուտակումը գանձի կուտակման իմաստով՝ զտագույն անմտություն կլիներ [''Տես 28a ծանոթ.'']։ Զգալի քանակությամբ ապրանքների կուտակումը շրջանառության դադարի կամ գերարտադրության հետևանք է<ref>«Պաշարների կուտակում... փոխանակության դադար... գերարտադրություն» (Th. Corbet: «An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals». London 1841, էջ 104)։</ref>։ Ինչպես էլ որ լինի, ժողովրդի երևակայության մեջ, մի կողմից, սավառնում է հարուստների մոտ կուտակվող սպառողական ֆոնդերի պատկերը, այն ֆոնդերի, որոնք դանդաղորեն սպառվող բարիքների կույտ են կազմում, մյուս կողմից՝ պաշարներ կազմելու պատկերը, մի երեվույթ, որը հատուկ է արտադրության բոլոր եղանակներին և որի վրա մենք դեռ կանգ ենք առնելու շրջանառության պրոցեսը վերլուծելիս։
Հետևաբար, այդ սահմաններում կլասիկ քաղաքատնտեսությունը լիովին իրավացի է, երբ նա շեշտում է, որպես կուտակման պրոցեսի բնորոշ մոմենտ, այն հանգամանքը, որ հավելյալ արդյունքը սպառում են արտադրողական բանվորները և ոչ թե անարտադրողական բանվորները։ Բայց այստեղ էլ սկսվում է նրա սխալը։ Ա. Սմիթը մոդա է դարձրել կուտակումը պատկերել որպես սոսկ հավելյալ արդյունքի սպառում արտադրողական բանվորի կողմից, այսինքն՝ հավելյալ արժեքի կապիտալացումը պատկերել որպես նրա սոսկ փոխարկումը աշխատուժի։ Լսենք, օրինակ, Ռիկարդոյին. «Անհրաժեշտ է հասկանալ, որ երկրի բոլոր արդյունքներն սպառվում են. բայց մեծագույն տարբերությունը, որ մարդ կարող է պատկերացնել, այն է, թե արդյոք այդ արդյունքները սպառում են նրանք, ովքեր նոր արժե՞ք են վերարտադրում, թե՞ նրանք, ովքեր չեն վերարտադրում այն։ Եթե մենք ասում ենք, թե եկամուտը տնտեսվում և կապիտալին է միանում, ապա այդ ասելով մենք այն ենք հասկանում, որ եկամտի այն մասը, որի մասին ասվում է, թե այն կապիտալի է փոխարկվել, սպառվում է արտադրողական ու ոչ թե անարտադրողական բանվորների կողմից։ Չկա ավելի մեծ սխալ, քան ենթադրելը, թե կապիտալը կարող է աճել նրանով, որ այն դադարում են սպառել»<ref>Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821. էջ 163, ծանոթագրություն։ [Հմմտ. Д. Рикардо: «Начала политической экономии» . Соцэкгиз, 1935 թ., էջ 86—87, ծանոթագրություն։]</ref>։ Չկա ավելի մեծ սխալ, քան Ա. Սմիթի առաջ քաշած և Ռիկարդոյի ու նրանց բոլոր հետագա արձագանքողների կողմից կրկնվող այն պնդումը, թե «եկամտի այն մասը, որի մասին ասվում է, թե կապիտալի է փոխարկվել, սպառվում է արտադրողական բանվորների կողմից»։ Այդ պատկերացման համաձայն, կապիտալի փոխարկված ամեն մի հավելյալ արժեք պետք է փոփոխուն կապիտալ դառնար։ Իրոք նա, ինչպես և սկզբնապես ավանսավորած արժեքը, բաժանվում է հաստատուն կապիտալի և փոփոխուն կապիտալի, արտադրության միջոցների և աշխատուժի։ Աշխատուժն այն ձևն է, որով փոփոխուն կապիտալը գոյություն ունի արտադրության պրոցեսում։ Այդ պրոցեսում աշխատուժն ինքն սպառվում է կապիտալիստի կողմից։ Աշխատուժը արտադրության միջոցներն սպառում է իր ֆունկցիայի — աշխատանքի — միջոցով։ Միևնույն ժամանակ աշխատուժը գնելիս վճարված փողը դառնում է կենսամիջոցներ, որոնք սպառվում են ո՛չ թե «արտադրողական աշխատանքի», այլ «արտադրողական բանվորի» կողմից։ Ա. Սմիթը հիմքից սխալ իր վերլուծության միջոցով հասնում է այն անհեթեթ հետևանքին, որ, եթե ամեն մի անհատական կապիտալ բաժանվում էլ է հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի. , ապա հասարակական կապիտալը ամբողջովին կազմված է միայն փոփոխուն կապիտալից, այսինքն՝ ամբողջովին աշխատավարձ վճարելու վրա է ծախսվում։ Օրինակ, մահուդի գործարանատերը 2 000 ֆունտ ստեռլինգը դարձնում է կապիտալ։ Այդ փողի մի մասը նա ծախսում է ջուլհակներ վարձելու վրա, մյուս մասը՝ բրդի մանվածքի, մեքենաների վրա և այլն։ Բայց այն մարդիկ, որոնցից նա մանվածք ու մեքենաներ է գնել, ստացած փողի մի մասը նորից ծախսում են աշխատանքի վրա և այլն, մինչև որ, վերջապես, ամբողջ 2 000 ֆունտ ստեռլինգը ծախսվի աշխատավարձի վրա, կամ այն ամբողջ արդյունքը, որ ներկայացված է 2 000 ֆունտ ստեռլինգի մեջ, սպառվի արտադրողական բանվորների կողմից։ Ինչպես տեսնում ենք, այդ փաստարկի ամբողջ զորությունը «և այլն» բառերի մեջ է, որոնք մեզ Պոնտիոսից ուղարկում են Պիղատոսի մոտ։ Ա. Սմիթը իր հետազոտությունն ընդհատում է հենց այնտեղ, որտեղ սկսվում է նրա դժվարությունը<ref>Չնայած իր «Տրամաբանությանը»՝ Ջոն Ստյուարտ Միլլը երբեք չի բացահայտում իր նախորդների վերլուծությունների սխալները, չի նկատում նաև այնպիսի անճշտություններ, որոնք նույնիսկ բուրժուական մտահորիզոնի շրջանակներում և ուղղակի մասնագիտական տեսակետից շտկման մասին են աղաղակում։ Նա շարունակ դպրոցականի դոգմատիզմով միայն ցուցակագրում է իր ուսուցիչների մտքերի խառնաշփոթությունը։ Նույնն, է անում նաև այս դեպքում. «Ինքը՝ կապիտալը երկար պրոցեսի ընթացքում, վերջիվերջո, ամբողջովին ծախսվում է աշխատավարձի վրա և, նույնիսկ երբ նա փոխհատուցվում է արդյունքը վաճառելիս, հետո դարձյալ աշխատավարձի է փոխակրվում»։</ref>։
Քանի դեռ մենք տարեկան ամբողջ արտադրանքի ֆոնդն ենք քննում, վերարտադրության տարեկան պրոցեսը շատ հասկանալի է։ Բայց տարեկան արտադրանքի բոլոր բաղկացուցիչ մասերը պետք է ապրանքային շուկա հանվեն, և ահա այստեղ էլ սկսվում են դժվարությունները։ Առանձին կապիտալների ու անձնական եկամուտների շարժումները խաչաձևվում, խառնվում, կորչում են մի ընդհանուր տեղաշարժի — հասարակական հարստության շրջանառության մեջ, որը խաբում է հայացքը և հետազոտության առաջ սաստիկ խճճված խնդիրներ է դնում։ Երկրորդ գրքի երրորդ բաժնում ես կտամ այստեղ նկատվող իրական կապերի ու կախումների վերլուծությունը։ Ֆիզիոկրատների մեծ ծառայությունն այն է, որ նրանք իրենց «Tableau économique»-ի մեջ առաջին անգամ փորձ արին տարեկան արտադրանքի պատկերը տալու այն կերպարանքով, որով այդ արտադրանքը դուրս է գալիս շրջանառությունից<ref>Ա. Սմիթը վերարտադրության պրոցեսը, հետևապես՝ նաև կուտակումը, պատկերելիս շատ տեսակետներից ոչ միայն ո՛չ մի առաջընթաց քայլ չի արել, այլ նույնիսկ մի վճռական հետընթաց քայլ է արել իր նախորդների, հատկապես ֆիզիոկրատների համեմատությամբ։ Տեքստում հիշատակված նրա պատրանքի հետ կապված է դարձյալ քաղաքատնտեսության նրանից ժառանգած և իսկապես առասպելական այն դոգման, թե իբր ապրանքների գինը բաղկացած է աշխատավարձից, շահույթից (տոկոսից) և հողային ռենտայից, այսինքն՝ միայն աշխատավարձից ու հավելյալ արժեքից։ Այդ հիմքից ելնելով, Շտորխը գոնե խոստովանում է միամտությամբ. «Հնարավոր չէ անհրաժեշտ գինը տրոհել իր ամենապարզ տարրերին» (Storch: «Cours d’Économie Politique», հրատ. Petersbourg 1815, հ. II, էջ 141, ծանոթագրություն)։ Լա՜վ տնտեսագիտություն է, որ հայտարարում է, թե հնարավոր չէ ապրանքների գինը տրոհել իր ամենապարզ տարրերին։ Այս մասին ավելի մանրամասն մենք կխոսենք երկրորդ գրքի 3-րդ բաժնում և երրորդ գրքի 7-րդ բաժնում։</ref>։