Changes
==Կիրակի, 14-ը հունիսի, 1942թ․==
Ուրբաթ օրը ժամը վեցին ես արդեն արթուն էի։ Եւ միանգամայն հասկանալի է՝ իմ ծննդյան օրն էր։ Բայց իհարկե, այդքան շուր շուտ վերկենալ չէր կարելի, ստիպված էի հետաքրքրությունս զսպել մինչեւ յոթին քառորդ պակաս։ Սակայն այլեւս համբերել չկարողացա, գնացի սեղանատուն, որտեղ եւ հանդիպեցի Մացրիկին, մեր կատվի ձագին, որն սկսեց քսմսվել ոտքերիս։
Ժամը յոթին վազեցի հայրիկի ու մայրիկի մոտ, հետո մենք բոլորս միասին գնացինք հյուրասենյակ եւ սկսեցինք նայել նվերները։ Քեզ, իմ օրագիր, ես իսկույն տեսա, դու իմ ամենալավ նվերն էիր։ Ինձ նվիրել էին նաեւ վարդերի մի փունջ, կակտուս եւ պիոն։ Դրանք իմ ստացած առաջին ծաղիկներն էին, բայց հետո ավելի շատ բերեցին։