Ինձ համար ծանր է այդքան երկար կանգ առնել այդ թշվառությունների վրա, ուստի և, նրանց մասին արած պատմությունիցս դուրս թողնելով այն, ինչ հնարավոր է, կասեմ, որ այն ժամանակ, երբ այդ պարագաներում մեր քաղաքը գրեթե ամայացել էր, եղավ, որ մի երեքշաբթի օր առավոտյան (ինչպես այդ մասին հետագայում տեղեկացա արժանահավատ մարդուց) Սանտա Մարիա Նովելլայի արժանահարգ տաճարում, երբ այնտեղ համարյա թե մարդ չկար, յոթ դեռատի օրիորդներ, ըստ պատշաճի սգո հանդերձներ հագած, ժամերգությունը լսելուց հետո եկան ու հավաքվեցին իրար մոտ: Նրանք բոլորը միմյանց հետ կապված էին մտերմական, դրացիական կամ ազգակցական կապերով, ոչ մեկի տարիքը քսանևութից անց չէր և ոչ էլ տասնյոթից պակաս, բոլորն էլ խոհեմ էին ու մեծատոհմիկ, գեղեցիկ, բարեբարո և զուսպ սիրալիր: Ես նրանց իսկական անունները կտայի, եթե բավականաչափ առիթ չունենայի այդ չանելու. ես չեմ ցանկանում, որ նրանցից մեկն ու մեկը ապագայում ամոթ զգա իրենց պատմած կամ լսած հետագա նովելների համար, քանի որ թույլատրելի բավականությունների սահմաններն այժմ շատ ավելի են նեղ, քան այն ժամանակ, երբ հիշյալ պատճառների բերումով դրանք ամենաթույլատրելի բավականություններն էին ոչ միայն նրանց հասակին, այլև ավելի հասուն մարդկանց համար: Չեմ ցանկանում նույնպես, որ նախանձ մարդիկ, որոնք միշտ պատրաստ են նախատելու գովելի բարք ունեցողներին, առիթ ունենան անարժան խոսքերով որևէ կերպ նվաստացնելու այդ արժանավոր կանանց ազնիվ անունը: Իսկ որպեսզի կարողանաք առանց շփոթելու հասկանալ, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ է պատմելու հետագայում, ես մտադիր եմ նրանց կոչել իրենց հատկություններին լիովին կամ մասամբ համապատասխանող անուններով: Նրանցից առաջինին և տարիքով ավագին անվանենք Պամպինեա, երկրորդին՝ Ֆիամետտա, երրորդին՝ Ֆիլոմենա, չորրորդին՝ Եմիլյա, ապա Լաուրետտա անունը տանք հինգերորդին, վեցերորդին՝ Նեիֆիլա, իսկ վերջինին,- ոչ առանց պատճառի,- կոչենք Ելիզա: Նրանք բոլորը, ոչ թե որևէ դիտումով, այլ պատահաբար հավաքված եկեղեցու մի մասում,- նստեցին շուրջանակի և, մի քանի անգամ հառաչելուց հետո վերջացնելով ՛՛Հայր մերը՛՛, անցան օրվա չարիքին վերաբերող բազում ու բազմապիսի զրույցների: Փոքր ինչ անց, երբ մյուսները լռեցին, Պամպինեան այսպես սկսեց խոսել.
- Իմ սիրելի՛ ընկերուհիներ- Իմ սիրելի՛ ընկերուհիներ, դուք հավանաբար, ինձ պես շատ անգամ եք լսել, որ մարդուս համար իր իրավունքից պատշաճաբար օգտվելը ոչ ոքի վնաս չի բերում: Ամեն ծնվողի բնական իրավունքն է ըստ հնարավորին պաշտպանել, պահել ու պահպանել իր կյանքը: Դա այնքան ճշմարիտ է, որ երբեմն, ինչպես պատահել է, սպանել են անմեղ մարդկանց, միայն թե պահպանեն իրենց կյանքը: Եթե դա թույլատրում են օրենքները, որ մտահոգված են բոլոր մահկանացուների բարվոք վիճակով, ապա մի՞թե պատշաճ չէ, առավել ևս մեզ և յուրաքանչյուրին, որ մենք մեր կյանքը պահպանելու նպատակով,- և առանց ուրիշին վնաս հասցնելու,- դիմենք մեզ համար մատչելի միջոցների օգնության: Երբ նայումեմ այս առավոտվա, ինչպես նաև անցյալ օրերի մեր վարմունքին, երբ խորհելով խորհում եմ, թե մենք ինչի մասին և ինչպես էինք զրուցում, համոզվում եմ, ինչպես դուք, որ մեզնից յուրաքանչյուրը վախենում է իր կյանքի համար: Դա չէ ինձ զարմացնողը, այլ այն, որ մեր կանացի զգայությամբ հանդերձ մենք ոչնչով չենք դիմակայում այն բանին, որ ամեն մեկս վախենում է իրավամբ: Ինձ այնպես է թվում, թե մենք այստեղ ապրում ենք հենց միայն նրա համար, որ ցանկանում ենք կամ պարտավոր ենք ականատես լինել, թե որքան անշնչացած մարմիններ են տարվում գերեզմանատուն, կամ որպեսզի լսենք, թե տեղիս վանականները, որոնց թիվն արդեն աննշան է դարձել, որոշյալ ժամերին կատարու՞մ են իրենց ծեսերը, կամ որպեսզի մեր հագուստներով ամեն անցնող-դարձողի ապացուցենք մեր դժբախտությունների տեսակն ու չափը: Դուրս գալով այստեղից, մենք տեսնում ենք, թե ինչես են տանում հանգուցյալներին կամ հիվանդներին. տեսնում ենք այն մարդկանց, որոնք մի ժամանակ իրենց զանցանքների համար հասարակական օրենքների զորությամբ աքսորի էին դատապարտվել և որոնք գազազած դեսուդեն են նետվում քաղաքում, ասես ծաղրելով օրենքները, քանզի գիտեն, որ դրանք ի կատար ածողները մեռել են արդեն կամ թե հիվանդ են. տեսնում ենք, թե ինչպես մեր քաղաքի տականքները, ի տանջանս մեր, որոնք հրճվում և ուրախանում են մեր մահով, բեկինների անվան տակ, կառքերով շրում և թափառում են ամենուրեք և իրենց անամոթ երգերով մեզ անարգում են մեր թշվառության համար: Եվ չենք լսում այլևս ուրիշ ոչինչ, քան այն, թե այսինչները մեռել են կամ այնինչները մեռնում են: Եվ մենք ամենուրեք սրտաճմլիկ ողբ պիտի լսեինք, եթե միայն ողբալու ընդունակ մարդիկ գտնվեին: Տուն վերադառնալով (չգիտեմ, ձե՞զ էլ նույնն է պատահում, ինչ որ ինձ հետ), տեսնելով, որ ոչ ոք չի մնացել մեր բազմանդամ ընտանիքից, բացի իմ աղախնից, սարսռում եմ և զգում, թե ինչպես մազերս բիզ-բիզ են կանգնում: Ո՛ւր էլ որ գնալու կամ կանգ առնելու լինեմ, միշտ աչքիս առաջ են ննջեցյալների ուրվականները,- ո՛չ այնպես, ինչպես սովոր էի նրանց տեսնել, -որոնք վախեցնում են ինձ իրենց սոսկալի տեսքով, որ չգիտես որտեղից է ի հայտ եկել նրանց վրա: Ահա թե ինչու թե՛ այստեղ, թե՛ այլ վայրերում և թե՛ տանը ես ինձ վատ եմ զգում, առավել ևս այն պատճառով, որ ինձ թվում է, թե այստեղ մեզնից բացի ոչ ոք չի մնացել, որի երակների մեջ, ինչպես մեր երակներում, արյուն հոսի և որը պատսպարվելու պատրաստի տեղ ունենա: Ես հաճախ եմ լսել այն մարդկանց մասին (եթե այդպիսիք դեռ կան), որ խտրություն չդնելով թույլատրելիի և անթույլատրելիի միջև, լոկ տարփասիրությամբ առաջնորդվելով, միայնակ կամ խմբովին, զօր ու գիշեր անում են այն, ինչ նրանց մեծագույն բավականություն է պատճառում: Եվ ոչ միայն ազատ մարդիկ, այլև վանական մենակյացները, որոնք իրենց համոզելով, թե իրենց համար անվայել ու անպարկեշտ չէ անել նույնը, ինչ ուրիշներն են անում, դրժելով հոգևոր ուխտը և մարմնական վայելքներին անձնատուր լինելով, դարձել են ցոփ ու անբարո, հուսալով այդ կերպ խուսափել մահից: Եթե դա այդպես է (իսկ դա ակներև է), ապա ի՞նչ գործ ունենք մենք այստեղ, ի՞նչի ենք սպասում արդյոք, ի՞նչ ենք անրջում: Ինչու՞ մենք մեր առողջության նկատմամբ առավել անտարբեր ենք ու անփույթ, քան քաղաքի մյուս բնակիչները: Արդյոք մեզ պակա՞ս արժեքավոր ենք համարում, թե՞ մեր կյանքը մեր մարմիններին ավելի ամուր շղթայով է կապված, քան ուրիշներինը, և մենք հարկ չունենք մտածելու որևէ բանի մասին, որ կարող է վնասել մեր կյանքին: Սակայն մոլորված ենք մենք և խաբում ենք ինքներս մեզ. որքա՜ն մեծ պիտի լինի մեր անմտությունը, եթե իսկապես այդպես ենք մտածում: Արժե հիշել միայն, թե քանի՜-քանի և այն էլ ինչպիսի՜ երիտասարդների ու դեռատի կանանց կյանք է խլել այդ դաժան վարակը, որպեսզի դրա ակնբախ ապացույցն ունենանք: Եվ ահավասիկ, որպեսզի փոքրոգության և անհոգության պատճառով չհանդիպենք այն փորձանքին, որից, ցանկանալու դեպքում կարող էինք խուսափել այս կամ այն միջոցով, ես լավագույնը պիտի համարեի (չգիտեմ համամիտ եք արդյոք իմ այս կարծիքին), որ մենք, - հենց այսպես, ինչպես որ կանք,- թողնենք քաղաքը, ինչպես մեզնից առաջ արել և ներկայումս էլ անում են շատ ուրիշները, և անվայել օրինակներից խուսափելով ավելի, քան մահից, ազնիվ ձևով մեկնեինք քաղաքամերձ կալվածքները, որպիսի շատ կալվածքներ ունի մեզնից յուրաքանչյուրը, և այնտեղ, մեր ոչ մի արարքով խախտած չլինելով ողջամտության սահմանը, անձնատուր լինեինք այն զվարճանքներին, սփոփանքներին և ուրախությանը, որ կարող ենք ինքներս պատճառել մեզ: Անդ լսելի է թռչունների երգը, տեսանելի են կանաչ բլուրներն ու չքնաղ հովիտները և դաշտերը, որտեղ արտն է ալեկոծվում ծովի պես , որտեղ կան հազար ու մի ծառեր և որտեղ ավելի է լայնարձակ երկինքը, որը թեպետև զայրացած է մեզ վրա, սակայն մեզնից չի թաքցնոմ հմայքն իր հավերժական: Այդ ամենը շատ ավելի ակնահաճո են, սքանչելի, քան մեր քաղաքի անմարդ պատերը: Այն էլ ասեմ, որ այնտեղ օդն ավելի զով է, շատ առատ է այն ամենը, ինչ անհրաժեշտ է այսպիսի ժամանակներում ապրելու համար, և տհաճություններն էլ ավելի քիչ են: Եվ եթե այնտեղ էլ գյուղացիներն են մեռնում, ինչպես քաղաքացիներն այստեղ, ապա տհաճ տպավորությունը նվազ է հենց այն պատճառով, որ տներ ու բնակիչներ ավելի քիչ են պատահում, քան քաղաքում: Մյուս կողմից, մենք այստեղ, եթե չեմ սխալվում, ոչ ոքի չենք թողնում ու լքում և ճիշտն ասած, ավելի շոտ ինքներս կարող ենք մեզ կքված համարել, քանի որ մեր մերձավորները, զոհ գնալով մահին կամ խուսափելով նրանից, այս թշվառության մեջ մեզ մենակ են թողել, ասես օտար ենք նրանց: Ուրեմն ոչ ոք չի կարող մեզ կշտամբած լինել, եթե հետևենք այդ մտադրությանը: ՎԻշտն ու նեղությունը, բայց գուցե և մահը կլինեն մեր բաժինը, եթե չհետևենք դրան: Դրա համար էլ, եթե դուք հարմար կգտնեք, մենք վարված կլինենք լավ և ինչպես որ հարկն է, եթե կանչենք մեր աղախիններին և, նրանց պատվիրելով վերցնել անհրաժեշտ իրերն ու հետևել մեզ, սկսենք մեր ժամանակն անց կացնել այսօր այստեղ, վաղն այնտեղ, մեզ առթելով այն բավականություններն ու հաճույքները, որ հնարավոր են այսպիսի մի ժամանակ, և ապրենք այդ կերպ, մինչև որ տեսնենք (եթե միայն մահն ավելի շուտ չհասնի), թե երկնքից ինչ վախճան է սպասվում այս բանին: Հիշեցե՛ք վերջապես, որ այստեղից արժանապատվությամբ հեռանալը մեզ համար վայելուչ է ոչ պակաս, քան շատ ուրիշների համար այստեղ մնալը՝ ժամանակն անց կացնելով անվայելուչ կերպով: Ուշադրությամբ լսելով Պամպինեային, դուք հավանաբարմյուսները ոչ միայն գովեցին նրա խորհուրդը, ինձ այլև ցանկանալով հետևած լինել նրան, իսկույն սկսեցին իրար մեջ քննել այդ բանն անելու հնարները, ասես թե տաճարից ելնելուն պես շատ անգամ եք լսելպետք է ճանապարհ ընկնեին: Բայց Ֆիլոմենան, խելահաս կին լինելով, ասաց. -Թեև այն ամենը, ինչ որ մարդուս համար իր իրավունքից պատշաճաբար օգտվելը ոչ ոքի վնաս չի բերում: Ամեն ծնվողի բնական իրավունքն ասաց Պամպինեան, գեղեցիկ է , այնուամենայնիվ հարկ չկա այդքան շտապելու, ինչպես դուք, ըստ հնարավորին պաշտպանելերևույթին, պահել ու պահպանել իր կյանքըցանկանում եք անել: Դա Մի՛ մոռանաք, որ մենք կին ենք և մեր մեջ չկա այնքան ճշմարիտ էջահել մեկը, որ երբեմնչիմանա, ինչպես պատահել թե մենակ կանանց համար որքա՜ն դժվար էսեփական խելքով ապրելը, սպանել են անմեղ մարդկանց, միայն և թե պահպանեն կանայք ինչպե՜ս են կարգավորում իրենց կյանքըգործերն առանց տղամարդու հոգածության: Եթե դա թույլատրում են օրենքներըՄենք դյուրափոփոխ ենք, որ մտահոգված են բոլոր մահկանացուների բարվոք վիճակովկռվասեր, ապա մի՞թե պատշաճ չէկասկածամիտ, առավել ևս մեզ փոգրոգի և յուրաքանչյուրիներկչոտ. ահա թե ինչու խիստ վախենում եմ, որ մենք եթե տղամարդ ղեկավարներ չունենանք, հանկարծ մեր կյանքը պահպանելու նպատակովընկերախումբը շատ շուտով ցրիվ կգա,- և առանց ուրիշին շատ ավելի մեծ վնաս հասցնելուհասցնելով մեր պատվին,- դիմենք մեզ համար մատչելի միջոցների օգնությանքան դա կարող էր ցանկալի լինել: Երբ նայումեմ այս առավոտվաՈւստի, ինչպես նաև անցյալ օրերի մեր վարմունքին, երբ խորհելով խորհում եմ, թե մենք ինչի լավ կլիներ գործն սկսելուց առաջ հենց այդ մասին և ինչպես էինք զրուցումհոգալ: -Այնժամ Ելիզան ասաց, համոզվում եմ, ինչպես դուք-Իրավ է, որ մեզնից յուրաքանչյուրը վախենում տղամարդը կնոջ գլուխն է իր կյանքի համար: Դա չէ ինձ զարմացնողը, այլ այն, որ առանց տղամարդու ղեկավարության մեր կանացի զգայությամբ հանդերձ մենք ոչնչով չենք դիմակայում այն բանին, որ ամեն մեկս վախենում է իրավամբձեռնարկումները սակավ են գովելիվախճան ունենում: Բայց որտեղի՞ց գտնենք այդպիսի տղամարդիկ: Ինձ այնպես է թվում, թե մենք այստեղ ապրում ենք հենց միայն նրա համարԱմեն մեկը գիտե, որ ցանկանում ենք կամ պարտավոր ենք ականատես լինել, թե որքան անշնչացած մարմիններ իր մերձավորներից շատերը մեռել են տարվում գերեզմանատուն, կամ որպեսզի լսենքիսկ մյուսները, թե տեղիս վանականները, որոնց թիվն արդեն աննշան է դարձել, որոշյալ ժամերին կատարու՞մ որ ողջ են իրենց ծեսերըմնացել, կամ որպեսզի մեր հագուստներով ամեն անցնող-դարձողի ապացուցենք մեր դժբախտությունների տեսակն խմբեր կազմած՝ այս ու չափը: Դուրս գալով այստեղիցայն կողմ են փախչում, մենք տեսնում ենքև մեզ հայտնի չէ, թե ինչես որտե՛ղ են տանում հանգուցյալներին կամ հիվանդներիննրանք. տեսնում ենք որևի փախչում են հենց այն մարդկանցբանից, որոնք մի ժամանակ իրենց զանցանքների որից ցանկանում ենք փախչել ինքներս: Իսկ օտարներին խնդրելը անպարկեշտ կլիներ. դրա համար հասարակական օրենքների զորությամբ աքսորի էին դատապարտվել և որոնք գազազած դեսուդեն են նետվում քաղաքումէլ, ասես ծաղրելով օրենքներըեթե մենք մեզ բարեհաջողություն ենք ցանկանում, քանզի գիտենպետք է հնար գտնենք այնպես անելու, որ դրանք ի կատար ածողները մեռել են արդեն կամ թե հիվանդ են. տեսնում ենքանախորժություն ու ամոթ չզգանք այնտեղ, թե ինչպես մեր քաղաքի տականքները, ի տանջանս մեր, որոնք հրճվում ուր ուրախություն և ուրախանում են մեր մահով, բեկինների անվան տակ, կառքերով շրում և թափառում են ամենուրեք և իրենց անամոթ երգերով մեզ անարգում են մեր թշվառության համարհանգիստ ենք որոնում:
[[Կատեգորիա:Արձակ]]