Changes
/* Իշխանավորի օրը */
{{Թարգմանվում է}}
==Իշխանավորի Օպրիչնիկի օրը==
Գրիգորի Լուկյանիչին
Նորից նույն երազը․ գնում եմ անսահման , ռուսական, հորիզոնն անցնող դաշտով, տեսնում եմ մի սպիտակ նժույգ, գնում եմ դեպի նա, զգում եմ, որ այդ նժույգը առանձնահատուկ, բոլոր նժույգներից ավելի նժույգ է, գեղեցիկ, առաջնորդող, արագավազ, շտապում եմ, բայց հասնել չեմ կարողանում, արագացնում եմ քայլերս, բղավում եմ, կանչում, հանկարծ հասկանում եմ, որ ողջ կյանքս, ճակատագիրս, այդ նժույգի մեջ է ամբողջ հաջողությունս, նա ինձ պետք է օդի պես, վազում եմ, վազում նրա ետևից իսկ նա ընդմիշտ հեռանում է, հեռանում ինձանից, հեռանում հավիտյան, անշրջելի, հեռանում է, հեռանում, հեռանում․․․
― Կոմյագան լսում է, ― դնում եմ սառը բջջայինը քնատ֊տաք ականջիս։
― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլովիչ։ Կոռոստիլյևն է անհանգստացնում, ― կենդանանում է Դեսպանական Հրամանի պաշտոնյայի ձայնը, և միանգամից բջջայինի կողքը օդում , հայտնվում է նրա բեղա֊մտահոգ մռութը։
― Ի՞նչ է պետք։
― Համարձակվում եմ հիշեցնել ձեզ․ այսօր երեկոյան ալբանական դեսպանի ընդունելությունն է։ Պահանջվում է մի դյուժին պաշարման համար։
― Գիտեմ, ― դժգոհ մռմռթում մռթմռթում եմ ես, չնայած ազնվորեն ասած՝ մոռացել էի։
― Ներեցեք անհանգստացնելու համար։ Ծառայութուն է։
― Նորություններ։
Փուչիկը լուսավորվում է, խաղում Հայրենիքի երկնագույն֊սպիտակ֊կարմիր գույներով ու երկգլխանի ոսկե արծվով, Մեծ Իվանի զանգերով զանգում։ Մի քանի կում ազնվամորու թեյ խմելով նայում եմ նորությունները․ Հարավային Պատի հյուսիս֊կովկասյան մասում նորից կազակների և համապետականների են առևանգել, հեռավոր արևելյան Խողովակը կմնա փակ, մինչև ճապոնացիները խնդրագիր չգրեն, չինացիները մեծացնում են իրենց գաղութները Կրասնոյարսկում և Նովոսիբիրսկում, շարունակվում է ուրալյան գանձարանի դրամ փոխանակողների դատավարությունը, Թագավորի հոբելյանի կապակցությամբ թաթարները կառուցում են խելացի պալատներ, Դեղագործական ակադեմիայի ուղեղավորները ավարտում են ծերության գենի ուսումնասիրությունը, Մուրոմյան գուսլյարները<ref>Գուսլյար ― հին ռուսական բազմալար գուսլի գործիքի վրա նվագող երաժիշտներ</ref> երկու համերգ կտան մայրաքաղաքում, կոմս Տրիֆոն Բագրատիոնովիչ Գոլիցինը ծեծել է երիտասարդ կնոջը, հունվարին Սուրբ֊Պետրոգրադի Սեննոյ փողոցում ծեծի չեն ենթարկի, յուանի համեմատությամբ ռուբլին կես կոպեկով կամրապնդվի։
Տանյուշկան մատուցում է պանրիկներ, մեղրով շոգեխաշած շաղգամ։ Ի տարբերություն Ֆեդկայի Տանյուշկան գեղեցիկ է և բուրավետ։
Ոչ այնքան հաճելի ձեռքերը դեմքիս են դնում անանուխով թրջված տաք անձեռոցիկը։ Սամսոնը սրբում է դեմքս, կարմրացնում այտերս, խոպոպիկներ սարքում, լաք փչում, անխնա ոսկեփոշի լցնում, աջ ականջիս հագցնում ծանր ոսկե ականջողը ― զանգակ առանց լեզվակի։ Այդպիսի ականջողեր միայն մերոնքականներն են կրում։ Ոչ մի տեղական, համապետական, խորհրդարանական, կամ պալատական տականք, նույնիսկ սուրբ ծննդայն դիմակահանդեսում չի համարձակվի կրել այսպիսի զանգակ։
Սամսոնը ցողում է գլուխս «Վայրի խնձորով, լուռ խոնարհվում և դուրս է գալիս, ― նա իր գործն արել է։ Հայտնվում է Ֆեդկան։ Նրա մռութը նախկինի նման ճմրթված է, բայց հասցրել է փոխել վերնաշապիկը, մաքրել ատամները և լվանալ ձեռքերը։ Նա պատրաստ է ինձ հագցնելու։ Դնում եմ ափս զգեստապահարանի փականակին։ Դուռը ծվծվում է, թարթում է կարմիր լույսը, կաղնե դուռը մի կողմ է շարժվում։ Ամեն առավոտ ես տեսնում եմ իմ բոլոր տասնութ զգեստները։ Նրանց տեսքը ոգեշնչող է։ Այսօր սովորական օր է ։ է։ Ուրեմն՝ աշխատանքային հագուստ։
― Գործնական, ― ասում եմ ես Ֆեդկային։
Նայելով հայելու մեջ, փակում եմ պահարանը։
Գնում եմ նախասենյակ, նայում ժամացույցին․ 8։03։ Դեռ ժամանակ կա։ Ինձ արդեն սպասում են ․ դայակը՝ Գեորգի Պոբեդոնոսեցի սրբապատկերով, Ֆեդկան՝ գոտիով ու գլխարկով։ Հագնում եմ թավշյա, մորթիով երիզված գլխարկը, թույլ տալիս կապել լայն կաշվե գոտին։ Գոտու ձախ կողմից պղնձյա պատյանի մեջ դաշյունն է, աջից՝ «Ռեբրոֆֆը» փայտյա պատյանում։ Մինչ այդ դայակը խաչակնքում է ինձ։
― Անդրյուշենկա՛, Աստվածամյրը, սուրբ Նիկոլան և Օպտինի ծերունիները քեզ պահապան։
Բայց սկսզբում՝ գործը։
Իսկ գործն այսօր շատ֊շատ շա՜տ֊շատ է։ Եվ հետո այդ ալբանական դեսպանը․․․
Դուրս եկա դեպի մուտքը տանող նախասենյակը։ Այնտեղ արդեն շարք են կանգնել ծառաները․ անասնապահուհին, խոհարարի օգնականը, խոհարարը, դռնապանը, շներին պահող ծառան, տնտեսուհին։
Մինչև հատակ խոնարհվում են։ Անցնելիս գլխով եմ անում նրանց։ Բացում են երկաթյա դռները։ Դուրս եմ գալիս բակ։ Օրն արևոտ է։ Գիշերը ձյուն է եկել՝ եղևնիների, պարսպի, պահակային աշտարակի վրա։ Լա՜վ է, երբ ձյուն կա։ Երկրի կեղտն է ծածկում։ Եվ հոգին է ավելի մաքուր դարձնում։
Կկոցելով աչքերս արևից, շուրջս եմ նայում․ ամբար, խոտանոց, ախոռ՝ բոլորը ինչպես հարկն է սարքված։ Տեղից պոկվել է փորձում շխթայակապ շունը, շնանոցում հաչում են որսորդական շները, ախոռում՝ կանչում է աքլորը։ Բակը մաքրված է, ձյունակույտերը կոկիկ՝ նման են զատկի թխվածքի։ «Նժույգս» կանգնած է դարպասի մոտ, կարմիր՝ վերնաշապիկիս նման, ցածրիկ, մաքուր։ Արևի տակ փայլող թափանցիկ խցիկով։ Նրան Նրա կողքին ձիապան Տիմոխան՝ սպասում է շան գլուխը ձեռքին, խոնարհվում։
― Անդրեյ Դանիլովիչ, հավանություն տվեք։ ― Ցույց է տալիս ինձ այսօրվա համար նախատեսված շան գլուխը․ գզգզված գամփռ, չռված աչքերով, սպիտակած լեզվով, ամուր, դեղին ատամներով։ ― Հարմար է։
― Գործի անցիր։
Տիմոխան ճարպկորեն ամրացնում է գլուխը նժույգիս բամպերին, իսկ ավելը բեռնախցիկին։ Ձեռքս դնում եմ մեքենայի փականին, թափանցիկ տանիքը բարձրանում է։ Նստում Կիսապառկած նստում եմ կիսպառկած սև կաշվե նստատեղին։ Կոճկվում։ նստատեղին, կոճկվում։ Գործի եմ գցում շարժիչը։ Կաղնե դարպասները բացվում են։ Դուրս եմ գալիս, սլանում նեղ, ուղիղ, ձնածածկ, եղևնիներով շրջապատված ճանապարհով։ Գեղեցիկ է։ Լա՜վ տեղ է։ Հայելու մեջ տեսնում եմ կալվածքս։ Լա՜վ տուն է, հոգի ունի։ Միայն յոթ ամիս եմ ապրում, բայց այնպիսի զգացում ունեմ, որ ծնվել և մեծացել եմ այստեղ։ Նախկինում կալվածքը պատկանում էր Գանձարանի փոխանակող ընկերոջը՝ փոխանակողներից մեկին՝ Գոռոխով Իվան Իգնատիչին։ Երբ նա Գանձարանի Մեծ Մաքրման ժամանակ կորցեց լավ վերաբերմունքը և անպաշտպան մնաց, մենք նրան մեր ձեռքը վերցրինք։ Այն ամառ, գանձարանականներից շատերի գլուխները թռան։ Բոբրովին իր հինգ մեղսակիցների հետ երկաթյա վանդակով ողջ Մոսկվայով մեկ պտտեցին, ճիպոտներով ծեծելուց հետո, Լոբնիյ տեղում գլխատեցին։ Գանձարանականների կեսին՝ Մոսկվայից վռնդեցին Ուռալից այն կողմ։ Աշխատանքը շատ էր․․․ Այն ժամանակ Գոռոխովին, ինչպես ընդունված է, սկզբից մռութով գոմաղբի մեջ քարշ տվին, հետո բերանը թղթադրամներով լցրին, կարեցին, հետույքի մեջ մոմ մտցրին և կալվածքի դարպասին կախեցին։ Ընտանիքին ձեռք տալու հրաման չկար։ Իսկ կալվածքը ինձ վրա գրեցին։ Արդար է մեր Տերը։ Եվ փառք աստծո։
Ճանապարհը աջ է թեքվում։
Դուրս եմ գալիս Ռուբլևի ճանապարհը։ Լավն է այն, երկհարկանի, տաս շարքով։ Մտնում եմ ձախ, ձախ՝ կարմիր շարքը։ Այն մերն է։ Պետականը։ Քանի դեռ կենդանի եմ ու Տիրոջ գործին՝ այս ճանապարհով եմ շարժվելու։
Մեքենաները ճանապարհ են տալիս, տեսնելով օպրիչնիկի շան գլխով կարմիր «ձիուն»։ Շվվոցով կտրում եմ մերձմոսկովյան օդը, սեղմում պեդալը։ Ճանապարհային հերթապահը հարգանքով է նայում։ Հրամայում եմ․
― Ձեր ցանկությունը կկատարվի։
Մուտք են գործում գուսլյարները, սահուն, թափվում են զանգերը, արծաթյա զանգակն է զրնգում, և․
Երգով էլ կմտնեի Մոսկվա, բայց ընդհատեցին։ Զանգում է Պոսոխը։ Նրա խնամված մռութը հայտնվում է գունավոր շրջանակում։
Գրողը քեզ տանի․․․ ― մռմռթում մռթմռթում եմ, հեռացնելով երգը։
― Կոմյագա։
― Ես արդեն տեղում եմ։
Շրջվում եմ դեպի Ուսպենսկիյ Ուսպենսկի տրակտ<ref>Տրակտ ― ճանապարհ։</ref> Այստեղ անտառը մերինից բարձր է․ հին, դարավոր եղևնիներ։ Շատ բան են տեսել նրանք իրենց կյանքում։ Հիշում են նրանք, հիշում Կարմիր Խռովությունը, հիշում են Սպիտակ խռովությունը, հիշում են Գորշ խռովությունը, հիշում են Ռուսաստանի վերածնունդը։ Հիշում են կերպարանափոխումը։ Մենք փոշի կդառնանք, ուրիշ աշխարհներ կթռչենք, իսկ փառավոր մերձմոսկովյան եղևնիները կանգուն կմնան և վսեմորեն կորորեն ճյուղերը․․․
Ահա թե ազնվականների գործը ինչպես է դասավորվում։ Հիմա որևէ արգելված բան էլ պետք չէ։ Անցյալ շաբաթ այդպես ստացվեց Պրոզորովսկու հետ, հիմա էլ սրա հետ․․․ Տերը որոշել է շատ լուրջ զբաղվել նրանցով։ Ճիշտ է անում։ Գլուխը կտրելիսթռցնելիս, մազերի մասին չեն մտածում։ Սկսել ես գործը, մի ասա որ չես կարող։ Եթե պատրաստվել ես հարվածի՝ հարվածիր։
Տեսնում եմ մերոնցից երկու հոգի կարմիր «նժույգներով» «նժույգներով»։ Հասնում եմ նրանց, գցում արագությունը։ Մի քիչ էլ միասին ենք առաջ շարժվում և հասնում ազնվազարմ Իվան Իվանովիչ Կունիցինի դարպասին։ Դարպասի մոտ ութ մերոնքական մեքենա կա։ Այստեղ է Պոսոխան, այստեղ են Սիվոլայը, Պոգոդան, Օխլոպը, Զյաբելը, Նագուլը և Կրեպլոն։ Բատյան գլխավորներին գործի չի ուղարկել։ Ճիշտ է Բատյա։ Կունիցինին մերկ ձեռքերով չես վերցնի։ Նրան ջարդելու համար՝ հմտություն է անհրաժեշտ։
Կանգ եմ առնում, դուրս գալիս մեքենայից, բացում բեռնախցիկը, հանում հաստ մահակը։ Մոտենում եմ մերոնց։ Նրանք սպասում են հրամանի։ Բատյան չկա, ուրեմն գլխավորը ես եմ։ Բարևում ենք շատ գործնական։ Նայում եմ պարսպին․ չորս բոլորը, անտառում Գաղտնի Հրամանի հրաձգավորներն են մեզ օգնելու համար։ Կալվածքը Տիրոջ հրամանով շրջապատված է դեռ գիշերվանից։ Որպեսզի ոչ մի մուկ չվազի, կամ նենգ մոծակ չթռչի։
― Բռունցքներով, ― պատասխանում եմ։
Դուրս է գալիս նրանց մենամարտողը․ աժդահա անասնապահը, դդումանման մռութով։ մռութով աժդահա անասնապահը։ Հանում է վերարկուն, հագնում ձեռնոցները, փսլինքը սրբում։ Բայց մենք դրան պատրաստ ենք։ Պոգոդան Սիվոլայի ձեռքերին է գցում սև վերարկուն, կզաքիսի մորթով երիզված գլխարկը թափ տալիս, դիպակե պիջակը հանում, հանդգնորեն կարմիր մետաքս հագած ուսերը շարժում, ինձ աչքով անում և առաջ դուրս գալիս։ Պոգոդայի առջև, նույնիսկ Մասլոն՝ դեռահաս է։ Բարձրահասակ չէ Պոգոդան, բայց լայնաթիկունք է, պինդ ոսկոռ ունի, ճարպիկ է։ Նրա մռութին հասցնելը դժվար է։ Իսկ նրանից ծեծ ուտելը՝ շատ հեշտ։
Պոգոդան կկոցած աչքերով նայում է մրցակցին։ Խաղում է մետաքսե գոտու հետ․
― Քեզ մի գովիր, օպրիչնիկ, դեռ կռիվը չսկսած։ Պոգոդան հակառակորդի հետ շրջաններ են կատարում, նշան են բռնում։ Տարբեր է նրանց հագուստը, զբաղեցրած դիրքը, տարբեր տերերի են ծառայում, իսկ ուշադիր նայես՝ նույն ռուսական խմորից են հունցված, ռուս մարդիկ վճռական են։
Շրջապատում ենք նրանց, խառնվում ծառաների հետ։ Բռունցքներով մարտի ժամանակ դա նորմալ է։ Այստեղ բոլորը հավասար են, և հասարակ մարդը , և ազնվականը , և օպրիչնիկը , և հրամայականները։ Բռունցքը ինքը՝ թագավոր է։
Ծիծաղում է Պոգոդան, աչքով անում ծառային, լայն ուսերով խաղում։ Եվ չդիմացավ մուժիկը, նետվեց հարվածելու փթանոց բռունցքով։ Պոգոդան կզանում կռանում է, և ուղիղ նրա սրտի տակ կարճ հարված հասցնում։ Զկրտաց նա, բայց դիմացավ։ Պոգոդան նորից պարում է, անամոթ աղջկա նման ուսերը ճոճում, աչքով է անում, վարդագույն լեզուն ցույց տալիս։ Անասնապահը պարերը չի հարգում, կոկորդային ձայներ է հանում, ու նորից պատրաստվում է խփել։ Բայց Պոգոդան նրան կանխում է, ձախից այտին, աջից կողերին՝ հարված, հարված։ Կողերը ճաքեցին։ Իսկ ծանր փթանոց բռունցքից նորից խուսափում է։ Մռնչաց անասնապահը արջի նման թափահարեց բռունցքները, կորցնելով ձեռնոցները։ Միայն թե ոչ մի օգուտ․ նորից հարված սրտի տակ և քթին։ Նահանջում է աժդահան ինչպես արթնացրած արջը։ Միացնում է ձեռքերը, մռնչում, սառը օդին հարվածում։ Բայց ամեն ինչ իզուր է․ հարված, նորից հարված։ Արագ են Պոգոդայի բռունցքները․ ահա արդեն անասնապահի մռութը արյան մեջ է, աչքը վիրավոր, քթից արյուն է թափում։ կաթում։ Թռչում են ալ կաթիլները, սուտակի պես փայլում ձմեռային արևի տակ, թափվում տրորված ձյան վրա։
Մռայլվում են ծառաները։ Մերոնք իրար աչքով են անում։ Երերում է անասնապահը, ջարդված քթով ֆսֆսացնում, թքում փշրված ատամները։ Հարված, էլի հարված։ Նահանջում է աժդահան, ձեռքերն այնպես է թափահարում, կարծես մեղուներ է քշում։ Իսկ Պոգոդան նրան հանգիստ չի թողնում։ Էլի հարված, էլի։ Ճշգրիտ և ուժեղ է խփում օպրիչնիկը։ Մերոնք սուլում են, ձեռք առնում։ Վերջին հարվածը շատ ուժեղ էր։ Ընկնում է աժդահան մեջքի վրա։ Պոգոդան իր ձևավոր սապոգը դնում է նրա կրծքին, հանում դանակը պատյանից, և նրա մռութին ամբողջ ուժով քսում, խըրթ։ Այ այսպես։ Ի գիտություն։ Ուրիշ կերպ հիմա չի կարելի։
Արյունով, ամեն ինչ հեշտ է անցնում։
վանդակապատ պատուհաններին, մետաղյա դռներին, կարմիր աղյուսե պատերին։ Ամեն ինչ շատ հիմնավոր է։ Պատերը լավ են շարված, հարթ։ Վարագույրները իջեցված են, բայց անցքերից աչքեր են նայում։ Այնտեղ տաք օջախ է, վերջին, թաքնված, մահացու վախով լցված օջախ։ Ի՜նչ քաղցր է թափանցել այնտեղ, և դուրս շպրտել նրանց։
Ծառաները մի֊մի պարկ հավաքեցին։ ԴանաղԴանդաղ, հնազանդորեն քարշ են գալիս, կարծես թափառաշրջիկներ։ Թույլ ենք տալիս նրանց գնալ դարպասների մոտ։ Իսկ այնտեղ, կոտրած դռան մոտ հրաձգավորներն են հերթապահում իրենց ճառագայթանետերով։ Թողնում են կալվածքը ծառաները, ետ նայում։ Նայեք, անշնորհքներ, մեզ ինչ։ Հիմա մեր ժամն է։ Շրջապատում ենք տունը, մահակներով խփում պատերին վանդակապատ պատուհաններին, պատերին․պատուհաններին։
― Հո՛յդա։
Պոսոխան կարծես կարդում է մտքերս․
― Խոսքներն իրար Խոսքները մեկ արած ազնվականներն ու փոխանակողները աստղերին են պլշում։ Ի՞նչ են ուզում այնտեղ տեսնել։ Իրենց մա՞հը։
― Միգուցե Աստծո՞ւն, ― ծիծաղում է Խրուլը, մահակով արմավենուն խփելով։
― Մոխրագույն գայլն է եկել, կարկանդակներ բերել։ Ո՞վ է այստեղ թաքնվել։
Իսկ կափույրի ետևից՝ կնոչ ոռնոց և տղամարու հայհոյոց։ հայհոյանք։ Զայրանում է Իվան Իվանովիչը կնոջ վրա, որ մատնեց իրենց իր աղաղակներով։ Հասկանալի է, իհարկե։ Զգայուն են կանայք, դրա համար էլ նրանց սիրում ենք։
Բացում է վառարանը Պոյարոկը, վերցնում են մերոնք երկար բռնիչներն ու կրակխառնիչը, և նրանցով վառարանի միջից ազնվազարմին ու նրա կնոջը դուրս բերում։ Երկուսն էլ մրոտված են ու դիմադրում են։ Ազնվականի ձեռքերը միանգամից կապում ենք, բերանը փակում ու արմունկներից բռնած բակ տանում։ Իսկ կինը․․․ Կնոջ հետ ստիպված ենք այլ կերպ վարվել։ Այդպես է դրվածքը։ Կապում ենք նրան պարաններով միսը կտրատելու համար նախատեսված սեղանի վրա։ Լա՜վնէ Լա՜վն է նրա կինը․ բարեկազմ, գեղեցիկ դեմքով, մեծ կրծքերով, ու հետույքով, տաքարյուն։ ― Բայց սկզբից ազնվազարմը։ Բոլորս դուրս ենք գալիս բակ։ Այնտեղ արդեն սպասում են Զյաբելը ցախավելներով և Նագուլը օճառոտված պարանով։ Քարշ են տալիս նրան օպրիչնիկները ոտքերից բռնած մինչև դարպասը՝ վերջին ճամփան։ Զյաբելն ու Կրեպլոն, նրա ետևից ցախավելներով մաքրում են հետքերը, որպեսզի Տիրոջ գործի հակառակորդի հետքն էլ չմնա Ռուսաստանում։ Նագուլն արդեն բարձրացել է դարպասին, ճարպկորեն պարանն է ամրացնում, առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի թշնամիներին է կախում։ Կանգնում ենք դարպասի տակ, ձեռքերով բարձրացնում նրան․
― Խոսք և գործ։
Հանում ենք գլխարկներս, խաչակնքվում։ Հագնում ենք գլխարկները։ Սպասում՝ հոգին դուրս գա։
Գործի քառորդ մասը մասն արված է։ Հիմա՝ կինը։ Վերադառնում ենք տուն։
― Միայն չսպանեք, ― ինչպես միշտ, զգուշացնում է Բատյայի ձայնը։
― Պարզ է, Բատյա։
Այդ կրքոտ գործը մեզ շատ է պետք։ Դա մեզ ուժ է տալիս, որ հաղթենք Ռուսաստանի թշնամիներին։ Այդ գործը պետք է հիմնավոր անել։ Պետք է սկսել ըստ կոչումի և վերջացնել։ Ուրեմն, ես առաջինն եմ։ Իրեն սեղանին է խփում Իվան Իվանովիչի արդեն այրին, բղավում ու տնքում։ Միանգամից հանում եմ շորը, ժանյակներով զարդարված ներքնաշորերը։ Պոյարոկը և Սիվոլայը բարձրացնում ու պահում են նրա սպիտակ, հարթ, կոկիկ ոտքերը։ Սիրում եմ կանաց ոտքերը, առանձնապես ազդրերն ու մատները։ Իվան Իվանովիչի կնոջ ազդրերը գունատ ու զով են, իսկ ոտքերի մատները նուրբ են ու խնամված, վարդագույն լաքով պատված։ Ցնցվում են անօգնական ոտքերը օպրիչնիկների ձեռքում, իսկ մատները լարվածությունից ու վախից դողում են մանր դողով, ցցվում։ Գիտեն Սիվոլայն ու Պոյարեկը իմ թուլությունները, ահա և դողաց կանացի նուրբ կրունկը բերանիս մոտ է, վերցնում եմ դողացող մատները բերանս, և նրա մեջ մտցնում ճաղատ ժանտաքիսս։
Ք՜աղցր է։
Զիջում եմ տեղս Պոսոխին։ Վրան կարված մարգարտով նրա անդամը, նման է Իլյա Մուրոմեցի մահակին։
Օխա֊խա, շոգ է ազնվազարմի տանը։ Դուրս եմ գալիս, նստում մուտքի մոտ դրված նստարանին։ Երեխաներին արդեն տարել են։ Կտրատված֊ծեծված Ջարդված֊ծեծված ծառայից մնացել են միայն արյան հետքերը։ Հրաձիգները դարպասի մոտ կախվածին են նայում։ Հանում եմ «Ռոդինայի» տուփը, ծխում։ Պայքարում եմ այդ վատ, օտար սովորության հետ։ Չնայած կրճատել եմ սիգարետների քանակը մինչև օրում յոթը, բայց վերջնականապես թողնել չեմ կարողանում, կամք չունեմ։ Հայր Պայիսին աղոթեց, պատվիրեց զղջման կանոնը կարդալ։ Չոգնեց․․․ Սառը քամին տարածում է ծուխը։ Արևն առաջվա պես շողում է, աչքով անում ձյանը։ Սիրում եմ ձմեռը։ Ցուրտը գլուխս մաքրում, առույգացնում է։ Ձմռանը Ռուսաստանում պետական գործերն ավելի արագ են գնում, ավելի լավ։
Դուրս է գալիս Պոսոխան․ բերանը բաց է, քիչ է մնում փսլինքը թափվի, աչերը շաղված են, իր կարմրած անդամն ոչ մի կերպ չի կարողանում տեղը գցել։ Չռվաց ոտքերով իրեն կարգի է բերում։ Պիջակի տակից, գիրք է ընկնում։ Բարձրացնում եմ։ Բացում ՝ Բացում։ «Սիրված հեքիաթներ»։ Կարդում եմ ներածությունը։
Հին Ռուսիայում Սուրբ, դանակներ չկային, այդ պատճառով տղամարդիկ միսը անդամներով էին կոտրում։
― Այն ժամանակ ես դեռ օպրիչնինայում չէի։ Կառավարչի տանից գողացա։ Սատանան դրդեց։
― Հասկացիր, հիմար, մենք պաշտպանական երամ ենք։ Մեր միտքը պետք է սառը պահենք, իսկ սիրտը սիրտը՝ մաքուր։
― Հասկանում եմ, հասկանում․․․ ― Պոսոխան ձանձրությով քորում է գլխարկի տակի սև մազերը։
― Վայ այս տանը։ Վայ այս տանը։ Վայ այս տանը։
Պայթյուն։ Խիտ կրակը ծուխը քուլա֊քուլա դուրս է գալիս պատուհաններից։ Թռչում են բեկորները, պատուհանի տաշեղները, ընկնում գետնին։ Կալվածքը վառվում է։ Ահա և նրա մոտ հյուր եկավ Տիրոջ կարմիր աքլորը։
― Ապրե՛ք։ ― Սառը օդում գույնզգույն շրջանակում հայտնվում է Բատյաի դեմքը։ ― Հրաձիգներին բաց թողեք, ինքներդ՝ Ուսպենսի տաճար աղոթելու գնացեք։
Գործի վերջը՝ թագն է։ Գործդ արեցիր՝ համարձակորեն աղոթիր։
Դուրս ենք գալիս դարպասից, աշխատելով հեռու մնալ կախվածից։ Իսկ դարպասից այն կողմ հրաձգավորները լուր տարածողներին են քաշքշում։ Նրանք կանգնած են իրենց ապարատներով, աշխատում են հրդեհը լուսանկարել։ Հիմա արդեն կարելի է։ Նորությունների Հրամանի հետ, հայտնի նոյեմբերից հետո, մեզ մոտ լավ հարաբերություններ են։ Ձեռքով եմ անում հայրուրապետին։ Ապարատները նշան են բռնում հրդեհին և կախվածին։ Ամեն մի տանը, ամեն մի նորությունների փուչիկով մարդիկ նայում են և տեսնում ուղղափառ Տիրոջ և պետության ուժը։ Հասկանում են Բառը և գործը։Գործը։
Ինչպես ասում էր մեր տերը․