Changes
― Օ՜օ՜ֆ, մաշալլահ, ինչ ծանր ես, մեծացել ես,― ասացի ես ու համբուրեցի։– Շատ ես սառել։
Իրար ամուր հպված՝ առանց խոսելու նստելը երկուսիս էլ դուր էր գալիս։ Նրա վիզը հոտոտեցի, համբուրեցի։ Ավելի ամուր գրկեցի։ Լռություն տիրեց, այդպես կանգնած մնացինք։
― Սիրելին, ո՞վ է այս ամենով լցնում գլուխդ,― ասաց նա։― Ո՞վ է քեզ հիմարացրել։
Իմ խորամանկ հայրը, տեսնելով, որ դուստրն էլ իր պես խորամանկ է, սկսեց ճպճպացնել աչքերը։ Իրականում հայրս աչքերն այսպես արագ երեք պատճառով էր թարթում. 1. Երբ նեղն էր ընկնում, խորամանկություն գտնելու համար արագ-արագ գլուխը սկսում էր աշխատեցնել։ 2. Երբ լռությունից ու տառապանքից անկեղծորեն արտասվում էր։ 3. Երբ նեղն ընկած ժամանակ խորամանկություն անելով՝ առաջին և երկրորդ պատճառները խառնելով՝ հետո այնպիսի տպավորություն էր թողնում, ասես տառապանքից արտասվելու է։
Լռեցի, որովհետև եթե սկսեի խոսել, իմ զայրույթը նկատած սատանայի դրդմամբ հորս դեմքին ասելու էի՝ գիտեմ, որ գիշերները Հայրիյեի հետ է անցկացնում, բայց ինձ պես աղջկան վայե՞լ է ծեր հորն ասել, որ տեղյակ է նրա՝ սիրուհի ունենալուն։
Գլուխս կախեցի և լռեցի, բայց ոչ թե ամոթից, այլ զայրույթից։ Ավելի վատ՝ չնայած, որ գիտեի՝ զայրացած եմ, պատասխան չգտնելս ինձ ավելի էր զայրացնում։ Այդ պահին պատկերացնում էի հորս Հայրիյեի հետ այդ ծիծաղելի ու զզվելի վիճակում, անկողնում։ Արդեն ուզում էի արտասվել, դրա համար գլուխս կախ ասացի.
Ձյունով ծածկված դատարկ փողոցներում, հոտած, հնացած, դժվարությամբ կանգուն մնացող աղքատ տների, տների փլատակների միջով անցա։ Ծայրամասային թաղամասերի, այգիների, դաշտերի արանքով սայլեր, անիվներ վաճառող, երկաթագործների խանութների, թամբագործների, պայտագործների մոտով անցնելով՝ դեպի պարիսպները ուշադիր, ծեր քայլերով սառույցի վրա սահելով՝ փորձելով չընկնել, երկար քայլեցի։ Չգիտեմ, թե ինչու էին հուղարկավորությունը Էդիրնեքափըի Միհրիմահ մզկիթում անում։ Մզկիթում փաթաթվեցի հանգուցյալի զայրացած ու համառ երևացող, մեծագլուխ, զարմացած եղբայրներին։ Մանրանկարիչների, գրիչների հետ միմյանց փաթաթվելով՝ արտասվեցինք։ Երբ հանկարծակի իջած մոխրագույն մշուշի մեջ հոգեհանգստի արարողությունն էր անցնում, պատվանդանին դրված դագաղին նայեցի և այնքան զայրացա այդ ստոր մարդասպանի վրա, որ «Ալլահումմե Բարիք» աղոթքն անգամ շփոթեցի։ Նամազից հետո, երբ մարդիկ դագաղն իրենց ուսերին էին առնում, ես դեռ մանրանկարիչների և գրիչների հետ էի։ Լեյլեքի հետ իմ գրքի վրա՝ ջահի աղոտ լույսի տակ մինչև առավոտ անցկացրած որոշ գիշերներ խոսում էինք Զարիֆ էֆենդու գրության էժանության, գույների մեջ իր անփորձությունը ցույց տվող, գրությանը հարուստ տեսք տվող կապույտ ներկի մասին, ես էլ ասում էի, որ իրավացի է, բայց ուրիշ մարդ չկա։ Այդ պահին երկուսս էլ մոռացանք այդ մասին և բարձր արտասվելով՝ փաթաթվեցինք իրար։ Զեյթինի ընկերական, հարգալից հայացքը, գրկախառնությունն ինձ ստիպեցին մտածել, որ լավ փաթաթվել իմացող մարդը լավ մարդ է։ Այդ միտքն ինձ այնքան դուր եկավ, որ կրկին մտածեցի, որ բոլոր մանրանկարիչներից, գրիչներից ամենաշատը նա է հավատում իմ գրքին։ Բակի դռան աստիճաններին գլխավոր վարպետ Օսմանի հետ կողք կողքի հայտնվեցինք և չիմացանք՝ ինչ ասել միմյանց։ Տարօրինակ, լարված պահ էր. հանգուցյալի եղբայրներից մեկը սկսեց հեծկլտալով ծիծաղել, ցուցադրական ուշադրություն ցուցաբերող մեկն էլ սկսեց աղոթք կարդալ։
― Չգիտեմ,― ասացի ես, բայց անհանգստացա, որ իմ պատասխանը թշնամական կհնչի, և առանց մտածելու՝ աստիճաների վրա կողքիս կանգնած մարդուն ես էլ հարցրի.
Այսպիսով, հայացքով ինձ ցույց տվեց, որ հասկացել է, և ես էլ հասկացա՝ չի ուզում, որ մեր հանդիպումն ավելի երկար տևի։ «Գաղտնի» գրքիս գրության, մանրանկարչության, զարդարման համար մեր սուլթանի՝ ինձ նախընտրելն, իհարկե, վարպետ Օսմանի համար դժվար էր ընդունել։ Բացի այդ, մեր սուլթանն իմ ազդեցությամբ մանրանկարչության մեջ հակվում էր դեպի եվրոպական ոճը։ Մի անգամ մեծ վարպետ Օսմանին սուլթանը ստիպել էր մի իտալացի նկարչի՝ իր սեփական դիմանկարը կրկնօրինակել։ Գիտեմ, որ վարպետ Օսմանը զզվելով է նկարել այդ նկարը, իտալացի նկարչին «Տառապանք» է կոչել և ասել, որ դրա համար ես եմ պատասխանատու։ Իրավացի էր։ Աստիճանների մեջտեղում կանգնելով՝ մի պահ նայեցի երկինք։ Վստահ լինելով, որ մարդիկ ինձնից առաջ են անցել, սառցակալած աստիճաններով իջա ներքև։ Դեռ երկու աստիճան էլ չէի իջել, երբ մեկն ինձ թևանցուկ անելով՝ փաթաթվեց. Քարան էր։
Կասկած չունեի, որ Շեքուրեի սիրտը նա է գրավել։ Անգամ ինձ թևանցուկ անելու մեջ զգացվում էր, թե որքան վստահ է իր վրա։ Նրա պահվածքի մեջ մի բան կար, որ ասում էր. ես տասներկու տարի աշխատել եմ, մարդ եմ դարձել։ Աստիճաններով իջանք, միայն հիմա չպատմի, թե արվեստանոցում ինչեր է իմացել։
― Մենք ասում ենք, որ արվեստանոցում պետք է նախկին բարոյականությունը տիրի, չպետք է շարժվենք իրանյան վարպետների ճանապարհով, չպետք է փողի համար ամեն թեմայով նկարենք։ Ասում ենք, որ մեր գրքերը զենքի, բանակի, գերիների, զավթումների փոխարեն պետք է սրբերի պատմություններ մտնեն, հին գրքերից պետք է հրաժարվենք, ինքնատիպ նկարիչների՝ շուկայի խանութներում մի քանի գրոշի դիմաց ցանկացածի համար ցանկացած թեման նկարելով՝ աղքատիկ բաներ չպետք է անենք։ Մեր սուլթանը համարում է, որ մենք ճիշտ ենք։
Միևնույն ժամանակ, ինչպես և լուրը ստանալու առաջին պահին, մի բան հաստատ հասկացա։ Զարիֆ էֆենդուն սպանողը պալատի արվեստանոցի վարպետներից մեկն էր և գերեզմանոցի զառիթափով բարձրացող բազմության մեջ էր։ Վստահ էի, որ մարդասպանը շարունակելու է սատանայություններն ու խորամանկությունները, վստահ էի, որ իմ գրքի դեմ թշնամաբար է տրամադրված, մեծ հավանականությամբ՝ իմ տուն գալով՝ գրքիս համար մանրանկարչության և նկարչության առաջադրանքներ է ստանում։ Իմ տուն եկող նկարիչների մեծ մասի պես Քելեբեքն է՞լ էր սիրահարված դստերս։ Շարունակելով իր պնդումները՝ արդյոք մոռացե՞լ էր, որ ես ճիշտ իր հայացքներին հակառակ նկարներ եմ ուզում, թե՞ վարպետորեն ցանկանում էր ինձ ինչ-որ բան հասկացնել։ Ոչ, հավանաբար ոչինչ չէր ուզում հասկացնել՝ մտածեցի ես քիչ անց, Քելեբեքն էլ մյուս վարպետ մանրանկարիչների պես իմ հանդեպ ընդգծված երախտագիտության զգացում ուներ։ Պատերազմների և մեր սուլթանի անտարբերության պատճառով գանձարանից մանրանկարիչներին տրվող գումարը, նվերները և լուրջ հավելյալ մուծումները բոլորը մի շրջան իմ գրքի շնորհիվ էին վաստակել։ Գիտեի, որ ինձ բոլորը խանդում էին։ Անգամ այդ պատճառով, և ոչ միայն այդ պատճառով, նրանց հետ իմ տանն առանձին-առանձին էի հանդիպում, և դա չէր նշանակում, որ իմ հանդեպ թշնամանք էին զգալու։ Իմ բոլոր մանրանկարիչներն այնքան հասուն մարդիկ էին, որ իրենց շահերի պատճառով ստիպված էին սիրել մի մարդու։ Խելացի գտնվելով՝ մարդկային պատճառ էին գտնում և կարողանում էին անկեղծորեն սիրելնրան։ Որպեսզի լռությունը չշարունակվի, և նույն թեման նորից չկրկնվի, ասացի. «Մաշալլա՛հ, որքան արագ իջան զառիթափից, այնքան էլ արագ կարողանում են վերև բարձրանալ»։
― Նրան այնքան լավ էի հասկանում,― ասաց փեսաս ինձ,― որ վախենում էի, թե միևնույն բանի շուրջ ենք մտածում։
Հիմա իմ վախենալու ժամանակն էր։
Նամազից վերադառնալիս իտալացի վարպետների նկարչական գյուտի՝ ստվերների մասին էլ խոսեցի։
Երբեմն զգում էի, որ ինձ լսելիս զարմիկս անհանգիստ է։ Երբեմն իր բերած մոնղոլական թանաքամանի հետ էր խաղում։ Երբեմն էլ ձեռքն էր վերցնում վառարանի ունելին, կրակն էր խառնում։ Երբեմն պատկերացնում էի, թե ինչպես է այդ երկաթով խփում գլխիս, սպանում ինձ, որովհետև նկարչությունը հեռացնում եմ Ալլահից, որովհետև Հերաթի վարպետների երազներից ելած նկարներին և ամբողջ նկարչական ավանդույթին դավաճանում եմ, որովհետև մեր սուլթանին էլ հավատացրել եմ դրանում։ Երբեմն առանց շարժվելու երկար նստում էր, նայում աչքերիս մեջ։ Կարծում եմ՝ երբեմն մտածում է՝ մինչև աղջկադ հետ ամուսնանալը անգամ ստրուկդ կլինեմ։
― Քելեբեքը։ Ամենատաղանդավորը նա է։ Վարպետ Օսմանը տարիներ շարունակ սիրում էր նրան ու հիանում։
― Իմ մանրանկարիչների մեծ մասը, ովքեր կապված են վարպետ Օսմանին և արվեստանոցին, չեն հավատում իրենց նկարածներին։ Կարող եմ պատկերացնել, թե գիշերն այստեղից դուրս գալով՝ փողի համար արած նկարները և ինձ ինչպես են սրճարաններում անշնորհք ծաղրում։ Մի անգամ մեր սուլթանը դեսպանատնից բերած մի վենետիկցի նկարչի պատվիրեց իր դիմանկարը։ Ավելի ուշ վարպետ Օսմանի համար այդ յուղաներկ նկարի կրկնօրինակը սեփական ոճով նկարեցին։ Վարպետ Օսմանն ասաց, որ ես եմ մեղավոր վենետիկցի նկարչին այդ ամոթալի նկարը պատվիրելու համար։ Իրավացի էր։
― Ոչ մի նկարիչ քեզ պես չգիտի ներկի չափը, գաղտնիքները։ Դու ես միշտ պատրաստում ամենափայլուն, ամենակենդանի, ամենաիրական ներկերը։
― Գիտես, որ Բեհզադից ու Միր Սեյյիդ Ալիից հետո դու ես ամենամեծ նկարիչը։