Changes

Յոթերորդ Բաժին: Կապիտալի Կուտակման Պրոցեսը

Ավելացվել է 14 բայտ, 19:22, 14 Նոյեմբերի 2014
</TABLE>
Հիմա, մյուս կողմից, քննենք հարստության աճումը։ Այստեղ ամենաապահով հենակետը տալիս է եկամտահարկի ենթակա շահույթների, հողային ռենտայի և այլ եկամուտների շարժումը։ Հարկման ենթակա շահույթի (ֆերմերներին ու մի քանի այլ հատվածներ այստեղ չհաշված) աճը 1853-ից մինչև 1864 թվականը Մեծ Բրիտանիայի համար կազմել է 50,47% (կամ տարեկան միջին 4,58%)<ref>«Tenth Report of the Commissioners of H. M.’s Inland Revenue». London 1866, էջ 38։</ref>, այդ նույն ժամանակաշրջանում բնակչության աճը՝ մոտ 12%։ Հարկված հողային ռենտայի (այստեղ հաշված տները, երկաթուղիները, հանքերը, ձկնորսարանները և այլն) աճը 1853—1864 թվականներում կազմել է 38 %, կամ տարեկան 3<math>^5/_{12}</math>%, ընդ որում ամենամեծ ավելացումը տվել են հետևյալ հատվածները.
<TABLE>
</TABLE>
Եթե մենք 1853—1864 թթ. ժամանակաշրջանի սահմաններում համեմատենք յուրաքանչյուր չորս տարին, ապա կտեսնենք, որ եկամուտների աճման աստիճանը շարունակ մեծանում է։ Օրինակ, շահույթից ստացվող եկամուտների համար այդ աճումը կազմում է 1853—1857 թվականներին տարեկան 1,73%, 1857—1861 թվականներին՝ տարեկան 2,74% և 1861 —1864 թվականներին՝ տարեկան 9,30%։ Եկամտահարկի ենթակա եկամուտների ընդհանուր գումարը Միացյալ թագավորության մեջ 1856 թվականին կազմել է 307 068 898 ֆունտ ստեռլինգ, 1859 թ.— 328 127 416 ֆնտ. ստեռլ., 1862 թ.— 351 745 241 ֆնտ. ստեռլ., 1863 թ.— 359 142 897 ֆնտ. ստեռլ., 1864 թ.— 362 462 279 ֆնտ. ստեռլ., 1865 թ.— 385 530 020 ֆնտ. ստեռլ.<ref>Այս թվերը համեմատության համար բավական են, բայց որպես բացարձակ թվեր՝ սխալ են, որովհետև տարեկան հավանորեն 100 միլիոն ֆունտ ստեռլ. «թաքցվում է»։ Ներքին եկամուտների հարկումով զբաղվող պաշտոնյաների գանգատները սիստեմատիկ խաբեության մասին, հատկապես առևտրականների ու արդյունաբերողների կողմից, կրկնվում են նրանց յուրաքանչյուր հաշվետվության մեջ։ Օրինակ, «Մի ակցիոներական ընկերություն իր հարկման ենթակա շահույթը 6 000 ֆունտ ստեռլինգ որոշեց. գնահատողը որոշեց 88 000 ֆունտ ստեռլ., և հարկը, վերջիվերջո, վճարվեց այդ գումարի համար։ Մի ուրիշ ընկերություն 190 000 ֆունտ ստեռլ. եկամուտ ցույց տվեց, բայց ստիպված եղավ խոստովանելու, որ եկամտի իրական գումարը 250 000 ֆունտ. ստեռլինգ է» (նույն տեղում, էջ 42)։</ref>։
Կապիտալի կուտակմանը միաժամանակ ուղեկցել է նրա համակենտրոնացումն ու կենտրոնացումը։ Թեև Անգլիայում չկա պաշտոնական հողագործական վիճակագրություն (Իռլանդիայում կա), սակայն 10 կոմսություն սեփական նախաձեռնությամբ ուղարկել են այդպիսի վիճակագրություն։ Այստեղ պարզվել են այսպիսի արդյունքներ. 1851-ից մինչև 1861 թվականը 100 ակրից պակաս վարձակալությունների թիվը 31 583-ից իջել է 26 567-ի, այսինքն՝ 5 016 վարձակալություններ միացել են ավելի խոշորների հետ<ref>«Census etc.», հ. III, էջ 29։ Ջոն Բրայտի այն պնդումը, թե 150 լենդլորդերի է պատկանում անգլիական հողերի և 12 լենդլորդերի՝ շոտլանդական հողերի կեսը, մինչև այժմ չի հերքված։</ref>։ 1815 —1825 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում 1 միլիոն ֆունտ ստեռլինգից բարձր գնահատված ոչ մի գույք չի եղել ժառանգության հարկով հարկված շարժական գույքերի թվում, ընդհակառակը, 1825—1855 թվականներին եղել է այդպիսի 8, 1856 թվականից մինչև 1859 թվականի հունիսը, այսինքն՝ 4½ տարում, 4 գույք<ref>«Fourth Report etc. of Inland Revenue». London 1860, էջ 17։</ref>։ Սակայն կենտրոնացումն ամենից ավելի լավ երևան է գալիս 1864 և 1865 թվականների D հատվածում (շահույթը, բացառությամբ ֆերմերայինի և այլն) եկամտահարկի համառոտ վերլուծությամբ։ Ամենից առաջ նկատեմ, որ այդ աղբյուրից ստացվող եկամուտները միայն 60 ֆունտ ստեռլինգից սկսած են income tax [եկամտահարկ] վճարում։ Հարկման ենթակա այդ եկամուտներն Անգլիայում, Ուելսում ու Շոտլանդիայում կազմում էին 1864 թվականին՝ 95 844 222 ֆունտ ստեռլ. և 1865 թվականին՝ 105 435 787 ֆ. ստ.<ref>Սրանք զուտ եկամուտներն են, հետևապհս, դուրս եկած օրենքով թույլատրված որոշ հանուրդները։</ref>, հարկի ենթարկվածների թիվը 1864 թվականին, երբ բնակչության ընդհանուր թիվը 23 891 009 էր, կազմում էր 308 416, 1865 թվականին, երբ բնակչության ընդհանուր թիվը 24 127 003 էր, կազմում էր 332 431։ Թե այդ եկամուտներն ինչպես են բաշխվել երկու տարում, այդ մասին գաղափար է տալիս հետևյալ աղյուսակը.
</TABLE>
Միացյալ թագավորության մեջ 1855 թվականին արտադրվել է 61453 61 453 079 տոննա քարածուխ 16113 16 113 267 ֆնտ. ստեռլ. արժեքով, 1864-ին՝ 92 787 873 տոննա 23 197 068 ֆնտ. ստեռլ. արժեքով, 1855-ին՝ 3 218 154 տոննա չուգուն 8 045 385 ֆնտ. ստեռլ. արժեքով, 1864-ին՝ 4 767 951 տոննա 11 919 877 ֆնտ. ստեռլ. արժեքով։ Շահագործվող երկաթուղիների երկարությունը Միացյալ թագավորության մեջ 1854 թվականին կազմում էր 8 054 մղոն, նրանց մեջ ներդրված կապիտալը՝ 286 068 794 ֆնտ. ստեռլ., 1864 թվականին երկարությունը 12 789 մղոն էր, ներդրված կապիտալը՝ 425 719 613 ֆնտ. ստեռլ.։ 1854 թվականին Միացյալ թագավորության ամբողջ արտահանության ու ներմուծման ընդհանուր գումարը կազմում էր 268 210 145 ֆնտ. ստեռլ. և 1865-ին՝ 489 923 285 ֆ. ստ.։ Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս արտահանության շարժումը.
<TABLE>
<TD>1847</TD>
<TD align=middle>թվականին</TD>
<TD align=right>58 812 842 377</TD>
<TD align=middle>ֆնտ.</TD>
<TD align=middle>ստ.</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD><ref>Այժմ, 1867 թ. մարտին, Հնդկահնդկա-չինական շուկան արդեն նորից բոլորովին լեփ-լեցուն է անգլիական բամբակեղենի գործարանատերերի կողմից կոնսիգնացիայով ուղարկված ապրանքներով։ 1866 թվականին սկսվեց բամբակեղենի արդյունաբերության բանվորների աշխատավարձի իջեցումը 5%-ով, 1867 թվականին այդպիսի գործառնության հետևանքով Պրեստոնում տեղի ունեցավ 20 000 բանվորի գործադուլ։ {Սա նախերգանքն էր այն ճգնաժամի, որ պայթեց շուտով դրանից հետո։ Ֆ. Է.}</ref></TD>
</TR>
</TABLE>
Այս փոքրաթիվ տվյալներից հետո հասկանալի կլինի բրիտանական ժողովրդի գլխավոր ռեգիստրատորի հաղթական աղաղակը. «Որքան էլ արագ է աճել բնակչությունը, նա չի հասել արդյունաբերության ու հարստության զարգացման հետևից»<ref>«Census etc.», հ. III, էջ 11։</ref>։ Հիմա դառնանք այդ արդյունաբերության անմիջական գործակալներին կամ այդ հարստությունն արտադրողներին, բանվոր դասակարգին։ «Երկրի սոցիալական կացության ամենատխուր գծերից մեկն այն է,— ասում է Գլադստոնը,— որ այժմ տեղի է ունենում ժողովրդի սպառողական ուժի միանգամայն անկասկած պակասում և բանվոր դասակարգի զրկանքների ու աղքատության աճում։ Միաժամանակ կատարվում է հարստության մշտական կուտակում բարձր դասակարգերի մոտ և կապիտալի անընդհատ աճում»<ref>Գլադստոնը համայնքների պալատում 1843 թվականի փետրվարի 13-ին («Times», 14 February 1843.— «Hansard», 13 February)։</ref>։ Այսպես էր խոսում այդ մեղրածորան մինիստրը համայնքների պալատում 1843 թ. փետրվարի l313-ին։ Քսան տարի անց, 1863 թվականի ապրիլի 16-ին, իր բյուջեն մտցնելիս նա ասում էր. «1842-ից մինչև 1852 թվականն այս երկրի հարկման ենթակա եկամուտն աճել է 6%-ով... 1853-ից մինչև 1861 թվականը, 8 տարում, եթե 1853 թվականի եկամուտը հիմք ընդունենք, այդ եկամուտն աճել է 20%-ով։ Փաստը այնքան ապշեցուցիչ է, որ գրեթե անհավատալի է թվում... Հարստության ու հզորության այս շշմեցուցիչ ավելացումն... ամբողջովին սահմանափակվում է ունևոր դասակարգերով, բայց... բայց այդ պետք է անուղղակի կերպով օգուտ բերի նաև բանվոր բնակչությանը, որովհետև այդ էժանացնում է ընդհանուր սպառման առարկաները,— այն ժամանակ, երբ հարուստներն ավելի հարուստ են դարձել, աղքատները համենայն դեպս ավելի պակաս աղքատ են դարձել։ Ես չեմ վստահանում պնդել, թե աղքատության ծայրահեղությունները նվազել են»<ref>Գլադստոնը համայնքների պալատում 1863 թվականի ապրիլի 16-ին («Morning Star», 17 April)։</ref>։ Որքա՜ն թույլ է ճառի մխիթարական մասը։ Եթե բանվոր դասակարգը մնացել է «աղքատ», միայն «ավելի պակաս աղքատ» այն չափով, որչափով նա սեփականատերերի դասակարգի համար «հարստության ու հզորության շշմեցուցիչ ավելացում» է ստեղծել, ապա այդ նշանակում է, որ նա հարաբերաբար մնացել է առաջվա պես աղքատ։ Եթե աղքատության ծայրահեղությունները չեն պակասել, ապա նրանք ավելացել են, որովհետև հարստության ծայրահեղությունները ավելացել են։ Ինչ վերաբերում է կենսամիջոցների էժանանալուն, ապա պաշտոնական վիճակագրությունը, օրինակ՝ Լոնդոնի Orphan Asylum-ի (որբանոցի) տվյալները ցույց են տալիս 1860-ից մինչև 1862 թվականը տևող եռամյակում 20%-ի թանկացում 1851—1853 թվականների եռամյակի համեմատությամբ։ Հաջորդ 3 տարում, 1863—1865 թվականներին, մսի, յուղի, կաթի, շաքարի, աղի, ածխի և բազմաթիվ այլ անհրաժեշտ կենսամիջոցների պրոգրեսիվ թանկացում<ref>Տե՛ս պաշտոնական տվյալները Կապույտ գրքում, «Miscellaneous Statistics of the United Kingdom». Մասն VI. London 1866» էջ 260—273, տարբեր տեղերում։ Որբանոցների և այլ հիմնարկների վիճակագրության փոխարեն որպես ապացույց կարող էին ծառայել նմանապես մինիստրական լրագրերի դեկլամացիաները, երբ նրանք հանդես են գալիս ի պաշտպանություն թագավորական տան երեխաներին օժիտ տալուն։ Այս դեպքում նրանք երբեք չեն մոռանում կենսամիջոցների թանկացումը։</ref>։ Գլադստոնի հաջորդ բյուջետային ճառը, 1864 թ. ապրիլի 7-ին, մի պինդարյան գովերգ է շահառության հաջողությունների և ժողովրդի այն երջանկության, որը չափավորվում է «աղքատությամբ»։ Նա խոսում է «պաուպերիզմի եզրին» կանգնած մասսաների մասին, արտադրության այն ճյուղերի մասին, «որտեղ աշխատավարձը չի բարձրացել», և վերջում բանվոր դասակարգի երջանկությունը եզրափակում է հետևյալ արտահայտություններով. «Մարդկային կյանքը տասից ինը դեպքում սոսկ մի կռիվ է գոյության համար»<ref>Գլադստոնը համայնքների պալատում 1864 թ. ապրիլի 7-ին։ Իսկ «Hansard»-ի փոփոխակն ասում է. «Է՛լ ավելի ընդհանուր ձևով արտահայտված,— ի՞նչ է ներկայացնում մեծ մասամբ մարդկային կյանքը, եթե ոչ գոյության կռիվ»։ — Գլադստոնի 1863 և 1864 թվականների բյուջետային Ճառերի մշտական աղաղակող հակասությունները մի անգլիացի հեղինակ բնորոշում է Բուալոյից բերած հետևյալ ցիտատով [«Oeuvres», հ. I, Londres 1780, էջ 53].
<poem>
«Voilà l’homme en eileteffet. II Il va du blaue blanc au noir.
Il condamne au matin ses sentiments du soir.
Importun à tout autre, à soi même incommode,
</poem>
[«Ահա «Ահա՜ ինչ մարդ է, իսկապե՜ս։ Տատանվում է նա սպիտակի ու սևի միջև։ Առավոտը դատապարտում է՝ ինչին երեկոյան հավանություն էր ավեր տվել։ Անտանելի՝ ուրիշների համար, իր համար էլ մի բեռ, փոխում է տրամադրությունը նա ամեն վայրկյան, ինչպես մոգան»։]
(«The Theory of the Exchanges etc.», London 1864, էջ 135)։</ref>։ Պրոֆեսոր Ֆաուսետը, որը կաշկանդված չէ պաշտոնական նկատառումներով, ինչպես Գլադստոնը, պարզ ու որոշակի հայտարարում է. «Ես, հասկանալի է, չեմ ժխտում, որ փողով տրվող վարձը կապիտալի այդ մեծացման հետ (վերջին տասնամյակներում) բարձրացել է, բայց այդ թվացող շահումն զգալի չափով ոչնչանում է նրանով, որ անհրաժեշտ շատ կենսամիջոցներ շարունակ թանկանում են (նրա կարծիքով՝ ազնիվ մետաղների արժեքի անկման պատճառով)... Հարուստներն արագորեն ավելի հարուստ են դառնում (the rich grow rapidly richer), այնինչ աշխատավոր դասակարգերի կյանքում ոչ մի նկատեի նկատելի բարելավում... Բանվորները համարյա ստրկանում են կրպակատերերին, որոնք պարտապանն են նրանք»<ref>H. Fawcett: «The Economic Position of the British Labourer». London 1865, էջ 67, 82։ Ինչ վերաբերում է այն ավելացող կախմանը, որ բանվորներն ունեն կրպակատերերից, ապա այդ նրանց զբաղմունքի հարաճուն տատանումների ու ընդհատումների հետևանք է։</ref>։
Աշխատանքային օրվան ու մեքենաներին վերաբերող բաժիններում մեր առջև բացահայտվեց, թե ինչ պայմաններում էր բրիտանական բանվոր դասակարգը «հարստության ու հզորության շշմեցուցիչ ավելացում» ստեղծում ունևոր դասակարգերի համար։ Սակայն բանվորն այն ժամանակ մեզ զբաղեցնում էր առավելապես իր հասարակական ֆունկցիան կատարելու ժամանակ։ Կապիտալիստական կուտակման օրենքը լիովին լուսաբանելու համար անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ նաև բանվորի դրությունն արհեստանոցիդ արհեստանոցից դուրս, նրա սննդի ու բնակարանի պայմանները։ Այս գրքի շրջանակները մեզ ստիպում են այստեղ ամենից առաջ նկատի ունենալ արդյունաբերական պրոլետարիատի և հողագործական բանվորների ամենավատ վարձատրվող մասին, այսինքն՝ բանվոր դասակարգի մեծ մասին։
Բայց նախապես մի քանի խոսք ասենք պաշտոնական պաուպերիզմի կամ բանվոր դասակարգի այն խավի մասին, որը զրկվել է իր գոյության նախադրյալից՝ աշխատուժը վաճառելու հնարավորությունից, և իր թշվառ կյանքը քարշ է տալիս հասարակական ողորմություն հաշվին։ Պաշտոնական տվյալներով, Անգլիայում<ref>Անգլիայի մեջ միշտ հաշվվում է Ուելսը, Մեծ Բրիտանիայի մեջ Անգլիան, Ուելսն ու Շոտլանդիան, Միացյալ թագավորության մեջ՝ հիշյալ երեք երկիրն ու Իռլանդիան։</ref> հաշվվում էր 1855 թվականին 851 369 պաուպեր, 1856-ին՝ 877 767, 1865-ին՝ 971 433։ Բամբակի սովի հետևանքով 1863 և 1864 թվականներին այդ թիվը աճելով՝ հասավ է 1 079 382-ի և 1 014 978-ի։ 1866 թվականի ճգնաժամը, որ ամենից ծանր կերպով հարվածեց Լոնդոնին, համաշխարհային շուկայի այդ կենտրոնում, որն ավելի շատ բնակիչ ունի, քան Շոտլանդիայի թագավորությունը, առաջ բերեց 1866 թվականին պաուպերների թվի ավելացում 19,5%-ով՝ 1865 թվականի համեմատությամբ, և 24,4%-ով՝ 1864 թվականի համեմատությամբ, և 1867 թվականի առաջին ամիսներում՝ է՛լ ավելի մեծ ավելացում, քան 1866 թվականին էր նկատվում։ Պաուպերիզմի վիճակագրությունը վերլուծելիս անհրաժեշտ է երկու կետի վրա ուշադրություն դարձնել։ Մի կողմից՝ պաուպերների քանակի պակասումն ու ավելացումը արդյունաբերական ցիկլի փուլերի պարբերական հաջորդափոխությունների արտացոլումն է։ Մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրությունն սկսում է պաուպերիզմի իրական ծավալի ավելի ու, ավելի խաբուսիկ ցուցանիշը դառնալ այն չափովիչափով, որչափով կապիտալի կուտակման հետ զարգանում է դասակարգային պայքարը, ուստի և բանվորների ինքնագիտակցությունը։ Օրինակ, պաուպերների հետ վարվելու բարբարոսությունը, որի մասին վերջին երկու տարում այնպես բարձր աղաղակում էր անգլիական մամուլը («Times», «Pall Mall Gazette» և այլն), հին երևույթ է։ Ֆ. Էնգելսը 1844 թվականին հավաստում է բոլորովին նույնպիսի սարսափներ և նույնպիսի անցողիկ կեղծավոր վրդովմունք «սենսացիոն գրականության» ոլորտում։ Բայց վերջին տասնամյակներում սովամահության («deaths by starvation») դեպքերի թվի սարսափելի աճումը Լոնդոնում անպայման ապացուցում է, որ աճում է բանվորների զզվանքը դեպի աշխատատներում<ref>Ա. Սմիթի ժամանակվանից հետո կատարված առաջադիմության վրա մի յուրահատուկ լույս է սփռում այն հանգամանքը, որ workhause [աշխատատուն] բառը նրա աչքում երբեմն դեռ հոմանիշ է manufactory [մանուֆակտուրա] բառին։ Օրինակ, աշխատանքի բաժանմանը վերաբերող գլխի սկզբում, . «Միևնույն աշխատատան մեջ հաճախ կարող են հավաքված լինել աշխատանքի տարբեր ճյուղերում զբաղված մարդիկ»։ [Հմմտ, «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., էջ ]</ref>, աղքատների այդ պատժիչ հիմնարկներում, բույն դրած ստրկությունը։
'''b) Բրիտանական արդյունաբերական բանվոր դասակարգի վատ վարձատրվող խավերը'''
Վստահելի
1396
edits