Changes
Դ-ր Հանտերը գյուղական բանվորների 5 375 կոտտեջ էր հետազոտել ո՛չ միայն զուտ հողագործական շրջաններում, այլև Անգլիայի բոլոր կոմսություններում։ Այդ 5 375 կոտտեջներից 2 195-ը միայն մեկական ննջարան ունեին (որը հաճախ միաժամանակ նաև ապրելու սենյակ էր), 2 930-ը՝ միայն երկուական և 250-ը՝ երկուսից ավելի։ Ես այստեղ մի համառոտ քաղված եմ բերում տասներկու կոմսություններում տիրող դրության նկարագրությունից։
'''1) ԲեդֆորդշիրԲեդֆորդշիր։'''
Ռեսլինգուորտ,.— Ննջարանները մոտ 12 ոտնաչափ երկարությամբ ու 10 ոտնաչափ լայնությամբ, թեև շատերն ավելի փոքր են։ Միհարկանի փոքր խրճիթը հաճախ տախտակներով բաժանված է երկու ննջարանի, հաճախ մի մահճակալը դրվում է 5 ոտնաչափ 6 մատնաչափ բարձրությամբ խոհանոցում։ Բնակարանավարձը 3 ֆ. ստ. է։ Ապրողները պետք է իրենք իրենց համար արտաքնոցներ շինեն. տանտերը միայն փոսն է տալիս։ Հաճախ այնպես է պատահում, որ հենց մեկը մի արտաքնոց է շինում, վերջինից օգտվել են սկսում բոլոր հարևանները։ Ռիչարդսոն անունով մի ընտանիքի ապրած տունն անհասանելի գեղեցկություն ունի։ «Նրա կրաշեն պատերն ուռել, չռվել են, ինչպես կանացի հագուստը ռևերանսի ժամանակ։ Ծածկի մի մասն ուռուցիկ է, մյուսը՝ գոգավոր, իսկ վերջինի վրա էլ, դժբախտաբար, կանգնած է ցեխից ու փայտից շինված ծխնելույզը — մի ծուռումուռ խողովակ, որ հիշեցնում է փղի կնճիթ։ Մի երկար ձող նեցուկ է ծառայում, որպեսզի ծխնելույզը չընկնի, դուռն ու լուսամուտները շեղանկյունաձև են»։ Զննված 17 տնից միայն 4-ը մեկից ավելի ննջարան ունեն, և այդ չորսն էլ լեփ-լեցուն են։ Մի ննջարան ունեցող տներից մեկում տեղավորված էին 3 մեծահասակ ու 3 երեխա, մյուսում մի ամուսնացած զույգ ու 6 երեխա և այլև։
Դենտոն.— Բարձր բնակարանավարձ՝ 4-ից մինչև 5 ֆ. ստեռլինգ, տղամարդկանց շաբաթավարձը 10 շիլլինգ է։ Նրանք հույս են դնում, թե բնակարանավարձը կհանեն ծղոտագործությամբ, որով զբաղվում է ընտանիքը։ Որքան ավելի բարձր է բնակարանավարձը, այնքան ավելի մեծ թվով մարդ պետք է պատսպարվի շենքում՝ բնակարանավարձը վճարելու համար։ Վեց մեծահասակ, որոնք 4 երեխայի հետ քնում են մի սենյակում, նրա համար վճարում են 3 ֆ. ստ. 10 շիլլինգ։ Դենտոնում ամենաէժան տունը, որը դրսից 15 ոտնաչափ երկարություն ունի, 10 ոտնաչափ լայնություն, վարձով է տրվում 3 ֆ. ստեռլինգով։ Հետազոտված 14 տնից միայն մեկում երկու ննջարան կար։ Գյուղից մի քիչ առաջ կա մի տուն, որի արտաքին պատերի տակը ապականել են կենվորները, ցածի կողմից դուռը 5 մատնաչափ փտել ու չքացել է։ Այդ անցքը երեկոները հնարագիտորեն փակում են՝ ներսից մի քանի աղյուս դեմ անելով և մի կտոր խսիր կախ տալով։ Լուսամուտի կեսը, և՛ ապակին, և՛ շրջանակը, անհետ ոչնչացել են։ Այստեղ առանց կահկարասիքի իրար վրա կիտված էին 3 մեծահասակ ու 5 երեխա։ Դենտոնը ավելի վատ չէ, քան Բիգլսուեյդ Յոլնիոնի Յունիոնի մնացած մասը։
'''2)Բերկշիր։'''
Ուինսլո.— Սրա մի զգալի մասը վերակառուցված է լավ ոճով. տների պահանջարկը, ըստ երևույթին, զգալի է, որովհետև շատ խղճուկ միհարկանի կոտտեջներ վարձով են տրվում շաբաթական 1 շիլլինգով և 1 շիլլինգ 3 պենսով։
Ուոտեր Իտոն.— Բնակչության աճման հետևանքով սեփականատերերն այստեղ քանդել են գոյություն ունեցող տների մոտավորապես 20%-ը։ Մի աղքատ բանվոր, որն ստիպված էր մոտավորապես 4 մղոն անցնելով աշխատանքի գնալու, այն հարցին, թե մի թե մի՞թե նա չէր կարող կոտտեջ գտնել ավելի մոտիկ տեղում, պատասխանեց. «Ո՛չ, նրանք խիստ կզգուշանային իմ ընտանիքի չափ մեծ ընտանիք ունեցող մի մարդու ընդունելուց»։
Տինկերս Էնդ, Ուինսլոյի մոտ.— Մի ննջարան, որտեղ տեղավորված են 4 մեծահասակ և 4 երեխա, 11 ոտնաչափ երկարությամբ, 9 ոտնաչափ լայնությամբ, ամենաբարձր կետում 6 ոտնաչափ 5 մատնաչափ բարձրությամբ, մի ուրիշ ննջարանում, 11 ոտնաչափ 3 մատնաչափ երկարությամբ, 9 ոտնաչափ լայնությամբ, 5 ոտնաչափ 10 մատնաչափ բարձրությամբ, տեղավորված են 6 հոգի։ Այս ընտանիքներից ամեն մեկին ավելի պակաս տարածություն է ընկնում, քան մի տաժանակրին։ Ոչ մի տան մեջ մեկ ննջարանից ավելի չկա, ոչ մեկը հետնադուռ չունի, ջուր ունեն խիստ սակավ դեպքերում։ Շաբաթական բնակարանավարձը՝ 1 շիլլինգ 4 պենսից մինչև 2 շիլլինգ։ Հետազոտված 16 տան բնակիչներից միայն մեկ հատիկ տղամարդ էր շաբաթական 10 շիլլինգ վաստակում։ Օդի այն քանակը, որ հիշյալ դեպքում ընկնում է ամեն մի անձին, համապատասխանում է այն քանակին, որը կհասներ ամեն մեկին, եթե նա գիշերը փակված լիներ երեք ուղղությամբ էլ 4-ական ոտնաչափ մի արկղում։ Ինչպես հայտնի է, հին խրճիթները առատորեն օժտված են բնական օդափոխությամբ։
'''6) Հերֆորդշիր։'''
Այս փոքր կոմսությունն ավելի շատ է տառապել «վտարման ոգուց», քան Անգլիայի որևէ այլ կոմսություն։ Մեդլիում մեծ մասամբ ֆերմերներին են պատկանում սովորաբար 2 ննջարան ունեցող լեփ-լեցոլն լեցուն կոտտեջները։ Ֆերմերները հեշտությամբ կոտտեջները վարձով են տալիս տարեկան 3 կամ 4 ֆ. ստեռլինգով և շաբաթական 9 շիլլինգ աշխատավարձ են վճարում։
'''7) Հենտինգդոնշիր։'''
Հարտֆորդում 1851 թվականին 87 տուն կար, դրանից կարճ ժամանակ անց 19 կոտտեջ քանդվեց 1 720 ակր տարածություն ունեցող այդ փոքրիկ ծխական համայնքում, բնակիչների թիվը 1831 թվականին կազմում էր 452 մարգմարդ, 1852 թվականին՝ 382 մարդ, 1861 թվականին՝ 341 մարդ։ Հետազոտված է 14 cots մեկական ննջարանով յուրաքանչյուրում։ Նրանցից մեկում ապրում են՝ 1 ամուսնական զույգ, 3 մեծահասակ տղա, 1 հասած աղջիկ, 4 երեխա, ընդամենը 10 հոգի, մի ուրիշում՝ 3 մեծահասակ, 6 երեխա։ Այդ սենյակներից մեկը, որտեղ 8 անձ էր քնում, ուներ 12 ոտնաչափ 10 մատնաչափ երկարություն, 12 ոտնաչափ 2 մատնաչափ լայնություն, 6 ոտնաչափ 9 մատնաչափ բարձրություն. ելուստները չհանած՝ միջին հաշվով մարդագլուխ ընկնում էր մոտ 130 խոր. ոտնաչափ։ 14 ննջարանում՝ 34 հասակավոր և 33 երեխա։ Այդ կոտտեջների մոտ հազվադեպ են պարտեզներ լինում, բայց տնվորներին իրավունք է տրվում փոքրիկ հողամասեր վարձակալել rood-ը (¼ ակրը) 10 կամ 12 շիլլինգով։ Այդ պարցելները հեռու են տներից. վերջինները արտաքնոցներ չունեն։ Ընտանիքի անդամները կա՛մ պետք է իրենց պարցելը գնան և իրենց կղկղանքը այնտեղ թողնեն, կա՛մ,— ինչպես այդ, ամոթ է ասել, արվում է այստեղ,— նրանով լցնեն պահարանի շարժական արկղը։ Երբ արկղը լցվում է, դուրս են քաշում և նրա բովանդակությունը դատարկում այնտեղ, որտեղ պահանջվում է։ Ճապոնիայում կյանքի շրջապտույտն ավելի մաքուր եղանակով է կատարվում։
'''8) Լինկոլնշիր։'''
Լենգտոֆտ.— Այստեղ Ռայտի տանը մի մարդ ապրում է իր կնոջ, զոքանչի ու 5 երեխաների հետ. տունն ունի նախասենյակ-խոհանոց, նկուղ խոհանոցի վրա ննջարան, խոհանոցն ու ննջարանն ունեն 12 ոտնաչափ 2 մատնաչափ երկարություն, 9 ոտնաչափ 5 մատնաչափ լայնություն, տան բռնած ամբողջ տարածությունը 21 ոտնաչափ 2 մատնաչափ երկարություն, 9 ոտնաչափ 5 մատնաչափ լայնություն ունի։ Ննջարանը մի ձեղնատուն է պատերն առաստաղի մոտ իրար են մոտենում շաքարի գլխի ձևով, ճակատի կողմից բացվում է մի լուսանցույց։ Ինչո՞ւ է նա այստեղ ապրում։ Պարտե՞զ կա։— Ո՛չ, նա չափազանց փոքր է։ Բնակարանավա՞րձը։— Նույնպես ոչ։ Նա բարձր է՝ շաբաթական 1 շիլլինգ 3 պենս։ Աշխատավայրին մո՞տ է։ Ո՛չ, հեռու է 6 մղոն, այնպես որ նա օրական 12 մղոն է կտրում գնալ-գալով։ Նա այնտեղ է ապրում, որովհետև այդ cot-ը վարձով էր տրվում, իսկ նա ուզում էր իր համար մի cot-առանձնակ ունենալ, որտեղ, ինչ գնով, ինչ դրության մեջ էլ որ լիներ։ Հետևյալ աղյուսակը վիճակագրական տվյալներ է պարունակում Լենգտոֆտի այն 12 տների մասին, որոնք ունեին 12 ննջարան և 38 մեծահասակ բնակիչ 36 երեխայով.
<TABLE border=0>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>32</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>65</TD>
</TR>
<TR>
'''10) Նորտհեմսյաոնշիր։Նորտհեմպտոնշիր։'''
Բրիքսվորտ, Պիտսֆորդ և Ֆլուր.— Այս գյուղերում ձմեռը փողոցներում թափառում են 20—30 բանվոր, որոնք աշխատանք չեն գտնում։ Ֆերմերները միշտ չէ, որ բավարար չափով մշակում էին հացահատիկների ու արմատապտուղների համար հատկացված հողերը, և լենդլորդը հարմար գտավ վարձակալության տրվող բոլոր հողամասերը միացնելով՝ դարձնել երկու կամ երեք։ Դրանից էլ առաջ եկավ աշխատանքի պակասություն։ Մինչդեռ փոսի մեկ կողմում դաշտերը մշակում են պահանջումս պահանջում, մյուս կողմում աշխատանքից զրկված բանվորները դաշտերին են նայում ագահ հայացքով։ Զարմանալի չէ ամենևին, որ ամառը ուժից վեր տենդագին աշխատանքից հյուծված և ձմեռը կիսաքաղց բանվորներն իրենց յուրահատուկ բարբառով ասում են, թե «the parsօո parson and gentlefolks seem frit to death at them» [Տես 168a ծանոթ.]։
Ֆլուրում օրինակներ կան, երբ ամենափոքր չափի ննջարանում ապրում են ամուսնացած զույգը՝ 4, 5, 6 երեխայով, կամ 3 մեծահասակ՝ 5 երեխայի հետ, կամ ամուսնացած զույգը՝ պապի ու քութեշով հիվանդ 6 երեխայի հետ և այլն, 2-ական ննջարանով 2 տան մեջ՝ 2 ընտանիք, ամեն մեկը բաղկացած 8—9 մեծահասակներից։
Տների քայքայումն այստեղ այնպիսի դաժան բնույթ չի ունեցել, սակայն 1851-ից մինչև 1861 թվականը յուրաքանչյուր տան բնակիչների թիվը ավելացել է 4,2-ից 4,6-ի։
Բեդսի.— Այստեղ կան շատ տներ ու փոքրիկ պարտեզներ։ Մի քանի ֆերմերներ հայտարարում են, թե cots — «a great nuisance here, because they bring the poor» (cot-երը մեծ չարիք են, որովհետև նրանք հրապուրում են աղքատներին)։ Մի ջենտլմեն հայտարարում է. «Աղքատները դրանցից ամենևին չեն շահում, եթե 500 cots շինեն, դրանք այնպես կխլխլեն, ինչպես բուլկին, և իսկապես, որքան ավելի շատ cots են շինվում, այնքան ավելի են պահանջվում նրանք»,— հետևապես, նրա կարծիքով, տներն արտադրում են տնվորներ, որոնք, հասկանալի է, ճնշում են գործադրում «բնակարանա-բաշխման «բնակարանաբաշխման միջոցների» վրա։ Դրան ի պատասխան դ-ր Հանտերը հայտարարում է. «Բայց չէ՞ որ այդ աղքատները պետք է որևէ տեղից գան, և որովհետև Բեդսիում ոչ մի այնպիսի բան չկա, որն առանձնապես հրապուրի նրանց այստեղ, ինչպես, օրին., բարեգործությունը, ապա նրանց այստեղ է քշում այն, ինչ նրանց դուրս է մղում մի է՛լ ավելի անհարմար տեղից։ Եթե ամեն մեկը կարողանար իր աշխատավայրի մոտակայքում մի cot ու մի փոքրիկ կտոր հող ճարել, ապա նա, անկասկած, այդ տեղը կգերադասեր Բեդսիից, որտեղ նա իր մի պատառ հողի համար կրկնապատիկ թանկ է վճարում, քան ֆերմերը»։
Մշտական արտագաղթը դեպի քաղաքները, «ավելորդ» բնակչության մշտական ստեղծումը գյուղում՝ շնորհիվ ֆերմաների համակենտրոնացման, դաշտերն արոտավայր դարձնելու, մեքենաների կիրառման և այլն, և գյուղական բնակչության մշտական վտարումը կոտտեջները քանդելու հետևանքով՝ ձեռք-ձեռքի են ընթանում։ Որքան ավելի նոսր է տվյալ շրջանի բնակչությունը այնքան ավելի մեծ է նրա «հարաբերական գերբնակչությունը», այնքան ավելի մեծ է նրա ճնշումը վաստակի միջոցների վրա, այնքան ավելի մեծ է գյուղական բնակչության բացարձակ ավելցուկը նրա բնակարանավորման միջոցների համեմատությամբ, և, հետևաբար, գյուղերում այնքան ավելի մեծ է տեղական գերբնակչությունն ու մարդկանց կուտակվածությունը, որը մշտական վարակի սպառնալիք է պարունակում։ Ցաքուցրիվ փոքրիկ գյուղերում ու ավաններում մարդկանց մասսաների կուտակումը համապատասխանում է մարդկանց բռնի վտարմանը հողային տարածություններից։ Գյուղական բանվորների անընդհատ «ավելորդացումը», չնայած նրանց թվի նվազելուն, որին ուղեկցում է նրանց արդյունքի մասսայի ավելացումը,— պաուպերիզմի օրրանն է։ Նրանց սպառնացող պաուպերիզմը նրանց վտարման դրդապատճառ է ծառայում և գլխավոր աղբյուրն է նրանց բնակարանային կարիքի, որը վերջնականապես ընկճում է դիմադրելու ընդունակությունը և նրանց դարձնում է հողատերերի<ref>«Hind-ի [հողագործական բատրակի] վաղեմի զբաղմունքը նույնիսկ նրա գրությանն արժանապատվություն է տալիս։ Նա ստրուկ չէ, այլ հասարակական կարգի զինվոր և արժանի է այն բանին, որ լենդլորդը նրան ապահովի ամուսնացած մարդուն վայել բնակարանով, որովհետև լենդլորդը նույնպիսի պարտագիր պարտադիր աշխատանք է պահանջում նրանից, ինչպիսին երկիրը պահանջում է զինվորից։ Նա, ինչպես և զինվորը, չի ստանում իր աշխատանքի շուկայական գինը։ Զինվորի պես նրան էլ վերցնում են երիտասարդ հասակում, երբ նա տգետ է, ծանոթ միայն իր արհեստին ու իր վայրին։ Վաղաժամ ամուսնություններն ու նստակեցության վերաբերյալ զանազան օրենքների ներգործությունը նրա համար նույնն են, ինչ որ զորակոչն ու զինվորական֊-քրեական օրենսգիրքը զինվորի համար» (դ-ր Հանտերը «Public Health. 7th Report 1864». London 1865, էջ 132)։ Երբեմն որևէ, որպես բացառություն, փափկասիրտ լենդլորդ տխուր խորհրդածության է անձնատուր լինում, տեսնելով այն ամայությունը, որ հենց ինքն է ստեղծել։ «Շատ ցավալի բան է իր կալվածքներում մեն-մենակ լինելը,— ասում էր Լեստերի կոմսը, երբ նրան շնորհավորում էին Հոլկհեմի կառուցումն ավարտվելու առթիվ։ — Ես նայում եմ շուրջս և ոչ մի տուն չեմ տեսնում, բացի իմ եփական սեփական տնից։ Ես հսկաների աշտարակի հսկան եմ և լափել եմ իմ բոլոր հարևաններին»։</ref> ու ֆերմերների իսկական ստրուկներ, այնպես որ աշխատավարձի մինիմումը նրանց համար դառնում է բնական օրենք։ Մյուս կողմից, չնայած իր մշտական «հարաբերական գերբնակչությանը», գյուղը միևնույն ժամանակ թերաբնակված է։ Այս երևան է գալիս ոչ միայն որպես տեղական երևույթ այնպիսի կետերում, որտեղից անչափ արագ է չվում բնակչությունը դեպի քաղաքները, հանքերը, երկաթուղային կառուցումները և այլն,— այդ երևան է գալիս ամենուրեք՝ ինչպես հնձի ժամանակ, այնպես էլ գարնանն ու ամռանը այն բազմաթիվ մոմենտներում, երբ անգլիական շատ խնամքով կատարվող և ինտենսիվ հողագործությունը լրացուցիչ ձեռքերի կարիք է զգում։ Գյուղական բանվորները միշտ չափազանց՝ չափազանց շատ են լինում հողագործության միջին պահանգների համար ու միշտ չափազանց քիչ նրա բացառիկ կամ ժամանակավոր պահանջների համարի<ref>Վերջին տասնամյակներում նույնպիսի երևույթ է նկատվում նաև Ֆրանսիայում, որչափով այնտեղ կապիտալիստական արտադրությունը տիրանում է հողագործությանը և «ավելորդացած» հողագործական բնակչությունը քշում է քաղաքները։ Այստեղ ևս նկատվում է բնակարանային ու այլ պայմանների վատթարացում «ավելորդների» գոյացման բուն իսկ ակունքում։ Պարցելարային սիստեմի ստեղծած... յուրահատուկ «prolétariat lonclier»fonclier»-ի [«հողային պրոլետարիատի»] մասին տե՛ս, ի միջի այլոց, Colins-ի «L’Économie Politique» աշխատությունը, որ մատնանշեցինք առաջ, և Karl Marx : «Der Achtzehnte Brumaire des Louis Bonaparte», New York 1852, էջ 56 և հաջ. [«Լուի Բոնապաըտի Բոնապարտի բրյումերի տասնութը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 405 և հաջ.]։ 1846 թվականի Ֆրանսիայի քաղաքային բնակչությունը կազմում էր 24,42%, գյուղականը 75,58%։ 1861 թվականին քաղաքայինը՝ 28,86%, գյուղականը՝ 71,14%։ Վերջին հինգ տարում գյուղական բնակչության տոկոսային բաժնի նվազումն է՛լ ավելի զգալի է։ Արդեն 1846 թվականին Պյեր Դյուպոնը երգում է իր «Ouvriers»-ում.
<poem>
</poem>
[«Վատ հագնված, մենք ապրում ենք հյուղերում, ձեղնահարկերում, ավերակի խորշերում, մեր ընկերներն են խավարասեր գողն ու բուն»]։</ref>։ Ուստի և պաշտոնական փաստաթղթերում միևնույն բնագավառներից նշվում են հակասական գանգատներ միաժամանակ և աշխատանքի պակասության, և աշխատանքի ավելցուկի մասին։ Բանվորների ժամանակավոր կամ տեղական պակասությունն աշխատավարձի բարձրացում առաջ չի բհրումբերում, բայց միայն այն հետևանքն է ունենում, որ հողագործությամբ զբաղվելու են հարկադրվում կանայք ու երեխաները, և ավելի ու ավելի է իջնում բանվորների տարիքը։ Երբ կանանց ու երեխաների շահագործումը խոշոր չափեր է ընդունում, նա, իր հերթին, գյուղական տղամարդ մեծահասակ բանվորներին ավելորդացնելու և նրանց աշխատավարձն իջեցնելու մի նոր միջոց է դառնում։ Անգլիայի արևելքում ծաղկում է այդ cercle vicieux-ի [կախարդական շրջանի] հիանալի պտուղը — այսպես կոչված Gangsystem-ը [թափառախմբերի կամ հրոսակախմբերի սիստեմը], որի մասին ես այստեղ մի քանի խոսք կասեմ<ref>Վեցերորդ ու եզրափակիչ «Report of Children’s Empioyment Commission»-ը, որ հրապարակված է 1867 թվականի մարտի վերջին֊վերջին, խոսում է միայն հողագործության բնագավառի Gangsystem-ի [թափառախմբերի] մասին։</ref>։
Թափառախմբերի սիստեմը համարյա բացառապես հանդիպում է Լինկոլնշիրում, Հենտինգդոնշիրում, Կեմբրիջշիրում, Նորֆոլկում, Սաֆֆոլկում, Նոտտինգհեմշիրում, սպորադիկ կերպով՝ Նորտհեմպտոնի, Բեդֆորդի, Ռետլենդի հարևան կոմսություններում։ Այստեղ որպես օրինակ կվերցնենք Լինկոլնշիրը։ Այս կոմսության մի զգալի մասը նոր հող է, որ նվաճված է նախկին Ճահիճներից կամ, ինչպես թվածս արևելյան մյուս կոմսություններում, նվաճված է ծովից։ Շոգեմեքենան հրաշքներ է գործել ցամաքեցման աշխատանքների ժամանակ։ Առաջվա ճահճուտի ու ավազուտի տեղում հիմա երևում են հիանալի արտեր և ստացվում են ամենաբարձր ռենտաներ։ Նույնը պետք է ասել նաև արհեստականորեն ստացված ջրաբերուկ հողի մասին, ինչպես, օրին., Էքսհոլմ կղզում ու Տրենտի ափի մյուս ծխական համայնքներում։ Այն չափով, որով նոր ֆերմաներ են ստեղծվում։ ոչ միայն նոր կոտտեջներ չեն շինվում, այլ հներն էլ քանդվում են, իսկ բանվորները ներգրավվում են մղոններով հեռու գտնվող բաց գյուղերից, որոնք ընկած են լեռնալանջերով գալարվող գյուղական ճանապարհների երկարությամբ։ Բնակչությունն առաջ միայն այնտեղ էր պաշտպանություն գտնում ձմեռային երկարատև հեղեղումներից։ 400—1 000 ակրանոց ֆերմաներում ապրող բանվորները (նրանց այստեղ անվանում են «confined labourers» [«ամրացված բանվորների»]) բացառապես ծառայում են ծանր, ձիերի օգնությամբ կատարվող հողագործական մշտական աշխատանքների համար։ Ամեն մի 100 ակրին միջին հաշվով հազիվ մի կոտտեջ է ընկնում։ Օրինակ, նախկին ճահճահողը վարձակալող մի ֆերմեր հետազոտիչ հանձնաժողովի առջև ցուցմունք է տալիս. «Իմ ֆերման կազմում է 320 ակրից ավելի, ամբողջն էլ վարելահող է։ Կոտտեջներ չկան։ Հիմա ինձ մոտ մի բանվոր է ապրում։ Այն չորս բանվորները, որոնք իմ ձիերն են պահում, շրջակայքում են են ապրում։ Թեթև աշխատանքը, որի համար շատ ձեռքեր են հարկավոր, կատարում են թափառախմբերը»<ref>«Children’s Employment Commission. 6th Report». Ցուցմունքը, էջ 37, № 173։— Fenland — ճահճուտ տեղ։</ref>։ Հողը շատ դաշտային թեթև աշխատանքներ է պահանջում, ինչպես, օրինակ, մոլախոտերի քաղհանումը, շուրջը վարելը, պարարտացման որոշ օպերացիաները, քարերը հավաքելը և այլն։ Այդ ամենը կատարում են թափառախմբերը կամ այն կազմակերպված խմբերը, որոնք ապրում են բաց գյուղերում։
Թափառախումբը կազմված է 10-ից մինչև 40 կամ 50 հոգուց, այն է՝ կանանցից, երկու սեռի դեռահասներից (13—18 տարեկան), թեև տղաները, 13 տարեկան դառնալով, սովորաբար հեռանում են խմբից, և, վերջապես, երկու սեռի երեխաներից (6—13 տարեկան)։ Խմբի գլուխ կանգնած է լինում gangmaster-ը (խմբի ավագը). դա միշտ մի սովորական գյուղական բանվոր է, մեծ մասամբ, այսպես կոչված, ճարպիկի մեկը, այլասերված թափառաշրջիկ, հարբեցող, բայց որոշ չափով օժտված ձեռներեցության ու գործարարության ոգով։ Նա հավաքագրում է թափառախմբին, որը նրա ձեռքի տակ և ո՛չ թե ֆերմերի ձեռքի տակ է աշխատում։ Վերջինիս հետ նա պայմանավորվում է մեծ մասամբ գործավարձով, և նրա եկամուտը,— որ միջին հաշվով շատ բարձր չէ սովորական գյուղական բանվորի վաստակից<ref>Սակայն մի քան ի թափառախմբերի ավագներ դառնում են մինչև 500 ակր վարձակալող ֆերմերներ կամ մի ամբողջ շարք տների սեփականատերեր։</ref>,— գրեթե ամբողջովին կախված է այն հմտությունից, որով նա կարողանում է իր խմբից ամենակարճ ժամանակամիջոցում ամենաշատ քանակությամբ աշխատանք կորզել։ Ֆերմերները հայտնագործեց հայտնագործել են, որ կանայք միայն տղամարդու դիկտատուրայի տակ են լավ աշխատում, և որ, մյուս կողմից, կանայք ու երեխաները, մի անգամ աշխատանքի լծվելով, մեծագույն եռանդով են ծախսում իրենց կենսական ուժերը,— այդ արդեն Ֆուրյեն գիտեր,— այնինչ չափահաս տղամարդ բանվորն այնքան նենգ է, որ աշխատում է, որքան հնարավոր է, խնայել իր ուժերը։ Խմբի ավագը մի կալվածից անցնում է մյուսը և այդպիսով իր խմբով աշխատում է տարվա մեջ 6—8 ամիս։ Այդ պատճառով խմբի ավագի համար աշխատելը շատ ավելի շահավետ է բանվորական ընտանիքին և շատ ավելի ապահովված է, քան առանձին ֆերմերի համար աշխատելը, որը միայն ժամանակավոր աշխատանք է տալիս երեխաներին։ Այդ հանգամանքն այնքան է ամրապնդում նրա ազդեցությունը բաց գյուղերում, որ հաճախ երեխաներին այլ կերպ անկարելի է վարձել, եթե ոչ նրա միջնորդությամբ։ Երեխաներին մեկ-մեկ, թափառախմբերից անջատ, վարձով տալը նրա համար մի կողմնակի վաստակ է։
Այդ սիստեմի «մութ կողմերն» են՝ երեխաների ու դեռահասների չափից վեր աշխատանքը, այն ահագին ճանապարհը, որ նրանք ստիպված են անցնելու ամեն օր 5, 6 և երբեմն էլ նույնիսկ 7 մղոն հեռու գտնվող կալվածները գնալու-վերադառնալու համար և, վերջապես, «թափառախմբի» անբարոյականացումը։ Թեև խմբի ավագը, որ մի քանի վայրերում կոչվում է «the driver» [քշող], զինված է երկար մահակով, սակայն նա շատ հազվադեպ է մահակը գործի դնում, և դաժան վերաբերմունքի մասին գանգատները բացառություն են։ Նա մի դեմոկրատիկ կայսր է կամ Համելնի մկնորս։ Հետևապես, նա իր հպատակների շրջանում ժողովրդականության կարիք ունի և նրանց իր կողմն է գրավում իր հովանավորության տակ ծաղկող գնչուական բարքերով։ Բիրտ սանձարձակությունը, ուրախ ցոփությունը և ամենալպիրշ անպատկառությունը իշխում են թափառախմբում։ Սովորաբար խմբի ավագը գինետանը վճարում է կերած-խմածի փողը և հետո թափառախմբի գլուխ անցած տուն է վերադառնում, օրորվելով իհարկե, աջից ու ձախից հենված երկու պնդակազմ կնոջ, երեխաներն ու պատանիները հետևից անհամություններ են անում և ծաղրական ու լկտի երգեր են երգում։ Վերադարձին շատ սովորական երևույթ է այն, ինչ որ Ֆուրյեն «ֆաներոգամիա» [հրապարակով կատարվող սեռական ակտ] է անվանում։ Հաճախ է պատահում, որ տասներեք ու տասնչորս տարեկան աղջիկները հղիանում են իրենց հասակակից տղաներից։ Թափառախմբի համար կոնտինգենտ մատակարարող բաց գյուղերը դառնում են Սոդոմ ու Գոմոր<ref>«Լյուդֆորդի աղջիկների կեսը խորտակված է թափառախմբերի շնորհիվ» (նույն տեղում, հավելվածը, էջ 6, № 32)։</ref> և կրկնապատիկ ավելի արտամուսնական ծնունդներ են տալիս, քան մնացած ամբողջ թագավորությունը։ Թե այդպիսի դպրոցում դաստիարակված աղջիկները, ամուսնացած կանայք դառնալով, ինչ կարող են տալ բարոյականության տեսակետից, մենք արդեն առաջ ենք նշել։ Նրանց երեխաները, եթե միայն օպիումը նրան չի մեռցնում, թափառախմբերի թեկնածուներ են ծնվում։
Նոր միայն նկարագրված իր կլասիկ ձևով թափառախումբը կոչվում է հասարակական, համայնական կամ շրջիկ թափառախումբ (public, common or tramping gang)։ Բացի դրանից, պատահում են նաև մասնավոր թափառախմբեր (private gangs)։ Նրանց կազմը նույնն է, ինչպես հասարակական թափառախմբերինը, բայց նրանց անդամների թիվը քիչ է, և նրանք ոչ թե խմբի ավագի ղեկավարությամբ են աշխատում, այլ մի որևէ ծեր բատրակի, որի համար ֆերմերը չի կարողանում մի այլ, ավելի լավ կիրառում գտնել։ Գնչուական բարքերն այստեղ չքանում են, բայց վկաների բոլոր ցուցմունքների համաձայն՝ երեխաների վարձատվությունն ու նրանց հետ վարվեցողությունը վատանում են։
'''f) Իռլանդիա'''