Այդ նախասկզբնական կուտակումը մոտավորապես նույն դերն է խաղում քաղաքատնտեսության մեջ, որպիսի դեր խաղում է մեղանչումն աստվածաբանության մեջ՝ Ադամը ճաշակեց խնձորը, և դրանով իսկ մեղքը մտավ մարդկային ցեղի մեջ։ Կուտակման ծագումը բացատրում են՝ պատմելով նրա մասին որպես հին ժամանակ տեղի ունեցած մի պատմական անեկդոտի մասին։ Անհիշելի հին ժամանակներում գոյություն են ունեցել, մի կողմից, աշխատասեր, խելոք և, ամենից առաջ, տնտեսող ընտրյալների մի աննշան խումբ և, մյուս կողմից, իրենց ամբողջ ունեցածն ու դեռ դրանից ավելին ծախսող մեծ թվով ծույլեր, քրջոտներ։ Ճիշտ է, մեղանչման վերաբերյալ աստվածաբանական լեդենդան մեզ պատմում է, թե ինչպես մարդիկ դատապարտվեցին հացը իրենց երեսի քրտինքով ուտելու, իսկ տնտեսական մեղանչման պատմությունը բացահայտում է, թե ինչպես կարող էին երևան գալ ամենևին դրա կարիքը չունեցող մարդիկ։ Բայց այդ միևնույնն է։ Բանն այնպես պատահեց, որ առաջինները հարստություն կուտակեցին, իսկ վերջիններին, վերջիվերջո, ոչինչ չմնաց վաճառելու, բացի իրենց սեփական կաշուց։ Այդ մեղանչումից է սկիզբ առնում լայն մասսայի աղքատությունը, մասսայի, որը, չնայած իր ամբողջ աշխատանքին, էլի դեռ ոչինչ չունի վաճառելու, բացի հենց իրենից,— և քչերի հարստությունը, որը շարունակ աճում է, թեև նրանք շատ վաղուց դադարել են աշխատելուց։ Այդպիսի գռեհիկ հեքիաթներ է հրամցնում, օրինակ, պարոն Թիերը մի ժամանակ այնքան սրամիտ ֆրանսիացիներին, այն էլ պետական մարդու հանդիսավոր լուրջ դեմքով, պաշտպանելու համար propriété-ն [սեփականությունը]։ Բայց երբ խոսքը վերաբերում է սեփականության հարցին, սրբազան պարտքը հրամայում է մանկական այբբենարանի տեսակետը պաշտպանել՝ որպես բոլոր տարիքների ու զարգացման բոլոր աստիճանների համար միակ ճիշտ տեսակետ։ Ինչպես հայտնի է, իրական պատմության մեջ խոշորագույն դեր են կատարում նվաճումը, ստրկացումը, ավազակությունը, մի խոսքով՝ բռնությունը։ Բայց հեզաբարո քաղաքատնտեսության մեջ վաղուց ի վեր իշխել է իդիլիան։ Իրավունքն ու «աշխատանքը» հենց սկզբից էլ եղել են հարստացման միակ միջոցները, շարունակ բացառություն է կազմել, իհարկե, «այս տարին»։ Իրականում նախասկզբնական կուտակման մեթոդներն ուրիշ ամեն ինչ են, բայց միայն ոչ իդիլիա։
Փողն ու ապրանքը, ինչպես և արտադրության միջոցներն ու կենսամիջոցները, ինքնին ամենևին էլ կապիտալ չեն։ Նրանք պետք է կապիտալի փոխարկվեն։ Բայց այդ փոխակերպությունը հնարավոր է միայն որոշ պայմաններում, որոնք հանգում են հետևյալին, երկու շատ տարբեր, հակադիր տեսակի ապրանքատերեր պետք է իրար հանդիպեն և շփման մեջ մտնեն — մի կողմից՝ փողի, արտադրության միջոցների ու կենաս միջոցների կենսամիջոցների սեփականատերը, որը կարիք ունի աշխատուժ գնելու իր յուրացրած արժեքի գումարը ավելացնելու համար, մյուս կողմից՝ ազատ բանվորները, իրենց սեփական աշխատուժը ծախողները և, հետևապես, աշխատանք վաճառողները։ Ազատ բանվորներ՝ երկակի իմաստով, նրանք չպետք է իրենք անմիջաբար պատկանեն արտադրության միջոցների թվին, ինչպես ստրուկները, ճորտերը և այլն, բայց արտադրության միջոցներն էլ չպետք է պատկանին նրանց, ինչպես այդ լինում է ինքնուրույն տնտեսություն վարող գյուղացիների մոտ և այլն, ընդհակառակը, նրանք պետք է ազատ լինեն արտադրության միջոցներից, ազատված նրանցից, զրկված նրանցից։ Ապրանքային շուկայի այդ բևեռացումով ստեղծվում են կապիտալիստական արտադրության հիմնական պայմանները։ Կապիտալիստական հարաբերությունը ենթադրում է, որ աշխատանքի իրականացման պայմանների սեփականությունը անջատված է բանվորներից։ Եվ հենց որ կապիտալիստական արտադրությունը կանգնում է սեփական ոտքերի վրա, նա ո՛չ միայն պահպանում է այդ բաժանումը, այլև այն վերարտադրում է անընդհատ աճող մասշտաբով։ Այսպիսով, կապիտալիստական հարաբերություն ստեղծող պրոցեսը ուրիշ բան չի կարող լինել, բայց եթե բանվորին իր աշխատանքի պայմանների սեփականությունից անջատելու պրոցես,— մի պրոցես, որը մի կողմից, հասարակական արտադրության միջոցները և կենսամիջոցները դարձնում է կապիտալ, մյուս կողմից, անմիջական արտադրողներին դարձնում է վարձու բանվորներ։ Հետևաբար, այսպես կոչված նախասկզբնական կուտակումը ոչ այլ ինչ է, եթե ոչ արտադրողին արտադրության միջոցներիս միջոցներից անջատելու պատմական պրոցես։ Նա «նախասկզբնական» պրոցես է, որովհետև կազմում է կապիտալի և նրան համապատասխանող արտադրության եղանակի նախապատմությունը։
Կապիտալիստական հասարակության տնտեսական կառուցվածքն առաջ է եկել ֆեոդալական հասարակության տնտեսական կառուցվածքից։ Վերջնի քայքայումն ազատել է առաջնի տարրերը։
Անմիջական արտադրողը, բանվորը, լոկ այն ժամանակ է հնարավորություն ստանում տնօրինելու իր անձը, երբ դադարում է նրա ամրացումը հողին և նրա ճորտական կամ ֆեոդալական կախումը մի ուըիշ ուրիշ անձից։ Այնուհետև, որպեսզի բանվորը դառնար աշխատուժի ազատ վաճառորդ, որն իր ապրանքը տանում է այնտեղ, որտեղ նրա պահանջարկ կա, նա պետք է ազատվեր համքարությունների տիրապետությունից, աշկերտների ու ենթավարպետների վերաբերյալ համքարային կանոնադրություններից և աշխատանքի վերաբերյալ ուրիշ կաշկանդիչ կարգադրություններից։ Այսպես ուրեմն, այն պատմական պրոցեսը, որ արտադրողներին դարձնում է վարձու բանվորներ, մի կողմից, երևան է գալիս որպես նրանց ազատագրում ֆեոդալական պարհակներից ու համքարական հարկադրանքից. և մեր բուրժուական պատմաբանների համար միայն այդ կողմը գոյություն ունի։ Բայց, մյուս կողմից, ֆեոդալիզմից ազատագրվողները իրենք իրենց վաճառողներ են դառնում միայն այն ժամանակ, երբ նրանցից խլել են նրանց բոլոր արտադրության միջոցները և գոյության բոլոր երաշխիքները, որոնք ապահովված էին հին ֆեոդալական հաստատությունների կողմից։ Եվ նրանց այդ սեփականազրկման պատմությունը մարդկության տարեգրության մեջ գրված է սրի ու հրի բոցավառվող լեզվով։
Արդյունաբերական կապիտալիստները, այս նոր վեհապետները, պետք է, իրենց կողմից, դուրս մղեին ո՛չ միայն համքարական վարպետներին, այլև հարստության աղբյուրներին տիրացած ֆեոդալներին։ Այս կողմից նրանց բարձրացումը հետևանք է այն հաղթական պայքարի, որ մղվել է ֆեոդալական իշխանության ու նրա վրդովեցուցիչ արտոնությունների դեմ, ինչպես և համքարությունների ու այն կապանքների դեմ, որ սրանք դնում էին արտադրության ազատ զարգացման վրա և. մարդու կողմից մարդուն ազատորեն շահագործելու վրա։ Սակայն արդյունաբերության ասպետներին հաջողվեց սրի ասպետներին դուրս մղել միայն շնորհիվ այն բանի, որ նրանք օգտագործեցին այն իրադարձությունները, որ նրանք իրենք չէին ստեղծել։ Նրանք բարձրացան, օգտվելով նույն կեղտոտ միջոցներից, որոնք մի ժամանակ հռոմեական ազատ արձակվածներին հնարավորություն էին տալիս իրենց պատրոնների տերերը դառնալու։
Ինչպես վարձու բանվորին, այնպես էլ կապիտալիստին ստեղծած զարգացման ելակետը բանվորի ստրկությունը եղավ։ Այդ զարգացումը բանվորի ստրկացման ձևափոխությունն էր, ֆեոդալական շահագործման փոխարկումը կապիտալիստական շահագործման։ Այդ զարգացման ընթացքն ըմբռնելու համար մենք կարիք չունենք շատ խորանալու անցյալի մեջ։ Թեև կապիտալիստական արտադրության առաջին սաղմերը սպորադիկ կերպով հանդիպում են արդեն 14-րդ ու 15-րդ դարերում Միջերկրական ծովի առանձին քաղաքներում, բայց և այնպես կապիտալիստական դարագլուխն սկսվում է միայն 16-րդ դարից։ Այնտեղ, որտեղ սկսվում է նա, վաղուց արդեն ոչնչացել է ճորտատիրությունը, և արդեն զգալիորեն թողնել է միջնադարի ամենավառ ծաղիկը — ազատ քաղաքները։
Նախասկզբնական կուտակման պատմության մեջ դարաշրջան են կազ- մում կազմում այն հեղաշրջումները, որոնք կապիտալիստների ծագող դասակարգի համար որպես լծակ են ծառայում, և ամենից առաջ այն մոմենտները, երբ մարդկանց ահագին մասսաներ հանկարծակի ու բռնությամբ կտրվում են իրենց գոյության միջոցներից և աշխատանքի շուկա են նետվում որպես օրենքից դուրս հայտարարված պրոլետարներ։ Գյուղատնտեսական արտադրողի սեփականազրկումը, գյուղացու հողազրկումը կազմում է ամբողջ պրոցեսի հիմքը։ Նրա պատմությունը տարբեր երկրներում տարբեր գունավորում ունի. տարբեր փուլեր է անցնում տարբեր կարգով և տարբեր պատմական շրջաններում։ Նա կլասիկ ձևով կատարվում է միայն Անգլիայում, որն այդ պատճառով էլ մենք որպես օրինակ ենք վերցնում<ref>Իտալիայում, որտեղ կապիտալիստական արտադրությունն ամենից վաղ է զարգացել, ամենից վաղ էլ քայքայվել են ճորտակին հարաբերությունները։ Ճորտն այստեղ ազատագրվել է, նախքան իր համար հողի վաղեմության որևէ իրավունք ապահովելը։ Այդ պատճառով էլ նրա ազատագրումը նրան անմիջապես դարձնում է օրենքից դուրս հայտարարված պրոլետար, որը, բացի դրանից, իսկույն նոր տերեր է գտնում քաղաքներում, որոնք մեծ մասամբ դեռ հռոմեական ժամանակաշրջանից են մնացել։ Երբ համաշխարհային շուկայի ռևոլյուցիան XV դարի վերջերից ոչնչացրեց Հյուսիսային Իտալիայի առևտրական գերակշռությունը, սկսվեց հակառակ ուղղությամբ մի շարժում։ Քաղաքներից բանվորները մասսայորեն դուրս էին մղվում դեպի գյուղ և այնտեղ այգեգործության տիպով կազմակերպված մանր հողագործական կուլտուրայի մի աննախընթաց ծաղկման սկիզբը դրին։</ref>։
====2. ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՈՒՄԸ ՀՈՂԻՑ====
Անգլիայում ճորտատիրությունը փաստորեն չքացավ XIV դարի վերջերին։ Բնակչության գերակշռող մեծամասնությունն<ref>«Մանր հողատերերը, որոնք իրենց սեփական դաշտերը մշակում էին սեփական աշխատանքով և համեստ բարեկեցություն էին վայելում... այն ժամանակ ազգի անհամեմատ ավելի զգալի մասն էին կազմում քան հիմա... Ոչ պակաս քան 160 000 հողային սեփանականատերեր, որոնք իրենք ընտանիքների հետ կազմում էին հավանորեն ամբողջ բնակչության մեկ յոթերորդից ավելին, ապրում էին իրենց մանր freehold-հողամասերը մշակելով (freehold — հողի լիակատար սեփականություն)։ Այդ մանր հողատերերի միջին եկամուտը գնահատվում է 60—70 ֆտ. ստեռլինգ։ Հաշվված է, որ սեփական հողը մշակող անձերի թիվն ավելի մեծ էր, քան ուրիշի հողի վարձակալների թիվը» (Macaulay: «History of England», 10-րդ հրատ., London 1854, հ. I, էջ 333, 334)։ Դեռ 17-րդ դարի վերջին երրորդում անգլիական ժողովրդի <math>^4/_5</math>-ը հողագործությամբ էր զբաղվում (նույն տեղում, էջ 413)։ — Ես ցիտատ եմ բերում Մակոլեյից֊Մակոլեյից, որովհետև նա, որպես պատմությունը սիստեմատիկորեն կեղծող, որքան հնարավոր է, «կոծկում» է այս կարգի փաստերը։</ref> այն ժամանակ,— և է՛լ ավելի շատ XV դարում,— կազմված էր ինքնուրույն տնտեսություն վարող ազատ գյուղացիներից, ինչ ֆեոդալական ցուցանակների հետև էլ թաքնված լիներ նրանց սեփականությունը։ Կալվածատիրական ավելի խոշոր կայքերում bailiff-ը [կառավարիչը], որ ինքն էլ մի ժամանակ ճորտ էր, դուրս մղվեց ազատ ֆերմերի կողմից։ Հողագործական վարձու բանվորները կազմված էին մասամբ այն գյուղացիներից, որոնք իրենց ազատ ժամանակը գործի էին դնում խոշոր հողային սեփականատերերի մոտ աշխատելով, մասամբ էլ բառի իսկական իմաստով վարձու բանվորների դասակարգից, որը հարաբերաբար ու բացարձակորեն սակավաթիվ էր։ Ընդսմին նույնիսկ այդ բանվորները միաժամանակ փաստորեն նաև ինքնուրույն գյուղացիներ էին, քանի որ իրենց աշխատավարձի հետ միասին կոտտեջներ էին ստանում, ինչպես նաև 4 և նույնիսկ ավելի ակր վարելահող։ Բացի դրանից իսկական գյուղացիների հետ միասին նրանք օգտվում էին համայնական հողերից, այնտեղ արածացնում էին իրենց անասուններին և ձեռք էին բերում վառելանյութ — փայտ, տորֆ և այլն<ref>Չպետք է մոռանալ, որ նույնիսկ ճորտերը ո՛չ միայն իրենց տանը կից փոքր հողամասերի սեփականատերեր էին,— ճիշտ է բահրապարտ սեփականատերեր,— այլև համայնական հողի կոլեկտիվ սեփականության մասնակիցներ։ «Գյուղացին այնտեղ (Սիլեզիայում) սերվ է»։ Եվ, այնուամենայնիվ, այդ «սերվերը» համայնական հողի սեփականատերեր են։ «Մինչև. հիմա չի հաջողվել սիլեզիացիներին տրամադրելու համայնական հողերը բաժանելուն, այնինչ Նեյմարկում արդեն չի մնացել մի գյուղ, որտեղ այդ բաժանքը մեծագույն հաջողությամբ կատարված չլինի» (Mirabeau: «De la Monarchie Prussienne» . Londres, 1788 հ. II, էջ 125, 126)։</ref> է Եվրոպայի բոլոր երկրներում ֆեոդալական արտադրությունը բնորոշվում է նրանով, որ հողը բաժանված է ըստ կարելույն մեծ թվով ավատակախյալ գյուղացիների միջև։ Ֆեոդալ տերերի, ինչպես և ընդհանրապես ամեն մի սուվերենի, հզորությունը որոշվում էր ո՛չ թե նրանց ստացած ռենտայի չափերով, այլ նրանց հպատակների թվով, իսկ այս վերջինն էլ կախված էր ինքնուրույն տնտեսություն վարող գյուղացիների թվից<ref>Ճապոնիան հողատիրության իր զուտ ֆեոդալական կազմակերպությամբ և մանր գյուղացիական լայն զարգացած իր տնտեսությամբ եվրոպական միջնադարի անհամեմատ ավելի ճիշտ պատկերն է տալիս, քան մեր բոլոր պատմական գրքերը, որոնք, մեծ մասամբ, տոգորված են բուրժուական նախապաշարմունքներով։ Չափազանց հարմար բան է միջնադարի հաշվին «լիբերալ» լինելը։</ref>։ Ուստի, թեև Անգլիայի հողը նորմանների նվաճումից հետո բաժանված էր հսկայական բարոնությունների, որոնցից յուրաքանչյուրը հաճախ 900 հին անգլո-սաքսոնական լորդություն էր պարունակում, այնուամենայնիվ, այդ հողը ծածկված էր գյուղացիական մանր տնտեսություններով, և միայն առանձին վայրերում նրանց արանքում խոշոր կալվածատիրական կայքեր էին ընկած լինում։ Այդպիսի հարաբերությունները, քաղաքային կյանքի միաժամանակյա ծաղկման հետ, որ բնորոշ էր XV դարի համար, հնարավորություն ստեղծեցին այն ժողովրդական հարստության համար, որը կանցլեր Ֆորտեսքյուն այնպիսի պերճախոսությամբ նկարագրում էր իր «Laudibus Legum Angliae» աշխատության մեջ, բայց այդ հարաբերություnները հարաբերությունները բացառում էին կապիտալիստական հարստության հնարավորությունը։
Արտադրության կապիտալիստական եղանակի հիմքն ստեղծած հեղաշրջման նախերգանքը տեղի ունեցավ XV դարի վերջին երրորդում և XVI դարի առաջին տասնամյակներում։ Օրենքից դուրս հայտարարված մեծ թվով պրոլետարներ աշխատանքի շուկա նետվեցին շնորհիվ ֆեոդալական զինախմբերի ցրման, որոնք, ինչպես սըր Ջեմս Ստյուարտն է իրավացիորեն նկատում, «ամենուրեք անօգուտ կերպով լցված էին տներն, ու բակերը»։ Ճիշտ է, թագավորական իշխանությունը, ինքը բուրժուական զարգացման արդյունք լինելով, միահեծանության ձգտելով, բռնի կերպով արագացնում էր այդ զինախմբերի ցրումը, սակայն այդ իշխանությունն ամենևին դրա միակ պատճառը չէր։ Ամենախիստ անտագոնիզմի մեջ գտնվելով թագավորական իշխանության ու պառլամենտի հանդեպ, իրենք՝ խոշոր ֆեոդալներն անհամեմատ ավելի մեծաթիվ պրոլետարիատ ստեղծեցին, զավթելով համայնական հողերը և գյուղացիներին վտարելով նրանց զբաղեցրած հողամասերից, որոնց վրա գյուղացիները սեփականության նույնպիսի ֆեոդալական իրավունք ունեին, ինչպես և իրենք՝ ֆեոդալները։ Անգլիայում դրան անմիջական զարկ տվեց Ֆլանդրիայի բրդեղենի մանուֆակտուրայի ծաղկումն ու դրա հետ կապված՝ բրդի գների բարձրացումը։ Ֆեոդալական հին ազնվականությանը կուլ էին տվել ֆեոդալական մեծ պատերազմները, իսկ նոր ազնվականությունը ծնունդ էր իր ժամանակի, որի համար փողը բոլոր ուժերի ուժն էր։ Վարելահողը ոչխարների համար արոտավայր դարձնելը ֆեոդալների նշանաբանը դարձավ։ Հարրիսոնն իր «Description of England. Prefixed to Holinshed’s Chronicles» աշխատության մեջ նկարագրում է, թե մանր գյուղացիների այդ սեփականազրկումը ինչպիսի քայքայիչ ազդեցություն է ունենում երկրի վրա։ Բայց, գրում է նա, «what care our great incroachers!» [«մեր մեծ զավթիչների ի՜նչ հոգն է»]։ Գյուղացիների բնակարաններն ու բանվորների կոտտեջները զոռով քանդված են կամ բախտի քմահաճույքին են թողնված։ «Եթե մենք,— ասում է Հարրիսոնը,— ամեն մի ասպետական կալվածքի այժմյան վիճակը հին ցուցակների հետ համեմատենք, ապա կտեսնենք, որ անհամար տներ ու մանր գյուղացիական տնտեսություններ չքացել են, որ հողը հիմա շատ ավելի քիչ թվով մարդկանց է կերակրում, որ շատ քաղաքներ անկման վիճակի մեջ են, թեև միաժամանակ նորերն են ծաղկել... Ես կարող էի շատ բան պատմել այն քաղաքների ու գյաղերի գյուղերի մասին, որոնք ավերվել և ոչխարների արոտավայրեր են դարձվել, և որտեղ մնացեք են միայն կալվածատերերի տները»։ Այդպիսի հին ժամանակագրությունների տրտունջները, այնուամենայնիվ, մի քիչ չափազանցված են, բայց նրանք ճշգրիտ պատկերում են այն տպավորությունը, որ արտադրական հարաբերությունների այն ժամանակ կատարվող ռևոլյուցիան գործել է ժամանակակիցների վրա։ Կանցլեր Ֆորտեսքյուի և Թոմաս Մորի աշխատությունները համեմատելով, մենք պարզ տեսնում ենք այն անդունդը, որ XV դարը բաժանում է XVI-ից։ Տորնտոնի իրավացի դիտողության համաձայն, անգլիական բանվոր դասակարգն իր ոսկեդարից առանց որևէ անցողիկ աստիճանների ընկավ երկաթե դարը։
Օրենսդրությունը վախեցավ այդ հեղաշրջումից։ Նա դեռ կանգնած չէր քաղաքակրթության այն բարձրության վրա, երբ «Wealth of the Nation»-ը [«ազգային հարստությունը»], այսինքն՝ կապիտալի ստեղծումն ու ժողովրդական մասսայի անխնա շահագործումն ու պաուպերացումը պետական ամեն մի իմաստության ultima Thule-ն [վերջին խոսքն] է համարվում։ Բեկոնը Հենրիխ VII-ի իր պատմության մեզ ասում է. «Այդ ժամանակի մոտերքը (1489 թ.) շատացան գանգատներն այն մասին, թե վարելահողերը դարձնում են արոտավայրեր (ոչխարների և այլ անասունների համար), որոնք մի այն սակավաթիվ հովիվների հսկողություն են պահանջում. ցմահ կամ միամյա վարձակալության տրվող հողերը («yeomen»-ի [ազատ հողագործների] մեծ մասն ապրում էր տարեկան վարձակալությամբ) վերածվեցին կալվածատիրական կայքերի... Այդ առաջ բերեց ժողովրդի անկում, հետևապես, և քաղաքների, եկեղեցիների, տասանորդների անկում... Թագավորն ու պառլամենտը զարմանքի արժանի իմաստությամբ ձգտում էին բուժել այդ չարիքը... Նրանք միջոցներ ձեռք առան համայնական հողերի՝ բնակչությանը բնաջնջող այդ զավթումների (depopulating inclosures-ի) դեմ, դրան կրնկակոխ հետևողի բնակչությանը բնաջնջող արոտատնտեսության (depopulating pasturage-ի) դեմ»։ Հենրիխ Vll-ի օրենքը, 1849, հոդ. 19, արգելում է քանդել այն գյուղացիական տները, որոնց առնվազն 20 ակր հող է պատկանում։ Հենրիխ VIII-ի 25 ակտը վերանորոգում է այդ օրենքը։ Այնտեղ ասված է, ի միջի այլոց, թե «զգալի թվով վարձակալական հողեր և անասունների մեծ հոտեր, մանավանդ ոչխարների հոտեր, կուտակվում են փոքրաթիվ ձեռքերում, որի հետևանքով հողային ռենտաները շատ են աճել, իսկ հողի մշակումը (tillage) մեծ չափով ընկել է, եկեղեցիներն ու տները քանդվել են, և մարդկանց ապշեցուցիչ չափերով մեծ մասսաներ զրկվել են իրենց ու իրենց ընտանիքներին պահելու հնարավորությունից»։ Այդ պատճառով օրենքը կարգադրում է վերականգնել լքյալ գյուղացիական աները, վարելահողի ու արոտավայրի միջև որոշ հարաբերություն է սահմանում և այլն։ 1533 թվականի մի օրենք ցավում է, որ շատ սեփականատերեր մինչև 24 000 ոչխար ունեն, և թույլատրելի թիվը սահմանափակում է 2 000-ով<ref>Թոմաս Մորը իր «Ուտոպիա»-ի մեջ խոսում է այն զարմանալի երկրի մ ասին, որտեղ «ոչխարները լափում են մարդկանց» («Utopia» թարգմ., Robinson, հրատ. Arber. London 1869, էջ 41)։ [Թոմաս Մոր. «Ոսկե գիրք՝ նույնքան օգտակար, որքան և հետաքրքիր պետության ամենալավ կառուցվածքի և Ուտոպիա նոր կղզու մասին», հրատ. Academia 1935 թ., էջ 59։]<br>193a Բեկոնը պարզարանում է այն կապը, որ գոյություն ունի ունևոր ազատ գյուղացիության և լավ հետևակազորի միջև։ «Թագավորության մեջ հզորությունն ու բարքերը պահպանելու համար վերին աստիճանի կարևոր է պահպանել վարձակալության բավարար չափերը՝ առողջ, ընդունակ մարդկանց անկարոտ գոյությունն ապահովելու համար, և թագավորության հողի մեծ մասը թողնել yeomanry-ի, այսինքն՝ ա՛յն մարդկանց տիրապետության տակ, որոնք միջին վիճակն ունեն ազնվականների և կոտտեջաբնակների (cottagers) ու բատրակների միջև... Որովհետև ռազմական գործին ամենաիրազեկ մարդիկ համաձայն են միմյանց հետ այն բանում,... որ բանակի գլխավոր ուժն ինֆանտերիան է կամ հետևակը։ Բայց լավ հետևակազոր կազմելու համար հարկավոր են այնպիսի մարդիկ, որոնք մեծացել են ոչ թե ստրկական նվաստացման կամ աղքատության մեջ, այլ ազատ կյանքով ու մի որոշ բարօրության մեջ։ Ուստի, եթե պետության մեջ գլխավոր նշանակություն ունեն ազնվականներն ու բարձր հասարակությունը իսկ նրա գյուղական բնակչությունն ու հողագործները բաղկացած են լոկ բանվորներից կամ բատրակներից, ինչպես նաև կոտտերներից, այսինքն՝ խրճիթ ունեցող մուրացկաններից, ապա այդպիսի պայմաններում գուցե և կարելի է լավ հեծելազոր ունենալ, բայց ոչ երբեք լավ ու դիմացկուն հետևակազոր... Մենք այդ տեսնում ենք Ֆրանսիայում ու Իտալիայում և արտասահմանյան մի քանի այլ երկրներում, որտեղ իրոք ամբողջ բնակչությունը բաղկացած է ազնվականությունից ու աղքատ գյուղացիներից... այն աստիճան աղքատ, որ նրանք իրենց հետևակային գումարտակների համար ստիպված են շվեյցարացիներից և ուրիշներից բաղկացած վարձկան խմբեր կիրառելու, որտեղից էլ բխում է այն, որ այդ ազգերը մեծ թվով բնակչություն ունեն, բայց քիչ զինվոր» («The Reign of Henry VII etc. Verbatim Reprint from Kennet’s England», հրատ. 1713, London 1870, էջ 308)։</ref>։ Հավասարապես անպտուղ էին նաև Հենրիխ VII-ի ժամանակվանից սկսած 150 տարի շարունակվող ժողովրդական գանգատներն ու հրատարակվող օրենքները մանր ֆերմերների ու գյուղացիների սեփականազրկման դեմ։ նրանց ապարդյունության գաղտնիքը մեզ մատնում է Բեկսնը հակառակ իր դիտավորության. «Հենրիխ VII-ի օրենքում,— ասում է նա իր «Essay, civil and moral» աշխատության մեջ, գլուխ 29 [Հմմտ. Бэкон, Собр. соч.5, մ. II, ՍՊԲ. 1874, էջ 410],— խորիմաստն ու զարմանքի արժանին այն է, որ նա որոշ նորմալ մեծության հողագործական տնտեսություններ ու ագարակատներ ստեղծեց, այսինքն՝ նրանց հատկացրեց հողի մի այնպիսի տարածություն, որով դրանք կարող էին բավականաչափ ապահովված, ստրկական կախումով չնվաստացված հպատակներ տալ, և, մյուս կողմից, մաճը բռնում էր սեփականատիրոջ և ոչ թե վարձվորի ձեռքը» («to keep the plough in the hand of the owners and not hirelings») ['' Տես 193a ծանոթ.'']։ Բայց կապիտալիստական արտադրությունը պահանջում էր, ընդհակառակը, հենց ժողովրդական մասսաների ստրկական դրություն, հենց նրանց փոխարկումը վարձկանների և նրանց աշխատանքի միջոցների փոխարկումը կապիտալի։ Այդ անցման ժամանակաշրջանում օրենսդրությունն աշխատում էր նաև հողագործական վարձու բանվորի ամեն մի կոտտեջի կցել առնվազն 4 ակր հող և նրան արգելում էր տնվոր ընդունել իր կոտտեջը։ Դեռևս 1627 թվականին, Հակոբ I-ի ժամանակ, Ֆրոնտ-Միլլի հողատեր Ռոջեր Կրոկերը դատապարտվեց այն բանի համար, որ իր Ֆրոնտ-Միլլի կալվածում մի կոտտեջ էր շինել և 4 ակր հող չէր հատկացրել նրան, դեռ 1638 թվականին, Կարլ I-ի ժամանակ, թագավորական մի հանձնաժողով նշանակվեց հետևելու համար հին օրենքների կատարմանը, հատկապես 4 ակր հողի վերաբերյալ օրենքի կատարմանը, դեռևս Կրոմվելն արգելեց Լոնդոնից 4 մղոնից պակաս հեռավորության վրա տներ շինել, որոնք 4 ակր հող չունենան։ Դեռևս XVIII դարի առաջին կեսում գյուղատնտեսական բանվորը գանգատ էր տալիս դատարան, եթե նրա կոտտեջին 1-ից մինչև 2 ակր հող չէր հատկացվում։ Իսկ հիմա նա երջանիկ է, եթե իր կոտտեջի առաջ մի փոքրիկ պարտեզ կա կամ եթե նրան մոտիկ կարող է մի երկու քառակուսի սաժեն հող վարձել։ «Հողատերերն ու վարձակալները,— ասում է դ-ր Հանտերը,— այստեղ գործում են ձեռք-ձեռքի տված։ Կոտտեջին կից մի քանի ակր հողը բանվորներին չափազանց անկախ կդաբձներ»<ref>Դ-ր Հանտերը «Public Health. 7th Report 1864»ում։ London 1S65, էջ 134։ «Հողի այն քանակը, որ թույլատրված է (հին օրենքներով), հիմա բանվորների համար անչափ շատ է նկատվում, որ նրանց կարող է մանր ֆերմերներ դարձներ (George Roberts: «The Social History of the People of the Southern Counties of England in Past Centuries». London 1856, էջ 184, 185)։</ref>։Օրենսդրությունը վախեցավ այդ հեղաշրջումից։ Նա դեռ կանգնած չէր քաղաքակրթության այն բարձրության վրա, երբ «Wealth of the Nation»-ը [«ազգային հարստությունը»], այսինքն՝ կապիտալի ստեղծումն ու ժողովրդական մասսայի անխնա շահագործումն ու պաուպերացումը պետական ամեն մի իմաստության ultima Thule-ն [վերջին խոսքն] է համարվում։ Բեկոնը Հենրիխ VII-ի իր պատմության մեզ ասում է. «Այդ ժամանակի մոտերքը (1489 թ.) շատացան գանգատներն այն մասին, թե վարելահողերը դարձնում են արոտավայրեր (ոչխարների և այլ անասունների համար), որոնք միայն սակավաթիվ հովիվների հսկողություն են պահանջում. ցմահ կամ միամյա վարձակալության տրվող հողերը («yeomen»-ի [ազատ հողագործների] մեծ մասն ապրում էր տարեկան վարձակալությամբ) վերածվեցին կալվածատիրական կայքերի... Այդ առաջ բերեց ժողովրդի անկում, հետևապես, և քաղաքների, եկեղեցիների, տասանորդների անկում... Թագավորն ու պառլամենտը զարմանքի արժանի իմաստությամբ ձգտում էին բուժել այդ չարիքը... Նրանք միջոցներ ձեռք առան համայնական հողերի՝ բնակչությանը բնաջնջող այդ զավթումների (depopulating inclosures-ի) դեմ, դրան կրնկակոխ հետևողի բնակչությանը բնաջնջող արոտատնտեսության (depopulating pasturage-ի) դեմ»։ Հենրիխ Vll-ի օրենքը, 1849, հոդ. 19, արգելում է քանդել այն գյուղացիական տները, որոնց առնվազն 20 ակր հող է պատկանում։ Հենրիխ VIII-ի 25 ակտը վերանորոգում է այդ օրենքը։ Այնտեղ ասված է, ի միջի այլոց, թե «զգալի թվով վարձակալական հողեր և անասունների մեծ հոտեր, մանավանդ ոչխարների հոտեր, կուտակվում են փոքրաթիվ ձեռքերում, որի հետևանքով հողային ռենտաները շատ են աճել, իսկ հողի մշակումը (tillage) մեծ չափով ընկել է, եկեղեցիներն ու տները քանդվել են, և մարդկանց ապշեցուցիչ չափերով մեծ մասսաներ զրկվել են իրենց ու իրենց ընտանիքներին պահելու հնարավորությունից»։ Այդ պատճառով օրենքը կարգադրում է վերականգնել լքյալ գյուղացիական աները, վարելահողի ու արոտավայրի միջև որոշ հարաբերություն է սահմանում և այլն։ 1533 թվականի մի օրենք ցավում է, որ շատ սեփականատերեր մինչև 24 000 ոչխար ունեն, և թույլատրելի թիվը սահմանափակում է 2 000-ով<ref>Թոմաս Մորը իր «Ուտոպիա»-ի մեջ խոսում է այն զարմանալի երկրի մ ասին, որտեղ «ոչխարները լափում են մարդկանց» («Utopia» թարգմ., Robinson, հրատ. Arber. London 1869, էջ 41)։ [Թոմաս Մոր. «Ոսկե գիրք՝ նույնքան օգտակար, որքան և հետաքրքիր պետության ամենալավ կառուցվածքի և Ուտոպիա նոր կղզու մասին», հրատ. Academia 1935 թ., էջ 59։]<br>193a Բեկոնը պարզաբանում է այն կապը, որ գոյություն ունի ունևոր ազատ գյուղացիության և լավ հետևակազորի միջև։ «Թագավորության մեջ հզորությունն ու բարքերը պահպանելու համար վերին աստիճանի կարևոր է պահպանել վարձակալության բավարար չափերը՝ առողջ, ընդունակ մարդկանց անկարոտ գոյությունն ապահովելու համար, և թագավորության հողի մեծ մասը թողնել yeomanry-ի, այսինքն՝ ա՛յն մարդկանց տիրապետության տակ, որոնք միջին վիճակն ունեն ազնվականների և կոտտեջաբնակների (cottagers) ու բատրակների միջև... Որովհետև ռազմական գործին ամենաիրազեկ մարդիկ համաձայն են միմյանց հետ այն բանում,... որ բանակի գլխավոր ուժն ինֆանտերիան է կամ հետևակը։ Բայց լավ հետևակազոր կազմելու համար հարկավոր են այնպիսի մարդիկ, որոնք մեծացել են ոչ թե ստրկական նվաստացման կամ աղքատության մեջ, այլ ազատ կյանքով ու մի որոշ բարօրության մեջ։ Ուստի, եթե պետության մեջ գլխավոր նշանակություն ունեն ազնվականներն ու բարձր հասարակությունը իսկ նրա գյուղական բնակչությունն ու հողագործները բաղկացած են լոկ բանվորներից կամ բատրակներից, ինչպես նաև կոտտերներից, այսինքն՝ խրճիթ ունեցող մուրացկաններից, ապա այդպիսի պայմաններում գուցե և կարելի է լավ հեծելազոր ունենալ, բայց ոչ երբեք լավ ու դիմացկուն հետևակազոր... Մենք այդ տեսնում ենք Ֆրանսիայում ու Իտալիայում և արտասահմանյան մի քանի այլ երկրներում, որտեղ իրոք ամբողջ բնակչությունը բաղկացած է ազնվականությունից ու աղքատ գյուղացիներից... այն աստիճան աղքատ, որ նրանք իրենց հետևակային գումարտակների համար ստիպված են շվեյցարացիներից և ուրիշներից բաղկացած վարձկան խմբեր կիրառելու, որտեղից էլ բխում է այն, որ այդ ազգերը մեծ թվով բնակչություն ունեն, բայց քիչ զինվոր» («The Reign of Henry VII etc. Verbatim Reprint from Kennet’s England», հրատ. 1713, London 1870, էջ 308)։</ref>։ Հավասարապես անպտուղ էին նաև Հենրիխ VII-ի ժամանակվանից սկսած 150 տարի շարունակվող ժողովրդական գանգատներն ու հրատարակվող օրենքները մանր ֆերմերների ու գյուղացիների սեփականազրկման դեմ։ Նրանց ապարդյունության գաղտնիքը մեզ մատնում է Բեկոնը հակառակ իր դիտավորության. «Հենրիխ VII-ի օրենքում,— ասում է նա իր «Essay, civil and moral» աշխատության մեջ, գլուխ 29 [Հմմտ. Бэкон, Собр. соч., մ. II, ՍՊԲ. 1874, էջ 410],— խորիմաստն ու զարմանքի արժանին այն է, որ նա որոշ նորմալ մեծության հողագործական տնտեսություններ ու ագարակատներ ստեղծեց, այսինքն՝ նրանց հատկացրեց հողի մի այնպիսի տարածություն, որով դրանք կարող էին բավականաչափ ապահովված, ստրկական կախումով չնվաստացված հպատակներ տալ, և, մյուս կողմից, մաճը բռնում էր սեփականատիրոջ և ոչ թե վարձվորի ձեռքը» («to keep the plough in the hand of the owners and not hirelings») [''Տես 193a ծանոթ.'']։ Բայց կապիտալիստական արտադրությունը պահանջում էր, ընդհակառակը, հենց ժողովրդական մասսաների ստրկական դրություն, հենց նրանց փոխարկումը վարձկանների և նրանց աշխատանքի միջոցների փոխարկումը կապիտալի։ Այդ անցման ժամանակաշրջանում օրենսդրությունն աշխատում էր նաև հողագործական վարձու բանվորի ամեն մի կոտտեջի կցել առնվազն 4 ակր հող և նրան արգելում էր տնվոր ընդունել իր կոտտեջը։ Դեռևս 1627 թվականին, Հակոբ I-ի ժամանակ, Ֆրոնտ-Միլլի հողատեր Ռոջեր Կրոկերը դատապարտվեց այն բանի համար, որ իր Ֆրոնտ-Միլլի կալվածում մի կոտտեջ էր շինել և 4 ակր հող չէր հատկացրել նրան, դեռ 1638 թվականին, Կարլ I-ի ժամանակ, թագավորական մի հանձնաժողով նշանակվեց հետևելու համար հին օրենքների կատարմանը, հատկապես 4 ակր հողի վերաբերյալ օրենքի կատարմանը, դեռևս Կրոմվելն արգելեց Լոնդոնից 4 մղոնից պակաս հեռավորության վրա տներ շինել, որոնք 4 ակր հող չունենան։ Դեռևս XVIII դարի առաջին կեսում գյուղատնտեսական բանվորը գանգատ էր տալիս դատարան, եթե նրա կոտտեջին 1-ից մինչև 2 ակր հող չէր հատկացվում։ Իսկ հիմա նա երջանիկ է, եթե իր կոտտեջի առաջ մի փոքրիկ պարտեզ կա կամ եթե նրան մոտիկ կարող է մի երկու քառակուսի սաժեն հող վարձել։ «Հողատերերն ու վարձակալները,— ասում է դ-ր Հանտերը,— այստեղ գործում են ձեռք-ձեռքի տված։ Կոտտեջին կից մի քանի ակր հողը բանվորներին չափազանց անկախ կդարձներ»<ref>Դ-ր Հանտերը «Public Health. 7th Report 1864»-ում։ London 1865, էջ 134։ «Հողի այն քանակը, որ թույլատրված է (հին օրենքներով), հիմա բանվորների համար անչափ շատ է նկատվում, որ նրանց կարող է մանր ֆերմերներ դարձներ (George Roberts: «The Social History of the People of the Southern Counties of England in Past Centuries». London 1856, էջ 184, 185)։</ref>։
Ժողովրդական մասսաների բռնի սեփականազրկումը մի նոր ահռելի զարկ ստացավ XVI դարում ռեֆորմացիայի և նրան ուղեկցող՝ եկեղեցական կալվածների վիթխարի հափշտակության շնորհիվ։ Ռեֆորմացիայի նախօրյակին կաթոլիկ եկեղեցին անգլիական հողի մի զգալի մասի ֆեոդալական սեփականատերն էր։ Վանքերի և այլ հիմնարկների ոչնչացումը նրանց բնակիչներին դարձրեց պրոլետարներ։ Բուն եկեղեցական կալվածների մի խոշոր մասը տրվեց թագավորական գիշատիչ ֆավորիտներին կամ չնչին գնով ծախվեց սպեկուլյանտներին, ֆերմերներին ու քաղաքացիներին, որոնք հին ժառանգական վարձակալներին մասսայորեն վտարում էին այդ կալվածներից և նրանց տնտեսությունները միացնում էին։ Եկեղեցական տասանորդի մի մասի նկատմամբ աղքատացած հողագործների սեփականության իրավունքը, որ երաշխավորված էր օրենքով, սուսուփուս վերացվեց<ref>«Եկեղեցական տասանորդի նկատմամբ աղքատների իրավունքը սահմանված է ուղղակի հին ստատուտներով» (J. D. TucketTuckett: «A History of the Past and Present State of the Labouring Population». London 1846, հ. II, էջ 804, 805)։</ref>։ «Pauper ubique jacet» [«ամենուրե՜ք աղքատներ»],— բացականչեց Եղիսաբեթ թագուհին Անգլիայում կատարած մի ճանապարհորդությունից հետո։ Նրա թագավորության 43-րդ տարում կառավարությանը։ կառավարությունը, վերջիվերջո, ստիպված եղավ պաշտոնապես ընդունելու պաուպերիզմը՝ աղքատների օգտին հարկ մտցնելով։ «Այդ օրենքը նախաձեռնողներն ամաչում էին հրապարակով հայտարարել նրա շարժառիթները, ուստի և, բոլոր սովորությունների հակառակ, նրանք օրենքը լույս աշխարհ հանեցին առանց որևէ «preamble» [բացատրական առաջաբանի]»<ref>William Cobbett: «A History of the Protestant Reformation», § 471.</ref>։ Կարլ I-ի 16, 4 ակտը այդ օրենքը հայտարարեց մնայուն և միայն 1834 թվականին նրան մի նոր, ավելի խիստ ձև տրվեց<ref>Թե ինչպես էր արտահայտվում այդ ժամանակ բողոքական «ոգին», երևում է, ի միջի այլոց, հետևյալից. Հարավային Անգլիայի մի քանի հողատերեր և ունևոր ֆերմերներ, հավաքվելով և խելք-խելքի տալով, մշակեցին տասը հարց այն մասին, թե ինչպես պետք է ամենաճիշտ ձևով մեկնաբանել Եղիսաբեթի՝ աղքատներին վերաբերող օրենքը։ Նրանք այդ հարցերը հանձնեցին, եզրակացություն տալու համար այն ժամանակվա հռչակավոր իրավաբան սերժանտ Սնիգգիին (հետագայում՝ Հակոբ I-ի ժամանակ, դատավոր)։ Իններորդ հարցն ասում է, . «Ծխական համայնքի մի քանի հարուստ ֆերմերներ մի խելոք պլան են մտածել, որով կարող էին վերացվել օրենքը գործադրելու հետ կապված բոլոր շփոթությունները։ Նրանք առաջարկում են ծխական համայնքում մի բանտ շինել։ Ամեն մի աղքատի։ աղքատի, որը չի համաձայնի այդ բանտում բանտարկվել, պետք է մերժվի օգնությունը։ Այնուհետև, հարևան գյուղերին պետք է ծանուցում արվի, որ եթե այնտեղ որևէ անձ տրամադիր է այդ ծխական համայնքի աղքատներին վարձելու, ապա թող նա կնքված ծրարով խնդրագիր ուղարկի մի որոշ օր, նշելով այն ամենացածր գինը, որով նա համաձայն է վերցնել և պահել մեր աղքատներին։ Այս պլանի հեղինակները կարծում են5 են, որ հարևան կոմսություններում կան անձեր, որոնք չեն ուզում աշխատել և բավականաչափ կարողություն կամ վարկ չունեն, որ հող կամ նավ վարձակալեն և այդպիսով ապրեն առանց աշխատելու («so as to live without labour»)։ Այսպիսի անձինք, հավանորեն, հակված կլինեն շատ օգտավետ առաջարկություններ անելու ծխական համայնքին։ Եթե պատահի էլ երբեմն, որ այդպիսի վարձողի խնամքին հանձնված աղքատները ոչնչանան, ապա մեղքը նրա վզին կլինի, որովհետև ծխական համայնքը կատարել է այդ աղքատների նկատմամբ իր պարտքը։ Սակայն մենք վախենում ենք, որ ներկա օրենքը նման իմաստուն ձեռնարկումներ (prifdential prudential measure) թույլ չի տալիս. բայց դուք պետք է իմանաք, որ մեր և հարևան կոմսությունների մնացած բոլռր բոլոր freeholder-ները [ազատ մանր հողատերերը] կհարեն մեզ և ստորին պալատի իրենց ներկայացուցիչներին կդրդեն մի այնպիսի օրինագիծ մտցնելու, որը թույլ տա աղքատներին բանտարկության ու պարտադիր աշխատանքի ենթարկել, այնպես որ ամեն մի անձ, որը համաձայն չէ բանտարկվելու, նպաստ ստանալու իրավունք չունենա։ Այս, հույս ունենք, կվերացնի աղքատության մեջ ընկած անձերի նպաստ խնդրելու ցանկությունը» («will prevent persons in distress from wanting relief») (R. Blakey: «The History of Political Literature from the Earfiest Earliest Times». London 1855, հ. II, էջ 84, 85)։ — Շոտլանդիայում Ճորտատիրությունը ճորտատիրությունը մի քանի դար ավելի ուշ ոչնչացվեց. , քան Անգլիայում։ Դեռևս 1698 թվականին Սալունի ներկայացուցիչ Ֆլետչերը հայտարարեց շոտլանդական պառլամենտում. «Մուրացկանների թիվը Շոտլանդիայում 200 000-ից պակաս չէ։ Միակ միջոցը դրա դեմ, որ կարող եմ առաջարկել ես, որպես սկզբունքով ռեսպուբլիկայի կողմնակից, ճորտատիրության վերականգնումն է և ստրուկ դարձնելը բոլոր նրանց, ովքեր անընդունակ են իրենց գոյությունն ինքնուրույն կերպով ապահովելու»։ Այսպես, Իդենը «The State of the Poor»-ում, հ. I, գլ. I, էջ 60, 61, ասում է. «Ճորտատիրական հարաբերությունների սահմանափակումը, ըստ երևույթին, իր հետ անխուսափելիորեն պաուպերիզմ է բերում... Մանուֆակտուրաներն ու առևտուրը — ահա մեր, աղքատների իսկական ծնողները»։ Իդենը, ինչպես և վերը բերված ցիտատի «սկզբունքով ռեսպուբլիկայի կողմնակից» շոտլանդացի հեղինակը սխալվում են լոկ մի բանում. հողագործը պրորետար պրոլետար կամ պաուպեր դարձավ ոչ թե այն պատճառով, որ ճորտատիրությունը ոչնչացվեց, այլ որովհետև ոչնչացվեց նրա հողային սեփականությունը։ — Ֆրանսիայում, որտեղ սեփականազրկումն այլ եղանակով կատարվեց, աղքատների վերաբերյալ անգլիական օրենքին համապատասխանում է 1571 թվականի Մուլենսյան օրդոնանսը և 1656 թվականի էդիկտը։</ref>։ Ռեֆորմացիայի այդ անմիջական հետևանքները, սակայն, նրա ամենակարևոր արդյունքը չէին։ Եկեղեցական գույքերը հողային սեփականության տրադիցիոն հարաբերությունների կրոնական ամրոցն էին կազմում։ Այդ ամրոցի անկումից հետո այլևս չէին կարող կանգուն մնալ նաև այդ հարաբերությունները<ref>Պ-ն Ռոջերսը, չնայած որ այն ժամանակ քաղաքատնտեսության պրոֆեսոր էր Օքսֆորդի համալսարանում, բողոքական ուղղափառության այդ կենտրոնում, «History of Agriculture» աշխատության իր առաջաբանում ընդգծում է ժողովրդական մասսաների պաուպերացումը ռեֆորմացիայի հետևանքով։</ref>։
Դեռևս 17-րդ դարի վերջին տասնամյակներում yeomanry-ն անկախ գյուղացիությունը, ավելի բազմաթիվ էր, քան վարձակալների դասակարգը։ Նա Կրոմվելի գլխավոր ուժն էր և, հենց Մակոլեյի խոստովանությամբ, նպաստավոր հակադրություն էր կազմում խրախճանասեր-ազնվականների ու նրանց սպասավորների, գյուղական տերտերների համեմատությամբ, որոնց պարտականությունն էր աղաների պաշտոնաթող «սիրուհիների» մեղքերր մեղքերը ամուսնական թագ ու պսակով ծածկել։ Նույնիսկ վարձու հողագործական բանվորները համայնական հողի տիրակիցներն էին դեռ։ Մոտավորապես 1750 թվականին չքանում է yeomanry-ն<ref>«A Letter tօ to Sir T. C. Bunbury, Brt.: Օո Օn the High Price of Provisions. By a Suffolk Gentleman». Ipswich 1795, էջ 4։ Նույնիսկ խոշոր ֆերմերության մոլեռանդ պաշտպան «Inquiry into the Connection Between the Present Price of Provisions and the Size of Farms etc.». London 1773 գրվածքի հեղինակը — էջ 139 ասում է. «Ես ամենից ավելի վշտանում եմ... մեր yeomanry-ի [յոմենների], այսինքն՝ այն մարդկանց չքանալու վրա, որոնք իրոք պահում էին մեր ազգի անկախությունը, ինձ համար ցավալի է տեսնել, որ նրանց հողերը հիմա գտնվում են մոնոպոլիստ-լորդերի ձեռքին և վարձակալվում են մանր ֆերմերների կողմից, որոնք իրենց հողամասերն ստանում են գրեթե նույնքան ծանր պայմաններով, ինչպես վասալները, և հենց առաջին իսկ չարաբաստիկ դեպքում կարող են վռնդվել»։</ref> իսկ XVIII դարի վերջին տասնամյակներում հողագործների համայնական սեփականության վերջին հետքերն էլ են չքանում։ Մենք այստեղ մի կողմ ենք Թողնում թողնում ագրարային ռևոլյուցիայի զուտ տնտեսական զսպանակները։ Մեզ հետաքրքրում են նրա բռնի լծակները։
Ստյուարտների վերահաստատման ժամանակ հողասեփականատերերն օրենսդրական ճանապարհով անցկացրին այն ուզուրպացիան, որը մայրցամաքում ամենուրեք կատարվեց առանց որևէ օրենսդրական երկարաբանությունների։ Նրանք ոչնչացրին հողային հարաբերությունների ֆեոդալական կարգը, այսինքն՝ իրենց վրայից թոթափեցին պետության հանդեպ ամեն մի պարտականություն, գյուղացիության ու ժողովրդական մնացած մասսայի վրա դրված հարկերի միջոցով «վարձատրեցին» պետությանը, յուրացրին մասնավոր սեփականության արդի իրավունքը այդ կայքերի նկատմամբ, որոնց նրանք տիրում էին միայն ֆեոդալական իրավունքի հիման վրա, և, վերջապես, Անգլիայի գյուղական բանվորների վզին փաթաթեցին բնակեցման այն օրենքները («laws of settlements»), որոնք mutatis mutandis անգլիական հողագործների վրա նույնպիսի ազդեցություն ունեցան, ինչպիսին թաթար Բորիս Գոդունովի հրամանագիրը ունեցավ ռուս գյուղացիության վրա։
«Glorious Revolution»-ի (փառապանծ ռևոլյուցիան) Վիլհելմ III Օրանացու հետ<ref>Այս բուրժուական հերոսի բարոյական դեմքի մասին պատկերացում է տալիս հետևյալը. «Իռլանդիայում գտնվող ընդարձակ հողերը, որոնք 1695 թվականին նվիրվեցին լեդի Օրկնեին,— ահա հանրահայտնի օրինակն այն բանի, թե որքան բուռն է եղել արքայի սերը, և որքան մեծ է եղել լեդու ազդեցությունը... Լեդի Օրկնեի արժեքավոր ծառայությունները, ամենայն հավանականությամբ, foeda labiorum ministeria [սիրո կեղտոտ ծառայություններ] էին»։ (Բրիտանական թանգարանի Sloane Manuscript Collection-ում № 4224։ Ձեռագրի վերնադիրն վերնագիրն է. «The Character and Behaviour of King William, Sunderland etc. as represented in Original letters to the Duke of Schrewsbury froin Somers, Halifax, Oxford, Secretary Vernon etc.». Ձեռագիրր լի է կուրյոզներով։)</ref> իշխանության գլուխ կարգեց հողատեր ու կապիտալիստ շահամոլներին։ Նրանք նոր դարագլուխը սրբագործեցին՝ վիթխարի չափերի հասցնելով պետական գույքերի այն հափշտակությունը, որ մինչև հիմա միայն չափավոր կերպով էր կատարվում։ Պետական հողերը նվեր էին տրվում, չնչին գնով ծախվում էին կամ ուղղակի հափշտակման միջոցով մասնավոր կալվածներին էին միացվում<ref>«Թագապատկան հողերի ապօրինի օտարումը մասամբ վաճառքի, մասամբ նվիրելու միջոցով՝ անգլիական պատմության խայտառակ գլուխն է կազմում... ազգին խաբելու մի վիթխարի արարք է (gigantic fraud օո on the nation)» (F. W. Newman: «Lectures on Political Economy». London 1851, էջ 129, 130). {Թե արդի Անգլիայի խոշոր հողատերերն ինչպես են ձեռք բերել իրենց այժմյան սեփականությանը, մանրամասն տվյալներն այդ առթիվ տե՛ս «Our old Nobility. By Nobiesse Noblesse Oblige»-ի մեջ։ London 1879: Ֆ. Է.}</ref>։ Այս ամենը կատարվում էր առանց ամենափոքր չափով անգամ օրինականությունը պահպանելու։ Անգլիական օլիգարխիայի այժմյան իշխանական կալվածների հիմքն են կազմում հենց այդպիսի խաբեբայական եղանակով յուրացված պետական գույքը, եկեղեցուց խլած հողերի հետ միասին, որչափով ռեսպուբլիկական ռևոլյուցիայի ժամանակ հողատերերը նրանցից չզրկվեցին<ref>Տե՛ս, օրինակ, Է. Բերկի պամֆլետը Բեդֆորդի դքսական տան մասին, որի շառավիղն է լորդ Ջոն Ռասսելը, «the tomtit of liberalism» [«լիբերալիզմի ճնճղաճուտը»]։</ref>։ Բուրժուա-կապիտալիստները նպաստում էին այդ գործառնությանը, որպեսզի, ի միջի այլոց, հողը դարձնեն ազատ առևտրի առարկա, հողագործական խոշոր արտադրության բնագավառն ընդարձակվեն, ուժեղացնեն օրենքից դուրս գտնվող պրոլետարների հոսանքը գյուղից և այլն։ Ընդսմին հողային նոր արիստոկրատիան նոր բանկոկրատիայի, ձվից նոր դուրս եկած ֆինանսական այդ բարձր ազնվականության և այն ժամանակ հովանովարական մաքսերի վրա հենվող խոշոր մանուֆակտուրաների տերերի բնական դաշնակիցն էր։ Անգլիական բուրժուազիան այստեղ միայն իր սեփական շահերն էր պաշտպանում և այդ տեսակետից նույնքան ճիշտ էր վարվում, որքան շվեդական քաղաքացիները, որոնք հակառակ նպատակ էին հետապնդում և, իրենց տնտեսական պատվարի — գյուղացիության հետ միանալով, օժանդակում էին թագավորներին, որոնք արիստոկրատիայից զոռով ետ էին խլում նրա կողոպտած թագապատկան հողերը (1604 թվականից սկսած և հետո էլ Կարլ X-ի և Կարլ XI-ի ժամանակ)։
Համայնական սեփականությունը, որ բոլորովին տարբեր է պետական սեփականությունից, որի մասին հենց նոր խոսք եղավ, մի հին-գերմանական հաստատություն էր, որը պահպանվել էր ֆեոդալիզմի ծածկոցի տակ։ Մենք արդեն տեսանք, որ համայնական սեփականության բռնի հափշտակումը, որին սովորաբար ուղեկցում էր վարելահողի փոխարկումն արոտավայրի, սկսվեց XV դարի վերջում և շարունակվում էր XVI դարում։ Սակայն այն ժամանակները այդ պրոցեսը կատարվում էր առանձին անհատական բռնությունների ձևով, որոնց դեմ 150 տարի շարունակ ապարդյուն պայքարում էր օրենսդրությունը։ XVIII դարում առաջադիմություն է կատարվում այն տեսակետից, որ ինքը՝ օրենքն է ժողովրդական հողը կողոպտելու գործիք դառնում, թեև խոշոր ֆերմերները, դրանից անկախ, չեն հրաժարվում իրենց սեփական փոքրիկ մեթոդները կիրառելու<ref>«Ֆերմերները կտտերներին կոտտերներին արգելում են որևէ կենդանի էակ պահել, բացի իրենցից, այն պատրվակով, թե երբ նրանք անասուն կամ թռչուն ունենան, ապա կերը կգողանան ամբարներից։ Նրանք ասում են նաև. եթե ուղում ուզում ես, որ կոտտերը աշխատասեր լինի, նրան աղքատության մեջ պահիր։ Իրոք, գործի ամբողջ էությունն այն է, որ ֆերմերներն այդպիսով հափշտակում են համայնական հողերին վերաբերող բոլոր իրավունքները» («A Political Inquiry into the Consequences of Enclosing Waste Lands». London 1785, էջ 75)։</ref>։ Այդ կողոպուտի պառլամենտական ձևն են «Bills for Inclosures of Commons»-ը (համայնական հողը ցանկապատելու օրենքները), այսինքն՝ այն դեկրետները, որոնցով լենդլորդերն իրենք ժողովրդական հողը հենց իրենց էին նվիրում մասնավոր սեփականության իրավունքով,— ժողովրդին սեփականազրկող դեկրետները։ Սըր Ֆ. Մ. Իդենը, որը համայնական սեփականությունը ներկայացնում է որպես մասնավոր սեփականությունը այն խոշոր հողատերերի, որոնք բռնել էին ֆեոդալների տեղը, ինքն է հերքում խորամանկորեն կառուցած իր փաստաբանական ճառը, պահանջելով «համայնական հողերը ցանկապատելու վերաբերյալ պառլամենտական մի ընդհանուր ակտ», ընդունելով, հետևապես, որ համայնական հողերը մասնավոր սեփականություն դարձնելու համար անհրաժեշտ է պառլամենտական պետական հեղաշրջում, և, մյուս կողմից, պնդում է, որ օրենսդրական կարգով սեփականազրկված աղքատների «վնասների հատուցում» կատարվի<ref>Eden: «The State of the Poor», առաջաբանը։</ref>։
Երբ անկախ յոմենների տեղը բռնեցին tenants-at-wille, մի տարով հող վարձակալող մանր ֆերմերները,— ստրկորեն նվաստացված, ամբողջովին լենդլորդերի կամայականությունից կախված մարդկանց այդ ամբոխը,— պետական գույքերի կողոպտմանը զուգընթաց համայնական հողերի սիստեմատիկ հափշտակությունն առանձնապես օժանդակեց այն խոշոր ֆերմաների գոյացմանը, որոնք XVIII դարում կոչվում էին կապիտալ ֆերմաներ<ref>«Capital farms» («Two Letters on the Flour Trade and the Dearness of Corn By a Person in Business». London 1767, էջ 10, 20)։</ref> կամ վաճառականական ֆերմաներ<ref>«Merchant-farms» («An Inquiry into the Causes of the Present High Price of Provisions». London 1767, էջ 11, ծանոթագրություն)։ Անանուն լույս ընծայված այս չավ լավ աշխատության հեղինակը Նաթանինել Նաթանիել Ֆորստեր քահանան է։</ref> այդ նույն պատճառները նպաստեցին, որ գյուղական բնակչությունը դառնա պրոլետարիատ, «ազատագրվի» արդյունաբերության համար։
XVIII դարի համար դեռ այն աստիճան պարզ չէր, ինչպես XIX դարի համար, որ ազգային հարստությունը նույնանում է ժողովրդական աղքատության հետ։ Այստեղից էլ այն ժամանակվա տնտեսագիտական դրականության գրականության մեջ առաջ եկավ ամենաբուռն բանավեճ «inclosure of commons»-ի [համայնական հողերը ցանկապատելու] մասին։ Իմ առջև ընկած հսկայական նյութից ես բերում եմ միայն մի քանի հատվածներ, որոնք առանձնապես ցայտունորեն լուսաբանում են այն ժամանակվա դրությունը։
«Հարտֆորդշիրի շատ ծխական համայնքներում,— դրում է մի վրդովված գրիչ,— 24 ֆերմա, որոնցից յուրաքանչյուրն ունի 50—150 ակր, միացնելով դարձրել են 3 ֆերմա»<ref>Thomas Wright: «A short Address to the Public on the Monopoly of Large Farms», 1779, էջ 2, 3։</ref>։ «Նորթհեմպտոնշիրում և Լեստերշիրում շատ է տարածված համայնական հողերի ցանկապատումը, և ցանկապատումների միջոցով ստացված նոր լորդությունների մեծամասնությանն արոտավայրերի է վերածված, դրա հետևանքով շատ լորդություններում հիմա 50 ակր էլ չի հերկվում, թեև առաջ մինչև. 1 500 ակր էր հերկվում... Մի ժամանակ այստեղ կանգնած բնակելի տների, սարայների, գոմերիերի և այլ շենքերի ավերակներ»— ահա առաջվա բնակիչներից մնացած միակ հետքերը։ «Մի քանի տեղերում հարյուր տուն ու ընտանիքից մնացել է ընդամենը... 8-ը կամ 10-ը... Ծխական համայնքների մեծամասնության մեջ, որտեղ ցանկապատումը ընդամենը 15 կամ 20 տարի առաջ է սկսվել, շատ քչերն են մնացել հողի այն սեփականատերերից, որոնք հողը մշակում էին առաջ, երբ դաշտերը դեռ ցանկապատված չէին։ Ամենևին էլ քիչ չեն այն դեպքերը, երբ 4 կամ 5 հարուստ անասնատերեր հափշտակում են վերջերս ցանկապատված այնպիսի մեծ լորդություններ, որոնք առաջ գտնվում էին 20—30 ֆերմերների և նույնքան էլ մանր սեփականատերերի ու այլ բնակիչների ձեռքում։ Այդ բոլոր անձինք իրենց ընտանիքների հետ վտարված են իրենց տուն ու տեղից, նրանց հետ էլ ուրիշ շատ ընտանիքներ, որոնք նրանց մոտ աշխատանք ու ապրուստ էին գտնում»<ref>Addington քահանա. «Inquiry into the Reasons for and against Inclosing Open Fields». London 1772, էջ 37—43, տարբեր տեղերում։</ref>։Լենդլորդերը ցանկապատելու պատրվակով յուրացնում էին ո՛չ միայն հարևան պարապ հողերը, այլև հաճախ այն հողերը, որ մշակում էին իրենք՝ համայնիկները կամ մարդիկ, որոնք այն վարձակալում էին համայնքից որոշ վճարով։ «Ես այստեղ խոսում եմ մինչև այդ չցանկապատված այն դաշտերի ու հողերի ցանկապատման մասին, որոնք արդեն մշակված էին։ Նույնիսկ այն հեղինակները, որոնք պաշտպանում են inclosures-ը [ցանկապատումները], համաձայնում են, որ դրանց շնորհիվ ուժեղանում է խոշոր ֆերմաների մոնոպոլ դրությունը, իսկ դրանք բարձրացնում են կենսամիջոցների գները և նոսրացնում են բնակչությանը... նույնիսկ ամայի հողերի ցանկապատումը այն ձևով, ինչպես այդ կիրառվում է հիմա, աղքատներին զրկում է նրանը գոյության միջոցների մի մասից և մեծացնում է առանց այն էլ անչափ խոշոր ֆերմաները»<ref>Dr. R. Price: «Observations on Reversionary Payments», 6-րդ հրատ.։ By W. Morgan. London 1805, հ. II, էջ 155։ Կարդացեք Ֆորստերի, Էդդինգտոնի, Կենտի, Պրայսի և Ջեմս Անդերսոնի աշխատությունները և համեմատեցեք նրանց հետ Մակ Կուլլոխի զրպարտիչ խղճուկ բարբաջանքը նրա «The Literature օո Political Economy». London 1845 կատալոգում։</ref>։ «Եթե,— ասում է դոկտոր Պրայսը,— հողն ընկնում է մի քանի խոշոր ֆերմերների ձեռքը, ապա մանր ֆերմերները (որոնց նա առաջ որակում էր որպես «մանր սեփականատերերի ու ֆերմերների մի մասսա, որոնք իրենց ընտանիքների հետ ապրում են իրենց մշակած հողի արդյունքի, իրենց ոչխարների, թռչունների, խոզերի հաշվին և այլն, որոնք համայնական հողի վրա են արածում, այնպես որ այդ ֆերմերները համարյա կարիք չունեն գոյության միջոցները շուկայում գնելու») դառնում են այնպիսի մարդիկ, որոնք ստիպված են իրենց ապրուստը հայթայթել ուրիշների համար աշխատելով և շուկայում գնել այն ամենը, ինչի կարիք ունեն... Թերևս այժմ ավելի շատ աշխատանք է կատարվում, որովհետև ավելի շատ են ստիպում աշխատելու... Քաղաքներն ու մանուֆակտուրաները կաճեն, որովհետև այնտեղ են քշում ավելի ու ավելի մեծ քանակությամբ մարդկանց, որոնք հարկադրված են վաստակ որոնելու։ Ահա այն հետևանքները, որոնց անխուսափելիորեն հասցնելու է ֆերմաների համակենտրոնացումը և որոնց մեր թագավորության մեջ նա իրոք հասցնում է արդեն այնքան երկար տարիների ընթացքում»<ref>Dr. R. Price: «Observations etc.», էջ 147։</ref>։ Նա inclosures-ի [ցանկապատումների] ընդհանուր հետևանքներն այսպես է ամփոփում. «Ընդհանրապես ժողովրդի ստորին դասակարգերի դրությունը վատացել է գրեթե ամեն տեսակետից, մանր հողատերերն ու ֆերմերներն իջեցված են օրավարձու բանվորների ու վարձվորների վիճակի, իսկ միևնույն ժամանակ այդ վիճակում նրանց համար դժվարացել է ապրուստ ճարելը»<ref>Նույն տեղում, էջ 159։ Այդ մեզ հիշեցնում է հին Հռոմը։ «Հարուստները տիրացան չբաժանված հողերի մեծ մասին։ Վստահելով այն ժամանակ նրանց համար բարենպաստ դասավորված պայմաններին, նրանք չէին վախենում, որ այդ հողերը ետ կխլվեն նրանցից, ուստի և գնում էին աղքատների հարևան հողամասերը մասամբ նրանց համաձայնությամբ, մասամբ էլ բռնությամբ էին վերցնում, այնպես որ այժմ նրանք, առանձին դաշտերի փոխարեն, սկսեցին միանգամից շատ ընդարձակ տարածություններ մշակել։ Ընդսմին նրանք հողագործական աշխատանքների և անասնապահության համար բանեցնում Էին ստրուկներին, որովհետև ազատ մարդիկ զինվորական ծառայության կվերցվեին և, հետևապես, չէին կարող նրանց մոտ աշխատել. ստրուկներդ ունենալը նրանց նաև այն մեծ օգուտն էր տալիս, որ զինվորական ծառայությունից ազատվելու, հետևանքով նրանք կարող էին հանգիստ բազմանալ և բազմաթիվ երեխաներ տալ իրենց տերերին։ Այդպիսով, ուժեղ մարդիկ ամբողջ հարստությունը կենտրոնացրին իրենց ձեռքում, և ամբողջ երկրում վխտում էին ստրուկները։ Իսկ իտալները շարունակ քչանում էին նրանց մեջ մոլեգնող աղքատության, հարկերի և զինվորական ծառայության պատճառով։ Իսկ երբ գալիս էին խաղաղության ժամանակները, նրանք դատապարտվում էին կատարյալ անգործության, որովհետև հարուստները տիրացել էին ամբողջ հողին և. ազատ մարդկանց փոխարեն հողը մշակելու համար ստրուկներ էին բանեցնում» (Appian: «Römische Bürgerkriege», I, 7)։ [Հմմտ. Аппиан: «Гражданские войны», հրատ. Огиз, 1935 թ,, էջ 20։] Այս հատվածը վերաբերում է Լիկինիոսի օրենքին նախորդած ժամանակաշրջանին։ Զինվորական ծառայությունը, որն այնպես սաստիկ արագացրեց հռոմեական պլեբսի քայքայումը, գլխավոր միջոցն էր Կարլոս Մեծի համար՝ արագացնելու գերմանական ազատ գյուղացիների փոխարկում ֆեոդալական-կախյալ և ճորտ գյուղացիների։</ref>։ Համայնական հողի զավթումն ու դրան ուղեկցող ռևոլյուցիան հողագործության մեջ, իրոք այնքան խիստ ներգործություն ունեցան գյուղատնտեսական բանվորների դրության վրա, որ, հենց Իդենի ասելով, 1765—1780 թվականներին նրանց աշխատավարձն սկսեց մինիմումից իջնել, և ըստ այնմ նրանք ստիպված այն լրացնում էին պաշտոնական բարեգործության միջոցներով։ Նրանց աշխատավարձը,— ասում է նա,— «բավական էր լինում միայն կենսական, բացարձակապես անհրաժեշտ պահանջմունքների բավարարման համար»։«Հարտֆորդշիրի շատ ծխական համայնքներում,— դրում է մի վրդովված գրիչ,— 24 ֆերմա, որոնցից յուրաքանչյուրն ունի 50—150 ակր, միացնելով դարձրել են 3 ֆերմա»<ref>Thomas Wright: «A short Address to the Public on the Monopoly of Large Farms», 1779, էջ 2, 3։</ref>։ «Նորթհեմպտոնշիրում և Լեստերշիրում շատ է տարածված համայնական հողերի ցանկապատումը, և ցանկապատումների միջոցով ստացված նոր լորդությունների մեծամասնությանն արոտավայրերի է վերածված, դրա հետևանքով շատ լորդություններում հիմա 50 ակր էլ չի հերկվում, թեև առաջ մինչև 1 500 ակր էր հերկվում... Մի ժամանակ այստեղ կանգնած բնակելի տների, սարայների, գոմերիերի և այլ շենքերի ավերակներ»— ահա առաջվա բնակիչներից մնացած միակ հետքերը։ «Մի քանի տեղերում հարյուր տուն ու ընտանիքից մնացել է ընդամենը... 8-ը կամ 10-ը... Ծխական համայնքների մեծամասնության մեջ, որտեղ ցանկապատումը ընդամենը 15 կամ 20 տարի առաջ է սկսվել, շատ քչերն են մնացել հողի այն սեփականատերերից, որոնք հողը մշակում էին առաջ, երբ դաշտերը դեռ ցանկապատված չէին։ Ամենևին էլ քիչ չեն այն դեպքերը, երբ 4 կամ 5 հարուստ անասնատերեր հափշտակում են վերջերս ցանկապատված այնպիսի մեծ լորդություններ, որոնք առաջ գտնվում էին 20—30 ֆերմերների և նույնքան էլ մանր սեփականատերերի ու այլ բնակիչների ձեռքում։ Այդ բոլոր անձինք իրենց ընտանիքների հետ վտարված են իրենց տուն ու տեղից, նրանց հետ էլ ուրիշ շատ ընտանիքներ, որոնք նրանց մոտ աշխատանք ու ապրուստ էին գտնում»<ref>Addington քահանա. «Inquiry into the Reasons for and against Inclosing Open Fields». London 1772, էջ 37—43, տարբեր տեղերում։</ref>։Լենդլորդերը ցանկապատելու պատրվակով յուրացնում էին ո՛չ միայն հարևան պարապ հողերը, այլև հաճախ այն հողերը, որ մշակում էին իրենք՝ համայնիկները կամ մարդիկ, որոնք այն վարձակալում էին համայնքից որոշ վճարով։ «Ես այստեղ խոսում եմ մինչև այդ չցանկապատված այն դաշտերի ու հողերի ցանկապատման մասին, որոնք արդեն մշակված էին։ Նույնիսկ այն հեղինակները, որոնք պաշտպանում են inclosures-ը [ցանկապատումները], համաձայնում են, որ դրանց շնորհիվ ուժեղանում է խոշոր ֆերմաների մոնոպոլ դրությունը, իսկ դրանք բարձրացնում են կենսամիջոցների գները և նոսրացնում են բնակչությանը... նույնիսկ ամայի հողերի ցանկապատումը այն ձևով, ինչպես այդ կիրառվում է հիմա, աղքատներին զրկում է նրանց գոյության միջոցների մի մասից և մեծացնում է առանց այն էլ անչափ խոշոր ֆերմաները»<ref>Dr. R. Price: «Observations on Reversionary Payments», 6-րդ հրատ.։ By W. Morgan. London 1805, հ. II, էջ 155։ Կարդացեք Ֆորստերի, Էդդինգտոնի, Կենտի, Պրայսի և Ջեմս Անդերսոնի աշխատությունները և համեմատեցեք նրանց հետ Մակ Կուլլոխի զրպարտիչ խղճուկ բարբաջանքը նրա «The Literature on Political Economy». London 1845 կատալոգում։</ref>։ «Եթե,— ասում է դոկտոր Պրայսը,— հողն ընկնում է մի քանի խոշոր ֆերմերների ձեռքը, ապա մանր ֆերմերները (որոնց նա առաջ որակում էր որպես «մանր սեփականատերերի ու ֆերմերների մի մասսա, որոնք իրենց ընտանիքների հետ ապրում են իրենց մշակած հողի արդյունքի, իրենց ոչխարների, թռչունների, խոզերի հաշվին և այլն, որոնք համայնական հողի վրա են արածում, այնպես որ այդ ֆերմերները համարյա կարիք չունեն գոյության միջոցները շուկայում գնելու») դառնում են այնպիսի մարդիկ, որոնք ստիպված են իրենց ապրուստը հայթայթել ուրիշների համար աշխատելով և շուկայում գնել այն ամենը, ինչի կարիք ունեն... Թերևս այժմ ավելի շատ աշխատանք է կատարվում, որովհետև ավելի շատ են ստիպում աշխատելու... Քաղաքներն ու մանուֆակտուրաները կաճեն, որովհետև այնտեղ են քշում ավելի ու ավելի մեծ քանակությամբ մարդկանց, որոնք հարկադրված են վաստակ որոնելու։ Ահա այն հետևանքները, որոնց անխուսափելիորեն հասցնելու է ֆերմաների համակենտրոնացումը և որոնց մեր թագավորության մեջ նա իրոք հասցնում է արդեն այնքան երկար տարիների ընթացքում»<ref>Dr. R. Price: «Observations etc.», էջ 147։</ref>։ Նա inclosures-ի [ցանկապատումների] ընդհանուր հետևանքներն այսպես է ամփոփում. «Ընդհանրապես ժողովրդի ստորին դասակարգերի դրությունը վատացել է գրեթե ամեն տեսակետից, մանր հողատերերն ու ֆերմերներն իջեցված են օրավարձու բանվորների ու վարձվորների վիճակի, իսկ միևնույն ժամանակ այդ վիճակում նրանց համար դժվարացել է ապրուստ ճարելը»<ref>Նույն տեղում, էջ 159։ Այդ մեզ հիշեցնում է հին Հռոմը։ «Հարուստները տիրացան չբաժանված հողերի մեծ մասին։ Վստահելով այն ժամանակ նրանց համար բարենպաստ դասավորված պայմաններին, նրանք չէին վախենում, որ այդ հողերը ետ կխլվեն նրանցից, ուստի և գնում էին աղքատների հարևան հողամասերը մասամբ նրանց համաձայնությամբ, մասամբ էլ բռնությամբ էին վերցնում, այնպես որ այժմ նրանք, առանձին դաշտերի փոխարեն, սկսեցին միանգամից շատ ընդարձակ տարածություններ մշակել։ Ընդսմին նրանք հողագործական աշխատանքների և անասնապահության համար բանեցնում էին ստրուկներին, որովհետև ազատ մարդիկ զինվորական ծառայության կվերցվեին և, հետևապես, չէին կարող նրանց մոտ աշխատել. ստրուկներ ունենալը նրանց նաև այն մեծ օգուտն էր տալիս, որ զինվորական ծառայությունից ազատվելու, հետևանքով նրանք կարող էին հանգիստ բազմանալ և բազմաթիվ երեխաներ տալ իրենց տերերին։ Այդպիսով, ուժեղ մարդիկ ամբողջ հարստությունը կենտրոնացրին իրենց ձեռքում, և ամբողջ երկրում վխտում էին ստրուկները։ Իսկ իտալները շարունակ քչանում էին նրանց մեջ մոլեգնող աղքատության, հարկերի և զինվորական ծառայության պատճառով։ Իսկ երբ գալիս էին խաղաղության ժամանակները, նրանք դատապարտվում էին կատարյալ անգործության, որովհետև հարուստները տիրացել էին ամբողջ հողին և ազատ մարդկանց փոխարեն հողը մշակելու համար ստրուկներ էին բանեցնում» (Appian: «Römische Bürgerkriege», I, 7)։ [Հմմտ. Аппиан: «Гражданские войны», հրատ. Огиз, 1935 թ,, էջ 20։] Այս հատվածը վերաբերում է Լիկինիոսի օրենքին նախորդած ժամանակաշրջանին։ Զինվորական ծառայությունը, որն այնպես սաստիկ արագացրեց հռոմեական պլեբսի քայքայումը, գլխավոր միջոցն էր Կարլոս Մեծի համար՝ արագացնելու գերմանական ազատ գյուղացիների փոխարկում ֆեոդալական-կախյալ և ճորտ գյուղացիների։</ref>։ Համայնական հողի զավթումն ու դրան ուղեկցող ռևոլյուցիան հողագործության մեջ, իրոք այնքան խիստ ներգործություն ունեցան գյուղատնտեսական բանվորների դրության վրա, որ, հենց Իդենի ասելով, 1765—1780 թվականներին նրանց աշխատավարձն սկսեց մինիմումից իջնել, և ըստ այնմ նրանք ստիպված այն լրացնում էին պաշտոնական բարեգործության միջոցներով։ Նրանց աշխատավարձը,— ասում է նա,— «բավական էր լինում միայն կենսական, բացարձակապես անհրաժեշտ պահանջմունքների բավարարման համար»։
Հիմա լսենք inclosures-ի [ցանկապատումների] մի պաշտպանի, դոկտոր Պրայսի հակառակորդին։ «Ճիշտ չէ այն եզրակացությունը, թե երկիրը զրկվել է բնակչությունից, որովհետև մարդիկ այլևս իրենց աշխատանքը չեն վատնում բաց դաշտերում... Եթե մանր գյուղացիները փոխարկվել են այնպիսի մարդկանց, որոնք հարկադրված են ուրիշների համար աշխատելու, և դրա հետևանքով ավելի շատ աշխատանք է շարժման մեջ դրվել, ապա այդ միայն ձեռնտու է և ցանկալի ազգի համար (որին չեն պատկանում, իհարկե, փոխարկված գյուղացիները)... Արդյունք ավելի է ստացվում, եթե նրանց կոմբինացված աշխատանքը մեկ ֆերմայում է կիրառվում, այդպիսով հավելյալ արդյունք է ստեղծվում մանուֆակտուրաների համար, և, հետևապես, մանուֆակտուրաները — մեր երկրի այդ ոսկեհանքերը — քանակապես աճում են արտադրվող հացի քանակի համեմատ»<ref>«An Inquiry inter into the Connection between the Present Price of Provisions etc.», էջ 124, 129։ Նման, բայց հակադիր տենդենցով գունավորված դատողություններ մենք գտնում ենք մի ուրիշ հեղինակի մոտ. Բանվորները «Բանվորները վտարված են իրենց կոտտեջներից և ստիպված են զբաղմունք ճարելու համար քաղաքներ դիմել,— բայց ընդսմին հավելյալ արդյունք ավելի շատ է ստացվում, և այդպիսով կապիտալն աճում է» («The Perils of the Nation», 2-րդ հրատ., London 1843, էջ XIV)։</ref>։
Սըր Ֆ. Մ. Իդենը, տորիական ուղղության այդ մարդը, որը, բացի դրանից, «ֆիլանտրոպ» էլ է, ցույց է տալիս ի միջի այլոց հոգու ստոյիկյան այն անդորրության օրինակը, որով տնտեսագետները քննում են «սեփականության սրբազան իրավունքի» ամենալպիրշ ոտնահարումներն ու անձի նկատմամբ կատարվող ամենակոպիտ բռնությունները, եթե դրանք պահանջվում են արտադրության կապիտալիստական եղանակի հիմքը դնելու համար։ Կողոպուտների, դաժանությունների և ամեն տեսակ բռնությունների այն անվերջ շարքը, որ XV դարի վերջին երրորդից սկսած մինչև XVIII դարի վերջն ուղեկցել է ժողովրդի բռնի սեփականազրկմանը, նրան հանգեցնում է միայն հետևյալ «խիստ հարմար» եզրափակիչ խորհրդածությանը. «Անհրաժեշտ էր պատշաճ (due) պրոպորցիա սահմանել վարելահողի ու արոտավայրի միջև։ Դեռևս ամբողջ XIV դարի և XV դարի մեծ մատի ընթացքում մի ակր արոտավայր էր ընկնում 2, 3 ու նույնիսկ 4 ակր վարելահողին։ XVI դարի կեսերին այս պրոպորցիան այնպես փոխվեց, որ 2 ակր արոտավայրը ընկնում էր 2, իսկ ավելի ուշ՝ 1 ակր վարելահողին, մինչև որ, վերջապես, ստացվեց պատշաճ պրոպորցիան՝ 1 ակր վարելահողին 3 ակր արոտավայր»։
Հողագործներին հողից սեփականազրկելու վերջին խոշոր պրոցեսը, վերջապես, հայտնի է, այսպես կոչված, «Clearing of Estates» անունով («Կալվածների մաքրում» — փաստորեն նրանց մաքրումը մարդկանցից)։ «Մաքրումը» սեփականազրկման վերը քննարկված անգլիական բոլոր մեթոդների գագաթնակետն է։ Ինչպես տեսանք նախընթաց բաժնում, որտեղ ժամանակակից հարաբերություններն էին քննվում, հիմա, երբ այլևս անկախ գյուղացիներ չեն մնացել, որոնց կարելի լիներ դուրս քշել, բանը հասնում է հողը կոտտեջներից «մաքրելուն», այնպես որ գյուղական բանվորները բնակության համար իրենց մշակած հողի վրա անհրաժեշտ տեղ չեն գտնում։ Թե «Clearing of Estates»-ը բառի բուն իմաստով ի՛նչ բան է, մենք կարող ենք իմանալ միայն դիմելով արդի վեպերի ավետյաց երկրին, լեռնային Շոտլանդիային։ Այնտեղ այդ պրոցեսն աչքի է ընկնում իր սիստեմատիկ բնույթով, մասշտաբի լայնությամբ, երբ կիրառվում է միանգամից (Իռլանդիայում չենդլորդերը մի քանի գյուղ են միանգամից քանդում. լեռնային Շոտլանդիայում միանգամից «մաքրվում են» գերմանական դքսությունների մեծությամբ հողամասեր), և, վերջապես, սեփականազրկվող հողատիրության առանձնահատուկ ձևով։
Լեռնային Շոտլանդիայի կելտերը կազմված էին կլաններից, որոնցից ամեն մեկն իր զբաղեցրած հողի սեփականատերն էր։ Կլանի ներկայացուցիչը, նրա պետը կամ «մեծ մարդը», այդ հողի սեփականատերն էր լոկ իր տիտղոսով, ճիշտ այնպես, ինչպես Անգլիայի թագուհին իր տիտղոսով ամբողջ ազգային տերիտորիայի սեփականատիրուհին է։ Երբ անգլիական կառավարությանը հաջողվեց ճնշել այդ «մեծ մարդկանց» միջև մղվող ներքին պատերազմներն ու նրանց մշտական արշավանքները շոտլանդական հարթավայրերի բնակիչների վրա, կլանների պետերը ամենևին չհրաժարվեցին իրենց ավազակային հին արհեստից. միայն նրա ձևը փոխվեց։ Իրենց սեփական իշխանությամբ նրանք սեփականության իրենց տիտղոսային իրավունքը փոխարկեցին մասնավոր սեփականության իրավունքի, և որովհետև նրանք տեսնում էին, որ կլանի շարքային անդամները,— որոնց արյունը թափելու այլևս կարիք չկար,— դիմադրում են հարստանալու նրանց ձգտումներին, վճռեցին նրանց դուրս քշել հողերից բացահայտ բռնության միջոցով։ «Նույնպիսի հիմունքով Անգլիայի թագավորը կարող էր իր իրավունքը համարել իր հպատակներին պետական տերիտորիայից քշել, ծովը թափել»,— ասում է պրոֆեսոր Նյումենը<ref>F. W. Newman: «Lectures on Political Economy». London 1851, էջ 132։</ref>։ Այս ռևոլյուցիան, որ Շոտլանդիայում սկսվեց գահաթեկնածուի վերջին ապստամբությունից հետո, իր առաջին փուլերում կարելի է հետաքննել սըր Ջեմս Ստյուարտի<ref>Ստյուարտն ասում է. «Այդ հողերի ռենտաները (նա սխալ կերպով հողային ռենտայի տնտեսական կատեգորիայի մեջ է դնում այն հարկերը, որ վասալները վճարում են կլանի գլխավորին) անպայման աննշան են հողերի չափերի համեմատությամբ. իսկ ինչ վերաբերում է վարձակալությամբ ապրող անձերի թվին, ապա, գուցե, պարզվի, որ Շոտլանդիայի լեռնային վայրերում մի փոքր հողամասը տասնապատիկ ավելի շատ մարդկանց է կերակրում, քան նույն արժեքն ունեցող հողն ամենահարուստ գավառներում» (Works etc., ed. by General Sir James Steuart, his son. London 1801, հ. I, գլ. XVI, էջ 104)։</ref> և Ջեմս Անդերսոնի աշխատություններով<ref>James Anderson: «Observations on the Means of exciting a Spirit of National Industry etc.». Edinburgh 1777.</ref>։ Միաժամանակ գէլերին, որոնց վտարել էին իրենց հողից, XVIII դարում արգելվեց արտագաղթել, որովհետև ուզում էին բռնությամբ նրանց քշել Դլազգո ու մյուս գործարանային քաղաքները<ref>Բռնի սեփականազրկվածները 1860 թվականին Կանադա արտահանվեցին, ընդ որում նրանց ակնհայտ սուտ խոստումներ կին տրվել։ Ոմանք փախան սարերն ու հարևան կղզիները։ Նրանց բռնելու համար ոստիկաններ ուղարկվեցին, որոնց ձեռքից նրանք փախան ձեռնամարտից հետո։</ref>։ Որպես XIX դարում իշխող մեթոդի<ref>«Լեռնային շրջաններում,— գրում է 1814 թվականին Ա. Սմիթի մեկնաբան Բյուենենը,— սեփականության հին սիստեմը օրեցօր բռնաբար տապալվում է... Լենդլորդը, առանց ուշք դարձնելու ժառանգական վարձակալներին (տվյալ դեպքում այս կատեգորիան էլ սխալ է կիրառված), հողը տալիս է նրան, ով ամենաբարձր վճար է առաջարկում նրա համար, և, եթե այդ վերջինը բարելավում է մշակումը, նա անմիջապես մշակույթի մի նոր սիստեմ է մտցնում։ Հողը, որ առաջ լցված էր մանր գյուղացիներով, բնակեցվեց իր տված արդյունքի քանակի համեմատ, բարելավված մշակույթի և աճած ռենտայի նոր սիստեմի պայմաններում աշխատում են որքան հնարավոր է փոքր ծախսերով ըստ կարելույն շատ արդյունք ստանալ, և այդ նպատակով անօգտակար դարձած բոլոր ձեռքերը հեռացնում են... Հայրենի հողից վտարվածներն ապրուստ են որոնում գործարանային քաղաքներում և այլն» (David Buchennan: «Observations etc. A. Smith’s Wealth of Nations». Edinburgh 1814. հ. IV, էջ 144)։ «Շոտլանդական բարձր ազնվականությունը սեփականազրկեց գյուղացիական ընտանիքներին՝ մոլախոտերի նման դեն շպրտելով նրանց, գյուղերի ու նրանց բնակչության հետ ազնվականներն այնպես են վարվում, ինչպես վրեժով լցված հնդկացիները վայրենի գազանների որջերի հետ... Մարդն այնտեղ ծախվում է մի ոչխարի մորթով, խոյի ազդրով և. նույնիսկ ավելի էժան... Չինաստանի հյուսիսային նահանգները կատարած մի արշավանքի ժամանակ մոնղոլների խորհրդում առաջարկություն եղավ, որ բնակիչներին ոչնչացնեն և նրանց հողերն արոտավայր դարձնեն։ Լեռնային Շոտլանդիայում բազմաթիվ լենդլորդեր այդ նախագիծն իրագործեցին իրենց սեփական երկրում իրենց հայրենակիցների նկատմամբ» (George Ensor: «An Inquiry concerning the Population of Nations». London 1818, էջ 215, 216)։</ref> օրինակ, այստեղ մենք կբերենք Սեթերլենդի դքսուհու կատարած «մաքրումները»։ Քաղաքատնտեսության բնագավառում խիստ իրազեկ այս անձը, հենց որ կառավարման ղեկը նրա ձեռքն ընկավ, վճռեց անհապաղ տնտեսական արմատական բուժման ձեռնարկել և արոտավայրի վերածել ամբողջ կոմսությունը, որի բնակչությունը նախկին նման միջոցառումներով արդեն իջեցվել էր 15 000 հոգու։ 1814-ից մինչև 1820 թվականը այդ 1 5 000 բնակիչը, մոտավորապես 3 000 ընտանիք, սիստեմատիկորեն դուրս էին քշվում և արմատախիլ արվում։ Նրանց բոլոր գյուղերն ավերեցին և այրեցին, բոլոր դաշտերն արոտավայր դարձրին։ Բրիտանական զինվորներն ուղարկվեցին էկզեկուցիայի համար, և բանը հասավ իսկական ճակատամարտերի տեղական բնակիչների հետ։ Մի պառավ կնոջ այրեցին սեփական խրճիթում, որովհետև նա հրաժարվեց խրճիթը թողնել-հեռանալ։ Այդ ձևով այդ տիկինը յուրացրեց 704 000 ակր հող, որն անհիշելի ժամանակներից կլանին էր պատկանում։ Վտարված բնակիչներին նա մոտավորապես 6 000 ակր հող հատկացրեց ծովափին, 2-ական ակր ամեն մի ընտանիքին։ Այդ 6 000 ակրը մինչ այդ պարապուտներ էին և ոչ մի եկամուտ չէին տալիս։ Դքսուհին զգացումների այնպիսի բարձր ազնվություն ցուցաբերեց, որ հողի ակրը միջին հաշվով 2 շիլլինգ 6 պենսով տվեց կլանի այն անդամներին, որոնք դարեր շարունակ իրենց արյունն էին թափել նրա տոհմի համար։ Կլանից կողոպտած ամբողջ հողը նա բաժանեց ոչխարաբուծության հատկացված 29 խոշոր ֆերմաների, ընդ որում ամեն մի ֆերմայում ապրում էր մի հատիկ ընտանիք, մեծ մասամբ անգլիական վարձակալ բատրակներ։ 1825 թվականին 15 000 գէլերին արդեն փոխարինել էին 131 000 ոչխարներ։ Նախաբնիկների այն մասը, որին ծովափ էին քշել, փորձում էր ձկնորսությամբ կերակրվել։ Նրանք երկակենցաղներ էին դարձել և, ինչպես մի անգլիացի հեղինակ է ասում, ապրում էին կիսով չափ ցամաքի վրա, կիսով չափ ջրում, բայց թե ցամաքը և թե ջուրը միայն կիսով չափ էին ապահովում նրանց գոյությունը<ref>Երբ Սեթերլենդի այժմյան դքսուհին միսսիս Բիչեր Ստոուի, «Uncle Tom’s Cabin»-ի [«Քեռի Թոմասի տնակի»] հեղինակի համար մեծաշուք ընդունելություն սարքեց Լոնդոնում՝ ամերիկյան ռեսպուբլիկայի նեգր-ստրուկների նկատմամբ իր համակրությունը ցուցադրելու նպատակով— այդ համակրության մ ասին նա մյուս արիստոկրատուհիների հետ խոհեմաբար մոռացավ քաղաքացիական պատերազմի ժամանակը, երբ անգլիական բոլոր «ազնիվ» սրտերը համակրում էին ստրկատերերին,— ես «New York Tribune»-ում պատմեցի, թե ինչպես են ապրում հենց իր՝ Սեթերլենդի ստրուկները [Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. IX, էջ 80] (իմ գրածի մի մասը որպես ցիտատ բերել է Քերին «The Slave Trade»-ում։ Philadelphia, 1853, էջ 202, 203)։ Այդ հոդվածն արտատպվեց մի շոտլանդական թերթում և ուժեղ բանակռիվ առաջ բերեց թերթի և Սաթերլենդի սիկոֆանտննրի միջև։</ref>։Լեռնային Շոտլանդիայի կելտերը կազմված էին կլաններից, որոնցից ամեն մեկն իր զբաղեցրած հողի սեփականատերն էր։ Կլանի ներկայացուցիչը, նրա պետը կամ «մեծ մարդը», այդ հողի սեփականատերն էր լոկ իր տիտղոսով, ճիշտ այնպես, ինչպես Անգլիայի թագուհին իր տիտղոսով ամբողջ ազգային տերիտորիայի սեփականատիրուհին է։ Երբ անգլիական կառավարությանը հաջողվեց ճնշել այդ «մեծ մարդկանց» միջև մղվող ներքին պատերազմներն ու նրանց մշտական արշավանքները շոտլանդական հարթավայրերի բնակիչների վրա, կլանների պետերը ամենևին չհրաժարվեցին իրենց ավազակային հին արհեստից. միայն նրա ձևը փոխվեց։ Իրենց սեփական իշխանությամբ նրանք սեփականության իրենց տիտղոսային իրավունքը փոխարկեցին մասնավոր սեփականության իրավունքի, և որովհետև նրանք տեսնում էին, որ կլանի շարքային անդամները,— որոնց արյունը թափելու այլևս կարիք չկար,— դիմադրում են հարստանալու նրանց ձգտումներին, վճռեցին նրանց դուրս քշել հողերից բացահայտ բռնության միջոցով։ «Նույնպիսի հիմունքով Անգլիայի թագավորը կարող էր իր իրավունքը համարել իր հպատակներին պետական տերիտորիայից քշել, ծովը թափել»,— ասում է պրոֆեսոր Նյումենը<ref>F. W. Newman: «Lectures on Political Economy». London 1851, էջ 132։</ref>։ Այս ռևոլյուցիան, որ Շոտլանդիայում սկսվեց գահաթեկնածուի վերջին ապստամբությունից հետո, իր առաջին փուլերում կարելի է հետաքննել սըր Ջեմս Ստյուարտի<ref>Ստյուարտն ասում է. «Այդ հողերի ռենտաները (նա սխալ կերպով հողային ռենտայի տնտեսական կատեգորիայի մեջ է դնում այն հարկերը, որ վասալները վճարում են կլանի գլխավորին) անպայման աննշան են հողերի չափերի համեմատությամբ. իսկ ինչ վերաբերում է վարձակալությամբ ապրող անձերի թվին, ապա, գուցե, պարզվի, որ Շոտլանդիայի լեռնային վայրերում մի փոքր հողամասը տասնապատիկ ավելի շատ մարդկանց է կերակրում, քան նույն արժեքն ունեցող հողն ամենահարուստ գավառներում» (Works etc., ed. by General Sir James Steuart, his son. London 1801, հ. I, գլ. XVI, էջ 104)։</ref> և Ջեմս Անդերսոնի աշխատություններով<ref>James Anderson: «Observations on the Means of exciting a Spirit of National Industry etc.». Edinburgh 1777.</ref>։ Միաժամանակ գէլերին, որոնց վտարել էին իրենց հողից, XVIII դարում արգելվեց արտագաղթել, որովհետև ուզում էին բռնությամբ նրանց քշել Գլազգո ու մյուս գործարանային քաղաքները<ref>Բռնի սեփականազրկվածները 1860 թվականին Կանադա արտահանվեցին, ընդ որում նրանց ակնհայտ սուտ խոստումներ էին տրվել։ Ոմանք փախան սարերն ու հարևան կղզիները։ Նրանց բռնելու համար ոստիկաններ ուղարկվեցին, որոնց ձեռքից նրանք փախան ձեռնամարտից հետո։</ref>։ Որպես XIX դարում իշխող մեթոդի<ref>«Լեռնային շրջաններում,— գրում է 1814 թվականին Ա. Սմիթի մեկնաբան Բյուկենենը,— սեփականության հին սիստեմը օրեցօր բռնաբար տապալվում է... Լենդլորդը, առանց ուշք դարձնելու ժառանգական վարձակալներին (տվյալ դեպքում այս կատեգորիան էլ սխալ է կիրառված), հողը տալիս է նրան, ով ամենաբարձր վճար է առաջարկում նրա համար, և, եթե այդ վերջինը բարելավում է մշակումը, նա անմիջապես մշակույթի մի նոր սիստեմ է մտցնում։ Հողը, որ առաջ լցված էր մանր գյուղացիներով, բնակեցվեց իր տված արդյունքի քանակի համեմատ, բարելավված մշակույթի և աճած ռենտայի նոր սիստեմի պայմաններում աշխատում են որքան հնարավոր է փոքր ծախսերով ըստ կարելույն շատ արդյունք ստանալ, և այդ նպատակով անօգտակար դարձած բոլոր ձեռքերը հեռացնում են... Հայրենի հողից վտարվածներն ապրուստ են որոնում գործարանային քաղաքներում և այլն» (David Buchennan: «Observations etc. A. Smith’s Wealth of Nations». Edinburgh 1814. հ. IV, էջ 144)։ «Շոտլանդական բարձր ազնվականությունը սեփականազրկեց գյուղացիական ընտանիքներին՝ մոլախոտերի նման դեն շպրտելով նրանց, գյուղերի ու նրանց բնակչության հետ ազնվականներն այնպես են վարվում, ինչպես վրեժով լցված հնդկացիները վայրենի գազանների որջերի հետ... Մարդն այնտեղ ծախվում է մի ոչխարի մորթով, խոյի ազդրով և նույնիսկ ավելի էժան... Չինաստանի հյուսիսային նահանգները կատարած մի արշավանքի ժամանակ մոնղոլների խորհրդում առաջարկություն եղավ, որ բնակիչներին ոչնչացնեն և նրանց հողերն արոտավայր դարձնեն։ Լեռնային Շոտլանդիայում բազմաթիվ լենդլորդեր այդ նախագիծն իրագործեցին իրենց սեփական երկրում իրենց հայրենակիցների նկատմամբ» (George Ensor: «An Inquiry concerning the Population of Nations». London 1818, էջ 215, 216)։</ref> օրինակ, այստեղ մենք կբերենք Սեթերլենդի դքսուհու կատարած «մաքրումները»։ Քաղաքատնտեսության բնագավառում խիստ իրազեկ այս անձը, հենց որ կառավարման ղեկը նրա ձեռքն ընկավ, վճռեց անհապաղ տնտեսական արմատական բուժման ձեռնարկել և արոտավայրի վերածել ամբողջ կոմսությունը, որի բնակչությունը նախկին նման միջոցառումներով արդեն իջեցվել էր 15 000 հոգու։ 1814-ից մինչև 1820 թվականը այդ 1 5 000 բնակիչը, մոտավորապես 3 000 ընտանիք, սիստեմատիկորեն դուրս էին քշվում և արմատախիլ արվում։ Նրանց բոլոր գյուղերն ավերեցին և այրեցին, բոլոր դաշտերն արոտավայր դարձրին։ Բրիտանական զինվորներն ուղարկվեցին էկզեկուցիայի համար, և բանը հասավ իսկական ճակատամարտերի տեղական բնակիչների հետ։ Մի պառավ կնոջ այրեցին սեփական խրճիթում, որովհետև նա հրաժարվեց խրճիթը թողնել-հեռանալ։ Այդ ձևով այդ տիկինը յուրացրեց 794 000 ակր հող, որն անհիշելի ժամանակներից կլանին էր պատկանում։ Վտարված բնակիչներին նա մոտավորապես 6 000 ակր հող հատկացրեց ծովափին, 2-ական ակր ամեն մի ընտանիքին։ Այդ 6 000 ակրը մինչ այդ պարապուտներ էին և ոչ մի եկամուտ չէին տալիս։ Դքսուհին զգացումների այնպիսի բարձր ազնվություն ցուցաբերեց, որ հողի ակրը միջին հաշվով 2 շիլլինգ 6 պենսով տվեց կլանի այն անդամներին, որոնք դարեր շարունակ իրենց արյունն էին թափել նրա տոհմի համար։ Կլանից կողոպտած ամբողջ հողը նա բաժանեց ոչխարաբուծության հատկացված 29 խոշոր ֆերմաների, ընդ որում ամեն մի ֆերմայում ապրում էր մի հատիկ ընտանիք, մեծ մասամբ անգլիական վարձակալ բատրակներ։ 1825 թվականին 15 000 գէլերին արդեն փոխարինել էին 131 000 ոչխարներ։ Նախաբնիկների այն մասը, որին ծովափ էին քշել, փորձում էր ձկնորսությամբ կերակրվել։ Նրանք երկակենցաղներ էին դարձել և, ինչպես մի անգլիացի հեղինակ է ասում, ապրում էին կիսով չափ ցամաքի վրա, կիսով չափ ջրում, բայց թե ցամաքը և թե ջուրը միայն կիսով չափ էին ապահովում նրանց գոյությունը<ref>Երբ Սեթերլենդի այժմյան դքսուհին միսսիս Բիչեր Ստոուի, «Uncle Tom’s Cabin»-ի [«Քեռի Թոմասի տնակի»] հեղինակի համար մեծաշուք ընդունելություն սարքեց Լոնդոնում՝ ամերիկյան ռեսպուբլիկայի նեգր-ստրուկների նկատմամբ իր համակրությունը ցուցադրելու նպատակով— այդ համակրության մասին նա մյուս արիստոկրատուհիների հետ խոհեմաբար մոռացավ քաղաքացիական պատերազմի ժամանակը, երբ անգլիական բոլոր «ազնիվ» սրտերը համակրում էին ստրկատերերին,— ես «New York Tribune»-ում պատմեցի, թե ինչպես են ապրում հենց իր՝ Սեթերլենդի ստրուկները [Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. IX, էջ 80] (իմ գրածի մի մասը որպես ցիտատ բերել է Քերին «The Slave Trade»-ում։ Philadelphia, 1853, էջ 202, 203)։ Այդ հոդվածն արտատպվեց մի շոտլանդական թերթում և ուժեղ բանակռիվ առաջ բերեց թերթի և Սաթերլենդի սիկոֆանտների միջև։</ref>։
Բայց քաջարի գէլերին նոր, է՛լ ավելի ծանր փորձություն էր սպասում կլանի «մեծ մարդկանց» առաջ լեռնա֊լեռնա-ոմանտիկ ռոմանտիկ կերպով խոնարհվելու պատճառով։ Ձկան հոտը դիպավ «մեծ մարդկանց» քթին։ Նրանք այդտեղ ինչ-որ շահութաբեր բանի հոտ առան և ծովափը վարձով տվին Լոնդոնի խոշոր ձկնավաճառներին։ Գէլերը երկրորդ անգամ վտարվեցիվտարվեցին<ref>Ձկան այդ առևտրի մասին հետաքրքրական տվյալներ ենք գտնում Դավիդ Ուրկարդի մոտ — «Portfolio. New Series».— Նասսաու Վ. Սենիորը իր հետմահյան գրվածքում «Journals, Conversations and Essay relating to Ireland», London 1808, որից քաղվածքներ բերինք վերևում «Սեթերլենդշիրի ձեռնարկումները որակում է որպես մեկն այն ամենաբարերար «մաքրումներից, որ երբևէ հայտնի են եղել մարդկությանը» (նույն տեղում)։<br>219a Շոտլանդիայի «deer forests»-ում [որսապուրակներում], մի հատիկ ծառ չկա։ Ոչխարներին հեռացնում են, նրանց տեղ եղջերուներին են հանում մերկ լեռները և այդ անվանում են «deer forest»։ Այսպիսով, այստեղ նույնիսկ անտառաբուծություն չկա։</ref>։
Բայց, վերջիվերջո, ոչխարների արոտավայրերի մի մասն էլ, իր հերթին, վերածվեց որսապուրակների։ Ինչպես հայտնի է, Անգլիայում իսկական անտառներ չկան։ Արիստոկրատների պուրակներում ապրող որսը կոնստիտուցիոն ընտանի անասուն է, նա պարարտ է՝ ինչպես Լոնդոնի ալդերմեններր [քաղաքային խորհրդի անգամները]։ Շոտլանդիան ֊այդ «ազնիվ մոլության» վերջին ապաստարանն է։ «Լեռնային շրջաններում,— գրում է Սոմերսը 1848 թվականին,— անտառների բռնած տարածությունն զգալի չափով ընդարձակվել է [''Տես 219a ծանոթ.'']։ Այստեղ, Գեյկի մի կողմում դուք տեսնում եք Գլենֆեշիի նոր անտառը, այնտեղ, մյուս կսղմում՝ Արդվերիկիի նոր անտառը։ Այնտեղ էլ ձեր առջև փռվում է Բլեկ-Մաունտը, մի վիթխարի, նոր լքված խոպան։ Արևելքից դեպի արևմուտք, Էբերդինի շրջակայքից մինչև Օբենի ժայռերը, հիմա ձգվում է անտառների մի անընդհատ գիծ, այնինչ լեռնաստանի ուրիշ մասերում նոր անտառները գտնվում են Լոկ-Արքեյգում, Գլենգարրիում, Գլենմորիստոնում և այլն։ Հողը ոչխարների արոտավայր դարձնելու հետևանքով... գէլերը վտարվեցին դեպի պակաս պտղաբեր վայրեր։ Հիմա շիկայծյամն սկսում է դուրս մղել ոչխարներին, և այս բանը գէլերին է՛լ ավելի անելանելի աղքատության մեջ է գցում։ Որսապուրակն ու ժողովուրդը չեն կարող կողք-կողքի հաշտ ապրել։ Մեկը կամ մյուսը պետք է իր տեղը զիջի։ Եթե դարիս մոտակա քառորդում որսավայրերը թվով ու իրենց ծավալով այնպես աճեն, ինչպես աճել են դարիս անցյալ քառորդում, ապա այլևս ոչ մի գէլ չի մնա հայրենի հողի վրա։ Լեռնային վայրերի հողատերերի շրջանում տարածված այդ շարժման պատճառը մասամբ մոդան է, արիuտnկրատական քմահաճույքը, որսամոլությունը և այլն, մասամբ էլ նրանք որսի առևտրով զբաղվում են՝ բացառապես շահը նկատի ունենալով։ Որովհետև փաստորեն լեռնային հողամասը որսավայր դարձվելով՝ շատ դեպքերում անհամեմատ ավելի շահութաբեր է լինում, քան ոչխարների արոտավայրի փոխարկված նույն հողամասը... Սիրողը, որ որսի տեղ է փնտրում, պատրաստ է այնպիսի գին առաջարկելու, որպիսին միայն թույլ է տալիս նրա քսակի ծավալը... Լեռնային Շոտլանդիայի գլխին եկած աղետները պակաս զարհուրելի չեն, քան այն աղետները, որ նորմանական թագավորների քաղաքականության շնորհիվ Անգլիայի գլխին եկան։ Որսի կենդանիներն ավելի լայնարձակ տեղ են ստացել, բայց դրա փոխարեն մարդկանց ավելի ու ավելի նեղ սահմանների մեջ են խցկում... Ժողովրդից խլում են ազատություն ազատության հետևից... Եվ ճնշումն աճում է օրեցօր։ «Մաքրումն» ու բնակչության վտարումը սեփականատերերը կիրառում են որպես սահմանված հաստատուն սկզբունք, որպես մի զատ տեխնիկական հողագործական միջոց, ինչպես որ Ամերիկայի ու Ավստրալիայի կուսական հողերում ծառերն ու թփերն են հանվում, այնպես էլ այստեղ մարդկանց հետ են վարվում, այդ գործողությունը կատարելով հանգիստ գործարար ձևով»<ref>Robert Somers: «Lotters from the Highlands; or, the Famine of 1847». London 1848, էջ 12-28, տարբեր տեղերում։ Այս նամակներն սկզբում լույս տեսան «Times»ում։ Անգլիական տնտեսագետները գէլերի 1847 թվականի սովը, իհարկե, բացատրում էին նրանք գերբնակչությամբ։ Համենայն դեպս, նրանք, գիտե՜ք ինչ, «ճնշում էին գործ դնում» իրենց գոյության միջոցների վրա։ Գերմանիայում «Clearing of Estates»-ը կամ, ինչպես նա կոչվում էր այնտեղ, «Bauernlegen»-ը [«գյուղացիների ամորձատումը»] առանձին ուժով զարգացավ Երեսնամյա. պատերազմից հետո և դեռևս 1790 թվականին գյուղացիական ապստամբություններ առաջ բերեց Սաքսոնիայի կուրֆյուրստության մեջ։ Այդ ձեռնարկումն իշխում էր առավելապես արևելյան Գերմանիայում։ Պրուսիայի նահանգների մեծ մասում միայն Ֆրիդրիխ II-ն ապահովեց գյուղացիների սեփականության իրավունքը։ Սիլեզիան նվաճելուց հետո նա այնտեղի լենդլորդերին ստիպեց վերականգնել գյուղացիական խրճիթները, ամբարները և այլն, և գյուղացիական տնտեսություններին անասուն ու գործիքներ մատակարարել։ Նա բանակի համար զինվորների և պետական գանձարանի համար հարկատուների կարիք ուներ։ Թե գյուղացին ինչ հաճելի կյանք էր վարում Ֆրիդրիխ II-ի ժամանակ, նրա ֆինանսական այլանդակ քաղաքականության և նրա բռնակալության, բյուրոկրատիզմի ու ֆեոդալիզմի խառնուրդ ներկայացնող կառավարչության սիստեմի ժամանակ, այդ մասին վկայում են Ֆրիդրիխի ջերմ երկրպագու Միրաբոյի հետևյալ խոսքերը. «Վուշը հյուսիսային Գերմանիայի հողագործի գլխավոր հարստություններից մեկն է։ Բայց, ի դժբախտություն մարդկային ցեղի՝ այդ. միայն մի միջոց է ծայրահեղ աղքատության դեմ և ոչ թե բարեկեցության աղբյուր։ Ուղղակի հարկերը, արքունի ծառայությունները, զանազան կոռերը քայքայում են գերմանացի գյուղացուն, որը, դրանից զատ, դեռ անուղղակի հարկեր էլ է վճարում այն ամենի համար, ինչ որ գնում է... և, ի լրումն դժբախտության, նա չի համարձակվում իր արտադրանքներն այնտեղ վաճառել, որտեղ ուզում է, և այն գնով, որով ուզում է. նա չի համարձակվում իրեն անհրաժեշտ արդյունքներն այն վաճառականներից գնել, որոնք համաձայն են հիշյալները նրան ծախելու ամենաձեռնտու գնով։ Այս բոլոր հանգամանքները աստիճանաբար քայքայում են նրան, և նա չէր կարող ուղղակի հարկերը վճարել, եթե մանելով չզբաղվեր, այս վերջինն անհրաժեշտ օժանդակություն է մատակարարում նրան՝ հնարավորություն տալով օգտագործելու նրա կնոջ, նրա երեխաների, ծառաների ու աղախինների և հենց իր ուժերը։ Բայց որքա՜ն ողորմելի կյանք է նույնիսկ այդ օժանդակ զբաղմունքով հանդերձ։ Նա ամառն աշխատում է- տաժանապարտի նման. դաշտերը մշակելու և բերքը հավաքելու ժամանակաշրջաններում պառկում է քնելու ժամի 9-ին և վեր է կենում 2-ին, որ կարողանա վերջացնել ծանր աշխատանքը. ձմեռը նա պետք է իր ուժերը վերականգնի, ավելի երկարատև, հանգստից օգտվելով. բայց նրա հացահատիկը չի բավականացնի ուտելու ու սերմացուի համար, եթե նա տա բերքի այն մասը, որն անհրաժեշտ է վաճառել՝ հարկերը վճարելու համար։ Այսպես ուրեմն, հարկավոր է մանել՝ այդ ճեղքը փակելու համար... հարկավոր է մանելով զբաղվել ամենամեծ լարումով։ Ուստի գյուղացին ձմեռը պառկում է քնելու կեսգիշերին կամ գիշերվա ժամի մեկին և վեր է կենում առավոտյան ժամի հինգին կամ վեցին. կամ պառկում է իննին և վեր է կենում երկուսին,— և այդպես ամբողջ կյանքում ամեն օր, բացի կիրակի օրերից... Անչափ երկարատև այդ արթնությունն ու անչափ ինտենսիվ այդ աշխատանքն ուժասպառ են անում մարդու օրգանիզմը. ահա թե ինչն է պատճառը, որ գյուղում տղամարդիկ ու կանայք շատ ավելի շուտ են ծերանռւմ, քան քաղաքներում» (Mirabeau: «De la Monarchie Prussienne». Londres 1788, հ, III, էջ 212 և հաջ.)։<br>'''2-րդ հրատ. հավելում.'''— 1866 թվականի ապրիլին, Ռոբերտ Սոմերսի վերը հիշատակված աշխատության հրապարակումից 18 տարի անց, պրոֆեսոր Լեոն Լևին Society of Arts-ում մի զեկուցում կարդաց արոտավայրերը որսապուրակներ դարձնելու մասին։ Նա պատմում էր, թե որքան է առաջ գնացել լեռնային Շոտլանդիայի ամայացումը, և ասում էր ի միջի այլոց. «Բնակչության վտարումը և հողը ոչխարների արոտավայրեր դարձնելն ամենահարմար միջոցը ծառայեց առանց համապատասխան ծախսումների եկամուտ ստանալու համար... Ոչխարների արոտավայրերի փոխարկումը որսապուրակների սովորական բան դարձավ լեռնային Շոտլանդիայում։ Ոչխարները վտարվում ֊են վայրի կենդանիների կողմից, ինչպես որ առաջ մարդիկ էին վտարվում՝ ոչխարներին տեղ բաց անելու համար... Ֆորֆարշիրում դուք կարող եք կոմս Դելհուզիի կալվածներից անցնել մինչև Ջոն օ’Գրոտի կալվածները՝ առանց որսանտառային շրջանից դուրս գալու։ (Այդ անտառներից) շատերում վաղուց արդեն բնակվում են աղվեսներ, վայրի կատուներ, կզաքիսներ, աքիսներ, ժանտաքիսներ ու ալպյան նապաստակներ, իսկ ճագարը, սկյուռն ու առնետը միայն վերջերս են հայտնվել այնտեղ։ Հողային վիթխարի տարածություներ, որոնք Շոտլանդիայի վիճակագրության մեջ ցույց են արվում որպես արտակարգ հարուստ ու ընդարձակ մարգագետիններ, հիմա ամեն մի կուլտուրական մշակումից հանված են և նվիրված բացառապես սակավաթիվ անձերի որսազվարճությանը,— զվարճություն, որը տարվա մեջ մի քանի օր է միայն տևում»։<br>Լոնդոնի «Economist»-ը 1866 թվականի հունիսի 2-ի համարում գրում է. «Մի շոտլանդական լրագիր, ի թիվս վերջին շաբաթվա նորությունների, ի միջի այլոց հաղորդում է. «Սեթերլենդշիրի ոչխարաբուծական լավագույն ֆերմաներից մեկը, որի համար նորերս վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 1 200 ֆ. ստ. տարեկան ռենտա առաջարկվեց, deer forest-ի [որսապուրակի] է վերածվա՜ծ»։ Ֆեոդալական բնազդները երևան են գալիս այնպես... ինչպես նորմանական նվաճման ժամանակ... երբ 36 գյուղ քանդվեց՝ նրանց տեղ New Forest [նոր Անտառ] ստեղծելու համար... Երկու միլիոն ակր, որոնց թվում Շոտլանդիայի ամենապտղաբեր հողամասերից մի քանիսը, կատարյալ անապատ են դարձված։ Գլեն Տիլտի մարգագետիններում բուսնող խոտը Պերթ կոմսության ամենասննդարար խոտն էր համարվում. Բեն Օլդերի որսապուրակը լավագույն խոտն էր տալիս Բադենոքի լայնածավալ շրջանում. Բլեկ Մաունտի անտառի մի մասը Շոտլանդիայի ամենալավ արոտավայրն էր սև ոչխարների համար։ Որսասերների համար ամայացված տարածության չափերի մասին կարելի է պատկերացում կազմել այն փաստի հիման վրա, որ նա շատ ավելի մեծ տարածության է ընդգրկում, քան ամբողջ Պերթ կոմսությունը։ Թե այդ բռնի ամայացման հետևանքով երկիրն արտադրության որքան շատ միջոցներ է կորցնում, երևում է այն բանից, որ Բեն Օլդերի անտառի հողը կարող էր կերակրել 15 000 ոչխար, և որ այդ անտառի տարածությունը Շոտլանդիայի ընդհանուր որսաշրջանների <math>^1/_{30}</math> մասն է միայն կազմում... Որսավայրերի այդ ամբողջ հողը բոլորովին զուր կորչում է արտադրության համար... հետևանքը նույնը կլիներ, եթե նա խորասուզվեր Հյուսիսային ծովի ջրերի մեջ։ Օրենքի ուժեղ ձեռքը պետք է վերջ դներ պարապուտներ ու անապատներ ստեղծելու այդ քմահաճույքին»։</ref>։Բայց, վերջիվերջո, ոչխարների արոտավայրերի մի մասն էլ, իր հերթին, վերածվեց որսապուրակների։ Ինչպես հայտնի է, Անգլիայում իսկական անտառներ չկան։ Արիստոկրատների պուրակներում ապրող որսը կոնստիտուցիոն ընտանի անասուն է, նա պարարտ է՝ ինչպես Լոնդոնի ալդերմենները [քաղաքային խորհրդի անդամները]։ Շոտլանդիան այդ «ազնիվ մոլության» վերջին ապաստարանն է։ «Լեռնային շրջաններում,— գրում է Սոմերսը 1848 թվականին,— անտառների բռնած տարածությունն զգալի չափով ընդարձակվել է [''Տես 219a ծանոթ.'']։ Այստեղ, Գեյկի մի կողմում դուք տեսնում եք Գլենֆեշիի նոր անտառը, այնտեղ, մյուս կողմում՝ Արդվերիկիի նոր անտառը։ Այնտեղ էլ ձեր առջև փռվում է Բլեկ-Մաունտը, մի վիթխարի, նոր լքված խոպան։ Արևելքից դեպի արևմուտք, Էբերդինի շրջակայքից մինչև Օբենի ժայռերը, հիմա ձգվում է անտառների մի անընդհատ գիծ, այնինչ լեռնաստանի ուրիշ մասերում նոր անտառները գտնվում են Լոկ-Արքեյգում, Գլենգարրիում, Գլենմորիստոնում և այլն։ Հողը ոչխարների արոտավայր դարձնելու հետևանքով... գէլերը վտարվեցին դեպի պակաս պտղաբեր վայրեր։ Հիմա շիկայծյամն սկսում է դուրս մղել ոչխարներին, և այս բանը գէլերին է՛լ ավելի անելանելի աղքատության մեջ է գցում։ Որսապուրակն ու ժողովուրդը չեն կարող կողք-կողքի հաշտ ապրել։ Մեկը կամ մյուսը պետք է իր տեղը զիջի։ Եթե դարիս մոտակա քառորդում որսավայրերը թվով ու իրենց ծավալով այնպես աճեն, ինչպես աճել են դարիս անցյալ քառորդում, ապա այլևս ոչ մի գէլ չի մնա հայրենի հողի վրա։ Լեռնային վայրերի հողատերերի շրջանում տարածված այդ շարժման պատճառը մասամբ մոդան է, արիստոկրատական քմահաճույքը, որսամոլությունը և այլն, մասամբ էլ նրանք որսի առևտրով զբաղվում են՝ բացառապես շահը նկատի ունենալով։ Որովհետև փաստորեն լեռնային հողամասը որսավայր դարձվելով՝ շատ դեպքերում անհամեմատ ավելի շահութաբեր է լինում, քան ոչխարների արոտավայրի փոխարկված նույն հողամասը... Սիրողը, որ որսի տեղ է փնտրում, պատրաստ է այնպիսի գին առաջարկելու, որպիսին միայն թույլ է տալիս նրա քսակի ծավալը... Լեռնային Շոտլանդիայի գլխին եկած աղետները պակաս զարհուրելի չեն, քան այն աղետները, որ նորմանական թագավորների քաղաքականության շնորհիվ Անգլիայի գլխին եկան։ Որսի կենդանիներն ավելի լայնարձակ տեղ են ստացել, բայց դրա փոխարեն մարդկանց ավելի ու ավելի նեղ սահմանների մեջ են խցկում... Ժողովրդից խլում են ազատություն ազատության հետևից... Եվ ճնշումն աճում է օրեցօր։ «Մաքրումն» ու բնակչության վտարումը սեփականատերերը կիրառում են որպես սահմանված հաստատուն սկզբունք, որպես մի զուտ տեխնիկական հողագործական միջոց, ինչպես որ Ամերիկայի ու Ավստրալիայի կուսական հողերում ծառերն ու թփերն են հանվում, այնպես էլ այստեղ մարդկանց հետ են վարվում, այդ գործողությունը կատարելով հանգիստ գործարար ձևով»<ref>Robert Somers: «Letters from the Highlands; or, the Famine of 1847». London 1848, էջ 12-28, տարբեր տեղերում։ Այս նամակներն սկզբում լույս տեսան «Times»-ում։ Անգլիական տնտեսագետները գէլերի 1847 թվականի սովը, իհարկե, բացատրում էին նրանց գերբնակչությամբ։ Համենայն դեպս, նրանք, գիտե՜ք ինչ, «ճնշում էին գործ դնում» իրենց գոյության միջոցների վրա։ Գերմանիայում «Clearing of Estates»-ը կամ, ինչպես նա կոչվում էր այնտեղ, «Bauernlegen»-ը [«գյուղացիների ամորձատումը»] առանձին ուժով զարգացավ Երեսնամյա պատերազմից հետո և դեռևս 1790 թվականին գյուղացիական ապստամբություններ առաջ բերեց Սաքսոնիայի կուրֆյուրստության մեջ։ Այդ ձեռնարկումն իշխում էր առավելապես արևելյան Գերմանիայում։ Պրուսիայի նահանգների մեծ մասում միայն Ֆրիդրիխ II-ն ապահովեց գյուղացիների սեփականության իրավունքը։ Սիլեզիան նվաճելուց հետո նա այնտեղի լենդլորդերին ստիպեց վերականգնել գյուղացիական խրճիթները, ամբարները և այլն, և գյուղացիական տնտեսություններին անասուն ու գործիքներ մատակարարել։ Նա բանակի համար զինվորների և պետական գանձարանի համար հարկատուների կարիք ուներ։ Թե գյուղացին ինչ հաճելի կյանք էր վարում Ֆրիդրիխ II-ի ժամանակ, նրա ֆինանսական այլանդակ քաղաքականության և նրա բռնակալության, բյուրոկրատիզմի ու ֆեոդալիզմի խառնուրդ ներկայացնող կառավարչության սիստեմի ժամանակ, այդ մասին վկայում են Ֆրիդրիխի ջերմ երկրպագու Միրաբոյի հետևյալ խոսքերը. «Վուշը հյուսիսային Գերմանիայի հողագործի գլխավոր հարստություններից մեկն է։ Բայց, ի դժբախտություն մարդկային ցեղի՝ այդ միայն մի միջոց է ծայրահեղ աղքատության դեմ և ոչ թե բարեկեցության աղբյուր։ Ուղղակի հարկերը, արքունի ծառայությունները, զանազան կոռերը քայքայում են գերմանացի գյուղացուն, որը, դրանից զատ, դեռ անուղղակի հարկեր էլ է վճարում այն ամենի համար, ինչ որ գնում է... և, ի լրումն դժբախտության, նա չի համարձակվում իր արտադրանքներն այնտեղ վաճառել, որտեղ ուզում է, և այն գնով, որով ուզում է. նա չի համարձակվում իրեն անհրաժեշտ արդյունքներն այն վաճառականներից գնել, որոնք համաձայն են հիշյալները նրան ծախելու ամենաձեռնտու գնով։ Այս բոլոր հանգամանքները աստիճանաբար քայքայում են նրան, և նա չէր կարող ուղղակի հարկերը վճարել, եթե մանելով չզբաղվեր, այս վերջինն անհրաժեշտ օժանդակություն է մատակարարում նրան՝ հնարավորություն տալով օգտագործելու նրա կնոջ, նրա երեխաների, ծառաների ու աղախինների և հենց իր ուժերը։ Բայց որքա՜ն ողորմելի կյանք է նույնիսկ այդ օժանդակ զբաղմունքով հանդերձ։ Նա ամառն աշխատում է տաժանապարտի նման. դաշտերը մշակելու և բերքը հավաքելու ժամանակաշրջաններում պառկում է քնելու ժամի 9-ին և վեր է կենում 2-ին, որ կարողանա վերջացնել ծանր աշխատանքը. ձմեռը նա պետք է իր ուժերը վերականգնի, ավելի երկարատև, հանգստից օգտվելով. բայց նրա հացահատիկը չի բավականացնի ուտելու ու սերմացուի համար, եթե նա տա բերքի այն մասը, որն անհրաժեշտ է վաճառել՝ հարկերը վճարելու համար։ Այսպես ուրեմն, հարկավոր է մանել՝ այդ ճեղքը փակելու համար... հարկավոր է մանելով զբաղվել ամենամեծ լարումով։ Ուստի գյուղացին ձմեռը պառկում է քնելու կեսգիշերին կամ գիշերվա ժամի մեկին և վեր է կենում առավոտյան ժամի հինգին կամ վեցին. կամ պառկում է իննին և վեր է կենում երկուսին,— և այդպես ամբողջ կյանքում ամեն օր, բացի կիրակի օրերից... Անչափ երկարատև այդ արթնությունն ու անչափ ինտենսիվ այդ աշխատանքն ուժասպառ են անում մարդու օրգանիզմը. ահա թե ինչն է պատճառը, որ գյուղում տղամարդիկ ու կանայք շատ ավելի շուտ են ծերանռւմ, քան քաղաքներում» (Mirabeau: «De la Monarchie Prussienne». Londres 1788, հ, III, էջ 212 և հաջ.)։<br>'''2-րդ հրատ. հավելում.'''— 1866 թվականի ապրիլին, Ռոբերտ Սոմերսի վերը հիշատակված աշխատության հրապարակումից 18 տարի անց, պրոֆեսոր Լեոն Լևին Society of Arts-ում մի զեկուցում կարդաց արոտավայրերը որսապուրակներ դարձնելու մասին։ Նա պատմում էր, թե որքան է առաջ գնացել լեռնային Շոտլանդիայի ամայացումը, և ասում էր ի միջի այլոց. «Բնակչության վտարումը և հողը ոչխարների արոտավայրեր դարձնելն ամենահարմար միջոցը ծառայեց առանց համապատասխան ծախսումների եկամուտ ստանալու համար... Ոչխարների արոտավայրերի փոխարկումը որսապուրակների սովորական բան դարձավ լեռնային Շոտլանդիայում։ Ոչխարները վտարվում են վայրի կենդանիների կողմից, ինչպես որ առաջ մարդիկ էին վտարվում՝ ոչխարներին տեղ բաց անելու համար... Ֆորֆարշիրում դուք կարող եք կոմս Դելհուզիի կալվածներից անցնել մինչև Ջոն օ’Գրոտի կալվածները՝ առանց որսանտառային շրջանից դուրս գալու։ (Այդ անտառներից) շատերում վաղուց արդեն բնակվում են աղվեսներ, վայրի կատուներ, կզաքիսներ, աքիսներ, ժանտաքիսներ ու ալպյան նապաստակներ, իսկ ճագարը, սկյուռն ու առնետը միայն վերջերս են հայտնվել այնտեղ։ Հողային վիթխարի տարածություներ, որոնք Շոտլանդիայի վիճակագրության մեջ ցույց են արվում որպես արտակարգ հարուստ ու ընդարձակ մարգագետիններ, հիմա ամեն մի կուլտուրական մշակումից հանված են և նվիրված բացառապես սակավաթիվ անձերի որսազվարճությանը,— զվարճություն, որը տարվա մեջ մի քանի օր է միայն տևում»։<br>Լոնդոնի «Economist»-ը 1866 թվականի հունիսի 2-ի համարում գրում է. «Մի շոտլանդական լրագիր, ի թիվս վերջին շաբաթվա նորությունների, ի միջի այլոց հաղորդում է. «Սեթերլենդշիրի ոչխարաբուծական լավագույն ֆերմաներից մեկը, որի համար նորերս վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 1 200 ֆ. ստ. տարեկան ռենտա առաջարկվեց, deer forest-ի [որսապուրակի] է վերածվա՜ծ»։ Ֆեոդալական բնազդները երևան են գալիս այնպես... ինչպես նորմանական նվաճման ժամանակ... երբ 36 գյուղ քանդվեց՝ նրանց տեղ New Forest [Նոր անտառ] ստեղծելու համար... Երկու միլիոն ակր, որոնց թվում Շոտլանդիայի ամենապտղաբեր հողամասերից մի քանիսը, կատարյալ անապատ են դարձված։ Գլեն Տիլտի մարգագետիններում բուսնող խոտը Պերթ կոմսության ամենասննդարար խոտն էր համարվում. Բեն Օլդերի որսապուրակը լավագույն խոտն էր տալիս Բադենոքի լայնածավալ շրջանում. Բլեկ Մաունտի անտառի մի մասը Շոտլանդիայի ամենալավ արոտավայրն էր սև ոչխարների համար։ Որսասերների համար ամայացված տարածության չափերի մասին կարելի է պատկերացում կազմել այն փաստի հիման վրա, որ նա շատ ավելի մեծ տարածության է ընդգրկում, քան ամբողջ Պերթ կոմսությունը։ Թե այդ բռնի ամայացման հետևանքով երկիրն արտադրության որքան շատ միջոցներ է կորցնում, երևում է այն բանից, որ Բեն Օլդերի անտառի հողը կարող էր կերակրել 15 000 ոչխար, և որ այդ անտառի տարածությունը Շոտլանդիայի ընդհանուր որսաշրջանների <math>^1/_{30}</math> մասն է միայն կազմում... Որսավայրերի այդ ամբողջ հողը բոլորովին զուր կորչում է արտադրության համար... հետևանքը նույնը կլիներ, եթե նա խորասուզվեր Հյուսիսային ծովի ջրերի մեջ։ Օրենքի ուժեղ ձեռքը պետք է վերջ դներ պարապուտներ ու անապատներ ստեղծելու այդ քմահաճույքին»։</ref>։
Եկեղեցական գույքերի կողոպտումը, պետական հողերի խաբեբայական օտարումը, համայնական գույքերի հափշտակումը, որ կատարվում է ուզուրպացիայի և անողոք տեռորիզմի միջոցով, ֆեոդալական սեփականության ու կլանների սեփականության փոխարկումը արդի մասնավոր սեփականության,— սրանք են նախասկզբնական կուտակման բազմազան իդիլիական մեթոդները։ Այդ ձևով հաջողվեց նվաճել դաշտը կապիտալիստական հողագործության համար, հողը հանձնել կապիտալի իշխանությանը և օրենքից դուրս հայտարարված պրոլետարիատի անհրաժեշտ հոսանք ստեղծել քաղաքային արդյունաբերության համար։