Changes

Նախաբան (Բաժանվող արահետների այգին)

Ավելացվել է 369 բայտ, 10:51, 1 Հունվարի 2015
{{Վերնագիր
|վերնագիր = Նախաբան (Բաժանվող արահետների այգին)
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
|աղբյուր = [[«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»]], Ապոլոն, 1992
}}
Այս գրքի ութ գործերից և ոչ մեկը մանրակրկիտ մեկնությունների կարիք չունի<ref>Հեղինակի թվաբկած ութ գործերից թարգմանված է վեցը (խմբ․)</ref>: Ութերորդը («Բաժանվող արահետների այգին») պատկանում է դեդեկտիվ ժանրին, ընթերցողները դառնում են մի սպանության կատարման և ամբողջ ընթացքի մանրամասնությունների մասնակիցները, ծանոթանալու են այդ սպանության նպատակին, սակայն, կարծում եմ, մինչև վերջին պարբերությունը չեն հասկանալու այդ սպանությունը։ Մնացածները պատկանում են ֆանտաստիկական ժանրին, նրանցից մեկը՝ «Բաբելոնյան վիճակախաղ» պատմվածքը, սիմվոլիզմի մեղքից ամբողջապես ձերբազատված չէ՝ «Բաբելոնի գրադարանը» պատմվածքի առաջին հեղինակը չեմ, նրա պատմությամբ և նախապատմությամբ հետաքրքրվողները կարող են ստուգել «Սուր» պարբերականի 59-րդ համարի էջերից մեկը, ուր արձանագրված են Լեուսիպոյի և և Լասուիտցի Լոլիս Զերոլի և Արիստոտելի տարասեռ անունները: «Շրջանաձև ավերակները» պատմվածքում ամեն ինչ անիրական է, իսկ «Պիեռ Մենարը «Դոն Կիխոտի» հեղինակ» գործում անիրական է կերպարի ինքն իրեն պարտագրած ճակատագիրը: Նրան վերագրածս ստեղծագործությունների ցանկը զվարճալի չէ, բայց ոչ էլ կամայական, դա նրա մտքի պատմության դիագրամն է։
Վստահելի
294
edits