Changes
Խաղամոլը
,/* Յերրորդ գլուխ */
== Յերրորդ գլուխ ==
Յեվ այնուամենայնիվ Պոլինան յերեկ ամբողջ որը հետս վոչ մի խոսք չխոսեց խաղի մասին։ Ասենք՝ ընդհանրապես նա յերեկ խուսափում եր հետս խոսելուց։ Նրա նախկին վարվելակերպն ինձ հետ չի փոխվել։ Նույն կատարյալ անփութությունը հանդիպումների ժամանակ վարվեցողության մեջ և անգամ ինչ-վոր արհամարհական շեշտ և ատելություն։ Ընդհանրապես նա չի կամեն ում ծածկել իր զզվանքը իմ հանդեպ. յես տեսն ում եմ այդ։ Չնայածդրան, նա նույնպես ինձնից չի ծածկում, վոր յես նրան ինչ֊վոր բանի համար պեաք եմ և վոր նա ինձ ինչ-վոր բանի համար պահպանում ե։ Մեր միջև ինչ-վոր տարորինակ հարաբերություններ են հասաաավել, վոր ըստ մեծի մասին անհասկանալի յեն ինձ համար,— հաշվի աոնելով նրա հպարտությունն ու գոոռզությունը ամենքի նկատմամբ։ Նա, որինակ, գիտե, վոր յես խելակորույս սիրում եմ նրան, թույլ ե տալիս նույն իսկ ասել իրեն իմ կրքի մասին — և արդեն, իհարկե, վոչ մի ժամով իր արհամարհանքը դեպի ինձ նա ավելի չեր արտահայտի, քան այդ թույլտվությամբ՝ ասել իրեն անարգել և անպատկառ իմ սիրո մասին. «ասել ե թե՝ այն աստիճան քո զգացմունքը բանի տեղ չեմ դնում, վոր ինձ համար միանգամայն միևնույն ե, ինչից ել հետս խոսելու լինես և ինչ ել դեպի ինձ զգաս»։ Իր սեփական գործերից նա խոսում եր հետս շատ նաև առաջներում, բայց յերբեք բոլորովին անկեղծ չեր լինում։ Այդ քիչ ե, իմ նկատմամբ նրա արհամարհանքի մեջ կային, որինակ, ահա թե ինչպիսի նրբություններ՝ նա գիտի, դիցուք, վոր ինձ հայտնի յե վորևե հանգամանք նրա կյանքից կամ վորևե բան այն մասին, ինչ նրան սաստիկ անհանգստացնում ե, նա նույնիսկ ինքը կպատմի ինձ մի բան իր պարագաներից, յեթե պետք ե ինձ գործադրել վորևե կերպ իր նպատակներին, ստրուկի պես կամ վոտի վրա բանեցնելով. սակայն կպատմի ճիշտ այնքան, վորքան պետք ե իմանա մարդ, վորին վոտի վրա բանեցնում են, և — յեթե ինձ դեռևս անհայտ ե անցք ու դեպքերի ամբողջական կապակցությունը, յեթե նա ինքն ել ե տեսնում, թե ինչպես յես տանջվում ու անհանգստանում եմ նրա իսկ տանջանքով և անհանգստությամբ, ապա նա յերբեք չի արժանացնի ինձ միանգամայն հանգստացնելու իր բարեկամական անկեղծությամբ, թեև ոդտագործելով ինձ հաճախ իր պատվերներով վոչ միայն դժվարին, այլև վտանգավոր գործերում, նա, իմ կարծիքով, պարտավոր ե հետս անկեղծ լինել։ Յեվ արժե՞ արդյոք հոգ տանել իմ զգացմունքի մասին, այն մասին, վոր յես ել եմ անհանգիստ և գուցե յերեք անգամ ավելի յեմ հոգ տանում և տանջվում նրա հոգսերից և անհաջողություններից, քան թե նա ինքը։
Յես յերեք շարաթ առաջ իմացա նրա ռուլեթ խաղալու դիտավորության մասին։ Նա նույնիսկ նախապես չտեղեկացրեց ինձ, վոր յես պիտի խաղամ նրա փոխարեն, վորովհետև նրա համար անվայել ե խաղալը։ Նրա խոսելու յեղանակից յես այն իսկ պահին նկատեցի, վոր նա ինչ-վոր լուրջ հոգս ունի և վոչ թե տանելու հասարակ ցանկություն։ Ի՞նչ բան ե փողը նրա համար։ Այստեղ նպատակ կա, ինչ-վոր հանգամանքներ, վոր յես կարող եմ կռահել, սակայն վոր յես մինչ այժմ չգիտեմ։ Հասկանալի բան ե, այն ստորացումն ու ստրկացումը, վորոնց մեջ նա ինձ պահում եր, կարող եյին ինձ հնարավորություն տալ (շատ հաճախ տալիս ել են) կոպիտ և ուղղակի հարց ու փորձ անելու։ Վորովհետե յես նրա աչքում ստրուկ եմ և շատ չնչին մարդ, ուստի նա իմ կոպիտ հետաքրքրությունից վշտանալու կարիք չունի։ Բայց խնդիրն այն ե, վոր նա, թույլ տալով, վոր յես հարցմունք անեմ, չի պատասխանում հարցերիս։ Յերբեմն իսկի չի յել նկատում։ Ահա թե ենչպես են մեր հարաբերությունները։
Յերեկվա որը մեր մեջ շատ խոսվեց հեռագրի մասին, վոր չորս որ առաջ խփված եր Պետերբուրգ և վորի պատասխանը դեռ չեր յեկել։ Գեներալը յերևի թե հուզվում ե և մտազբաղ ե։ Գործն, իհարկե, տատին ե վերաբերում։ Հուզվում ե նաև ֆրանսիացին։ Յերեկ, որինակ, ճաշից հետո նրանք յերկար և լուրջ խոսակցություն ունեցան։ Ֆրանսիացու տոնը չափազանց գոռոզ ու անփույթ ե։ Այստեղ ըստ առածի յե՝ սեղանի շուրջը նստացնես — նա վոտներն ել սեղանի վրա կդնի։ Նա անգամ Պոլինայի հետ կոպտության հասնող անփութությամբ ե վարվում։ Ասենք՝ հաճույքով մասնակցում ե ընդհանուր զբոսանքներին վոկսալում կամ կավալկադաներին և շրջագայություններին քաղաքից դուրս։ Վաղուց ինձ հայտնի յեն միքանի հանգամանքներ, վոր ֆրանսիացուն կապում են գեներալի հետ. Ռուսաստանում նրանք միասին գործարան եյին մտադիր բանալու. յես չգիտեմ՝ ջուրն ընկավ այդ նրանց ծրագիրը, թե դեռևս նրանց միջև այդ խոսակցությունը կա։ Բացի այդ յես պատահաբար գիտեմ նրանց ընտանեկան գաղտնիքի մի մասը. ֆրանսիացին անցյալ տարի գենրալին իսկապես նեղ դրությունից փրկեց և նրան յերեսուն հազար տվեց, վոր նա իր պաշտոնն ուրիշին հանձնելու միջոցին լրացնի արքունի գումարի պակասը։ Յեվ հասկանալի բան ե, վոր գեներալը նրա ճիրանների մեջ ե։ Բայց հիմա, իսկապես հիմա, այդ ամենի մեջ գլխավոր դերն այնուհանդերձ m-lle Blânche-ն ե խաղում, և յես հավատացած եմ, վոր այստեղ ել չեմ սխալվում։
Ո՞վ ե m-lle Blanche-ը։ Այստեղ մեր մեջ ասում են, վոր նա ազնվազարմ ֆրանսուհի յե, վոր հետն ունի իր մայրն ու հսկայական կարողություն։ Հայտնի յե նաև, վոր նա ինչ-վոր ազգակցություն ունի մեր մարկիզի հետ, բայց շատ հեռավոր, ինչ-վոր կուզինա, թե յերրորդական քույր ե։ Ասում են, իմ Փարիզ գնալուցս առաջ ֆրանսիացին և m-lle Blanche-ը իրար հետ մի տեսակ ավելի քաղաքավար ձևերով եյին վարվում, կարծես թե ավելի նուրբ և դելիկատ հարաբերության մեջ եյին. իսկ հիմա նրանց ծանոթությունը, մտերմությունը և ազգակցությունն ավելի կոպիտ եյին արտահայտվում, մի տեսակ ավելի սերտ։ Թերևս մեր գործերը նրանց աչքում այն աստիճան վատ են յերևում, վոր նրանք իսկի հարկ չեն համարում շատ ել քաշվել և սքողվել։ Յես անցած որը նկատեցի, վոր միստեր Աստլեյը զննող հայացքով եր նայում m-lle Blanche-ին և նրա մորը։ Ինձ թվաց, թե նա նրանց ճանաչում ե։ Ինձ նույնիսկ թվաց, վոր մեր ֆրանսիացին ել ե առաջներում, ծանոթ յեղել միստեր Աստլեյին։ Ասենք միստեր Աստլեյը այնքան քաշվող, ամաչկոտ և լռակյաց մարդ ե, վոր գրեթե կարելի ե հույս գնել նրա վրա, վոր նա խրճիթից աղբ դուրս չի հանի։ Գոնե ֆրանսիացին նրան հազիվ բարևում ե և վրան գրեթե չի նայում։ Կնշանակի՝ չի վախենում։ Այդ դեռ հասկանա լի յե, սակայն ինչո՞ւ m-lle Blanche-ն ել չի նայում նրա վրա։ Մանավանդ վոր յերեկ մարկիզի բերնից դուրս պրծավ. հանկարծ, ընդհանուր խոսակցության ժամանակ, չեմ հիշում թե ինչի մասին, նա ասաց, վոր միստեր Աստլեյը սաստիկ հարուստ ե և վոր ինքն այդ բանը գիտե։ Ահա թե յերբ պիտի m-lle Blanche-ը նայե՜ր միստեր Աստլեյի վրա։ Ընդհանրապես գեներալը անհանգիստ ե։ Հասկանալի յե, թե նրա համար ի՜նչ նշանակություն կարող ե ունենալ հեռագիրը մորաքրոջ մահվան մասին։
Թեև ինձ թվացել եր, վոր Պոլինան խուսափում ե հետս խոսելուց, ասես թե դիտավորյալ կերպով, բայց ինքս ել սառն ու անտարբեր, տեսք ընդունեցի. շարունակ կարծում եյի, թե նա կամա-ակամա կմոտենա ինձ։ Դրա փոխարեն յերեկ և այսոր իմ ամբողջ ուշքը m-lle Blanche-ի վրա դարձրի։ Խե՜ղճ գեներալ, նա վերջնականապես կորած ե։ Սիրահարվել հիսուն հինգ տարեկան հասակում, կրքի այդպիսի զորությամբ,— իհարկե, դժբախտություն ե։ Ավելացրեք դրան նրա այրի լինելը, նրա յերեխաներին, միանգամայն քայքայված կալվածը, պարտքերը, վերջապես կնոջը, վորին նրան վիճակվեց սիրահարվել։ M-lle Blanche-ը գեղեցիկ ե։ Սակայն չգիտեմ, կհասկանան ինձ արդյոք, յեթե ասելու լինեմ, վոր նա ունի այնպիսի դեմք, վորից վախենալ կարելի յե։ Գոնե յես միշտ վախեցել եմ այդպիսի կանանցից։ Նա անպայման քսանհինգ տարեկան կլինի։ Նա բարձրահասակե և լայնաթիկունք, կլորիկ թևերով. պարանոցն ու կուրծքը — փարթամ։ Մորթի գույնը թուխ-դեղին, մազերի դույնը սև, ինչպես ածուխ և մազերը սարսափելի խիտ են, յերկու գլխի կտան։ Աչքերը սև են, աչքերի սպիտակուցը՝ դեղնավուն, հայացքը՝ լկտի, ատամները՝ ճիփ-ճերմակ, շուրթերը միշտ ներկած. նրանից մուշկի հոտ ե գալիս։ Նա հագնվում ե տպավորիչ, ճոխ, շիկ, բայց մեծ ճաշակով։ Վոտներն ու ձեռները — զարմանալի եյին։ Ձայնը՝ խռպոտ կոնտրոալտո։ Նա յերբեմն կծիծաղի և ցույց կտա իր ատամները, բայց սովորաբար նայում ե լռելյայն և լկտի,— առնվազն Պոլինայի և Մարյա Ֆիլիպովնայի ներկայությամբ։ (Տարորինակ լուր. Մարյա Ֆիլիպովնան Ռուսաստան ե գնում)։ Ինձ թվում ե՝ m-lle Blanche-ը վոչ մի կրթություն չունի, գուցե նույնիսկ խելոք չե, բայց դրա փոխարեն կասկածամիտ և խորամանկ ե։ Ինձ թվում ե՝ նրա կյանքն առանց արկածների չի յեղել։ Թե ամեն ինչ ասելու լինենք, թերևս մարկիզը իսկի նրա ազգականը չե, մայրն ել իսկի մայրը չե։ Բայց տեղեկություններ կան, վոր Բեռլինում, վորտեղ մենք հանդիպեցինք իրար, նա և նրա մայրը միքանի կարգին ծանոթներ ունեյին։ Գալով մարկիզին, թեպետ յես մինչև հիմա կասկածում եմ, թե նա մարկիզ ե, սակայն նրա պատկանելիությունը կարգին հասարակության, ինչպես մեզ մոտ, որինակ, Մոսկվայում և տեղ-տեղ նաև Գերմանիայում, կարծեմ կասկածի չի յենթարկվել։ Չդիտեմ՝ թե ինչացու յե նա Ֆրանսիայում։ Ասում են՝ նա դղյակի տեր ե։ Յես կարծում եյի, թե այս յերկու շաբթվա ընթացքում շատ ջուր հոսած կլինի և այնուամենայնիվ յես հաստատ չգիտեմ՝ m-lle Blanche-ի և գեներալի միջև վորևե վճռական խոսք յեղել ե, թե վոչ։ Ընդհանրապես հիմա ամեն ինչ մեր կարողությունից ե կախված, այսինքն՝ նրանից թե վորքան շատ փող ե կարող գեներալը նրանց ցույց տալ։ Յեթե, որինակ, լուր գալու լիներ, թե տատը չի մեռել, ապա յես հավատացած եմ, m-lle Blânche-ը իսկույն կանհայտանար։ Զարմանալի և ծիծաղելի յե ինձ իսկ համար, թե յես ինչ բամբասասերն եմ դառել։ Ո՜, ինչքան զզվում եմ յես այս ամենից։ Ի՞նչ հաճույքով յես կթողնեյի ամենքին և ամեն ինչ։ Սակայն կարո՞ղ եմ յես արդյոք հեռանալ Պոլինայից, կարո՞ղ եմ յես արդյոք չլրտեսել նրա շուրջը։ Լրտեսությունն, իհարկե, ստորություն ե — բայց ի՞նչ իմ բանն ե այդ։
Հետաքրքրական եր յերեկ և այսոր ինձ համար նաև միստեր Աստլեյը։ Այո՛, յես համոզված եմ, վոր նա սիրահարված ե Պոլինային։ Հետաքրքրական և ծիծաղելի յե, թե յերբեմն ինչ շատ ե կարող արտահայտել ամաչկոտ և հիվանդագին վողջամիտ մարդու հայացքը, վորին դիպել ե սերը և հենց այն միջոցին, յերբ մարդ, իհա՜րկե, ուրախ կլիներ գետնի տակը մտնել, միայն թե վոչինչ ասած կամ արտահայտած չլինի վոչ խոսքով, վոչ հայացքով։ Միստեր Աստլեյը շատ հաճախ պատահում ե մեզ զբոսանքների ժամանակ։ Նա հանում ե գլխարկը և մեր կողքիցն անցնում, բնականաբար մեռած լինելով մեզ միանալու։ Իսկ յեթե նրան հրավիրում են, նա իսկույն հրաժարվում ե։ Հանգստյան տեղերում, վոկսալումք յերաժշտության հրապարակում կամ շատրվանի մոտ նա անպատճառ մեր նստարանից վոչ հեռու կանգ կառնի և վորտեղ ել մենք լինենք, պուրակում, անտառում կամ Շլանգենբերգի վրա,— արժե միայն աչք ածել, նայել շուրջը և անպայման վորևե տեղ մերձագույն արահետի վրա, կամ թփերի հետեվում կերևա միստեր Աստլեյի անկյունը։ Ինձ թվում ե՝ նա առիթ ե վորոնում, վոր հետս աոանձին խոսի։ Այսոր առավոտյան մենք հանդիպեցինք և մի-յերկու բերան խոսեցինք։ Նա մեկ-մեկ շատ կցկտուր ե խոսում։ Դեռ «բարև» չասած՝ նա սկսեց.
— Ա՜, m-lle Blanche-ը... յես m-lle Blanche-ի պես կանայք շա՜տ եմ տեսել։
Նա լռեց, նշանակալից նայելով վրաս։ Ի՞նչ եր ուզում նա սրանով ասած լինել — չգիտեմ, վորովհետև իմ հարցին՝ ի՞նչ կնշանակի դա, նա խորամանկ ժպիտով գլխով արեց և ավելացրեց՝ «այդ հո այդպես ե»։— M-lle Pauline շա՞տ կսիրի ծաղիկներ։
— Չգիտեմ, բոլորովին չգիտեմ,— պատասխանեցի յես։
— Ինչպե՞ս։ Դուք այդ ե՞լ չգիտեք,— ճչաց նա սաստիկ զարմացած։
— Չգիտեմ, բոլորովին չեմ նկատել,— կրկնեցի յես, ծիծաղելով։
— Հը, դա ինձ հատուկ միտք ե ներշնչում։— Այստեղ նա գլուխ տվեց և անցավ-գնաց։ Ասենք նա ուներ գոհ տեսք։ Մենք իրար հետ ամենավատթար ֆրանսերենով ենք խոսում։
== Չորրորդ գլուխ ==