Changes
Խաղամոլը
,/* Տասնմեկերոեդ գլուխ */
== Տասնմեկերոեդ գլուխ ==
Բազկաթոռը գլորեցին դեպի դուռը, սրահի մյուս ծայրը։ Տատը փայլում եր։ Մերոնք բոլորը խառնվեցին նրա շուրջը և շնորհավորում եյին։ Վորքան ել եքսցենտրիկ լիներ տատի վարքը, բայց նրա հաղթանակը շատ բան եր շտկում և գեներալն արդեն չեր վախենում հասարակության մեջ իրեն վարկաբեկել ազգակցական հարաբերությամբ այդպիսի տարորինակ կնոջ հետ։ Ներողամիտ և ազատ-ուրախ ժպիտով, ասես յերեխա զվարճացնելով, նա շնորհավորեց տատին։ Ասենք, նա ըստ յերևույթին շշմած եր, ինչպես և բոլոր հանդիսատեսները։ Ամեն կողմից խոսում և մատնացույց եյին անում տատին։ Շատերն անցնում եյին կողքովը, վոր մոտից նայեն նրան։ Միստեր Աստլեյը դատողություն եր անում նրա մասին մեկուսի իր յերկու ծանոթ անգլիացիների հետ։ Միքանի վեհաշուք տիկիններ, վեհաշուք տարակուսանքով նայում եյին տատին, վորպես ինչ-վոր հրաշքի։ Դե-Գրիյեն շնորհավորանքներ ու ժպիտներ եր շռայլում։
— Quelle victoire!― ասում եր նա։
— Mais, madame, c'eitait du feu!― ավելացրեց համակրանք գրավելու Ժպիտով m-lle Blanche-ը։
— Այո՛, տասներկու հազար ֆլորին տարա, ելի։ Ի՞նչ եմ ասում տասներկու, իսկ վոսկի՞ն։ Վսոսկին ել հետը ― գրեթե տասներեք գուրս կգա։ Մեր փողով դա ի՞նչ կանի։ Վեց հազարի չափ հո կլինի՞։
Յես զեկուցի, վոր յոթից ել ե անցել, իսկ հիմիկվա կուրսով՝ մոտ ութը դուրս կգա։
— Հանաք մասխարություն չի ութ հազարը։ Իսկ դուք նստել եք այստեղ, փալասներ, բան չեք անում։ Պոտապիչ, Մարֆա, տեսա՞ք։
— Տիրուհի ջան, բա եդ վո՞նց եղավ։ Ո՞ւթ հազար ռուբլի,― բացականչում եր, տատի գլխին պտույտ գալով, Մարֆան։
— Ահա, առեք իմ կողմից հնգական վոսկի, ահա։
Պոտապիչն ու Մարֆան վրա տվին տատի ձեռքր համբուրելու։
― Իսկ բեռնակիրներին կտաք մեկ֊մեկ ֆրիդրիխսդոր։ Մեկ-մեկ վոսկի տուր նրանց, Ալեքսեյ Իվանովիչ։ Այդ ինչո՞ւ, յե լաքեյը գլուխ տալիս, մյուսն ել։ Շնորհավորում են։ Նրանց ել մեկ-մեկ ֆրիդրիխսդոր տուր։
— Madame la princesse... un pauvre expatrié... malheur continuel... les princes russes sont si généreux...— Քծնում եր բազկաթոռի մոտ ինչ-վոր անձնավորություն, մաշված սերթուկ, խայտաբղետ ժիլեթ հագին, բեխերով, գլխարկը ձեռքին մի կողմ պահած և քսու ժպիտով։
― Սրան ել մի ֆրիդրիխսդոր տուր։ Չե, յերկուսը տուր․ դե, բավական ե, թե չե սա վերջ չի ունենա։ Բարձրացրեք, տարեք։ Պրասկովյա,― դիմեց նա Պոլինա Ալեքսանդրովնային,― յես վաղը քեզ համար վերարկուացու կառնեմ, նրա համար ել կառնեմ, այն m-lle... ի՞նչ եր նրա անունը, m-lle Blanche֊ի, ի՛նչ ե, նրա համար ել կառնեմ, թարգմանիր նրա համար, Պրասկովյա։
— Merci, madame, զգացված մի վոտքի վրա ծունկ չոքելու ձև արեց m-lle Blanche֊ը, ծռելով բերանը ծաղրական ժպիտ անելու համար, վոր փոխանակեց Դե֊Գրիյեյի և գեներալի հետ։ Գեներալը մասամբ քաշվում եր և սարսափելի ուրախ եր, յերբ վոր մենք հասանք ծառուղուն։
— Ֆեդոսյան, Ֆեդոսյան ապա ինչպե՜ս կզարմանա հիմա,― ասում եր տատը, մտաբերելով ծանոթ գեներալի դայակին։― Նրան ել պետք ե մի զգեստի փող նվիրել։ Հե՜յ, Ալեքսեյ Իվանովիչ, Ալեքսեյ Իվանովիչ, այն աղքատին վողորմություն տուր, ճամբից ինչ-վոր պատառոտած հագուստով, կորաքամակ, մարդ եր անցնում և նայում եր մեզ վրա։
— Դա գուցե և մուրացկան չե, այլ վորևե լոթի, տատի։
— Տուր, տուր նրան մի գուլդեն տուր։
Յես մոտեցա նրան և տվի։ Նա նայեց վրաս սաստիկ տարակուսված, բայց լուռ վերցրեց գուլդենը։ Նրա բերնից գինու հոտ եր փչում։
— Իսկ դու, Ալեքսեյ Իվանովիչ, դեռ չե՞ս փորձել բախտդ։
— Վոչ, տատի։
— Իսկ աչքերդ վառվում եյին, յես տեսա։
― Յես դեռ կփորձեմ, տատի, անպատճառ, հետո։
— Յեվ ուղղակի zéro-յի վրա վեր յեկ։ Ա՛յ կտեսնես։ Ի՞նչ գումար ունես։
— Ընդամենը քսան ֆրիդրիխսդոր միայն, տատի։
— Շատ չե, հիսուն ֆրիդրիխսդոր յես քեզ պարտք կտամ, թե ուզում ես։ Այ, հենց այս փաթթոցն ել վերցրու, իսկ դո՞ւ, բարեկամս, այնուհանդերձ մի սպասիր, քեզ չեմ տա։― Հանկարծ դիմեց նա գեներալին։
Գեներալիս ասես թափ տվին, բայց նա լռեց։ Դե֊Գրիյեն հոնքերը կիտեց։
— Que diable, c’est une terrible! vieille!— շշնջաց նա ատամների արանքից գեներալին։
— Մուրացկան, մուրացկան, ելի մուրացկան,― գոռաց տատը,― Ալեքսեյ Իվանովիչ, սրան ել, մի գուլդեն տուր։
Այս անգամ ալեհեր ծերուկ եր հանղիպել, փայտե վոտովք ինչ֊վոր կանաչ յերկարափեշ սերթուկ հագին և ձեռքին յերկար ձեռնափայտ։ Նա ծեր զինվորի յեր նմանում։ Բայց յերբ վոր յես նրան մեկնեցի գուլդենը, նա մի քայլ հետ գնաց և ահեղ նայեց վրաս։
— Was ist's, der Teufel,― գոռաց նա, դրան մի տասը հիշոց ավելացնելով։
— Ե՜, հիմար,― գոռաց տատը, ձեռքով անելով,― Տարեք, տարեք։ Սովել եմ։ Հիմա ճաշ կանեմ, ապա թե մի քիչ կպառկեմ և դարձյալ այնտեղ։
— Դուք ուզում եք ելի՞ խաղալ տատի,― գոչեցի յես։
— Ի՞նչ ես կարծում։ Դուք վոր այստեղ նստում թթվում եք, յես ե՞լ ձեզ նմանվեմ։
— Mais, madame,— մոտեցավ Դե-Գրիյեն,— les chances peuvent tourner, une seule mauvaise chance et vous perdrez tout... surtout avec votre jeu... c’était terrible!
— Vous perdrez absolument,— ծլվլաց m-lle Blanche-ը։
— Իսկ ձեր բոլորիդ ի՞նչ գործն ե։ Ձեր փողը չեմ տանուլ տա,― իմը։ Իսկ վորտեղ ե այդ միստեր Աստլեյը,― հարցրեց նա ինձնից։
— Վոկսալում մնաց, տատի։
— Ափսոս։ Այն նա լավ մարդ ե։
Տուն դառնալով, տատը, տակավին սանդուխքի վրա, հանդիպելով ոբեր֊կելներին, կանչեց մոտը և պարծեցավ իր տարածով, ապա՝ կանչեց Ֆեդոսյային նվիրեց նրան յերեք ֆրիդրիխսդոր և հրամայեց, վոր ճաշը բերեն։ Ֆեդոսյան և Մարֆան ճաշի միջոցին շարունակ քսմսվում եյին տատին։
— Նայում եյի ձեզ վրա, նանի ջան,― շատախոսում եր Մարֆան,― և ասում Պոտապիչին, թե ի՞նչ ե ուզում մեր նանն անի։ Իսկ սեղանի վրա, փող եմ ասում, փո՜ղ, վա՜խ, կյանքիս մեջ այդքան փող չեյի տեսել, իսկ շուրջը ― պարոններ են վոր կան, մենակ պարոններ են նստած։ Յեվ վորտեղի՞g են, ասում եյի, Պոտապիչ, այստեղ այդ տեսակ պարոններ։ Միտք եմ անում՝ հաս ոգնության ինքդ նրան, աստվածամայր։ Աղոթք եյի անում ձեզ համար, նանի ջան, իսկ սիրտս նվաղում եր, նվաղում, դողում եյի, ամբողջ մարմնով դողդողում։ Տեր աստված, միտք եյի անում, տուր նրան, և աստված ահա ուղարկեց ձեզ։ Մինչև հիմա յել, նանի ջան, դեռ դողում եմ, ամբողջ մարմնով դողդողում։
— Ալեքսեյ Իվանովիչ, ճաշից հետո, ժամի չորսերքին, պատրաստվիր ― գնանք։ Իսկ հիմա, առայժմ, ցտեսություն, չմոռանաս մի բժիշկ կանչես ինձ համար, ջուր խմել ել ե պետք։ Թե չե կմոռացվի։
Յես դուրս յեկա տատի մոտից հիմարացածի պես։ Յես աշխատում եյի պատկերել՝ ի՞նչ կլինի հիմա մերոնց բանը և ի՞նչ ընթացք կընդունեն գործերը։ Յես պարզ տեսնում եյի, վոր նրանք (գլխավորապես՝ գեներալը) դեռ ժամանակ չեն ունեցել անգամ առաջին տպավորությունից ուշքի գալու։ Տատի յերևան գալու փաստը փոխարեն նրա մահվան մասին ժամ առ ժամ սպասվող հեռագրի, հետևաբար նաև ժառանգության, նրանց մտադրությունների և ընդունած վորոշումների սիստեմն այն աստիճան ջախջախել եր, վոր նրանք կատարյալ տարակուսանքով և բոլորի վրա իջած մի տեսակ կաթվածով եյին վերաբերում տատի հետագա սխրագործություններին ռուլեթավայրում։ Մինչդեռ այդ յերկրորդ փաստը քիչ եր մնում, վոր առաջինից կարևոր լիներ, վորովհետև թեև տատը յերկնեց, թե գեներալին փող չի տա, բայց թե ո՞վ գիտե ― այնուհանդերձ չեր կարելի հուսահատվել։ Դե—Գրիյեն ել չեր կորցնում հույսը, գեներալի բոլոր գործերին խառնված լինելով հանդերձ։ Յես հավատացած եմ, վոր m-lle Blanche-ն ել, շատ և շատ խառնված լինելով (ա՜յդ եր պակաս՝ գեներալի կնություն և խոշոր ժառանգություն), չեր հուսահատվի և իր կոկետության վողջ հմայքը կգործադրեր տատի վրա՝— ի հակադրություն կամակոր և զզվել չգիտցող գոռոզ Պոլինայի։ Բայց հիմա, հիմա վոր տատը ռուլեթի խաղում այդպիսի սխրագործություններ ե արել, հիմա, վոր տատի անձնավորությունը տպավորվել ե նրանց աչքի առջև այնքան պարզ և տիպական (հերսոտ, իշխել սիրող et tombée en entcince),― հիմա գուցե թե ամեն ինչ կորած ե։ Չե՞ վոր նա յերեխի պես ուրախ ե, վոր հասել ե և, ինչպես սովորաբար լինում ե, ունեցած չունեցածը տանուլ կտա։ Աստվա՜ծ իմ, մտածում եյի յես (և ներիր ինձ, աստված, ամենաչարախինդ ծիծաղով),― աստված իմ, ախր յուրաքանչյուր ֆրիդրիխսդորը, վոր քիչ առաջ վեր եր գալիս տատը, պառկում եր գեներալի սրտին վերքի պես, կատաղեցնում եր Դե-Գրիյեյին և Ջլագար անում m-lle de Cominges, վորի բերնի կողքով անց եյին կացնում գթալը։ Ահա մի փաստ ել անգամ տարած, ուրախ, յերբ տատը ամենքին փող եր բաժանում և յուրաքանչյուր անցորդի մուրացկանի տեղ դնում, անգամ այդ պահին նրա բերնից թռավ գեներալի հասցեյին՝ «իսկ քեզ, այնուամենայնիվ չե՜մ տա»։ Այդ կնշանակի՝ այդ միտքը նստել ե մեջս, ամրապնդել, այդպիսի խոսք եմ տվել ինքս ինձ․― վտանգավոր ե, վտանգավոր։
Բոլոր այս մտքերն անցնում եյին իմ գլխով, յերբ յես տատի մոտից սանդուխքով բարձրանում եյի ամենավերին հարկը, իմ խղճուկ սենյակը։ Այս ա մենը ինձ սաստիկ զբաղեցնում եր․ թեև, իհարկե, յես առաջ ել կարող եյի նախագուշակել իմ առջև դերասաններին իրար կապող գլխավոր ամենահաստ թելերը, բայց այնուհանդերձ այդ խաղի բոլոր միջոցներն ու գաղտնիքներր յես մինչև վերջ չգիտեյի։ Պոլինան յերբեք ինձ լիովին հավատ չեր ընծայում։ Թեև, ճիշտ ե, պատահել ե, վոր նա յերբեմն, ասես ակամա, բաց ե արել իմ առջև իր սիրտը, բայց յես նկատել եմ, վոր հաճախ, ասենք գրեթե միշտ, այդ սրտաբացությունից հետո կամ ծիծաղի յե վերածում իր բոլոր ասածները, կամ ամեն ինչ խառում իրար և դիտմամբ ստի ձև ե տալիս։ Ո՜, նա շատ բան եր ծածկում։ Համենայն դեպս յես նախազգում եյի, վոր այդ խորհրդավոր և լարված վիճակի վախճանը մոտենում ե։ Մի հարված ևս ― և ամեն ինչ կվերջանա և կդասավորվի։ Իմ վիճակի մասին, վոր այս ամենի մեջ նույնպես շահագրգռված եյի, յես գրեթե հոգ չէի տանում։ Տարորինակ տրամադրության մեջ եմ՝ գրպանումս ընդամենը քսան ֆրիդրիխսդոր կա․ յես հեռու, ոտար յերկրում եմ, առանց պաշտոնի և գոյության միջոցներից զուրկ, առանց հույսի, առանց հաշվի և վոչ մի բանի մասին չեմ հոգում։ Յեթե չլիներ միտքը Պոլինայի մասին, յես պարզապես վողջ եյությամբ անձնատուր կլինեյի վերահաս վախճանի զավեշտական հետաքրքրության և քահ-քահ կծիծաղեյի։ Բայց Պոլինան շփոթեցնում ե ինձ․ նրա բախտը վորոշվում ե, այդ յես նախազգում եյի, բայց խոստովանում եմ, ինձ բնավ նրա բախտը չեր անհանգստացնում։ Յես ուզում եմ ներթափանցել նրա գաղտնիքը։ Յես կուզենայիք վոր նա գար մոտս և ասեր՝ «չէ՞ վոր յես քեզ սիրում եմ», իսկ յեթե վոչ, յեթե այդ անմտությունն անհնարին ե, ապա... դե, ել ի՞նչ կամենաս։ Մի՞թե յես գիտեմ ինչ կամենամ։ Յես ինքս կորածի պես եմ․ բավական ե, վոր լինեմ նրա հետք նրա լուսապսակի մեջ, նրա փայլի մեջ, առհավետ, միշտ, ամբողջ կյանքս։ Վոչինչ ավելին չգիտեմ։ Յեվ մի՞թե յես կարող եմ հեռանալ նրանից։
Յերրորդ հարկում, նրանց կորիդորում, ինձ ինչ-վոր բան ասես հրեց։ Յես շուռ յեկա և քսան կամ ավելի քայլ հեռավորության վրա աեսա՝ Պոլինան դուրս ե գալիս դռնից։ Նա կարծես սպասում եր աչքը իմ ճամբին և իսկույն ձեռով կանչեց ինձ։
— Պոլինա Ալեքսանդրովնա․․․
— Կամաց,― նախազգուշացրեց նա։
— Յերևակայեցեք,― շշնջացի յես,― հիմա ասես մեկը հրեց կողքս․ շուռ. եմ գալիս ― դուք։ Կարծես ձեզնից ինչ-վոր ելեկտրականություն ե ցայտում։
— Վերցրեք այս նամակը,― մտահոգ և խոժոռ արտասանեց Պոլինան, անշուշտ լսելով իմ ասածը,― և անձամբ հանձնեցեք միստեր Աստլեյին, իսկույն ևեթ։ Վորքան կարելի յե շուտ, խնդրում եմ։ Պատասխան պետք չե։ Նա ինքը․․․
Նա չավարտեց խոսքը։
— Միստեր Աստլեյի՞ն,― մեկ ել հարցրի յես զարմացած։
Բայց Պոլինան արդեն անհետացել եր դռան հետևը։
— Հը՞, նրանք նամակագրության մե՞ջ են յեղել։
Յես, հասկանալի բան ե, վազ տվի իսկույն, վոր գտնեմ միստեր Աստլեյին, նախ նրա հյուրանոցը, վորտեղ նրան չգտա, ապա վոկսալ, վորտեղ վազեվազ անցա բոլոր սրահները և, վերջապես, ափսոսանքով․ գրեթե հուսահատ, վերադառնալով տուն, պատահմամբ հանդիպեցի նրան, ձիով ինչ-վոր անգլիացիների և անգլուհիների հետ արշավելիս։ Յես ձեռքով արի նրան, կանգնեցրի և հանձնեցի նամակը։ Մենք ժամանակ չունեցանք անգամ իրար նայելու։ Բայց յես կասկածում եմ, վոր միստեր Աստլեյը դիտմամբ շուտ և արագ քշեց ձին։
Խա՞նդն եր արդյոք տանջում ինձ։ Բայց յես հոգու ամենաջարդված կացության մեջ եյի։ Յես չեյի ուզում անգամ տեղեկանալ, թե ի՞նչ եյին նրանք իրար գրում։ Յեվ այդպես, նա Պոլինայի հավատարմատարն ե։ «Բարեկամ լինելը ― բարեկամ ե»,― մտածում եյի յես, և դա պարզ ե (և յե՞րբ բարեկամացավ), բայց այստեղ սեր կա՞։ Իհարկեք վոչ,― շշնջաg ինձ բանականությունս։
Բայց նման դեպքերում սոսկ բանականությունը քիչ ե հո։ Համենայն դեպս պետք եր այդ ել պարզել։ Գործը անախորժ բարդանում եր։
Հյուրանոց հասա թե չե, շվեյցարը և իր սենյակից դուրս յեկած ոբեր֊կելները հաղորդեցին ինձք վոր ինձ կանչում են, վորոնում, յերեք անգամ ուղարկել են տեսնեն՝ վորտե՞ղ եմ յես ― խնդրում են ինչքան կարելի յե շուտ գնամ գեներալի համարը։ Յես ամենավատ տրամադրության մեջ եյի։ Գեներալի առանձնասենյակում յես գտա, բացի գեներալից, Դե-Գրիյեյին և m-lle Blanche-ին․ վերջինս մենակ եր, առանց մորը։ Մայրը միանգամայն շինծու անձնավորություն եր, վորին գործ եյին ածում հանդիսավոր դեպքերում։ Բայց հենց վոր _գործն_ իսկական եր լինում, m-lle Blanche-ը մենակ եր _գործ_ բռնում։ Ասենք դժվար թե մայրը իր դուստր կոչեցյալի գործերի մասին բան իմանար։
Նրանք յերեքով ինչ֊վոր տաք֊տաք խորհրդակցում եյին, և անգամ առանձնասենյակի դուռը փակ եր ― մի բան, վոր յերբեք չեր լինում։ Մոտենալով դռանը, յես բարձր ձայներ լսեցի,― Դե-Գրիյեյի հանդուգն կծու խոսակցությունը, Blanche-ի լկտի-հայհոյական և կատաղի ճիչը և գեներալի վողորմելի ձայնը, վոր, ըստ յերևույթին, ինչ-վոր բանի համար արդարանում եր։ Հենց վոր յես յերևան յեկա, նրանք ասես թե զսպվեցին և շտկվեցին։ Դե֊Գրիյեն ուղղեց մազերը և զայրացած դեմքը ժպտերես դարձրեց ― այն գեշ, պաշտոնական քաղաքավարի ֆրանսիական ժպիտով, վոր յես այնքան աաում եմ։ Կոտրված ու կորած գեներալը շտկվեց, բայց մի տեսակ մեքենաբար։ Մենակ m-lle Blanche-ը գրեթե չփոխեց իր ցասումափայլ դեմքը, միայն լռեց և հայացքը հառեց վրաս՝ անհամբեր սպասումով։ Նկատեմ, վոր մինչ այդ նա անասելի անփույթ եր վարվում հետս, անգամ չեր պատասխանում բարևներին ― պարզապես չեր նկատում ինձ։
— Ալեքսեյ Եվանովիչ,― սկսեց քնքշաբար հանդիմանական յեղանակով գեներալը,― թույլ տվեք հայտնել ձեզ, վոր տարորինակ ե, վերին աստիճանի տարորինակ․․․ մի խոսքովք՝ ձեր վարմունքը իմ և իմ գերդաստանի նկատմամբ․․․ մի խոսքով՝ վերին աստիճան ի տարօրինակ ե․․․
— Eh! ce n’est pas ça,― տհաճությամբ և արհամարհանքով ընդհատեց Դե-Գրիյեն։ (Ամեն ինչ նա յեր միանգամայն կարգադրում)։— Mon cher monsieur, notre cher ցénéral se trompe,― այդ յեղանակով խոսելով (շարունակում եմ նրա ճառը ռուսերեն), բայց նա ուզում ե ձեզ ասած լինել․․․ այսինքն՝ նախազգուշացնել ձեզ, կամ, ավելի լավ ասած՝ խնդրել ձեզնից ամենահամոզեցուցիչ կերպով, վոր դուք նրան չկործանեք,― այո, հենց չկործանե՜ք։ Յես հենց այդ արտահայտությունն եմ գործածում․․․
― Բայց ինչո՞վ, ինչո՞վ,― ընդհատեցի յես։
— Ներողություն կանեք, դուք հանձն եք առնում այդ պառավի cette pauvre terrible vieille առաջնորդը լինելու,― կապակցությունը կորցնում եր ինքը՝ Դե֊Գրիյեն,― բայց ախր նա տանուլ կտա․ նա իր վողջ յեղած-չեղածը տանուլ կտա։ Դուք ինքներդ տեսաք, վկա յեղաք նրա խաղին։ Յեթե նա սկսի տանուլ տալը, արդեն սեղանից չի հեռանա, կամակորությունից, չարությունից և կշարունակի խաղալ ու խաղալ, իսկ այդպիսի դեպքերում տանուլ տվածը յերբեք հետ չի բերվում և այն ժամանակ․․․ այն ժամանակ․․․
— Այն ժամանակ,― թելը բռնեց դեներալը,― այն ժամանակ դուք վողջ գերդաստանը կկործանեք։ Յես և իմ գերդաստանը ― մենք նրա ժառանգներն ենք, նա ավելի մոտ ազգականներ չունի։ Յես սրտաբաց կասեմ ձեզ՝ իմ գործերը խանգարված են, սաստիկ խանգարված են։ Դուք ինքներդ մասամբ գիտեք․․․ Յեթե նա խոշոր գումար տանուլ տալու լինի կամ նույնիսկ, թերևս, վողջ կարողությունը (տեր աստված) ի՞նչ կլինի մեր որը, իմ զավակների որը (գեներալր նայեց Դե֊Գրիյեյին) ― իմ ո՞րը։ (Նա նայեց m-lle Blanche-ին, վորը արհամարհանքով յերեսը նրանից շուռ եր տվել)։ Ալեքսեյ Իվանովիչ, փրկեցե՜ք, փրկեցե՜ք մեզ․․․
— Ինչո՞վ, գեներալ, ասացեք, ապա ինչո՞վ կարող եմ․․․ յե՞ս այստեղ ինչ նշանակություն ունեմ։
— Հրաժարվեցեք, հրաժարվեցեք, թողեք նրան․․․
— Մի ուրիշը կգտնվի,― գոչեցի յես։
— Ce n’est pas da, ce n’est pas daa,― դարձյալ ընդհատեց Դե-Գրիյեն,― que diable! վոչ, միք թողնի, բայց առնվազն, նրա գութը շարժեցեք, համոզեցեք, ուշքը այլ կողմ դարձրեք․․․ Դե, վերջապես, թույլ միք տա, վոր նա չափազանց շատ տանուլ տա, մի կերպ նրան հետ կանգնեցրեք։
— Ինչպե՞ս անեմ յես այդ։ Յեթե դուք ինքներդ այդ բանը ձեռնարկեյիք, m-r Դե-Գրիյե,― ավելացրի յես ինչքան կարելի յե միամիտ կերպով։
Այստեղ յես նկատեցի m-lle Blanche-ի արագ, հրացայտ, հարցական հայացքը, ուղղված Դե-Գրիյեյին, ինչ-վոր սրտաբացություն, վորից վերջինս չկարողացավ ինքն իրեն պահել։
— Բանն ել հենց այն ե, վոր նա ինձ չի՜ վերցնի հիմա։― Գոչեց Դե-Գրիյեն, ձեռքով հուսահատ նշան անելով։― Յեթե․․․ հետո․․․
Դե-Գրիյեն արագ և նշանակալից հայացքով նայեց m-lle Blanche-ին։
— Օ mon cher m-r Alexis, soyez si bon,― միքանի քայլ արեց դեպի ինձ հմայիչ ժպիաով _ինքը_ m-lle Blanche-ը, բռնեց իմ յերկու ձեռքը և ամուր սղմեց։ Սատանան տանի, այդ դիվային դեմքը կարողանում եր մի ակնթարթում փոխվել։ Այդ վայրկյանին նրա դեմքն այնքան աղերսող եր, այնքան սիրելի, մանկական ժպիտով և անգամ չարաճճի․ նախադասության վերջում նա ինձ յերկիմաստ աչքով արեց, բոլորից թագուն․ մի անգամից ուզեց ինձ ձեռքը գցել, ի՛նչ ե։ Յեվ վատ դուրս չեկավ,― միայն թե շատ կոպիտ եր, սարսափելի կոպիտ։
Նրա հետևից գեներալն ել դուրս պրծավ,― դուրս պրծավ թե չե՝― Ալեքսեյ Իվանովիչ, ներեցեք, վոր յես քիչ առաջ ձեզ հետ այնպես սկսեցի խոսել, յես բոլորովին այն չեյի ուզում ասած լինել․․․ Յես խնդրում եմ ձեզնից, աղաչում-պաղատում, գլուխ եմ տալիս խորը-խորը, ռուսի ձևով,― դուք միակն եք, միակը, վոր կարող ե մեզ փրկել։ Յես և m-lle de Cominges-ը աղաչում ենք,― դուք հո հասկանո՞ւմ եք, հասկանո՞ւմ եք,― աղաչում եր նա, աչքով ցույց տալով m-lle Blanche-ին։ Նա շատ վողորմելի յեր։
Այդ րոպեյին յերեք կամացուկ և ակնածալից զարկ լսվեց դռանը․ բաց արին ― խփողը կորիդորի ծառան եր, իսկ նրա հետևից, միքանի քայլ հեռու, կանգնած եր Պոտապիչը։ Տատի դեսպաններն եյին։ Պահանջվում եր, վոր անմիջապես ինձ գտնեն և բերեն մոտը՝ «բարկանում ե»,― հայտնեց Պոտապիչը։
— Բայց դեռևս միայն յերեք և կեսն ե։
—— Նա իսկի քնել ել չկարողացավ, շուռ ու մուռ յեկավ, հետո հանկարծ վեր կացավ, բազկաթոռ պահանջեց և ձեր հետևից ուղարկեց։ Նա հիմա պատշգամբում․․․
— Quelle mégère!,― գոչեց Դե֊Գրիյեն։
Իրոք, յես տատին գտա պատշգամբում սաստիկ բարկացած, վոր յես բացակա յեմ։
Նա չեր համբերել մինչև ժամը չորսը։
— Դեհ, բարձրացրեք,― գոռաց նա, և մենք նորից գնացինք ռուլեթի վայրը։
== Տասներկույերորդ գլուխ ==