Changes

Նեյրոգիտություն

Ավելացվել է 2855 բայտ, 09:16, 6 Փետրվարի 2015
/* Որոշումներ շարժման և գույնի վերաբերյալ */
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչպե՞ս են նեյրոններն ընդգրկվում <strong>տեսողական շարժմանը</strong> վերաբերող որոշումների կայացման մեջ։ Առարկան շարժվու՞մ է, թե ոչ, և արդյոք ո՞ր ուղղությամբ։ Սրանք շատ կարևոր հարցեր են, ինչպես մարդու, այնպես էլ` ցանկացած կենդանու որոշումների կայացման համար։ Հարաբերական շարժումը, որպես կանոն, բնորոշվում է նրանով, որ տվյալ առարկան տարբերվում է իրեն շրջապատող հարևան այլ առարկաներից։ Տեսողական ուղեղի այն շրջանները, որոնք ընդգրկված են շարժմանը վերաբերվող ինֆորմացիայի մշակման մեջ, դիտարկվում են որպես առանձին անատոմիական շրջաններ։ Դա կարելի է անել ուսումնասիրելով ուղեղի շրջանների միջև առկա կապակցումների նմուշները` կիրառելով մարդու ուղեղապատկերման տեխնոլոգիաները (Գլուխ դ4) և գրանցելով կենդանիների առանձին նեյրոնների ակտիվությունը։
 
[[Պատկեր:Neuro6-8.png|646px]]
 
Կապիկի մոտ գրանցվել են <strong>MT</strong> (կամ <strong>V5</strong>) շրջանի նեյրոնները, երբ կապիկը կատարում էր պարզ տեսողական ընտրություն շարժվող կետերի նմուշի վերաբերյալ։ Կետերի մեծամասնությունը շարժվում էր անկանոն` պատահական, տարբեր ուղղություններով, մինչդեռ նրանց մի փոքր մասը
շարժվում էր մեկ ուղղությամբ (օրինակ` միայն վերև)։ Դիտորդը պետք է գնահատի պատկերում շարժման ընդհանուր ուղղությունը։ Խնդիրը կարելի է հեշտացնել` մեծացնելով մի ուղղությամբ շարժվող կետերի տոկոսը, կամ բարդացնել՝ նվազեցնելով մեկ ուղղությամբ շարժվող կետերի մասնաբաժինը։ Պարզվում է, որ V5 շրջանի բջիջների ակտիվությունը ճշգրտորեն արտացոլում է շարժման ազդանշանի ուժը։ Այստեղի նեյրոններն ընտրողաբար պատասխանում են շարժման որոշակի ուղղություններին, և երբ իրենց նախընտրած ուղղությամբ շարժվող կետերի մասնաբաժինը աճում է, նրանց ակտիվությունը հստակորեն աճում է։
 
Զարմանալի մի բան է պարզվում. առանձին նեյրոններ նույն հաջողությամբ են իրականացնում կետերի շարժման ուղղության հայտնաբերումը, ինչ որ դիտարկողը (անկախ նրանից մարդ է, թե՞ կապիկ) որը կատարում է վարքային դատողություն։ Նմանատիպ նեյրոնների միկրոխթանումը գրանցող էլեկտրոդների միջոցով կարող է նույնիսկ որոշակիորեն ազդել այն դատողության վրա, որը պետք է կատարի կապիկը հարաբերական շարժման վերաբերյալ։ Սա ուշագրավ է այն իմաստով, որ չափազանց մեծ թվով նեյրոններ են զգայուն տեսողական շարժման նկատմամբ, և կարելի էր ակնկալել, որ որոշումների կայացումը պետք է հիմնված լինի ավելի շուտ մեծ, քան թե փոքր թվով նեյրոնների ակտիվության վրա։ Գույների վերաբերյալ որոշումները ձևավորվում են նման ձևով (Տես գիտության վերջին նորությունները` ներքևում)։
Վստահելի
278
edits