Changes

Նեյրոգիտություն

Ավելացվել է 3381 բայտ, 09:25, 6 Փետրվարի 2015
/* Որոշումներ շարժման և գույնի վերաբերյալ */
Զարմանալի մի բան է պարզվում. առանձին նեյրոններ նույն հաջողությամբ են իրականացնում կետերի շարժման ուղղության հայտնաբերումը, ինչ որ դիտարկողը (անկախ նրանից մարդ է, թե՞ կապիկ) որը կատարում է վարքային դատողություն։ Նմանատիպ նեյրոնների միկրոխթանումը գրանցող էլեկտրոդների միջոցով կարող է նույնիսկ որոշակիորեն ազդել այն դատողության վրա, որը պետք է կատարի կապիկը հարաբերական շարժման վերաբերյալ։ Սա ուշագրավ է այն իմաստով, որ չափազանց մեծ թվով նեյրոններ են զգայուն տեսողական շարժման նկատմամբ, և կարելի էր ակնկալել, որ որոշումների կայացումը պետք է հիմնված լինի ավելի շուտ մեծ, քան թե փոքր թվով նեյրոնների ակտիվության վրա։ Գույների վերաբերյալ որոշումները ձևավորվում են նման ձևով (Տես գիտության վերջին նորությունները` ներքևում)։
 
[[Պատկեր:Neuro6-9.png|320px|right]]
 
[[Պատկեր:Neuro6-10.png|646px]]
 
===Հավատալ, ասել է թե՝ տեսնել===
 
V5 շրջանը անում է ավելին, քան ուղղակի տեսողական ազդակի շարժման գրանցումը։ Այն գրանցում է ընկալված շարժումը։ եթե տեսողական խաբկանքները կատարվեն այնպես, որ կետերի շրջանը ընկալվի` որպես այս կամ այն ուղղությամբ շարժվող` միայն շրջապատող կետերի շարժման շնորհիվ, այսինքն ստացվի շարժման պատրանք, ապա պատրանքի շրջանին համապատասխանող նեյրոնները տարբեր ձևով կակտիվանան` ի պատասխան ընկալված աջակողմյան կամ ձախակողմյան շարժմանը։ եթե շարժումը լիովին պատահական է, ապա նեյրոնները, որոնք նորմայում «նախընտրում են» աջակողմյան շարժումը, ակտիվանում են քիչ ավելի շատ այն փորձարկումների ժամանակ, երբ դիտորդը գրանցում է, որ պատահականորեն շարժվող ազդակը շարժվում է «դեպի աջ» (և հակառակը)։ «Դեպի աջի» և «դեպի ձախի» վերաբերյալ նեյրոնալ որոշումների տարբերությունն արտացոլում է դիտորդի դատողությունները շարժման երևույթի, այլ ոչ թե` շարժվող ազդակի բացարձակ բնույթի վերաբերյալ։
 
Տեսողական «վճռման և անվճռականության» օրինակներից է նաև պատասխան ռեակցիան այնպիսի ընկալչական օբյեկտի նկատմամբ, որն իր բնույթով ի սկզբանե անորոշ է, ինչպես օրինակ, այսպես կոչված, <strong>Նեքերի խորանարդը</strong> (տես նկարը)։ Նմանատիպ ազդակի առկայության պայմաններում դիտորդը գտնվում է անորոշության մեջ` անընդհատ տատանվելով մեկ և մյուս մեկնաբանությունների միջև։ Նմանատիպ մրցակցություն դիտարկվում է, երբ ձախ աչքը տեսնում է ուղղաձիգ գծերով պատկեր, մինչդեռ աջը այդ նույն պատկերը տեսնում է հորիզոնական գծերի ձևով։ Ստացված ամբողջական զգացողությունը
կոչվում է <strong>երկակնային (բինոկուլյար) մրցակցություն</strong>։ Այս դեպքում դիտորդը սկզբում կարծում է, որ գերիշխում են ուղղաձիգ գծերը, ապա սևեռվում է
հորիզոնականի վրա, հաջորդ պահին վերադառնում է ուղղաձիգ գծերին։ եվ կրկին անգամ, տեսողական կեղևի բազում տարբեր շրջանների նեյրոններ արտացոլում են այն պրոցեսը, երբ դիտորդի գիտակցությունը փոխադրվում է հորիզոնական
գծերից ուղղձիգ գծերին։
Վստահելի
278
edits