Changes

Նեյրոգիտություն

Ավելացվել է 2663 բայտ, 13:17, 9 Փետրվարի 2015
/* Շարժում */
==Շարժում==
 
[[Պատկեր:Neuro7-0.png|150px|right]]
Մտածեք գնդակ բռնելու մասին։ Հե՞շտ է։ Դա միայն ձեզ թվում է այդպես, քանի որ անգամ այդպիսի հասարակ շարժում կատարելու համար ձեր ուղեղը պետք է կատարի որոշ զարմանահրաշ գործողություններ։ Մենք այդ ամենն ընդունում ենք` որպես բնական, սակայն այդ գործունեության հիմքում կա որոշակի պլանավորում. գնդակը ծանր է, թե՞ թեթեւ, որ կողմից է այն գալու եւ ինչ արագությամբ։ Գործում է կոորդինացիան. ինչպե՞ս պետք է մարդը կոորդինացնի իր վերջույթները, որպեսզի բռնի այդ գնդակը, ինչպե՞ս ամենից հարմարը կլինի այն բռնել, և բնականաբար կատարումը. ձեր ձեռքը հասնում է ճիշտ տեղը, և ձեր մատները փակվում են ճիշտ ժամանակին։ Նեյրոգիտնականները արդեն գիտեն, որ այս հասարակ գործունեության իրագործման համար ներգրավվում են ուղեղի տարբեր շրջաններ։ Այդ շրջանների գործունեությունը միավորվում է` առաջացնելով միասնական ճկուն հրամանային մի շղթա՝ «շարժողական հիերարխիա»՝ սկսած ուղեղի կեղևից և բազալ կորիզներից մինչեւ ուղեղիկ եւ ողնուղեղ։
աքսոնները հասնում են մկաններին, որտեղ նրանք ակտիվացնում են կծկողական մկանաթելերը։ Յուրաքանչյուր շարժիչ նեյրոնի աքսոնների ծայրամասային ճյուղերը
առաջացնում են մասնագիտացված նյարդամկանային սինապսներ որոշակի քանակությամբ մկանաթելերի հետ։ (տես ստորև բերված նկարը)։ Շարժիչ նեյրոնում առաջացած յուրաքանչյուր գործողության պոտենցիալ առաջացնում է նյարդային վերջույթում նեյրոտրանսմիտերների ձերբազատում՝ համապատասխան գործողության պոտենցիալի զարգացմամբ մկաններում։ Սա բերում է Ca²⁺ իոնների ձերբազատման մկանաթելերի ներբջջային պահեստներից։ Սա իր հերթին բերում է մկանաթելերի կծկման. ստեղծվում են շարժումը և ուժը։
 
[[Պատկեր:Neuro7-2.png|314px|right]]
 
Ձեռքի մկանների էլեկտրական տատանումները կարող են գրանցվել մաշկի միջոցով՝ ուժեղացուցիչի օգնությամբ, և այս էլեկտրամիոգրաֆիկ (ԷՄԳ) գրանցումները կարող են կիրառվել ցանակացած մկանի մկանային ակտրվության գրանցման համար։
 
[[Պատկեր:Neuro7-1.png|310px|right]]
 
Ողնուղեղը շատ կարեւոր դեր է խաղում մկանների գործունեության հսկողության հարցում մի քանի տարբեր ռեֆլեկտոր ուղիներով։ Դրանցից են ծալիչ (հետքաշման) ռեֆլեքսները, որոնք պահպանում են մեզ սուր եւ տաք առարկաներից, տարածիչ ռեֆլեքսները, որոնք կարևոր են կեցվածքի կազմավորման համար։ Շատերին լավ ծանոթ «ծնկան» ռեֆլեքսը տարածիչ ռեֆլեքսի յուրահատուկ օրինակ է. այն ընդգրկում է ընդամենը Ա տեսակի նյարդային բջիջ՝ զգացող նեյրոններ, որոնք հաղորդում են մկանի երկարության մասին ինֆորմացիան, որոնք սինապսներով կապվում են ողնուղեղում տեղակայված շարժիչ նեյրոնների, որոնք էլ առաջացնում են շարժումը։ Այս ռեֆլեքսները հաճախ համակցվում են իրար հետ՝ կազմելով ավելի բարդ ռեֆլեքսներ ողնուղեղային շղթաներում` կազմավորելով քիչ թե շատ ամբողջական վարքագիծ, օրինակ` քայլելիս կամ վազելիս կատարվող վերջույթների ռիթմիկ շարժումները։ Դրանք ընդգրկում են շարժիչ նեյրոնների կոորդինացված դրդման եւ արգելակման գործընթացները։
 
Շարժիչ նեյրոնները հանդիսանում են այն <strong>վերջնական ընդհանուր ուղին</strong>, որը շարժում է մեր ոսկրերը։ Սակայն ուղեղն ունի մի մեծ խնդիր այդ բջիջների ակտիվության կառավարման գործում. ո՞ր մկաններն է պետք շարժել՝ այսինչ գործողության կատարման համար, ի՞նչ չափով և ի՞նչ հերթականությամբ։
Վստահելի
278
edits