Կես գիշերից անց գնացքը շարժվեց դեպի Լադովիցե—Տրեբիշով, որտեղ վաղ առավոտյան նրան դիմավորեց վետերաների խմբակը, որն այդ երթային գումարտակը շփոթել էր հունգարական հոնվեդների Տասնչորսերորդ երթային գնդի մի գումարտակի հետ, որ այդ կայարանով անցել էր գիշերը։ Բոլոր վետերանները, անտարակույս, հարբած էին և իրենց «Isten áldmeg a király»<ref>Պահպանիր, տեր, թագավորին (հունգ․)։</ref> ոռնոցով արթնացրին ամբողջ էշելոնը։ Առավել գիտակից զինվորներից մի քանիսը գլուխները վագոններից դուրս հանեցին և նրանց պատասխանեցին․ «Համբուրեցեք քամակներս։ Eljen!»<ref>Փա՛ռք (հունգ․)։</ref>։ Այդ Ժամանակ վետերաններն այնպես բղավեցին «Éljen! Éljen a tizennegyedik regiment!»<ref>Փա՛ռք, փա՛ռք Տասնչորսերորդ գնդին (հունգ․)։</ref>, որ կայարանի լուսամուտների ապակիները դողացին։
Հինգ րոպե հետո գնացքը շարժվեց դևպի դեպի Հումեննե։ Այստեղ ամենուրեք պարզ երևում էին այն մարտերի հետքերը, որ մղվել էին ռուսների հարձակման ժամանակ, երբ նրանք ձգտում էին թափանցել Տիսսայի հովիտը։ Երկարորեն ձգվում էին շտապ փորված խրամատները, այստեղ ու այնտեղ երևում էին գյուղացիական այրված բնակազմեր, իսկ դրանց կողքին, հապշտապ սարքված շենքեր, որոնք ցույց էին տալիս, որ բնակիչները վերադարձել են։
Կեսօրին գնացքը մոտեցավ Հումեննե կայարանին։ Այստեղ կռվի հետքերն ակներև էին։
Կառամատույցում, հունգարացի ժանդարմներով շրջապատված, կանգնած էին մի խումբ ձերբակալված ռուսիններ։ Նրանց մեջ կային մի քանի ուղղափառ քահանաներ, ուսուցիչներ և զանազան շրջաններից բերված գյուղացիներ։ Նրանց ձեռքերը պարանով կապել էին մեջքներին, իսկ իրենց՝ զույգ-զույգ իրար կապել։ Շատերի քթերը ջնջխված էին, իսկ գլխներին ուռուցքներ կային, որ նրանց պարգևել էին ժանդարմները ձերբակալելու ժամանակ։
Նրանցից փոքր-ինչ հեռու զվարճանում էր մի հունգարացի Ժանդարմ։ ժանդարմ։ Նա ուղղափառ քահանայի ձախ ոտքին պարան էր կապել, մյուս ծայրը բռնել ձեռքին, և, հրացանի խզակոթով սպառնալով, դժբախտ մարդուն ստիպում էր չարդաշ պարել։ Ժամանակ առ Ժամանակ ժամանակ նա պարանը ձիգ էր տալիս, և քահանան վայր էր ընկնում։ Քանի որ ձեռքերը կապված էին մեջքին, քահանան չէր կարողանում վեր կենալ ու մեջքի վրա շուռ գալու հուսահատական փորձեր էր անում, ջանալով այդ կերպ ոտքի կանգնել։ Ժանդարմը քահ-քահ ծիծաղում էր արտասվելու աստիճան։ Երբ քահանային հաջողվում էր վեր կենալ, ժանդարմը ձիգ էր տալիս պարանը, և խեղճ մարդը նորից գետին էր թավալվում։
Դրան վերջ դրեց մի ժանդարմական սպա, որը հրամայեց մինչև գնացքի մեկնելը ձերբակալվածներին տանել կայարանի հետևի դատարկ մարագը, որպեսզի ոչ ոք չտեսնի, թե նրանց ինչպես են խոշտանգում։
Այդ հանդգնությունից պոդպորուչիկ Դուբի գլուխը պտույտ եկավ, և նա զայրույթից հազիվ կարողացավ գոռալ․
— Ջքվի՛ր Չքվի՛ր այստեղից, սրիկա։ Մենք դեռ քեզ հետ կխոսենք։
Շվեյկը հեռացավ կառամատույցից, իսկ պոդպորուչիկ Դուբը, ուշքի գալով, հետևեց նրան։ Կայարանի շենքի հետևում, ուղղակի ճանապարհի եզրին, գլխիվայր դրված էին մի քանի խոշոր զամբյուղներ, դրանց վրա՝ զանազան քաղցրավենիների տափակ մաղախներ, որոնք այնպիսի անմեղ տեսք ունեին, որ կարծես այդ բարիքները պատրաստված էին արտաքաղաքային զբոսանքի գնացող դպրոցականների համար։ Այնտեղ կային տյանուշկաներ, վաֆլիի գլանիկներ, թթու պաստեղի մի կիտուկ, այստեղ-այնտեղ երևում էին սև հացի և ակներևաբար նժույգային ծագում ունեցող երշիկի պատառիկներ։ Խոշոր զամբյուղների տակ պահված էին զանազան ոգելից խմիչքներ՝ կոնյակի, օղու, ռոմի, գիհօղու և ամեն տեսակ լիկյորների ու թրմօղիների շշեր։
Շվեյկն ամեն ինչ գնեց առաջին իսկ զամբյուղի մոտ։ Նախ կոնֆետ գնեց, վճարեց ու խոթեց գրպանը, և այդ միջոցին պեյսավոր վաճառողը փսփսալով նրան ասաց․
― Schnaps hab’ ich suchauch, gnädiger Herr Soldat։<ref>Օղի էլ ունեմ, հարգարժան պարոն զինվոր (գերմ․)։</ref>
Բանակցություններն արագ ավարտվեցին։ Շվեյկը մտավ կրպակ, սակայն վճարեց միայն այն բանից հետո, երբ պեյսավոր պարոնը շիշը բացեց և նա համը տեսավ։ Նա կոնյակից գոհ մնաց և, շիշը ծոցը դնելով, քայլերն ուղղեց դեպի կայարան։
Շվեյկը զգուշաբար մտավ իր վագոնը և, պառկելով իր շինելի և իրերի տոպրակի վրա, դիմելով ավագ գրագրին ու մնացած բոլորին՝ ասաց․
— Եզել Եղել է, չի եղել մի մարդ։ Մի անգամ նա թունդ հարբել է և խնդրել, որ իրեն չարթնացնեն․․․
Այդ ասելուց հետո նա շրջվեց կողքի վրա և սկսեց խռմփալ։
— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ,— միանգամայն հանգիստ համաձայնվեց Շվեյկը,— հենց նոր մենք սուրճի համար ռոմ ստացանք, և ես խմեցի նախ ռոմը։ Բայց եթե, պարոն լեյտենանտ, նոր կարգադրություն է դուրս եկել և հարկավոր է խմել նախ սուրճը, իսկ հետո ռոմը, ապա խնդրում եմ ինձ ներել։ Այսուհետև այդպիսի բան չեմ անի։
— Իսկ ինչո՞ւ էիր այնպես խռմփում, երբ կես Ժամ ժամ առաջ ես այստեղ էի։ Նույնիսկ չկարողացան քեզ արթնացնել։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ամբողջ գիշերը քունս չէր տանում, որովհետև մտաբերում էի այն օրերը, երբ մենք Վեսպրեմի մոտ զորավարժեր էինք անցկացնում։ Առաջին և Երկրորդ բանակային կորպուսները, որոնք թշնամու դերն էին կատարում, Շտիրիայի և արևմտյան Հունգարիայի վրայով անցել և շրջապատել էին մեր Չորրորդ կորպուսը, որ տեղավորված էր Վիեննայում ու նրա շրջակայքում, որտեղ մերոնք ամենուրեք բերդեր էին կառուցել։ Նրանք մեզ շրջանցեցին ու մոտեցան այն կամուրջին, որ սակրավորները ձգել էին Դանուբի ձախ ափից։ Մենք հարձակման էինք պատրաստվում, իսկ մեզ օգնական զորքեր պիտի մոտենային հյուսիսից, ապա հարավից՝ Օսեկից։ Այդ ժամանակ մի հրաման կարդացին, թե մեզ օգնության է գալիս Երրորդ բանակային կորպուսը, որպեսզի Երկրորդ բանակային կորպուսի դեմ հարձակման անցնելիս մեզ չջարդեն Բալատոն լճի ու Պրեսբուրգի միջև։ Սակայն իզուր, մենք արդեն պետք է հաղթեինք, բայց ավարտ հնչեցրին, և մարտը շահեցին սպիտակ թևակապեր կրողները։