Changes
Խոսակցությանը խառնվեց հոժարականը.
— Ձեր աստվածահայհոյությամբ և բոլոր սրբերին չճանաչելով դուք, անշուշտ, ձեզ մեծապես վնասել եք։ Չէ՞ որ դուք պետք է գիտենայինք, որ մեր ավստրիական բանակն արդեն վաղուց զուտ կաթոլիկական բանակ է, և նրան փայլուն օրինակ է տալիս մեր գերագույն գլխավոր հրամանատարը: հրամանատարը։ Եվ առհասարակ ինչպե՞ս եք հանդգնել կռվի գնալ ձեր հոգում ատելության թույն կրելով թեկուզ և մի քանի սրբերի նկատմամբ, երբ ռազմական մինիստրությունը կայազորային վարչություններում պարոն սպաների համար ճիզվիտների քարոզներ է սահմանել և երբ Զատկին մենք ականատես էինք զինվորական հանդիսավոր թափորի։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք, Բալոուն։ Ընդունո՞ւմ եք արդյոք, որ դուք այդպիսով դուրս եք գալիս մեր փառապանծ բանակի ոգու դեմ։ Վերցնենք, օրինակ, սուրբ Հովսեփին, որի պատկերը դուք, ձեր ասելով, թույլ չեք տվել կախել ձեր սենյակում։ Չէ՞ որ, Բալոուն, հենց նա է այն բոլոր մարդկանց հովանավորը, որ ցանկանում են զինվորական ծառայությունից գլուխներն ազատել։ Նա հյուսն է եղել, իսկ դուք հո գիտեք այն առածը, թե՝ «տեսնենք հյուսնը որտեղ է մի ծակ թողել»։ Ինչքա՜ն մարդիկ այդ նշանաբանով արդեն գերի են հանձնվել, այլ ելք չգտնելով։ Չորս կողմից շրջապատված լինելով, նրանք իրենց փրկել են ոչ թե եսասիրական նկատառումներով, այլ որպես բանակի անդամներ, որպեսզի հետո, գերությունից վերադարձած, հնարավորություն ունենան թագավոր կայսրին ասելու. «Մենք այստեղ ենք և սպասում ենք հետագա հրամանների»։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե բանն ինչ է, Բալոուն։
— Չէ՛, չեմ հասկանում,— հառաչեց Բալոունը,— բութ գլուխ ունեմ։ Տասն անգամ պիտի ասեն, որ գլուխս մտնի։
'''* * *'''
Զինվորներին հայտարարեցին, թե ճաշը տրվելու է Պալոտոն անցնելուց հետո, Լուպկայի լեռնանցքում, և այդ պատճառով gումարտակի գումարտակի ավագ գրագիրը, բոլոր վաշտերի խոհարարները և պոդպորուչիկ Ցայտհամլը, որը վարում էր գումարտակի տնտեսությունը, ճանապարհ ընկան դեպի Մեդձիլաբորեց գյուղը։ Իբրև պարեկ նրանց տվել էին չորս զինվոր։
Կես ժամ էլ չէր անցել, երբ նրանք վերադարձան հետևի ոտքերը կապած երեք խոճկորների և այն ռուսինի ողբացող ընտանիքի հետ, որից բռնագրավել էին խոճկորները։ Նրանց հետ էր և Կարմիր Խաչի բարաքի չաղլիկ բժիշկը, որբ որը տաք-տաք ինչ-որ բան էր բացատրում ուսերը թոթվող պոդպորուչիկ Ցայտհամլին։
Վեճն իր գագաթնակետին հասավ շտաբի վագոնի մոտ, երբ զինվորական բժիշկը սկսեց կապիտան Սագներին ապացուցել, թե այդ խոճկորները հատկացված են Կարմիր Խաչի հոսպիտալին։ Իսկ գյուղացին ոչինչ չէր ուզում լսել և պահանջում էր, որ խոճկորներն իրեն վերադարձնեն, քանի որ դրանք իր վերջին ունեցվածքն են և որ ոչ մի դեպքում իր խոճկորները չի տա այն գնով, որ իրեն վճարել են։
Այդ ասելիս նա կապիտան Սագնեիի Սագների ձեռքն էր խոթում խոճկորների համար ստացած փողը, իսկ նրա կինը կապիտանի մյուս ձեռքը բռնել ու համբուրում էր հնուց ի վեր այդ երկրին հատուկ ստորաքարշությամբ։
Կապիտան Սագները վախեցած էր այդ ամբողջ պատմությունից, և նրան դժվարությամբ հաջողվեց պառավին դեն հրել։ Բայց դա քիչ օգուտ տվեց։ Պառավին փոխարինեցին երիտասարդ ուժեր, որոնք իրենց հերթին սկսեցին ծծել նրա ձեռքը։
— Այս գյուղացուն դեռ տասներկու խոճկոր մնացել է, և նրան, համաձայն դիվիզիայի տնտեսական մասի № 12420 հրամանի, միանգամայն ճիշտ են վճարել։ Համաձայն այդ հրամանի 16-րդ պարագրաֆի, խոզեր պետք է գնել պատերազմից չտուժած վայրում, կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարելով ոչ ավելի, քան 2 կրոն 16 հելլեր։ Պատերազմից տուժած վայրերում կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքի վրա պետք է 36 հելլեր հավելում անել, որով մեկ կիլոգրամի արժեքը կդառնա 2 կրոն 52 հելլեր։ ''Ծանոթություն.'' Այն դեպքում, երբ հաստատվի, որ պատերազմից տուժած վայրերում տնտեսությունը անվնաս է մնացել, պահպանելով խոզերի լրիվ գլխաքանակը, խոզերը կարող են ուղարկվել անցնող զորամասի մատակարարման համար, իսկ բռնագրավված խոզի մսի համար պետք է վճարել ինչպես պատերազմից չտուժած վայրերում, կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքի վրա անելով 12 հելլեր հատուկ հավելում։ Իսկ եթե վիճակը պարզ չէ, տեղում անհապաղ կազմել հանձնաժողով՝ մասնակցությամբ շահագրգռված անձի, անցնող զորամասի հրամանատարի և այն սպայի կամ ավագ գրագրի (եթե խոսքը վերաբերվում է փոքր զորամասի), որին հանձնարարված է տնտեսական մասը։
Այդ ամենը պոդպորուչիկ Ցայտհամլը կարդաց դիվիվիայի հրամանի պատճենից, որը շարունակ հետը ման էր ածում և գրեթե անգիր գիտեր։ Նա գիտեր նաև այնպիսի մանրամասնություններ, թե մերձճակատային գոտում մեկ կիլոգրամ գազարի գինր գինը բարձրանում է մինչև տասնհինգ ամբողջ երեք տասնորդական հելլեր, «Offiziersmenagekücheabteilung»<ref>Սպայական խոհանոցի բաժանմունք (գերմ.)։</ref>-ի համար մերձճակատային գոտում մեկ կիլոգրամ ընդակաղամբի գինը բարձրանում է մինչև 1 կրոն 75 հելլեր։
Նրանք, ովքեր Վիեննայում կազմել էին այդ հրամանը, հավանաբար մերձճակատային գոտին պատկերացրել էին որպես գազարով ու ընդակաղամբով անչափ հարուստ մի վայր։