Changes

Գլխավոր էջ

Ավելացվել է 7369 բայտ, 20:04, 27 Հունվարի 2013
Այցելեք [//meta.wikimedia.org/wiki/Help:Contents User's Guide]՝ վիքի ծրագրային ապահովման օգտագործման մասին տեղեկությունների համար։
 
==Բաց հասանելիության պարտիզանական մանիֆեստ==
 
:Տեղեկատվությունը ուժ է։ Բայց բոլոր ուժերի պարագայում էլ կան նրանք, ովքեր ուզում են այդ ուժը իրենցը լինի։ Աշխարհի գիտական եւ մշակութային ժառանգությունը, որ դարերով տպվում էր ամսագրերում եւ գրքերում, այժմ գնալով ավելի ու ավելի շատ է թվայնացվում, եւ փակվում մի քանի մասնավոր կազմակերպությունների կողմից։ Ցանկանո՞ւմ ես կարդալ գիտական կարեւոր արդյունքներով ամսագիր։ Պետք է անհռելի գումար մուծես Ռիդ Էլսեվիերի նման հրատարակիչներին։
 
:Կան մարդիկ, ովքեր պայքարում են սա փոխելու համար։ Բաց հասանելիության շարժում(Open Access Movement) պայքարում է, որ գիտնակաները չստորագրեն այնպիսի փաստաթղթեր, որով նրանք կհրաժարվեն իրենց հեղինակային իրավունքներից, ու նաեւ, որ գիտնականները համոզվեն, որ իրենց աշխատանքները լինելու են համացանցում, եւ հասանելի են լինելու բոլորին։ Բայց նույնիսկ, եթե լավագույն սցենարը տեղի ունենա, միեւնույնն է դա կազդի այն ամենի վրա, ինչ կտպագրվի սրանից հետո։ Իսկ այն ամենը, ինչ արդեն իսկ տված է, կորած է։
 
:Այս գինը շատ բարձր է։ Ստիպել գիտականներին, որ նրանք վճարեն, իրենց աշխատակիցներ աշխատանքները կարդալու համար։ Սկանավորել ամբոջ գրադարաններ, բայց միայն Գուգլի ախպերությանը թույլ տալ օգտվել դրանից։ Ապահովել Առաջին կարգի աշխարհի էլիտար համալսարաններին այդ գիտական ամսագրերը, բայց ո՞չ Գլոբալ Հարավի երեխաներին։ Սա վիրավորական է եւ անընդունելի։
 
:Շատերն ասում են՝ «Համաձայն եմ, բայց ի՞նչ կարող ենք անել։ Հեղինակային իրավունքը կորպորացիաների ձեռքին է, նրանք հսկայական գումարներ են աշխատում, դրանցից օգտվելու իրավունք տալու համար, եւ այդ ամենը բացարձակ օրինակ է։ Մենք ոչինչ չենք կարող անել, այդ ամենը կանգնեցնելու համար։», բայց կա մի բան, որ մենք կարող ենք անել, եւ արդեն իսկ անում ենք։ Մենք կարող են պայքարել, ու հետ ստանալ այս իրավունքները։
 
:Ձեզ, ում հասանելի են այդ աղբյուրները՝ ուսանողներ, գիտնականներ, գրադարանավարներ, Ձեզ տված է առավելություն։ Դուք մասնակցում եք այդ գիտելիքի բանկետին, մինչդեռ ուրիշները դրանից զուրկ են։ Բայց, իրականում, բարորյական տեսանկյունից, դուք չեք կարող այդ արտոնությունը պահել Ձեզ։ Դուք պարտք ունեք այդ ամենով կիսվելու աշխարհի հետ։ Ձեր պարտքն է աշխատակիցների հետ փոխանակել ծածկագրերը, ընկերների համար ներբեռնելու հայցերը լրացնելու համար։
 
:Մինչ այդ, նրանք, ովքեր զրկված են այդ ամենից, չեն կանգնել կողքի ու սպասել։ Նրանք մտնել են ճեղքերով, ու անցնել պարիսպների վրայով, ազատագրել տեղեկատվությունը հրատարակիչներից, եւ կիսվել դրանով իրենց ընկերների հետ։
 
:Բայց այ բոլոր գործողությունները ստվերում, ընդհատակում են արվում։ Դա կոչվում է գողություն կամ պիրատություն այնպես, կարծես թե գիտելիքի այդ ողջ պաշարը տարածելը, բարոյապես նույնն է, ինչ նավը թալանելն ու նավաստիներին սպանելն է։ Բայց կիսվելը անբարոյական չէ ― դրա բարոյական լինելն անհերքելի է։ Միայն նրանք, ում կուրացրել է ահագությունը, թույլ չեն տա ընկերոջը ինչ֊որ բանի պատճենն ունենալ։
 
:Մեծ կորպորացիաները, իհարկե, ագահությունից կուրացած են։ Այն օրենքները, որոնցով նրանք առաջնորդվում են, պահանջում են այդպես անել ― նրանց բաժնետերերը չեն համաձայնի ավելի քչին։ Եւ քաղաքական գործիչները, ում նրանք գնել են, անցկացնում են, այնպիսի օրենքներ, որոնք տալիս են նրանց բացառիկ հնարավորություն, որոշելու, թե ովքեր կարող են պատճեններ անել։
 
:Չկա արդարություն վերը նշված անարդար օրենքներում։ Ժամանակն է վերադառնալ լույսին եւ քաղաքացիական անհնազանդության լավագույն ավանդույթներով հռչակել մեր ընդդմիությունը մասնավորի կողմից հասարական մշակույթի գողությանը։
 
:Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, անկախ դրա գտնվելու վայրից, պատճենենք, եւ կիսվենք դրանով աշխարհի հետ։ Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, որը պաշտպանված չէ հեղինակային իրավունքով, եւ ավելացնենք այն [http://en.wikipedia.org/wiki/Internet_Archive Արխիվում]։ Մենք պետք է գնենք գաղտնի տվյալների բազաներ եւ տեղադրենք դրանք [http://grapaharan.org/ Վեբում]։ Մենք պետք է բեռնենք գիտական ամսագրեր եւ տարածենք դրանք սոց․ցանցերում, որոնք հնարավորություն են տալիս պանակներ տեղադրել։ Մենք պետք է պայքարենք Բաց հասանելիության պարտիզականության համար։
 
:Մեր՝ աշխարհով մեկ բավական շատ լինելու պարագայում, ոչ միայն հզոր հաղորդագրություն կուղարկենք ընդդեմ գիտելիքի սեփականաշնորհման, այլեւ կկարողանանք դա անցյալ դարձնել։ Կմիանա՞ս մեզ։
 
:Աարոն Շվարց
:Հուլիս 2008, Էրեմո, Իտալիա
== Որոշ օգտակար ռեսուրսներ ==