Changes
-Ինչ ել որ մտածած լինեն դեպի գետը հաստատ չեն գնա,- պատասխանեց Արագորնը,- ես կարծում եմ մեր թշնամիները ռիսկի չեն դիմի երկար զբոսնելու Ռոհանի տափաստաններում և կընտրեն ամենակարճ ճանապարհը, եթե իհարկե Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք դեպի հարա՛վ:
Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլրին, հատակին՝ քարերի արանքում տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում լեռան մոխրագույն լանջերը: Ճանապարհորդները ևս մեկ ու կես վերստ քայլեցին դեպի հյուսիս: Արագորնը անընդհատ կռանալով ուշադիր զննում էր տարածքը: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:
-Մենք արդեն հասել ենք նրանց մի մասին,- շրջվելով դեպի ընկերները ասաց Լեգոլասը,- տեսե՛ք: