Changes

Բոլորն սկսեցին սրտանց ծիծաղել, իսկ խոհարարը, դաշտային խոհանոցի վրա նստած, սկսեց երգել․
Դարդ մի՛ անի, դարդ մի՛ անի,
Աստված միշտ էլ մի ճար կանի․
Թե որ գցի փորձանքի մեջ՝
Ինքն էլ միջից դուրս կհանի։
Թե որ գցի մթին անտառ՝
Ցույց կտա քեզ մի ճանապարհ։
Դարդ մի՛ անի, դարդ մի՛ անի,
Աստված միշտ էլ մի ճար կանի։
Շավնե կայարանի այն կողմում, հովտի մեջ, նորից սկսեցին զինվորական գերեզմանոցներ հանդիպել։ Շավնեի մոտ գնացքից նկատվում էր մի քարե խաչ վրան գլխատված Քրիստոս, որի գլուխը թռցրել էին երկաթգիծը գնդակոծելիս։
— Մի՞թե կարելի է Կարմիր Խաչի վագոնների վրա կրակել։
— Չի կարելի։ Բայց թույլատրվում է,— պատասխանեց Շվեյկը։— Լա՜վ են նշան բռնել։ Հետո ամեն մեկը կարող է արդարանալ, թե դա գիշերն է եղել, կարմիր խաչը չեն նկատել։ Առհասարակ աշխարհիս երեսին շատ բան չի կարելի անել, բայց արվում է։ Բանն էլ հենց այն է, որ մարդ աշխատի անել այն, ինչ չի կարելի անել։ Պիսեկի մոտ կայացած կայսրական զորաշարժերի օրերին հրաման եկավ, թե երթի ժամանակ արգելվում է զինվորների ձեռն ու ոտը կապել։ Բայց մեր կապիտանը մտածեց դա ուրիշ կերպ անել։ Նա հրամանի վրա միայն ծիծաղեց․ չէ՞ որ պարզ է, որ կապված զինվորը չի կարող քայլել։ Այնպես որ նա ըստ էության այդ հրամանը չխախտեց, այլ պարզապես կապված զինվորներին գցեց գամակի սայլերի մեջ և շարունակեց երթը։ Կամ ահա մի ուրիշ դեպք, որ տեղի է ունեցել մեր փողոցում հինգ թե վեց տարի առաջ։ Մի տան երկրորդ հարկում ապրամ էր պան Կառլիկը, իսկ մի հարկ վերև՝ մի շատ օրինավոր մարդ, կոնսերվատորիայի ուսանող Միկեշը։ Այդ Միկեշը թունդ կնամոլ էր և սկսել էր, ի միջի այլոց, պան Կառլիկի աղջկա հետևից, քարշ գալ, քանի որ պան Կառլիկը տրանսպորտային գրասենյակի և հրուշակարանի տեր էր, իսկ Մորավիայում էլ մի տեղ ուրիշի անունով կազմատուն ուներ։ Երբ պան Կառլիկն իմացավ, որ կոնսերվատորիայի ուսանողն իր աղջկա հետևից քարշ է գալիս, գնաց նրա բնակարանն ու ասաց, . «Ես ձեզ արգելում եմ աղջկանս հետ ամուսնանալ, շրջմոլիկի մեկը։ Ես իմ աղջկան ձեզ չեմ տա»։— «Լավ,— պատասխանեց պան Միկեշը,— ի՛նչ արած, եթե չի կարելի, ուրեմն չի կարելի։ Հո բոլորովին չպիտի կորչեմ»։ Երկու ամիս անց պան Կառլիկը նորից եկավ ուսանողի մոտ, այս անգամ կնկան էլ բերելով, և երկուսով միաբերան ասացին․ «Սրիկա՛, դուք մեր աղջկան պատվազրկել եք»։ «Միանգամայն ճիշտ է,— հաստատեց նա,— ես, ողորմած տիկին, աղջկան փչացրել եմ»։ Պան Կառլիկը սկսեց նրա վրա բղավել,— թեև բոլորովին իզուր,— չէ՞ որ ինքն ասել է, թե շրջմոլիկի մեկին աղջիկ չի տա։ Իսկ ուսանողը շատ խելացի պատասխանեց, թե ինքն էլ չի ուզում այդպիսի աղջկա հետ ամուսնանալ, իսկ այն ժամանակ խոսք չի եղել, թե նա աղջկան ինչ կարող է անել։ Այդ մասին նրանք ոչ մի խոսակցություն չեն ունեցել, իսկ նա իր խոսքի տերը կլինի, այնպես որ թող բոլորովին չանհանգստանան․ նա չի ուզում աղջկա հետ ամուսնանալ, վճռական բնավորություն ունի, թեթևսոլիկի մեկը չէ, այնպես որ իր ասածն ասած է։ Իսկ եթե սկսեն իրեն հետապնդել, ի՛նչ արած, իր խիղճը մաքուր է։ Հանգուցյալ մայրը մեռնելիս նրանից երդում է առել, որ նա կյանքում երբեք սուտ չի ասի։ Նա նրան խոստացել է այդպես վարվել, նա դրա համար երդում է տվել, իսկ այդպիսի երդումը անխախտելի է։ Նրանց ընտանիքում առհասարակ ոչ ոք սուտ չի ասել, դպրոցում էլ նա վարքից միշտ գերազանց գնահատական է ստացել։ Ահա տեսնում եք, չթույլատրված որոշ բաներ կարելի է անել, ճանապարհները կարող են տարբեր լինել, բայց բոլորս դիմում ենք դեպի մի նպատակ։
— Թանկագի՛ն ընկերներ,— գոչեց հոժարականը, որը եռանդով ինչ-որ նշումներ էր անում,― չկա չարիք առանց բարիքի։ Կարմիր խաչի այդ պայթեցված, կիսաայրված և ուղեթմբից ցած գլորված գնացքն ապագայում մեր գումարտակի փառապանծ պատմությունը կհարստացնի մի նոր հերոսական սխրագործությամբ։ Պատկերացրեք, որ ահա այսպես, ինչպես ես արդեն նշել եմ, մոտավորապես սեպտեմբերի 16֊ին մեր գումարտակի ամեն մի վաշտից մի քանի հասարակ զինվորներ կապրալի հրամանատարությամբ հանձն կառնեն պայթեցնել թշնամու զրահագնացքը, որը մեզ գնդակոծում և խանգարում է գետն անցնել։ Գյուղացու շորեր հագած, նրանք արիաբար կկատարեն իրենց առաջադրանքը։
— Վատ չէր լինի,— մեջ մտավ Շվեյկը,— եթե մեզ էլ վիճակված լիներ, ձեզ հանցակից դառնալ։ Համենայն դեպս, ես այդպի նախազգացում ունեմ։
Եվ բախտի կանխորոշումը կատարվեց։ Չնայած ավագ գրագիր Վանեկի բողոքներին, շիշը սկսեց շրշան շրջան գործել։ Վանեկը պնդում էր, թե կոնյակը պետք է խմել կաթսայիկով, հավասարապես բաժանելով։ Այդ մի շշին հինգ մարդ է ընկնում, իսկ քանի որ դա կենտ թիվ է, ապա շատ հեշտ կարող է պատահել, որ մեկը մի կում ավելի խմի, քան մյուսները։ Շվեյկը պաշտպանեց նրան, ասելով․
— Միանգամայն ճիշտ է, և եթե պան Վանեկն ուզում է, որ զույգ թիվ լինի, թող ինքը խմբից դուրս գա, որպեսզի ոչ մի թյուրիմացության ու վեճի տեղիք չտա։
― Տե՛ր աստված, թող այս զինվորին և այս տարի, մինչև ես սրան թաղեմ և շուրջը աղբ ածեմ․ գուցե պտուղ տա։
Երբ նրան կշտամբեցին, որ հանդգնել է նույնիսկ Կողիրի կոզիրի ութնոցը վերցնել, նա բարձրագոչ բարբառեց․
— Կամ ինչ կին, ունենալով տասը դրախմ, եթե կորցնի մի դրախմը, չի վառի մոմը և չի ավլի տաճարը և խնմաքով չի որոնի, մինչև գտնի։ Իսկ գտնելուց հետո կկանչի ընկերուհիներին ու կասի․ «Ուրախացիր ինձ հետ, որովհետև առա ես ութնոցը և լրացուցիչ վերցրի կոզիրի թագավորն ու տուզը»։
Վստահելի
1396
edits