Changes
Հերթապահում էր թրիգադի համհարզ կապիտան Տայլրեն։
— ես Ես շատ եմ զարմանում, ասաց կապիտան Տայլրեն,— որ դուք ստույգ տեղեկություններ չեք ստացել։ Մարշրուտը միանգամայն որոշակի է։ Դուք ձեր տեղաշարժման գրաֆիկը, իհարկե, պետք է նախապես հաղորդեիք։ ''Հակառակ գլխավոր շտաբի դիսպոզիցիայի, ձեր գումարտակը երկու օր շուտ է ժամանել''։
Կապիտան Սագները փոքր-ինչ կարմրեց, բայց մտքով չանցավ կրկնել այն բոլոր ծածկագրված հեռագրերը, որ ճանապարհին ստացել էր։
— Որքան ինձ հայտնի է,— կարողացավ ասել կապիտան Սագները,— մենք, բոլոր սպաներս, իրար հետ «դու»-ով ենք խոսում։
— Համաձայն եմ,— ասաց կապիտան Տայլրեն,— ասա տեսնեմ, դու կադրայի՞ն սպա ես, թե քաղաքացիներից։ Կադրայի՞ն։ Դա բոլորովին ուրիշ բան է։ Դե հո ճակատիդ չի գրված։ Քանի-քանի ապուշ պահեստի լեյտենանտներ են եկել ու անցել այստեղով։ Երբ մենք Լիմանովից ու Կրասնիկից նահանջում էինք, այդ բոլոը «նույնպես լեյտենանտները» կազակների մի պարեկ տեսնելիս գլուխները կորցնում էին։ Մենք շտաբում այգ այդ պարազիտներին երես չենք տայիս։ տալիս։ Մեկ էլ տեսար մի ապուշ, «ինտելիգենտկայի» քննությունը բռնելով, վերջ ի վերջո դառնում է կադրային։ Կամ, դեռևս քաղաքացի լինելով, հանձնում է սպայական քննությունը և շարունակում քաղաքացիական ծառայությունը, առաջվա պես մնալով հիմար, իսկ պատերազմ լինելիս նրանից ոչ թե լեյտենանտ դուրս կգա, այլ ցռան։
Կապիտան Տայլրեն թքեց և մտերմավարի խփեց կապիտան Սագների ուսին.
— Մի երկու օր մնացեք այստեղ։ Ես ձեզ ամեն ինչ ցույց կտամ։է կտամ։ Կպարենք։ Սիրունիկ աղջիկներ կան, «Engelhuren»<ref>Հրեշտակային բոզեր (գերմ․)։</ref>։ Հիմա այստեղ է գեներալներից մեկի աղջիկը, որն առաջ անձնատուր է եղել լեսբիական սիրո։ Մենք բոլորս կանացի շորեր կհագնենք, և դու կտեսնես, թե նա ի՛նչ օյիններ է խաղում։ Որ նայելու լինես, մի լղար, նողկալի բան է, երբեք մտքովդ չի անցնի, որ այդպիսի բաներ կանի։ Բայց իր գործը լավ գիտե, բարեկա՛մ։ Համա՜ թե լիրբ է, եղբայր։ Ասենք, ինքդ կտեսնես…
— Պարդոն,— շփոթված ներողություն խնդրեց նա,— գնամ փսխելու, այսօր արդեն երրորդ անգամն է։
Դիվիզիայից նոր հրամաններ էին եկել, և անհրաժեշտ էր վերջանականապես ճշտել ժամանած Իննսունեմեկերորդ գնդի մարշրուտը, քանի որ ըստ նոր դիսպոզիցիայի՝ առաջվա մարշրուտով պետք է մեկներ Հարյուրերկուերորդ գնդի գումարտակը։
Ամեն ինչ անասելի խառնակված էր։ Ռուսները հարավ-արևելյան Գալիցիայից հապճեպ նահանջում էին, այնպես որ այստեղ ավստրիական մի քանի զորամասեր իրար էին, խառնվել։ Ավստրիական զորքերի դասավորության մեջ տեղ-տեղ գերմանական զորամասեր էին խրվել։ Այդ քաոսն ավելի սաստկացնում էին ռազմաճակատ եկող նոր երթային գումարտակներն ու մյուս զորամասերը։ Նույնը տեղի էր ունենամ և ճակատամերձ գոտում։ Օրինակ, այստեղ, Սանոկում, որտեղ հանկարծակի հայտնվեց գերմանական հանովերյան դիվիզիայի ռեզերվը՝ մի գնդապետի հրամանատարությամբ, որն այնքան զզվելի հայացք ուներ, որ բրիգադի հրամանատարը բոլորովին իրեն կորցրեց։ Հաննովերյան դիվիզիայի ռեզերվի գնդապետը ներկայացրեց իր շտաբի դիսպոզիցիան, ըսա ըստ որի նրա զինվորներին պետք է տեղավորեին գիմնազիայում, որտեղ քիչ առաջ տեղավորվել էր Իննսունմեկերորդ գնդի գումարտակը։ Նա պահանջում էր իր շտաբը տեղավորելու համար դատարկել Կրակովյան բանկի շենքը, որտեղ տեղավորված էր բրիգադի շտաբը։
Բրիգադի հրամանատարը կապվեց դիվիզիայի հետ, ճշտիվ բացատրեց իրավիճակը, իսկ հետո դիվիզիայի հետ խոսեց չար աչք ունեցող հաննովերցին, և այդ խոսակցությունների հետևանքն այն եղավ, որ բրիգադն ստացավ հետևյալ հրամանը. «Բրիգադին․ երեկոյան ժամը վեցին թողնել քաղաքը և գնալ Տիրավա — Վոլոսկա — Լիսկովիցե — Ստարայա Սոլ — Սամբոր ուղղությամբ, որտեղ սպասել հետագա կարգադրությունների։ Բրիգադի հետ միասին դուրս պետք է գա նաև Իննսունմեկերորդ գնդի երթային գումարտակը, որ պաշտպանակի դեր է կատարում։ Դուրս գալու կարգը բրիգադի կողմից մշակված է հետևյալ սխեմայով․ առաջապահը շարժվում է դեպի Տիրավա հինգ և կեսին, հարավային և հյուսիսային թևերի պաշտպանակների հեռավորությունը՝ երեք և կես կիլոմետր։ Պաշտպանակի դեր կատարող վերջապահը շարժվում է վեցից քառորդ անց»։
Ներքևում հայտնվեց հասարակաց տան տերն ինքը՝ մի աղքատացած լեհ շլյախտիչ, որը սանդուղքն ի վեր վազեց Շվեյկի հետևից և բռնեց նրա թևքից, գերմաներեն գոռալով, թե զինվորներին արգելված է վերև բարձրանալ, թե այդ տեղը պարոն սպաների համար է, և թե զինվորների տեղը ներքևի հարկն է։
Շվեյկը նրա ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ ինքը եկել է մի ամբողջ բանակի շահերից ելնելով, որ փնտրում է մի պարոն պոդպորուչիկի, առանց որի բանակը չի կարող ռազմի դաշտ մեկնել։ Երբ հաստատության տիրոջ միջամտություններն ագրեսիվ բնույթ ստացան, Շվեյկը նրան սանդուղքից ցած գլորեց և սկսեց երկրորդ հարկը զննել։ Բոլոր սենյակները դատարկ էին, և միայն միջանցքի ծայրում գտնվող սենյակի դուռն էր փակ։ Երբ Շվեյկը դուռը ծեծեց, բռնեց բռնակն ու բացեց, լսվեց Էլլայի ճղճղան ձայնը. «Besetzt!»<ref>Զբաղվա՛ծ է (գերմ.)։</ref>, իսկ պոդպորուչիկ Դուբը, որն ըստ երևույթին կարծում էր, թե գտնվում է ճամբարի իր սենյակում։ սենյակում, իր բասով թույլատրեց. «Herein!»<ref>Մտե՛ք (գերմ.):</ref>։
Շվեյկը ներս մտավ, մոտեցավ բազմոցին և, բլոկնոտից պոկած թերթիկը պոդպորուչիկ Դուբին հանձնելով, խեթ-խեթ նայելով անկողնու մի անկյունում ընկած համազգեստին, զեկուցեց․
Գիմնազիայի մուտքի մոտ Շվեյկը բաժանվեց պոդպորուչիկ Դուբից, որը օրորվելով սանդուղքով բարձրացավ ուսուցչանոց, որտեղ տեղի էր ունենում զինվորական խորհրդակցությունը, և անմիջապես կապիտան Սագներին զեկուցեց, թե բոլորովին հարբած է։
Զեկուցման ընթացքում նա նստած էր գլուխը կախ, իսկ վիճաբանությունների Ժամանակ ժամանակ երբեմն տեղից վեր էր կենում ու գոռում.
— Ձեր կարծիքը ճիշտ է, պարոնայք, բայց ես բոլորովին հարբած եմ։

Երբ ըստ դիսպոզիցիայի ավարտվեցին առաջխաղացման նախապատրաստությունները, բրիգադի գեներալը, որին հաննովերյան գնդապետն այնպես հիանալի կերպով շենքից վտարել էր, հավաքեց ամբողջ գումարտակը, հրամայեց քառանկյունաձև շարվել, և ճառ ասաց։ Գեներալը շատ էր սիրում ճառել։ Նա սկսեց դատարկաբանել, անկապ-անկապ դուրս տալ, ապա իր պերճախոսության պաշարը սպառելով՝ հիշեց դաշտային փոստը։
— Զինվորնե՛ր,— որոտաց նա, դիմելով քա ռանկյունաձև քառանկյունաձև շարված զինվորներին,— մենք մոտենում ենք թշնամու ճակատին, որից մեզ բաժանում է ընդամենը մի քանի օրվա ճանապարհ։ Զինվորնե՛ր, դուք մինչև հիմա երթի ժամանակ հնարավորություն չեք ունեցել ձեր մերձավորներին, որոնց թողել եք տանը, հայտնելու ձեր հասցեները, որպեսզի ձեր հեռավորներն իմանային, թե որտեղ է պետք ձեզ նամակ ուղարկել, և որպեսզի ձեր թանկագին թողյալների նամակները ձեզ ուրախություն պատճառեին․․․
Նա կապը կորցրեց, շփոթվեց և սկսեց անվերջ կրկնել, «Սիրելիները, հեռավորները․․․ թանկագին մերձավորները․․․ սիրելիները, թողյալները» և այլն, մինչև որ, վերջապես, այդ կախարդական շրջանից դուրս պրծավ այս հուժկու բացականչությամբ․ «Հենց դրա համար էլ ռազմաճակատում գոյություն ունի դաշտային փոստ»։
— Ճիշտ այսպիսի մի տեղ էր, միայն թե քայլում էինք ոչ լրրիվ կարգ ու սարքով, որովհետև այն ժամանակ մենք չգիտեինք էլ, թե պահեստի պահածոն ինչ բան է։ Իսկ եթե որևէ տեղ պահածոներ էինք ստանում, ապա առաջին իսկ օթևանում լափում էինք և տոպրակի մեջ դրանց տեղը աղյուսներ դնում։ Գյուղերից մեկում տեսչական ստուգում կատարեցին և այդ բոլոր աղյուսները տոպրակներից հանեցին ու դեն գցեցին։ Դրանք այնքան շատ էին, որ ինչ-որ մեկն այնտեղ իր համար մի փոքրիկ տուն շինեց։
Քիչ հետո Շվեյկը եռանդագին քայլում էր պորուչիկ Լուկաշի ձիու կողքով և պատմում դաշտաքին դաշտային փոստի մասին.
— Հիանալի ճառ էր։ Իհարկե, պատերազմի ժամանակ ամեն մարդու շատ հաճելի է տանից սիրագորով նամակ ստանալ։ Բայց ես, երբ մի քանի տարի առաջ ծառայում էի Բուդեյովիցիում, իմ ամբողջ զինվորական ծառայության ընթացքում ընդամենը մի նամակ ստացա, որը մինչև հիմա պահում եմ;
Եվ, կարծես ի հաստատումն այն խոսքի, որ Շվեյկն ասաց վարսակի մասին, զորասյան առջևից լսվեց նրա վաշտի զինվորների ձայնը։ Նրանք խմբովին երգում էին մի երգ, որով մի ժամանակ չեխական գնդերը գնում էին Սոլֆերինո Ավստրիայի համար արյուն թափելու․
Իսկ երբ մթնեց աշխարհքը,
Պարկից թափվեց վարսակը.
Ժուպայիդաս, Ժուպայդաժուպայդա
Ամեն աղջիկք աղջիկ մեզ կտա։
Մյուսները ձայնակցեցին.
Կտա, կտա, ո՞նց չի տա,
Ինչի՞ պիտի նա չտա։
Զինվոր տղին, տղին քաջ
Կտա, կտա երկու պաչ։
Ժուպայիդաս, Ժոլպայդաժուպայդա,
Ամեն աղջիկ մեզ կտա։
Հետո գերմանացիներն սկսեցին նույն երգր երգը երգել գերմաներեն։
Դա զինվորի մի հին երգ էր, որ, հավանաբար, զինվորները բոլոր լեզուներով երգել են դեռևս Նապոլեոնի պատերազմների ժամանակ։ Հիմա այդ երգն անկաշկանդ գեղգեղում էր գալիցիական տափարակում, փոշոտ խճուղու վրա, որը ձգվում էր գեպի Տիրավա-Վոլոսկա, որտեղ խճուղու երկու կողմերին, մինչև հեռու-հեռավոր հարավում երևացող կանաչ բլուրները, ցանքը կոխկրտվել ու ոչնչացել էր ձիերի սմբակների, հազար-հազարավոր զինվորների ծանր կոշիկների ներբանների տակ։
— Մենք էլ մի անգամ, Պիսեկի զորավարժությունների ժամանակ, դաշտը ճիշտ այսպես մշակեցինք,— ասաց Շվեյկը, աչք ածելով շուրջը։— Այնտեղ մեզ հետ մի էրցհերցոգ կար։ Այնքան արդարամիտ աղա էր, որ երբ ստրատեգիական նկատառումներով իր շտաբի հետ արտերի միջով էր անցնում, ապա համհարզը տեղնուտեղը գնահատամ էր իրենց պատճառաձ պատճառած վնասը։ Պիխա անունով մի գյուղացի, որին այդ այցելությանը բոլորովին ուրախություն չպատճառեց, հրաժարվեց վերցնել այն տասնութ կրոնը, որ գանձարանը նրան տալիս էր կոխկրտված հինգ չափ դաշտի համար, ցանկացավ, պարոն օբեր-լեյտենանտ, դատ բացել և դրա համար տասնութ ամի ամիս սստացավ։
— Ես կարծում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, որ նա պետք է իրեն երջանիկ համարեր, որ թագավորական տան մի անդամ նրան այցելել էր նրա հողում։ Եթե նրա տեղը մի ավելի գիտակից գյուղացի լիներ, իր բոլոր աղջիկներին սպիտակ շորեր կհագցներ, ինչպես եկեղեցական թափորի ժամանակ, ձեռքներին ծաղիկներ կտար, շարքով կկանգնեցներ արտի մեջ, կհրամայեր բարձրաստիճան պանին ողջունել, ինչպես անում են հնդկաստանում, որտեղ իշխանավորի հպատակներն իրենց նետում են փղի ոտքերի տակ, որպեսզի իրենց տրորի։
— Այդ ի՞նչ եք այդտեղ դուրս տալիս, Շվեյկ,– — ձայն տվեց հանձնակատարին պորուչիկ Լուկաշը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես նկատի ունեի այն փղին, որն իր մեջքի վրա կրում էր մի իշխանավորի, որի մասին կարդացել եմ։