Changes
===ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՅԻ ԵՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ===
Ինչպես նախորդ գլխի վերջում հիշատակված է, մենք այստեղ, ինչպես և այս ամբողջ առաջին բաժնում ընդհանրապես, ենթադրում ենք, թե շահույթի այն գումարը, որ բաժին է ընկնում տվյալ մի կապիտալի, հավասար է հավելյալ արժեքի այն ամբողջ գումարին, որ այս կապիտալի միջոցով արտադրված է շրջանառության տվյալ ժամանակահատվածում։ Հետևաբար մենք առայժմ անտեսում ենք այն, որ այս հավելյալ արժեքը մի կողմից տրոհվում է տարբեր ենթաձևերի — կապիտալի տոկոսի, հողային ռենտայի, հարկերի և այլն, և որ նա մյուս կողմից մեծ մասամբ ամենևին չի համընկնում շահույթի հետ, վերջինիս այն ձևում, որ նա ընդունում է, յուրացվելով շահույթի ընդհանրական միջին նորմայի գոյության շնորհիվ, որի մասին կխոսվի երկրորդ բաժնում։
Որչափով շահույթը քանակապես հավասարեցվում է հավելյալ արժեքին, նրա մեծությունն ու շահույթի նորմայի մեծությունը որոշվում է յուրաքանչյուր առանձին դեպքում տրված կամ որոշելի պարզ թվական մեծությունների հարաբերությամբ։ Այսպիսով հետազոտությունն ընթանում է նախ և առաջ զուտ մաթեմատիկական բնագավառում։
Սակայն մեր հետազոտության ժամանակ հարկավոր է ուշադրության առնել մի շարք ուրիշ գործոններ էլ, որոնք որոշիչ կերպով են ներգործում c-ի, v-ի ու m-ի մեծության վրա և որոնք, հետևաբար, պետք է կարճառոտ հիշատակվեն։
Առաջին՝ '''փողի արժեքը'''։ Այս մենք կարող ենք ամեն, տեղ իբրև հաստատուն ընդունել։
Երկրորդ՝ '''պտույտը'''։ Այս գործոնն առայժմ մենք միանգամայն թողնում ենք առանց քննելու, որովհետև շահույթի նորմայի վրա արած նրա ազդեցությունը հատկապես քննվում է հետագա գլուխներից մեկում։
[Մենք այստեղ կանխելով նշենք մի կետ միայն, որ <math>p´ \ = \ m´\frac{v}{C}</math> ֆորմուլան, խստորեն Ճիշտ ճիշտ է փոփոխուն կապիտալի լոկ մի պտուտաշրջանի համար, բայց մենք այն ճիշտ ենք դարձնում տարեպտույտի համար, երբ m´-ի, հավելյալ արժեքի մի պարզ նորմայի, փոխարեն դնում ենք m´n, հավելյալ արժեքի տարենորման, որտեղ n-ն փոփոխուն կապիտալի՝ մի տարվա ընթացքում կատարած պտույտների թիվն է նշանակում (տե՛ս գիրք II, գլուխ XVI, 1)։ — Ֆ. Է.]։
Երրորդ՝ հարկավոր է ուշադրության առնել '''աշխատանքի արտադրողականությունը''', որի՝ հավելյալ արժեքի նորմայի վրա արած ազդեցությունը հանգամանորեն հետազոտված է I գրքի IV բաժնում։ Բայց նա դեռ կարող է մի ուղղակի ազդեցություն ունենալ նաև շահույթի նորմայի վրա, գոնե մի առանձնակի կապիտալի շահույթի նորմայի վրա, եթե, ինչպես I գրքի X գլխում, 282—283 էջերում շարադրված է, այս առանձնակի կապիտալն ավելի մեծ արտադրողականությամբ է բանում, քան հասարակական միջինն, է, իր արդյունքներն ավելի ցած արժեքով է մեջտեղ բերում, քան միևնույն ապրանքի հասարակական միջին արժեքն է, և, հետևաբար, մի լրացուցիչ շահույթ է իրացնում։ Բայց այս դեպքը մենք այստեղ դեռ անտեսում ենք, որովհետև մենք այս բաժնում էլ դեռ այն ենթադրությունից ենք ելնում, թե ապրանքներն արտադրվում են հասարակականորեն նորմալ պայմաններում և ծախվում են իրենց արժեքով։ Հետևաբար մենք ամեն մի առանձին դեպքում ելնում ենք այն վարկածից, թե աշխատանքի արտադրողականությունը հաստատուն է մնում։ Իրականում, արդյունաբերության տվյալ ճյուղում ներդրված կապիտալի արժեքային կառուցվածքը, այսինքն փոփոխուն կապիտալի՝ հաստատուն կապիտալի նկատմամբ ունեցած մի որոշ հարաբերությունը, յուրաքանչյուր անգամ աշխատանքի արտադրողականության մի որոշ աստիճան է արտահայտում։ Հետևաբար հենց որ այս հարաբերությունը մի ուրիշ ճանապարհով է փոփոխություն կրում, քան հաստատուն կապիտալի իրեղեն բաղադրամասերի արժեքի սոսկական փոփոխման կամ թե աշխատավարձի փոփոխման հետևանքով, պետք է աշխատանքի արտադրողականությունն էլ մի փոփոխություն կրի, ուստի և մենք բավական հաճախ կտեսնենք, որ c, v ու m գործոնների մեջ կատարվող փոփոխությունները նաև աշխատանքի արտադրողականության մեջ կատարվող փոփոխություններ են ենթադրում։
Միևնույնը վերաբերում է մնացած երեք գործոնին էլ — '''բանվորական օրվա երկարությանը, աշխատանքի լարունությանն ու աշխատավարձին'''։ Հավելյալ արժեքի քանակի ու նորմայի վրա արած նրանց ազդեցությունը հանգամանորեն, պարզաբանված է առաջին գրքի 15-րդ գլխում։ Այսպիսով ուրեմն, հասկանալի է, որ եթե մենք, խնդիրը պարդ պարզ դարձնելու նպատակով, միշտ ելնում ենք այն ենթադրությունից թե այս երեք գործոնն անփոփոխ են մնում, այնուամենայնիվ այն փոփոխությունները, որ կատարվում են v-ի ու m-ի հետ, կարող են նմանապես իրենց այս որոշիչ մոմենտների մեծությունների մեջ կատարվող փոփոխություններ ենթադրել։ Այստեղ պետք է լոկ համառոտակի հիշեցնել, որ աշխատավարձը հավելյալ արժեքի մեծության ու հավելյալ արժեքի նորմայի բարձրության վրա հակադարձ ներգործություն է անում, քան բանվորական օրվա երկարությունն ու աշխատանքի լարունությունը. որ աշխատավարձի բարձրացումը քչացնում է հավելյալ արժեքը, այնինչ բանվորական օրվա երկարացումն ու աշխատանքի լարունության բարձրացումը շատացնում են այն։
Եթե ենթադրենք, օրինակ, որ 100-անոց մի կապիտալ 20 բանվորով 10-ժամյա աշխատանքի ու 20-անոց մի ընդհանուր շաբաթավարձի պայմաններում 20-անոց մի հավելյալ արժեք է արտադրում, ապա կստանանք.
80 c + 20 v + 40 m; m´ = 200%, p´ = 40%.
Եթե, մյուս կողմից, տասժամյա աշխատանքի պարագայում աշխատավարձը 20-ից ընկնում է մինչև 12, ապա մենք ունենում ենք արդյունքի 40-անոց մի ընդհանուր արժեք, ինչպես և առաջ, բայց սա բաշխվում է այլ կերպ.v-՚ն ընկնում է մինչև 12, և այս պատճառով m-ի համար մնացորդ է թողնում։ Ուստի մենք ստանում ենք—
80 c + 12 v + 28 m;
Այստեղ արդեն երևում է որ բանվորական օրվա, աշխատանքի լարունության ու աշխատավարձի մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ, եթե միաժամանակ փոփոխություն չկատարվի v-ի ու m-ի և սրանց հարաբերության մեջ, ուրեմն նաև p´-ի մեջ, այսինքն m-ի՝ c + v-ի նկատմամբ, ամբողջ կապիտալի նկատմամբ, ունեցած հարաբերության մեջ և նույն կերպ պարզ է, որ m-ի՝ v-ի նկատմամբ ունեցած հարաբերության փոփոխությունները նմանապես աշխատանքի հիշատակված պայմաններից առնվազն մեկի փոփոխությունն են ենթադրում։
Հենց սրա մեջ էլ երևան է գալիս փոփոխուն կապիտալի առանձնահատուկ օրգանական հարաբերությունն ամբողջ կապիտալի շարժման ու սրա արժեքի մեծացման նկատմամբ, ինչպես և նրա տարբերությունը հաստատուն կապիտալից։ Հաստատուն կապիտալը, որչափով որ արժեքի գոյացումն է ուշադրության առնվում, կարևոր է լոկ այն արժեքի գծով, որ նա ինքն ունի. ընդորում արժեքի գոյացման համար ամենևին նշանակություն չունի, թե 1500 1 500 ֆ. ստ. մի հաստատուն կապիտալ արդյոք 1500 1 500 տոնն երկաթ է ներկայացնում, ասենք, 1 ֆ. ստ. գնով, թե՞ 500 տոնն երկաթ 3 ֆ. ստ. գնով։ Փաստորեն գոյություն ունեցող իրեղենի այն քանակը, որ հաստատուն կապիտալի արժեքն է ներկայացնում, բոլորովին նշանակություն չունի արժեքի գոյացման համար ու շահույթի նորմայի համար, որն այս արժեքին հակառակ ուղղությամբ է փոփոխվում, միևնույն է, ինչ հարաբերություն էլ որ ունենա հաստատուն կապիտալի արժեքի ավելացումը կամ թե պակասումն իրեղեն սպառողական արժեքների այն մասսայի նկատմամբ, որը հաստատուն կապիտալն է ներկայացնում։
Բոլորովին այլ պայմաններում է կատարվում փոփոխուն կապիտալի շարժումը։ Ամենից առաջ կարևորը ոչ թե այն արժեքն է, որ նա ունի, այն աշխատանքը, որ առարկայացված է նրա մեջ, այլ այդ արժեքն իբրև այն ամբողջ աշխատանքի սոսկական ցուցանիշ, որը նա շարժման մեջ է դնում և որը չի արտահայտված նրա մեջ. այն ամբողջ աշխատանքի, որի տարբերությունը բուն իսկ փոփոխուն կապիտալի մեջ արտահայտված և ուրեմն վճարված աշխատանքից, և որի հավելյալ արժեք կազմող մասն այնքան ավելի մեծ է, որքան ավելի փոքր է բուն իսկ փոփոխուն կապիտալի մեջ պարունակված աշխատանքը։ Թող 10 ժամ պարունակող բանվորական օրը հավասար լինի տաս շիլլինգի = տաս մարկի։ Եթե անհրաժեշտ աշխատանքը, այսինքն աշխատավարձը փոխհատուցող, ուրեմն փոփոխուն կապիտալը փոխհատուցող աշխատանքը = 5 ժամ = 5 շիլլինգ, ապա հավելյալ աշխատանքը = 5 ժամ, և հավելյալ արժեքը = 5 շիլլինգ. եթե այն = 4 ժամ = 4 շիլլինգ, ապա հավելյալ աշխատանքը = 6 ժամ, և հավելյալ արժեքը = 6 շիլլինգ։
Հիմա մենք անցնում ենք այն բանին, որ շահույթի նորմայի վերը տված <math>p´ \ = \ m´\frac{v}{C}</math> հավասարումը կիրառենք տարբեր հնարավոր դեպքերի նկատմամբ։ Մենք այնպես կանենք, որ <math>m´\frac{v}{C}</math>-ի առանձին գործոններն իրար հետևից փոփոխեն իրենց արժեքը, և կհավաստենք այս փոփոխությունների արած ներգործությունը շահույթի նորմայի վրա։ Այսպիսով ստանում ենք դեպքերի տարբեր շարքեր, որոնք մենք կարող ենք նկատել կամ իբրև միևնույն կապիտալի գործունեության հաջորդաբար փոփոխված պայմաններ, կամ թե որպես տարբեր, միաժամանակ կողք-կողքի կանգնած ու համեմատելու համար մեկտեղ բերված կապիտալներ, որոնք, ասենք, գտնվում են՝ արդյունաբերության տարբեր ճյուղերում կամ թե տարբեր երկրներում։ Ուստի եթե մեր մի քանի օրինակների, իբրև միևնույն կապիտալի ժամանակապես իրար հաջորդող կացությունների, ըմբռնումը բռնազբոսիկ կամ թե գործնականորեն անհնարին կթվա, ապա այս առարկությունը վերծանում է հենց ար հիշյալը որպես անկախ կապիտալների համեմատություն է նկատվում։
Այսպես ուրեմն, մենք <math>m´\frac{v}{C}</math> արտադրյալը տրոհում ենք m´ ու <math>\frac{v}{C}</math> երկու գործոնների. մենք նախ m´-ն ենք վերցնում իբրև հաստատուն մեծություն և հետազոտում ենք <math>\frac{v}{C}</math>-ի հնարավոր փոփոխությունների ներգործությունը. հետո մենք <math>\frac{v}{C}</math> կոտորակն ենք հաստատուն ընդունում և թողնում ենք, որ m´-ն հնարավոր փոփոխությունները կրի. վերջապես մենք բոլոր գործոններն. էլ փոփոխուն ենք ենթադրում և սրանով սպառում ենք այն ամեն դեպքերը, որոնցից կարող են բխեցվել շահույթի նորմայի օրենքները։
'''I. m´-ն՝ հաստատուն, <math>\frac{v}{C}</math>-ն՝ փոփոխուն'''