Changes
== Շվեյկը ռուս գերիների էշելոնում ==
Այն ժամանակ, երբ Շվեյկը,— որին ռուսական շինելի և գլխարկի պատճառով Ֆելդշտայնի մոտ գտնվող գյուղից փախած ռուս գերու տեղ էին դրել,— պատի վրա անձողով շարադրում էր իր հոգու հուսահատական ճիչերը, ոչ ոք դրա վրա ուշադրություն չդարձրեց։ Իսկ երբ Խիրովի հանգրվանային կայանում, գերիներին եգիպտացորենի քարթու հաց բաժանելու ժամանակ, նա փորձեց իր մոտով անցնող հունգարացի զինվորին հանգամանորեն բացատրել եղելությունը, էշելոնի պահակներից մեկը հրացանի խզակոթով խփեց նրա ուսին, չզլանալով ավելացնել․ «Baszom az élet<ref>Օ՛, եղևնի, օ՛, եղևնի, ինչ սիրուն են ասեղները քո կանաչ Հունգարական կոպիտ հայհոյանք (գերմ․հունգ․)։</ref>, Շա՛րք մտիր, ռուսական խոզ»։
Այդօրինակ վերաբերմունքր վերաբերմունքը ռուս գերիների նկատմամբ, որոնց լեզուն հունգարացիները չէին հասկանում, սովորական բան էր։ Շվեյկը նորից շարք մտավ և դիմեց իր կողքին կանգնած գերուն․
— Այդ մարդն իր պարտքն է կատարում, բայց իրեն մեծ վտանգի է ենթարկում։ Իսկ եթե հանկարծ նրա հրացանը լցված լինի և ոտքը քաշա՞ծ։ Չէ՞ որ այդ դեպքում շատ հեշտ կարող է այնպես պատահել, որ մի ուրիշին խզակոթով դնքստելիս՝ հրացանի ոտքը բmgվիբացվի, ամբողջ լիցը լցվի բուկը և նա մեռնի իր պարտականությունները կատարելու ժամանակ։ Շումավայի քարահանքներից մեկում բանվորները գողանում էին դինամիտի լիցերը, որպեսզի ձմեռը ծառերի կոճղերն հեշտ արմատահան անեն։ Քարահանքի պահակը հրաման ստացավ՝ քարահանքից դուրս գալիս բոլորին անխտիր խուզարկել, և եռանդով գործի անցավ։ Չամփելով առաջին իսկ պատահած բանվորին, նա այնպես թափով թփթփացրեց նրա գրպանները, որ դինամիտի լիցերը պայթեցին և նրանք երկուսն էլ հօդս թռան։ Երբ պահակն ու քարահանքի բանվորը հօդս թռան, թվում էր, թե նրանք այդ վերջին պահին գրկախառնվել են։
Ռուսին գերին, որի համար Շվեյկն անում էր այդ պատմությունը, շվարած նայում էր նրան, և պարզ երևում էր, որ նրա ասածից ոչ մի բառ չէր հասկացել։
Դոբոմիլի հանգրվանային վարչությունում նրանց ցուցակագրեցին, մի բան, որ շատ դժվարին գործ էր, քանի որ Դոբրոմիլ քշված երեքհարյուր գերիներից ոչ մեկը չէր հասկանում այն ռուսերենը, որով բացատրվում էր սեղանի առաջ նստած գրագիրը։ Այդ ֆելդֆեբել-գրագիրը իր ժամանակին հայտնել էր, թե ռուսերեն գիտե, և հիմա Արևելյան Գալիցիայում հանդես էր գալիս որպես թարգմանիչ։ Մի երեք շաբաթ առաջ նա գերմաներեն-ռուսերեն բառարան և մի զրուցագիրք էր պատվիրել, բայց այդ գրքերը մինչև հիմա չէին ստացվել։ Այնպես որ ռուսերենի փոխարեն նա բացատրվում էր կոտրատված սլովակերենով, որ կիսատ-պռատ սովորել էր դեռևս այն ժամանակ, երբ, որպես վիեննական ֆիրմաներից մեկի ներկայացուցիչ, Սլովակիայում սբ․ Ստեփանոսի պատկերներ, ցողամաններ ու տերողորմյաներ էր վաճառել։
Նա այդ տարօրինակ անձնավորություններին խոսք հասկացնել չէր կարողանում և գլուխը կորցրել էր։ Գրագիր-թարգմանիչը դուրս եկավ գրասենյակից և գերիների վրա գոռաց․ Wer kann deutsch sprechen?<ref>Վե՛րջ տվեք Ո՞վ է գերմաներեն խոսում (գերմ․)։</ref>
Բազմության միջից դուրս եկավ Շվեյկը և ուրախ ուրախ նետվեց դեպի ֆելդֆեբելը, որը նրան հրամայեց իր հետևից անհապաղ մտնել գրասենյակ։
— Միայն թե ոչ մի գործարք,— կտրուկ պատասխանեց գրագիրը։— Ես այդպիսի բան չեմ սիրում։ Չափից շատ ես մեր Ավստրիայում կլիմայափոխվել։ Արդեն ուզում ես ինձ հետ մասնավոր կարգով խոսել․․․ Մարդ ինչքան գերիներիդ հետ լավ վարվի, այնքան վատ․․․ Իսկ հիմա ռադ եղիր․ ահա քեզ թուղթ ու մատիտ և գնա ցուցակը կազմիր․․․ Հը՛, է՞լ ինչ կա։
― Ich melde gehorsam, Herr Feldwebl!<ref>Այո Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդֆեբել (գերմ․)։</ref>
— Դո՛ւրս կորիր։ Տեսնում ես ինչքան գործ ունեմ։— Գրագիրը չափազանց հոգնած մարդու դեմք ընդունեց։
Շվեյկը պատիվ տվեց և դիմեց դեպի գերիները, ճանապարհին մտածելով, թե կայսեր համար կրած իր տառապանքներն արդյունք են տալիս։
Շատ ավելի դժվար էր ցուցակ կազմելու գործը։ Գերիները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, որ պարտավոր են ասել իրենց ազգանունները։ Շվեյկն իր կյանքում շատ բան էր տեսել, բայց, այնուամենայնիվ, այդ թաթարական, վրացական ու մորդվինական անունները նրա գլուխը չէին մտնում։ «Ոչ ոք ինձ չի հավատա,— մտածում էր Շվեյկը,— թե աշխարհում կարող են այնպիսի ազգանուններ լինել, ինչպես այդ թաթարներինը՝ Աբդրահմանով, Բեյմուրատ Ալլահալի, Ջերեդջե Չերեդջե, Դավլաթբալեյ Նուրդագալեև և այլն։ Մեր ազդանունները, այնուամենայնիվ, ավելի լավ են։ Օրինակ, Ժիդոհոշտիի տերտերի ազգանունն է Վոբեյդա»<ref>Ի՞նչ (գերմ․)։Վոբեյդա — խուլիգան։</ref>։
Նա նորից անցավ շարքերի միջով, և գերիներն իրար հետևից բղավում էին իրենց անուն-ազգանունները՝ Ջիդրալեյ Հանեմալեյ, Բամբամուլեյ Միրզագալի և այլն։
— Այդ ինչպե՞ս է, որ լեզուդ չես կծում,— բարեհոգաբար Ժպտալով ժպտալով ասաց Շվեյկը։— Մեր անուն-ազգանունները շատ ավեվլ ավելի լավ են՝ Բոգուսլավ Շտեպանեկ, Յարոսլավ Մատուշեկ կամ Ռուժենա Սվոբոդովա։
Երբ ահավոր տառապանքներից հետո Շվեյկը, վերջապես, գրեց-պրծավ այդ բոլոր Բաբուլյա Հալեյներն ու Խուջի Մուջիները, որոշեց թարգմանիչ-գրագրին մի անգամ էլ բացատրել, որ ինքը թյուրիմացության զոհ է, որ դեռևս, ճանապարհին, երբ իրեն գերիների հետ քշում էին, մի քանի անգամ ապարդյուն ջանացել է արդարության հասնել։
Գրագիր-թարգմանիչը դեռևս առավոտվանից սթափ չէր, իսկ հիմա առողջ դատելու ընդունակությունն իսպառ կորցրել էր։ Նրա առաջ փռված էր ինչ-որ գերմանական թերթի հայտարարությունների մի էջ, և նա Ռադեցկու քայլերգի եղանակով երգում էր․ «Գրամաֆոնս փոխում եմ մանկասայլակի հետ», «Գնում եմ սպիտակ ու կանաչ ապակու ջարդոտվածք», «Ամեն մարդ կարող է սովորել հաշիվներ ու բալանսներ կազմելու գործը, եթե ավարտի մեր հեռակա հաշվապահական դասընթացները» և այլն։
Մի քանի հայտարարությունների համար քայլերգի եղանակն հարմար չէր գալիս։ Սակայն գրագիրն ամեն ջանք գործադրում էր այդ արգելքը հաղթահարելու համար, ուստի և, չափ տալով, բռունցքով թխթխկացնում էր սեղանը և ոտքերը գետնին խփում։ Կոնտուշօղիից կպած-պնդացած նրա բեղերը տնկվել էին դեպի դեմքի այս ու այն կողմը, կարծես ինչ-որ մեկը նրա յուրաքանչյուր այտի մեջ մի չորացած սոսնձավրձին էր խրել։ Ճիշտ է, նրա ուռած աչքերը Շվեյկին նկատեցին, սակայն նրանց տերը ոչ մի կերպ չանդրադարձավ այդ հայտնագործությանը։ Գրագիրը միայն այն արեց, որ դադարեց բռունցքով ու ոտքելով թխթխկացնելուց, բայց փոխարենը սկսեց տկտկացնել սեղանը, աչս այս անգամ «Ich weiß nicht, was soll es bedeuten»<ref>Սննդադրամ «Ես չեմ իմանում դա ինչ է նշանակում» (գերմ․)։</ref> երգի եղանակով երգելով մի նոր հայտարարություն․ «Տատմայր Կարոլինա Դրեգերը իր ծառայություններն է առաջարկում հարգարժան տիկնանց բոլոր պարագաներում»։
Նա երգում էր հետզհետե ավելի ու ավելի կամաց, հետո՝ հազիվ լսելի, ի վերջո բոլորովին պապանձվեց՝ անշարժացած հաչացքը հառած հայտարարությունների մեծածավալ էջին, և դրանով Շվեյկին հնարավորություն ընձեռնեց պատմելու իր ձախորդությունները, թեև այդ անելու համար գերմաներենի իր համեստ գիտելիքները նրան հազիվ էին բավականացնում։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր, դեպքն այսպես պատահեց․․․
— Դուք չե՞խ եք,— չէր հանդարտվում մայոր Վոլֆը,— Դուֆ Դուք ձեր հագուստը փոխել, ռուսական համազգե՞ստ եք հագել։
— Ճիշտ այդպես, պարոն մայոր, հենց այդպես է եղել։ Սրտանց ուրախ եմ, որ պարոն մայորն իսկույն մտավ իմ դրության մեջ։ Գուցե մերոնք արդեն որևէ տեղ կռվում են, իսկ ես այստեղ ամբողջ պատերազմի ընթացքում պետք է իզուր ժամանակ վատնեմ։ Թույլ տվեք, պարոն մայոր, մի անգամ էլ կարգով բացատրել, թե բանն ինչպես եղավ։
Շվեյկը, որին տանում էին առջևից և որը սկզբից մինչև վերջ լսեց այդ հետաքրքիր խոսակցությունը, իրեն ուղեկցող պահակներին ասաց․
— Երկուսն էլ մի բան է։ Մի անգամ Լիբնեի պանդոկներից մեկում մենք չէինք կարողանում որոշել, թե այնտեղից երբ դուրս շպրտենք գլխարկակար Վաշակին, որը պարերեկույթների ժամանակ միշտ խուլիգանություն էր անում․ արդյոք հենց միանգամի՞ց, դռանը երևալուն պես, թե՞ այն բանից հետո, երբ գարեջուր պատվիրի, վճարի ու խմի․ կամ գուցե, մտածում էինք, առաջին պարադարձն անելուց հետո բռնենք ու կոշիկները հանենք։ Պանդոկապետն առաջարկում էր դուրս նետել ոչ թե երեկույթի սկզբին, այլ երբ նա լավ կերած ու խմած կլինի, թող լրիվ վճարի և իսկույն դուրս թռչի, ասում էր նա։ Իսկ գիտե՞ք այդ սրիկան ինչ օյին խաղաց մեր դլխին։ գլխին։ Չեկավ։ Հր՛Հը՛, ի՞նչ կասեք դրան։
Երկու զինվորներն էլ, որ Տիրոլի կողմերից էին, միաբերան պատասխանեցին․ «Nix böhmisch»<ref>Զգա՛ստ Չեխերեն ոչ մի բառ (գերմ․)։</ref>։
— Verstehen sie deutsch?<ref>Ներկա։ Համարձակվում եմ զեկուցել, հետևակ զինվոր Շվեյկ, տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար Գերմաներեն հասկանո՞ւմ եք (գերմ․)։</ref>,— հանգիստ հարցրեց Շվեյկը։
— Jawohl!<ref>Զգա՛ստ Այո՛ (գերմ․)։</ref>,— պատասխանեցին նրանք երկուսով։
— Դա լավ է։— ասաց Շվեյկը,— համենայն դեպս ձերոնց մեջ չեք կորչի։
Մայոր Վոլֆն ի վերջո համաձայնեց կապիտանի կարծիքին, թե այդ մարդուն պետք է կախել միայն այն երկարատև պրոցեդուրայից հետո, որն այնպես գեղեցիկ կերպով կոչվում է «օրինական ճանապարհ»։
Եթե նրանք Շվեյկին հարցնելու լինեին, թե այդ մասին նա ինքն ինչ է մտածում, ապա կասեր․ «Ես շատ եմ ափսոսում, պարոն մայոր, որ թեև դուք պարոն կապիտանից աստիճանով բարձր եք, բայց, այնուամենայնիվ, իրավացի է պարոն կապիտանը։ Ամեն մի շտապողականություն վնասակար է։ Մի անգամ Պրագայի շրջանային դատարաններից մեկում դատավորը խելագարվեց։ Երկար Ժամանակ ժամանակ այդ բանը ոչ ոք չէր նկատում, բայց անձնական վիրավորանքի գործով վարվող մի դատաքննության ժամանակ դա ի հայտ եկավ։ Ոմն Զնամենաչեկ փողոցում հանդիպելով կապելլան Հորտիկին, որը կրոնի դասի ժամանակ նրա տղային մի ապտակ էր տվել, ասել էր․ «Ա՛խ դու, էշ, ա՛խ դու, սև հրեշ, կրոնավոր ապուշ, սև խոզ, տերտերի այծ։ Քրիստոսի ուսմունքը պղծող, երկերեսանի և փարաջավոր շառլատան»։ Խելագարված դատավորը շատ աստվածավախ մարդ էր։ Նրա երեք քույրերը տերտերների մոտ խոհարարություն էին անում, իսկ նա նրանց զավակներին կնքում էր։ Նա այնքան հուզվեց, որ հանկարծ խելքը կորցրեց ու մեղադրյալի վրա գոռաց․ «Հանուն նորին մեծություն կայսեր և թագավորի ձեզ դատապարտում եմ մահապատժի՝ կախաղանի միջոցով։ Դատավճիռը բեկման ենթակա չէ։ Պան Հորաչեկ,— դիմեց նա դատական վերակացուին,— տարեք այս պարոնին և կախեցեք այնտեղ, դե գիտեք էլի, այնտեղ, ուր գորգեր են թափ տալիս, իսկ հետո անցեք այստեղ, ստացեք ձեր ընծայափողը»։ Ինքնին հասկանալի է, պան Զնամենաչեկն ու վերակացուն զարմանքից քար կտրեցին, բայց դատավորը ոտքը խփեց գետնին ու գոռաց․ «Պիտի ենթարկվե՞ք թե ոչ»։
Այդ Ժամանակ ժամանակ վերակացուն այնպես վախեցավ, որ պան Զնամենաչեկին քարշ տվեց ներքև, և եթե չլիներ փաստաբանը, որը մեջ ընկավ ու շտապ օգնություն կանչեց, չգիտեմ Զնամենաչեկիս վերջն ինչ կլիներ։ Դատավորին արդեն մտցրել էին շտապ օգնության կառեթի մեջ, բայց նա դեռ գոռում էր․ «Եթե պարան չգտնենք, կախեցեք սավանով, որի արժեքը հետո հաշվի կառնենք կիսամյակային հաշվետվության մեջ»։
Շվեյկին պահակախմբի հսկողությամբ տարան կայազորի պարեկատուն։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ստորագրեց մայոր Վոլֆի կազմած արձանագրությունը, թե նա, ավստրիական բանակի զինվորը, գիտակցաբար և առանց որևէ մեկի ճնշման ռուսական համազգեստ է հագել և ռուսների նահանջից հետո դաշտային ժանդարմերիայի կողմից բռնվել ռազմաճակատային գծի այս կողմում։
Եվ Շվեյկին այլևս ոչինչ չէր մնում, քան միայն պատիվ տալ և համաձայնել․ «Ճիշտ այդպես, լռում եմ, գործը միանգամայն պարզ է»։
Այնուհետև, երբ Շվեյկին հասցրին կայազորի պարետատուն, նրան մտցրին մի ծակ, որն առաջ եղել էր բրնձի պահեստ և միաժամանակ մկների հանրակացարան։ Ամենուրեք բրինձ էր թափված, և մկները, Շվեյկից բնավ չվախենալով, ուրախուրախ ուրախ-ուրախ վազվզում էին շուրջը և հատիկներն անուշ անում։ Շվեյկը ստիպված եղավ իր համար ծղոտե ներքնակ ճարել, բայց երբ նրա աչքերը խավարին ընտելացան՝ տեսավ, որ իր ներքնակի մեջ վերաբնակություն է հաստատում մկների մի ամբողջ ընտանիք։ Ոչ մի կասկած չկար, որ նրանք մտադիր էին իրենց նոր բույնը հյուսել ավստրիական քրքրված ներքնակի փառապանծ ավերակների վրա։ Շվեյկը սկսեց դուռը թակել։ Մոտ եկավ մի լեհ կապրալ, և Շվեյկը նրան խնդրեց իրեն տեղափոխել մի այլ շենք, քանի որ քնի մեջ կարող է ներքնակի միջի մկներին ճխլել և դրանով գանձարանին վնաս պատճառել, որովհետև այն ամենը, ինչ պահվում է զինվորական պահեստներում, պետական ունեցվածք է։
Լեհը մասամբ հասկացավ, փակ դռան առաջ բռունցքով սպառնաց Շվեյկին, չմոռանալով «հոտած դուպե»<ref>Լսում եմ Դուպե — հետույք (գերմ․լեհ․)։</ref> հայհոյանքը, և թողեց գնաց, զայրացած ինչ-որ բան քրթմնջարվ խոլերայի մասին, կարծես թե Շվեյկը նրան անասելի վիրավորել էր։
Շվեյկը գիշերն անցակցրեց հանգիստ, քանի որ մկները նրան մեծ պահանջներ չներկայացրին։ Ըստ երևույթին, նրանք գիշերային աշխատանքի ծրագիր ունեին, որը կենսագործում էին զինվորական շինելների և գդակների հարևան պահեստում, որտեղ գործում էին հանգիստ և միանգամայն անվտանգ, քանի որ ինտենդանտությունն ուշքի եկավ միայն մեկ տարի հետո և սկսեց զինվորական պահեստներում պետական կատուներ պահել՝ առանց կենսաթոշակ ստանալու իրավունքի։ Ինտենդանտություններում այդ հատուները նշվում էին «K․ u․ Militärmagazinkatze»<ref>Շարային ծառայության պիտանի Զինվորական պահեստների կայսերական-թագավորական կատուներ (գերմ․)։</ref> խորագրի տակ։ Այդ կատվային պաշտոնը, իսկապես ասած, վաթսունվեց թվի պատերազմից հետո վերացված մի հին ինստիտուտի վերականգնումն էր միայն։
Հնում, դեռևս Մարիա Թերեզայի օրոք, պատերազմի ժամանակ զինվորական պահեստներում նույնպես կատուներ էին, պահում, երբ ինտենդանտության պարոնները ջանում էին հագուստեղենի գլխին խաղացած իրենց բոլոր օյինները բարդել դժբախտ մկների վրա։