Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1814 բայտ, 01:01, 22 Փետրվարի 2015
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
-Բայց մենք չե՛նք կարող արևածագից հետո վազել:
-Կվազե՛ք, այն էլ վոնց կվազեք,- խոստացավ Ուգլուկը,- եթե որևէ մեկը սկսեց սայթաքել, երդվում եմ սպիտակ ձեռքով, այլևս չի տեսնի իր սիրած բույնը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք, ապա վազքո՛վ, վազքո՛վ հիմարներտխմարներ, շուտով լույսը կբացվի՛: Եվ օրքերի ոհմակը սլացավ առաջ երկար, օրքերին հատուկ ցատկերով: Ոչ մի կարգապահություն չէր նկատվում: Վազում էին իրար հրելով ու չարությամբ հայհոյելով, բայց որքան էլ տարօրինակ թվար վազում էին շատ արագ: Հոբիթներից յուրաքանչյուրին երեք հսկիչ էր նշանակված: Փինը քարշ էր էր գալիս ջոկատի վերջում: Նա նախորդ առավոտից ոչինչ չէր կերել ու մտածում էր երկար կդիմանա թե ոչ: Հսկիչներից մեկի ձեռքին մտրակ կար, բայց նրա կարիքը դեռ չէր զգացվում: Օրքային զզվելի խմիչքը այրվում էր նրա ներսում՝ թարմությամբ լցնելով ամբողջ մարմինը: Հոբիթի աչքերի առաջ անընդհատ հայտնվում էր Պանդուխտի դեմքը: Նա տեսնում էր թե ինչպես է հետքագետը կռացած ուշադիր զննում իրենց հետքերը ու վազում, վազում ու վազում... Բայց ո՞վ կարող է գտնել երկու հոբիթի փոքրիկ հետքերը հարյուրից ավելի օրքերի ծանր կոշիկներով տրորված արահետում:  Քարափից մոտավորապես մի մղոն հեռու Ճանապարհը սկսեց իջնել վար: Հողը փափկեց ու խոնավացավ: Ներքևում փռված էր մշուշը՝ աղոտ լուսավորված լուսնի վերջին շողերով: Առջևից վազող օրքերի սև ուրվագծերն աղոտացան ու կորան մշուշում:
Վստահելի
1342
edits