Changes
Առջևից գնացողը ֆրանսիական բանալիով բացեց դուռն ու ներս մտավ։ Նրան հետևեց մի երիտասարդ, որն անշնորհք կերպով գլխից վերցրեց կեպին։ Նա հագել էր հասարակ ու կոշտ կտորից կարված զգեստ, որից ծովի հոտ էր փչում։ Ընդարձակ սրահում նա կարծես իր տեղում չէր. դա զգացվեց անմիջապես։ Նա չէր իմանում, թե ինչ անի իր կեպին և պատրաստվում էր գրպանը կոխել, բայց ուղեկիցը գլխարկը իսկույն վերցրեց նրա ձեռքից այնքան պարզ ու բնական ձևով, որ տղան զգացվեց։ «Նա հասկացող է,— անցավ մտքով,— նա ինձ չի մատնի»։
Տատանվող ու լայն քայլերով,– կարծես տախտակամածը ծովի ալիքներից իջնում ու բարձրանում էր,— նա հետևեց իր ուղեկցին։ Թվում էր, թե հսկայական սենյակները նեղվածք էին նրա լայնաթափ քայլվածքի համար. նա շարունակ վախենում էր ուսով դիպչել դռանը կամ որևէ առարկա ցած գցել բուխարուց։ Նա դեսուդեն նետվելով էր անցնում զանազան իրերի մոտով, չափազանցելով ավելի շատ իր երևակայության մեջ գոյություն ունեցող վտանգը։ Դաշնամուրի ու գրքերով ծանրաբեռնված սեղանի արանքով հեշտությամբ կարող էին անցնել վեց մարդ, մինչդեռ նա սիրտ արավ անցնել շունչը պահած։ Նրա խոշոր ձեռքերն անզոր օրորվում էին. չէր իմանում՝ ինչ կերպ վարվի դրանց հետ. և հանկարծ որոշակի պատկերացրեց, թե կարող է դիպչել սեղանի վրա գտնվող գրքերին․ նա խրտնած ձիու նման մի կողմ ցատկեց և քիչ էր մնացել, որ շուռ տար դաշնամուրի մոտ դրված աթոռակը։ Երիտասարդը նայում էր վստահորեն քայլող իր ուղեկցին և կյանքում առաջին անդամ անգամ միտք արեց, թե որքան անշնորհք է իր սեփական քայլվածքը և որքան է տարբերվում ուրիշների քայլվածքից․ այդ մտքից նա մի պահ ամաչեց ու շիկնեց։ Քրտինքը դուրս տվեց նրա ճակատին, և նա կանգ առավ ու թաշկինակով սրբեց իր բրոնզագույն դեմքը։
— Արթո՛ւր, բարեկամս, մի քիչ շունչ առնենք,— ասաց նա կատակի ձևով՝ փորձելով վարագուրել իր շփոթությունը։— Առաջին անգամվա համար չափազանց շատ է այս ամենը։ Թույլ տվեք մի քիչ սրտապնդվել։ Ախր դուք դիտեքգիտեք, որ ես չէի ցանկանում գալ, իսկ ձերոնք էլ, բնականաբար, ինձ անհամբեր չեն սպասում։
— Դատարկ բան է,— հնչեց հանգստացուցիչ պատասխանը,— մեզնից քաշվելու առիթ չկա․ մենք հասարակ մարդիկ ենք։ Ա՜, տեսնում եմ, որ ինձ նամակ կա։
Նա ասաց այդ և կարծես հանկարծական քաղցի նոպա զգաց։ Նրա ծիծաղից Մարտինը հաճելի դողով փշաքաղվեց։ Իսկական արծաթ, մտածեց նա, իսկական փոքրիկ արծաթե զանգակներ․ և այդ պահին միայն մի ակնթարթ նա փոխադրվեց մի հեռավոր երկիր, ուր նստել էր ծաղկած բալենու տակ, ծխում էր սիգարը, լսում էր սրագմբեթ մեհյանի զանգակների հնչյունը, որը հարդե մուճակներ հագած ուխտավորներին աղոթքի էր հրավիրում։
— Այո՜, այո՛... շնորհակալ եմ,— պատասխանեց աղջիկը.— Սուինբեռնը մեծ բանաստեղծ չդարձավ այն պատճառով, որ, ճիշտն ասած, երբեմն կոպիտ է լինում։ Նա այնպիսի բանաստեղծություններ անիունի, որ պարզապես չարժե կարդալ։ Իսկական բանաստեղծի ամեն մի տողը համակված է գեղեցիկով, ճշմարիտով և ոգեշնչում է մարդուն ամենավսեմը և ազնիվը։ Մեծ բանաստեղծների գրվածքներից չի կարելի դուրս գցել ոչ մի տող առանց աշխարհին վնասելու։
— Իսկ ինձ թվաց, թե դա շատ լավ է,— ասաց Մարտինն անվճռական,— այն, ինչ ես կարդացի այստեղ... իմ մտքովն էլ չանցավ, որ նա այդքան վատն էր։ Ենթադրում եմ, որ դա արտացոլվում է նաև նրա մյուս գրքերում։
— Մինչև ավարտելը ինձ մնում էր ընդամենը երկու տարի,— պատասխանեց նա,— ես դպրոցից հեռացա։ Բայց սովորել եմ՝ միշտ ստանալով պարգևներ։
Եվ իսկույն, իրեն կշտամբելով այդ պարծենկոտության համար, նա այնպես պինդ սեղմեց թիկնաթոռի արմնկակալները, որ մա տները մատները մղկտացին։ Նույն պահին նա տեսավ, որ մի տիկին մտավ սենյակը։ Աղջիկն իսկույն վեր կացավ նրան դիմավորելու։ Նրանք համբուրվեցին և գրկախառն քայլեցին դեպի Իդենը։ Մարտինը վճռեց, որ դա, հավանորեն, աղջկա մայրն է։ Նա բարձրահասակ, խարտյաշ մի կին էր, համաչափ և գեղեցիկ, շքեղ հագնված, ինչպես վայել է մի այդպիսի տան տիկնոջ։ Նրա հագուստի նուրբ գծերը հաճելի էին դիտողի աչքին։ Մարտին Իդենի մտքովն անցան այն կանայք, որոնց նա տեսել էր բեմում։ Հետո նա հիշեց, որ նույն ձևով հագնված այդպիսի պատկառելի տիկինների նա տեսել է Լոնդոնի թատրոնների նախասրահներում, ուր աչքերը չռում էր նրանց վրա, մինչև որ ոստիկանը նրան դուրս էր անում՝ անձրևի տակ։ Դրանից հետո երևակայությունը նրան տարավ Իոկոհամա, Գրանդ-Հոթել, ուր նույնպես հեռվից նա տեսել էր այդպիսի տիկինների։ Իսկույն նրա աչքի առաջ եկան Իոկոհամայի՝ քաղաքի և նավամատույցի հարյուրավոր պատկերներ։ Բայց նա ստիպեց իրեն փակել հիշողության գեղադիտակը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել ներկայի վրա։ Իդենը կռահեց, որ պետք է վեր կենա և ներկայանա. նա դժվարությամբ վեր կացավ թիկնաթոռից՝ զգալով, թե ինչպես խայտառակ կերպով փքվել են իր տաբաթի ծնկները։ Նրա ձեռքերը անզոր կախված մնացին, իսկ դեմքը, առաջիկա փորձության մասին մտածելով, մռայլ արտահայտություն ստացավ։