Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2685 բայտ, 22:57, 22 Փետրվարի 2015
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փինը հազիվ զսպեց գոռոցը:
-Հերի՛ք է,- գոռաց վրա հասած Ուգլուկը,- նա դեռ երկար ճանապարհ պիտի անցնի: Մտրակդ օգտագործիր միայն որպես հիշեցումծայրահեղ դեպքում:
Նա շրջվեց դեպի հոբիթը.
Հեռվից ինչ որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փինը փլվեց խոտերին ու այնքան ժամանակ անշարժ պառկած մնաց, մինչև ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Նորից սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարը սկսեց նահանջել և Փինը ուշքի գալով հասկացավ որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, իսկ աչքերի առաջ ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած հացը, բայց մսին ձեռք չտվեց: Սովից մեռնում էր, բայց դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել թե ում միսը կարող էր դա լինել:
Վերջացնելով ծամելը Փինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունել վարդագունվել էր արևգակի առաջին ճառագայթներից:
Օրքերը տաքացած վիճում էին: Զգացվում էր որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքները մեկնել էին դեպի հետ՝ հարավ, մյուսները դեպի արևելք:
-Լավ, բավակա՛ն է,- գոռաց Ուգլուկը,- եթե այդպես է նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ի՛նքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկերից սպիտակամաշկներից ուրեմն վազեքվազե՛ք: Ահա՛, այտե՛ղ է անտառը,- ասաց նա մատը տնկելով դեպի առաջ,- վազե՛ք այնտեղ, մեկ էլ տեսար հասաք: Ու արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ որ մեկի մեկն ուզում է գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք:
Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին ու ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: հսկայական արարածներ էին, ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով ու կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ:
-Դե՛հ , այժմ զբաղվենք Գրիշնակով և ու վերջապես կարգ ու կանոն կտիրի,- հայտարարեց Ուգլուկը:
Բայց նույնիսկ նրա ցեղակից օրքերը սկսեցին երկմտել ու անհանգիստ հայացք նետել դեպի հարավ:
-Գիտեմ, գիտեմ,- մռնչաց Ուգլուկը,- անիծյա՛լ ձիապաններն առել են մեր հոտը: Եվ այդ ամենը քո պատճառով Սնա՛գա: Քո ու մյուս հետախույզների ականջները կտրե՛լ է պետք: Բայց մենք Ուրուկ խայ ենք, մարտական օրքեր: Մենք դեռ կվայելե՛նք նրանց ձիերի միսը: Հնարավոր է նաև այլ՝ ավելի համեղ միս կուտե՛նք:
Փինը վերջապես հասկացավ, թե ինչու էին օրքերց օրքերից մի քանիսը մատնացույց անում դեպի արևմուտքարևելք: Հեռվից խռպոտ ոռնոցներ էին լսվում: Գրիշնակն էր մոտենում՝ իր հետ բերելով մոտավորապես երեք տասնյակ իր նման ծուռոտանի ու երկարաթաթ օրքերի: Նրանց վահանների վրա նկարված դրոշմված էր կարմիր աչքի զինանշանը:
Ուգլուկը քայլեց նրանց ընդառաջ:
-Հը՞, Ինչու՞ վերադարձաք,- խռխռաց նա,- չլինի՞ մտափոխվել եք:
-Վերադարձա տեսնեմ ինչպես ես հրամանը կատարում,- իրեն չկորցրեց Գրիշնակը,- գերիները ո՞ղջ են:
-Մի տխմարի ենք այստեղ մոռացել,- խայթեց Գրիշնակը,- բայց նրա հետ մի քանի ամրակազմ տղաներ են մնացել: Ափսո՛ս են, գնում են ուղիղ մահվանն ընդառաջ: Ես արդեն վաղուց հասկացել եմ, թե ինչով է վերջանալու այս ամենը: Եկել եմ նրանց օգնության:
 
-Պա հո՜,- հռհռաց Ուգլուկը,- ապրե՛ս: Միայն թե դու ամեն ինչ խառնել ես իրար: Եթե փորոտիքդ թանկ է քեզ համար ու վախենում ես կռվել, պետք է ոտքերդ փոխ առած Լուգբուրզ ծլկեյիր: Քո նմանների իսկական տեղն այնտեղ է: Սպիտակամաշկները շուտով կշրջապատեն մեզ: Իսկ ո՞ւր է քո թանկարժեք նազգուլը: Թե՞ նորից են նրա տակի ձիուն սպանել: Չէ՞: Բա ինչու՞ չես հետդ բերել: Հիմա նա քեզ շա՜տ պետք կգար, եթե իհարկե նազգուլների մասին զրույցները ամբողջությամբ սուտ չեն:
 
-Նազգուլ, Նազգուլ,- ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը,- դու խոսում ես մի բանի մասին, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել Ուգլու՛կ: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ սուտ: Դու դեռ շա՜տ-շատ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի: Տխմա՛ր: -Եվ նա զայրացած փնչացրեց,- Դու պետք է իմանայիր, որ նրանք ամենատես աչքի բիբե՛րն են: Թևավոր նազգուլները դեռ ցույց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան մեծ գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի ու այլ նպատակների համար:
 
-Դու ինչ որ չափից ավելին գիտես քան պետք է,- հեգնեց Ուգլուկը,- մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու միշտ այդպե՛ս է: ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքով, հերի՛ք լեզվիդ զոռ տաս: Վերցրու տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ այն խոզերի ետևից:
Վստահելի
1342
edits