Changes

Մատանիների Տիրակալը

21 bytes removed, 23:37, 23 Փետրվարի 2015
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
-Հենց այդպես,- հատ-հատ ընտրելով բառերը պատասխանեց Փինը,- մթության մեջ դու ոչինչ չես գտնի եթե մենք քեզ չօգնենք: Ուզում ես խնայե՞լ ուժերդ ու ժամանակդ, արձակիր մեր ոտքերի կապանքները: Այլապես մենք քեզ ոչինչ չենք ասի և ոչնչով չենք օգնի:
-Իմ փոքրիկ հիմարիկներ,- խռպոտ ձայնով շշնջաց Գրիշնակը,- մենք կքամենք ձեր միջից այն ամենը ինչ դուք գիտեք և կստանանք այն ամենը ինչ դուք ունեք, միայն ժամանա՛կ տվեք: Դուք դեռ կզղջաք որ քիչ բան գիտեիք, պա՞րզ է: Նրան, ով պիտի ձեզ հարցաքննի այնքան էլ հեշտ չէ գոհացնելը: Ինքնե՛րդ կտեսնեք: Շտապելու տեղ էլ չեք ունենա: կարծում Կարծում եք ինչու՞ մինչև հիմա ձեզ չեն սատկացրել: Խղճացե՞լ են: Ո՛չ փոքրիկներս, հավատացած եղեք, խիղճն այստեղ կապ չունի: Նույնիսկ Ուգլուկն այդքան հիմար չէ որ ձեզ խղճա:
Վստահելի
1342
edits